2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4....

19
ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP 1 ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM- EPPKA2-CBHE-JP “Change in Classroom: Promoting Innovative Teaching & Learning to Enhance Student Learning Experience in Eastern Partnership Countries”, PRINTeL ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ 2019 – 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵՎԱՆ 2018

Transcript of 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4....

Page 1: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

1

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-

EPPKA2-CBHE-JP

“Change in Classroom: Promoting Innovative Teaching &

Learning to Enhance Student Learning Experience in Eastern

Partnership Countries”, PRINTeL

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ

2019 – 2021թթ.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ 2018

Page 2: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

2

Բովանդակություն

1. Նպատակը ..................................................................................................... 3

2. Ընդհանուր տեղեկատվություն ..................................................................... 3

3. Լրացուցիչ կրթության վարչության դասախոսների որակավորման

բարձրացման բաժնի գործունեության հիմնական ուղղությունները .................. 5

3.1. Դասախոսների վերապատրաստման ծրագրեր և դասընթացներ ...................... 6

3.2. Մանկավարժական խորհրդատվություն ................................................................ 7

3.3. Գիտաժողովներ, աշխատաժողովներ և սեմինարներ ......................................... 9

3.4. Լավագույն փորձի տարածում և խրախուսում ................................................... 10

3.5. Զարգացման ծրագրեր .............................................................................................. 11

3.6. Հրատարակումներ և ուսումնական նյութեր ........................................................ 11

4. Կազմակերպում և գործունեություն ............................................................ 12

4.1. Կառուցվածքը ............................................................................................................ 12

4.2. Դերային նկարագրերը ............................................................................................. 13

4.3. Համագործակցություն .............................................................................................. 14

4.4. Որակի ապահովում ................................................................................................. 15

4.5. Կարողությունների զարգացում ............................................................................. 15

4.6. Միջազգային հարաբերություններ ......................................................................... 16

Հավելված 1

ԵՊՀ դասախոսական կազմի կատարելագործման ծրագրի

կրթական կառուցամասի կառուցվածքը (2016-2021թթ.) ................................... 18

Հավելված 2

ԵՊՀ դասախոսական կազմի կատարելագործման ծրագրի

նորացված կրթական կառուցամասի կառուցվածքը (2019-2021թթ.) ................. 19

Page 3: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

3

1. Նպատակը

Առաքելությունը։ Երևանի պետական համալսարանի մասնագիտական

լրացուցիչ կրթության վարչության դասախոսների որակավորման

բարձրացման բաժնի գործունեությունը նպատակաուղղված է ԵՊՀ

դասախոսների մասնագիտական, մանկավարժական և անձնային որակների

շարունակական զարգացմանը։

Տեսլականը։ ԵՊՀ մասնագիտական լրացուցիչ կրթության վարչության

դասախոսների որակավորման բարձրացման բաժինը նորարարական

կրթական տեխնոլոգիաների առաջատար կենտրոն է, որը

վերապատրաստման ծրագրերի և դասավանդման փորձի փոխանակման

միջոցով կրթական նոր միջավայրում զարգացնում է դասախոսական կազմի

մասնագիտական ու մանկավարժական հմտությունները և անձնային

որակները։

2. Ընդհանուր տեղեկատվություն

Երևանի պետական համալսարանում (այսուհետ`ԵՊՀ) դասախոսական

կազմի կատարելագործման համակարգը ներդրվել է 1968 թ.՝ դասախոսների

որակավորման բարձրացման ֆակուլտետի կարգավիճակով: Դասախոսների

վերապատրաստումն իրականացվում էր ըստ ԵՊՀ մասնագիտությունների,

մեկ կիսամյակի ընթացքում, սկզբում՝ մինչև 500 ժամ ծավալով, վերջին

տասնամյակում՝ 72-100: Ծրագրի վերջում ունկնդիրները պաշտպանում էին

ավարտական աշխատանք և ստանում համապատասխան փաստաթուղթ

(վկայական կամ հավաստագիր):

Վերջին տասնամյակում ԵՊՀ դասախոսների կատարելագործման

ծրագիրը նորովի է մշակվել՝ դառնալով համահունչ համալսարանի

զարգացման ռազմա-վարական ծրագրերի դրույթներին: 2011 թվականից

գործողության մեջ է դրվել նոր՝ «Կրեդիտային համակարգով ԵՊՀ

դասախոսական կազմի որակավորման բարձ-րացման կրթագիտական

ծրագիրը»: Նոր ծրագրով դասախոսների կատարելագործումը

շարունակական բազմափուլ գործընթաց է: Ծրագրի 1-ին փուլը (2011-

2016թթ.) միտված էր ԵՊՀ որակյալ դասախոսական կազմի ձևավորմանը: 2-

Page 4: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

4

րդ փուլում (2016-2021թթ.) ծրագրի նպատակն է զարգացնել ԵՊՀ

դասախոսական կազմի ներուժը՝ ապահովելով նրա ընդհանուր,

մանկավարժական-հոգեբանական և մասնագիտական հմտությունների

շարունակական կատարելագործումը:

ԵՊՀ դասախոսական կազմի կատարելագործման ծրագրի

առանձնահատ-կություններն են.

1. կրթական և հետազոտական-ուսումնամեթոդական կառուցամասերը`

պարտադիր և կամընտրական բաղադրիչներով,

2. աշխատածավալի չափումը ECTS կրեդիտներով,

3. ընդհանուր աշխատածավալը՝ 30 կրեդիտ, տևողությունը՝ 5 տարի,

4. ավարտին՝ ունկնդիր դասախոսների ատեստավորում:

Վերապատրաստման ծրագրի արդյունավետությունը և կառավարումն

ապահո-վելու նպատակով ռեկտորի հրամանով ստեղծվել է

համապատասխան խորհուրդ՝ պրոռեկտորների համանախագահությամբ,

ինչպես նաև նշանակվել են կրթական ստորաբաժանումների

պատասխանատուներ: Պարբերաբար իրականացվող մշտա-դիտարկման

արդյունքում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ են կատար-վում

ծրագրում: Մասնագիտական լրացուցիչ կրթության վարչությունն (այսուհետ`

Վարչություն) ունի համապատասխան կայքէջ (extension.ysu.am):

Վերապատրաստման 10-ամյա նպատակային ծրագիրը դեռևս ընթացքի

մեջ է, բայց կարելի է ամփոփել որոշակի արդյունքներ.

1. շուրջ 850 դասախոս կատարելագործել է իր մասնագիտական և

մանկավարժական հմտությունները,

2. ընդլայնվել է կրթական տարբեր ստորաբաժանումների դասախոսների

համագործակցությունը, ինչպես նաև դասավանդման լավագույն փորձի

փոխանակումը,

3. մեծացել է ԵՊՀ դասախոսական կազմի ներուժը վեր հանելու

հնարավորությունը:

Գործընթացի մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել մի շարք

հիմնախնդիրներ.

Page 5: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

5

1. դասախոսների վերապատրաստման մոտիվացիայի ցածր մակարդակը,

2. որոշ վերապատրաստողների ոչ բավարար հմտությունները,

3. վերապատրաստման դասընթացների վերջնարդյունքների ոչ ճիշտ

ձևակեր-պումը և դրանով պայմանավորված՝ գնահատման մեթոդների

անհամապատասխանությունը,

4. սկսնակ և փորձառու դասախոսական կազմերի վերապատրաստման

կարիքների տարանջատման բացակայությունը,

5. նորարարական կրթական տեխնոլոգիաների ոչ բավարար կիրառումը:

Սույն ծրագիրը միտված է, մասնավորապես, նշված հիմնախնդիրների

լուծմանը։

3. Լրացուցիչ կրթության վարչության դասախոսների

որակավորման

բարձրացման բաժնի գործունեության հիմնական

ուղղությունները

Դասախոսների որակավորման բարձրացման բաժնի (այսուհետ`

Բաժին) գործունեության կարևորագույն ուղղությունը սկսնակ և փորձառու

դասախոսական կազմերի վերապատրաստման դասընթացների

կազմակերպումն է, ինչպես նաև դասախոսների կատարելագործմանը

միտված այլ միջոցառումների իրականացումը.

դասախոսների վերապատրաստման ծրագրեր և դասընթացներ,

մանկավարժական խորհրդատվություն,

դասավանդման նորարարական մեթոդների տարածմանն ուղղված

գիտա-ժողովներ, աշխատաժողովներ և սեմինարներ,

դասավանդման լավագույն փորձի տարածմանը և փոխանակմանն

աջակցող նախաձեռնություններ,

Page 6: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

6

դասախոսների մանկավարժական, մեթոդական ու տեխնոլոգիական

հմտու-թյունների զարգացմանը միտված հետազոտական և

փորձարարական նախագծեր,

դասավանդման ժամանակակից մեթոդների ուսուցմանը և

տարածմանն ուղղված տարբեր հրատարակություններ

(ձեռնարկներ, ուղեցույցներ և այլն):

3.1. Դասախոսների վերապատրաստման ծրագրեր և

դասընթացներ

ԵՊՀ-ում 2011 թվականից գործող դասախոսական կազմի

որակավորման բարձրացման ծրագրի կրթական կառուցամասը

(հավելված 1) արդիականացման կարիք ունի: Յոթնամյա գործառության

ընթացքում բացահայտվել է ծրագրի երկու հիմնական թերություն.

նորարարական կրթական տեխնոլոգիաների բացակայություն,

դասախոսների մանկավարժական-մեթոդական հմտությունների

ձևավոր-մանն ուղղված դասընթացների սակավություն:

Նշված թերությունները վերացնելու նպատակով նախատեսվում է 2019-

2021 թթ. ծրագրի առաջին երկու` ընդհանուր և մանկավարժական-

հոգեբանական կրթամա-սերում կատարել հետևյալ փոփոխությունները.

3.1.1. գործող ծրագրի ընդհանուր պատրաստություն կրթամասի՝

տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) բաժնում

ներմուծել հետևյալ 5 դասընթացները՝ 1-ական կրեդիտ

աշխատածավալով (10 ժամ լսարանային + 20 ժամ ինքնուրույն

աշխատանք).

1. տեխնոլոգիապես հագեցած համագործակցային ակտիվ

ուսուցում,

2. ՏՀՏ-ահեն և մոբայլ ուսուցում,

3. տեսադասախոսություններ և լսարանում համագործակցության

օժանդակում,

4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում,

Page 7: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

7

5. համակցված/խառը դասավանդում և ուսուցում:

3.1.2. ԵՊՀ դասախոսների վերապատրաստումն իրականացնել ըստ

ծրագրի վերանայված կրթական կառուցամասի՝ այն տարբերակելով

սկսնակ և փորձառու դասախոսների համար:

3.1.2.1. Սկսնակ դասախոսների համար պարտադիր համարել հետևյալ

բաղա-

դրիչները (հավելված 2) 5 կրեդիտ ընդհանուր աշխատածավալով.

ա) ՏՀՏ կամընտրական դասընթացներից՝ 1 դասընթաց ¥2

կրեդիտ),

բ) ՏՀՏ նորարարական դասընթացներից՝ 1 դասընթաց (1

կրեդիտ),

գ) դասավանդման, ուսումնառության և գնահատման

հիմունքները 2 կրեդիտ):

3.1.2.2. Փորձառու դասախոսների համար պարտադիր համարել

մանկավարժական-մեթոդական և ՏՀՏ նորարարական այն

դասընթացների հայտագրումը, որոնք ապահովում են կրթական

վերջնարդյունքների ձևակերպումը, դասավանդման ու

գնահատման մեթոդների յուրացումը՝ ԵՊՀ-ում սահմանված

ձևաչափով:

3.1.3. Վերապատրաստման դասընթացների շարունակական բարելավման

նպատակով գործադրել հետադարձ կապի մեխանիզմներ

(հարցումներ, ֆոկուս- խմբեր և այլն), ինչպես նաև իրականացնել

ամենամյա մշտադիտարկում:

3.2. Մանկավարժական խորհրդատվություն

Բաժնի հիմնական նպատակներից են դասախոսական կազմի

համագործակ-ցությանը և գիտելիքների, հմտությունների ու դասավանդման

փորձի փոխանակմանն օժանդակելը, ինչպես նաև հաղորդակցման

համապատասխան միջավայր ստեղծելը: Նախատեսվում է նշված

Page 8: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

8

նպատակներն իրականացնել խորհրդատուների ինստիտուտի միջոցով`

սահմանելով հետևյալ գործողությունները։

3.2.1. Խորհրդատուների կազմը ձևավորել վերապատրաստողներից և

ծրագրին առավել ակտիվ մասնակցող դասախոսներից:

3.2.2. Խորհրդատուների ֆինանսական խրախուսման նպատակով

նրանց ուսումնական բեռնվածության մեջ ներառել

համապատասխան չափաբաժին (0,25 դրույք): Լրացուցիչ

դասընթացներ վարելու և անհրաժեշտ այլ դեպքերում նրանց

կարող է տրվել ժամավճար՝ մինչև 50% գործակցով:

3.2.3. Սահմանել խորհրդատվության հետևյալ թեմաները.

կրթական ծրագրի մասնագրի կազմում,

կրթական վերջնարդյունքների ձևակերպում,

դասընթացի օրացուցային պլանի (աշխատանքային ծրագրի)

կազմում,

ուսուցման նոր ձևերի կիրառում (ակտիվ, խմբային, պրոբլեմային

և այլն),

ուսուցման կառավարման էլեկտրոնային համակարգերի

օգտագործում,

մանկավարժական-հոգեբանական հմտությունների զարգացում,

խորհրդատվություն դասալսումների և ուսանողական

հարցումների ամփոփման արդյունքում։

3.2.4. Վեր հանել դասախոսների խորհրդատվական կարիքները՝

իրականացնելով համապատասխան աշխատանքներ.

ա) հանդիպումներ կրթական ստորաբաժանումներում,

բ) դասախոսների խորհրդատվության հայտերի ընդունում

էլեկտրոնային կարգով` մշակված ձևաթղթով,

գ) դասախոսների շրջանում հարցումների իրականացում,

հարցումների և հայտերի համադրում,

դ) խորհրդատվության ժամերի սահմանում:

3.2.5. Ստեղծել տեղեկատվական-մեթոդական նյութերի և

էլեկտրոնային ռեսուրսների շտեմարան:

Page 9: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

9

3.3. Գիտաժողովներ, աշխատաժողովներ և սեմինարներ

Բաժնի գործունեության այս ուղղությունը կոչված է լուծելու հետևյալ

խնդիրները.

դասավանդման լավագույն փորձի փոխանակում և տարածում,

գերազանցության կրթական մոդելների ներկայացում,

դասավանդման նորարարական մեթոդների կիրառմանն առնչվող

հարցերի քննարկում,

զարգացման տարբեր նախագծերի արդյունքների տարածում,

մանկավարժական խորհրդատվության տարբեր խնդիրների

հանրայնացում:

Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով նախաձեռնել հետևյալ

միջոցառումները.

3.3.1. Կազմակերպել նորարարության և դասավանդման լավագույն

փորձի տարածման հանրապետական ամենամյա համաժողով

(գիտաժողով), արդյունքները հրատարակել առանձին

ժողովածուով: Գիտաժողովները կազմակերպել 2020-ից:

3.3.2. Կազմակերպել ներհամալսարանական աշխատաժողովներ և

սեմինարներ` միտված նորարարական մեթոդներով ուսուցման

հմտությունների ձևավորմանը և զարգացմանը: Աշխատաժողովը

կամ սեմինարը կազմակերպել առնվազն կիսամյակը մեկ անգամ`

սկսած 2019-ից՝ԵՊՀ-ում նպատակային վերապատրաստումներն

ավարտելուց հետո:

3.3.3. Գիտաժողովի լավագույն զեկուցումների համար դասախոսներին

պարգևատրել պատվոգրերով, աշխատաժողովների և

սեմինարների մասնակիցներին հատկացնել համապատասխան

կրեդիտներ:

3.3.4. Միջոցառումների արդյունքներն ամփոփել և տեղադրել Բաժնի

կայքէջում:

Page 10: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

10

3.4. Լավագույն փորձի տարածում և խրախուսում

Ուսուցման գործընթացում նորարարական կրթական տեխնոլոգիաների

լիարժեք կիրառումը անհրաժեշտություն է առաջացնում ԵՊՀ-ում ձևավորել

համապատասխան կրթական միջավայր և հաղորդակցման մշակույթ: Այդ

նպատակին են ուղղված հետևյալ գործողությունները.

3.4.1. Ստեղծել դասավանդման և ուսումնառության վիրտուալ

ակադեմիա: Այն շահագրգիռ բոլոր խմբերին հնարավորություն է

տալու առցանց հաղորդակցվելու դասավանդման և

ուսումնառության խնդիրների շուրջ: Վիրտուալ հարթակի

աշխատանքային քաղաքականությունը կմշակվի մինչև 2019 թ.

մարտը, իսկ հարթակը կսկսի գործել մայիսից:

3.4.2. Ձևավորել դասախոսների ոչ ֆորմալ հանրույթներ: Ծրագրում

ընդգրկված դասախոսները ստեղծելու են մասնագիտական

առնվազն հինգ հանրույթներ՝ ըստ դասավանդման և

ուսումնառության կոնկրետ ձևերի ու մեթոդների.

1. տեխնոլոգիապես հագեցած համագործակցային ակտիվ

ուսուցում,

2. ՏՀՏ-ահեն և մոբայլ ուսուցում,

3. տեսադասախոսություններ և լսարանում համագործակցության

օժանդակում,

4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում,

5. համակցված/խառը դասավանդում և ուսուցում:

Յուրաքանչյուր հանրույթ կունենա իր միջնորդ-կարգավարը

(մոդերատոր), որը կուղղորդի հարթակի քննարկումները:

3.4.3. Կազմակերպել աշխատաժողովներ և սեմինարներ նորարարական

կրթական տեխնոլոգիաներով դասավանդման խնդիրների

վերաբերյալ:

3.4.4. Սահմանել նորարարական դասավանդման խրախուսման

հետևյալ միջոցները.

Page 11: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

11

«ԵՊՀ աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման

համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգով»

սահմանել լրավճար նորարարական մեթոդներով դասավանդելու

համար։

Անցկացնել «Լավագույն նորարար դասախոս» ամենամյա մրցույթ՝

ըստ մասնագիտությունների և կրթական ստորաբաժանումների

տարբերակված անվանակարգերով:

3.5. Զարգացման ծրագրեր

Բաժնի գործունեության շրջանակում ներառել դասախոսների

որակավորման բարձրացմանն ուղղված զարգացման նախագծերի

հայտագրումը և իրականացումը, մասնավորապես.

3.5.1. Շարունակել և ընդլայնել ներգրավվածությունը միջազգային այն

ծրագրերում, որոնք միտված են Բաժնի կարողությունների

հզորացմանը, դասավանդողների մասնագիտական և

մանկավարժական հմտությունների զարգացմանը և

նորարարական մեթոդների ներդրմանը:

3.5.2. Մշակել Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող

նոր նախագիծ` միտված դասախոսների դասավանդման

սերտիֆիկատային ծրագրերի և համապատասխան շրջանակի

ներդրմանը ԵՊՀ-ում:

3.6. Հրատարակումներ և ուսումնական նյութեր

Մշակել, հրատարակել ու տարածել ուսումնական տպագիր և

էլեկտրոնային նյութեր.

ա) ներդրված նորարարական մեթոդների վերաբերյալ ուսուցողական և

տեղեկա-տվական բուկլետներ,

բ) նորարարական մեթոդներով դասավանդման ձեռնարկ (մինչև 2020 թ.),

գ) պարբերական հրատարակություն, որտեղ կներկայացվեն՝

Page 12: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

12

գիտաժողովների, աշխատաժողովների և սեմինարների արդյունքներն

ամփոփող նյութերը,

խորհրդատուների առավել ուշագրավ դիտարկումները,

դասավանդմանն առնչվող հետազոտությունների արդյունքները և

փորձը,

ՀՀ և եվրոպական գործընկեր համալսարանների` ոլորտին վերաբերող

նորությունները:

4. Կազմակերպում և գործունեություն

Համալսարանում որակավորման բարձրացման և վերապատրաստման

կրթական ծրագրերն իրականացվում են մասնագիտական լրացուցիչ

կրթության վարչության կողմից: Վարչությունը ղեկավարում է վարչության

պետը` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի համակարգմամբ:

4.1. Կառուցվածքը

Վարչությունն ունի երկու բաժին՝ դասախոսների որակավորման

բարձրացման և մասնագիտական վերապատրաստման: Առաջին բաժինն

ունի հինգ, երկրորդը՝ երկու աշխատակից:

Առաջին բաժինն իրականացնում է դասախոսական կազմի

որակավորման բարձրացման ծրագիրը: Ծրագրի իրականացման

աշխատանքները համակարգում է համապատասխան խորհուրդը, որի

նիստերը գումարվում են տարեկան երկու անգամ: Խորհրդի կազմում

ընդգրկված է 13 անձ. համանախագահներն են ԵՊՀ ուսումնական

աշխատանքների և գիտական քաղաքականության ու միջազգային

համագործակցության գծով պրոռեկտորները, որակի ապահոման կենտրոնի

(այսուհետ` ՈԱԿ) տնօրենը, անդամները՝ վարչության պետը, բաժնի վարիչը

և խորհրդատուները (դասախոս-փորձագետները):

Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի

գործառույթներն են՝

Page 13: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

13

Համանախագահները պլանավորում ու համակարգում են կառավարման

և ռազմավարական զարգացման աշխատանքները:

Վարչությունը կազմակերպում և իրականացնում է ամենօրյա

աշխատանքները և ապահովում ծրագրի մասնակիցների

հաղորդակցումը:

Խորհրդատուները՝ ՈԱԿ-ի աջակցությամբ, մշակում են դասընթացների

բովանդակությունն ու մեթոդաբանությունը:

Փորձագետ-կարգավարն ապահովում է ծրագրի հեռակառավարումը:

Բաժնի ենթակառուցվածքը ներառում է ակտիվ ուսուցման 3

լաբորատորիա և տեսադասախոսությունների ստեղծման 1 ստուդիա:

4.2. Դերային նկարագրերը

Վարչության, այդ թվում Բաժնի գործառույթները և աշխատակիցների

պարտականությունները սահմանվում են վարչության կանոնադրությամբ և

պաշտոնների անձնագրերով:

1. Վարչության պետը կազմակերպում է ծրագրի մշակման

աշխատանքները և վերահսկում դրա հետագա իրականացումը:

2. Բաժնի վարիչը կազմակերպում է բաժնի ընթացիկ աշխատանքները:

3. Բաժնի 2 ավագ տեսուչը իրականացնում են դասընթացների

վերահսկումը և տեխնիկական սպասարկումը։

4. Բաժնի մենեջերն ընդունում է մանկավարժական խորհրդատվության

հայտերը, ապահովում տեղեկատվության հասանելիությունը,

կազմակերպում է հանդիպումներ և տարածում դրանց արդյունքները:

5. Բաժնի խմբագիրը նախապատրաստում և խմբագրում է

գիտաժողովների, աշխատաժողովների, սեմինարների ու

հրատարակումների նյութերը։

6. Փորձագետ-կարգավարը կազմակերպում է Վիրտուալ հարթակը,

պատրաստում հեռահաղորդակցության էլեկտրոնային նյութերը,

պարբերաբար թարմացնում է վարչության կայքէջը:

7. Բաժնի 8 դասախոս-փորձագետները վարում են դասընթացները,

տրամադրում մանկավարժական խորհրդատվություն, ՈԱԿ-ում և

կրթական ստորաբաժա-նումներում անցկացնում քննարկումներ,

Page 14: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

14

վարում են գիտաժողովներ, աշխատաժողովներ և սեմինարներ,

ուղղորդում են վիրտուալ հարթակում հարցերի քննարկումը, ինչպես

նաև նորարարական մանկավարժության հետ կապված

հրատարակումների նախապատրաստական աշխատանքները։

4.3. Համագործակցություն

ԵՊՀ դասախոսական կազմի վերապատրաստման ծրագիրն

իրականացվում է նրանում ընդգրկված բոլոր մասնակիցների

համագործակցությամբ։ Այս ոլորտում կարևորվում են հետևյալ

գործողությունները.

4.3.1. Բաժինը ծրագրին և դասընթացներին առնչվող հարցերով

հաղորդակցվում է ԵՊՀ կրթական ստորաբաժանումների հետ և

ապահովում նրանց հետադարձ կապը: Բաժինն այս նպատակով

ակտիվորեն օգտագործում է կայքէջը և տպագիր

հրատարակումները՝

պարբերաբար թարմացնելով կայքէջը,

բաժանորդագրելով նորություններին,

գլխավոր նորությունները ներառելով ԵՊՀ պորտալում,

ստեղծելով և տարածելով բուկլետներ նոր դասընթացների

վերաբերյալ:

4.3.2. Համապատասխան հարցումների միջոցով վերհանվում են

դասախոսների վերապատրաստման կարիքները`

տեղեկատվության վերլուծությունն օգտագործելով

դասընթացների բովանդակության և մեթոդների լրամշակման,

ինչպես նաև դասավանդողների ընտրության և

կատարելագործման համար:

4.3.3. Նոր դասընթացների ներդրման հարցը քննարկվում է Բաժնի

խորհրդի նիստում` ՈԱԿ-ի, մարդկային ռեսուրսների

կառավարման ստորաբաժանման աշխատակիցների,

դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

Page 15: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

15

4.4. Որակի ապահովում

Բաժինն իրականացնում է մատուցվող դասընթացների և տարբեր

ծառայությունների որակի ապահովման գործառույթներ.

4.4.1. դասընթացների մշակման գործընթացի և ձևաչափի

համապատասխանեցում ԵՊՀ-ում ընդունված չափանիշներին,

4.4.2. դասընթացների և վերապատրաստման ծրագրերի պարբերական

գնահատում հարցումների միջոցով՝ առցանց և թղթային

եղանակով,

4.4.3. տարբերակված հարցաթերթիկների մշակում ըստ ոլորտների.

դասընթացներ և վերապատրաստման ծրագրեր,

խորհրդատվական գործունեություն,

գիտաժողով, աշխատաժողով և սեմինար,

բաժնի աշխատակազմի գործունեություն:

Հարցումների արդյունքները վերլուծվում, և եզրակացություններն

օգտագործվում են ծրագրի տարբեր բաղադրիչներն ու գործընթացները

բարելավելու նպատակով:

4.5. Կարողությունների զարգացում

Բաժնի անձնակազմի հմտությունների և կարողությունների

շարունակական զարգացման համար նախատեսվում են մի շարք

գործողություններ.

4.5.1. Բաժինը համալրել բանիմաց և գործունակ անձանցով`

մասնավորապես, դասախոսների կատարելագործման ծրագրի

պահանջներին համապատաս-խանեցնելով Բաժնի

աշխատողների դերային նկարագրերը և պարտականու-

թյունները:

Page 16: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

16

4.5.2. Վեր հանել Բաժնի աշխատակիցների կրթական կարիքները և

ըստ այդմ պլանավորել նրանց մասնագիտական զարգացման

գործընթացն ու անհրաժեշտ հմտությունների ձևավորումը։

Կազմակերպել համապատասխան սեմինարներ աշխատակիցների

համար՝ աշխատակարգերի և փաստաթղթերի մշակման, ինչպես

նաև ծրագրի առանցքային հարցերի քննարկման նպատակով:

Պլանավորել աշխատողների վերապատրաստման

գործողությունները (դասընթաց, գիտաժողով, հետազոտական

նախագծեր և այլն), որոնց մի մասը նախատեսված է ԵՊՀ 2016-2020

թթ. զարգացման ռազմավարական ծրագրով:

Համագործակցել ՀՀ այլ բուհերի (մասնավորապես` Հայաստանի

ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանում

Ամերիկյան համալսարանի) վերապատրաստման կառույցների

հետ, ծանոթանալ միջազգային առաջատար համալսարանների

նմանատիպ փորձին:

4.6. Միջազգային հարաբերություններ

Համալսարանը լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում և

հանդիսանում է համալսարանական միջազգային մի շարք

ասոցիացիաների անդամ: ԵՊՀ-ն ունի միջազգային համագործակցության

վարչություն, որի միջոցով պայմանագրեր ու համաձայնագրեր են կնքվել

աշխարհի շուրջ 50 երկրների 200-ից ավելի համալսարանների և

հետազոտական հաստատությունների հետ: Նրանցից 150-ի հետ ԵՊՀ-ն

առավել ակտիվ է համագործակցում: Իրականացվում են դասախոսների և

ուսանողների փոխանակումներ, կրկնակի դիպլոմով, հեռավար

ուսուցման և այլ ծրագրեր: ԵՊՀ-ն ակտիվորեն մասնակցում է Erasmus+ի

ծրագրերին, համակարգում է PRINTeL նախագիծը:

Միջազգային տարբեր նախագծերի շրջանակներում նախատեսվում է

խորացնել կապերը գործընկեր մի շարք համալսարանների (Պորտոյի,

Բարսելոնայի, Գրացի կիրառական գիտությունների, Լինչոպինգի և

Page 17: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

17

Լյուվենի կաթոլիկ) հետ և շարունակել համագործակցությունը,

մասնավորապես դասախոսների կատարելագործման ուղղությամբ:

Նախատեսվում է նաև անդամակցել դասախոսների մասնագիտական

և մանկավարժական կարողությունների զարգացման ուղղությամբ

մասնագիտացած միջազգային կազմակերպությունների և

ընկերակցությունների։

Page 18: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

18

Հավելված 1

ԵՊՀ դասախոսական կազմի կատարելագործման ծրագրի

կրթական կառուցամասի կառուցվածքը (2016-2021թթ.)

Հ/հ Կրթական կառուցամասի մոդուլները

1. Ընդհանուր պատրաստություն

1.1. Անգլերենը ակադեմիական միջավայրում

1.2. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ)

1.2.1. Կամընտրական դասընթացներ

2. Մանկավարժական-հոգեբանական պատրաստություն

2.1. Դասավանդման, ուսումնառության և գնահատման

հիմունքներ

2.2 Կամընտրական դասընթացներ

3. Մասնագիտական պատրաստություն

3.1. Մասնագիտության արդի հիմնախնդիրները

3.2. Կամընտրական դասընթացներ

4. Ընդհանուր կամընտրական դասընթացներ

5.

Որակավորման բարձրացման այլ ձևեր

(վերապատրաստում, ստաժավորում, ամառային դպրոց և

այլն)

Page 19: 2021թթ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. YSU TSDC Operational Plan_AM.pdf4. «շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում, 5. համակցված/խառը

ERASMUS+ CBHE PROJECT # 585760-EPP-1-2017-1-AM-EPPKA2-CBHE-JP

19

Հավելված 2

ԵՊՀ դասախոսական կազմի կատարելագործման ծրագրի

նորացված կրթական կառուցամասի կառուցվածքը (2019-2021թթ.)

*Գործող ծրագրից:

** PRINTeL նախագծից

Հ/հ Կրթական կառուցամասի մոդուլները

1. Ընդհանուր պատրաստություն

1.1. Անգլերենը ակադեմիական միջավայրում

1.2. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ)

1.2.1. Կամընտրական դասընթացներ*

1.2.2. Նորարարական դասընթացներ**

1.2.2.1. Տեխնոլոգիապես հագեցած համագործակցային ակտիվ ուսուցում

1.2.2.2. ՏՀՏ-ահեն և մոբայլ ուսուցում

1.2.2.3. Տեսադասախոսություններ և լսարանում համագործակցության

օժանդակում

1.2.2.4. «Շրջված դասարան» մոդելով ակտիվ ուսուցում

1.2.2.5. Համակցված/խառը դասավանդում և ուսուցում

2. Մանկավարժական-հոգեբանական պատրաստություն

2.1. Դասավանդման, ուսումնառության և գնահատման

հիմունքները

2.2. Կամընտրական դասընթացներ*

3. Մասնագիտական պատրաստություն

3.1. Մասնագիտության արդի հիմնախնդիրները

3.2. Կամընտրական դասընթացներ

4. Ընդհանուր կամընտրական դասընթացներ

5.

Որակավորման բարձրացման այլ ձևեր

(վերապատրաստում, ստաժավորում, ամառային դպրոց և այլն)