Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով
-
Upload
mediainitiatives -
Category
Education
-
view
347 -
download
7
description
Transcript of Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով
Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով
“People in Need”-ը մարդասիրական կազմակերպություն է, մայր գրասենյակը գտնվում է Չեխիայի հանրապետությունում: Հիմնվել է 1992 թ-ին՝ աշխարհում ճգնաժամային իրավիճակներում գտնվող մարդկանց օգնելու և մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու համար:
PIN-ը հետխորհրդային Եվրոպայում ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որը մասնաճյուղեր ունի աշխարհի 20 պետություններում:
“People in Need”-ը աշխատւոմ է 4 ուղղություններով. հումանիտար աջակցություն, մարդու իրավունքներ, սոցիալ ինտեգրում, կրթություն և իրազեկության բարձրացում:
People in Need / Մարդը կարիքի մեջ ՀԿ
“People in Need”-ը Հայաստանում
Գրասենյակը գործում է 2003թ-ից. www.pinf.cz
Հիմնական ուղղություններն են.
սոցիալական/մարդասիրական ծրագրեր (1988թ-ի երկրաշարժից տուժածների համար)
թրաֆիկինգի կանխարգելման ծրագրեր (2009-2011թթ)
անօրինական միգրացիայի կանխարգելման և վերադարձողների վերաինտեգրման ծրագրեր www.migrant.am (2010 –ից սկսած)
կրթական ծրագրեր www.caucadoc.com (2012-ից սկսած)
Մեկ աշխարհը դպրոցում«Մեկ աշխարհը դպրոցում» կրթական ծրագիրը նախաձեռնել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն:
2003թ. սկսած այն իրականացվում է Չեխիայի հանրապետությունում և առ այսօր 10 –ից ավելի երկրներում. Սլովակիա, Էստոնիա, Ռումինիա, Շվեցարիա, Գերմանիա, Լիբանան, Մոնղոլիա, Իրաք և Աֆղանստան։
2012 թվականից ծրագիրն իրականացվում է նաև Հայաստանում ևՎրաստանում` «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» Նպատակն է. բարձրացնել երիտասարդների իրազեկությունը աշխարհի արդի հիմնախնդիրների և սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ, ձևավորել քննադատական մտածողություն և կիրթ մոտեցումներ մարդու իրավունքների և հարակից խնդիրների վերաբերյալ։
ՀՀ-ում ծրագիրն իրականացվում է Կոտայքի, Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում
2012-2013թթ ընթացքում վերապատրաստվել են 80 դպրոցների 100 ուսուցիչներ: Դասընթացներն անց են կացվել ԿԱԻ մասնագետների կողմից:
Ավելի քան 3600 աշակերտներ մասնակցել են այս մեթոդով անցկացված դասերի:
Վավերագրական ֆիլմերի դիտումով անցկացված դասեր
«Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» կրթական գործիքակազմը բաղկացած է. տեսասկավառակ /DVD/ որը ներառում է ութ ֆիլմեր և վեց սոց
հոլովակներ ուսումնական ձեռնարկ՝ ուսուցչի համար
Ձեռնարկը երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ կողմից (հրաման՝ 805-Ա/Ք, 2013թ), որպես ուսումնաօժանդակ գրականություն
2013թ դեկտեմբերից, ԿԱԻ հետ կնքած համագործակցության հուշագրի շրջանակներում մեթոդը ներառվել է հասարակագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծրագրում:
Ֆիլմերի հիմնական թեմաները
Միգրացիա Աշխատանքի իրավունք Կրթության իրավունք Կոնֆլիկտ և հաղթահարում Հանդուրժողականություն և տարբերությունների ընդունում Շրջակա միջավայրի հիմնախնդիրներ
Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով
Ձեռնարկը ներառում է Ներածական նյութ
/ծրագրի մասին, մեթոդի մասին, նկատառումներ ուսուցիչների համար/
Ֆիլմերի մասին հակիրճ տեղեկատվություն /ֆիլմի թեմայից բխող հարցեր ու դրանց պատասխաններ, հայաստանյան իրականության մասին տեղեկություններ/
Ֆիլմերի ցուցադրությանը հաջորդող 1- 5 գործնական վարժությունների օրինակներ
/այդ թվում կշռադատման վարժություններ, տնային հանձնարարություններ, խմբային և անհատական վարժություններ/
Ֆիլմի ցուցադրության նպատակը. Տրամադրել նոր գիտելիքների և փաստերի վերաբերյալ
տեղեկատվություն Խթանել թեմայի լայն ընկալման և դրա վերաբերյալ
աշակերտների վարքագծի դրական փոփոխությանը
Վավերագրական ֆիլմերը թեման բացահայտում են տարբեր տեսանկյուններից , ներկայացնում են հարցի բարդությունը, արդիականությունը, սակայն ոչ լուծումը:
Աշակերտների արձագանքըՀարցված աշակերտների 96%-ը հաստատում են, որ ֆիլմերի միջոցով անցկացված դասերի ընթացքում ազատ արտահայտում են իրենց զգացմունքներն ու դիրքորոշումը և դասից առավելագույն հաճույք են ստանաում:
Տնօրենների և ուսուցիչների արձագանքը.
Տնօրեններ. մեթոդն արդյունավետ է, լավ է ընկալվում աշակերտների կողմից, ֆիլմի միջոցով փոխանցվում է թեմայի հիմնական նյութը, նպաստում է քննադական մտածողության զարգացմանը և սեփական տեսակետի արտահայտման հնարավորություն է տալիս:
Ուսուցիչներ. Ֆիլմերը ուսուցողական են, և´ տեսականորեն և´ հոգեբանորեն նպաստում են նյութի արդյունավետ մատուցմանն ու ընկալմանը, դասերն առավել հետաքրքիր են դարձնում, և նույնիսկ ամենապասիվ աշակերտները մասնակցում են քննարկումներին:
Աշակերտների նախաձեռնություններ
Նոր- Խարբերդի , Դեղձուտի, Նոր Հաճնի թիվ 1 դպրոց ներ - «Դրամ հավաքողը Բեդֆորտ փողոցից» ֆիլմի դիտումից հետո ֆինանսական և նյութական աջակցություն ցույց տվեցին իրենց համադասարանցուն, ով բուժման կարիք ուներ
Աբովյանի 7 և Հրազդանի 12 դպրոցներ - «SOS Սևան» ֆիլմի դիտումից հետո աշակերտները սկսել են խնայել խմելու ջուրը: Ծնողները փաստել են, որ երեխաները հետևում են նաև ընտանիքի անդամների կողմից ջրի օգտագործմանը:
Արարատի թիվ 3, Սայաթ-Նովայի դպրոցներ - «SOS Սևան» ֆիլմի դիտումից հետո նամակ/խնդրանքով դիմել են իրենց համայնքապետին՝ դպրոցի տարածքում աղբաման տեղադրել:
Արտաշատի թիվ 3 դպրոց - «SOS Սևան» դիտումից հետո կազմակերպել են դպրոցի տարածքի մաքրման աշխատանքներ և հետևում են, որ ոչ ոք ավելորդ աղբ չթափի մաքրված տարածքում:
Project Development Course
Վավերագրական ֆիլմերը որպես հանրության իրազեկության
բարձրացման միջոց
CAUCADOC Ֆիլմադարան
37 վավերագրական ֆիլմեր
Ֆիլմերը հասանելի են Մարդը Կարիքի մեջ ՀԿ գրասենյակից
ՁեռնարկԻնչպես կազմակերպել վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ