ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ...

36
ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄ Օժանդակ ձեռնարկ դպրոցի աշակերտների համար

Transcript of ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ...

1

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

Օժանդակ ձեռնարկ դպրոցի աշակերտների համար

Բնական աղետների ռիսկերի նվազեցում2

Բնական աղետների ռիսկերի նվազեցում 3

Ձեռնարկը պատրաստվել է «Վրաստանում և Հարավային Կովկասում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով տեղական հնարավորությունների բարձրացում և տարածաշրջանային համագործակցության խորացում» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորված է Եվրոպական միության կողմից, և իրականացվում է Կովկասյան բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի (CENN) և միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ Մերսի Քորփսի (Mercy Corps) կողմից: Ձեռնարկի բովանդակության համար ողջ պատասխանատվությունը կրում են CENN-ը և Mercy Corps-ը: Հնարավոր է՝ ձեռնարկը չարտահայտի Եվրամիության կարծիքներն ու տեսակետները:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ.

Կովկասյան բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանց (CENN) Թբիլիսի, 0105, Բեթլեմի փ., #27Հեռ.` +995 32 275 19 03/04Ֆաքս` +995 32 275 19 05Էլ-փոստ` [email protected]

Մերսի Քորփս (Mercy Corps) Թբիլիսի, 0186, Գեգեճկորիի փ., # 6Հեռ.`+995 32 225 24 71Ֆաքս` +995 32 225 24 73www. mercycorps.ge

Թբիլիսի, 2014

ՆԱԽԱԲԱՆ

Աղետների ռիսկերի գնահատումը և արդյունավետ կառավարումը կարևորագույն նախապայմաններից են երկրի կայուն զարգացման համար:

«Բնական աղետների ռիսկերի նվազեցումը» օժանդակ ձեռնարկը ընդհանուր տեղեկություններ է տալիս ռիսկերի նվազեցման և դրանց կառավարման ցիկլի բաղադրամասերի (կանխարգելում, պատրաստվածություն աղետներին, արձագանքում, վնասված տարրերի (շինություն և այլն) վերականգնում), գնահատման ժամանակակից մոտեցումների, ռիսկի բաղադրամասերի (վտանգ, խոցելիություն), հաղորդակցության, կանխարգելման՝ կառուցվածքային և ոչ կառուցվածքային միջոցառումների և օգտագործված հասկացությունների սահմանումների մասին:

Ձեռնարկը նաև տեղեկատվություն է պարունակում, կլիմայի ընթացիկ համընդհանուր փոփոխություններով պայմանավորված, Հարավային Կովկասում հնարավոր բնական աղետների, դրանց հարուցող պատճառների, հատկանիշների, տարածման և վնասակար ազդեցությունների մասին:

Ձեռնարկը նախատեսված է դպրոցի ուսուցիչների և աշակերտների, ինչպես նաև բնական աղետների ռիսկերի կառավարման հարցերով հետաքրքրված լայն հանրության, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավոր անձանց համար:

Կլիմայի փոփոխության ազդեցություններն այսօր զգացվում են ողջ աշխարհում, և Հայաստանը բացառություն չէ: Հայաստանը բնական աղետների բարձր ռիսկային գոտում է և ենթակա է տարբեր վտանգների ազդեցությանը: Աշխարհում հայտնի բնական վտանգներից Հայաստանին հատուկ են շուրջ 110 տեսակի վտանգներ: Դա բացատրվում է նրանով, որ Հայաստանը բարդ ռելիեֆ ունեցող երկիր է` կտրուկ լեռնաշղթաներով, դաշտավայրերով և խիստ մասնատված տարածքով: ՀՀ տարածքի 76,5 %–ը ծովի մակերևույթից բարձր է 1000-2500 մ: Ամենացածր վայրը ծովի մակերևույթից մոտ 350 մ է, իսկ ամենաբարձր վայրը` 4,096 մ: Փաստորեն, երկրի փոքրիկ տարածքում բարձրությունների տարբերությունը շուրջ 3650 մ է, որով էլ պայմանավորված է բնական վտանգների այդպիսի քանակի առկայությունը: Հայաստանը գտնվում է աշխարհի առավել բարձր սեյսմիկ ակտիվության գոտիներից մեկում, ուստի այստեղ առկա են գեոֆիզիկական վտանգներին առնչվող նշանակալի ռիսկեր: Վերջին քսան տարվա ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերը վնաս են հասցրել մեծ թվով մարդկանց, ինչպես նաև հանգեցրել զգալի տնտեսական վնասների: Երկրի տարածքի մեկ երրորդը սողանքավտանգ գոտում է: Սողանքավտանգ տարածքները հիմնականում լեռների ստորոտներում և լեռնային տարածքներում են: Մոտ 470000 մարդ կամ երկրի ազգաբնակչության 15 %-ը ենթակա է այս վտանգին: Սողանքների պատճառած միջին տարեկան վնասը կազմում է մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար:

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1. ԻՆՉՈՒ ՀՐԱՏԱՊ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ԳԼՈՒԽ 2. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 3. ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 4. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 5. ՌԻՍԿԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բնական աղետների ռիսկերի նվազեցում 7

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Արդի դարաշրջանում աշխարհում ակտիվացած բնական տարերային գործընթացները և բնական միջավայրի վրա մարդածին անխոհեմ ծանրաբեռնումները` անվերահսկելի տեխնոլոգիական գործընթացները, հանգեցրել են էկոլոգիական հավասարակշռության խախտման: Նշվածի արդյունքում վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն ավելացել է բնական աղետների հաճախականությունը և դրանց ուղեկցող մարդկային և նյութական կորուստների չափը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ տարերային բնական երևույթներով հարուցված աղետներից աշխարհում վերջին տասնամյակի ընթացքում ամեն տարի միջին հաշվով 240 մլն մարդ է տուժում, իսկ տնտեսական վնասը կազմում է 90 մլրդ ԱՄՆ դոլար: Վերջին 30 տարիների ընթացքում, բնական աղետներով պայմանավորված, տնտեսական կորուստները եռապատկվել են:

Համաձայն վերը նշվածի` Հարավային Կովկասի տարածաշրջանը, ինչպես նաև ամբողջ աշխարհը հայտնվել են արտակարգ իրավիճակների աճող վտանգի տակ: Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում` Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում, հաճախակի են դարձել երկրաշարժերը, սողանքները, սելավները, ջրհեղեղները և այլ բնական վտանգներ, որոնք հանգեցնում են մարդկային զոհերի և տնտեսական վնասի: Ըստ տարբեր աղբյուրների՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի երկրներում, բնական աղետային գործընթացներով պայմանավորված, տնտեսական վնասը գերազանցել է 16 միլիարդ ԱՄՆ դոլարը:

Բնական աղետների սպառնալիքներին արդյունավետ արձագանքումն ապահովելու առումով մեծ նշանակություն ունի դրանց կանխարգելման և դրանց կողմից հարուցված հետևանքների վերացման համար գործունեության կազմակերպումը: Հետևաբար, հատկապես հրատապ է նպաստելու բնական աղետների ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ գործունեությանը և բնական աղետներից բնակչությանը պաշտպանելու հարցերի հետ կապված հենց բնակչության նախապատրաստմանը և այս առումով մարդկանց գիտակցական մակարդակի բարձրացմանը:

Բնական աղետների ռիսկերի նվազեցում8

Վերջին մեկ դարի ընթացքում մարդիկ մեծապես փոխել են բնական միջավայրը: Դա նախ բացատրվում է աշխարհի բնակչության թվի աճով: Կանխատեսման հաշվարկների համաձայն՝ 2050 թվականի դրությամբ Երկրի բնակչությունը կավելանա մինչև 9,5 միլիարդ (տե՛ս գծապատկեր 1.1.): Բնակչության թվի աճը կհանգեցնի բնական պաշարների (ջուր, բուսական ծածկույթ, հողի ծածկույթ, կենդանական աշխարհ, ջերմային և այլ պաշարներ) պահանջարկի աճի:

Բնական միջավայրի վրա մարդկանց անվերահսկելի ներգործությունը խոչընդոտում է տնտեսական աճին: Բացի այդ՝ այն խթանել է շրջակա միջավայրում դեգրադացիոն (որոշ դեպքերում անշրջելի) գործընթացների սկսվելուն, ինչն իրական սպառնալիք է մարդկային կենսամիջավայրին, նրա սոցիալ-տնտեսական բարեկեցությանը:

Մարդու՝ տնտեսական գործունեության ներգործությամբ հաճախակի են դարձել բնական տարերային աղետները, ավելացել են դրանց կողմից հարուցված աղետների թիվը և ներգործության ուժը, ինչը վտանգ է բնակչության կյանքին և շրջակա միջավայրին` կտրուկ կերպով վատթարացնելով բնակչության սոցիալական և տնտեսական վիճակը:

Պետք է նշել, որ երկրագնդի վրա հաճախակիացած բնական աղետների պատճառներից մեկը կլիմայի համընդհանուր փոփոխականությունն է, ինչը պայմանավորում է երկրագնդի տարբեր տարածաշրջաններում եղանակի օդերևութաբանական տարրերի` օդի ջերմաստիճանի, քամու, տեղումների և այլն, միջին տարեկան բնութագրիչների փոփոխականություն: Պետք է նշել նաև, որ, թեև նախկինում նույնպես կլիման

ԳԼՈՒԽ 1ԻՆՉՈՒ ՀՐԱՏԱՊ

ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Բնական աղետների ռիսկերի նվազեցում 9

ենթարկվում էր փոփոխության, բայց դա, բնական և դինամիկ գործընթաց էր և ոչ թե մարդկային ներգործության արդյունք: Վերջին մեկ դարի ընթացքում շրջակա միջավայրի վրա մարդու անվերահսկելի ներգործությունը նպաստել է կլիմայի ընթացիկ փոփոխությունների գործընթացի արագացմանը: Զուգահեռաբար, տվյալ գործընթացը մարդու՝ ավելի ու ավելի աճող տնտեսական գործունեության հետ մեկտեղ նպաստել է համընդհանուր էկոհամակարգերի հավասարակշռության խախտմանը:

Պայմանավորված բնական աղետների հաճախականության և ինտենսիվության աճով՝ մարդկային զոհերի թիվը շատ ավելի մեծ է զարգացող երկրներում, քան զարգացած երկրներում, որտեղ այդ գործընթացները ավելի մեծ վնաս են բերում տնտեսական առումով (տե՛ս գծապատկեր 1.2): Զարգացող երկրներն ավելի քիչ մարդկային, ֆինանսական, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ պաշարներ ունեն աղետների ռիսկերի նվազեցման համար: Նման երկրների տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, և նրանց եկամուտները հիմնականում կախված են կայուն բնական պայմաններից: Զարգացող

երկրների բնակչության գիտակցության և կրթության մակարդակը բավարար չէ բնական աղետների ռիսկի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման համար: Հաշվի առնելով այս բոլոր պայմանները` զարգացող երկրների բնակչությունն ավելի խոցելի է ռիսկերի հանդեպ, քան զարգացած երկրների բնակչությունը: Նշվածին համապատասխան՝ աղետների ռիսկերի արդյունավետ կանխարգելումը զարգացող երկրների հրատապ խնդիրներից մեկն է:

1.2. Գծապատկերի վրա ցույց է տրված բնական աղետների գիտելիքների մակարդակի մարդկային զոհերի և տնտեսական վնասի փոխկապակցվածությունը: Կարմիր կորը ցույց է տալիս բացարձակ տնտեսական կորուստը: Հետևաբար, համաձայն տվյալ գծապատկերի, որքան ավելի բարձր է երկրի զարգացման մակարդակը, այնքան ավելի բարձր է բնական աղետներով պայմանավորված նրա տնտեսական վնասը: Կանաչ կորը ցույց է տալիս մարդկային զոհերը աղետների ժամանակ: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան զարգացող երկրներում:

Տնտեսական կորուստՄարդկային զոհ Զարգացման մակարդակ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 1.2.Բնական աղետների մասին իմացության մակարդակի, մարդկային զոհերի և տնտեսական վնասների փոխկապակցվածությունը (աղբյուր` UNU -ITC DGIM, 2009):

1750 0

2

4

6

8

1800 1850 1900 1950 2000 2050

Զարգացած երկրներ Զարգացող երկրներ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 1.1Աշխարհի բնակչության աճի միտումը (աղբյուր`http://7revolutionspopulation.blogspot.com/):

Աշխարհի բնակչությունը (բիլիոն)

11

ԳԼՈՒԽ 2ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Բնական աղետների ռիսկերի կառավարումը ենթադրվում է վարչական վերադասների (դիրեկտիվների), կազմակերպությունների, գործառնական հմտությունների և կարողությունների համակարգված գործընթաց, որը միտված է վտանգների բացասական ազդեցությունների և աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունների և քաղաքականության իրականացման:

1990-2000 թվականները ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես բնական աղետների նվազեցման տասնամյակ: 2000 թվականից հետո մշակվել է բնական աղետների նվազեցման միջազգային ռազմավարություն (ISDR), որտեղ որպես կառավարման հիմնական միավոր` դիտվում են երկրների կառավարությունները, իսկ նախկինում գոյություն ունեցած վերականգնման և պատրաստվածության մոտեցումների միջև նախապատվությունը տրվում է համալիր մոտեցմանը: Նախապատվությունը տրվում է ռիսկերի նվազեցմանը, կանխարգելիչ միջոցառումներին, ներդրումներին, հասարակության իրազեկվածությանը, գիտակցության և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը: Նման պրոակտիվ հայեցակարգը կոչում են «Ռիսկերի կառավարման ցիկլ» (տե՛ս գծապատկեր 2.1):

Ի տարբերություն ռեակցիոն մոտեցման, որը, հիմնականում ենթադրում է աղետի ժամանակ արձագանքում և հետաղետային վերակառուցում, պրոակտիվը անհամեմատ արդյունավետ և պաշարները տնտեսող մոտեցում է:

Բնական աղետների ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ինչպես ցույց է տրված 2-րդ գծապատկերի վրա, պետք է ներառի հետևյալ փուլերը` 1. կանխարգելում, 2. աղետին պատրաստ լինելը, 3. արձագանքում աղետի ժամանակ, 4. վերականգնում, 5. վերակառուցում: Բնական աղետների ռիսկերի կառավարման նշված փուլերն ավելի մանրամասն ներկայացված են ստորև:

Բնական աղետների ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը միտված միջոցառումները կարելի է բաժանել երկու հիմնական կարգերի: Սրանք կառուցվածքային և ոչ կառուցվածքային միջոցառումներ են: Դրանց համատեղ օգտագործումից է կախված բնական աղետների ռիսկերի նվազեցման արդյունավետությունը (աղյուսակ 2.1 ):

Բնական աղետների ռիսկերի նման եղանակով կառավարումը պահանջում է համաձայնագրերի և համագործակցության վրա հիմնված մոտեցում: Բնական աղետների նվազեցման ՄԱԿ-ի միջազգային ռազմավարությունը (UN-ISDR) աջակցում է այնպիսի նոր մեթոդների օգտագործմանը, որոնք հիմնված են, այսպես կոչված, մասնակցային մոտեցումների վրա: Սա ենթադրում է որոշումների կայացման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի ներառում, կենտրոնական և տեղական իշխանության,

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

Բնական աղետների ռիսկերի նվազեցում12

ԳԾԱՊԱՏԿԵՐ 2.1. Աղետների կառավարման ցիկլի պարույր (աղբյուր` UNU-ITC DGIM, 2009):

Աղետների կառավարման ցիկլի խախտում

Կանխարգելում

ժամանակ

Պատրաստականություն

Աղետ

Արձագանքում

Վերականգնում

Վերակառուցում

տեղի բնակչության, ոլորտի փորձագետների, հասարակական կազմակերպությունների առավելագույնս արդյունավետ ներգրավվածություն ռիսկերի կառավարման տարբեր փուլերում:

Աղետների ռիսկերի կառավարման բոլոր վերոնշյալ գործընթացների կարևոր մասն են բնական տարերային վտանգների բացահայտումը և գնահատումը: Այս մասի բաղադրամասերն են՝ տարերային աղետներին նախորդող բնական գործընթացները (բացառությամբ երկրաշարժերի ներգործության) և դրանցով հարուցված վնասակար հետևանքների մշտադիտարկումը (մոնիթորինգը) և կանխատեսումը (բնական աղետների ռիսկերի գնահատում հավանականության մեթոդով և հնարավոր արտակարգ իրավիճակների վերլուծություն), ինչպես նաև աղետների զարգացման հնարավոր սցենարների մշակումը, դրանց ռիսկերի սահմանումը և խոցելիության գնահատումը:

Պատրաստվածության բաղադրամասերն են՝ բնակչության նախապատրաստում և գիտելիքների մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների պաշտպանության միջոցառումների կազմակերպում, վաղ ծանուցման և բնակչության պաշտպանության (տարհանում, պաշտպանության անհատական և կոլեկտիվ աշխատանքների կիրառում) նպատակով նախնական ապահովման կազմակերպում, բնական աղետներին արձագանքման ծրագրում, որի բաղադրամասերն են՝ բնական աղետներով հարուցված հետևանքների վերացում և տարերային աղետի օջախում փրկված բնակչության կենսական ապահովման կազմակերպում:

Վտանգի գնահատում(հաճախականություն, մեծություն, տեղը)

Մարդասիրական օգնություն

Կառուցվածքային և ոչ կառուցվածքային աշխատանքներ և գործողություններ կառույցներ)

Վնասված ծայրահեղ ենթակառուցվածքի վերականգնում/ վերակառուցում

Ենթակառուց-վածքների և մասնավոր կառույցների հասարակական ապահովագրում

Նախազգուշացման համակարգ, հաղորդակցության համակարգ

Խոցելիության գնահատում(բնակչություն, ռիսկի տակ գտնվող կառույցներ)

Մաքրում, ծառայությունների ժամանակավոր վերականգնում

Հողօգտագործում, հատակագծում և շինարարական օրենսգիրք

Մակրոէկոնոմիկական և բյուջետային կառավարում (կայունացում, սոցիալական ծախսեր)

Ֆինանսական շուկայի գործիքներ

Գործողությունների ծրագիր արտակարգ իրավիճակի ժամանակ

Ռիսկի գնահատում(վտանգի և խոցելիության գործառույթը)

Վնասի գնահատում և վերականգնման գերակայություն- ների նույնականացում

Ֆինանսական շահագրգռվածու-թյուն կանխարգելիչ գործունեության համար գործունեության համար

Վնասված մասնաճյուղերի վերականգնում (օրինակ` զբոսաշրջություն, գյուղատնտեսություն)

Հանրային ծառայություն` անվտանգության կարգավորմամբ

Արտակարգ իրավիճակի ժամանակ գործող կառուցվածքների ցանց (տեղական, ազգային)

Վտանգի մշտադիտարկում և կանխատեսում(մոդելավորում, սցենար)

Վերականգնո-ղական պաշարների մոբիլիզացում

Կրթություն(վարժանք)գիտակցության բարձրացում ռիսկերի և կանխարգելման առումով

Ռիսկի կառավարման ներգրավում վերակառուցման գործընթացի մեջ

Ֆինանսական պաշտպանության ռազմավարություն

Ապաստանների և տարհանման ծրագրերի գոյություն

ԱՂՅՈՒՍԱԿ 2.1. Ռիսկերի կառավարման ռազմավարության հիմնական տարրերը մինչև աղետը և աղետից հետո (աղբյուր` UNU-ITC DGIM, 2009):

ԱՂԵՏԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌԻՍԿԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԻ ԺԱՄԱՆԱԿ

ՌԻՍԿԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

ՄԻՏԻԳԱՑԻԱ

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ/ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹ-ՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 3ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բնական աղետների ռիսկերի գնահատումը գործընթաց է, որը որոշում է դրա որակը և բնույթը: Ռիսկը գնահատվում է վտանգների տեխնիկական բնութագրերի, հասարակության խոցելիության պայմանների և ռիսկի տակ դրանց լինելու համադրությամբ: Աղետների ռիսկը հայեցակարգային տեսակետից կարող է ներկայացվել հետևյալ կերպ. ռիսկ վտանգ խոցելիություն վտանգի տակ գտնվող տարրերի թիվ:

3.1. ՌԻՍԿ

Ռիսկը երևույթների հավանականության և դրանց բացասական հետևանքների միասնականություն է: 1) Վտանգ, 2) խոցելիություն և 3) ռիսկի տակ գտնվող տարրեր, որոնք ունեն ինչպես տարածական, այնպես էլ ոչ տարածական առանձնահատկություններ: Ռիսկերն առաջանում են վտանգների և խոցելի հասարակության փոխգործակցության հետևանքով: Վտանգի իրացման (ձևավորման, զարգացման) դեպքում ռիսկը կարող է վերաճել աղետի (տե՛ս գծապատկեր 3.1):

Նյութականացված վնաս և ռիսկ

ՎՏԱՆԳ ՎՏԱՆԳՌԻՍԿ ԱՂԵՏԽՈՑԵԼԻՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՑԵԼԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 3.1. Ռիսկերի և աղետների առաջացման սխեմատիկ պատկեր (աղբյուր`UNU-ITC DGIM, 2009):

15

ԵՐԿՐԱՇԱՐԺ: Երկրաշարժերն առաջանում են երկրակեղևում կամ դրա վերին թաղանթում ընթացող տեկտոնիկ շարժումներով, որոնք առաջացնում են մեծ էներգիա: Այս էներգիան երկրակեղևում տարածվում է առաձգական սեյսմիկ ալիքների տեսքով և հարուցում խախտման գործընթացներ և փլուզումներ նրա մակերևույթի դրա: Երկրաշարժի հզորության հիմնական ցուցանիշներն են երկրաշարժի ժամանակ ազատված սեյսմիկ էներգիայի հզորությունը, երկրաշարժի օջախի (հիպոկենտրոնի) խորությունը, էպիկենտրոնի (Երկրի մակերևույթի վրա երկրաշարժի օջախի ճառագայթային պրոեկցիայի դիրքը) և հողի մակերևույթի տատանման ինտենսիվությունը մակերեսին (չափվում է բալերով՝ 0-ից մինչև 12):

Մագնիտուդը երկրաշարժի հարաբերական էներգետիկական բնութագրիչն է, այսինքն` երկրաշարժի դեպքում սեյսմիկ ալիքների տեսքով արձակված էներգիայի (երկրաշարժի հզորության) համապատասխան միավորը: Այն չափվում է Ռիխտերի սանդղակով (ավելի կոնկրետ` մագնիտուդների լոկալ սանդղակով) և սահմանում է երկրաշարժի հզորության թվային նշանակությունը: Այն հիմնված է 10-միավորանոց լոգարիթմական սանդղակի վրա, որը հաշվարկվում է երկրաշարժագրի վրա զրոյից ամենամեծ շեղման համակցված հորիզոնական ամպլիտուդի լոգարիթմով:

3.1.1. ՎՏԱՆԳ

ՎՏԱՆԳԸ` վտանգավոր երևույթը, կարող է լինել ֆիզիկական կամ մարդածին գոծողության արդյունքը, հասարակության գործողությունը, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի, նրանց մարմնական վնասվածքների կամ այլ բացասական ազդեցությունների, գույքային վնասի կամ ընդհանուր ոչնչացման, ապրուստի աղբյուրների և կենցաղային պայմանների խափանման, սոցիալական և տնտեսական պայմանների կազմալուծման, շրջակա միջավայրի վնասի և այլն: Վտանգները տարբերակվում են դրսևորման ժամանակային հավանականությամբ և ինտենսիվությամբ, ինչը բխում է դրանց հաճախականության/մագնիտուդի (ուժգնության) վերլուծությունից: Ստորև քննարկված են այնպիսի վտանգներ, որոնց տեղի ունենալու հավանականությունը հնարավոր է Հարավային Կովկասի երկրներում (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան): Տվյալ տեսակի վտանգներ են երկրաշարժը, ջրհեղեղը, սողանքը, սելավը, քարաթափությունը, ձնահյուսը, հրդեհները, երաշտը, կարկուտը: Նշվածը քննարկված է դրանց առաջացման տեղի, պատճառների և հնարավոր բացասական ներգործության նախատեսմամբ:

3.1.

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

16

Ըստ հարուցող պատճառների և առաջացման տեղի՝ երկրաշարժերը կարող են լինել տեկտոնիկ, հրաբխային, խոր ֆոկուսային (պլուտոնային), քանդող (ավերիչ), մարդածին, ինչպես նաև ծովի հատակի հզոր երկրաշարժեր, ինչը հանգեցնում է ցունամիի ձևավորման:

Երկրաշարժերը հաճախ են առաջացնում ծանր, երբեմն կործանարար հետևանքներ` տարբեր շենքերի և ինժեներա-շինարարական կառույցների փլուզում (տե՛ս նկար 3.1), մարդկային զոհեր, զանգվածային հրդեհներ, էլեկտրացանցերի և գազի ցանցերի վնասում, արդյունաբերական վթարներ, ճանապարհների արգելափակում` շենքերի և կառույցների քանդվելու և փլուզվելու հետևանքով, բնակավայրերի հեղեղում` գետերի հոսքը փոխվելու պատճառով, մարդկանց վրա հզոր հոգեբանական ազդեցություն, ինչը հաճախ հանգեցնում է ծանր հոգեբանական տրավմաների և հաճախ նույնիսկ` մահվան:

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ։ Երկրաշարժից եղան զանգվածային փլուզումներ, մարդկային զոհերը հասան տասնյակ հազարների։ Այն խլեց 25000 մարդու կյանք, ավերվեց շուրջ 515000 տուն: Երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան նման ավերիչ 15-20 երկրաշարժ է լինում։

Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի կառավարությունը վերակազմավորեց արտակարգ իրավիճակների կառավարման համակարգը և ներդրեց սեյսմիկ ռիսկի մեղմման մի շարք միջոցառումներ:

ՋՐՀԵՂԵՂ: Ջրհեղեղը կարող է առաջանալ գետերում, լճերում և ծովերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման կամ տեղատարափ անձրևների կամ ձյան արագ հալման հետևանքով: Ջրհեղեղների հզորությունը, որպես օրենք, կախված է տեղումներից, գետերը սնող ձյան և սառցի արագ հալումից և գետերի հուների ջրերի անցողականության և ֆիլտրացիայի պայմանների արհեստական կամ բնական սահմանափակումից: Գետերի վարարում կարող է առաջանալ նաև բնական ժայռաթափությամբ, ձնահյուսով կամ մարդու կողմից ոչ ճիշտ վարած տնտեսական գործունեությամբ, լանջերին ակտիվացած սողանքներով, գետերի հուների ամբողջական կամ մասնակի արգելափակմամբ և դրանց անսպասելի խախտմամբ:

ՀԵՂԵՂՈՒՄ: Հեղեղումը մեծ քանակությամբ ջրի ժամանակավոր հոսք է, որը հանկարծակի է ձևավորվում երկարատև և առատ անձրևների, ձյան կամ սառցալեռների ինտենսիվ հալման, ջրամբարների ճեղքման, երկրաշարժերի ժամանակ և հրաբխի ժայթքման հետևանքով: Հեղեղումների ժամանակ ջրի հոսքը շարժվում է բարձր արագությամբ (10 մ/վրկ կամ ավելի), և այն հաճախ ուղեկցվում է մեծ ալիքների մակընթացությամբ: Հեղեղումները կարող եմ տևել տասը րոպեից մինչև մի քանի ժամ: Հեղեղումը հաճախ կարող է հանգեցնել զանգվածային փլուզումների, և դրա հիմնական պատճառը շենք-շինությունների վրա մեծ արագությամբ շարժվող ջրի և քարախճային զանգվածի ներգործությունն է: Առանձնահատուկ տեսակի են պատկանում այն հեղեղումները, որոնք առաջանում են հիդրոտեխնիկական հանգույցներում և ջրամբարներում տեղի ունեցած վթարներից:

ՊՏՈՒՏԱՀՈՂՄ, ՄՐՐԻԿ, ՓՈԹՈՐԻԿ, ՍԵՒ ՓՈԹՈՐԻԿ, ԹԱՅՖՈՒՆ: Այդ բնական աղետների ծագման աղբյուրը նույնն է: Դա քամին է, որի ուժգնությունը չափվում է տասներկուբալանոց Բոֆորտի սանդղակով: Քամու ուժգնությունը որոշվում է նրա արագությամբ (երկրի բաց ուղիղ մակերևույթից 10 մ բարձրության

3.2.

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

17

վրա) և նրա ներգործությամբ գետնի առարկաների վրա, իսկ բաց ծովերում` հուզումների ինտենսիվությամբ: Օրինակ՝ փոթորկի ժամանակ քամու արագությունը 120 կմ/ժ է, իսկ հողի մակերևույթի մոտ կարող է հասնել 200 կմ/ժ-ի:

Այս տարերային բնական գործընթացներով պայմանավորված՝ բացասական բնական երևույթներ են բնակավայրերի և հիդրոտեխնիկական կառույցների փլուզումը և դրանց շարքից դուրս գալը, տրանսպորտային երթևեկության խափանումը, նավերի խորտակումը, մի շարք տարածքների աղետալի հեղեղումները, մարդկային զոհերը:

ԿԱՅԾԱԿԸ: Կայծակը ամպերի կույտի մեջ էլեկտրաստատիկ կայծի լիցքաթափումն է` աչք ծակող կայծակումով, որն ուղեկցվում է ամպրոպով: Կայծակի վտանգավոր տեսակներից մեկը շանթն է (տե՛ս նկար 3.2):

Կայծակի լիցքաթափմանը բնորոշ է էլեկտրական հոսանքի մեծ ուժը` կայծակնահարման հետևանքով կարող է ծառը ճեղքվել, երբեմն հրկիզվել: Մարդու վրա կայծակի անմիջական ներգործությունը կարող է պատճառ դառնալ ծանր վնասվածքի և հաճախ նույնիսկ մահվան:

ԲՆԱԿԱՆ ՀՐԴԵՀՆԵՐ: Երաշտային տարիներին բնական (անտառի կամ դաշտի) հրդեհը տարածված աղետային բնական երևույթ է (տ՛ես նկար 3.3): Այն մեծ վնաս է պատճառում տնտեսությանը: Եթե հրդեհի դեմ պայքարը նախապես լավ կազմակերպված չէ, հնարավոր է՝ նա իր տարածման գոտում բնակվող մարդկանց մեծ դժբախտություն բերի:

Հրդեհի հիմնական պատճառն անպատասխանատու վերաբերմունքն է դյուրավառ և պայթուցիկ նյութերի հանդեպ: Հրդեհ կարող են առաջացնել նաև կայծակը, անսարք էլեկտրալարերը, հարդի և չորացած բույսերի ինքնահրկիզումը և այլն:

Անտառից բացի՝ հրդեհ կարող է առաջանալ բաց տարածքում, որտեղ կա չոր խոտ կամ հասուն հացահատիկի արտ (վարսակի, ցորենի և այլն): Դաշտային հրդեհը նպաստավոր պայմաններում շատ արագ է տարածվում: Կրակի ճակատը բավականին արագ է տարածվում քամու ուղղությամբ և շատ ավելի թույլ` հակառակ ուղղությամբ: Ուժեղ քամու ժամանակ կրակի ճակատի շարժման արագությունը հասնում է մինչև 25-30 կմ/ժ-ի, իսկ լեռնային շրջաններում (կրակի` դեպի վեր տարածման ժամանակ) գերազանցում է 50 կմ/ժ-ը:

Այսպիսով՝ հրդեհը շատ վտանգավոր տարերային աղետ է, քանի որ այն ներառում է հզոր վնասող գործոններ, այդ թվում՝ պետք է նշել բարձր ջերմաստիճանը, ինչը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Հրդեհների գոտում այրվում է ամեն ինչ, մեծ տարածքներ ծխով են ծածկվում, ինչը բացասաբար է ազդում մարդկանց և կենդանիների վրա (առաջացնում թունավորում գազով և այրման հետևանքով առաջացած նյութերով): Հրդեհը նվազեցնում է տեսադաշտը և բացասաբար ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա:

ՁՆԱԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ: Ձնակուտակումն առաջանում է ձյան առատ տեղումների պայմաններում: Ձնամրրկի ժամանակ մեծ քանակությամբ ձյուն է կուտակվում տարբեր վայրերում, որտեղ կան բնական կամ արհեստական խոչընդոտներ:

3.3.

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

18

Ձնակուտակումները խոչընդոտում են երկաթուղային ու ավտոտրանսպորտի երթևեկությունը և քաղաքի ու գյուղի բնականոն կյանքը: Առաջին հարկերում բնակվող քաղաքացիներին ձնակուտակումները տնից դուրս գալու հնարավորություն չեն տալիս, այդ պատճառով նրանք դրսից օգնության կարիք ունեն:

ԵՐԱՇՏ: Երաշտն այս կամ այն տարածքում տարվա տաք եղանակին մթնոլորտային տեղումների երկարաժամկետ դադարեցման պայմաններում օդի բարձր ջերմաստիճանի (10С-ով և ավելի բարձրանալու) և ցածր խոնավության ժամանակ ի հայտ եկած աղետ է: Երաշտը բնութագրվում է մի քանի օրվա կամ մի քանի շաբաթվա ընթացքում օդի միջին դրական ջերմաստիճանի 10С-ով և ավելի բարձրանալով:

Նման պայմաններում առաջանում է մարդու գերջերմացման վտանգ, կտրուկ խախտվում է մարդու մարմնի ջերմակարգավորումը, և նրա ջերմաստիճանը հասնում է 39 աստիճանի, իսկ որոշ դեպքերում՝ ավելի բարձր: Մարմնի երկարատև և գերջերմացումը կարող է առաջացնել արևահարություն կամ սրտի գործառույթների խանգարում:

ՍԵԼԱՎ: Սելավը ջրի և մեծ քանակությամբ լեռնային ապարների խախտման հետևանքով առաջացած նյութի (տարբեր չափերի քարերի, քարաբեկորների և ցեխի խառնուրդ) ժամանակավոր հոսք է, որն անսպասելիորեն առաջանում է լեռնային գետերի հուներում:

Սելավային հոսքերը ձևավորվում են երկարատև և առատ անձրևների, ձյան կամ սառցալեռների ինտենսիվ հալման, ջրամբարների խախտման, երկրաշարժերի և հրաբխային ժայթքումների հետևանքով: Սելավների առաջացմանը

նպաստում է նաև լեռնային ապարների ֆիզիկական քայքայման հետևանքով կուտակված մեծ քանակությամբ փխրուն նյութը, որը, հեշտությամբ հեղեղելով, տանում են հորդառատ անձրևների կամ լեռներում ձյան արագ հալման հետևանքով առաջացած ջրային հոսքերը:

Սելավը շարժվում է մեծ արագությամբ (10 մ/վրկ կամ ավելի), բայց ավելի հաճախ՝ ցեխաքարային ալիքների ձևով: Սելավի տևողությունը կարող է լինել տասը րոպեից մինչև մի քանի ժամ: Սելավային ալիքի բարձրությունը կարող է գերազանցել 15 մետրը, իսկ ձայնը լսվում է մեծ հեռավորության վրա: Այն մեծ դժբախտություններ է բերում` մարդկային զոհեր, բնակելի տների և այլ ինժեներական կառույցների ոչնչացում:

ՁՆԱՀՅՈՒՍ (տե՛ս նկար 3.4): Կան 2 տեսակի ձնահյուսեր` չոր և թաց:

Թաց ձնահյուսը բնութագրվում է կիսահալված ձյան և ջրի որոշակի քանակության պարունակությամբ: Չոր ձնահյուսը բաղկացած է փխրուն ձյունից: Նրա տեղափոխումն ուղեկցվում է օդի ալիքով, որն ունի մեծ ավերիչ ուժ:

Ձնահյուսի հզորությունը հատկապես կախված է լեռան լանջի թեքությունից և ձյան ծածկույթի հաստությունից: Ձնահյուսերի մեծ մասն առաջանում է 30С և ավելի մեծ թեքություն ունեցող լանջերին: Որոշ դեպքերում ձնահյուսեր կարող են առաջանալ նաև 15С-20С թեքությամբ լանջերի վրա: Սովորաբար, ձնահյուսեր սկսում են իջնել այն ժամանակ, երբ ձյան ծածկույթի բարձրությունը 1 մ-ից ավելի է:

3.4.

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

3.5.

19

ՍՈՂԱՆՔ: Սողանքը ծանրության ուժի ազդեցության տակ լեռնային ապարների և հողային զանգվածների սողալով իջնելու գործընթաց է լեռների լանջերին, գետերի, ծովերի և լճերի ափերի երկայնքով վեր բարձրացող լեռների փեշերին: Սողանքի առաջացման հիմնական պատճառը լեռնային ապարներում առկա գրավիտացիոն և շղթայակցման ուժերի միջև հավասարակշռության խախտումն է: Սողանքներ կարող են առաջացնել լանջերի հիմքերի հեղեղումները, լեռնային ապարների ինտենսիվ քայքայումը, առատ տեղումների հետևանքով քայքայված զանգվածի ջրով հագեցումը և, հետևաբար, այս նյութի կայունության թուլացումը, սեյսմիկ տատանումները և առանց այս կամ այն տեղի երկրաբանական պայմանների նախատեսման՝ մարդու կողմից սխալ վարած տնտեսական գործունեությունը (պայթեցման աշխատանքներ, լանջերին ճանապարհների կառուցում և այլն):

Սողանքների ժամանակ տեղաշարժված հողի ծավալը կարող է գերազանցել հարյուրավոր և հազարավոր մ³-ը: Սողանքի արագությունը տարվա ընթացքում կարող է լինել մի քանի մետր կամ մի քանի վայրկյանում հասնել նույն արագության: Սողանքը կարող է հանգեցնել բնակելի տների և ճարտարապետական շինությունների փլուզման և վնասման (ճանապարհներ, կամուրջներ, խողովակաշարեր, գազատարներ, էլեկտրահաղորդիչ գծեր և այլն), մարդկանց վնասման կամ մահվան (տե՛ս նկար 3.5): Սողանքները փոխում են բնական տեղանքի տեսքը և շատ դեպքերում առաջացնում ռելիեֆի որոշակի ձևեր (սողանքային փուլեր, սողանքի բլոկներ, սողանքային աստիճաններ և այլն):

ԷՐՈԶԻԱ: Էրոզիան հողի մակերևույթի, հողի կամ լեռնային ապարների հեղեղումն է մակերևութային ջրերի, քամու կամ այլ ֆիզիկա-քիմիական գործընթացների ներգործությամբ: Էրոզիայի գործընթացները տարբեր տեսակ են: Նրանց թվում պետք է նշել, նախ`գծային էրոզիան, տարածքի ակոսումը որոշ գծանման ձևերի, տարբեր խորության և երկարության կիրճերի, ձորերի: Հողի էրոզիան ենթադրում է նրա պարարտ մասի և հողաստեղծ ապարների լվացում և քայքայում մակերևութային ջրերի և քամու ներգործությամբ (տե՛ս նկար 3.6):

Հողի էրոզիան կախված է ապարների բնույթից, ինչի համաձայն էլ տարբերակում են մասնատվող և դժվար մասնատվող ապարներ: Էրոզիայի գործընթացների ինտենսիվության վրա մեծ ազդեցություն է գործում լանջերի թեքությունը (որքան ավելի թեք է լանջը, այնքան ավելի հզոր են էրոզիայի գործընթացները):

ՔԱՐԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ: Քարաթափության գործընթացը տեղի է ունենում ֆիզիկական, քիմիական և կենսաբանական քայքայման, երկրաշարժերի կամ մակերևութային ջրերի զարգացման հետևանքով ժայռոտ զանգվածների վրա ձևավորված քարերի,

3.7.

3.6.

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

20

քարաբեկորների` ծանրության ուժի ներգործությամբ, լանջերի ստորոտներ թափվելու հետևանքով:

Քարերը հիմնականում թափվում են 35С-ից ավելի թեքություն ունեցող լանջերին (տե՛ս նկար 3.7): Քարաթափությունը մեծ վտանգ է ստեղծում ավտոմոբիլային ճանապարհներին և երկաթգծերի որոշ հատվածների: Հաճախ քարաթափության աղետալի ներգործության տակ են հայտնվում նաև բնակելի տները: Քարաթափության տեսակետից վտանգավոր տեղեր են կիրճերը, հուները և բոլոր տեսակի իջվածքները, որոնք, ուղղություն տալով, նպաստում են քարերը թափվելու շարժմանը:

3.1.2. ՌԻՍԿԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՏԱՐՐԵՐ

Տարերային վտանգների վերլուծությունից հետո տեղի է ունենում ռիսկի տակ գտնվող տարրերի նույնականացում: Ռիսկի տակ լինելը նշանակում է վտանգի գոտիներում բնակչության, նրանց գույքի, տարբեր նշանակման ենթակառուցվածքային տարրերի, ճանապարհների, գազամուղների, ջրատարների, էլեկտրահաղորդիչ գծերի, գյուղատնտեսական հողերի, վերամշակող ձեռնարկությունների, ինչպես նաև պահպանվող տարածքների և տարբեր էկոլոգիական արժեք ունեցող այլ տարրերի ռիսկի տակ լինելը: Ռիսկի տակ գտնվող տարրերի բացահայտման և հաշվելու արդյունավետ մեթոդներից մեկը աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) օգտագործմամբ քարտեզագրումն է: GIS-ում տեղի է ունենում ռիսկի տակ գտնվող տարրերի նույնականացում (օրինակ՝ շենքերի), ինչպես նաև վտանգի նույնականացում (ջրհեղեղի հեղեղած տարածքներ և այլն): Այս երկու քարտեզների միմյանց համընկնելու հետևանքով հնարավոր է առանձնացնել ռիսկի տակ գտնվող տարրերը, դրանք արտացոլել` տեսանելիացնել, և հաշվել քանակը (տե՛ս գծապատկեր 3.2):

3.1.3. ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է ռիսկի տակ գտնվող տարրերի խոցելիությունը գնահատել և վերլուծել: Խոցելիությունը բնակչության կամ նրա գույքի այն բնութագրիչներն են, որոնք որոշում են նրանց անպաշտպան լինելը վտանգների բացասական ներգործությունից: Խոցելիության վերլուծության հիման վրա կարելի է որոշել, թե հասարակությունը որքանով է պաշտպանված կամ որքանով պաշտպանված չէ այս կամ այն վտանգից: Համայնքների, ընտանիքների կամ, ընդհանրապես, հասարակության խոցելիության վերլուծությունը տեղի է ունենում սոցիալական, ֆիզիկական, բնապահպանական և տնտեսական չափանիշների նախատեսմամբ (տե՛ս գծապատկեր 3.3):

Ֆիզիկական խոցելիությունը կախված է ռիսկի տակ գտնվող տարրերի բնութագրիչներից և վտանգի ինտենսիվությունից: Ֆիզիկական խոցելիության վերլուծությունը կարող է կատարվել շենքերի, տրանսպորտի և այլ կենսական նշանակության առարկաների համար (էլեկտրահաղորդիչ գծեր, ջրատարներ և այլն): Վերոնշյալ տարրերը գնահատվում են՝ հաշվի առնելով շենքերի հարկերի կառուցվածքն ու քանակը, օգտագործված շինանյութերը, տեղակայման խտությունը, աղետների ժամանակ օգտագործման անհրաժեշտությունը:

Սոցիալական խոցելիությունը երևույթների հնարավոր ազդեցությունն է հասարակության ներսում առկա խոցելի խմբերի վրա (աղքատ ընտանիքներ, միայնակ ծնողներ, հղի կանայք, սահմանափակ հնարավորություններով անձինք, երեխաներ, ծերեր և այլն): Սոցիալական խոցելիությունը նախատեսում է հասարակական գիտելիքները սպասելի ռիսկի մասին, խմբերի կարողությունը ինքնուրույն դիմակայել աղետի պատճառած հիմնախնդիրներին, ինչպես նաև այն ինստիտուցիոնալ կառույցների վիճակը, որոնք

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

21

պատասխանատու են մարդկանց խնդիրների դեմ պայքարում օգնելու հարցում: Օրինակ՝ հասարակությունն ավելի խոցելի է, եթե բարձր է գործազուրկների, երեխաների, տարեց և կրթություն չունեցող մարդկանց թիվը:

Տնտեսական խոցելիությունը սահմանվում է որպես վտանգների հնարավոր ներգործություն տնտեսական գործընթացների վրա (օրինակ՝ բիզնես գործունեության ընդհատում կամ դադարեցում, աղքատության աճ և աշխատատեղերի կորուստ): Տնտեսական խոցելիության գնահատման ժամանակ նկատի է առնվում տեղեկությունը եկամտի աղբյուրների (գյուղատնտեսություն, վերամշակող ու արդյունահանող արդյունաբերություն և ծառայություններ) և ամբողջ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մասին:

Բնապահպանական խոցելիությունը գնահատում է երևույթների հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա (ֆլորա, ֆաունա, էկոհամակարգեր, կենսաբազմազանություն և այլն): Բնապահպանական խոցելիությունը գնահատելիս նկատի է առնվում տեղեկությունը պահպանող տարածքների, մշակութային ժառանգության, յուրահատուկ լանդշաֆտի մասին և այլն:

Խոցելիության ստուգիչները, որոնք որոշում են ֆիզիկական, տնտեսական, սոցիալական և բնապահպանական խոցելիության մակարդակը, մենք կարող ենք միավորել և ստեղծել միասնական խոցելիության պատկերը:

Տարբեր հանգամանքներում աղետի հանդեպ բնակչության խոցելիությունը կարող է աճել: Դրա ակներև օրինակ են զանգվածային ծառահատումները: Եթե անտառներն այնպիսի արագությամբ են հատվում, որ տեղի չի ունենում դրանց բնական փոխարինում, և տեղանքն անտառազրկվում է, ապա

առատ տեղումների և հեղեղումների հանդեպ բնակավայրերի խոցելիությունն աճում է (հողածածկույթն անկայուն է և հեշտությամբ ենթակա է էրոզիայի, դրանով պայմանավորված՝ լայնածավալ տարածքները մնում են էրոզիայի բացասական հետևանքներից անպաշտպան): Այս փաստը սելավների, սողանքների, ջրհեղեղների և ձնահյուսերի առաջացման նախապայման է: Խոցելիության մակարդակը կարող է բարձրանալ նաև վտանգավոր տարածքներում բնակելի տների կառուցման հետևանքով: Օրինակ, եթե մարդիկ գետի մոտակայքում են ապրում և իրենց չգիտակցված գործողություններով նպաստում են գետերի հուների արգելափակմանը, այս դեպքում զգալիորեն մեծանում է ջրհեղեղի վտանգը: Խոցելիության աստիճանը մեծապես որոշում է նաև կրթական մակարդակը: Լավ տեղեկացված և կազմակերպված հասարակությունը, որը պարբերաբար ծրագրում է կանխարգելիչ միջոցառումներ և պարբերաբար վերապատրաստում է անցնում այնպիսի հարցերի շուրջ, թե ինչպես պետք է գործել բնական վտանգի առաջացման դեպքում, քիչ խոցելի է, քան պակաս տեղեկացված հանրությունը: Հետևաբար, կարևոր է հիշել, որ աղետների կորուստները կարող են նվազեցվել այն դեպքում, եթե մարդիկ լավ են տեղեկացված այն մասին, թե ինչ պետք է անեն, որպեսզի նվազեցնեն ռիսկերը և խոցելիությունը:

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

22

Ռիսկի տակ գտնվող տարրեր Վտանգ, վտանգի հետքը Ռիսկի տակ գտնվող

Ռիսկի տակ չգտնվող տարրեր

ԳԾԱՊԱՏԿԵՐ 3.2. Ռիսկի տակ գտնվող տարրերի և վտանգի (օրինակ` ջրհեղեղի) քարտեզի համընկնումը (աղբյուր` drm.cenn.org):

ԳԾԱՊԱՏԿԵՐ 3.3. Խոցելիությունը որոշող չափանիշների սխեմատիկ պատկեր (աղբյուր` UNU-ITC DGIM, 2009):

Տնտեսական

Ֆիզիկական

Սոցիալական

Բնապահպանական

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

23

Կանխարգելումը վտանգների և դրանց հետ կապված աղետների բացասական հետևանքներից խուսափելու միջոցառում է: Հնարավոր չէ տարերային շատ բնական երևույթների մեծ մասի գործողություններն ամբողջությամբ դադարեցնել: Սակայն, կարելի է դրանց կողմից հասցված վնասը նվազեցնել (օրինակ, եթե ավելի ամուր հիմքի վրա կառուցենք շենքերը, երկրաշարժի պատճառած վնասն ավելի պակաս կլինի):

Կանխարգելումը միջոցների ձեռնարկում է այն նպատակով, որպեսզի տարերային երևույթը չվերածվի աղետի: Կանխարգելումը միջոցառում է, որպեսզի բնական կամ տեխնածին աղետների ժամանակ խուսափենք պատճառված վնասից (օրինակ՝ ծառեր տնկելը կկանխի հողի էրոզիան և սողանքները, կթուլացնի երաշտները և այլն): Բնական աղետների կանխարգելիչ միջոցառումները բաժանվում են 2 մասի` կառուցվածքային (հիմնականում պաշտպանիչ ինժեներական կառույցներ, տե՛ս նկար 4.1) և ոչ կառուցվածքային միջոցառումներ (բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացում, նախնական տեղեկացման համակարգի կատարելագործում և այլն):

2005 թ. հունվարին ճապոնական քաղաք Կոբեում աղետների վտանգների նվազեցման հարցերին նվիրված համաշխարհային կոնֆերանսին 168 կառավարություններ ընդունել են գործողությունների ծրագիր, որի նպատակն է նվազեցնել աշխարհում տարերային աղետների հետևանքով ծագած վտանգը: Հիոգոյի ծրագիրը առաջիկա հազարամյակում ողջ աշխարհի մասշտաբով աղետների ռիսկերի նվազեցման նպատակով մշակված գործողությունների ծրագիր է: Այն ընդգրկում է հիմնական սկզբունքներ, գերակա ուղղություններ և գործնական երաշխավորություններ՝ բնական աղետների հանդեպ խոցելի բնակչության կայունության բարձրացման նպատակով: Հիոգոյի ծրագրի կարևորագույն խնդիրներից մեկը բնակչության իրազեկության և կրթության մակարդակի բարձրացումն է բնական աղետների ռիսկերի նվազեցման համար: Գիտակցության բարձրացումը դեպի դրական գործողությունների բարձրացում արված առաջին քայլն է, իսկ կրթությունը լավ գործիք է տեղեկատվության տարածման համար: Տվյալ հարցերի իմացությունը և վերլուծությունը անհրաժեշտ են աղետների ռիսկերի նվազեցման և դրանցից պաշտպանվելու համար:

ԳԼՈՒԽ 4. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

ՆԿԱՐ 4.1. Նկարի վրա պատկերված են վտանգի դեմ կառուցվածքային կանխարգելիչ միջոցառումներ` ա) գետնից բարձր շենք (ցունամիի վտանգ), արդիականացված դպրոց (երկրաշարժի վտանգ), բ) էլեկտրակապի սարքեր` գետնից բարձրացված, սանդղափուլեր` բուսական ծածկույթով ջրհեղեղի վերահսկման նպատակով և ժամանակակից լողացող տներ (ջրհեղեղի վտանգ ), գ) պաշտպանական պատնեշներ, լանջերի դրենաժային համակարգեր, կենսաինժեներական միջոցառումներ (սողանքի վտանգ) (աղբյուր` UNU -ITC dgim , 2009 թ.):

ա

բ

գ

2525

Ռիսկերի հաղորդակցությունը ռիսկերի կառավարման կարևոր բաղադրամասերից է: Ռիսկերի հաղորդակցությունը համարվում է առանձին մարդկանց, մարդկանց խմբերի ու հաստատությունների միջև տեղեկատվության և կարծիքների փոխանակման գործընթաց: Ռիսկերի հաղորդակցությունը ներառում է բազմակողմանի հաղորդագրություններ ռիսկի բնույթի մասին և նման այլ տեղեկություններ, որոնք ուղղակիորեն կապված են ռիսկի հետ, բայց արտահայտում են նրա կառավարման իրավական և ինստիտուցիոնալ կազմակերպման միջոցները (National Research Council, 1990 թ.):

Ռիսկերի հաղորդակցությունը աղետների արդյունավետ կանխարգելման, միտիգացիայի, պատրաստվածության, դրանց արձագանքման և վերականգնման առավել կարևոր գործոններից մեկն է: Վտանգի, խոցելիության և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության հաղորդումը մեծ ջանքեր է պահանջում, քանի որ մարդկանց բնորոշ է ապագայում սպասվելիք վտանգներին ուշադրություն չդարձնելը: Ծայրահեղ իրավիճակում այս ամենը դրամատիկ բնույթ է ստանում, և անհրաժեշտ է դառնում քաղաքացիների անհապաղ տեղեկացվածությունը տեղական իշխանությունների կողմից: Այս գործընթացում կարևոր դեր են կատարում լրատվամիջոցները:

Ռիսկերի հաղորդակցությունը նախազգուշացում է, որի նպատակն է համապատասխանաբար արձագանքել արտակարգ իրավիճակներին: Մյուս կողմից՝ ռիսկի հաղորդակցության ծրագիրը կարող է կենտրոնացված լինել նման սպասելի երևույթների հնարավոր երկարաժամկետ դրսևորումների վրա: Այս դեպքում գործ ունենք վտանգների իրազեկվածության ծրագրի հետ:

Ռիսկերի հաղորդակցություն կարելի է իրականացնել տեղական և ազգային մակարդակներով տարբեր միջոցներով` լրատվամիջոցներ, նաև էլեկտրոնային, լսատեսողական (աուդիո – վիզուալ) նյութեր, փոստ, տպագիր գովազդ, առերես հանդիպումներ, տպագիր միջոցներ և այլն:

Ռիսկերի հաղորդակցության արդյունավետ միջոցներից մեկը նրա տեսանելիացումն է (քարտեզներ, քարտեզագրքեր), որը ռիսկերի կառավարման կարևոր գործընթաց է: Քանի որ ռիսկը տարածականորեն փոփոխական երևույթ է, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) տեխնոլոգիան դարձել է ռիսկի մասին տեղեկատվության հայթայթման և ներկայացման ստանդարտ գործիք:

Այդ գործիքի հիմնական առավելությունն այն է, որ տեղի է ունենում վտանգների և ռիսկերի տեսանելիացում, և դրանց մասին տեղեկությունները ոչ մասնագետների համար հեշտ են ընկալվում: Վտանգի և ռիսկի գնահատումը GIS-ի կողմից կարող է տարբեր նպատակներով և տարբեր աշխարհագրական ծավալներով իրականացվել (տե՛ս Քարտեզ 5.1): Օրինակ՝

ԳԼՈՒԽ 5ՌԻՍԿԵՐԻ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

ՔԱՐՏԵԶ 5.1. Վրաստանի սողանքային վտանգի քարտեզ: Կանաչ գույնը ցույց է տալիս ջրհեղեղի ցածր ռիսկային գոտի, դեղինը` միջին ռիսկային գոտի, իսկ կարմիրը` բարձր ռիսկային գոտի (աղբյուր` drm.cenn.org ):

27

Բարձր ռիսկի տարածք

Ցածր ռիսկի ջրհեղեղ գոտի

Բարձր ռիսկի գոտի

վտանգի և ռիսկի գնահատումն ազգային մակարդակով բավականին մեծ տարածքներ է ընդգրկում և նպատակադրում է վտանգների և ռիսկի հետևանքով առաջացած խնդիրների մասին գիտակցության բարձրացում, պետական ծրագրման, աղետների և ռիսկերի նվազեցման պետական քաղաքականության իրականացում, նաև աղետների համար պատրաստականության ծրագրման և ապահովագրման նպատակով վաղ իրազեկման համակարգերի ստեղծում: Երբ փոքր մասշտաբներից անցնում ենք ավելի խոշոր մասշտաբների, և վտանգների ու ռիսկերի գնահատումը տեղի է ունենում մունիցիպալիտետի կամ համայնքների մակարդակով, այդ դեպքում վերջնական ստացած տվյալները կարող են օգտագործվել տարածաշրջանային զարգացման ծրագրերի և ենթակառուցվածքների զարգացման նպատակով անցկացված, միջավայրի վրա ներգործության գնահատման փաստաթղթում, ինչպես նաև մի շարք կառուցվածքային և ոչ կառուցվածքային միջոցառումների ծրագրման մեջ:

Վտանգների և ռիսկերի տեսանելիացման և հաղոդակցության կոնկրետ օրինակ է Վրաստանի բնական վտանգների և ռիսկերի կայքէջը (կայք-քարտեզագիրք) (տե՛ս drm.cenn.org), որի հիմնական նպատակն է Վրաստանի տարածքում բնական վտանգների և ռիսկերի տակ գտնվող տարրերի տվյալների բազայի ստեղծումը, տեսանելիացումը և համացանցի միջոցով տեղեկատվության մատչելիության ապահովումը բնակչության և այլ շահագրգիռ կազմակերպությունների համար: Բացի այդ՝ տվյալ կայք-քարտեզագիրքը հնարավորություն է տալիս, որ շահագրգիռ անձինք գրանցումից հետո բնական վտանգների և ռիսկերի մասին լրացուցիչ տեղեկատվություն մատուցեն պորտալի վարչությանը: Կայք-քարտեզագիրքն ապահովում է տվյալների որոնման հնարավորություն տարբեր վարչական մակարդակներում (տարածաշրջան, մունիցիպալիտետ, սակրեբուլո (ավագանի)) ըստ առկա տարերային աղետների տեսակի և ամսաթվի:

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

Բնական աղետների ռիսկերի նվազեցում28

ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ բնական ծագման տարերային դեպք:

29

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆցամաքի, մթնոլորտի, ջրոլորտի և կենսոլորտի փոփոխություններ` հարուցված մարդածին գործոններով, որն արտահայտվում է այս փոփոխությունների կտրուկ և բացասական ազդեցությամբ մարդու առողջության և երկրի տնտեսության վրա:

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏհատկապես մեծ մասշտաբներ և ծանր հետևանքներ ունեցող էկոլոգիական դժբախտություն, որը սովորաբար բնութագրվում է բնական միջավայրի անդառնալի փոփոխություններով:

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

Բնական աղետների ռիսկերի նվազեցում30

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿորոշակի տարածքում բնական երևույթների՝ աղետի, հրդեհի, վթարի կամ այլ տիպի դժբախտության ժամանակ առաջացած իրավիճակ, երբ խախտվում են մարդկանց կյանքի և գործունեության նորմալ պայմանները, վտանգ է սպառնում նրանց կյանքին և առողջությանը, տուժում է բնակչությունը, և վնասվում բնական միջավայրը:

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՕՋԱԽկոնկրետ տարածք (թե՛ ցամաքային, թե ջրային), որտեղ վտանգավոր բնական երևույթ է առաջացել.

31

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ — ժամանակավոր միջոցառում է, որը, օրենսդրության համաձայն, հայտարարվում է՝ ելնելով քաղաքացիների անվտանգության շահերից` պատերազմ կամ զանգվածային անկարգություններ, երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն, ռազմական հեղաշրջում կամ զինված խռովություն, էկոլոգիական աղետներ, համաճարակներ, կամ՝ այն դեպքում, երբ պետական իշխանության մարմինները զրկված են սահմանադրական լիազորությունները նորմալ իրականացնելու հնարավորությունից:

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ — վտանգավոր բնական երևույթի մեկ կամ մի քանի վնասակար գործոնների բացասական ազդեցությունը մարդու կյանքի և առողջության, ընտանի կենդանիների և բույսերի, տնտեսական ենթակառուցվածքների և բնական միջավայրի վրա:

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ — արտակարգ իրավիճակների հետ կապված բոլոր ասպեկտների կարգավորման նպատակով հանձնառությունների և պաշարների կազմակերպում և կառավարում: Մասնավորապես այն ենթադրում է պատրաստականություն, արձագանքում և հրատապ վերականգնողական միջոցառումների ձեռնարկում:

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ — վտանգների բացասական ազդեցության և աղետների զարգացման հավանականության նվազեցման նպատակով վարչական կարգադրությունների, կազմակերպությունների, գործառնական հմտությունների և կարողությունների, ռազմավարության, քաղաքականության և դիմակայելու կարողությունների բարելավման ներուժի համակարգված օգտագործման գործընթաց:

ՎՏԱՆԳ — վտանգավոր բնական երևույթ, որը կարող է սպառնալ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիներին և բույսերին, ինչը կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակի առաջացման:

ՌԻՍԿ — վտանգից արտակարգ դրության զարգացման հնարավորություն, որը որոշվում է արտակարգ իրավիճակների աղբյուրի (վտանգի) զարգացման հավանականությամբ կամ հաճախականությամբ և հնարավոր արտակարգ իրավիճակի գոտում խոցելիությամբ:

ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆ — հնարավոր արտակարգ իրավիճակների վնասակար գործոնների հանդեպ բնակչության, տնտեսության բնագավառների և տարրերի, ինչպես նաև բնական միջավայրի անպաշտպանության ցուցանիշ:

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄ (ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ) — իրավական, կազմակերպական, տնտեսական, ինժեներա–տեխնիկական, սանիտարահիգիենիկ և այլ միջոցառումների համալիր, որն իրականացվում է բնական միջավայրում և վտանգավոր ձեռնարկություններում, որպեսզի կանխվի աղետի պատճառած վնասը:

ՄԻՏԻԳԱՑԻԱ — պատրաստականության չափանիշների բարձրացման և խոցելիության նվազեցման, բնական աղետների հետևանքների մեղմացման նպատակով նախապես իրականացվող համալիր միջոցառումներ:

ՎԹԱՐԱՅԻՆ–ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ — դժբախտության օջախում հրդեհների տեղայնացման և հանգցնելու, մարդկանց որոնման և փրկման, տուժածներին բժշկական առաջին օգնության ցուցաբերման և, անհրաժեշտության դեպքում, նրանց` արտակարգ

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

32

իրավիճակների գոտուց դուրս մասնագիտացված բժշկական հիմնարկներ տարհանելու համար առաջնահերթ անցկացվելիք աշխատանքներ:

ՎԹԱՐԱՅԻՆ–ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ – դժբախտության օջախում ավերումների և ավելացված վտանգ պարունակող որոշակի օջախների տեղայնացման, վթարի և վնասվածքների վերացման, բնակչության կյանքի ապահովման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ստեղծման նպատակով առաջնահերթ կատարվելիք աշխատանքներ:

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ — երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով առաջացած էներգիայի մեծություն: Այն չափվում է մագնիտուդներով: Մագնիտուդը, որպես կանոն, փոխվում է 0-ից մինչև 9-ը (հազվադեպ` ավելի շատ)՝ ըստ Ռիխտերի սանդղակի:

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒԺԳՆՈՒԹՅՈՒՆ — Երկրի մակերևույթի վրա որոշակի կետում երկրաշարժի ավերիչ հետևանքի տեսողական գնահատման համաձայն՝ սահմանված մեծություն: Այն կախված է մագնիտուդից, երկրաշարժի օջախի` մակերևույթի հեռավորությունից և տարածքի երկրաբանական կառուցվածքից: Ինտենսիվությունը չափվում է բալերով (Եվրոպայի միկրոսեյսմիկ սանդղակով)՝ ըստ EMS 98-ի՝ 0-ից մինչև 12-ը:

ՔԱՄՈՒ ՈՒԺԳՆՈՒԹՅՈՒՆ — սա քամու արագության ուղիղ համեմատական մեծություն է և բնորոշ է նրա ուժին: Այն չափվում է 12-բալանոց Բոֆորտի սանդղակով:

ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ (ՀՆԱ ) — տարվա ընթացքում երկրի ներսում արտադրված վերջնական արտադրանքի շուկայական արժեքը:

ՌԻՍԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ — կոնկրետ ռիսկերի ֆինանսական հետևանքների պաշտոնական կամ ոչ պաշտոնական փոխանցման գործընթացը մի կողմից մյուսին, որի հետևանքով ընտանիքը, համայնքը, ձեռնարկությունը կամ պետական գերատեսչությունը մինչև աղետի սկսվելը պաշարներ կստանա երկրորդ կողմից` առաջին կողմի համար ապահովված ընթացիկ կամ փոխհատուցման սոցիալական կամ ֆինանսական օգուտների փոխարեն:

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

33

1. Ո՞րն է բնական աղետներ հարուցող կարևորագույն պատճառը:2. Ինչո՞վ է տարբերվում անցյալի կլիմայի փոփոխությունների գործընթացը կլիմայի ներկայիս համընդհանուր փոփոխությունների գործընթացից: 3. Ո՞ր երկրներն են բնական աղետների ժամանակ առավել խոցելի մարդկային զոհերի առումով` զարգացա՞ծ, թե՞ զարգացող: Ինչո՞ւ:

1. Ի՞նչն է կարևորում 2000 թվականին մշակված միջազգային ռազմավարությունը, որը վերաբերում է բնական աղետների ռիսկերի նվազեցմանը: Համեմատե՛ք նոր ռազմավարությունը մինչ այդ գոյություն ունեցած մոտեցման հետ: 2. Ի՞նչ է ենթադրում բնական աղետների կառավարման գործնական մոտեցումը:3. Ի՞նչ փուլեր է ներառում բնական աղետների ռիսկերի կառավարման ռազմավարությունը:4. Քանի՞ կարգի են բաժանվում աղետների ռիսկերի կառավարմանը միտված միջոցառումները: Նկարագրե՛ք յուրաքանչյուրը:5. Համեմատե՛ք մինչև աղետները և աղետներին հաջորդող միջոցառումները: Ո՞րն ունի առավելություն: Ինչո՞ւ:6. Ի՞նչ է ենթադրում բնական աղետների ռիսկերի կառավարման, այսպես կոչված, մասնակցային մեթոդը:

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

1. Ի՞նչ է ռիսկը, և ե՞րբ է այն առաջանում: 2. Ի՞նչ է վտանգը:3. Թվարկե՛ք ձեր տարածաշրջանում առկա բնական վտանգները, նկարագրե՛ք դրանք հարուցող պատճառները, հզորությունը, հաճախականությունը, տարածման շրջանը:4. Ինչո՞վ է տարբերվում հեղեղումը ջրհեղեղից: 5. Ինչո՞վ են տարբերվում սելավը և սողանքը: 6. Ի՞նչ է նշանակում ռիսկի տակ գտնվող տարրեր: 7. Ո՞ր տեսակի տարրերը կարող են հայտնվել վտանգի տակ:8. Ի՞նչ տարրեր (կառույցներ) են հայտնվում ռիսկի տակ, երբ ձեր տարածաշրջանում բնական վտանգ է առաջանում: Թվարկե՛ք: 9. Ո՞ր մեթոդն է առավել արդյունավետ ռիսկի տակ գտնվող տարրերի նույնականացման և դրանց քանակը հաշվելու համար: 10. Ի՞նչ է խոցելիությունը:11. Ի՞նչ է նշանակում ֆիզիկական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական խոցելիություն: Բացատրե՛ք:

1. Ի՞նչ է կանխարգելումը:2. Ինչո՞վ են տարբերվում կառուցվածքային և ոչ կառուցվածքային կանխարգելիչ միջոցառումները:3. Մտաբերե՛ք և նկարագրե՛ք ձեր տարածաշրջանում բնական աղետների կանխարգելման միջոցառումներ:

1. Ի՞նչ է ռիսկերի հաղորդակցությունը: 2. Հիշե՛ք և նկարագրե՛ք ձեր տարածաշրջանում անցկացված ռիսկերի հաղորդակցման միջոցառումներ և միջոցներ: 3. Ձեր տարածաշրջանում գոյություն ունի՞ արդյոք վաղ իրազեկման համակարգ: Ձեր դպրոցն ունի՞ արդյոք արտակարգ իրավիճակներին արձագանքման ծրագիր: 4. Ո՞րն է ռիսկերի կառավարման ամենաարդյունավետ միջոցը: Ինչո՞ւ:

Բնական աղետների ռիսկերի նվազեցում

Բնական աղետների ռիսկերի նվազեցում34

Բնական աղետների ռիսկերի նվազեցում 35

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ.

1. Կլիմայի համընդհանուր փոփոխությունները և Վրաստանը, Թբիլիսի, CENN, 2011 թ.:2. Վրաստանի տարածքին բնորոշ բնական տարերային երևույթների վտանգների և ռիսկերի քարտեզագիրք, Թբիլիսի, CENN / ITC, 2012 թ.:3. Աղետների ռիսկերի կառավարումը տեղական մակարդակում, 2011, UNDP, Եր.:4. http://www.mes.am/am/encyclopedia/disasters5. http://drm.cenn.org6. http://www.emdat.be/natural-disasters-trends7. Multi-hazard risk assessment – Distance education course. Guide book, 2009. Cees van Westen (ed.). United Nations Uni-versity – ITC School on Disaster Geoinformation Management (UNU-ITC DGIM)

ბუნებრივი კატასტროფების რისკის შემცირება36