ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ (ՏՀՏ)...

19
ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ (ՏՏՏ) ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏ ՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏ Տ ՏՏՏՏՏՏ, ՏՏՏՏ ՏՏՏՏՏՏ Տ ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏ: ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ Տ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ(02.2011), ՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ Տ «ՏՏ ՏՏ ՏՏ ՏՏ» ՏՏՏՏՏՏՏՏՏ Տ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏ, «ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏ(56.1%) ՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ, ՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ 19.6%-Տ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ: ՏՏՏՏՏՏ Տ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ, ՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ 15%-ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ` ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ: ՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ ՏՏՏՏ: ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏ ՏՏՏ` ՏՏՏՏՏՏՏՏ Տ , ՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ 38%-Տ Տ ՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ, Տ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏ ՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ ՏՏՏ ՏՏՏՏՏՏ ՏՏ»: ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏ-ՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏ ՏՏ: ՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ, ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ, ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ, ՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ, ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ, ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏ Տ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ, ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ: ՏՏՏ-ՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏ ՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ, ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ:

Transcript of ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ (ՏՀՏ)...

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ (ՏՀՏ) ԿԻՐԱՌՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաները ուսուցչի համար անփոխարինելի են որպես գիտելիքների աղբյուր և գործիք, որով կարելի է կառուցել դասը: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նպատակով մասնագիտական զարգացման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվության համաձայն(02.2011), որն իրականացվել է «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից, «հարցմանը մասնակցած ուսուցիչների կեսից ավելին(56.1%) չի մասնակցել ՏՀՏ վերապատրաստման դասընթացների, բոլոր ուսուցիչների 19.6%-ն ընդհանրապես չի տիրապետում համակարգչին: Կարելի է ընդհանրացնել, որ վերապատրաստում անցած ուսուցիչների 15%-ընդհանրապես չի տիրապետում համակարգչին` նույնիսկ տարրական մակարդակով: Բարդ գործողություններ համակարգչով չի կարողանում իրականացնել հարցված ուսուցիչների գրեթե կեսը: Վերահաշվարկելով ընդհանուր հարցվածների թվի մեջ` ստացվում է , որ ընդհանրապես ուսուցիչների ընդամենը 38%-ն է միջինից բարձր մակարդակով տիրապետում համակարգչային գիտելիքներին, և վերապատրաստման առումով այս ասպարեզում դեռևս շատ անելիք կա»: Դպրոցում ՏՀՏ-ների կիրառման շրջանակները լայն են: Դրանք

կիրառվում են համադպրոցական, համադասարանական, ինքնուրույն աշխատանքներ, թիմային աշխատանքներ, մրցույթներ կազմակերպելու համար, ստեղծագործական նախագծերի մշակման և ներկայացման, ցուցադրումների համար: ՏՀՏ-ները կիրառվում են նաև գնահատման, թեստային աշխատանքների կատարման նպատակով: Աշխարհագրության դասերին համակարգիչը որպես գործիք օգտագործելու համար ուսուցչին անհրաժեշտ են տեղեկատվության տարբեր կրիչների հետ աշխատելու, համացանցից տեղեկություններ որոնելու, կոլեգաների հետ հաղորդակցվելու, տեքստերի հետ աշ-

խատելու, ինչպես նաև սալիկահանդեսներ ստեղծելու հմտություններ: Այդ հմտությունները ձևավորվում են գործնական աշխատանքներ կատարելիս:

Հետազոտության արդյունքներից կարելի է ենթադրել, որ յուրաքանչ-յուր խմբում կարող են լինել մասնակիցներ, որոնք չունեն համակարգչի հետ աշխատելու նվազագույն հմտություններ, և, հակառակը, ուսուցիչներ, որոնց համար համակարգչի կիրառումը դժվարություն չի ներկայացնում: Ուստի, աշխատանքը կարելի է կազմակերպել այնպես, որ ուսուցիչները, համագործակցելով, օգնեն իրենց կոլեգաներին օգտվել հա-մակարգչից և համացանցից: Ուսումնասիրության համար առաջարկող նյութը վերցրած է 2011-2012 ուստարվա մրցույթում հաղթած 6-րդ դասարանի ինֆորմատիկայի դասագրքից (http://armedu.am/arm/files/material_files/6-rd%20dasaran.pdf, Ինֆորմատիկա, 6-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2011) և օգտակար կլինի համակարգչով աշխատելու տարրական հմտություններ ձևավորելու համար: Եթե մասնակիցներն ունեն այդ հմտությունները, ապա կարելի է խորացնել դրանք` աշխատելով աղյուսակների հետ: Կամ սկսել Power Point ծրագրի ուսումնասիրությունը նույն սխեմայով` մենյու, գործիքներ, պահպանել, օգտվելով կանոններից սալիկներ ձևավորել, խմբագրել, ցուցադրել և այլն: Դասընթացի ընթացքը ցանկալի կլինի կազ-մակերպել այնպես, որ կիրառվեն համացանցից ստացված տեղեկությունները, խմբային աշխատանքները ներկայացվեն սալիկահանդեսների (շնորհանդեսների) տեսքով:2.1. Ընդհանուր տեղեկություններ համակարգիչների մասին : Համակարգչի միացում , անջատում , աշխատանք ստեղնաշարով և մկնիկով (1 ժամ )

Գործնական պարապմունքի ընթացքում զարգացնել մկնիկով և ստեղնաշարով աշխատելու հմտությունները: Այդ հմտությունները և կարողությունները անհրաժեշտ են համակարգիչը կիրառելու համար:2.2. MS Windows Օպերացիոն գրաֆիկական համակարգ : Ծրագրերի գործար կում , պատուհանների տեսակներ , ծրագրերի սիմվոլներ (1 ժամ )

Գործնական պարապմունքի ընթացքում զարգացնել Windows գրաֆիկական համակարգի գործարկումը, զարգացնել մկնիկով և ստեղնաշարով աշխատելու հմտությունները:2.3. Տեքստային խմբագրիչ MS WORD: (4 ժամ ) Տեքստային խմբագրիչների միջոցով փաստաթուղթ ստեղծելու գործընթացը բա-ժանվում է տեքստի ներմուծման, խմբագրման, ձևաչափի սահմանման և արտածման (տպագրման) փուլերի: Տեքստի ներմուծման գործընթաց սկսելիս պետք է սահմանել տեքստի հետևյալ պարամետրերը` տառատեսակը, տառաչափը, տեքստի գույնն ու ձևը: Ներմուծված տեքստը հետագայում կարելի է ենթարկել փոփոխությունների` կրճատել կամ ընդլայնել, ուղղել, ձևավորել (գրաֆիկներ ու նկարներ տեղադրել) և այլն. այս գործընթացն անվանում են տեքստի խմբագրում: Բացի ձևափոխություններից, տպագրման նախապատրաստվող փաստաթուղթը պետք է որոշակի սկզբունքների` ձևաչափի համապատասխանի. լուսանցք, պարբերության սկիզբ, էջի ձևավորում: Փաստաթուղթը տպագրելուց առաջ անհրաժեշտ է տալ դրան տրամադրվող թղթի ձևաչափը, տպագր-

վող նմուշների քանակը և այլն: Տեքստային փաստաթուղթ ստեղծելու համար լայնորեն կիրառվում է Microsoft Word (հետագայում -

Ms Word կամ ուղղակի Word) տեքստային խմբագրիչը: Word-ի միջավայր մտնելու համար պետք է մկնիկի օգնությամբ հաջորդաբար իրականացնել հետևյալ քայլերը.1) ընտրել Windows-ի Start գլխավոր մենյուն, 2)բացված պատուհանում ընտրել All Programs ենթամենյուն,3)

բացված պատուհանում ընտրել MS Office թղթապանակը, 4)բացված

նկար 2.1

պատուհանում ընտրել Microsoft Office Word 2007-ին համապատաս-

խանող տողն ու սեղմել մկնիկի ձախ սեղմակը: Տարբերանշանի առկայության դեպքում Word -ի միջավայր մտնելու համար կարելի է մկնիկի ցուցիչը տեղադրել դրա վրա և կատարել ձախ սեղմակի կրկնակի սեղմում: Էկրանին կտեսնեք նկ. 2.1-ում պատկերված պատուհանը, որը Word-ի հիմնական աշխատանքային պատուհանն է: Այն ունի 5 հիմնական տիրույթներ` 1. վերնագրի տողը` պատուհանի ղեկավարման կոճակներով (Document1, ), 2. արագ հասանելիության վահանակը, 3. Office կոճակը, 4. փաստաթղթի տիրույթը` ուղղաձիգ և հորիզոնական անցավազքի գոտիներով ու աշխատանքային տիրույթով, 5. վիճակի տողը: Հրամանային ներդիրների տողը պարունակում է 7 ներդիր (Home, Insert, Page Layout, References, Mailings, Review, View) (նկ. 2.1): Որևէ ներդիր բացելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել անվան վրա , կատարել ձախ սեղմում: Նկ. 2.1-ում

ցուցադրված է Home ներդիրի պարունակությունը:Այն ընդգրկում է 5 խումբ` Clipboard, Font, Paragraph, Styles, Editing: Յուրա-քանչյուր խումբ ներառում է տարբեր հրամանների կոճակներ: Որևէ հրաման ընտրելու համար պետք է մկնիկի ցուցիչը դնել դրա կոճակի վրա և կատարել ձախ սեղմում: Եթե հրամանն ընտրված է, ապա կոճակն ընդունում է այլ գույն: Office կոճակի ընտրությամբ բացվում է ֆայլերի հետ առավել հաճախ կիրառելի հրամանների մենյուն (նկ. 2.2): Word-ի աշխատանքը կարելի է ավարտել պատուհանի փակման կոճակով:Տեքստի ներմուծումը

Տեքստային խմբագրիչով աշխատելիս ներմուծված տեքստը ար-տածվում է էկրանին: Ներմուծվող նշանի դիրքը էկրանին ցույց է տալիս թարթող ուղղաձիգ գիծը` տեքստային կուրսորը, որը կարելի է տեղաշարժել ↑ ,← ,↓ , ստեղների կամ մկնիկի օգնությամբ: Տեքստ ներմուծելիս հիշե'ք փոքրատառերը, թվանշանները և ստեղների ստորին մասում գտնվող -

նշանները ներմուծվում են համապատասխան ստեղներով, իսկ

նկար 2.2

մեծատառերն ու ստեղների վերին մասերում գրված հատուկ նշանները` այդ ստեղնի և Shift-ի համատեղ սեղմումով,

բառերի արանքում պետք է դնել մեկ բացատանիշ, բառի վերջում դրվում է որևէ կետադրական նշան կամ բացատանիշ, տրոհման բոլոր նշանները (բացի գծիկից) իրենց նախորդող բառից

բացատանիշով չեն բաժանվում, տրոհման բոլոր նշաններից հետո բացատանիշ է դրվում, փակագծերը և չակերտները իրենց մեջ ներառված տեքստից

բացատանիշով չեն բաժանվում, տեքստի մեջ նշան ավելացնելու համար անհրաժեշտ է կուրսորը տեղա-

դրել տեքստի անհրաժեշտ մասում և ներմուծել ավելացվող նշանը, տեքստ ներմուծելիս թույլ տրված ընթացիկ սխալը կարելի է

ուղղել`ջնջելով սխալը ևնորից ներմուծելով ճիշտը,

եթե ջնջման ենթակա նշանը գտնվում է կուրսորից ձախ, ապա այն կարելի է ջնջել Backspace, եթե աջ` Delete ստեղնով,

եթե ներմուծվող տեքստը չի տեղավորվում տվյալ տողում, ապա անցումը հաջորդ տողին կատարվում է ավտոմատ,

ներմուծումը նոր տողից շարունակելու համար անհրաժեշտ է տողն ավարտելEnter ստեղնով:

Տեքստը ներմուծելուց առաջ նախ պետք է ընտրել անհրաժեշտ այբուբենը, տառատեսակը, տառաչափը, տառաշարի գույնն ու ձևը: Տառատեսակ ընտրելու համար .

• մկնիկի ցուցիչը տեղադրել Home ներդիրի Font խմբիկոճակին կից նշանի վրա և սեղմել ձախ սեղմակը,

• բացված մենյուի ցուցակից (նկ. 2.3) ընտրել անհրաժեշտը:Տեքստի տառաչափը սահմանելու համար անհրաժեշտ է`

• մկնիկի ցուցիչը տեղադրել Home ներդիրի Font խմբի կոճակին կից նշանի վրա և սեղմել ձախ սեղմակը,• բացված ցուցակից ընտրել անհրաժեշտ չափը:

նկար 2.3

Տառաշարի գույնը ընտրելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել Home, Font, Font-ի կից նշանի վրա և սեղմել ձախ սեղմակը, ցուցակից ընտրել անհրաժեշտը: Word-ը թույլատրում է տառաշարի համար ձև սահմանել` թավ (Bold), շեղ (Italic) և ընդ գ ը ծված (Underline): Համակարգչի օգնությամբ փաստաթուղթ ստեղծելու համար պետք է կարողանալ փոփոխել այբուբենը, որը հնարավորություն է տալիս ստեղնաշարը հարմարեցնել ընտրված լեզվի նշաններին: Այդ նպատակով կիրառվում է KDWin ծրագիրը:

KDWin-ի տարբերանշանի վրա պատկերված դրոշը ցույց է տալիս, թե տվյալ պահին որ երկրի պետական լեզվի այբուբենն է ակտիվ: Տառաշարի դասավորությունը ստեղնաշարի վրա տեսնելու համար կատարել մկնիկի ձախ սեղմում KDWin-ի վրա: Գոյություն ունեն ստեղ-նաշարի դասավորության Phonetical (համահունչ) և Typewriter (մեքենագիր) կոչվող ձևեր: Phonetical–ի դեպքում հայերեն և ռուսերեն տառերին համապատասխանում են լատիներենի համահունչ տառերի ստեղները: KDWin-ով աշխատելիս մի լեզվի այբուբենից մյուսին անցնելու համար անհրաժեշտ է մկնիկով KDWin-ի վրա կատարել աջ սեղմում, մինչև որ ակտիվանա ցանկալի այբուբենը: Այբուբենը կարելի է փոփոխել նաև ստեղնաշարի Alt ու Shift կամ Alt, Ctrl ու Shift ստեղների համատեղ սեղմումով:Կատարված գործողությունների վերանայում

Սխալներն ուղղելու համար տրամադրվում են որոշ միջոցներ, որոնցից մեկը թույլատրում է չեղյալ դարձնել տվյալ պահին կատարած վերջին գործողությունը` մկնիկի ցուցիչը տեղադրել արագ

հասանելիության վահանակի (Undo) կոճակի վրա կատարել ձախ սեղմում : Գործողությունը վերականգնելու համար անհրաժեշտ է

օգտագործել (Redo)Ֆայլային գործողություններ

Նոր ֆայլ (նիշք) ստեղծելու համար անհրաժեշտ է` մկնիկի ցուցիչը տեղադրել Office կոճակի վրա, կատարել ձախ սեղմում, ընտրել (New)

կոճակը, բացված New Document պատուհանում ընտրել Blank document, ապա Creat կոճակները: Կհայտնվի պատուհան, որի վերնագրի տողում կտեսնեք Document գրառումն ու դրան կից որևէ բնական թիվ, որը նոր ստեղծվող փաստաթղթի հերթական համարն է (օրինակ` Document3): Word -ը ժամանակավորապես անուն է տալիս նոր ստեղծվող փաստաթղ-թին: Փաստաթղթի բովանդակությունը ներմուծելուց հետո այն պահպանելու համար անհրաժեշտ է` մկնիկի ցուցիչը տեղադրել Office նշանի վրա, կատարել ձախ սեղմում, բացված մենյուից ընտրել (Save As) կոճակը, բացված պատուհանում ընտրել այն սկավառակն ու թղթապանակը, որի մեջ տվյալ փաստաթուղթը պետք է պահպանել, File name դաշտում ներմուծել ֆայլի անունը, Save as type դաշտում ընտրել պահպանման ձևաչափն ու սեղմել Save կոճակը :

Նախկինում պահպանված փաստաթուղթը վերանայելու կամ խմբագրելու համար այն պետք է բերել Word-ի աշխատանքային տիրույթ: Դրա համար անհրաժեշտ է` մկնիկի ցուցիչը տեղադրելOffice , կատարել

ձախ սեղմում, բացված մենյուից ընտրել (Open) կոճակը, բացված պատուհանում ընտրել այն սկավառակն ու թղթապանակը, որի մեջ

պահպանվել է պահանջվող փաստաթուղթը, ընտրել անհրաժեշտ ֆայլն ու սեղմել Open կոճակը: Խմբագրելուց հետո նախկին անվամբ կարելի է պահպանել Office կոճակով բացված պատուհանի (Save) հրամանով: Էջի ձևաչափի սահմանումը

Word-ի միջավայրում ձևավորվող փաստաթղթերը հիմնականում նախատեսված են լինում տպագրության համար և պետք է ենթարկվեն հատուկ մշակման: Տրվում են փաստաթղթի էջի լուսանցքների չափերը, տեքստը տպագրելու ձևը` լայնակի կամ երկայնակի, այն թղթի չափը, որի վրա փաստաթուղթը պետք է տպագրվի , պետք է սահմանել չափման միավորը`սանտիմետր, միլիմետր և այլն: Փաստաթղթի էջի պարամետ-րերը սահմանելու համար անհրաժեշտ է` ընտրել Page Layout ներդիրը,

լուսանցքների չափերը սահմանելու համար ընտրել Page Setup բաժնի Margins կոճակն ու բացված ցուցակից ընտրել անհրաժեշտը: Այլ չափեր

սահմանելու համար ընտրել ցուցակի ստորին մասում տեղակայված Custom Margins կոճակն ու բացված Margins ներդիր պատուհանի Margins դաշտում սահմանել էջի լուսանցքների չափերը` Left (ձախից), Right (աջից), Top (վերևից) և Bottom (ներքևից): Ինֆորմացիայի արտածման

տեսքը սահմանելու համար սեղմել Page Setup, բաժնի (Orientation) կոճակն ու ընտրել առաջարկվող տարբերակներից անհրաժեշտը` Portrait (երկայնակի) կամ Landscape (լայնակի), թղթի չափն ընտրելու համար

սեղմել Page Setup բաժնի (Size) կոճակն ու բացված ցուցակից ընտրել անհրաժեշտը: Համակարգիչն ավտոմատ կերպով ընդունում է թղթի A4 ձևաչափը, ըստ որի թղթի լայնությունը 21սմ է, իսկ բարձրությունը` 29,7սմ:Պարբերության ձևաչափի սահմանումը

Պարբերությունը նոր տողով սկսվող տեքստի հատված է, որն ավարտվում է պարբերության վերջ կոչվող Գ պայմանանշանով, որը չի տպագրվում: Գ նշանն առաջանում է, երբ սեղմում ենք Enter ստեղնը: Պարբերություններն ունեն ձևաչափ: Word -ում պարբերության պարամետրերն են աջ և ձախ սահմանները, առաջին տողի սկիզբը, միջ-տողային հեռավորությունը, պարբերությանը նախորդող և հաջորդող հեռավորությունները, պարբերության հավասարեցման եղանակը: Երկու հարևան տողերի միջև եղած հեռավորությունն անվանում են միջտողային հեռավորություն: Պարբերության տեքստն ըստ եզրերի հավասարեցնելու համար անհրաժեշտ է ընտրել Home, Paragraph բաժնի պարբերության հավասարեցման համապատասխան կոճակը` (Left) – ըստ ձախ եզրի, (Centered) – ըստ կենտրոնի, (Rigth) – ըստ աջ եզրի,

(Justified) – ըստ աջ և ձախ եզրերի: Պարբերության միջտողային հեռավորությունը սահմանելու համար անհրաժեշտ է. ընտրել Home

ներդիրը, կատարել մկնիկի սեղմում Paragraph բաժնի գործիքի վրա,սեղմել և ցուցակից ընտրել անհհրաժեշտ միջտողային հեռավորու-թյունը:Աշխատանք նշված հատվածի հետ.

Նշված հատվածի հետ աշխատելու համար այն պետք է մգացնել:

Գործիքները և դրանց գոր- ծողությունները. (Cut )կտրել, (Copy) պատճենահանել փոխանակման բուֆերում, (Paste) պատճենահանել անհրաժեշտ մասում:Գծագրության գործիքներ

Գծագրության գործիքներից օգտվելու համար հաջորդաբար սեղմել Insert, Shapes: Դրանցով հարմար է կառուցել գծապատկերներ: Եթե գծապատկերը բաղկացած է մի քանի պատկերներից, որոնք պետք է դիտվեն որպես միասնական նկար, պետք է կատարել հետևյալ քայլերը. Home, (Select Օbjects), նշել պատկերները մեկ վանդակում, կատարել աջ սեղմում, հաջորդաբար սեղմել Grouping, Group: Ստացված պատկերը խմբագրելու համար` աջ սեղմում, Grouping, Regroup, որից հետո կատարել անհրաժեշտ փոփոխություններ: Նկարն ամբողջացնելու համար նորից կատարում ենք խմբավորում:ԱղյուսակներԱղյուսակների հետ աշխատելու համար սեղմել Insert, Table, ընտրել տողերի և սյունյակների քանակը: Ստեղծված աղյուսակի վրա աջ սեղմում կատարելուց հետո տեսնում ենք հրահանգներով մենյու, որը հնարավորություն է տալիս ավելացնել և պակասեցնել տողեր ու սյունյակ-ներ, աշխատել բջիջների և դրանց սահմանների հետ:2.4. Էլեկտրոնային փոստ: Հիմնական ֆունկցիաները, փոստային արկղեր: Նամակների պատրաստում, ֆայլերի ամրակցում (2 ժամ)

Գործնական պարապմունքի ընթացքում ձևավորել էլեկտրոնային փոստի հետ աշխատելու հմտությունները:2.5. Փոխկապակցված գլոբալ համակարգչային ցանց (Internet) (2ժամ)

Գործնական պարապմունքի ընթացքում ձևավորել էլեկտրոնային համացանցի տարբեր ծրագրերով աշխատելու հմտությունները: Ծանոթացնել որոնողական տարբեր կայքերին, զարգացնել ուսուցիչների համար օգտակար կայքերում որոնումներ կատարելու հմտությունները: Ծանոթացնել հայկական կայքերի կառուցվածքներին. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն http://edu.am, Հայկական կրթական

միջավայր http://armedu.am, Կրթական ծրագրերի կենտրոն` www.cfep.am , Կրթության ազգային ինստիտուտ http://aniedu.am/, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն` http://ktak.am/, Գնահատման և թեստավորման կենտրոն http://atc.am/ http://www.youtube.com/armeduchannel/, Ֆորումներ, հաղորդակցում ftp.schools.am2.6. Microsoft Office Power Point: (3ժամ) Տեղեկատվական-հաղորդակցական  տեխնոլոգիաները և  Power Point ծրագրով ստեղծված դասերը  ուսուցիչների  համար հնարավորություն են ստեղծում.

- աշակերտների մոտ զարգացնել հետաքրքրություն նյութի նկատմամբ (մոտիվացիա)

- միավորել զգայական պատկերները, միջառարկայական զուգահեռները և կապը իրական կյանքի հետ (գիտելիքների արդիականացում)

֊-ուսուցումը հարմարեցնել սովորողների ուսումնառության անհատական ոճերին (անձնակողմնորոշված, անհատականացված ուսուցում):

Գործիքներն են` սովորական ռեժիմ , սալիկների տեսակավորման

ռեժիմ , ցուցադրում , Slide Design-ից ընտրվում է համապատասխան սլայդը: Օբյեկտներ տեղադրելու համար կիրառվում է Insert հրամանը, էֆեկտների տեղադրման համար Custom Animation: Հնարավոր է նաև կատարել հղումներ` էջից էջ:

2.6 Էլեկտրոնային սալիկահանդեսներ (շնորհանդեսներ) կամ համակարգչային ցուցադրումներ ( 2 ժամ)

Հոգեբանները նկատել են, որ մարդիկ հիշում են իրենց հետաքրքրած նյութի վերաբերյալ կարդացածի 10% -ը, լսածի 20%-ը, իսկ տեսածի 30%-ը: Էլեկտրոնային սալիկահանդեսները ներգործելով տեսողության, լսողության և զգացողության վրա օգնում են հասնելու

լավագույն արդյունքի: Սալիկահանդեսը կարող է պարունակել տեքստ, նկարներ, գրաֆիկներ, տեսանյութ, ուղեկցվել ձայնով, ունենալ հղումներ: Սալիկահանդեսների կիրառման նպատակներն են. Հայտնել տեղեկություններ հիմնականում պատկերների, սխեմաների, մոդելների, քարտեզների միջոցով: Զվարճացնել` առաջացնել դրական տրամադրվածություն: Սովորեցնել (գիտելիքների աղբյուր) և կիրառել : Մոտիվացնել` ապահովել այնպիսի խթան կամ ենթատեքստ, որն ուսումնառությանը (գիտելիքներին, փորձին և վարքագծին) կհաղորդի այնպիսի իմաստ, որն անձին կմղի գործունեության:Աշխարհագրություն դասերին ցուցադրումների կիրառման դրական հետևանքներն են. 1) տնտեսում է ժամանակը, 2)հեշտանում է նյութի յուրացման ընթացքը, 3) դասը դառնում է տպավորիչ, 4)մեծանում է դիտողականության մակարդակը , 5) աճում է հետաքրքրությունն առարկայի նկատմամբ, 6)հատկապես այն արժեքավոր է, երբ կիրառվում է աշակերտների կողմից սեփական նախագծի կամ հետազոտական աշխատանքի ներկայացման համար: Այս դեպքում սալիկահանդեսը դառնում է անփոխարինելի:Սալիկահանդեսների կիրառման բացասական հետևանքները պայմանավորված են նրանով, որ, չեն պահպանվում սալիկահանդեսների ստեղծման նորմերը: Սալիկահանդեսների ստեղծման նորմերն են. տրամաբանական շեշտադրումները պետք է համապատասխանեն

նյութի արդյունավետ ուսումնասիրության հաջորդականությանը, մեկից ոչ ավել տրամաբանական շեշտադրում. գունավորում,

պայծառություն, շարժում, թարթում, ընդգծում, նրբագծում, բովանդակության (տեքստի ու պատկերների) և ֆոնի արդյունավետ

համադրություն, գունային անցումների արդյունավետ համադրություն (չի կարելի

կապույտ տառերով գրել մանուշակագույն ֆոնի վրա), օբյեկտների գույների պայծառությունը ֆոնի նկատմամբ. այն պետք է

բաշխված լինի հավասարաչափ, հակադրությունը 60%-ից ոչ պակաս:

անթույլատրելի են շարժվող տեքստերը, հանկարծակի հայտնվող նկարները,

անթույլատրելի է «ագրեսիվ» տեսադաշտի կիրառումը, օրինակ` դաշտում դասավորված նույնատիպ օբյեկտներ,

Որոշ սալիկահանդեսների անորակությունը պայմանավորված է Power Point ծրագրի հնարավորությունների թերի իմացությամբ, չեն օգտագործվում հղումներ, ինտերակտիվ մոդելներ: Հանդիպում են նաև ուսուցիչների մեթոդական սխալներ. ցուցադրվածը կրկնում է դասագրքի տեքստը և նույնությամբ հնչեցվում է ուսուցչի կողմից, գծագրի կամ գծապատկերի կատարման ընթացքը փոխարինվում է պատրաստի գծագրով կամ գծապատկերով, ինչն արգելակում է մտածողությունը:Ցուցադրումների ժամանակ ուսուցիչը պետք է հնարավորինս նպաստի աշակերտի ակտիվ մասնակցությանը. Սովորողների գործունեությունը

Ուսուցչի գործողությունները

Պասիվ Մուլտիմեդիաների միջոցով դասագրքերից նկարների ցուցադրումը:

Գիպերհղումով տեսանյութի ցուցադրում: Փոխներգործուն

Ինտերակտիվ մոդելների քննարկում: Թեստերի ներդրում և խմբային աշխատանքի կազմակերպում:

Սլայդերի մեջ բաց մոդուլային համակարգերի հղումների ներդրում , խմբային աշխատանքի կատարում:

Սալիկահանդեսների ձևավորման պահանջներն են. ա. որոշել սալիկահադեսի կամ նախագծի նպատակը: բ. որոշել նախագծի կատարման կամ սալիկահանդեսի պատրաստման և ձևավորման գնահատման չափանիշները:Սալիկահանդեսի կառուցվածքը. 1. Առաջին էջ /ճակատային/, պետք է նշված կլինի հեղինակը, թեման, ամսաթիվը: 2.Աշխատանքի ղեկավարի տվյալները: 3. Հղումներով սալիկ, որը հնարավորություն կտա տեղաշարժվել բաժիններով: 4. Հղումներ դեպի արտաքին համացանցային միջոցներ:

Ձևավորում. 1. Հագեցվածությունը սալիկի դաշտի 1/3-ից ոչ ավել: 2. Գլխավոր օբյեկտը (տեքստը` պատկերին կամ պատկերը` տեքստին ) ըստ բարձրության և լայնության ոսկե հատույթի հարաբերությամբ` 0,52: 3. Իմաստային շեշտը շեղված է դեպի աջ և ներքև: Սալիկահանդեսի գնահատման համար հիմնական չափանիշներն են. 1. սալիկահանդեսի վերնագրի առկայություն, հեղինակ, կայք

(առկայության դեպքում)

2. հղումների առկայություն և դրանց գործելու փաստը

3. բովանդակության միասնականություն

4. ոճի միասնականություն: Ոճի առկայություն կամ բացակայություն:

5. համապատասխանությունը կանոններին:

6. արդիականություն:

7. թեմայի բացահայտումը:

8. օգտագործված գրականության ցանկի և հղումների առկայությունը:

9. Տեղեկատվություն հեղինակի և ղեկավարի վերաբերյալ:

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (ԱՏՀ) երևան են եկել 1960-ական թվականներին` Երկրի մակերևույթին տեղաբաշխված օբյեկտները պատկերելու և տարածականորեն վերլուծելու նպատակով: Տեղեկատվական տեխնոլոգիաներն այն բոլոր միջոցները, մեթոդները, հնարները, համակարգերն ու տեսություններն են, որոնք ծառայում են տեղեկույթի հավաքմանը, մշակմանը, փոխանցմանը և կիրառմանը: ԱՏՀ-ն օգտագործում է աշխարհագրական տարածական տվյալները: ԱՏՀ-ն բաղկացած է ժամանակակից համակարգչային սարքավորումներից, ծրագրային փաթեթներից (ArcView, ArcGIS և այլն) և ընթացակարգերից: Դրանք ստեղծված են նպաստելու տարածականորեն բաշխված տվյալների մուտքագրմանը, մշակմանը, դրանցով

գործողությունների իրականացմանը, վերլուծմանը, մոդելավորմանը և տեսաներկայացմանը:

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերն ընդգրկում են. Տվյալների շտեմարան, որը ներառում է տարածական և

հատկանշային տվյալներ: Տարածական տվյալների շտեմարանը Երկրի մակերևույթի օբյեկտների աշխարհագրությունն է (ձևը և տեղաբաշխումը), իսկ հատկանշային տվյալները նկարագրում են այդ օբյեկտների հատկություններն ու որակը:

Տվյալների մուտքագրման և քարտեզների թվայնացման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս առկա քարտեզներին հիմքերը թվայնացնելու և ավելացնելու հատկանշային տվյալները:

Տվյալների շտեմարանի կառավարման համակարգ. այն սովորոբար կիրառվում է հատկանշային տվյալների մուտքագրման, կառավարման և վերլուծման համար:

Աշխարհագրական վերլուծության համակարգ, որը կիրառվում է աշխարհագրական օբյեկտների համեմատության ու վերլուծության համար, ինչը ՏՇԿՀ-ն անել չի կարող:

Պատկերների մշակման համակարգ, որը հնարավորություն է տալիս հեռազննման միջոցով ստացված սկզբնական պատկերները (օդային կամ տիեզերական լուսանկարները), որոնք, անցնելով տարբեր ընթացակարգեր, վեր են ածվում քարտեզների:

Քարտեզագրական արտացոլման համակարգ, որը թույլ է տալիս ծրագրային բաղադրիչների օգնությամբ բազաներից ընտրված տվյալների հիման վրա ստեղծելու բոլորովին նոր քարտեզներ, որոնք կարելի է դիտել էկրաններին (դրանք կոչվում են էեկտրոնային քարտեզներ) կամ տպել թղթի վրա:

Բացի հիմնական բաղադրիչներից, կան նաև մի շարք այլ բաղադրիչներ (վիճակագրական վերլուծության, որոշումների ընդունման աջակցության և այլն), որոնք ԱՏՀ-ի գործունեության անբաժան մասն են:

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը և հեռազննումը հնարավորություն են տալիս բացահայտելու,

ուսումնասիրելու և կանխատեսելու հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում տեղի ունեցող համաշխարհային փոփոխությունները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա: ԱՏՀ-ի կիրառությունը տնտեսության տարբեր ոլորտներում բազմազան է: Դրանցից են`

Աշխարհագրական թաղանթի բաղադրիչների (հող, օդ, ջուր և այլն), գյուղատնտեսական և քաղաքային տարածքների, տրանսպորտի գույքագրումը , ծրագրումը և կառավարումը, Շրջակա միջավայրի պահպանումն ու արդյուավետ օգտագործումը,

ջրի, օդի, հողի որակական հատկանիշների դիտազննումը (գրանցում, դիտարկում և վերլուծում), մոդելավորումը և կառավարումը, Կլիմայի համամոլորակային փոփոխության, անապատացման,

բնական աղետների (ջրհեղեղներ, սելավներ, սողանքներ և այլն) դիտազննումը, մոդելավորումը, կառավարումը, արտակարգ պատահարների դեպքում համապատասխան

ծառայությունների (հրշեջների, ոստիկանների և շտապօգնության աշխատակիցների) աշխատանքների օպտիմալացումը (ամենակարճ ճանապարհի ընտրման և արագության հաշվին), հնագիտական պեղումների կատարումը, տեղանքի զննումը,

քարտեզագրական վերծանումը:ԱՏՀ – ի կիրառման հնարավորություններն անգնահատելի են տնտեսության ցանկացած ոլորտում:Օրինակ` քարտեզների կազմման, խմբագրման, հրատարակման աշխատանքներում ԱՏՀ – ի կիրառումը հնարավորություն է տալիս` Տվյալների բազան և քարտեզագրական նյութերը ստեղծելու շատ

ավելի արագ, էժան ու որակով, նոր կազմած քարտեզները հեշտությամբ խմբագրելու, դրանց

տեքստային և գրաֆիկական նյութեր կցելու, հին քարտեզները մուտքագրելու, թվայնացնելու և ցանկացած

փոփոխության ենթարկելու, քարտեզագրական գործընթացներն ավտոմատացնելու:

ԱՏՀ–ը սկսում են կիրառել նաև դպրոցական աշխարհագրության դասերին: Դրանից դպրոցական աշխարհագրությունը կենդանանում, նոր շունչ է ստանում: Այսօր մշակվում և կիրառվում են բազմաթիվ դպրոցական ԱՏՀ–եր: Հայտնի է աշխարհագրության դասընթացի համար մշակված ԱՏՀ–ի «կենդանի աշխարհագրություն» դպրոցական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս աշխարհագրության ցանկացած դաս դարձնելու ավելի հետաքրքիր, հեշտ ուսանելի: Խմբային աշխատանք- Աշխատել 4-5 հոգանոց խմբերով:

քարտեզի վրա գտնել աշխարհագրական ցանկացած օբյեկտ, քարտեզով կատարել հեռավորությունների չափումներ և

հաշվարկներ, նույն տարածքի տարբեր բնույթի թվային քարտեզների

համադրման միջոցով բացահայտել տարբեր օբյեկտների ու երևույթների փոխադարձ կապը,

էկրանի վրա կատարել քարտեզագրական պատկերների մասշտաբավորում` աշխարհագրական օբյեկտների և երևույթների տեղաբաշխման մանրամասնությունը փոփոխելու համար, ստեղծել անհատական թվային քարտեզներ, գործնական աշխատանքների համար պատրաստել համր

քարտեզներ, ռելիեֆի թվային քարտեզներից կազմել ցանկացած օբյեկտի

եռաչափ ծավալային պատկերը և դիտել տարբեր անկյունների տակ:Կարելի է հանձնարարել տնային առաջադրանք- Պատրաստել էլեկտրոնային սաիկահանդեսներ(նյութի ընտրությունը ցանկությամբ):