Safeinternet

20
ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ Ա

description

Նյութը պատրաստել է Հրազդանի N 10 ավագ դպրոցի սովորող Անուշ Ավետիսյանը Ապահով Համացանց 2012 ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթին ներկայացնելու համար:

Transcript of Safeinternet

Page 1: Safeinternet

ԱՅՍՕՐ ԱՆՎՏԱՆԳ ԻՆՏԵՐՆԵՏԻ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Page 2: Safeinternet

2004 թվականից ի վեր յուրաքանչյուր տարվա

փետրվարի առաջին երեքշաբթի օրը նշվում է որպես

ինտերնետ-անվտանգության միջազգային օր: Միևնույն

ժամանակ, այսօր արդեն ակնհայտ է և պարզ`

տարեցտարի ինտերնետը դառնում է առավել

վտանգավոր: Հակավիրուսային տարբեր

կազմակերպությունների գնահատմամբ, զգալի աճել են

հաքերային հարձակումների, ինտերնետային

խաբեությունների և մեքենայությունների թվաքանակը:

Այսօր յուրաքանչյուր համակարգիչ, մուտք գործելով

ինտերնետ, դառնում է հաքերների և ինտերնետային

մեքենայությունների մեջ մասնագիտացած տարբեր

խմբերի հավանական զոհը:

Page 3: Safeinternet

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է

Հասարակության լայն խավերի միջավայրում

ձևավորել գիտակցված վերաբերմունք սեփական

առողջության պահպանման ու ամրապնդման

նկատմամբ և դրանով նպաստել աճող

սերունդների՝սովորողների, ներդաշնակ

զարգացմանը, նրանց առողջության պահպանմանն

ու ամրապնդմանը,ֆիզիկական,մտավոր ու հոգեկան

վիճակի բարելավմանը և զարգացման

հնարավորությունների մեծացմանը:

Page 4: Safeinternet

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Page 5: Safeinternet

1957թ. Խորհրդային Միությունը տիեզերք արձակեց Երկիր

մոլորակի առաջին արհեստական արբանյակը, որից

անմիջապես հետո ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը

որոշեց, որ հնարավոր պատերազմի դեպքում իրենց պետք է

գալու տեղեկատվության փոխանցման վստահելի համակարգ:

Առաջատար հետազոտությունների նախագծերի

գործակալությունը (ARPA – Advanced Research Projects

Agency) առաջարկեց ստեղծել համակարգչային ցանց, որի

նպատակը ցանցի մեջ գտնվող համակարգիչների միջև

տվյալների փոխանակության կազմակերպումն էր:

Պաշտպանության նախարարությունը հանձն առավ այս

նախագծի ֆինանսավորումն ու այն հանձնարարեց 4

գիտական հաստատությունների:

Page 6: Safeinternet
Page 7: Safeinternet

Սկսվեց ARPANET (Advanced Research Projects Agency Network – Առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալության ցանց) անվանումը ստացած ցանցի ստեղծումը, որը ներկայիս համացանցի նախատիպն էր:

Page 8: Safeinternet

Տեխնոլոգիայի առաջին փորձարկումը կատարվեց

1969թ. հոկտեմբերի 29-ին, երեկոյան ժամը

21:00-ին: Ցանցը կազմված էր իրարից 600կմ

հեռավորությամբ տեղակայված տեղեկատվական

սարքերից: Դրված էր այսօրվա իրականության

համար պարզագույն թվացող խնդիր. առաջին

օպերատորը երկրորդին պետք է փոխանցեր

«LOG» բառը, երկրորդը, այդ բառն էկրանին

տեսնելով, պետք է հաստատեր, որ այն իրեն

հասել է: Առաջին փորձը ձախողվեց. երկրորդ

օպերատորը ստացավ միայն «L» և «O» տառերը:

Փորձը կրկնվեց մեկ ժամ անց և այս անգամ

պսակվեց հաջողությամբ:

Page 9: Safeinternet

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է 2.1 ՄԼՐԴ ՄԱՐԴ, ԿԱՄ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 30 %-Ը (2011 Թ.) ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է ՄՈՏ 400 ՀԱԶ. ՄԱՐԴ:

Ասիա Եվրոպա Հյ. Ամերիկա Լատ. Ամերիկա Աֆրիկա0

100

200

300

400

500

600

700

800

900

1000

Series1

Page 10: Safeinternet

ԻՆՏԵՐՆԵՏ-ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ` ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Չինացի բժիշկներն ինտերնետ-կախվածությունը

ճանաչել են հիվանդություն: Այս հիվանդության համար

մշակվել են դիագնոստիկ չափանիշներ, իսկ հոգեբուժական

կլինիկաները պարտավոր են օգնություն ցուցաբերել նման

հիվանդներին: Առհասարակ, հոգեբույժների մեծ մասը

գտնում է, որ ինտերնետ-կախվածությունը պետք է դասել

մտավոր խանգարումներով հիվանդությունների

շարքին: Համաշխարհային ցանցի մշտական այցելուները,

համաձայն որոշ գնահատականների, հիմնականում

տառապում են միայնությամբ, հոգնածությամբ:

Page 11: Safeinternet

 ԻՆՉՈՒ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Page 12: Safeinternet

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄՂՈՒՄ ԵՆ

ՉԱՓԱԶԱՆՑ ՏԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ

Շփումների պակաս իրական կյանքում Պաշտպանվածության զգացումը ցանցում Իրականությունից հեռանալու հնարավորությունը "Տեղեկատվական վամպիրիզմ"

Page 13: Safeinternet

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՄՈՏ

ԴԻՏՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՒՅԱԼ ԱԽՏԱՆԻՇՆԵՐ

Լավ զգացողություն համակարգչի դիմաց Դատարկության զգացում, ընկճվածություն Կանգ առնելու անկարողություն Համակարգչի դիմաց նստելու ժամանակի ավելացում Արհամարանք՝ընտանիքի և բարեկամների նկատմամբ Ստել գործատուին կամ ընտանիքի անդամներին իր

գործունեության մասին Խնդիրներ կապված աշխատանքի կամ սովորելու հետ Էլեկտրոնային փոստը մշտապես ստուգելու կպչուն ձգտում Նյարդայնացում՝ համակարգչի դիմաց չլինելու պատճառով

Page 14: Safeinternet

ՕԳՏԱԳՈՐԾԻՐ ՀԱՄԱՑԱՆՑԸ ԿԱՐԻՔՆԵՐԻԴ ՀԱՄԱՐ,

ԲԱՅՑ ԱՅՆ ՄԻ ՍԱՐՔԻՐ ՔՈ ԲՆԱԿԱՎԱՅՐ: ՄԻ՛

ԹՈՒՅԼԱՏՐԻՐ, ՈՐ ՀԱՄԱՑԱՆՑԸ ՔԵԶ ՕԳՏԱԳՈՐԾԻ:

Համացանցը միայն օժանդակ գործիք է:

Page 15: Safeinternet

Այսօր  սոցկայքերը դարձել են’’Հիմնախնդիրներ’’:  Հայ երի-տասարդությունը՝ մասնավորապես դպրոցահասակ անձիք, 

օրվա մեծ մասն անց են կացնում ինտերնետում, դա այնքան էլ վատ չէ, վատն այն է, որ նրանք ինտերնետ ասելով հասկա-

նում են odnoklassniki.ruկամfacebook.com:  Նրանք հիմնա-

կանում վերոհիշյալ կայքերում շփվում են այն մարդկանց հետ ում հետ անց են կացնում այդ օրը: Երբեմն լինում են 

լուրջ ծանոթություններ և հարաբերություններ, նույնիսկ ամուսնություն-ներ:  Բայց լինում են նաև կռիվներ, քաշքշուկներ  և այլ վիճաբանու-

թյուններ կապված սոցցանցերի հետ: 

Page 16: Safeinternet

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՒ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԵՐ

Ոչ մի անձնական ինֆորմացիա, առանց ծնողների հետ խորհրդակցելու, մի հայտնեք ինտերնետային ձեր նոր ծանոթներին:

Եթե ձեզ շփոթեցնող ինֆորմացիա եք ստացել, մի փորձեք ինքնուրույն գլուխ հանել.դիմեք ձեր ծնողներին կամ ուսուցիչներին:

Էլեկտրոնային հաղորդակցման ընթացքում սիրալիր և բարեկիրթ եղեք:

Մի բացեք այն էլեկտրոնային նամակը որը ստացել եք անհայտ անձից:

Բացի ձեր ընտանիքի անդամներից ոչ մի այլ մարդու մի վստահեք ցանց մուտք գործելու ձեր նշանաբանը:

Page 17: Safeinternet

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷԹԻԿԱՅԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ

Ինտերնետով հաղորդակցվելիս հետևեք էթիկայի այն բոլոր կանոններին, որոնցով առաջնորդվում եք նաև առօրյա կյանքում:

Ինտերնետով աշխատելիս սովորեք դրանով ընդունված օրենքները, որոնք կախված հաղորդակցման միջավայրից, կարող են տարբեր լինել:

Հարգանքով վերաբերվեք այն մարդկանց ժամանակին, ում հետ հաղորդակցվում եք:Հետևեք լեզվի ուղղագրության ու քերականության կանոններին:

Ինտերնետով հաղորդակցվելիս աշխատեք ձեզ արժանավայել դրսևորել:

Չմոռանաք, որ ինտերնետի միջոցով դուք շփվում եք, ի վերջո, մարդու հետ, և նրան էլեկտրոնային ուղերձ առաքելիս` աշխատեք դրա բովանդակությամբ չվիրավորել նրան:

Page 18: Safeinternet

Հարգեք գիտակների խորհուրդները և ինքներդ էլ գիտելիքներով կիսվեք:

Եթե բանավեճի ընթացքում կրքերը բորբոքվել են , ապա վարվեցողության թույլատրելի նորմերն աշխատեք չխախտել:

Հարգանքով վերաբերվեք այլոց կարծիքին և սեփականությանը:

Ցանցում մի չարաշահեք ձեր ազդեցությունը.վստահություն ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝հեշտ:

Անկախ նրանից, թե այլոք պաշտպանում են ցանցում հաղորդակցվելու էթիկայի կանոնները` դուք անշեղորեն հետևեք դրանց:

Page 19: Safeinternet

ՀԻՇԵԼ` Սպառնալիքների ենթարկվելու դեպքում

ահազանգել 08000061111 թեժ գիծ: Հետևել, որ գաղտնաբառերը լինեն

հուսալի` բաղկացած տասից տասնչորս նիշից՝տառերի, թվերի և այլ

գրանշանների համադրությամբ: Համացանցում միշտ չէ, որ մարդն այն է,

ինչ կա իրականում, շատերը թաքցնում են իրենց իրական դեմքը:

Page 20: Safeinternet

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ