grakanu

10
Հովհաննես Թումանյան Կենսագրություն Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչֈ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքումֈ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցումֈ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետֈ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետոֈ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը XX դարի սկիզբըֈ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծֈ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններովֈ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Transcript of grakanu

Page 1: grakanu

ՀովհաննեսԹումանյանԿենսագրություն

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչֈ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքումֈ

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝Ստեփանավան) դպրոցումֈ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի ՆերսիսյանՃեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավթողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում էհամագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետֈ Լայն ճանաչում էձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուցհետոֈ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբըֈ Այդ ժամանակաշրջանում է, որԹումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրահիմնվող բանաստեղծֈ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում էնահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախողբերգական հակասություններովֈ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսիպոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Page 2: grakanu

Բանաստեղծություններ

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքումընկած է ժողովրդական բանահյուսությունըֈ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ«Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթըֈ

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրականխմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ուբանաստեղծներֈ

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպեսհասարակական գործիչֈ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանըֈ Ցարական կառավարությանկողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն էֈ Արդեն Հայքիխորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեինախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկանհասակում, Մոսկվայումֈ

Page 3: grakanu

Լոռեցի ՍաքոնԷն Լոռու ձորն է, ուր հանդիպակացԺայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթՀայացքով իրար նայում են հանդարտֈՆըրանց ոտքերում՝ գազազած գալի՝Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,Խելագար թըռչում քարերի գըլխով,Փըրփուր է թըքում անզուսպ երախով,Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,Ու գոռում գիժ-գիժ.― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․Մութ անձավներից, հազար ձևերով,Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներովԴևի հառաչքին արձագանք տալի,Ծաղրում են նըրա գոռոցն ահռելիՈւ կըրկնում են գիժ-գիժ․― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․Գիշերը լուսնի երկչոտ շողերըՀենց որ մըտնում են էն խավար ձորը՝Ալիքների հետ խաղում դողալով,Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝Ոգի է առնում ամեն բան էնտեղ,Շընչում է, ապրում և մութն և ահեղֈԷն տախտի վըրա աղոթում մի վանքֈԷն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,Նայում է ձորին մի հին խաչարձանֈ

Page 4: grakanu
Page 5: grakanu
Page 6: grakanu
Page 7: grakanu
Page 8: grakanu
Page 9: grakanu
Page 10: grakanu