ֆոբիաներ

20
ՖՖՖՖՖՖՖՖ

Transcript of ֆոբիաներ

Page 1: ֆոբիաներ

Ֆոբիաներ

Page 2: ֆոբիաներ

Հոգեբանական բառարանից.Ֆոբիա (հուն. φόβος  - «վախ»), իռացիոնալ

անկառավարելի վախ կամ տարատեսակ վախերի համառ դրսևորում։ Հոգեբուժության մեջ ընդունված է ֆոբիա անվանել վախի հիվանդագին ուժեղացված դրսևորումը այս կամ այն գրգռիչի նկատմամբ։ Ֆոբիան խիստ արտահայտված, համառ ու կպչուն վախն է, որը անդառնալիորեն սրվում է որոշակի իրավիճակներում և չի ենթարկվում ամբողջական տրամաբանական բացատրության։ Ֆոբիայի զարգացման արդյունքում մարդը սկսում է վախենալ և հետևաբար խուսափել որոշակի առարկաներից, գործունեության տեսակից կամ իրավիճակից։

Page 3: ֆոբիաներ

Առաջացման պատճառները

Ֆոբիայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ տրավմատիկ իրադրությունները, որոնք տեղի են ունեցել մանկական կամ էլ ավելի ուշ տարիքում, օրինակ՝ հարձակումը, ավտովթարը, միջատի կծածը կամ էլ մոտ մարդու կորուստը: Շատ ժամանակ երեխաներին է փոխանցվում իրենց ծնողների վախերը: Փոքրիկը տեսնում է, թե ինչպես է մայրը վախից ճչում եւ կրկնօրինակում է նրան:

Page 4: ֆոբիաներ

Ֆոբիաների հիմնական նախանշաններԿոկորդում խեղդոցի զգացումՍրտի աշխատանքի արագացու

մՍառը քրտինքՍարսափի զգացումՍրտխառնոցՀավասարակշռության կորուստ

Եթե զգացել եք այս նախանշաններից գոնե չորսը, ապա ձեզ մոտ ֆոբիա է:

Page 5: ֆոբիաներ

Բուժումը Ֆոբիաների բուժման ամենատարածված եղանակը

կայանում է նրանում, որ հիվանդին աստիճանաբար «մոտեցնում են» իր վախի առարկայի հետ, ռելակսացիայի և կոգնիտատիվ-վարքային թերապիայի մեթոդների համադրական օգտագործմամբ։ Այս տեխնիկան հայտնի է որպես սիստեմատիկ դիսենսիբիլիզացիա. Օրինակ, եթե մարդը վախենում է շներից, ապա անհրաժեշտ է աստիճանաբար նրան մոտեցնել շանը. սկզբում երախակալով և վզակապով, հետո առանց երախակալի, իսկ հետո արդեն նաև առանց վզակապի։ «Մոտեցման» գործընթացը կարելի է սկսել միայն այն բանից հետո, երբ հոգեբանը բացահայտել է վախի պատճառը, անցկացրել է ուղղիչ գործողությունների համալիր և սովորեցրել է հիվանդին ռելակսացիայի հմտությունները։

Տիրապետումը շնչառական վարժությունների եւ մկանների թուլացման տեխնիկային: Այդ մեթոդները ավելի լավ է օգտագործել համապարփակ ձեւով:

Page 6: ֆոբիաներ

Հետաքրքիր փաստեր ֆոբիաների մասին

Ֆոբիայով տառապում է աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը: Եթե հավատանք վիճակագրությանը, ապա կանայք 4 անգամ ավելի հաճախ են բախվում նման իրավիճակին, քան տղամարդիկ:

Խուճափի եւ վախի նոպա զգալով՝ մարդը սկսում է շնչել ավելի արագ, որը խախտում է թթվածնի եւ ածխաթթու գազի հավասարակշռությունը արյան մեջ: Հաճախակի եւ մակերեսորեն շնչառությունը բարձրացնում է նյարդային կենտրոնների գրգռվածությունը, առաջացնում է գլխապտույտ եւ թուլություն: Գիտակցաբար դանդաղեցնելով շնչառությունը՝ մենք ձերբազատվում ենք ավելորդ թթվածնից եւ սկսում մեզ ավելի հանգիստ զգալ:

Լավ քունը եւ հանգիստը բարձրացնում են ֆոբիաների դեմ պայքարի էֆեկտիվությունը: Քանի որ անհանգստության աստիճանը սկսում է բարձրանալ երեկոյան կողմ, բուժական թերապիան ավելի լավ է անցկացնել օրվա առաջին կեսին:

Հավատացյալ մարդիկ ավելի հեշտ են հաղթահարում մահվան հանդեպ վախը, քանի որ հավատում են հոգու անմահությանը:

Page 7: ֆոբիաներ

Հայտնի մարդկանց տարօրինակ ֆոբիաները

Սերգեյ Եսենինը տառապում էր սիֆիլոֆոբիայից՝ սիֆիլիսով վարակվելու վախից: Վախենում էր նա նաեւ միլիցիոներներից: Մի անգամ անցնելով իր ընկերոջ հետ Ամառային այգու կողքով՝ Եսենինը նկատում է դարպասների մոտ կանգնած միլիցիոների: Նա շրջվում է, դեմքը դեղնում է եւ աչքերում հայտնվում է անհասկանալի վախի զգացողություն: Ծանր շնչելով, խռխռացնելով՝ նա դիմում է ընկերոջը. «Լսիր: Մենակ ոչ մեկին չասես: Ես քեզ կասեմ ճշմարտությունը: Ես վախենում եմ միլիցիայից: Հասկանու՞մ էս: Վախենում եմ…»:

Page 8: ֆոբիաներ

Կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբերը, ռուս գրող Նիկոլայ Գոգոլը եւ Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը վախեցել են կենդանի թաղվելուց (տաֆեֆոբիա): Գոգոլի ֆոբիան երեւան է եկել պատանի ժամանակ եւ տարեցտարի աճել է: Գրողը իր ընկերներին ուղղված նամակներում հանգամանալից ցուցումներ էր տվել իր թաղման արարողության մասին՝ միայն այն բանից հետո, երբ նրանք համոզված կլինեին, որ իր մարմինը սկսվում է քայքայվել: Մեյերբերը հրամայեց, որ իր մահից հետո ձեռքերին եւ ոտքերին զանգակներ կապեն, իր դին հսկեն 4 օր եւ գիշեր եւ դրանից հետո կտրեն ձեռքի եւ ոտքի երակը: Իսկ Վաշինգտոնը հրամայեց իր համհարզին սպասել երկու օր եւ նոր միայն թաղել:

Page 9: ֆոբիաներ

Թրիլլերի հանճար Ալֆրեդ Հիչկոկը տառապում էր օվոֆոբիայով՝ օվալ առարկաներից վախով:

Page 10: ֆոբիաներ

Շատ տարօրինակ ֆոբիայով էր տառապում նաեւ Զիգմունդ Ֆրեյդը: Հոգեվերլուծության հայրը վախենում էր ձարխոտերից (па́Wпоротник): Ֆոբիան կոչվում է պտերիդոֆոբիա: Թե ինչն էր նրա վախի պատճառը, անհայտ է, սակայն ենթադրվում է, որ այդ չարագուշակ բույսը ինչ-որ կերպ կապված է նրա մանկական հիշողությունների հետ:

Page 11: ֆոբիաներ

Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ Պոլ Սեզանը ողջ կյանքը հաղթահարում էր դիպչելու վախը՝ հապտոֆոբիան, որը առաջացել է այն բանից հետո, երբ նկարչին աստիճաններով իջնելու ժամանակ հարվածել է բազրիքով ցած սահող երեխան:

Page 12: ֆոբիաներ

Իոսիֆ Ստալինը վախենում էր թունավորումից (տոկսիկոֆոբիա), որը լրիվ բացատրելի է: Երբեմն նրան կասկածում էին նաեւ քնից վախենալու մեջ (սոմնիֆոբիա), քանի-որ նա գիշերները արթուն էր անցկացնում: Սակայն դրա հավանականությունը մեծ չէ:

Page 13: ֆոբիաներ

Արտասովոր ֆոբիաներ Ալիումֆոբիա: Սա ոչ այլ ինչ է, քան սխտորի

հանդեպ ֆոբիա: Ընդ որում նման ֆոբիայով տառապում են ինչպես մարդիկ, այնպես էլ շատ միջատներ, որոնց վանում է սխտորի հոտը:

Page 14: ֆոբիաներ

Դիդասկալեյնոֆոբիա: Այն ֆոբիա է դպրոցի, կրթության, ընթերցանության նկատմամբ: Աշխարհի բնակչության 5%-ը տառապում է այդ ֆոբիայով:

Page 15: ֆոբիաներ

Պոգոնոֆոբիա: Այս ֆոբիայով տառապող մարդիկ վախենում են մորուքներից:

Page 16: ֆոբիաներ

Էուֆոբիա: Սա ամենատարօրինակ ֆոբիաներից է, որի ժամանակ վախեր են առաջանում լավ լուր լսելիս` ոչ թե ցանկացած լուր, այլ հենց լավ լուր լսելիս: Հոգեբանները մեկնաբանում են, որ լավ լուր լսելիս, մարդու մոտ վախեր են առաջանում, որ դրան կարող հաջորդել վատ լուր, և  վերջինս էլ վախերի առաջացման պատճառ է դառնում:

Page 17: ֆոբիաներ

Հիպոպոտոմոնստրոսեսկիպեդալոֆոբիա: Հոգեբանների կողմից այս ֆոբիայի անվանակոչումը խորհրդանշական է: Այն ֆոբիա երկար բառերի հանդեպ:

Page 18: ֆոբիաներ

Վենուստրապֆոբիա: Սա ֆոբիա է գեղեցիկ կանանց նկատմամբ: Տղամարդկանց մոտ վախեր է առաջանում գեղեցիկ կանանց հետ ծանոթանալիս:

Page 19: ֆոբիաներ

Վեստիոֆոբիա: Սա ֆոբիա է ցանկացած հագուստի հանդեպ: Սա չի նշանակում, որ նման ֆոբիայով տառապողները չեն կրում հագուստ, պարզապես անհարմար են զգում այն կրելուց: