սիմվոլիզմ

4
ՍՍՍՍՍՍՍՍ Ս ՍՍՍՍՍՍ Ս ՍՍՍՍՍՍՍՍՍ, ՍՍՍՍՍՍՍՍՍ, ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ

Transcript of սիմվոլիզմ

Page 1: սիմվոլիզմ

Սիմվոլիզմ ՆՈՒՅՆՆ Է ՍԻՄԲՈԼԻԶՄ, ՍԻՄՎՈԼԻԿԱ, ՆՇԱՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Page 2: սիմվոլիզմ

Սիմվոլիզմ՝ բացատրություն 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղություն, որը իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։ Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում:

Սիմվոլիսները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։

Page 3: սիմվոլիզմ

Սիմվոլիստներ

Սիմվոլիզմի առաջին սկզբունքները ի սկզբանե արտացոլել են ֆրանսիացի պոետներ Շարլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Ստեֆան Մալառմեի, Արթուր Ռեմբոյի և Լոտրեամոնի իրենց ստեղծագործությունների մեջ:

Հայկական պոեզիայում սիմվոլիզմի սկզբունքներն առկա են Վահան Տերյանի բանաստեղծություններում:

Page 4: սիմվոլիզմ

Տերյանը և Բրյուսովը, որպես սիմվոլիստներ

Սիմվոլիզմն ինքնին արտահայտում է նաև տխուր տրամադրություն։ Բրյուսովը թարգմանել է Տերյանի բանաստեղծություններից մի քանիսը և այդ թարգմանություններում սիմվոլիզմի շունչն ավելի է զգացվում:

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքույշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով

Скользящей стопой, словно нежным крылом шелестя темноты,

Прошла чья-то тень, облеляв во мгле трав белеющий цвет.

Թարգմանական իմաստով ռուսերենը հայերեն բնագրից չի տարբերվում, սակայն որոշ առումով այլ հույզեր է փոխանցում։ Ռուսերենում կան նաև միստիկայի տարրեր, որոնք հայերենով կարդալուց չի զգացվում: Բրյուսովն այստեղ արտահայտել է նաև այն ապրումները, որը կարդալու ընթացքում նա է ստացել: