Պիկասո

9
ՊՊՊՊՊՊՊ ՊՊՊՊՊ 1881-1973

description

 

Transcript of Պիկասո

Page 1: Պիկասո

ՊիկասսոՊաբլո

1881-1973

Page 2: Պիկասո

Պաբլո Պիկասսոն (իսկական ազգանունը՝ Ռուիս-Պիկասսո) նկարել է 10 տարեկանից: Նկարչության առաջին դասերն առել է հորից՝ նկարիչ-մանկավարժ Խոսե Ռուիսից: 1894–95 թթ-ին սովորել է Լա Կորունիայի, 1895 թ-ից՝ Բարսելոնի գեղեցիկ արվեստների դպրոցներում, 1897– 1898 թթ-ին՝ Մադրիդի Սան Ֆեռնանդո թագավորական ակադեմիայում: 1898 թ-ին Բարսելոնում բացվել է Պիկասսոյի գծանկարների առաջին ցուցահանդեսը, որոնց բնորոշ են բացառիկ դիտողականությունն ու վավերականությունը: 

Աղջիկը գնդի վրա 1905 թ.

Page 3: Պիկասո

1900 թ-ին նա մեկնել է Փարիզ, ծանոթացել Անրի Թուլուզ-Լոտրեկի, Էդգար Դեգայի, Պոլ Սեզանի, Վինսենտ վան Գոգի ստեղծագործություններին, նաև արվեստի նորագույն ուղղություններին: 1904 թ-ից հաստատվել է Փարիզում: Նկարիչն իր առաջին (1900-ական թվականների սկիզբ) ուշագրավ գործերում վարդաոսկեգույնով, վարդամոխրագույնով և կապույտի ու կանաչի երանգներով պատկերել է միայնակ թշվառների, աղքատների, թափառաշրջիկ դերասաններ, Ժամադրություն,Աղքատ ծերունին և տղան,Աղջիկը գնդի վրա և այլ:

Ֆիգուրներ լողափին 1931 թ.

Page 4: Պիկասո

Ցավոք այս նկարի անունը մեզ հայտնի չէ

Page 5: Պիկասո

1930-ական թվականների լավագույն աշխատանքներից է Մինոտավրոմախիա նկարաշարը օֆորտ, որտեղ Մինոտավրոսի Ցլամարդ խորհրդանշական կերպարում մարմնավորել է լուսավորի ու բանականի մշտնջենական պայքարը խավարի դեմ: Պիկասսոն կտավներում այլաբանորեն պատկերել է բռնությունն ու մարդկային իրավունքների ոտնահարումը կապիտալի աշխարհում Լացող կինը», 1937 թ., Կատուն և թռչունը,1939 թ., և այլն:

Գեռնիկա 1938 թ.

Page 6: Պիկասո

1937 թ-ի ապրիլի 26-ին ֆաշիստական Կոնկոր ռմբակոծիչ ինքնաթիռները կործանել են բասկերի մայրաքաղաք Գեռնիկան, որի դեմ Պիկասսոն իր բողոքն արտահայտել է հանրահայտ Գեռնիկա կտավում 1938թ.:1940 թ-ին նկարչի համաձայնությամբ այն ժամանակավորապես հանձնվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին, իսկ 1981 թ-ին տեղափոխվել է Իսպանիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի 1939–45 թթ. տարիներին Պիկասսոն Ֆրանսիայում մասնակցել է Դիմադրության շարժմանը:

Page 7: Պիկասո

1940-ական թվականների 2-րդ կեսից Պիկասսոն ստեղծագործել է նաև քանդակագործության Մարդն ու գառնուկը,1944 թ., Հղի կինը, 1950 թ.,և այլն, խեցեգործության Կենտավրոս, 1958 թ., դեկորատիվ ափսեներ, մարդակերպ սափորներ և այլն) ու գրաֆիկայի բնագավառներում: Հայտնի է Մարդկային կատակերգություն 1953–1954 թ. գծանկարների և վիմագրությունների շարքը:Ստեղծագործության վերջին շրջանում նկարիչը կրկին անդրադարձել է իր նախընտրած թեմաներին:Պիկասսոյի արվեստում մեծ տեղ են գրավում նաև կանանց դիմանկարները Օլգայի դիմանկարը,1923 թ.,Աղջիկը հայելու առջև,1932 թ.: 

Page 8: Պիկասո

Նկարիչն ստեղծել է շուրջ 50 հզ. աշխատանք:Գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան, Նյու Յորքի ժամանակակից արվեստի, Մետրոպոլիտեն,Բալթիմորի գեղարվեստի,Փարիզի ժամանակակից արվեստի և այլն:Պիկասսոյի թանգարաններ են բացվել Բարսելոնում 1963 թ.,Փարիզում1985 թ.,Մալագայում 2003 թ.:1950 թ-ին նկարիչն ընտրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ:1950 թվականին Պիկասսոն արժանացել է Խաղաղության մրցանակին իր ժողովրդի կողմից:

Page 9: Պիկասո

Նյութը պատրաստեցԷրիկ Հարությունյանը

9-3 դասարան