ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

17
ՖՖՖՖՖՖ (ՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ

Transcript of ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

Page 1: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՖԻԶԻԿԱ (ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Պատրաստեց Հրաչ Եղիազարյանը

Page 2: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի միջին արագություն։

Մարմնի շարժման ակնթարթային արագության հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությունը։

Vմիջ=s/t S=Vմիջt

Page 3: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԱՐԱԳԱՑՈՂ ՇԱՐԺՈՒՄ։ ԱՐԱԳԱՑՈՒՄ Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

Այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

a=v/t a=v0/t

Page 4: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ Բոլոր մարմինները երկրի աձգողության ուժի ազդեցությամբ ընկնում են նույն արագությամբ։

Մարմինների անկումը վակումում, միայն երկրի ձգողության ուժի ազդեցությամբ կոչվում է ազատ անկում։

v=gt s=gt2/2 t0=v0/g

Page 5: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ ՇՐՋԱՆԱԳԾՈՎ Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակը, որի ընքթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

Պտտման հաճախականություն են անվանում այն մեծությունը որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։

T=t/N n=N/t

Page 6: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՆՅՈՒՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔ Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը քանի դեռ նրա վրա ուրիշ ուժեր չեն ազդում կամ դրանց ազդեցությունը հավասարակշռված է:

Page 7: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՆՅՈՒՏՈՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԵՆՔ Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է նրա վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին:

A=F/m 1Ն=1կգ*մ/վ2

Page 8: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՆՅՈՒՏՈՆԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԵՆՔ Երկու մարմիններ իրար փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

F1=-F2

Page 9: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՄԱՐՄՆԻ ԻՄՊՈՒԼՍ Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին:

Համակարգի իմպուլս կոչվում է համակարգի բոլոր մարմինների իմպուլսների գումարը:

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում:

P=mv

Page 10: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺՈՒՄ Ռեակտիվ շարժում անվանում են այն շարժումը, որն առաջանում է երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:

Page 11: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ (ԲԱԺԻՆՆԵՐ) Փոխազդեցությամբ պայմանավորված էներգիա- պոտենցիալ էներգիա

Շարժմամբ պայմանավորված էներգիա- կինետիկ էներգիա

Նշանը E Միավորը (1Ջ)

Page 12: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ԿԻՆԵՏԻԿ ԷՆԵՐԳԻԱ Յուրաքանչյուր շարժվող մարմին օժտված է էներգիայով:

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:

Եթե մարմնի արագությունը զրո է ապա կինետիկ էներգիան զրո է, սրանից հետևում է որ կինետիկ էներգիան կախված է շարժումից:

Կինետիկ էներգիան մեծանում է մարմնի զանգվածը և արագությունը  մեծացնելիս:

Eկ=mv22 Կինետիկ էներգիան կարելի է արտահայտել նաև մարմնի իմպուլսի բանաձևով:

Eկ=p22m Որքան մեծ է մարմնի զանգվածը այդքան փոքր է կինետիկ էներգիան:

Page 13: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՊՈՏԵՆՑԻԱԼ ԷՆԵՐԳԻԱ Պոտենցիալ էներգիան դա այն երևույթն է երբ մարմինը դադարի վիճակում է սակայն ունի շարժվելու հնարավորություն

Eպ=mgh Հաշվարկի արդյունքը կախված է այն h-ը զրոյական ինչ մակարդակից ենք հաշվում:

Page 14: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ԳԱՂԱՓԱՐ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Այն ամենափոքր ժամանակամիջոցը որից հետո տատանումները կրկնվում են կոչվում է տատանումների պարբերություն։

Տատանվող մարմնիառավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։

Տատանումների հաճախականություն կոչվում է 1վ-ում տատանումների թիվը։

Միավոր Հց (Հերց) T=t/N

v=N/t

Page 15: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՄԱՐՈՂ ԵՎ ՉՄԱՐՈՂ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ Հավասարակշռության վիճակից դուրս բերված բեռի տատանումները անվանում են ազատ այսինքն շեղման հետևանքով առաջացող ներքին ուժերի ազդեցությամբ, երբ արտաքին ուժերը բացակայում են: Ազատ տատանումները միշտ մարող են:

Տատանողական համակարգում ներքին ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ արտաքին ուժերը բացակայում են, կոչվում են սեփական տատանումներ, իսկ տատանումների հաճախությունը՝ սեփական հաճախություն:

Ճոճանակի տատանումները կլինեն չմարող օդի և շփման բացակայության դեպքում:

Չմարող են նաև հարկադրական տատանումները երբ մարմնի վրա անընդհատ ինչ որ ուժ է ազդում:

Page 16: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՏԱՏԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ Թելից կախված գնդիկը եթե ճոճենք հապա այն կսկսի փոփոխել էներգիաները, օրինակ C կետը դա կենտրոնն է իսկ A-ն և B-ն դրանք կողքի կետերն են որոնցում գնդիկը փոխում է ուղղությունը։ A-ում և B-ում գնդիկի պոտենցիալ էներգիան ամենաշատն է իսկ  C-ում կինետիկը հասնում է իր գագաթնակետին։ Պոտենցիալ էներգիան A-ում և B-ում հավասար է կինետիկին C-ում։

Eպ=mgh Eկ=mv2/2 E=Eկ+Eպ=mgh+mv2/2

Page 17: ֆիզիկա (բանաձեվեր եվ սահմանումներ)

ՄԱԹԵՄԱԹԻԿԱԿԱՆ ԵՒ ԶՍՊԱՆԱԿԱՎՈՐ ՃՈՃԱՆԱԿՆԵՐ։ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Փոքր լայնույթով տատանումների դեպքում մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը կախված չէ լայնույթից։

Մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը կախված չէ     ճոճանակի գնդիկի զանգվածից։

Թելը կարճացնելիս տատանումների պարբերությունը փոքրանում է, երկարացնելիս մեծանում։ Այսինքն մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը կախված է թելի երկարությունից։