երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

13
ԵԵԵԵԵԵ 106 ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ __VIII___________________________________ ԵԵԵԵԵԵ __ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ_______________ ԵԵԵԵ __ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ_ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵ _6 ԵԵԵ ԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ 1 ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ - ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ Ե ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ - ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ - ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ, ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ 2 ԵԵԵԵԵԵԵԵ 1862Ե. ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ - ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ, ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ - ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ, ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ - ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ Ե ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ - ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ-ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵ 3 1877-1878ԵԵ. ԵԵԵԵ- ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ - ԵԵԵԵԵ ԵԵԵԵ-ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ Ե ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ

description

 

Transcript of երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

Page 1: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

Երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ

Մադոյան Մարինա Արմենի

ԴԱՍԱՐԱՆ __VIII___________________________________

ԱՌԱՐԿԱ __Հայոց պատմություն_______________

ԹԵՄԱ __Հայ ազգային ազատագրական_շարժման նոր փուլը ԺԱՄ _6

Դաս

Դասի թեման Չափորոշիչ

1 Արևմտահայ ազգային սահմանադրությունը

- Տեղեկություն ունենա արևմտահայ ազգային սահմանադրական շարժման և նրա հեղինակների մասին

- Կարողանա բացատրել հայ սահմանադրական շարժման առանձնահատկությունները

- Կարողանա համեմատել ազգային սահմանադրությունը այլ սահմանադրությունների, հատկապես ՀՀ սահմանադրության հետ

2 Զեյթունի 1862թ. ապստամբությունը

- Տեղեկություն ունենա Զեյթունի ապստամբության ընթացքի, ձեռքբերումների մասին

- Կարողանա բացատրել ապստամբության նշանակոությունը ժողովրդի ազգային ինքնագիտակցության, մարտական ոգու բարձրացման գործում

- Զեյթունցիների օրինակով դաստիարակվի հայրենասիրական ոգով և կարողանա դա կիրառել կյանում

- Կարողանա համադրել Զեյթունի ապստամբությունը հայ ազգային-ազատագրական պայքարի փառահեղ էջերի հետ

3 1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմը

- Իմանա ռուս-թուրքական պատերազմի ընթացքի և արդյունքների մասին

- Իմանա Ռուսաստանի, Թուրքիայի, հայերի դիրքորոշումը

Page 2: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

- Կարողանա ներկայացնել Ռուսաստանի, Թուրքիայի և մեծ տերոթյունների շահերի բախումը և հայերի վիճակը

- Կարողանա բացահայտել և մեկնաբանել պատձառահետևանքային կապերը, իրարից տարբերի պատճառ, առիթ, հետևանք հասկացությունները

- Կարողանա պատմությունից քաղել դասեր և հասկանալ, որ պետք է ավելի շատ ապավինել սեփական ուժերին

- Կարողանա քարտեզի վրա ցույց տալ Ռուսաստանը, Թուրքիան, պատերազմական գործողությունների ընթացքում գրավված քաղաքնեը

4 Հայկական հարցի միջազգայնացումը

- Իմանա հայկական հարցի բովանդակությունը,դրա վերաբերյալ ստորագրված Սան-Ստեֆանոյի 16 և Բեռլինի 61 հոդվածները

- Բացատրի մեծ տերությունների դիրքորոշումը և նրանց դիվանագիտական խաղերը

- Կարողանա համադրել Հայկական հարցը Արցախյան հարցի հետ

5 Հայդուկային շարժումը

-իմանա 19-րդ դարի 2-րդ կեսի հայ ազգային-ազատագրական հայդուկային պայքարի առաջացման, նրա գործիչների և շարժման նշանակության մասին

- Ներկայացնի հայդուկների դերը հայ ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա, հատկապես Արցախյան գոյամարտի

- Կարողանա մանրամասն ներկայացնել հայդուկների գործունեության դրական և բացասական կողմերը

- Իմանա Արևմտյան Հայաստանի որ մասում է ծագել հայդուկային շարժումը

- իմանա հայդուկային շարժման պատմական նշանակությունը հայ ժողովրդի քաղաքական հասունացման և ազգապահպանման գործում

Page 3: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

- իմանա որևէ երգ հայդուկի մասին6 Թեմատիկ գրավոր

աշխատանք

ԴԱՍԻ ՊԼԱՆ 1 /8-րդ դաս/

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ 1877-1878թթ. Ռուս – թուրքական պատերազմը և Հայկական հարցը

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ

Ձևավորել ռուս-թուրքական պատերազմի, դրա արդյունքներիև Հայկական հարցի մասին համակողմանի գիտելիքներ ևպատկերացումներ

ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ներկայացնել Ռուսաստանի և Թուրքիայի շահերը հայերի հանդեպ

Պարզաբանել պատերազմի ընթացքը, պատճառները, առիթը

Հստակեցնել պատճառ, առիթ, հետևանք կապը Զարգացնել կարողության բացահայտելու

պատճառահետևանքային կապերը Լուծել սոցիալական խնդիր` սովորեցնել բոլորին Ձևավորել և զարգացնել անհատական և խմբային

աշխատանքների կատարման հմտություններ Քարտեզից ազատ օգտվել

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ

ռուս-թուրքական պատերազմի ընթացքի և արդյունքների, Հայկական հարցի մասին

Ռուսաստանի, Թուրքիայի, հայերի դիրքորոշումը տարբերել պատճառ պատճառ, առիթ, հետևանք

հասկացությունները քարտեզից օգտվել

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ

ներկայացնել Ռուսաստանի, Թուրքիայի և մեծ տերությունների շահերի բախումը և հայերի վիճակը

բացահայտել և մեկնաբանել պատձառահետևանքային կապերը, իրարից տարբերել պատճառ, առիթ, հետևանք հասկացությունները

պատմությունից քաղել դասեր և հասկանալ, որ պետք է ավելի շատ ապավինել սեփական ուժերին

քարտեզի վրա ցույց տալ Ռուսաստանը, Թուրքիան, պատերազմական գործողությունների ընթացքում գրավված քաղաքնեը

Page 4: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ

Անհրաժեշտ նյութեր` քարտեզ, դասագիրք, տետր, գրատախտակ, նկարներ

Կիրառվող մեթոդներ, մեթոդական հնարքներ

Անկաշկանդ զրույց, հարց ու պատասխան, աղյուսակ, ՙԹիմային շահեր-դերախաղ՚

Հիմնական հասկացություններ – պատձառահետևանքային կապ, պատճառ, առիթ, հետևանք, Հայկական հարցի միջազգայնացում

Դասի ընթացքը` խթանման փուլ

Ներածական մաս` 5-7 րոպե - Վերհիշում /պատասխանել ուսուցչի հարցերին/

1. Ե՞րբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը

2. 19-րդ դարում էլ ի՞նչ ռուս-թուրքական պատերազմներ են եղել

3. Ի՞նչ է նշանակում պատերզամի պատճառ

4. Ի՞նչ է նշանակում առիթ

5. Ո՞ր քաղաքներն են գրավել ռուսական զորքերը պատերազմի ժամանակ

6. Ո՞վ կարող է քարտեզի վրա ցույց տալ Ռուսաստանը, Թուրքիան, Բալկանները

Հիմնական մաս – իմաստավորման փուլ /20 րոպե/

Դասարանը բաժանել 4 խմբի 1-ին` ՙԹուրքիայի՚, 2-րդ` ՙՌուսաստանի՚, 3- րդ` ՙԲալկանների՚, 4-րդ` ՙՀայերի՚, նրանցից յուրաքանչյուրը պաշտպանելու է իրենց շահերը:

Այստեղ բախվելու են 4 թիմերի շահերը: Յուրաքանչյուր թիմ պատասխանելու է իր շահերից ելնելով: Ուսուցիչը դասի հաջորդականությանը համապատասխան տալիս է հարցեր:

1. Ինչո՞ւ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը - այս հարցին պատասխանելու են բոլոր 4 թիմերը` իրենց ներկայացրած կողմի շահերից ելնելով

2. Ի՞նչ է նշանակում պատճառ, առիթ – յուրաքանչյուր թիմ պատասխանում է հակիրճ

3. Բալկանյան ռազմաճակատում ի՞նչ ռազմական գործողություններ էին ընթանում – պատասխանում է ՙԲալկաններ՚ թիմը

4. Կովկասյան ռազմաճակատում ի՞նչ ռազմական գործողություններ էին ընթանում - պատասխանում է ՙՌուսաստան՚ թիմը

Page 5: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

5. Ի՞նչ օգնություն ցույց տվեց արևմտահայությունը ռուսական զորքերին – պատասխանում է ՙՀայեր՚ թիմը

6. Նկարագրեք Բայազետի հերոսական պաշտպանությունը – պատասխանում է ՙԹուրքիա՚ թիմը

7. Ո՞ր թիմը կարող է մի հատված բեմադրել Րաֆֆու ՙԽենթը՚ վեպից /դասարանին նախօրոք հանձնարարված էր կարդալ վեպը/

8. Հայազգի որ գեներալներն էին կռվում այս պատերազմում - պատասխանում է ՙՀայեր՚ թիմը

Ամփոփում – / 5-7 րոպե/ կշռադատում, արդյունքների վերլուծություն, ինչ սովորեցինք

Բոլոր թիմերը կազմում են դասի ժամանակագրությունը և լրացնում գրատախտակի սխեման

Ե՞րբ Ի՞նչ իրադարձություն է տեղի ունեցել

Գնահատում

Տնային առաջադրանք – 2-3 րոպե

Դասի տիպը` համակցված

Միջառարկայական, ներառարկայական կապեր`

Նոր դարերի պատմություն, աշխարհագրություն, գրականություն

Page 6: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

ԴԱՍԻ ՊԼԱՆ 2 /8-րդ դաս/

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Հայդուկային շարժումըԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ

Ձևավորել գիտելիքներ 19-րդ դարի 2-րդ կեսի հայ ազգային-ազատագրական հայդուկային պայքարի առաջացման, նրա գործիչների և նշանակության մասին

Դաստիարակել հայրենասիրություն, անձնազոհություն, հայրենիքին ծառայելու ձգտում

ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ուսուցանել հայդուկային շարժման առաջացման պատճառները

Ձևավորել հարգանք հայդուկների գործունեության հանդեպ

Ազատագրական պայքարի նվիրյալների գործունեության հետ ծանոթացնելով ձևավորել արժեհամակարգ

Ցույց տալ հայդուկային շարժման կապը Արցախյան շարժման հետ

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ

- 19-րդ դարի հայ ազատագրական շարժման պատմությունը, նշանավոր հայդուկներին

- նրանց դերը հայ ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա, հատկապես Արցախյան գոյամարտի

- հայդուկային շարժման ազգեցությունը հետագայում սեփական ուժերի հանդեպ վստահության ձևավորման գործում

- հայդուկային շարժման պատմական նշանակությունը հայ ժողովրդի քաղաքական հասունացման և ազգապահպանման գործում

- որևէ երգ հայդուկի մասինԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ

- մանրամասն ներկայացնել հայդուկների գործունեության դրական և բացասական կողմերը

- բացատրել Արևմտյան Հայաստանի որ մասում է ծագել հայդուկային շարժումը

- դաստիարակվել հայրենասիրությամբ, անձնազոհությամբ, հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ

Page 7: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

Անհրաժեշտ նյութեր` քարտեզ, դասագիրք, տետր, գրատախտակ, նկարներԽ.Դաշտենցի Ռանչպարների կանչը, Ս.Պողոսյանի Ինձ բահ տվեք գրքեր, Power Point ծրագրով ստեղծված Հայդուկային շարժումը սլայդշոու:

Հիմնական հասկացություններ – հայդուկ, ֆիդայի, ազատագրական շարժման պայքարի փուլ, չգրված օրենքներ, երկաթյա կարգապահություն, հայդուկապետ

Կիրառվող մեթոդներ, մեթոդական հնարքներ

Դերային խաղ, անկաշկանդ զրույց, հարց ու պատասխան, աղյուսակ, ՙՄտքերի գրոհ՚, Քառաբաժան

Դասի ընթացքը` խթանման փուլ

Ներածական մաս` 5-7 րոպե

ՙՄտքերի գրոհի՚ միջոցով խթանել

1.Ե՞րբ սկսվեց հայդուկային շարժումը

2. Ինչու սկսվեց հայդուկային շարժումը

3. Ի՞նչ է նշանակում հայդուկ

4. Ի՞նչ է նշանակում ֆիդայի

5. Ովքեր են նշանավոր հայդուկները /թվարկել/

6. Ինչ հետևանք ունեցավ հայդուկային շարժումը

Հիմնական մաս – իմաստավորման փուլ /20 րոպե/

Դասարանը նախօրոք բաժանվել էր 4 խմբի` 1-ին` ՙԱղբյուր Սերոբ՚, 2-րդ` ՙԳևորգ Չավուշ՚, 3- րդ` ՙՀրայր Դժոխք՚, 4-րդ` ՙԱնդրանիկ Օզանյան՚:Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնելու է իր հերոսին ըստ դասագրքի, Դաշտենցի վեպի և համացանցի :

Հանդես են գալիս 4 թիմերը: Յուրաքանչյուր թիմ դերախաղով ներկայացնելու է իր նյութը հետևյալ հարցերի շրջանակում:

1. Ինչ՞ կենսագրական տեղեկություններ գիտեն

2. Ի՞նչ դեր ունեցավ այդ գործիչը հայդուկային շարժման մեջ

3. Ինչ երգ գիտեն այդ գործիչի մասին, որ երգն են երգելու

Ամփոփում –Ամրապնդում

Page 8: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

1. Գրատախտակին լրացնել հետևյալ սխեման

Հայդուկի ծածկանունը/ անուն ազգանունը Ե՞րբ և որտեղ է ծնվել Որ կռիվներին է մասնակցել

2. Ներկայացնել / Power Point ծրագրով ստեղծված < Հայդուկային շարժումը> սլայդշոու

Գնահատում

Տնային առաջադրանք – / 2-3 րոպե/ Տանը կազմել քառաբաժան , պատասխանելով հետևյալ հարցերին

1. Որքանով էր անհրաժեշտ հայդուկային շարժումը 2. Ում գործունեությունն եմ ես առավել դրական համարում

3. Որոնք էին հայդուկային շարժման սխալները 4.Ում կերպարը կուզեի ես մարմնավորել Արցախյան գոյամարտում

Դասի տիպը` համակցված

Միջառարկայական, ներառարկայական կապեր`

Նոր դարերի պատմություն, աշխարհագրություն, գրականություն

ԹԵՍՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ - 1

1. Երբ է սկսվել ռուս-թուրքական պատերազմը

1. 1877թ. ապրիլ 2. 1877թ. հունիս 3. 1877թ. նոյեմբեր

2. Որ ռազմաճակատներում էին ընթանում ռազմական գործողությունները

1. Բալկանյան և Կովկասյան 2. Ղրիմի և Բալկանյան

3. Բալկանյան, Ղրիմի, Կովկասյան

3. Ով էր Կովկասյան կորպուսի հրամանատարը

1. Ա. Տեր-Ղուկասով 2. Լորիս Մելիքով 3. Լազարև

Page 9: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

4. Ով էր ղեկավարում հայոց պատվիրակությունը Բեռլինի կոնգրեսում

1. Պողոս Նուբար Փաշա 2. Խրիմյան Հայրիկ 3. Մինաս Չերազ

5. Նշված քաղաքներից որը չեն գրավել ռոսական զորքերը 1877-1878թթ. պատերազմի ժամանակ

1. Կարսը 2. Էրզրումը 3. Վանը 4. Բայազետը

6. Երբ է տեղի ունեցել Զեյթունի ապստամբությունը

1. 1877թ. 2. 1862թ. 3. 1888թ. 4. 1878թ.

7. Երբ է սկսվել Բեռլինի վեհաժողովը

1. 1877թ. 2. 1862թ. 3. 1888թ. 4. 1878թ.

8. Երբ թուրքական կառավարությունը վավերացրեց Ազգային Սահմանադրությունը

1. 1857թ. 2. 1859թ. 3. 1860թ. 4. 1863թ.

9. Նշվածներից ով չէր հայդուկ

1. Աղբյուր Սերոբ 2. Հրայր 3. Արաբո 4. Ռոստոմ

10. Նշվախներից ով էր Բշարե Խալիլի դավադրության զոհ դարձել

1. Աղբյուր Սերոբ 2. Հրայր 3. Արաբո 4. Գևորգ Չավուշ

11. 1862թ. Զեյթունի վրա հարձակվեց Մարաշի կուսակալ ________________ փաշան

12. Սան-Ստեֆանոյի պայմանագիրը կնքվեց ___________ թ.-ին:13. Բեռլինի կոնգրեսում հայկական հարցի 16-րդ հոդվածը

փոխվեց __________ հոդվածի:14. Ինչու սկսվեց 1877-1878թթ. Ռուս-թուրքական

պատերազմը

1. Ռուսաստանն ուզում էր անկախացնել Արևմտյան Հայաստանը

2. Ռուսաստանը ձգտում էր գրավել Արևմտյան Հայաստանը, Բալկանները, Ղրիմը

3. Ռուսաստանը ձգտում էր վերականգնել Ղրիմի պատերազմի

Page 10: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

ժամանակ խաթարված դիրքերը

15. Որ պնդումն է ճիշտ

1. Հայկական պատվիրակությանը թույլ չտվեցին մասնակցելու Բեռլինի կոնգրեսին

2. Ռուսական զորքերը Կարսը գրավեցին մեկամսյան պաշարումից հետո

3. Դժոխք Հրայրը ղեկավարում էր Առաքելոց վանքի կռիվը

4. Հայդուկային շարժումը ունեցավ բացասական ազդեցություն

16. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ

ա/ Հայկական հարցի միջազգայնացումը

բ/ Զեյթունի ապստամբությունը

գ/ Ռուսական զորքերի կողմից Էրզրումի գրավումը

դ/ Ազգային սահմանադրության ընդունումը Կ. Պոլսի Ազգային Ժողովի կողմից

ե/ Աղբյուր Սերոբի մահը

17. Համապատասխանեցնել

1. Աղբյուր Սերոբ ա/ Գևորգ Ադամյան

2. Հրայր բ/ Անդրանիկ Օզանյան

3. Արաբո գ/ Սերոբ Վարդանյան

4. Գևորգ Չավուշ դ/ Արմենակ Ղազարյան

ե/ Առաքել Մխիթարյան

18. Նշված պնդումներից որն է սխալ

1. 1862թ. Զեյթունի ապստամբությունը բարձրացրեց հայերի ինքնագիտակցությունը

2. 1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմը ավարտվեց

Page 11: երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա

Ռուսաստանի հաղթանակով

3. Հայդուկային շարժումը քաղաքական հասունացման և ազգապահպան նշանակություն ունեցավ

4. Հայկական հարցը մեծ տերությունները լուծեցին հօգուտ հայերի

5. Բայազետի պաշտպանություն արտացոլվել է Րաֆֆու Խենթը վեպում

19. Դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ

ա/ Գևորգ Չավուշի մահը

բ/ Կարսի գրավումը Լազարևի կողմից

գ/ Ազգային սահմանադրության հաստատումը Ազգային ժողովի կողմից

դ/ Առաքելոց վանքի կռիվը

ե/ Սահմանադրության ընդունումը Թուրքիայում

20. Շարադրել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը. ________________________