երևան քաղաքի պատմության թանգարանում
Transcript of երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևան քաղաքի Պատմության թանգարանում Այսօր մենք գնացել էինք Պատմության թանգարան։ Շատ
հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Թանգարանում պատմեցին Երևան քաղաքի մասին։ Ներկայացրեցին, թե ինչպիսին է եղել Երևանը, որտեղ այժմ բնակվում են շատ մարդիկ։ Երևանը հնում կոչվել է Էրեբունի։ Հետագայում անվանափոխվել և դարձել է Երևան։ Երևանը հիմնադրել է Արգիշտի 1 թագավորը, մ.թ.ա . 782 թվականին։ Երևանով հոսում է երկու գետ՝ Հրազդանը և Գետառը։ Շատ տեղեկություններ իմացանք Երևանի մասին, ամփոփեցինք և խաղ խաղացինք։ Պատասխանեցինք էքսկուրսավարի հարցերին։ Հաղթեց Էրեբունի Երևանը և մեր դասարանը շնորհակալագրի արժանացավ։
Երդման արարողություն
Մենք նաև մասնակցեցինք Երդման արարողության։ Երդվեցինք, որ մեր քաղաքը կսիրենք և կշենացնենք։ Տեսանք նաև Հանրապետության Հին Հրապարակի ժամացույցը։ Ժամացույցը առանց ապակի է եղել, այդ իսկ պատճառով հաճախ թռչուններ են նստել ժամացույցի վրա։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, այն և՛բովանդակալից էր, և՛ հետաքրքիր։ Շնորհակալություն։