YBA Periodical #12

8
§ºñÇï³ë³ñ¹ Ï»Ýë³µ³Ý¦ ³Ùë³Ã»ñÃÁ ïå³·ñíáõÙ ¿ §Â»ñÙáéáë-²ñ¦ ÁÝÏ»ñáõÃÛ³Ý ÝíÇñ³ïíáõÃÛ³Ý ßÝáñÑÇí ²Ùë³Ã»ñà N 12 ÐáõÝÇë, 2011 æºèàôòØ²Ü ²ðìºêî ºðÆî²ê²ð¸ κÜê²´²ÜܺðÆ ²êàòƲòƲ ÐÎ ä²Þîàܲºð FEBS-ի դասախոսթյնների շարք Նոբելյան մրցանակակիրը Հայաստանմ Ուղեղի ճանաչման շաբաթը Հայաստանմ Facebook-յան անցդարձը ր թերթմ Հայ-ռսական (Սլավոնական) համալսարան ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԹՅԱՆ ՖԱԿԼՏԵՏ Մրցյթ «Ստգիր ինքդ քեզ» հետաքրքիր հարցեր կենսաբանթյնից

description

YBA Periodical

Transcript of YBA Periodical #12

Page 1: YBA Periodical #12

§ºñÇï³ë³ñ¹ Ï»Ýë³µ³Ý¦ ³Ùë³Ã»ñÃÁ ïå³·ñíáõÙ ¿

§Â»ñÙáéáë-²ñ¦ ÁÝÏ»ñáõÃÛ³Ý ÝíÇñ³ïíáõÃÛ³Ý

ßÝáñÑÇí

²Ùë³Ã»ñà N 12

ÐáõÝÇë, 2011

æºèàôòØ²Ü ²ðìºêî

ºðÆî²ê²ð¸ κÜê²´²ÜܺðÆ ²êàòƲòƲ ÐÎ ä²ÞîàܲºðÂ

FEBS-ի դասախոսությունների շարքՆոբելյան մրցանակակիրը Հայաստանում

Ուղեղի ճանաչման շաբաթը Հայաստանում

Facebook-յան անցուդարձը մեր

թերթում

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մրցույթ«Ստուգիր ինքդ քեզ» հետաքրքիր

հարցեր կենսաբանությունից

Page 2: YBA Periodical #12

“Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ-ն, Երևանի պետական համալսարանի և Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի աջակ-ցությամբ, 2011թ. փետրվարի 20-26-ը կազմա-կերպել էր միջազգային գիտական մեծ միջոցառում` FEBS-ի (Եվրոպական կենսա-քիմիկոսների միությունների ֆեդերացիա) ժամանակակից դասախոսությունների շարք «Ժամանակակից գենետիկա. գենոմային անկայունություն և դրա պատասխանները» խորագրով: Եվրոպական կենսաքիմիկոսների միութ-յունների ֆեդերացիան ամեն տարի Եվրոպայի տարբեր մասերում կազմակերպում է նմանատիպ 10-20 գիտական միջոցառում: Դասընթացի ձևաչափն էր` 40-45 րոպե տևողությամբ դասախոսություններ, ապա հարց և պատասխան: Այն ներառում էր նաև գիտական քննարկումներ, ստենդային և բանավոր զեկուցումներ երիտասարդ գիտնականների ներկայացմամբ: Այսպիսով, Երևանը հյուրընկալեց մոլեկուլային կենսաբանության և կենսաբժշկության բնագավառում հայտնի գիտնականների, այդ թվում Նոբելյան մրցանակակիր, ասպետ Թիմ Հանթին, ով 1981թ.-ին հայտնաբերել է ցիկլին մոլեկուլը, որը կարգավորում է բջիջների ճիշտ բաժանումը: Նկարագրել է ցիկլինի գործունեության մեխանիզմը: Այս հայտնագործության համար 2001թ. արժանացել է Նոբելյան մրցանակի: Պրոֆեսոր Թ. Հանթը հանդես եկավ բաց դասախոսությամբ:

Միջոցառմանը դասախոսություններով հան-դես եկան նաև 12 գիտնականներ արտերկրից, այդ թվում գիտնականներ առաջատար գի-տական օջախներից, ինչպիսիք են Օքսֆոր-դի և Քեմբրիջի /Մեծ Բրիտանիա/, Վերմոնտի, Բոյզեյի, Կոլումբիայի /ԱՄՆ/, Կիոտոյի /Ճա-պոնիա/ համալսարանները և այլն:

Դասախոսություններով հանդես եկան նաև մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ոլորտի առաջատար հայ մասնագետները ԵՊՀ-ից, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից: Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 30 երիտասարդ գիտնականներ Հայաստանից և 17 երկրից ժամանած 19 երիտասարդ գիտնականներ:

Դասախոսությունների շարքը մեկնարկեց պաշտոնական բացման արարողությամբ, որին հրավիրվել էին գիտնականներ, հասա-րակական և քաղաքական գործիչներ՝ նպատակ ունենալով ստեղծել կապեր հայազգի և արտերկրյա գիտնականների միջև:

FEBS-ի ժամանակակից դասախոսությունների շարք, «Ժամանակակից գենետիկա. գենոմային անկայունություն և դրա պատասխանները»

Արարողության ընթացքում ներկայացվեցին բոլոր հրավիրված դասախոսները, իսկ ուսանողները հնարավորություն ստացան անմիջական մթնոլորտում ծանոթանալ և շփվել միմյանց հետ:

Միջոցառման ընթացքում երիտասարդ գիտնականները և ուսանողները հնարա-վորություն ստացան ունկնդրել շուրջ 22 դասախոսություն և ներկայացնելու իրենց գիտական աշխատանքները ստենդային և բանավոր զեկուցումների տեսքով: Միջոցառման շրջանակներում կազմա-

կերպվել էր նաև երկու կլոր սեղան– քննարկում: Փետրվարի 22-ին Կոնգրես հյուրանոցի “Պիկասո” դահլիճում տեղի ունեցավ “Գիտության և հասարակության ապագան” խորագրով կլոր սեղան-քննարկում: Կլոր սեղանի նպատակն էր քննարկել գիտության առջև ծառացած մարտահրավերները, գիտության դերը հասարակության զարգացման հարցում, ինչպես նաև երիտասարդ գիտնականների խնդիրները:

Բոլոր զեկուցումները անցան գիտական բուռն քննարկումների մթնոլորտում: Երիտասարդները հնարավորություն ստա-ցան լսելու առաջատար գիտնականների կարծիքները, դիտողությունները և առաջար-կությունները:

Լավագույն երկու ստենդային /Նիկո Դիսմեյեր, Ֆրանսիա և Փիթեր Սարկիս, Մեծ Բրիտանիա/ և մեկ բանավոր /Մարիա Խոսե Մարտին, Իսպանիա/ զեկուցումներն արժանացան մրցանակների:

Միջոցառման շրջանակներում հրապա-րակվեց երիտասարդ գիտնականների զեկուցումների և դասախոսությունների թեզիսների ժողովածուն, որի էլեկտրոնային տարբերակը բոլոր ցանկացողները կարող են բեռնել www.yba.am կայքից:

Քննարկմանը մասնակցեցին Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթը /Մեծ Բրիտանիա/, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Աննա Բոյաջյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը և ՀՀ նախկին արտգործնախարար, “Սիվիլիտաս” հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը: Քննարկումը վարեց ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը:

Դասախոսություններ շարքի շրջանակ-ներում կազմակերպվեց նաև “Կանանց խնդիրները գիտության ասպարեզում” քննարկումը, որի ընթացքում գեղեցիկ սեռի մասնակիցները և դասախոսները կիսվեցին իրենց պատկերացումներով գիտության ոլորտում կանանց դերի և խնդիրների մասին, և քննարկեցին հնարավոր լուծումները:

Page 3: YBA Periodical #12

Բացի գիտական միջոցառումներից, մասնա-կիցների համար նախատեսված էր նաև հետաքրքիր մշակութային ծրագիր: Այն հնա-րավորություն տվեց լիարժեք ներկայացնել հայկական հարուստ մշակույթը և ավան-դույթները:Մասնավորապես փետրվարի 21-ին մասնակիցներն այցելեցին Երևանի կոնյակի գործարան և համտեսեցին հայկական կոնյակ,

իսկ փետրվարի 23-ին` Էջմիածին, Մատենադարան և Պատմության թանգարան:

Այսպիսով, միջոցառման կազմակերպչական կոմիտեի շուրջ մեկամյա նախա-պատրաստական աշխատանքները և ջան-քերը կազմակերպել բարձրակարգ գիտական միջոցառում պսակվեցին հաջողությամբ: Ցանկանում ենք հայտնել մեր խորին շնորհակալությունը միջոցառման բոլոր հովանավորներին և գործընկերներին: Միջոցառման հովանավորներն էին` Եվրոպական կենսաքիմիկոսների միություն-ների ֆեդերացիան /FEBS/, Եվրոպական մոլեկուլային կենսաբանության կազմակեր-պությունը /EMBO/, Երևանի կոնյակի գործարանը: Միջոցառման ինֆորմացիոն գործընկերներն էին` “Երկիր մեդիա” հեռուստաընկերությունը, “Լյուն-Սե” ռադիո-ծրագիրը, “Հետք” օնլայն պարբերականը, “Արմատ” մամուլի ակումբը:

Մանյա Աղաջանյան

Ուղեղի Ճանաչման Շաբաթ /Մարտի 14-20, 2011/

«Ճանաչիր քո ուղեղը» երիտասարդական մրցույթ«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Դանա» հիմնադրամի աջակցությամբ ս/թ մարտի 14-20-ը հայտարարել էր «Ճանաչիր քո ուղեղը» խորագրով գիտահանրամատչելի երիտասարդական մրցույթ: Մրցույթը տեղի ունեցավ «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ի (Brain Aware-ness Week) շրջանակներում: «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ը գլոբալ արշավ է, որը միտված է հասարակությանը մատչելի ձևով ներկայացնել ուղեղի/նեյրոդեգեներատիվ/ հիվանդությունների մասին տեղեկատվությունը, բուժման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նվաճումները: Այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի 82 երկրի ավելի քան 2800 հասարակական, գիտական և կրթական կազմակերպություններ, ԲՈՒՀ-եր և այլն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր պատասխանել մրցույթի կայք-էջում տեղադրված հարցաշարի հարցերին: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին մարտի 24-ին ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում կայացած մրցանակաբաշ-խություն-սեմինարի ընթացքում: ՀՀ տարբեր մարզերի ԲՈՒՀ-եր, դպրոցներ և այլ կազմակերպություններ ներկայացնող 31 երիտասարդ արժանացան մրցանակների, այդ թվում` հեռուստացույց, տպիչ, DVD նվագարկիչ, կրիչներ, շապիկներ:

Սեմինարի ընթացում ներկայացվեցին Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդութ-յուններին նվիրված զեկուցումներ: Զեկուցում-ներով հանդես եկան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողներ Տաթևիկ Յավրում-յանը և Աննա Սիմոնյանը:

«Երիտասարդ բնապահպանների

տեղեկատու»-ի շնորհանդես

Ս/թ մարտի 30-ին «Երիտասարդ կենսա-բանների ասոցիացիա» ՀԿ-ն Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էին «Երիտասարդ բնապահպանների տեղե-կատու»-ի շնորհանդեսը:

Շնորհանդեսը նվիրված էր «Անտառների միջազգային տարվան» և այն ներառվել է տարվա ընթացքում իրականացվող միջոցառումների միջազգային օրացույցի մեջ (http://www.un.org/en/events/iyof2011/events.shtml): 2011թ. ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է “Անտառ-ների միջազգային տարի”, որի շրջանակներում իրականացվող միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել հասարակության տեղեկաց-վածության մակարդակը անտառների պահ-պանման և էկոլոգիական այլ խնդիրների մասին: Տեղեկատուն ստեղծվել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի, Էկոլո-գիական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների և «Նագաո» բնապահ-պանական հիմնադրամի հետ համատեղ: Այն պարունակում է գրանցված 87 երիտասարդ մասնագետի տվյալներ` անուն, աշխատատեղ, գիտական աստիճան, մասնագիտացում և ոլոր-տում ունեցած գիտահետազոտական նախա-սիրություններ, աշխատանքային և բջջային հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցե: Տեղեկատուն նպատակ ունի ոլորտը ներկայաց-նող մասնագետներին իրար ճանաչելու հնարա-վորություն ընձեռել, կապ հաստատել նրանց միջև և նպաստել հետագա համագործակ-ցությանը: Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գամբրիելյանը, երիտասարդ բնապահպաններ, ՀԿ-ների ներկա-յացուցիչներ և այլն:

Տեղեկատուի մասին զեկուցմամբ հանդես եկավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը: Տեղեկա-տուն կազմված է հետևյալ բաժիններից.` Բույսերի և սնկերի կենսաբազմազանություն և պահպանություն, Կենդանիների կենսաբազմա-զանություն և պահպանություն, Բնապահպա-նական կրթություն և տեղեկացվածություն, Էկոլոգիա, Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում և Հասարակական կազմակերպու-թյուններ: Տեղեկատուի տպագիր տարբերակն անվճար կտրամադրվի երիտասարդ բնապահ-պաններին, շրջակա միջավայրի պահպանութ-յան հարցերով զբաղվող հասարակական, գիտակրթական և պետական կազմակեր-պություններին, իսկ էլեկտրոնային տարբերա-կը կտեղադրվի նախաձեռնող կազմակերպութ-յունների պաշտոնական կայքերում` www.yba.am և www.aarhus.am:Քանի որ միջոցառումը նվիրված էր «Անտառ-ների միջազգային տարվան», քննարկվեցին նաև հանրապետությունում առկա անտառների պահպանության հետ առնչվող խնդիրները, այդ թվում քննարկվեց գազի բարձր սակագինը և դրա ազդեցությունը անտառային սեկտորի վրա:

Արսեն Գասպարյան

Page 4: YBA Periodical #12

ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուտել, թե չուտելԿան մարդիկ, ովքեր մի շարք պատճառներով հրաժարվում են միս ուտելուց: Նման պատճառներից են առողջ ապրելակերպը, կենդանիների մասին հոգատարությունը, շրջակա միջավայրի խնդիրները և այլն:Բայց մարդկանց մյուս մասը չի պատրաստ-վում հրաժարվել միս ուտելու հաճույքից: Այդպիսի մարդիկ պետք է իմանան, որ միսը պարունակում է օրգանիզմում վնասակար և օգտակար բակտերիաների հավասարակշռությունը ապահովող միկրո-օրգանիզմներ, որոնք անհրաժեշտ են մարդու առողջության համար: Սակայն կենդանի-ներին նաև տալիս են հակաբիոտիկներ` տարբեր վարակներից խուսափելու համար: Այդ հակաբիոտիկները կարող են վնասակար լինել մարդու օրգանիզմի համար: Երկար ժամանակ նման հակաբիոտիկներով հարուստ մսամթերք օգտագործելու արդյունքում օրգանիզմը ձեռք է բերում կայունություն դրանց հիմքով պատրաստվող

դեղորայքի նկատմամբ և դառնում է ան-պաշտպան տարբեր վարակների պարա-գայում: Տրամաբանորեն կարելի է ենթա-դրել, որ հակաբիոտիկների մեծ քանակ ընդունած կենդանին էլ է դառնում վարակիչ հիվանդությունների թիրախ:Այսպիսով, նախքան մսամթերք գնելը համոզվեք, որ կենդանին պահվել է մաքուր և վարակներից պաշտպանված վայրում:

Աճի հորմոնների էֆեկտըԱճի հորմոնները քիմիական ակտիվ միացություններ են, որոնք վերահսկում են օրգանիզմի աշխատանքը: Դրանք պատասխանատու են օրգանիզմի առող-ջության համար: Կենդանիներին տրվում են հորմոններ դրանց աճն արագացնելու համար:Այդ հորմոններն են արհեստականորեն փոխված տեստոստերոնը, պրոգեստերոնը և էստրոգենը: ԱՄՆ-ում կենդանիներին տրվում է պահանջվածից 15% ավել հոր-մոններ 10%-ով ավել միս և կաթ ստանալու համար: Նման սնունդ ընդունելով` մարդը ենթարկվում է հորմոնալ խախտումների վտանգին: Այսպիսով, խուսափեք դրսից միս և կաթ գնելուց: Օգտվեք խանութներից: Մի օգտագործեք հում կաթնամթերք և մսամթերք.դրանց մշակումը բարձր ջերմաստիճանով մշ վնասազերծում է վնասակար մանրէների մեծ մասը:

Աղբյուրը՝ http://newsland.ru/

Չեխ հնագետները հայտնաբերել են ամենահին հոմոսեքսուալիստի մնացորդները, ով ապրել է 5000 տարի առաջ։Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հնա-գետները նրա սեռական կողմնորոշման մասին ենթադրություններ են արել՝ ելնելով այն բանից, թե ինչպես են նրան թաղել։ Մասնագետներն ասում են, որ թաղումն իրականացվել է մ.թ.ա. 2900-2500թթ. ընկած ժամանակահատվածում։ Ավանդաբար այդ շրջանում տղամարդկանց թաղում էին աջ կողքի վրա պառկած, գլուխը` դեպի արևմուտք, կանանց` ձախ կողքի վրա, գլուխը`դեպի արևելք։Հայտնաբերված տղամարդը թաղված է ձախ կողքի վրա, գլուխը` դեպի արևմուտք։ Երկրորդ նշանը, որի վրա հենվում են հնագետները, այն առարկաներն են, որոնք դրվել են դիակի հետ։ Սովորաբար տղամարդկանց հետ թաղում էին զենքեր, մուրճեր ու դանակներ, իսկ կանանց հետ՝ կճուճներ, ժանիքե զարդեր և պղնձե ականջօղեր։Հայտնաբերված տղամարդու գերեզմանում հայտնաբերվել է ոչ թե զենք, այլ կճուճներ։ Հնագետները կարծում են, որ դա չի կարող սխալի կամ անուշադրության հետևանք լինել` հաշվի առնելով, թե այդ շրջանում ինչպիսի մեծ կարևորություն էին տալիս հուղարկավորության արարողություններին։Այստեղից գիտնականները եզրակացնում են, որ հայտնաբերված տղամարդը ամենայն հավանականությամբ կա´մ համասեռամոլ է, կա´մ տրանսվեստիտ։

Աուտիզմի իրազեկման միջազգային օր

Հիվանդության դեպքերի թվի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմար-վողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է երեխայի մինչև 3 տարեկան հասակը:

Հիվանդության ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են՝ գենետիկական գործոնը, թունավոր քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմունային գործոնները և այլն:

Աուտիզմը մի հիվանդություն է, որ կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Անցյալ տարվա-նից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին: Աուտիզմով տառապող հիվանդների քանակն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ:

Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխա-ների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնում, որն ունի մարզային 6 մասնաճյուղ, և աուտիզմ ունեցող երեխաները հնարավորություն ունեն մասնագիտացված վերականգնողական բուժում ստանալ տեղում` չհասնելով մայրա-քաղաք, Հանրապետական մանկական վերա-կանգնողական կենտրոնում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրո-նում:Աուտիզմի հիմնախնդիրը ներառված է ՀՀ կառավարության կողմից հաստատված Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2010-2015թթ. ռազմավարության մեջ: Քաջ գիտակցերով, որ աուտիզմը դուրս է եկել միայն առողջապահական խնդիր լինելու շրջանակներից, ՀՀ առող-ջապահության նախարարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատան-քային խումբ` ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքա-պետարանի կրթության, առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների մասնագետների ներգրավմամբ, որը մշակում է «Աուտիզմով անձանց աջակցության» միջգերատեսչական ծրագիր:Աուտիզմի խնդրի հաղթահարումը կարող է իրականություն դառնալ միջգերատեսչական համագործակցության և հասարակության լայն շրջանակի այս կարևորագույն խնդրի շուրջ համատեղ ջանքերի և համախմբման շնորհիվ:

Աննա Հակոբյան

Հնագետները հայտնաբերել են ամենահին համասեռամոլի

մնացորդները

Page 5: YBA Periodical #12

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՖԻԶԻՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ

ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ԱՐՉԻԲԱԼԴ ՎԻՎԻԵՆ ՀԻԼԼ Նրա կողմից գրված գրքերից են` «Մկանների աշխատանքը» (Muscular activity, 1926), «Կենդանի մեքենաներվ» (Living Machin-ery, 1927), «Դրվագներ կենսաֆիզիկայի բնագավառից» (Adventures in Biophysics, 1931):

ՕՏՏՈ ՖՐԻՑ ՄԱՅԵՐՀՈՖ

Գերմանացի կենսաքիմիկոս և բժիշկ Օտտո Մայերհոֆը ծնվել է 1884 թվականի ապրիլի 12-ին Հանոֆֆերում (Գերմանիա)` հրեայի ընտանիքում: Մանկության մեծ մասն անցել է Բեռլինում, որտեղ ավելի ուշ ստացել է բժշկական կրթություն: Ուսումը շարունակել է Ստրասբուրգում, իսկ 1909 թվականին Հայդելբերգի համալսարանում ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան: Ծանոթացել է Օ.Վարբուրգի հետ, որն էլ նրա մեջ ֆիզիոլոգիայի նկատմամբ հետաքրքրություն է արթնացրել: 1909-1924 թվականներին եղել է Կիլի համալսարանի աշխատակից: 1924-1929 թվականներին աշխատել է Բեռլինի Վիլհելմի ինստիտուտում: 1928 թվականին նշանակվել է Հայդելբերգի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և այդ պաշտոնին է մնացել մինչև 1938 թվականը: Մինչև 1940 թվականը եղել է Փարիզի կենդանաբանության ինստիտուտի գիտական տնօրենը, այնուհետև արտագաղթել է ԱՄՆ, որտեղ դարձել է Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր:Մայերհոֆի հիմնական աշխատանքները նվիրված են մկանային կծկումների կենսաքիմիային: 20-րդ դարի սկզբներին պարզվել էր, որ մկանային կծկումների ժամանակ առաջանում է կաթնաթթու, որն այն ժամանակ համարվում էր մկանային բջիջների աշխատանքի ընթացքում առա-ջացող կողմնակի արգասիք: Կատարելով քանակական հետազոտություններ` Մայեր-հոֆը ցույց տվեց, որ մկաններում ճեղքվող գլիկոգենի քանակի և առաջացող կաթ-նաթթվի միջև գոյություն ունի որոշակի հարաբերակցություն, իսկ այնուհետև բացա-հայտեց, որ ճեղքման ընթացքում կաթնաթթվի մի մասն օքսիդանում է, իսկ այդ ընթացքում անջատվող էներգիան նպաստում է նրա մնացած մասի փոխարկմանը գլիկոգենի (Պաստեր-Մայերհոֆի ցիկլ):

Ոսկեհատ Զաքարյան

Անգլիացի ֆիզիոլոգ Արչիբալդ Վիվիեն Հիլլը ծնվել է 1886 թվականի սեպտեմբերի 26-ին Բրիստոլում (Անգլիա): Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1907): 1914-1919 թվականներին Քեմբրիջի համալսարանում դասավանդել է քիմիա, իսկ Մանչեսթերի համալսարանում` ֆիզիոլոգիա: 1920-1923 թվականներին եղել է Մանչեսթերի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, 1923-1925 թվականներին` Լոնդոնի Յունի-վերսիթի-քոլեջի պրոֆեսոր: 1926-1951 թվականներին` մինչև թոշակի անցնելը, եղել է Լոնդոնի թագավորական ընկերության պրոֆեսոր: 1947-1963 թվականներին աշխա-տել է Բրիտանական թանգարանում: Հիլլի հիմնական գիտական աշխատանքները նվիրված են մկանային կծկումների մեխանիզ-մի ուսումնասիրությանը: Նա հայտնաբերել է մկաններում ջերմառաջացման երև-ույթը և մշակել է նյարդերում ու մկան-ներում ջերմաստիճանի չափման ջերմա-էլեկտրական եղանակը: Որոշել է հանգստի և կծկման ժամանակ մկաններում առա-ջացող ջերմության քանակը (1922): Մկաններում թթվածնի օգտագործման և նյութափոխանակության արգասիքների հե-ռացման միջև կապը նկարագրելու համար ներմուծել է «թթվածնային պարտք» և «հաստատուն վիճակ» հասկացությունները: Մշակել է դրդվող հյուսվածքներում ընթացող գործընթացների մաթեմատիկական մոդել-ները: 1922 թվականին «ածխաջրերի նյութա-փոխանակության և մկաններում ջերմառա-ջացման գործընթացների ուսումնասիրման» համար Արչիբալդ Վիվիեն Հիլլը գերմանացի կենսաքիմիկոս և բժիշկ Օտտո Մայերհոֆի հետ արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի:1940-1945 թվականներին նա Քեմբրիջի համալսարանի կողմից պառլամենտի անկախ անդամ էր: Հիլլն ակտիվորեն անդամակցումէր տարբեր գիտական կազմակերպություն-ներին, այդ թվում` Ծովային կենսաբանության ասոցիացիային, որի նախագահն էր երկար տարիներ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՐՑԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Սիրելի ընթերցող,

Այսուհետ թերթի այս հատվածը նվիրվելու է «Ստուգիր ինքդ քեզ» մրցույթին: Պատասխանեք ստորև բերված հարցերին և ուղարկեք դրանք [email protected] էլ. փոստին: Հաջորդ համարում Դուք կկարդաք ճիշտ պատասխանները և մրցույթի հաղթողի անունը: Մրցույթի հաղթողը կստանա Երիտասարդ կենսաբաններ ասոցիացիայի շապիկ և փոքրիկ հուշանվեր:

Հարց 1Ենթադրենք, թե երկրի վրա անհետացել են բոլոր կենդանի օրգանիզմները` բացա-ռությամբ բարձրակարգ բույսերի: Նկարագրեք դեպքերի հետագա ընթացքը:

Հարց 2Ինչպիսի՞ն կարող են լինել թույների ազդեցության ֆիզիոլոգիական մեխանիզմ-ները կենդանիների օրգանիզմի վրա: Բերեք օրինակներ:

Հարց 3Ինչու՞ կենդանիների օրգանիզմում գլյուկոզը պահեստավորվում է պոլիմերի` գլիկոգենի, այլ ոչ թե մոնոմերի ձևով:

Հարց 4Ին՞չ կենդանիներ են պատկերված նկարում:

Հարց 5Ինչու՞ է պոլիպլոիդիայի երևույթը ավելի հաճախ հանդիպում բույսերի, քան կենդանիների մոտ:

Պարգև Հովհաննիսյան

Մրցույթ

Մրցույթի վերջնաժամկետն է հուլիսի 20-ը:

Page 6: YBA Periodical #12

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Բժշկակենսաբանության ֆակուլտետը հիմ-նադրվել է 2004 թվականին: Ուսուցումն իրականացվում է միայն առկա ձևով. հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանված ժամկետը վեց տարի է:Բժշկակենսաբանության ֆակուլտետում ուսումնական ծրագրերը և ուսուցման ողջ ընթացքն ուղղված են ժամանակակից կենսաքիմիայի, մոլեկուլյար-բջջային ու ֆիզիկաքիմիական կենսաբանության նվա-ճումները և ժամանակակից բժշկության վերլուծական, ախտաբանական մեթոդները կիրառելու ունակ, բարձրակարգ մասնա-գետների պատրաստմանը: Ակնկալվում է, որ նրանցից շատերը հետագայում կզբաղվեն մանկավարժական գործունեությամբ բժըշ-կական բուհերում, կառաջարկեն բուժման նոր արդյունավետ մեթոդներ, ինչպիսիք են, օրինակ, գենային ճարտարագիտությունը և կլոնավորումը: Անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտված բժիշկ-կենսաքիմիկոսը` որպես բժիշկ-մանրէաբան, ալերգոլոգ-իմունոլոգ, բժիշկ-գենետիկ կամ էլ որպես դատաբժիշկ, կարող է զբաղեցնել այն-պիսի պաշտոններ առողջապահության և գիտության բնագավառներում (առողջապա-հության նախարարություն, գիտությունների ազգային ակադեմիա), ինչպիսիք են բուժական-պրոֆիլակտիկ, կլինիկական-ախտորոշիչ, գիտահետազոտական և ուսում-նական հաստատությունների կլինիկական անալիզների և ապարատային հետազոտութ-յունների լաբորատորիաների վարիչը, դատա-քիմիական բաժանմունքների (դատաբժըշ-կական լաբորատորիաների) վարիչը:

Պաթոլոգիկ պրոցեսների էությունը և դրանց զարգացման մեխանիզմները հետազոտելու համար ուսանողներն ուսումնառության ընթացքում խորությամբ ուսումնասիրում են անհրաժեշտ բոլոր հիմնարար դասընթացները` կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բժշկակենսաբանա-կան ձևաբանություն, ֆիզիոլոգիա, ընդհանուր պաթոլոգիա, միկրոկենսաբանություն, ախ-տաբանություն, իմունաբանություն, դեղա-բանություն, ռադիոկենսաբանություն,

բժշկական գենետիկա, կենսաքիմիա, կենսաֆիզիկա, կլինիկական վիրաբուժութ-յուն, թերապիա, նյարդաբանություն, մանկա-բուժություն և կիրառական հաշվողական տեխնիկա, բժշկական էլեկտրոնիկա: Քանի որ բժշկակենսաբանական ֆակուլտետի ուսանողներն ապագա բժիշկ-հետազոտողներ են, ապա ֆակուլտետի ուսումնական համա-կարգը ենթադրում է նրանց պարտադիր մասնակցությունը ֆակուլտետում իրակա-նացվող գիտահետազոտական աշխատանք-ներին:

Ֆակուլտետի շրջանավարտներն ունե-նալու են բժշկակենսաբանական ոլորտում արդյունավետ գործունեություն իրականաց-նելու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներ և համապատասխան հմտու-թյուններ, տիրապետելու են համակարգչային տեխնոլոգիաներին: Ենթադրվում է, որ նրանցից շատերը կարող են դառնալ գիտաշխատողներ, ֆունկցիոնալ և ուլտրա-ձայնային ախտորոշմամբ զբաղվող բժիշկներ, բժիշկ-ճառագայթաբաններ, ալերգոլոգ-իմու-նոլոգներ, գենետիկներ: Մասնագետների նախապատրաստման համար ֆակուլտետն ունի համապատասխան տեխնիկական բազա և համագործակցում է Հայաստանի գիտական և կլինիկական առաջատար կենտրոնների մի շարք բարձրակարգ մասնագետների հետ: Հիմնական ուսումնական ծրագրի յուրացու-մից հետո շրջանավարտը համապատաս-խան մասնագիտությամբ կարող է ուսումը շարունակել օրդինատուրայում և ասպիրանտուրայում: Կենսաճարտարա-գիտությունը և կենսաինֆորմատիկան գիտության ակտիվ և արագ զարգացող ուղղություններ են, որոնք ձևավորվել են կենսաբանության, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և համակարգչային տեխնոլոգիա-ների հանրագումարում: Կենսաճարտարա-գիտության խնդիրներից է նոր ֆունկցիաներ ունեցող սպիտակուցների, նուկլեինաթթու-ների, պեպտիդների և օլիգոնուկլեոտիդների, բջջային նոր կառույցների, ինչպես նաև ամբողջական կենդանի օրգանիզմների ստեղծումը` ուղղված մարդու պահանջների բավարարմանը: Այս մասնագիտության ուսուցման կարևոր բաղկացուցիչներից է կեն-սաճարտարագիտության հատուկ դասըն-թացների կազմակերպումը (գենային ճարտա-րագիտություն, միկրոօրգանիզմների, բույսերի ու կենդանիների կենսատեխնոլոգիաներ, բջիջների կլոնավորում ու տրանսպլանտացիա ու սպիտակուցային ճարտարագիտություն):

Ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողները կարող են մասնագիտանալ կենսաճարտա-րագիտության կամ կենսաինֆորմատիկայի ոլորտներում: Կենսաճարտարագիտությունն ու կենսաինֆորմատիկան պետք է իրենց զգալի ավանդը ներդնեն մարդկությանը սպառնացող հիմնական հիվանդությունների` քաղցկեղի, սրտի, ուղեղի կաթվածի և այլնի դեմ պայքարի գործում: Ապագա մասնագետների ուսումնական ծրագիրը հանրակրթական, բնագիտական և հումանի-տար դասընթացներից բացի ներառում է նաև ընդհանուր մասնագիտական դասընթացներ` ֆիզիկաքիմիական կենսաբանություն, կենսաբանական մակրոմոլեկուլների հետա-զոտման մեթոդներ, կենսաքիմիա, ֆերմեն-տատիվ հակազդման մեխանիզմներ, կենսաէներգետիկա, մոլեկուլյար գե-նետիկա, մոլեկուլյար կենսաբանություն», «ախտաբանություն, բջջային կենսաբա-նություն», իմունաբանություն, միկրո-կենսաբանություն, կենսաինֆորմատիկա, կենսաբանություն. կենդանաբանություն, բուսաբանություն, գենետիկա, կենդա-նիների և մարդու ֆիզիոլոգիա, էմբրիո-լոգիա, էվոլյուցիայի տեսություն: Հատուկ դասընթացներ կան նաև կենսաճարտա-րագիտության ոլորտում. դրանք են` գենային ճարտարագիտություն, բջջային ճարտարագիտություն, ճարտարագիտա-կան էնզիմոլոգիա, կենդանիների կեն-սաճարտարագիտություն, բույսերի կենսա-ճարտարագիտություն, միկրոօրգանիզմների կենսաճարտարագիտություն, կենսատեխնո-լոգիայի ներածություն, կենսաճարտարագի-տության մեթոդների կիրառումը բժշկութ-յունում: Ֆակուլտետը համագործակցում է Մոսկվայի պետական համալսարանի, Հայաստանի առաջատար գիտահետազոտական կենտրոն-ների (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Վիրուսոլոգիայի և համա-ճարակաբանության ինստիտուտ, Բժշկական գենետիկայի կենտրոն), ինչպես նաև Գերմանիայի մի շարք համալսարանների (Institut für Informatik Humboldt-Univer-sität zu Berlin, Institut für Pharmazeutische Biologie, Technische Universität Braun-schweig, Universität Erlangen, Lehrstuhl für Pharmazeutische Biologie) և շատ այլ հաստատությունների հետ: Ֆակուլտետում առկա է կենսաճարտարագիտության և բժշկական կենսաքիմիայի բազային գիտահետազոտական լաբորատորիա:Ամբիոնի գործընկերներն են՝ Ա. Բոյաջյան (կ.գ.դ.), Հ. Վարդապետյան (կ.գ.դ.), Թ. Սարգսյան (կ.գ.դ), Է. Յավրույան (կ.գ.դ.), Կ. Նազարյան (կ.գ.դ.), Ա. Թռչունյան (ՀԳԱԱ թղթակից-անդամ, կ.գ.դ.), Լ. Եպիսկոպոսյան (կ.գ.դ.) և այլոք:

Աննա Հակոբյան

Page 7: YBA Periodical #12

Facebook-յան անցուդարձը մեր թերթում

Պահանջում ենք գիտության

ֆինանսավորման ավելացում

Այս էջը ստեղծված է գիտության տագնա-պային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն և մրցունակ զարգացումը հնարավոր է միայն և միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգան-քի և գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են

1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:

2. Գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ:

3. Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնա-վորապես մաքսային և կառավարության այլ մարմինների շփման դյուրացում, կոնսուլտացիաների և արտոնությունների, հասարակության հետ շփումների և բիզնես միջավայրի հարթակների տրամադրում և այլ օպերատիվ համագործակցություն։

Հղում` http://www.facebook.com/#!/science.and.finance

Դուք նկատե՞լ եք, որ վերջերս ֆեյսբուքի լրահոսում միշտ հայտնվում են միևնույն մարդկանց կատարած գործողությունները: Նկատե՞լ եք, որ երբ դուք գրառում եք կատարում, նկար կամ հղում եք տեղադրում, միշտ միևնույն մարդիկ են արձագանքում, իսկ մյուսները կարծես ձեզ անտեսում են: Մի մտահոգվեք... ձեզ բոլորն էլ սիրում են և ոչ ոք չի պատրաստվում արգելափակել: Խնդիրն այն է, որ ձեր ընկերների մեծ մասը չի տեսնում ձեր տեղադրած նյութերը և ահա թե ինչու. այսպես կոչված «նոր Ֆեյսբուքը» ի սկզբանե կարգավորված է այնպես, որ ձեզ տեսնում են միայն նրանք, ում հետ դուք փոխգործակցել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այլ կերպ ասած` նրանք, ովքեր վերջին երկու շաբաթում ձեր գործողություններին չեն արձագանքել, չեն տեսնում ձեզ իրենց լրահոսում, իսկ դուք չեք տեսնում նրանց: Ինչպե՞ս կարելի է շտկել այս իրավիճակը. Ֆեյսբուքի գլխավոր էջում «Լրահոսի» աջ վերևի մասում սեղմեք «Վերջին լուրերի» կողքի սլաքի վրա, բացվող մենյուում ընտրեք «Edit options» (խմբագրել կարգվորումները), այնուհետև «Show posts from» (ցույց տալ գրառումերը) կարգավորման համար ընտրեք «All of your friends and pages» (Ձեր բոլոր ընկերներն ու էջերը):

Արսեն Գասպարյան

Աբորտի (վիժեցման) էթիկական խնդիրները

Մարդու վերարտադրողականությանը, բազ-մացմանը միջամտելու բժշկության ժամանա-կակից ձևերից են աբորտը, հակա-բեղմնավորիչները և ստերջացումը: 20-րդ դարում վերոհիշյալ միջամտություններն առավել լայն և զանգվածային բնույթ են կրում: Եվ դա տեղի է ունենում նմանատիպ միջամտությունների բարոյական գնահա-տականի և իրավական կարգավիճակի սկզբունքային փոփոխությունների ֆոնի վրա: Եվրոպայի բոլոր պետությունները, ԱՄՆ-ն, Ռուսաստանը փորձում են ազատվել բազմադարյան նախընթաց սովորութ-յուններից, ըստ որի, արհեստական վիժումը ենթարկվում էր բարոյակրոնական քննադա-տության և արգելվում օրենքով: Վերջին 40 տարիների ընթացքում երկար քննարկումների արդյունքում վերացվեց կամ թուլացվեց օրենքը Շվեյցարիայում (1946թ),Անգլիայում (1967), ԱՄՆ-ում (1973), Իսպանիայում (1978), Իտալիայում (1978), Նորվեգիայում (1978), Ֆրանսիայում (1979), Նիդերլանդներում (1981թ.): Միաժամանակ կան երկրներ, որտեղ դեռ քննարկված չի աբորտները թույլատրելու հարցը. դրանք Իռլանդիան և Պորտուգալիան են, երկրներ՝ հաստատուն կաթոլիկական մշա-կույթով: 20-րդ դարի սկզբից մինչև այսօր աբորտների օրինականացման հարցը մնում է մասնագետների բանավեճերի առարկա: Պատմականորեն բժիշկը աբորտին վերաբերվում է որպես առաջնահերթ և հիմնական էթիկա-բժշկական խնդիր, որը մինչ այսօր պահպանել է իր արդիականությունը: Սա բացատրվում է նրանով, որ աբորտի խնդիրն իր մեջ է կենտրոնացնում մարդկային հարաբերություններն էթիկա-բժշկական, իրավաբանական, սոցիալ-քաղաքական, կրո-նական և գիտական մակարդակով: 20-րդ դարի սկզբներին ռուսական բժշկական ամսագրերի և թերթերի էջերում բավականին ինտենսիվ ծավալվում էին արհեստական վիժ-ման էթիկա-բժշկական պրոբլեմի քննարկում-ներ: 1900 թ.-ին դոկտոր Է. Կատունսկին գրել է. «Մանկաբարձը չունի թե՛ բարոյական, թե՛ իրավաբանական ոչ մի իրավունք կենդանի պտղին կտրատելու, պտղահան անելու»: 1911թ-ին դոկտոր Տ. Շաբադը հաստատագրել է, որ աբորտը «սոցիալական չարիք է»: Միևնույն ժամանակ հարց է բարձրացրել «մոր՝ իր սեփական մարմնի ֆունկցիաները տնօրինելու իրավունքի վերաբերյալ», հատկապես, երբ նրա կյանքին վտանգ է սպառնում:Պրոֆեսոր Բ.Վերիգոն գտնում էր, որ «ցանկացած աբորտ, որն իրականացվում է բժշկի կողմից անշահախնդրորեն, ապա այն չի կարող համարվել հանցագործությունց: Մեկ այլ կարծիք ևս. «ոչ մի իրեն հարգող բժիշկ, ով ճիշտ է հասկանում բժշկության խնդիրները, չի կատարի արհեստական վիժե-ցում բացառապես կնոջ խնդրանքով և միշտ կղեկավարվի խիստ բժշկական ցուցում-ներով»: 1913թ-ին Պիրոգովում տեղի ունեցած XII համագումարում արհեստական վիժեցման փաստը ճանաչվեց ոչ նորմալ երևույթ, բայց

արվեց եզրակացություն, որ պետությունը պետք է հրաժարվի պտղահեռացման քրեական պատժելիության սկզբունքից: Հետազոտողների մեծամասնությունը գըտ-նում է, որ արհեստական վիժեցման իրավա-բանական օրինականացման հիմնական պատճառը աբորտների քանակի զանգվա-ծային, «համաճարակային» աճն էր: Հարց էր առաջանում, թե ինչու աբորտնորը ստացան մասսայական բնույթ: Երկար ժամանակ կարծում էին, որ արհեստական վիժումների քանակի աճին նպաստել են տնտեսական հիմքերը` նյութական ծանր պայմանները, կարիքը, աղքատությունը: Հետագայում հաշ-վարկները ցույց տվեցին, որ աբորտների քանակը գրեթե հավասար է բնակչության ապահովված և քիչ ապահովված խավերում: 1914թ-ին Յ. Լիբերմանը հաստատել է. «Հասա-րակության մեջ կնոջը տվեք տղամարդուն հավասար դիրք, մեծացրեք հարգանքը դեպի նրա անձը, վերացրեք ատելությունը արտաամուսնական երեխաների և մոր նկատ-մամբ, ստեղծեք բոլոր ծնվող երեխաների գոյությունն ապահովող պայմաններ, ընդունեք մայրական իրավունքը և պահ-պանեք այն, յուրաքանչյուր մոր ապահովեք հղիության և երեխային կերակրելու ժամանա-կահատվածներում, և չի լինի բնակչության աճը և հասարակության բարոյականությունը պահպանելու նպատակով ոչ մի քրեական ճնշում: Կգան հիանալի ժամանակներ, երբ բժիշկներին պետք չի լինի աբորտ անել»: Աբորտի լիբերալ արդարացումը հիմնվում է 2 սկզբունքների վրա: Առաջին սկզբունքը կնոջ` իր մարմնին տնօրինելու իրավունքն է, երկրորդը` պտղի անձնական կարգավիճակի բացառումը: Կնոջ՝ իր մարմնին տնօրինելու իրավունքնի սահմանագիծ համարվեցին, այսպես կոչված, աբորտի վերաբերյալ բժշկական ցուցմունքները: Օրինակ, կնոջ անատոմիական նեղ կոնքերը կամ պտղի ուղեղի ջրգողությունը, եթե երեխայի ծնունդը մոր կյանքը դնում է վտանգի տակ: Աստիճանաբար ընդլայնվեց այդ ցուցմունքների ցուցակը, որի մեջ մտան սրտային հիվանդությունները, երիկամների պրոբլեմները, թոքախտը, հոգեկան և ժառանգական հիվանդությունները: Արդյուն-քում զարգացած աշխարհը մոտենում է այն մտքին, որ կինը իրավունք ունի բացարձակ ինքնուրույն որոշում կայացնել հղիությունը ընդհատելու վերաբերյալ: Աբորտի կողմնակիցները պնդում են, որ մարդկային սաղմը փաստացի իրենից ոչինչ չի ներկայացնում, այն «հյուսվածքների կույտ է» կամ «արյունոտ մասսա»: Սրանից հետևում է, որ «կինն ունի աբորտ անելու իրավունք» սկզբունքը վերափոխվում է «կինն ունի իրավունք տնօրինելու սեփական մարմնին» սկզբունքի: Բայց արդյոք կարելի է համարել, որ պտուղը միայն «հյուսվածքների թանձրուկ» է այլ ոչ թե մարդ: Պատկերացումներն այն մասին, թե աբորտը թույլատրելի արարք է, երբեք բնորոշ չի եղել քրիստոնեական գիտակցությանը և չի կարող եկեղեցու կողմից հավանության արժանանալ: Եկեղեցին միշտ օրհնել է երեխային պահող մորը, որ ի վերուստ Աստծո պարգև է, ինչպես նաև բժիշկներին, ովքեր ձգտում են պահել, պահպանել սուրբ նվերը` կյանքը:

Ռիտա Շարաբչյան

Page 8: YBA Periodical #12

Հիմնադիր` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ ք. Երևան, Մամիկոնյանց 37շ. բն. 39, հեռ. (+374 99) 238686, (+374 94) 465531 Գլխավոր խմբագիր` Աննա Սիմոնյան հեռ. (+374 77) 122358Սրբագրիչներ` Անժելա Ասատրյան, Ծովինար ՂալթաղչյանՁևավորող` Տաթևիկ Յավրումյանէլ. փոստ՝ [email protected] Հանձնվել է տպագրության`29.06.2011թ

Տպաքանակը` 99 օրինակ

ՄԻԱՑԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ

ՀարցազրույցԱյս անգամ որոշեցինք հարցազրույց անցկացնել Սարգիս Աղայանի հետ:Սարգիսը 2003-2009 թվականներին սովորել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենսա-ֆիզիկայի ամբիոնում, 2009 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ-ին կից Կենդանաբանութ-յան ինստիտուտ, որն այժմ վերանվանվել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտահետազոտական կենտրոն:Սարգիսն այժմ աշխատում է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբա-նության ամբիոնում, ինչպես նաև «Երիտա-սարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահն է: Նշենք, որ Սարգիսը վերջերս է վերադարձել Պորտուգալիայից, ուր մեկնել էր սովորելու և գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար:

1.- Կպատմե՞ք մի փոքր, թե ի՞նչ ծրագրի շրջանակներում եք մեկնել Պորտուգալիա:

- Դա մի հայ-պորտուգալական համատեղ ծրագիր է (CIBIO): Այն Պորտուգալիայի միակ գիտահետազոտական ծրագիրն է, որը Եվրոպական միության կողմից լավագույնն է ճանաչվել: ԵՊՀ կեսաբանության ֆակուլ-տետի կենդանաբանության ամբիոնի և նրանց միջև կա համագործակցություն, և այդ ծրագրի շրջանակներում երկու մագիստրոս և ես մեկնեցինք Պորտուգալիա վերապատրաստման, ինչպես նաև գիտա-հետազոտական աշխատանք կատարելու, ծրագիրը տևեց մոտավորապես երեք ամիս, սակայն այն կվերսկսվի սեպտեմբերին:

2.-Ի՞նչպիսի ուսումնասիրություններ էին կատարվում:

-Ծրագիրը իրենից ներկայացնում էր Հայաս-տանի կենսաբազմազանության ուսում-նասիրումը և պահպանումը: Քանի որ Հայաստանը գտնվում է Կովկասում, իսկ վերջինս, ինչպես գիտենք, հանդիսանում է էնդեմիզմի կենտրոն: Մեր երկրամասի թե՛ ֆլորան, թե՛ ֆաունան բավականին մեծ հետաքրքրություն են իրենցից ներկայացնում, քանի որ այստեղ էվոլյուցիան փոքր-ինչ այլ կերպ է ընթացել: Ես ինքս զբաղվում եմ թռչունների և դրանց մակաբույծների էվոլյուցիայով:

3. -Ինչպիս՞ի մասնագետներ էին այտեղ, ի՞նչ կասեք այնտեղի լաբորատորիաների մասին: -Ինչ խոսք այնտեղի մասնագետները բավականին բարձր կարգի են: Նրանց մեծ մասը տեղացի չէին, այնտեղ, կարելի է ասել, հավաքվել են լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից: Լաբորատորիաները բավականին հագեցած են, ստեղծված են բոլոր պայմանները տարբեր բնույթի աշխատանքներ կատարելու համար:

Օֆելյա Մանուկյան Նարինե Գրիգորյան

Յելի քոլեջի ծրագիրը, համալսարանի հիմ-քերը տարբերվում են իր ընդարձակությամբ և խորությամբ: Համալսարանը կոչվել է անգլիացի հարուստ առևտրական Իլիա Յելի անունով: Նա առաջինը միջոցներ նվիրաբերեց այդ համալսարանի կրթության և զարգացման համար: Յելի համալսարանի գրադարանը արժանի է հատուկ հիշատակման: Նրա ընդհանուր և մասնագիտացված ֆոնդերում թվարկվում է ավելի քան 11 միլիոն միավոր:Դա ԱՄՆ-ի մեծությամբ երրորդ գրադարանն է և երկրորդը աշխարհի համալսարանական գրադարանների շարքում: Յելի համալսարա-նում սովորել են գիտության և արվեստի շատ ականավոր գործիչներ: Յելն ավարտել են Սամուել Մորզեն, հոգեբան Բենջամին Սպոքը, գրող Սինքլել Լյուիսը, տնտեսագետ Ջորջ Ակերլոֆը, Հիլարի Քլինթոնը և այլոք: Բավական է ասել, որ 1989թվականից սկսած ԱՄՆ-ի բոլոր նախագահներն ավարտել են Յելի համալսարանը:

Համալսարանի հիմնադրման ժամանակ արտասահմանյան ուսանողներն իրավունք չունեին սովորել Յելում: Դա բացառապես ամերիկյան դարբնոց էր` նախատեսված միայն ամերիկացիների համար: Բայց 19-րդ դարի 30-ական թվականներից ար-տասահմանցիների մուտքը բացվեց Յելի համալսարան, և այժմ արտասահմանյան ուսանողների քանակությունը կազմում է համալսարանի ունկնդիրների 16 տոկոսը: Յելում սովորել ցանկացողների թիվը շատ մեծ է, բայց ոչ բոլորն են ի վիճակի վճարել ուսման վարձը: Ճիշտ է, այժմ կարելի բացարձակապես անվճար սովորել Յելի համալսարանում: Համալսարանի ազատ մուտքում կան աստղագիտության, անգլերեն լեզվի, փիլիսոփայության, ֆիզի-կայի, քաղաքագիտության, հոգեբանության և աստվածաբանության կուրսեր: Դասա-խոսությունները կարելի բեռնել MP3 ֆորմատով, տեսահոլովակի, flash-տեսքով: Նրանց համար, ովքեր բավարար լավ չգիտեն անգլերեն լեզուն, նախատեսված է հնարավորություն սովորել նյութը տեքստային տեսքով: Իհարկե Յելի համալսարանը շատ մեծ համբավ ունի, բայց կարծում եմ, որ կրթության հանդեպ մեծ սեր ու ձգտում ունեցողը մեր հայրենական համալսարանում էլ կարող է լիարժեք և բարձրագույն կրթութ-յուն ստանալ:Այսքանը:Կհանդիպենք մեր թերթի հաջորդ համարում: Հայարփի Ջավրուշյան

Ով կարող է դառնալ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամ

Կազմակերպության անդամ կարող է դառնալ կենսաբանական, կենսաքիմիական, կենսաֆիզիկական, բժշկական կրթություն ունեցող կամ ուսումնառության մեջ գտնվող յուրաքանչյուր անձ, որն ընդունում է կազմակերպության կանոնադրությունը:

Անդամագրվելու համար ներկայացնել`

Լրացված դիմում Լրացված անձնական թերթիկ 2 հատ 3х4 չափի լուսանկար

Դիմումի ձևը և անձնական թերթիկը կարող եք բեռնել www.yba.am կայքից կամ վերցնել անդամագրության հարցերով համակարգող Անժելա Գալոյանից

Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել անդամագրության հարցերով համակարգող Անժելա Գալոյանին Հեռ. (+374 94) 535711, Էլ. փոստ` [email protected]

Յելի համալսարան

Սիրելի ընթերցող, մեր թերթի էջում այս անգամ կանրադառնանք ամերիկյան հըս-կա համալսարաններից մեկին` Յելի հա-մալսարանին, որը գտնվում է ԱՄՆ-ի Քոննեքթիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում:Յելը հիմնադրվել է 1701թ-ին: Նրա կազմում տասներկու բաժանմունք կա: Յելի քոլեջում չորսամյա կրթությունից հետո ստանում են բակալավրի կոչում: Ունի տարբեր մասնագիտություններով ասպիրանտուրա:

Կան բնական և հումանիտար գիտություններ, իրավագիտական, բժշկական, բիզնես, աստ-վածաբանական, ճարտարապետական, երա-ժըշտական, նկարչական, դերասանական և այլ մասնագիտություններ պատրաստող տասը ֆակուլտետ:

ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՃԱՐ Է