This product is made possible through the generous support...
Transcript of This product is made possible through the generous support...
This product is made possible through the generous support of the All Children Reading partners: the United States Agency for International Development (USAID), World Vision and the Australian Agency for International Development. It was prepared by Centre for Civil Integration and Inter-Ethnic Relations and does not necessarily reflect the views of the All Children Reading partners.
Պատրաստվել է «Ամեն երեխա պետք է կարդա` մեծագույն մարտահրավեր զարգացման համար» ծրագրի
շրջանակներում, գործընկերների` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), World Vision-ի
և Ավստրալիայի Միջազգային զարգացման գործակալության (Australian AID), աջակցությամբ:
Գիրքը պատրաստվել է «Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան փոխահարաբերությունների
կենտրոնի» կողմից և հնարավոր է չարտացոլի ծրագրի գործընկերների տեսակետները (կամ չհամընկնի
նրանց):
Տեքստերի վրա աշխատել են` Շալվա Տաբատաձե, Նաթիա Գորգաձե, Էլենե Ջաջանիձե, Իրինե Շուբիթիձե,
Թամար Անթաձե, Մայա Ինասարիձե
Խմբագիր` Կախա Գաբունիա
Էջադրումը և նկարազարդումը` Իլյա Ճրելաշվիլի, Անա Բերիձե, Իրակլի Փիրցխալաիշվիլի
Թարգմանությունը` Զոյա Մխիթարյան
Թբիլիսի 2013
1
Մակարդակ
Ընթերցանության աստիճան
Մակարդակների բաժանված ընթերցանության գրքեր երեխաների համար
VII
Գյուղական մի բակում շատ թռչուններ էին ապրում.
սագեր, բադեր, հավեր և հնդուհավեր: Մի բադ ճտեր է
հանում: Բադը անճոռնի ճուտիկ է հանում: Մայր բադն
անհանգստանում է: Բոլոր ճուտիկները փամփլիկ և
գեղեցիկ էին: Միայն մեկ ճուտիկն էր անճոռնի:
1
2
Անճոռնի ճուտիկի վրա թռչունները ծիծաղում էին:
Աքլորը բադիկի վրա բղավում է: Հնդուհավը`
կտցահարում: Թուխսը կռթկռթում է նրա վրա: Իսկ
սագը` անճոռնի կոչում:
3
4
Անճոռնի ճուտիկին հավերը հավանոց չեն թողնում
մտնել: Ոչ էլ հնդուհավերն են ներս առնում: Վերջում
թռչունները ճուտիկին բակից դուրս են անում:
Անճոռնի ճուտիկը գնում է և գետի ափին սկսում
ապրել: Գետի ափին ճուտիկը մենակ է ապրում:
5
6
Մի անգամ գետի ափ են թռչում-գալիս կարապներ:
Կարապները սպիտակ էին և գեղեցիկ: Գեղեցիկ
կարապները գետն են մտնում: Բադի ճուտիկը չէր կարող
աչք կտրել կարապներից:
Նա շատ էր հավանում սպիտակ կարապներին:
Անճոռնի բադիկը երազում էր կարապի նման գեղեցիկ
լինել:
7
8
Ժամանակ է անցնում: Անճոռնի բադի ճուտիկը
մեծանում է: Մի անգամ բադը գետն է մտնում: Անճոռնի
բադիկը նայում է ջրի մեջ: Ջրի մեջ հոյակապ սպիտակ
կարապ էր երևում:
Գեղեցիկ կարապը երկինք է թռչում: Նա իր բակի
վրայով է թռչում: Հավերը, սագերը և հնդուհավերը չէին
կարող աչք կտրել չքնաղ կարապից:
Ըստ Հանս Քրիստիան Անդերսենի
9
Hans Xristian Andersenin əsasında
თვალსვერაშორებდნენ.
10
1
Հրատարակիչ` Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան
փոխահարաբերությունների կենտրոն