äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü...

8
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã. 9 (176) Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունե ցավ ՀՀ անկախության 25րդ տարելիցին և ՎՊՀ ման կավարժության ֆակուլտետի արվեստի ամբիոնի հիմնա դրման 20ամյակին նվիրված ցուցահանդես: Արվեստի ամբիոնի նախաձեռնությամբ ՎՊՀ շրջանավարտներին, ու սանողներին և դասախոսներին տրվեց հնարավորություն իրենց աշխատանքներով հանդես գալ մեկ հարկի տակ: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը արվեստասեր հանրությանը ողջունեց ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը: Նա անդրադարձ կատարեց ամբիոնի ստեղծ ման պատմությանը, հիշատակեց արվեստի ամբիոնի ա ռաջին վարիչ, գեղանկարիչ Գեորգի Թովմասյանին, որը մեծ ներդրում ունի վերջինիս կայացման գործում. «Սիրելի´ ներկաներ, այսօր մեզ համար հիշարժան օր է: 20 տարի առաջ իսկապես մեր տարածաշրջանում կար արվեստի ամբիոնի կարիքը: Ամբիոնի շրջանավարտներից շատերն այսօր ճանաչված ու հայտնի դեմքեր են ինչպես հան րապետությունում, այնպես էլ նրանից դուրս: Լավ սերնդա փոխության հարցում ևս մեծ էր ամբիոնի դերը: Մեր ուսանողների, շրջանավարտների, դասախոսների աշխա տանքները հաճախ են զարդարել այս թանգարանը: Շնոր հավորում եմ բոլորիս և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն ամբիոնի կայացման մեծ ու պատասխանատու գործում»: Ռեկտորը շնորհավորեց նաև թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանի ծննդյան 65ամյակը և նրան նվիրեց Հ. Թումանյանի ոսկե դիմապատկերով ընտրանին: Փ. Ալո յանը նախ շնորհալություն հայտնեց հաճելի անակնկալի համար, այնուհետ շնորհավորեց ՎՊՀ արվեստի ամբիոնի ներկայացուցիչներին խորհրդանշական այս օրվա կապակ ցությամբ: Թ. Շահվերդյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ բազմիցս առիթ է ունեցել հպարտանալու իրենց շրջանավարտների հաջողություններով. «Սիրելի´ ներկաներ, հարգարժան նկարիչներ, արվեստի բնագավառի մարդիկ, ուրախ եմ, որ այսօր այստեղ եք և մեզ հետ կիսում եք մեր ուրախությունը: Այս ցուցահանդեսը մեր փոքրիկ նվերն է անկախության 25ամյակին: Սրանով մենք նոր երթ են մաղթում արվեստի ամբիոնին»: Մինչ բացման հանդիսությունը Հայկուհի Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը, հատ կապես Գուրգեն Խաչատրյանին` միշտ նրբանկատ և ա ջակցող լինելու, ճիշտ դիտողությունների և հոգատար վե րաբերմունքի համար: Նա նաև նշեց, որ լավ մասնագետների կայացման համար բուհում ստեղծված են հրաշալի պայ մաններ. «Մեր 20ամյա գործունեության պսակը ձեր իսկ ներ կայությունն է մեր ցուցահանդեսին: Մեր ամբիոնում դա սավանդում են հայտնի, իրենց ուրույն ձեռագիրն ունեցող նկարիչներ, ինչի շնորհիվ ունենք այնպիսի շրջանավարտ ներ, որոնք հանրության սահմաններից դուրս ևս կայացել են: Այսօր էլ պատահական չէ, որ սկսնակները և արդեն իսկ կայացած հմուտ մասնագետները հանդես են գալիս մեկ հարթակում»: 2010 թ. շրջանավարտ Մհեր Չատինյանը, որը ցուցա հանդեսին հանդես էր գալիս մի քանի աշխատանքով, ողջունեց այս գեղեցիկ նախաձեռնությունը. «Ես հաճախ եմ հանդես եկել ցուցահանդեսներով ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրից դուրս՝ Սլովակիայում, Հոլանդիայում և այլն, սակայն այսօր ամեն ինչ ուրիշ է: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ իմ ուսուցիչների, իմ ընկերների հետ մեկ սրահում»: Հարազատ ուսումնական հաստատության այս նախաձեռնությունը իսկապես ոգևորել էր շատերին: «Կերպարվեստ» մասնագիտության 2րդ կուրսի ուսանողուհի Աննա Միրզոյանը ևս ոգևորված էր: Նա ցուցահանդեսին ներկայացել էր դեկորատիվ աշխատանքներով: «Շնորհակալ եմ այս հնարավորության համար, այսօր նման տաղանդավոր մարդկանց կողքին հանդես գալն ինձ համար մեծ պատիվ է»: Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ ՎՊՀ ԱՐՎԵՍՏԻ ԱՄԲԻՈՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Transcript of äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü...

Page 1: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã. 9 (176) Վանաձորի կերպարվեստի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã.9 (176)

Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունե­ցավ ՀՀ անկախության 25­րդ տարելիցին և ՎՊՀ ման­կավարժության ֆակուլտետի արվեստի ամբիոնի հիմ նա­դրման 20­ամյակին նվիրված ցուցահանդես: Արվեստի ամ բիոնի նախաձեռնությամբ ՎՊՀ շրջանավարտներին, ու­սա նողներին և դասախոսներին տրվեց հնարավորություն իրենց աշխատանքներով հանդես գալ մեկ հարկի տակ:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը արվեստասեր հանրությանը ողջունեց ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը: Նա անդրադարձ կատարեց ամբիոնի ստեղծ­ման պատմությանը, հիշատակեց արվեստի ամբիոնի ա ­ռաջին վարիչ, գեղանկարիչ Գեորգի Թովմասյանին, որը մեծ ներդրում ունի վերջինիս կայացման գործում. «Սիրելի´ ներկաներ, այսօր մեզ համար հիշարժան օր է: 20 տարի առաջ իսկա պես մեր տարածաշրջանում կար արվեստի ամբիոնի կարիքը: Ամբիոնի շրջանավարտներից շատերն այսօր ճանաչված ու հայտնի դեմքեր են ինչպես հան­րապետությունում, այնպես էլ նրանից դուրս: Լավ սե րն դա­փոխության հարցում ևս մեծ էր ամբիոնի դերը: Մեր ուսանողների, շրջանավարտների, դասախոսների աշ խա­տանք ները հաճախ են զարդարել այս թանգարանը: Շնոր ­հավորում եմ բոլորիս և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր ներ դրում ունեն ամբիոնի կայացման մեծ ու պատասխանա տու գործում»:

Ռեկտորը շնորհավորեց նաև թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանի ծննդյան 65­ամյակը և նրան նվիրեց Հ. Թումանյանի ոսկե դիմապատկերով ընտրանին: Փ. Ալո­յանը նախ շնոր հալություն հայտնեց հաճելի անակնկալի համար, այնու հետ շնորհավորեց ՎՊՀ արվեստի ամբիոնի ներ կա յա ցու ցիչ նե րին խորհրդանշական այս օրվա կա պակ­ցու թյամբ: Թ. Շահ վերդյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ բազ միցս առիթ է ունեցել հպարտանալու իրենց շրջանավարտների հաջողություններով. «Սիրելի´ ներկաներ,

հարգարժան նկա րիչներ, արվեստի բնագավառի մարդիկ, ուրախ եմ, որ այսօր այստեղ եք և մեզ հետ կիսում եք մեր ուրախությունը: Այս ցուցահանդեսը մեր փոքրիկ նվերն է անկախության 25­ամ յակին: Սրանով մենք նոր երթ են մաղթում արվեստի ամբիոնին»:

Մինչ բացման հանդիսությունը Հայկուհի Հակոբյա նը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարու թյանը, հատ­կապես Գուրգեն Խաչատրյանին` միշտ նրբանկատ և ա ­ջակցող լինելու, ճիշտ դիտողությունների և հոգատար վե­րաբերմունքի համար: Նա նաև նշեց, որ լավ մաս նա գետ ների կայացման համար բուհում ստեղծված են հրաշալի պայ­մաններ. «Մեր 20­ամյա գործունեության պսակը ձեր իսկ ներ­կայությունն է մեր ցուցահանդեսին: Մեր ամբիոնում դա­սավանդում են հայտնի, իրենց ուրույն ձեռագիրն ունե ցող նկա րիչներ, ինչի շնորհիվ ունենք այնպիսի շրջանավարտ­ներ, որոնք հանրության սահմաններից դուրս ևս կայացել են: Այսօր էլ պատահական չէ, որ սկսնակները և արդեն իսկ կայացած հմուտ մասնագետները հանդես են գալիս մեկ հարթակում»:

2010 թ. շրջա նավարտ Մհեր Չատինյանը, որը ցու ցա­հանդեսին հանդես էր գալիս մի քանի աշխատանքով, ողջունեց այս գեղեցիկ նա խաձեռնությունը. «Ես հաճախ եմ հանդես եկել ցու ցա հանդեսներով ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրից դուրս՝ Սլովակիայում, Հոլանդիայում և այլն, սակայն այսօր ամեն ինչ ուրիշ է: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ իմ ուսուցիչների, իմ ընկերների հետ մեկ սրահում»: Հարազատ ուսումնական հաստատության այս նախաձեռնությունը իս կապես ոգևորել էր շատերին: «Կերպարվեստ» մաս նա գիտության 2­րդ կուրսի ուսանողուհի Աննա Միրզոյանը ևս ոգևորված էր: Նա ցուցահանդեսին ներկայացել էր դեկորատիվ աշխատանքներով: «Շնորհակալ եմ այս հնա րավորության համար, այսօր նման տա ղանդավոր մարդ կանց կողքին հանդես գալն ինձ համար մեծ պատիվ է»:

Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ

ՎՊՀ ԱՐՎԵՍՏԻ ԱՄԲԻՈՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Page 2: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã. 9 (176) Վանաձորի կերպարվեստի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¹»Ïï»Ùµ»ñ 16, 9 (176)

Հոկտեմբերի 27­ին ՎՊՀ­ում տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը:

Օրակարգի առաջին հարցը «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» մի­ջազգային և ՈՒԳԸ հանրապետական գիտաժողովների արդ­յունքների վերաբերյալ էր: Հարցի շուրջ զեկուցեց ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Առուստամյանը:

Հիշեցնենք, որ միջազգային գիտաժողովը նվիրված էր ՀՀ Անկախության 25­ամյակին, որտեղ զեկուցումներով հանդես եկան հանրապետության տարբեր բուհերից, ինչպես նաև Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից մասնակիցներ

(9 երկրներից 90 հոգի): Ներկայանալի կազմը և գիտաժողովի անցկացման բարձր մակարդակը մեծ առաջընթաց էր նա­խորդ տարիների հետ համեմատությամբ:

Կ. Առուստամյանը նշեց, որ կարևորվել են գիտական հոդվածների արդիականությունը և որակը: Նա հանդես եկավ նաև որոշ առաջարկներով՝ կապված գիտաժողովների մաս­նակցության հայտի, կազմակերպչական խնդիրների հետ: ՎՊՀ ռեկտորը հավելեց, որ առաջիկայում գիտաժողովնե րի անցկացման գործող կանոնակարգը ևս կենթարկվի փո­փոխության, մասնավորապես հոդվածների տպագրությանն առնչվող բաժինը: Զեկույցի վերջում Կ. Առուստամյանը ևս մեկ անգամ կարևորեց բարձրորակ գիտաժողովների անց­կացումը՝ նաև նոր համագործակից բուհեր գտնելու տե­սանկյունից: ՎՊՀ ռեկտորը նշեց, որ ինքը ևս տպավորված է մի ջազգային գիտաժողովից: Նաև հավելեց, որ աշ խա տանք­ները տպագրությամբ չեն ավարտվի. պետք է որոշ վեր­լուծություն իրականացվի, թե որքանով են կյանքի կոչվում դրանք և այլն:

Զեկույցն ընդունվեց ի գիտություն, սակայն ելնելով

վերջինիս կարևորությունից՝ առաջարկվեց հարցը նորից լսել հաջորդ նիստում:

Հաջորդ հարցը 2016­17 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների վե­րա բերյալ էր: Զեկույցով հանդես եկավ բակալավրիատի և մա գիստրատուրայի ընդունելության պատասխանատու քար տուղար Սամվել Աղաջանյանը: Նա ներկայացրեց հա ­մալսարան դիմած և ընդունված ուսանողների մասին որոշ վի ճակագրական և համեմատական տվյալներ:

Այս տարի առկա ուսուցման համակարգ դիմել են 436 դիմորդ, որը նախորդ տարվա համեմատ 16­ով ավելի էր:

Դիմորդներից 426­ը Լոռու մարզից էին, նրանցից 251­ը՝ Վանաձորից: Քննությունները հաղթահարել և համալսարանի անվճար համակարգ են ընդունվել 55, վճարովի՝ 320 ուսանող (3­ը՝ արտոնություններով, 6­ը՝ սփյուռքից): Ս. Աղաջանյանը ներկայացրեց նաև ընդունվածների վիճակագրությունը ըստ Վանաձորի դպրոցների: Հեռակա ուսուցման համակարգ դիմել են 213 դիմորդ, համալսարան ընդունվել 133­ը, մագիստրատուրա՝ 127 դիմորդ, ընդունվել՝ 111­ը:

Հնչեցին մի շարք հարցեր, որից հետո ռեկտորը հանձ­նարարեց խնդիրը լուրջ քննարկել նաև ամբիոններում, ար­դեն իսկ սկսել աշխատանքներ դիմորդների հետ:

Այնուհետ մանկավարժության ամբիոնի վարիչ Պարգև Գևորգյանը հանդես եկավ մանկավարժության ամբիոնի հաշվետվությամբ (2015 թ.):

Օրակարգային հարցերից հետո ռեկտորը շնորհավորեց Լիլիթ Բաղդասարյանին՝ դոցենտի կոչման արժանանալու համար:

Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ

Վերջերս ՎՊՀ­ում հյուրընկալ վել էր Էր լան ­գեն­Նյուրնբերգի Ֆրիդրիխ­Ալեքսա նդր հա ­մալ սարանի փիլիսոփայու թյան ֆա կուլ տե տի աստ վածաբանության մաս նա գետ, դոկ տոր, պրո ֆեսոր Խաչիկ Ղա զարյանը: Վեր ջինս նախ հան դիպեց բու հի ռեկ տոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խա չա տրյա նի հետ: Հանդիպումը նպա տակ ուներ եզ րեր գտնել «Պատմություն» մաս նա գի տու թյան և «Էրազ մուս Մունդուս» ծրագ րի շրջա նակ նե րում հա մա գործակցության հա մար: Հան դիպմանը ներ կա էին ՎՊՀ պատ­մու թյան ամբիոնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը և լե զու ների ուսուցման աշ­խատանքները հա մա կար գող Գոհար Դո խոլ յանը: Ռեկտոր Գ. Խա չատրյանը կարևո րեց հանդիպումը և նշեց, որ հա մա գոր ծակ ցու թյունը շարունակական բնույթ կունենա: Այնուհետ Խ. Ղազարյանը ծա նո­թացավ հա մալսարանին:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Գիտխորհրդի նիստում

Page 3: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã. 9 (176) Վանաձորի կերպարվեստի

¹»Ïï»Ùµ»ñ 16, 9 (176)

Հոկտեմբերի 14­ին ՎՊՀ­ում տեղի ունեցավ գիտաժողով, որը կազմակերպվել էր ուսանողական գիտական ըն կե­րության կողմից:

Գիտաժողովը նվիրված էր ՀՀ վերանկախության 25­ամյակին:

ՎՊՀ­ն հյուրընկալել էր մասնակիցներ հանրապետության տասը բուհերից՝ Արցախի պետական համալսարան, Գա­վառի պետական համալսարան, Գորիսի պետական հա­մալսարան, Հայ­ռուսական սլավոնական համալսարան, Սևա նի Վազգենյան հոգևոր դպրոց և այլ:

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ողջունեց մաս նա­կից ներին՝ մաղթելով արգասա վոր աշխատանք:

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկո պոս Չուլջյանը օրհնության խոսքով ողջունեց ներկաներին:

ՈՒԳԸ նախագահ, բ. գ. թ., դոցենտ Լիլիթ Պետրոսյանն իր խոսքում նշեց. «Հանրապետական գիտական այս նստա­

շրջանը մենք անվանել ենք վերանկախության 25­ամյա կին նվիրված, քանի որ գտնում ենք, որ ներկայիս անկախու­թյունը հայ ժողովրդի դարեր շարունակ ձեռք բերած ան­կախությունից մեկն է և ոչ եզակի: Սիրելի´ ուսանողներ, դուք, լինելով վերանկախության շրջանի սերունդ, աչքի եք ընկնում կառուցողականությամբ, ազատ, անկախ Հայաստանում ապ րելու ձգտումով և նպատակասլացությամբ»:

Գիտաժողովն անցկացվեց 8 բաժանմունքներում՝ բա ­նասիրություն, պատմություն, իրավագիտություն, ար վես­տագի տություն, օտար լեզուներ, հոգեբանություն և սոց­աշ խա տանք, մանկավարժություն, տնտեսագիտություն: Զե կույց ներով հանդես են եկել 121 ուսանող:

Գիտաժողովի ավարտին ներկայացուցիչներն ստա ցան հավաստագրեր, իսկ վերջում կազմակերպվեց այց Ստեփան Զորյանի տուն­թանգարան:

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՎՊՀ­ՈՒՄ

Օրերս Վանաձորի պետական համալսարան էին այցելել ՄԱԿ­ի Մանկական հիմադրամի Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Անկախ Պետությունների Համագործակցության տարածաշրջաններում ներառական կրթության ավագ փոր­ձագետ Պաուլա Հանթը, ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի փոր ձագետներ, գիտությունների դոկտոր Քրիս Ջանսթոուն, Սյու զան Օքոննորը, Ռենատա Թիչան, Բրայան Աբերին, ԱՄՆ Քոն քորդիա համալսարանի փորձագետ, կրթության դոկտոր, Քոնքորդիա համալսարանի պրոֆեսոր Քեվին Միլլերը, փոր­ձագետ Ջերի Սմիթը, UNICEF կրթական ծրագրի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, UNICEF կրթական ծրագրի մասնագետ Արմինե Տեր­Գևորգյանը:

Հյուրերը նախ հանդիպեցին ուսումնական աշ խա­տանք ների գծով պրոռեկտոր, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Թումանյանի հետ: Ապա լսարանում հյուրերը հանդիպեցին դպրոցներում սոցիալական ծառայությունների ներ կա յա ցու­ցիչների հետ՝ սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ՝ ներառական դպրոցներից: Քննարկ ման թեման էր՝ ներառական ուսուցման խնդիրները տա րածաշրջանում: Սոցիալական ծառայությունների մաս­նագետները վեր հանեցին այն խնդիրերը, որոնք առկա են այս բնագավառում: Հետագա համագործակցությունը կլինի շարունակական:

Ելենա ՍԱՔԱՆՅԱՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Page 4: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã. 9 (176) Վանաձորի կերպարվեստի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¹»Ïï»Ùµ»ñ 16, 9 (176)

Արցախի պետական համալսարանում Լեռնային Ղա­րա բաղի Հան րապետության հռչակման 25­րդ տարեդարձին նվիր ված միջազգային գիտաժողովին մասնակցություն ու­նե ցան եր կու տասնյակից ավելի բարձ րագույն ուսում նա կան հաս տա տությունների ներ կա յա ցու ցիչ ներ, այդ թվում Վա նա­ձո րի Րաֆֆու անվան թիվ 19 դպրոցի ման կա վար ժա կան կո լեկ տիվը: Դպրոցի տնօրեն, մ. գ. թ., դո ցենտ Ա. Եդո յանի նա խա ձեռնությամբ ձևավորվեց հե տա զոտող խումբ, որի մեջ ընդգրկվել էին դասվարներ և տար բեր ուսումնական ա ռարկա ներ դա սավանդող ուսուցիչներ: Տնօ րենի և ուսու­ցիչ ների (Նարինե Հարությունյան, Վարդուհի Գևորգյան, Ար մաիդա Ղա զարյան, Օքսաննա Մովսիսյան, Գոհար Լոր­տիկ յան, Արմինե Ճոկ լինյան, Նազիկ Գիշյան) հա մա հե­ղինակությամբ «Աշա կեր տի հայրենասիրական դաս տիա ­րակությունը արցախյան ազա տամարտի թեմաներով» վե ր տառությամբ հոդվածում քննվեցին ինչպես կրտսեր դպրո ցականների, այնպես էլ միջին դպրո ցական տարիքի սո վորողների հայրենասիրական մտա ծողության զար գաց­ման մի շարք հարցեր, մաս նա վո րա պես հանրակրթության 2­րդ աս տիճանում հիմնական դպրոցի սո վորողների հայ­րե նասիրական մտածողության զար գաց ման օրինակով հաշվի առնվե ցին և նկարագրվեցին տարբեր ուսում նական բնա գավառաների ընձեռած հնա րա վո րու թյուն ները: Ինչպես հայտ նի է, գրականությունը և պատ մու թյունը կյանքի դա սեր են ուսուցանում սովորողներին, զար գաց նում նրանց ստեղ­ծագործական, վերլուծական ակ տիվությունը և դաս տիա­րա կում ինքնատիպ ան հա տա կա նու թյուններ: Իսկ մյուս ուսում նական առարկաները («ՆԶՊ և ան վտանգ կե ն ս ա գոր­ծունեություն», «Աշխարհագրություն», «ՏՀՏ» և այլն) ուսուց­ման ժամանակակից տեխնոլոգիանե րի կի րառ ման հա­մատեքստում հարուստ նյութ են տալիս ին տեգրված դա սեր անցկացնելու համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25­րդ տարեդարձի նշանավորման միջոցառումների շար քում Վա նաձորի Րաֆֆու անվան թիվ 19 դպրոցի 9­րդ դա սա­րանում ներդրվել էր նմանատիպ փորձ «Արցախյան շար­ժումը և Հա յաստանի անկախացման գործընթացը» թեմայի ամփոփման դասով, ինչն էլ դարձավ վերոնշյալ հոդ վածի առանցքը:

Գիտաժողովի խմբագրական խորհրդի կողմից ողջուն­վեց հոդվածի տպագրության գաղափարը, և որոշվեց կազ մակերպել ուխտագնացություն դեպի Արցախ, լի նել Ստե փանակերտում ու մասնակցել գիտաժողովի աշ խա­տանքներին:

Դպրոցի կոլեկտիվը ջերմ հյուրընկալության արժանա­ցավ Արցախի պետական համալսարանի ղեկավարու թյան

կողմից: Գիտաժողովի աշխատանքներին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի Կրթության և գիտու­թյան նախարար Սլավիկ Ասրյանը, պաշտոնատար այլ ան­ձինք: Նախքան գիտաժողովի լիագումար նիստը մաս նա­կիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազ մում նահատակված ուսանողների հիշատակը հավերժաց նող հուշակոթողին, այնուհետեւ ներկա գտնվեցին ՀՀ և ԼՂՀ հռչակման 25­րդ տարեդարձին նվիրված գրքերի ցու ցա­հանդեսին, որը բացվել էր ԱրՊՀ նախասրահում:

Լիագումար նիստին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյա նը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, շնորհավորեց ՀՀ և ԼՂՀ հռչակման 25­րդ տարեդարձի առթիվ: Կարևորելով գիտաժողովի նշանակությունը` ԱրՊՀ ռեկտորն իր խոսքում նշեց. «Այսօր ունենք ազատ ու անկախ, զարգացող ժո­ղովրդավարական հայկական պետություն, ուր շատ ուրախ ենք աշխարհի ցանկացած կետում ապրող հայի այցելության և, ինչու չէ, նաև հայրենադարձության համար»:

Արցախի իշխանությունների անունից գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա նշեց, որ «նման գիտաժողովները պետք է օգ տագործել որպես հարթակ` վեր հանելու մեր անցած ճանապարհի թերացումները և ավելի օբյեկտիվ ու օպտիմալ լուծումներ գտնելու խնդիրների համար»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ու արդյունա­վետ աշխատանք մաղթեց նաև Արցախի Կրթության և գի տու­թյան նախարար Ս. Ասրյանը:

Լիագումար նիստի ավարտից հետո գիտաժողովի աշ­խատանքները շարունակվեցին մասնախմբերում: Դպրոցի ուսուցիչները մասնակցեցին տարբեր մասնախմբերի աշ խա­տանքներին, իսկ տնօրեն Ա. Եդոյանը «Մանկավարժություն և հոեգեբանություն» մասնախմբում հանդես եկավ զեկույցով, որը ուղեկցվում էր սահիկաշարի շնորհանդեսով (PowerPoint ծրագրով), ինչը ջերմ ընդունելության արժանացավ ներ­կաների կողմից, տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, որին մասնակցեց նաև Լոռու մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության աշխատակից Մհեր Մելիքյանը, ով իբրև դպրոցի կառավարման խորհրդի անդամ ուղեկցում էր գիտաժողովի մասնակիցներին:

Արցախյան ուղևորությունը շարունակվեց պատ մա մշա­կութային կոթողների այցելությամբ, ուխտավորները եղան Դադիվանքում, Գանձասարում, Շուշիում, մասնակցեցին ինք նաբուխ պատարագին, և ուխտավորների հոգին լցվեց հույ սով, Արցախի ժողովրդի անկոտրում ոգու և իրեն անկախ հռչա կած ժողովրդավարական պետության գոյության և լի­նելության հավատով:

Նազիկ ԳԻՇՅԱՆՎանաձորի թիվ 19 դպրոցի պատմության ուսուցչուհի

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Page 5: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã. 9 (176) Վանաձորի կերպարվեստի

¹»Ïï»Ùµ»ñ 16, 9 (176)

Առողջությունն ամենաթանկ պարգևն է, որ ի վերուստ տրվում է մարդուն: Այն չկորցնելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ: Առողջության պահպանման և առողջ ապրելակերպի քարոզման համար Վանաձորի պետական համալսարանում հաճախ են կազմակերպվում ուսու ցո ղա­կան, մարզական միջոցառումներ:

Օրերս Վանաձորի պետական համալսարանի կեն սա­բանաքիմիական ֆակուլտետում հյուրընկալվել էին Հա յաս­տանում մեծ ճանաչում գտած Street Workout­ի ներ կա յա ցու­ցիչները (ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Հարությունյան, կազմակերպության ղեկավար՝ Ղազար Հակոբյան):

ՎՊՀ ֆիզդաստիարակության և արտակարգ իրա վի ճակ­ների ամբիոնի վարիչ Վանդոս Ղարագյոզյանի նա խա ձեռ նու­թյամբ նրանք հանդիպեցին ուսանողների հետ և ներկայա ց­րին առաջիկա ծրագրերը:

Հիշեցնենք, որ հայաստանյան Street Workout մարզա ­

ձևի նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն է, երի­տասարդներին վատ սովորություններից ետ պահելն ու փողոցից կտրելը:

Խմբի անդամները օր օրի գրանցում են նորանոր մար­զական հաջողություններ, ցուցադրական ելույթներով հան­դես գալիս հանրապետության մարզերում ու քա ղաք ներում, կառուցում ինովացիոն մարզահրապարակներ, որտեղ կա­րող են մարզվել բոլոր ցանկացողները:

Խմբի անդամները հավասարաչափ տիրապետում են և´ ուժային, և´ տեխնիկական հնարքների՝ տարբեր առաջ նու­թյուններում զբաղեցնելով մրցանակային տեղեր:

ՎՊՀ հյուրերը հանդիպման ժամանակ պատասխանե ցին ուսանողներին հուզող հարցերին, կոչ արեցին միանալ թիմին: Իսկ հանդիպման վերջում բոլորին հրավիրեցին այս տարվա ամենասպասված միջոցառմանը՝ Street Workout մարզաձևի 2016 թ. Հայաստանի առաջնությանը:

ՎՊՀ ՍԱՆԵՐԸ՝ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ

2016 թ. հոկտեմբերի 14­ին ուսումնաարտադրական պրակտիկայի շրջանակներում կենսաբանաքիմիական ֆա­կուլտետի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 4­րդ կուրսի ուսանողները կատարել են այց օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրո­նի Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինս­տիտուտ: Պրակտիկան ղեկավարում էր կեն սա բա նա քի­միական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի դասախոս, ք. գ. թ., դոցենտ Ա. Ղազարյանը: Ուսանողները տեղում ծանոթա ցել են

գործարանի ստեղծման պատմությանը, ձեռքբերումնե րին ու հաջողություններին։

Պրակտիկայի ընթացքում ուսա նող­ները ծանոթացել են օրգանական նյու­թերի կառուցվածքի և կենսաբանական ակ տիվության կապը պայմանավորող օրի նա չա փու թյուն ներին, որը նպատակ ունի ստեղծել սիրտ­անոթային, նեյ րո­տրոպ և հակաուռուցքային դեղանյութեր: Ծա նոթացել են հե տե րո ցիկ լային չհա գե­ցած միացությունների, երկհիմնային կար­բո նա թթուների կենսաբանական ակտիվ

ածանցյալների, բնական ծագում ունեցող նյութերի սինթետիկ նմանակների։

Ուսանողները վերոնշյալ ինստիտուտում ծանոթացել են նաև կենսաբանական ակտիվ բնական միացությունների քի­միա կան, ֆիզիկական­կենսաբանական հատ կու թյուն ներին, թերապևտիկ ներգործության ոլորտներին, ինստիտուտում իրականացվող սինթեզված դեղանյութերի նախակլինիկա­կան լրիվ հետազոտություններին։

Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ

ՊՐԱԿՏԻԿԱ՝ Ա. ՄՆՋՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆՈՒՐԲ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Page 6: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã. 9 (176) Վանաձորի կերպարվեստի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¹»Ïï»Ùµ»ñ 16, 9 (176)

Վանաձորի Ա. Գրիբոեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 9ա և 9բ դասարանների աշակերտները ուսուցիչներ Հ. Հով­հան նիսյանի և Զ. Արաբաջյանի ուղեկցությամբ Վանաձորի պե տական համալսարանի կենսաբանաքիմիական ֆա կուլ­տե տում էին:

Մասնագիտական գիտելիքները խորացնելու, այս առար­կա ների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպա­տա կով բուհում կազմակերպվել էր խաղ­վիկտորինա, ինչ­պես նաև գործնական ցուցադրություն՝ լաբորատոր փորձեր:

Խաղ­վիկտորինայի անցկացմանը հետևում էր կեն սա բա­նա քիմիական ֆակուլտետի դեկան Զարուհի Վարդանյանը: Նա նշեց, որ բուհ­դպրոց կապերի ամրապնդման նպատա­կով ֆա կուլտետը սերտ համագործակցում է ավագ դպրոց­նե րի, ինչպես նաև դասավանդող ուսուցչական կազմի հետ:

Դպրոցականները հանդես եկան «Պրոտոն» և «Պատանի քի միկոսներ» թիմերով: Վիկտորինայի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը փորձում էր ճշգրիտ պատասխաններ տալ կենսաբանությանը, քիմիային, աշխարհագրությանը, ֆի զի­կա յին վերաբերող հարցերին:

Նոյեմբերի 17­ին աշխարհը նշում է Ուսա­նող ների միջազգային օրը։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս այն նշվեց նաև Վանաձորի պետական հա մալ սա­րանում: ՎՊՀ մշակույթի կենտրոնի նա խա ձեռ­նու թյամբ կազմակերպվեց համերգ, որին մասնակցեցին տարբեր ֆակուլտետներից ներ­գրավված շնորհալի ուսանողներ: Մինչ կա­տարումների անցնելը ուսանողները մեկնեցին տոնի խորհուրդը, թե որտեղից են գալիս վեր­ջինիս ակունքները: Հիշեցնենք, որ տոնի պատ­մու թյունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939 թ. հոկտեմբերի 28­ին Պրահայի ուսա նող­ները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տա րե­դարձը։ Հետագայում արդեն Ուսանողների հա­մաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17­ը հռչա­կեց Ուսանողների միջազգային օր։ Այսօր էլ պե տության զարգացման գործընթացում մեծապես կարևոր վում է ու սա­նողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր ու սա­նողներն են մեր գալիքը կեր տողները:

Հիշարժան օրվա առթիվ ողջունեց ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը. «Սիրելի´ ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների

միջազգային օրվա կապակցությամբ: Միշտ կարևորեք Ուա­նողական տարիները և հարստացրեք ձեր գիտելիքները: Մասնագիտական գիտելիքներով հարուստ երի տա սարդ­ներով է պայմանավորված գիտական մտքի զար գացումն ու ողջ հասարակության առաջընթացը: Մաղ թում եմ լա վա տե­սություն, հաստատուն կամք, նպատակների իրա կա նա ցում և ուսման մեջ հաջողություն»:

Վիկտորինայի ժամանակ զեկույցով հանդես եկավ կեն­սա բանաքիմիական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» մաս նագիտության 4­րդ կուրսի ուսանող Նանե Պետրոսյանը՝ «Հայկական այբուբենը և մետաղների հայկական ան­վանակարգումը» թեմայով:

Մրցույթի ավարտից հետո քիմիայի ամբիոնի դոցենտ Արմինե Ղազարյանի ուղեկցությամբ աշակերտները այ ցե լե­ցին քիմիայի լաբորատորիա: Այնտեղ աշակերտների մաս­նակցությամբ ցուցադրվեցին մի շարք դիտարժան փորձեր:

Այսօրինակ համագործակցությունը մեծ հնարավորություն է տալիս դպրոցականներին` տեխնիկապես հարուստ լա­բորատորիաներում իրականացնել դիտարժան փորձեր: Աշա կերտները ոգևորությամբ հետևում էին փորձերի ըն­թացքին. շատերի համար դա քիմիայի առաջին փորձն էր. նման հնարավորություն դպրոցում չկա:

Քիմիայի ուսուց չուհի Զ. Արաբաջյանը շնորհակալություն հայտնեց դեկան Զ. Վար դանյանին և դասախոս Ա. Ղա զար­յանին՝ պատշաճ վերաբերմունքի և համագործակցության համար:

Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ

ՎՊՀ­ՈՒՄ ՆՇՎԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՊԱԳԱ ՔԻՄԻԿՈՍՆԵՐՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ՝ ՎՊՀ­ՈՒՄ

Page 7: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã. 9 (176) Վանաձորի կերպարվեստի

¹»Ïï»Ùµ»ñ 16, 9 (176)

Ուսանողական կյանքի գույներից շատ բան պակաս կլինի՝ առանց մշակութային և ճանաչողական էքսկուր­սիաների: Այդ բանի գիտակցմամբ էր, որ մենք՝ ՎՊՀ «Հայոց լեզու և գրականություն» 1­ին կուրսի ուսանողներս, կուրսի խորհրդատու Հ. Մելքոնյանի նախաձեռնությամբ և ուղեկ­ցությամբ, իրականացրինք կուրսի առաջին էքսկուրսիան: Ուղղությունը դեպի մայրաքաղաք էր, հիմնական նպատակը՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի դիտումը: Աշնա նա­յին Երևանը մեզ դիմավորեց արևային եղանակով՝ ներ­կայացումից առաջ հրավիրելով գեղեցիկ զբոսանքի: Սակայն մինչ զբոսնելը որոշեցինք այցելել նաև Հայաստանի պատ­մության թանգարան: Ու սկսվեց մի ուշագրավ զբոսանք հա­յոց պատմության էջերով: Մեր առջև հառնեցին պատ մության դասագրքերից ծանոթ և անծանոթ գտածոներ՝ կեն ցաղային իրերի ու զարդերի, թագավորական և զինվորական հան­դերձանքի ու սպառազինության, դրամների, գորգերի, սա­փորների, սեպագիր արձանագրությունների ու անդրիների ձևով, տարազներ, մայրաքաղաքների ու վանքերի ման րա­կերտներ և այլ վկայություններ, որոնք եղել են մեր նախնինե­րի ստեղծագործ մտքի նվաճումները: Միայն հին պատ մու­թյանը նվիրված սրահներով անցնելը բավա կան էր ազգային հպարտություն ապրելու համար: Անցնելով սրահ առ սրահ և մեր աչքերում ու հոգիներում տպավորելով այն ամենը, ինչ հնարավոր էր մեկ այցով միայն (լուսանկարել, ցավոք, ար­

գելված էր)՝ դուրս եկանք թանգարանից՝ կարծես մտնելով մեկ այլ սրահ, որտեղ մեր պատմության ներկան էր: Ու ընտրվեց հաջորդ կանգառը՝ այս անգամ՝ լիցքաթափվելու նպատակով՝ «Հաղթանակ» զբոսայգին: Աշնանային գեղեցիկ զբոսանք, լուսանկարներ՝ Երևանի համայնապատկերի ֆո­նին, և կարուսել... Եվ քանի որ քայլելու ցանկությունը մեծ էր, զբոսայգուց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն հասնելու համար ընտրեցինք «Կասկադ» համալիրի աստիճանները: Որքա՜ն գեղեցիկ է երևանյան այս հատվածը, որքա՜ն ժպտուն և երիտասարդական...

Դահլիճում գտնվելն իսկ արդեն մեծ տոն է և անմոռանալի իրադարձություն: Հնչեցին առաջին նոտաները, և խա չա­տրյանական հնչյուն ների ներքո մեր առջև բացվեց բալետի խորհրդավոր աշ խարհը՝ պատմությանը հայտնի անկա խու­թյան մարտիկի ա մե նախորհրդանշական և ամե նա դրա մա­տիկ կերպարի մաքառումներով: Ու մեզ համակում է մի նոր հպարտություն՝ Ա. Խաչատրյան, «Սպարտակ» բա լետ, փայ­լուն կա տա րո ղական կազմ և փառահեղ նվա գա խումբ ունե­նալու համար: Օպերայից դուրս եկանք մեծ հիաց մունքով և հատ կապես գլխավոր դերակատարներ Սևակ Ավետիսյանի (Սպարտակ) և Սյուզաննա Փիրումյանի (Ֆրի գիա) բարձ րար­վեստ զու գա պարերից տպավորված:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1­ին կուրսի ուսանողներ

2016 թ. նոյեմբերի 18­ին ՎՊՀ­ում անցկացվեց Լոռու մարզի դպրոցականների ասմունքի մրցույթ` նվիրված Հրաչյա Սարուխանի պոեզիային:

Մրցույթին մասնակցեցին Լոռու մարզի դպրոցների և վարժարանների VIII­XII դասարանների 70 աշակերտներ, այդ թվում ք. Վանաձորի թ. 2, 4, 5, 6, 11, 17, 20, 23, 24, 30, «Էվրիկա» դպրոցներից, ՎՊՀ վարժարանից, Ստեփանավան քաղաքի թիվ 6 միջն. և ավագ դպրոցներից, թիվ 1 վար ժա­րանից, Տաշիրի ավագ և Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցներից, Շահումյան, Լեռնապատ, Կուրթան, Լեռնանցք, Գար գառ, Շամլուղ գյուղերի միջնակարգ դպրոց ներից: Մրցույ թի ընթացքում աշակերտները ներ կայացրին Հ. Սա րու­խանի ստեղծագործությունները:

Համագործակցության և կապերի բաժին

Հ Ր Ա Չ Յ Ա Ս Ա Ր Ո Ւ Խ Ա Ն Ի ՊՈԵԶԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅՑ ԵՐԵՎԱՆ

Page 8: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü - VSU176)-16,12.2016.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ¸ºÎîºØ´ºð 16, 2016 Ã. 9 (176) Վանաձորի կերպարվեստի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

¹»Ïï»Ùµ»ñ 16, 9 (176)

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727

2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36

¾É. ÷áëïª [email protected]

ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ

îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ

ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü

ä³ï³ë˳ݳïáõ` ²ÝÇ Ê²â²îðÚ²Ü

гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ

1. Անդերսոն Շ., Աղքատ սպիտակամորթը, վեպ (անգլ. թարգմ. Վ. Ավետիսյան), Սովետական գրող, Երևան, 1982 թ., 304 էջ

2. Ավդեենկո Ա., Անտեսանելիների հետքերով, Սովետական գրող, Երևան, 1978 թ., 496 էջ

3. Ավետիսյան Կ. Մ., Պատանի աշխարհագրագետ, Սո վե­տա կան գրող, Երևան, 1985 թ., 496 էջ

4. Բերկեշի Ա., Կնիքով մատանին, Հայաստան, երևան, 1971 թ., 802 էջ

5. Շտեկլի Ա., Գալիլեյ (ռուսերենից թարգմանեց Վլ. Մա նո­յանը), Հայաստան, Երևան, 1984 թ., 440 էջ

6. Գալպերին Ս. Ի., Գոլիշևա Կ. Պ., Մարդու և կենդանիների ֆիզոլոգիա, Մաս 1., Մուտք, Երևան, 1968 թ., 390 էջ

7. Գալպերին Ս. Ի., Գոլիշևա Կ. Պ., Մարդու և կենդանիների ֆիզոլոգիա, Մաս 2., Մուտք, Երևան, 1968 թ., 334 էջ

8. Գալստյան Վ. Ս., Սուր և անհետաձգելի որոշ հի վան դու­թյունների առաջին բուժօգնության տեղեկագիրք, Հա յաս­տան, Երևան, 1982 թ., 88 էջ

9. Գյուլնազարյան Խ., Մեռած աշխարհի ակամա բնա­կիչները: Անտեսանելի Ստվերներ, Հայաստան, Երևան, 1968 թ., 230 էջ

10. Դեղաբանություն. Դասագիրք բժշկական ինստիտուտի ուսանողների համար /Է. Գաբրիելյան և ուրիշներ. Լիգանդ, Երևան, 1992 թ., 452 էջ

11. Դյումա Ա., Մարգո թագուհին, վեպ, Նաիրի, Երևան, 1991 թ., 704 էջ

12. Դյումա Ա., Սև կակաչ, վեպ, Հայաստան, Երևան, 1968թ., 295 էջ

13. Դումբաձե Ն., Ընտիր երկեր 2 հատորով, Հատոր 1, Սո­վե տական գրող, Երևան, 1987 թ., 584 էջ

14. Եֆրեմով Ի., Անդրոմեդի միգամածությունը, Հայ պետ­հրատ, Երևան, 1963 թ., 459 էջ

15. Իբսեն Հ., Պիեսներ (ռուս. թարգմ. Ս. Պայազատ), Հա յաս­տան, Երևան, 1968 թ., 353 էջ

16. Լաստիվերտցի Արիստակես, Պատմություն (թարգ մա նու­թյու նը Վ. Ս. Գևորգյանի), Հայաստան, Երևան, 1971 թ., 153 էջ

17. Լիխտենբերգ Գ. Ք., Աֆորիզմներ, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1979 թ., 351 էջ

18. Լոնդոն Ջ., Երկերի ժողովածու 12 հատորով, Հատոր 3, Հայաստան, Երևան, 1965 թ., 660 էջ

19. Խանզադյան Ս., Քարանձավի բնակիչները, Սովետական գրող, Երևան, 1979 թ., 101 էջ

20. Խալափյան Զ., Մեռնող հառնողը, Հայաստան, Երևան, 1975 թ., 530 էջ

21. Կարմիր ավտոմեքենան: Աֆրիկ գրողների պատմվածք­ներ, վիպակներ, Սովետական գրող, Երևան, 1986 թ., 220 էջ

22. Կծոյան Ա. Ս., Բժշկագիտությունը Հայաստանում XI­XIV դարերում, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1968 թ., 437 էջ

23. Հայաստանի հնագիտական հուշարձանները: Հատոր 3. Պրակ 1. – Հին Հայաստանի ապակին (I­IV դդ.), ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1969 թ., 69 էջ+34 նկար

24. Հայկական ժողովրդական երգեր և պարեր (մշ.՝ Թ. Ալ թուն ­յանի), Հայպետհրատ, Երևան, 1958 թ., 135 էջ

25. Մանուկյան Ջ. Հ., Հիվանդի ընդհանուր խնամքը: Ուսում­նական ձեռնարկ, Երևան, 1996 թ., 171 էջ

26. Մարչևսկի Մ., Տամբուկտու կղզին, Հայաստան, Երևան, 1968 թ., 618 էջ

27. Ռիբակով Ա., 35 և մյուս թվականները, վեպ, Խորհրդային գրող, Երևան, 1990 թ., 432 էջ

28. Տոլստոյ Լ. Ն., Պատմվածքներ: Կազակներ, վիպակ, Լույս, Երևան, 1987 թ., 400 էջ

29. Սանդ Ժ., Ինդիանա, վեպ, Խորհրդային գրող, Երևան, 1990 թ., 272 էջ

30. Սավելև Ի. Վ., Ընդհանուր ֆիզիկայի դասընթաց: Հատոր 2.­Էլեկտրականություն, Լույս, Երևան, 1977 թ., 527 էջ

31. Սիմոնյան Կ. Ա., Երկրորդ արևը: Փոքր առյուծի Ադամը: Վալտեր Բուշ, Հայպետհրատ, Երևան, 1962 թ., 263 էջ

32. Ուխտագնացություն դեպի երկիր: Ժողովածու: Դպրո ցա­կան բարձր տարիքի համար, Սովետական գրող, Երևան, 1986 թ., 440 էջ

33. Ֆոյխտվանգեր Լ., Գոյա կամ իմացության դժվարին ուղին, Խորհրդային գրող, Երևան, 1989 թ., 632 էջ

34. Аничков С. В., Беленький М. Л., Учебник фармаколо гии, изд. 2­е: Медицина, Ленинград, 1968 г., 471 стр.

35. Багдасарян Э. Г., Егишян Р. Е., Тактика лечения не дос­та точности кровообращения сердечными гли ко зи дами, Уч. пособие, Москва, 1983 г., 30 стр.

Օրերս Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզ­վի ամբիոնը հյուրընկալել էր Վանաձորի թիվ 18 դպրոցի

պատմության վաստակավոր ուսուցչուհի Ծաղիկ Պա րոն յա­նին: Նա ամբիոնին նվիրեց հայագիտությանը և հա յե րե նա­գի տությանը վերաբերող արժեքավոր գրքեր:

Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Հարությունյանը ողջունեց այս նախաձեռնությունը և ամբիոնի անունից շնորհակալություն հայտնեց տիկին Պարոնյանին՝ հույս հայտնելով, որ նման օրինակը վարակիչ կլինի շատերի համար. «Կարևորում ենք այն փաստը, որ հայագիտությանը նպաստ բերող և այսօր մատենագիտական արժեք ներ կա­յացնող այս գրքերը ոչ թե պիտի փոշոտվեն անձնական գրադարանում, այլ պիտի շարունակեն իրենց «կյանքը» հա­յա գետ լեզվաբանների, բանասիրությամբ հե տա քրքրվող նե­րի, մեր ուսանողների գրասեղաններին՝ շարունակելով նպաստ բերել հայագիտության զարգացմանը»:

Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ

ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑԻՆ ԳՐՔԵՐՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՄԲԻՈՆԻՆ