Mtnolort

8
ՄՄՄՄՄՄՄՄ

Transcript of Mtnolort

Page 1: Mtnolort

Մթնոլորտ

Page 2: Mtnolort

Մթնոլորտը երկնային մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ: Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն: Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել: 

Page 3: Mtnolort

Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը: Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար: Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևիուլտրամանուշակագույն ճառագայթներ ից պաշտպանող շերտ: 

Page 4: Mtnolort

Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները: Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը:

Page 5: Mtnolort

Մթնոլորտային ճնշումը մթնոլորտի հիդրոստատիկ ճնշումն է նրա բաղադրության մեջ մտնող բոլոր մարմինների վրա: Մթնոլորտային ճնշումը ձևավորվում է օդի` գրավիտացիոն ձգողականությամբ դեպի մոլորակը: Ճնշման չափման միավորը, որը կոչվում է նաև մթնոլորտ, որոշված է 101325 Պա կամ 760 մմ սնդիկի սյուն: Մթնոլորտային ճնշումը նվազում է բարձրադիր վայրերում` պայմանավորված գազի շերտի ծավալի նվազմամբ:

Page 6: Mtnolort

Մթնոլորտի բաղադրությունը Մոլորակի մթնոլորտի սկզբնական բաղադրությունը

կախված է մոլորակի ձևավորման փուլում արևի քիմիական և ջերմային հատկություններից , ինչպես նաև հետագա փուլում մթնոլորտային շերտ այլ գազերի մուտքով: Հետո գազային ծածկի բաղադրությունը էվոլյուցիայի է ենթարկվում տարբեր գործոնների ազդեցության հետևանքով: Վեներայի (Արուսյակ) և Մարսիմթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխածնի երկօքսիդից, ինչպես նաև ազոտի, արգոնի, թթվածնի և այլ գազերի աննշան չափաբաժնից: Երկիր մոլորակի մթնոլորտը մեծ մասամբ հանդիսանում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության նախապայման: 

Page 7: Mtnolort

Երկրի մթնոլորտային օդի մոտավոր բաղադրությունը. ազոտ` 78,08%, թթվածին` 20,95%, արգոն` 0,93%,ածխածնի երկօքսիդ` 0,038%, ջրային գոլորշի` մոտ 1%: Բացի այս չնչին քանակությամբ պարունակվում է նաև ջրածին, հելիում, մի շարք այլ ՙազնիվ գազեր՚ և աղտոտիչներ: Ցածր ջերմաստիճան ունեցող գազային հսկաները, ինչպիսիք են Յուպիտերը,Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, հիմնականում ունակ են իրենց շուրջը պահպանել փոքր մոլեկուլային զանգված ունեցող գազեր` ջրածին և հելիում: Բարձր ջերմաստճանային հսկաները, օրինակ Օսիրիսը կամ Պեգաս 51 b –ն, ընդհակառակը, չեն կարողանում պահել այն և նրանց մթնոլորտային գազերի մոլեկուլները ցրվում են տարածության մեջ: Այս գործընթացը դանդաղ և անընդհատ շարունակական բնույթ ունի:

Page 8: Mtnolort

Նելլի Գսպոյան