Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership...

9
User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 1/9 ___________________________________________________________________________________________________________ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ Գյուղատնտեսության արտադրողականության մշտադիտարկման ձեռնարկ, Հայաստան/Վրաստան 1. Ծառայության կառուցվածքի ամփոփագիր Մուտք գործելուց (login) հետո վահանակ է ցուցադրվում (Dashboard)։ Այն իր մեջ ներառում է հիմնական տեղեկատվությունը և համակարգի կարգավիճակը։ Հիմնական մենյուն, որի միջոցով մոդուլները կարող եք տեսնել, գտնվում է վերին տողում (bar)։ Պատկեր 1. Մուտք գործելուց հետո երևացող հարթակը։ Հիմնական մենյուն ընդգծված է կարմիր շրջանակով։

Transcript of Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership...

Page 1: Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 2/9 _____ Աղյուսակ

User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB

Author: GeoPulse Page 1/9 ___________________________________________________________________________________________________________

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Գյուղատնտեսության արտադրողականության մշտադիտարկման ձեռնարկ,

Հայաստան/Վրաստան

1. Ծառայության կառուցվածքի ամփոփագիր

Մուտք գործելուց (login) հետո վահանակ է ցուցադրվում (Dashboard)։ Այն իր մեջ ներառում է

հիմնական տեղեկատվությունը և համակարգի կարգավիճակը։ Հիմնական մենյուն, որի միջոցով

մոդուլները կարող եք տեսնել, գտնվում է վերին տողում (bar)։

Պատկեր 1. Մուտք գործելուց հետո երևացող հարթակը։ Հիմնական մենյուն ընդգծված է կարմիր շրջանակով։

Page 2: Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 2/9 _____ Աղյուսակ

User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB

Author: GeoPulse Page 2/9 ___________________________________________________________________________________________________________

Աղյուսակ 1. Համացանցային/ինտերնետային ծառայության մոդուլներն իրենց համապատասխան

գործառույթներով։

Մոդուլ Հիմնական գործառույթներ

Առաջնային մոդուլներ

Արտադրողականություն

Հետևում է շրջանի մշակաբույսերի ընդհանուր

արտադրողականությանը

Հասկանում է եղանակի և կլիմայի ազդեցությունը

Կանխորոշում է հիմնական մշակաբույսերի բերքը (ցորեն)

Ջրօգտագործողներ

Մշտադիտարկում է ոռոգվող տարածքների

օրինաչափությունները

Դասակարգում է ջրօգտագործողներին և հողակտորները՝

ըստ ակներև ջրօգտագործման

Բացահայտում է առանձին ջրօգտագործողներին

տարածության մեջ և մշտադիտարկում նրանց

գործունեությունը

Ջրի արտահոսքի

վերլուծություն

Մշտադիտարկում է բուսականության փոփոխությունը

ոռոգման ջրանցքների երկայնքով

Ավտմատ ահազանգ է տալիս բուսականության

փոփոխության ժամանակ

Երկրորդական մոդուլներ

Վահանակ Ծանոթացնում է համակարգի կարգավիճակի հետ

Տարածաշրջաններ Թվարկում է մշտադիտարկվող տարածքները

Ջրանցքներ Թվարկում է մշտադիտարկվող ջրանցքները/գետերը

2. Մոդուլի արդյունավետությունը

Մոդուլի արտադրողականությունը բաղկացած է վերին մասից, որն աշխատում է քարտեզների հետ և

ստորին մասից, որը տեղեկատվությունն ամփոփում է գրաֆիկների և աղյուսակների տեսքով։ Երկու

հատվածները միմյանց հետ կապվում են այնպես, որ քարտեզի վրա տվյալի շերտն ընտրելիս (հիմնական

մենյուի տակ գտնվող կախվող հրամանները, վերին աջ հատվածում), կամ պոլիգոնի վրա սեղմելիս

բացվում են առնչվող գրաֆիկներն ու աղյուսակները։

Քարտեզի հատվածը ներառում է ձախ կողմի տվյալների շերտի ընտրության պանելը և քարտեզի վերին

աջ մասի մոտ գտնվող գործիքների հավաքածուն։ Տվյալների շերտերի ցուցակը բերված է ստորև

աղյուսակում։

Page 3: Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 2/9 _____ Աղյուսակ

User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB

Author: GeoPulse Page 3/9 ___________________________________________________________________________________________________________

Պատկեր 2. Մոդուլի արդյունավետությունը՝ կանխադրված դասավորությունը (default layout)

Աղյուսակ 2. Արտադրողականության մոդուլի տվյալների շերտերը մատչելի են քարտեզների տեսքով

Տվյալների շերտ Նկարագրություն

ԿԿԿ/RGB Արբանյակային պատկերի կարմիր-կանաչ-կապույտ/Red-Green-Blue

կամ “իրական գույների” պատկերում

NDVI Բուսականության նորմալ տարբերության ցուցիչը/ Normalised Difference

Vegetation Index

NDVI սեզոնը/season Սեզոնների ընթացքում միջին NDVI-ը

NDWI Ջրի նորմալ տարբերության ցուցիչը/ Normalised Difference Water Index

Դասակարգում/Classification L2 Մշակաբույսերի դասակարգումը (տրվել է GISAT ընկերության կողմից)

L2 շերտի դասակարգման պատկերը (մշակաբույսերի տեսակի քարտեզը) բերված է Պատկեր 3-ում։

Page 4: Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 2/9 _____ Աղյուսակ

User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB

Author: GeoPulse Page 4/9 ___________________________________________________________________________________________________________

Պատկեր 3. Մոդուլի արտադրողականությունը՝ մշակաբույսի քարտեզի պատկերի դասավորությունը։

Պատկեր 4. Արտադրողականության մոդուլի հատվածը մոտիկից, որտեղ գտնվում են գործիքները՝ 1. Geolocation/աշխարհագրական տեղադիրքը (ցույց է տալիս ընթացիկ տեղադիրքը), 2. Split screen/տրոհման էկրանը (թույլ է տալիս քարտեզի վրա ցույց տալ երկու շերտ), 3. Labels/պիտակները (ցույց է տալիս մշտադիտարկվող տարածքների սահմանների ներսում գտնվող անունները), 4. Download/ներբեռնում, 5. Basemap/բազային քարտեզը, 6. Full screen/էկրանն ամբողջությամբ, 7. Zoom/խոշորացում։

Page 5: Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 2/9 _____ Աղյուսակ

User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB

Author: GeoPulse Page 5/9 ___________________________________________________________________________________________________________

Արտադրողականության մոդուլի ստորին հատվածը կազմված է ստորև աղյուսակ 3-ում թվարկված

տարբեր ժամանակային շարքերի անջատիչների հավաքածուից։ Բացի այդ, գոյություն ունի աղյուսակ,

որը տրամադրում է սեզոնի տևողության և ընդհանուր արտադրողականութան հետ կապված սեզոնային

վիճակագրությունը։

Աղյուսակ 3. Արտադրողականության մոդուլի տվյալների շերտերը մատչելի են որպես միջին չափումների

ժամանակային շարքեր

Տվյալների շերտ Նկարագրություն Աղբյուր

EVI

Արբանյակային պատկերի կարմիր-կանաչ-

կապույտ/Red-Green-Blue կամ “իրական գույների”

պատկերում

Արբանյակ (MODIS)

Ջերմաստիճան Բուսականության նորմալ տարբերության

ցուցիչը/Normalised Difference Vegetation Index

Օդերևութաբանական

կայան / մոդել

GDD Աճող ջերմաստիճանի օրերը/Growing Degree Days Օդերևութաբանական

կայան / մոդել

Տեղումներ/Precipitation Տեղումներ Օդերևութաբանական

կայան / մոդել

Գումարային

տեղումներ/Cumulative

Precipitation

Գումարային տեղումները սկսած տարվա սկզբից Օդերևութաբանական

կայան / մոդել

ET Գումարային գոլորշացում / Evapotranspiration Օդերևութաբանական

կայան / մոդել

SMD Հողի խոնավության դեֆիցիտ / Soil Moisture Deficit

Օդերևութաբանական

կայան / մոդել + EVI

(արբանյակ)

Մշակաբույսեր/Crops Մշակաբույսերի տեսակների վիճակագրությունը GISAT-

ից Սենթինել/Sentinel-2

Արտադրողականության մոդուլը հնարավորություն է տալիս ուսումնասիրել բուսականության աճի հետ

կապակցված տարածական և ժամանակային օրինաչափությունները։ Նախապես սահմանված ընդհանուր

մշտադիտարկվող տարածքները գնահատելու համար դրանք պետք է ընտրվեն վերին աջ մոդուլի

կախվող ցանկից: Բացի այդ, GISAT-ից ստացված մշակաբույսերի քարտեզի վրա ցույց է տրված առանձին

մշակաբույսերի որոշ մոտավոր արտադրողականությունը։ Այս օրինակները տրվում են որպես առանձին

շերտեր: Սեզոնային վիճակագրությունը (նաև մշակաբույսերի արտադրողականության փռոքսին

(ծառայության ինտերֆեյսի համակարգչային ապահովում) բերվում են աղյուսակով և կարող են

ներբեռնվել: Կախեթիի ցորենի արտադրողականությունն արտահայտվում է միջին բերքատվությամբ (տ /

հա), որը հիմնված է երկրի կողմից տրամադրված չափաբերման տվյալների վրա:

Ընտրված մշտադիտարկվող տարածքի վերաբերյալ տվյալները ներբեռնելու համար օգտատերը պետք է

սեղմի Ներբեռնման գործիքի վրա (Պատկեր 4): Սա արտածում է/դուրս է բերում մեկ սեղմված/zip ֆայլ,

Պատկեր 5-ում թվարկված բովանդակությամբ։

Page 6: Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 2/9 _____ Աղյուսակ

User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB

Author: GeoPulse Page 6/9 ___________________________________________________________________________________________________________

Պատկեր 5. Ներբեռնելու գործիքով արտածված տվյալների բովանդակության նախադիտում․ 1. Landsat

արբանյակներից NDVI քարտեզները, 2. Landsat արբանյակներից RBG-ի շերտերը, 3. Sentinel-2 արբանյակներից NDVI քարտեզները, 4. Sentinel-2 արբանյակներից NDWI-ի շերտերը, 5. Sentinel-2 արբանյակներից RBG-ի շերտերը, 6. KML (Google Earth) ֆայլը՝ մշտադիտարկված տարածքների ուրվագծով, 7. (csv)/ստորակետով առանձնացված ֆայլեր ժամանակային շարքի տվյալներով, 8. Շեյփ ֆայլ/Shape file մշտադիտարկված տարածքի ուրվագծով:

3. Ջրօգտագործողների մոդուլը

Ջրօգտագործողների մոդուլը հիմնականում բաղկացած է մեկ աղյուսակից, որը կարելի է բարձրացնել և

իջեցնել (scrolled) ուղղահայաց կերպով (ջրօգտագործողների և հողատարածքների միջև), ինչպես նաև

հորիզոնական ուղղությամբ աջ ու ձախ տեղաշարժել (տարբեր ժամանակահատվածներում գնահատել

չափումները): Այն հնարավորություն է տալիս ուղղակիորեն համեմատել մշտադիտարկվող

հողակտորները/ջրօգտագործողներին, և անհրաժեշտորեն, դասակարգել դրանք ըստ ակնհայտ

արտադրողականության / ջրօգտագործման / ջրի դեֆիցիտի, ինչպես նաև եղանակով պայմանավորված

ջրի պահանջարկի և փաստացի ակնհայտ ջրօգտագործման միջև եղած անհամապատասխանության:

Աղյուսակի բոլոր սյունակները կարող են օգտագործվել ջրօգտագործողների / հողակորների

խմբավորման համար, մինչդեռ ամենակարևորը ամփոփ վիճակագրությունն է, որի սյունակները գտնվում

են աղյուսակի աջ եզրում։

Page 7: Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 2/9 _____ Աղյուսակ

User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB

Author: GeoPulse Page 7/9 ___________________________________________________________________________________________________________

Պատկեր 6. Ջրօգտագործողների մոդուլի կանխադրված/default պատկերի նախադիտում:

Ընտրված ջրօգտագործողի տեղանքը և պատմությունը ստուգելու համար ծրագրային հավելվածի

օգտատերը պետք է սեղմի անվան վրա, որը կբացի Պատկեր 7-ում ցուցադրված պանելը։

Պատկեր 7. Ջրօգտագործողների մոդուլի նախադիտումը այնպիսի ռեժիմում, որը թույլ է տալիս նախադիտել ընտրված ջրօգտագործողի/ հողակտորի գտնվելու վայրը և պատմությունը։

Page 8: Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 2/9 _____ Աղյուսակ

User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB

Author: GeoPulse Page 8/9 ___________________________________________________________________________________________________________

4. Արտահոսքի վերլուծության մոդուլ

Արտահոսքի վերլուծության մոդուլները նախատեսված են ոռոգման ջրանցքի երկայնքով

բուսականության փոփոխությունը գնահատելու համար, որը կվկայի ջրանցքում ջրի առկայության մասին։

Ներկայացված օրինակով (Նկար 8) ջրանցքի հյուսիսային հատվածն օգտագործվում է ոռոգման

նպատակով, մինչդեռ հարավային հատվածն անցնում է համեմատաբար լերկ լանդշաֆտի միջով։ Ջրի

ապահովման անոմալիաների մեկ կիլոմետրանոց տարածական մասշտաբի դեպքում սպասվում է, որ

կարտահայտվի բուսականության փարթամությունը։ Հարկ է նշել, որ այդ փոփոխությունները պետք է

առանձնացվեն ֆենոլոգիայի վրա հիմնված տատանումներից: Փոփոխությունները կարող են արտացոլվել

ինչպես քարտեզի, այնպես էլ վերին գրաֆիկի վրա (ձախ կողմում գտնվող երկար սյունակները

համապատասխանում են ջրանցքի հյուսիսային հատվածին): Կոնկրետ տեղանքում բուսականության

աճի պատմությունը (ներքևի դիագրաման) տեսնելու համար օգտատերը պետք է սեղմի դա կա՛մ

քարտեզի, կա՛մ էլ վերին գրաֆիկի վրա:

Պատկեր 8. Արտահոսքի վերլուծության մոդուլի կանխադրված պատկերը

Page 9: Handbook - agricultural productivity · User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB Author: GeoPulse Page 2/9 _____ Աղյուսակ

User Handbook Earth Observation for Eastern Partnership ESRIN/Contract No. 4000117356/16/I-NB

Author: GeoPulse Page 9/9 ___________________________________________________________________________________________________________

Մոդուլը կարող է օգտագործվել բուսականության փոփոխության դեպքում ազդանշան տալու

նպատակով։ Դա կատարվում է վերին ձախ պանելի միջոցով, որը նույնպես ցույց է տրված Պատկեր 9-ում:

Ազդանշանի սահմանումը պահանջում է՝ (i) այն անվանել, (ii) ընտրել թե համակարգը պետք է դիտարկի

աճման (> =) թե նվազման (<=) միտումը և (iii) նշել բուսականության ցուցիչի շեմը, որից հետո ազդանշան

է տրվում: Օգտագործողը կարող է նշված ահազանգերը անջատել կամ նորից միացնել։ Շեմը խախտվելիս

ջրօգտագործողը ծանուցվում է էլեկտրոնային փոստով:

Պատկեր 9. Արտահոսքի վերլուծության մոդուլի ազդանշանի/ահանզանգի կարգավորման պանելը (էլ․

փոստով ծանուցումը), աշխատում է, երբ ընտրված վայրում արբանյակի կողմից գրանցված բուսականության ցուցիչը գերազանցում է օգտագործողի կողմից ընտրված շեմը։ Ծանուցումը տեղի կունենա հատկապես միայն այն դեպքում, երբ ցուցիչը իջնի շեմի սահմանին (այսինքն, բուսականության փարթամության նվազում /ֆոտոսինթեզի նվազում) կամ միայն այն դեպքում, երբ այն կբարձրանա մինչև շեմը (այսինքն, ֆոտոսինթեզի աճ)։