bodhi.name€¦ · Web view- Ինչպե՞ս է նա ինքն այստեղ գալիս, -...

460
ՄՄՄՄ-3 ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄ 01. ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓ, ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ, ՓՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ, ՓՓՓՓՓՓ, ՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓ, ՓՓՓ ՓՓՓ, ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ: ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ: ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓ, ՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ, ՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ: ՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓ, ՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ Փ, ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓ Փ ՓՓՓՓՓ ՓՓՓՓ, ՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ, ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓ: ՓՓ ՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ, ՓՓՓՓՓՓՓՓ Փ, ՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓ, ՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓ: ՓՓՓՓՓՓՓՓ Փ ՓՓՓ, ՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ: - ՓՓՓՓՓՓՓ Փ ՓՓ ՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ, - ՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ, ՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓ: - ՓՓՓ ՓՓՓ ՓՓՓ, - ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓ, ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓ, - ՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓ Փ, ՓՓՓՓՓ ՓՓ ՓՓ ՓՓՓ ՓՓ ՓՓ ՓՓՓՓՓ: - ՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓ ՓՓ ՓՓ ՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓ: ՓՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓ Փ, ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ Փ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓ, ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ, ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ, ՓՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ… ՓՓ ՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓ: - ՓՓ, ՓՓ ՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ,- ՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓ: - ՓՓՓՓՓՓ: ՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓ, ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ Փ ՓՓՓՓՓ

Transcript of bodhi.name€¦ · Web view- Ինչպե՞ս է նա ինքն այստեղ գալիս, -...

ՄԱՅԱ-3

Ամուր գետեր, մարմարե քամի

01.

Փոշոտ ճանապարհը անխղճորեն գալարվում էր, անիվների տակ թողնելով փոսեր, վտակներ ու քարքարուտներ, այնպես, որ Ջեյնի մոտ ինքնաբերաբար զարմանքի բացականչություններ էին հնչում, երբ հին, զրնգացող ավտոմեքենան այնուամենայնիվ հաջողությամբ հաղթահարում էր հերթական փորձությունը: Ավելի կոնկրետ ասած այդ բացականչությունները նրա մոտ արտահայտվում էին ճնշված նստատեղով կատարված ամուր հարվածներով: Երբեմն վերելքի զառիթափությունը այնքան մեծ էր լինում, որ տաքսու վարորդը ստիպված էր լինում արգելակել, դուրս գալ մեքենայից ու փորձել գտնել այդ զառիթափությունը հաղթահարելու ամենաօպտիմալ միջոցը: Ամեն անգամ Ջեյնին թվում էր, թե այդ կանգառը վերջինն է, ու այստեղից արդեն պետք է ոտքով գնալ, ինչը հազիվ թե նրա տասնվեցժամյա ճանապարհորդության հաճելի շարունակությունը կլիներ, անհեթեթ արևն էլ մյուս կողմից էր այրում: Եվ ամեն անգամ տաքսու վարորդը հերոսաբար գտնում էր ճանապարհը շարունակելու հնարավորությունը, հնարավոր է, որ դրա համար պատճառ էր հանդիսացել այն, որ նրա առաջարկած գնին համաձայնեցին առանց սակարկելու: Հնարավոր է նաև, որ դրա պատճառն էր մասնագիտական հպարտությունը:

- Ինչպե՞ս է նա ինքն այստեղ գալիս, - բացականչեց Ջեյնը, մի այդպիսի հերթական կանգառից հետո:

- Իսկ ուր գնա, - մրթմրթած Դիկը, ծամելով խոտը, - նրան այստեղ էլ լավ է, ուրիշ ոչ մի տեղ նա չի գնում:

- Ասում եք ուրիշ ոչ մի տեղ չի՞ գնում: Ինչքան ինձ հայտնի է, նա բավականին ակտիվ ճանապարհորդում է աշխարհով մեկ, զբաղվելով և՛ լեռնագնացությամբ, և՛ դայվինգով, ինչպես նաև բիզնեսով… չէ որ նա ամբողջ աշխարհով մեկ ունի հյուրանոցների ցանց:

- Ոչ, ես դա նկատի չունեի,- պարզաբանեց Դիկը: - Արահետ: Այստեղ կա մի արահետ, որը համարյա ուղղաձիգ քարաժայռով տանում է ուղիղ դեպի նորավան. հենց այդ ճանապարհով էլ նա գնում է: Մի ժամ դեպի ներքև, կես ժամ դեպի վերև, ու այդպես…

Ինչ խոսք, հնարավոր է, որ ջունգլիներում, որոնցով անցնում էր այդ արահետը, այնքան էլ շոգ չէր, բայց մյուս կողմից էլ փշոտ մացառուտները, արևադարձային անտառի գոլորշին… ու միևնույն է նույն շոգը… կես ժամ, այն էլ դեպի վերև… օ՜ ոչ, ավելի լավ է թափահարվել օդափոխվող տաքսու մեջ:

Ջեյնը հենվեց նստարանին ու դադարեց հետևել վարորդի սխրագործություններին: Վերջիվերջո նրան վճարված էր, ու նա էլ պարտավոր էր տանել: Նա վերջնահաշվարկով չէր էլ հասկանում, թե ինչու է այդտեղ, իր հիմնական աշխատանքից` Իլլինոյիս նահանգում «Տրանսմեդիկալ ռեսերչ կորպորեյշն», հազարավոր կիլոմետրեր հեռու: Ընդ որում դա արդեն առաջին անգամը չէր: Նա նաև չէր հասկանում, թե ինչու հենց իրեն` շարքային ֆիզիկոս-ինժեներին էին հրավիրում ամերիկյան բժշկական կազմակերպություն բանակցությունների: Բայց ճանապարհորդության ծախսերը նախապես հոգված էին, անկախ բանակցությունների արդյունքից հաշվի էր առնված նաև հոնորարը, Դյուսսելֆորդյան ինստիտուտի ղեկավարությունը դեմ չէր, և… ինչու ոչ, նա մեկնեց: Մեկնեց ու մնաց այնտեղ: Մնաց անկախ այն բանից, որ բանակցության արդյունքները ձեռնտու էին նրա գործատուներին, այլ ոչ հենց իրեն: Նրան պահեցին ընդհանուր խոսակցությունները բժշկական տեղնոլոգիաների մասին, ըստ երևույթի նա չէր էլ հասկանում, թե ինչով պետք է զբաղվեր, բայց արդյո՞ք նա կորցնելու բան ուներ: Իհարկե ոչ, նա ոչինչ չուներ կորցնելու: Թեկուզ հենց բնակավայրի փոփոխությունը. Ջեյնը դա սիրում էր: Ինչպես նաև սիրում էր լավ հոնորարներ:

Եվ ահա, նա նորից պետք է մեկնի. չգիտես, թե ինչու, ու չգիտես, թե ուր` ինչ-որ հիմալայան անմարդաբնակ վայր: Չնայած… այնտեղ գեղեցիկ է: Այո, դա անհերքելի է, որ այնտեղ գեղեցիկ է: Իմիջաելոց նորից լեռներ: Այն ժամանակ հասնելով Նահանգներ, մինչև աշխատանքի անցնելը նա արձակուրդ էր վերցրել, և շտապել էր էքսկուրսիաների ազգային պարտեզներով, այդ ամենի վրա ծախսելով ահռելի միջոցներ: Գրանդ Կանյոնի Dripping Springs տրեկում մարդիկ գրեթե չկային: Շուրջբոլորն արևով ողողված լանջեր էին ու, երբ իջնում էիր կիրճ, պարզվում էր, որ վերևից անապատ թվացող տեղանքը իրականում ծածկված է ծաղկող կակտուսներով, փափուկ ասեղներ ունեցող թփերով: Նա այնքան հաճախ էր դրանք շոշափում, որ հիմա առանց ինչ-որ դժվարության մատների վրա, ձեռքերի ափերի մեջ վերարթնացնում է այդ զգացողությունը: Վերևից այդ տեղանքը գորշ էր թվում, հնարավոր է, որ դրա պատճառը հողի դեղնակարմիր գույնի ու կանաչի` բուսականության, խառնուրդի արդյունքն էր: Այստեղ-այնտեղ թռչկոտում էին հետաքրքրասեր սկյուռիկները: Մողեսիկները թպրտում էին թփերի մեջ, կամ քարերի վրա քարացած տաքանում էին: Շուրջբոլորը լռություն էր: Լսվում էր միայն ոտքերի տակի ավազի ու քարերի խշշոցը, բարձունքում ճուռակների ճիչերը ու ծառերի տերևների մեղմ շրշյունը, որն առաջացնում էր մեղմ քամին: Արևն անմիջապես քո վերևում էր, տիրում էր անդորր: Ճանապարհի ընդամենը կեսն անցնելուց հետո, նա ետ էր նայում ու հավատը չէր գալիս, որ իջել է այդպիսի բարձրությունից, իսկ երբ նայում էր ներքև, հասկանում էր, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցելու:

Գետահովտի ահռելի տարծությունները, որը լայն, որը խորը ոչ մի կերպ չէին տեղավորվում երևակայության մեջ: Երեք օրերի ընթացքում ոտքով ու ուղղաթիռով անցնելով անգամ մի քանի մրցուղիներին համարժեք ճանապարհ, միևնույն է, միայն հեռանալով նա հասկացավ, թե ինչքան ահռելի մեծ էր այդ ամենը:

Հաջորդիվ սպասվում էր Kaibab երկար մրցուղին` մոտավորապես տասներկու կիլոմետր դեպի ներքև, մինչև Կոլորադո գետը, բաց երկնքի տակ ննջարաններով, ու հաջորդ օրը ետադարձ ճանապարհ` Bright Angel, մոտավորապես տասնհինգ կիլոմետր դեպի վերև: Գետի գույնը կանաչափիրուզագույն էր, ջուրը` սառցակալած, իսկ ավազը` շիկացած: Մեկ րոպեից ավելի ոչ մի տեղ չէիր կարող կանգ առնել, այդ պատճառով վազում էիր ջրից դեպի ավազ ու հակառակը: Նստելով քարի վրա կարելի էր ժամերով հետևել, թե ինչպես է փոթորկոտ գետը հաղթահարում քարե խոչնդոտները: Տաք էր, համարյա շոգ: Նրա հագին կիսավարտիք ու պատռոտված շապիկ էր, այնպես որ կրծքերի վրա մնացել էր կտորի մեկ շերտ: Գիշերը ճամբարից հնարավոր էր դուրս գալ միայն լապտերով, աստղերը աստիճանաբար հանգչում էին, երկրինքը դառնում էր վարդագույն: Կատաղի գետի վրայով անցնող բարձր, նեղ, թեթևակիորեն օրորվող կամրջի վրայով անցնելիս ակամայից շնչառությունը դժվարանում էր, բայց ոչ վախից:

Ջեյնը սկսեց մտածել, որ ինքն այդտեղ ծնվել է, երկար ժամանակ ապրել է այդտեղ, այդտեղ է անցել նրա մանկությունը: Նրա մոտ ցանկություն առաջացավ իրեն պատկերացնել տասնամյա աղջնակ, որն անցնում էր ծանոթ արահետներով, բայց այս անգամ անցնում էր ուսապարկով, որովհետև ցանկանում էր ստուգել իր դիմացկունությունը: Քարերի, վտակի, թփերի նկատմամբ առաջացավ համակրանք, ազատություն, մտերմություն, դրանք ընկալվում էին ինչպես հին ծանոթներ, ընկերներ, այդ վայրերի նկատմամբ վստահություն առաջացավ:

Կողքով անցնում էին ջորիների շարաններ, որոնք բեռնված էին բեռներով կամ էլ մարդկանցով:

Դեռ պատանեկության տարիներին կարդալով կա՛մ Ֆլորինդա Դոններ կամ էլ Տաիշի Աբելյար, նա երկար ժամանակ ցանկանում էր ապրել վայրի ցեղերի հետ, ինչպիսին էր օրինակ իտիկոտերը, որոնց մասին էլ հենց նկարագրվում են այդ գրքում: Նրան թվում էր, թե դա շատ հետաքրքիր է, թվում էր, թե հետաքրիր է ապրել այնպիսի մարկանց մեջ, որոնք չեն մտծում անցյալի ու ապագայի մասին, ապրում են միայն ներկա ակնթարթով, ունեն առողջ ապրելակերպ, միշտ ապրում են ուրախությամբ: Ու երբ տասնյակ տարիներ անց նրան այդպիսի իրական հնարավորություն ընձեռնվեց մասնակցել ազգագրագետների հետազոտություններին, նա ևս մեկ անգամ կարդաց այդ նույն գիրքը ու զարմացավ, թե ինչպես էր ինքը կարողանում նկարապատկերել դատարկ տեղերում: Գրքի էջերի ռոմանտիկ գիշատիչների փոխարեն, որոնք բնության հետ առեղծվածային կապվածության մեջ լինելով ապրում էին գեղեցկության զգացում ու կանխագուշակում, նրա առջև դուրս եկան թշվառամիտ թերզարգացած կիսակապիկներ, որոնց երազանքների սահմանները սահմանափակվում էին բանանի ևս մեկ ծառ ու ևս մեկ կին գնելով, որին ցանկանում էին օգտագործել ընդամենը որպես այդ ծառի մշակող:

Սկյուռերը թռչկոտում են ճանապարհներին ու հայացքները հառում են անցորդների վրա, նրանցից ընկույզ սպասելով: Նա փորձեց խաբել սկյուռերից մեկին, ընկույզի փոխարեն նրան քար տալով, ու բավականին թանկ վճարեց դրա համար. սկյուռը նրա մատը բավականին ուժեղ խայթեց:

Հաջորդեց թռիչքը ուղղաթիռով Գրանդ Կանյոնի վրայով: Ուղղաթիռը փոքրիկ էր, նախատեսված վեց մարդու համար: Ու ընդամենը մեկ տեղ կար օդաչուի կողքին: Շատ մեծ էր ցանկությունը օդաչուի կողքին նստելու, բայց հավասարակշռություն պահպանելու համար տեղերը պետք է բաշխվեին ըստ համապատասխան քաշերի: Անմիջապես վայրէջքից առաջ բաժանեցին տեղերի համարները, ու նրան բաժին հասավ հենց իր ուզածը` առաջին տեղը: Դա ուղղակի պատահականություն էր, եթե հաշվի չառնել միայն այն, որ նա հինգ րոպե առաջ շոշոփել էր օդաչուի առնանադամը: Անբարոյականության պարզ սկզբունքն էր դա: Դա անգամ կարելի է չհամարել անբարոյականություն, դա ուղղակի կանխամտածված խաղ էր ցանկալի արդյունքի հասնելու համար: Հատակը, բացառությամբ ոտքերի տակ գնտվող հատվածի, ամբողջությամբ թափանցիկ էր: Կարելի է հետևել, թե ինչպես է օդաչուն անջատում լծակները, բարձրացնում հիմնական լծակը, զգալ, թե ինչպես է ուղղաթիռը բարձրանում կամ թեքվում, իսկ հետևելով նրա շարժումներին ցանկություն էր առաջանում զբաղվել այդ գործով, նույնիսկ ինքնաթիռ վարելու ցանկություն էր առաջանում: Ամենատպավորիչ տպավորություններն առաջացան, երբ ուղղաթիռը նոր էր օդ բարձրանում ու, երբ այն թռչում էր անտառի վրայով փոքր բարձրության վրա: Մի պահ կարծես դադարում էիր շնչել, առաջանում էր ինչ-որ մանկական ուրախություն: Անգամ հենց գետահովիտների վրայով թռչելիս այդպիսի սուր զգացողություններ չառաջացան:

-… հուսով եմ, որ նա տանն է:

- Ի՞նչ, - Ջեյնը այնքան էր տարվել հիշողություններով, որ Դիկի ասածի միայն վերջին մասը լսեց:

- Հուսով եմ, որ նա տանն է, - կրկնեց նա, - չնայած հնարավոր է նաև, որ դա բոլորովին էլ այդպես չլինի…

- Այսինքն, - չհասկացավ Ջեյնը:

- Կտեսնես, - կարծես մռայլված պատասխանեց նա, - դեռ հինգ րոպե պետք է բարձրանանք:

Լավ, կտեսնենք, ուրեմն կտեսնենք:

Հաջորդիվ Zion անտառն էր: Նա այնտեղ մենակ էր գնացել, առանց էքսկուրսավարի: Արևն արդեն լեռների հետևն էր անցել, բարձունքով, որով նա բարձրանում էր լուսավորված էին միայն այն լեռները, որոնք գտնվում էին գետահովտի հակառակ կողմում: Ստվերի տակ ավելի էր հովանում, ու նա հաճույքով սկսում էր ավելի արագ բարձրանալ, ցատկելով գետահովիտների վրայով, համարյա վազելով, քանի որ գետահովիտը շատ հարմար էր: Բայց դա ինչպես պարզվեց հետո, ուներ իր բացասական կողմը. այդ գետահովիտը շատ հարմար լինելով գրավում էր տարբեր տարիքի շատ թոշակառուների, ու պարզվեց, որ վերևում է ահռելի քանակությամբ ամբոխ էր հավաքված: Աստված, ի՜նչ պակասավոր են նրանք: Այդպիսի ամբոխի մեջ մի փոքրիկ լճակի առջև, որը ձևավորվել է, հազիվ կաթացող ջրվեժից, կանգնելու ու ժամերով ուսումնասիրելու ցանկություն չկար: Նա վազում էր դեպի ներքև ու համարյա ճանապարհի կեսին տեսավ գրեթե անտեսանիլի մի արահետ: Նա սկսեց մագլցելով բարձրանալ այդ արահետով, ավազի, քարերի վրայով: Ալոճենու նմանվող թփերը, որոնք տարբերվում էին միայն այն բանով, որ ավելի փոքր էին ու ցածր, թեթևակի նրբորեն չանգռում էին ոտքերն ու ձեռքերը: Սակայն չկար ոչ մի կաթիլ ջղայնություն, հակառակը` դրանց հանդեպ միայն համակրանք էր առաջանում: Շուրբոլորդ բզզում էին մեծ կապտավուն-սև մեղուները, պտտվում էին շուրջդ ու դա բոլորովին չէր վախեցնում, չգիտես ինչու կար վստահություն, որ նրանք չեն խայթի: Այդ արահետով նա բարձրացավ շատ ավելի բարձր քան այն ջրվեժից գոյացած լճակն էր գտնվում ու մարդկանց ձայները նրա համար մնացին միայն որպես թույլ գվվոց ինչ-որ տեղ ներքևում: Նա բարձրանում էր մինչև բարձունք, մինչև ահռելի միաքար քարաժայռը, կարելի էր այն շոշափել ձեռքով ու միաժամանակ նայել դիմացի ժայռին: Ու մի պահ այնպիսի զգացողություն էր առաջանում, կարծես ինքը շոշափում էր հենց այն ժայռը, որին նայում էր` հակառակ կողմում գտնվող ժայռը: Կարծես այդ երկու ժայռերը իրար հետ կազմում էին մեկ մեծ ամբողջականություն:

Zion այգում կար մի բարձր քարժայռ: Դեպի այդ քարաժայռը տանում էր մի նեղ արահետ, որը բոլոր կողմերից ուներ ամբողջությամբ հորիզոնական զառիթափություններ: Եթե այդ զառիթափությանը շատ մոտ կանգնեիր, միանգամից վախ կառաջանար այդպիսի բարձրությունից, այդ պատճառով նա առաջ էր գնում չորեքթաթ սողալով: Երբ վախը անցնում էր, մնում էր այնպիսի զգացողություն, որի պատճառով կարծես կանգ էր առնում սրտի աշխատանքը ու սառչում էին ձեռքերի ափերը: Իսկ գլխի վերևում պտտվում էր կամ ճուռակը, կամ էլ արծիվը: Մի պահ զգում էիր այդ ահռելի, անսահման տարածությունը, առաջանում էր այդ ճուռակը դառնալու ու ամեն տեղ սավառնելու ու թևերի տակ անսահման տարածություններ զգալու ցանկություն…

Տեսնելով, որ մեքենան արդեն մոտենում է դարպասներին, Ջեյնը, կարծես վախենալով, որ ժամանակը չի հերիքի, որպեսզի հիշի ամենահետաքրքիր բաները, արագորեն վազեց Bryce գետահովտով: Համարյա զառիթափ ճանապարհը անցնում էր գետահովտի ամենաներքևով: Մարդկանցից ոչ ոք չկար: Նորից իրեն պատկերացրեց տասնամյա աղջնակ, ու նորից առաջացավ ուրախություն, վառվռունություն, ճանապարհով վազվզելու ցանկություն առաջացավ: Նա առաջ էր վազում անուշադիր, ինչպես վազում են երեխաները, ոտքերը դոփելով գետնին, իսկ հետո մի քանի քայլ ետ գալով: Հսկայական բուրավետ սոճիներ կային: Այնքան հաճելի էր քթով հպվել կեղևին ու շնչել խեժահոտությամբ բուրող բույրը: Շուրջբոլորը լուռ էր: Եթե հայացքը չբարձրացնել ու չտեսնել ամենուրեք տարածված բազմաթիվ գետահովիտների գագաթերը, ապա կարելի էր պատկերացնել, որ այդ տեղանքը, ինչ-որ ուրիշ տեղ էր, օրինակ Բավարիայում, որտեղ նա անցկացրել էր ամբողջ ամառը:

Հաճելի հիշողություններից Ջեյնը անմիջապես դուրս եկավ, երբ տեսավ մի խոստումնալից բան. դարպասների վրա, որոնց մոտեցել էր մեքենան, վառ փայլում էր տարբեր լեզուներով գրված հայտարարությունը, որը ոչ մի պատրանք չառաջացրեց տերերի հյուրասիրւթյան վերաբերյալ. «գնացեք գրողի ծոցը… արգելված գոտի… մասնավոր սեփականություն»:

Ի պատասխան նրա զարմացած հայացքին Դիկը միայն քմծիծաղ տվեց:

- Դա պատահական ճանապարհորդների համար է, որոնք կարծում են, որ այստեղ ինչ-որ հյուրանոց է կամ ռեստորան:

- Աա՜ա…, - թեթևացած արձագանքեց Ջեյնը:

Դիկը դուրս եկավ մեքենայից ու տրորելով ոտքերն ձգվելով մտեցավ հաղորդակցության սարքին, որը տեղադրված էր դարպասների առջև: Միանգամից աչքի ընկավ համարյա ռազմականացված պահակախումբը, որը գտնվում էր շենքի դարպասների ետևում. ակնհայտ էր, որ այստեղ ոչ միայն սովորական ճանապարհորդներից են պաշտպանվում: Ակնհայտ էր, որ այստեղ կտրականապես չեն ցանկանում տեսնել ոչ ոքի:

Դարպասների աջ ու ձախ կողմերում ծառերի մացառուտների մեջ տարածվում էին զարմանալի բարձր պատեր, մոտավորապես տաս մետր բարձրությամբ: Երևում էր, որ բարձր թմբի գագաթը ուղղելու համար հողի կեսը տեղափոխել են նրա ծայրեր, ու այնպես էին բարձրացրել, որ հիմա այդ կառույցը նմանվել էր Մոնտե-Քրիստո ամրոցին, ու կարծես ծանր քարաժայռի պես կախվել էր ճանապարհի վրա: Անհնար էր տեսնել, թե ինչ է կատարվում այդ ծանր ամրության ետևում, անհնար էր տեսնել ոչ այդ ամրության մոտից, ոչ էլ նրանից հեռու ճանապարհի վրա կանգնելով, որը կտրուկ կերպով զիգզագաձև ներքև էր տանում ու միանգամից անտեսանելի դառնում խիտ անտառի մեջ:

Ամբողջ պարագծով դեպի հեռուն են տարածվում խցերը, պատի տակով ու նրա վրայով պարուրված են փշալարի օղակները, պատին ամուր հպվում են թփուտներ այնպիսի փշերով, որոնց անգամ մի քանի մետրի վրա մոտենալիս հասկանալի է դառնում, որ ցանկացած հպում հետևանք է դառնալու կտրվածքների և ցավի. այս ամենը ստեղծում էր շատ տարօրինակ տպավորություն, մնում էր միայն նկատել զինվորների զենքի փողը. դա ամբողջությամբ կլրացներ պատկերը:

Ի պատասխան Դիկին հաղորդակցության սարքից ասացին ինչ-որ բան, ինչը Ջեյնը չկարողացավ հասկանալ, բայց դատելով Դիկի ակնթարթորեն ձգված ու մտամոլոր դարաձած դեմքից, կարելի էր ենթադրել, որ ինքը հասկացել էր: Այնուամնենայնիվ նա շարունակեց բանակցությունները, փորձելով ինչ-որ բան բացատրել փայլող թիթեղատուփին: Ջեյնը ուղղակի այս ու այն կողմ էր քայլում դարպասի տակով, քիչ հետաքրքրվելով բանակցությունների ընթացքից. դա վարորդի աշխատանքի մասն էր կազմում, ու դժվար, թե ինքը կարողանար ինչ-որ հարցում օգտակար լինել: Վերջապես Դիկը հեռացավ թիթեղատուփից ու Ջեյնին ձեռքով արեց:

- Ամեն ինչ նորմալ է: Վերցրեք ձեր բոլոր իրերն ու առաջացեք: Ես այստեղ ձեզ կսպասեմ:

- Ինձ հավանաբար մեկ կամ երկու ժամ անհրաժեշտ կլինի, իսկ հնարավոր է նաև ավելի շատ: Եկեք իմ հետ, քանի դեռ ես գործով զբաղված կլինեմ, դուք գոնե կհանգստանաք ու կճաշեք - հակառակվեց Ջեյնը:

- Իհարկե, կճաշե՜մ, կհանգստանա՜մ, - Դիկը հեգնանքով քմծիծաղ տվեց ու թքեց տաք հողին: Այստեղ միայն ձեզ ներս կթողնեն, ու անգամ ճանճը ոչ մի կերպ չի կարողանա ձեր հետ ներս մտնել: Իսկ ես այստեղ էլ կքնեմ ու կհանգստանամ, - ու նա զազրանքով նայեց ծածկակառքին, - գնացեք:

Ներսում շատ մաքուր էր ու հարմարավետ: Լայն արահետը տանում էր ճապոնական այգով, որտեղ կար արհեստական լճակ, որը շրջապատված էր խոտե թումբիկներով ու քաոսային կերպով աճող էկզոտիկ ցեղատեսակի ծառերով: Լճակի մեջ ծիծաղելի կերպով լողում էին կապտականաչավուն գեղեցիկ վայրի բադիկներ: Ժամանակ առ ժամանակ նրանք կռվում էին միմյանց հետ իրենց փորիկներով ու սուզվում էին, ձեռքերով այնպես թիավարելով, որ գլուխը հայտնվում էր ջրի մեջ խորասուզված, իսկ իրենք ուղղաձիգ վերև էին բարձրանում: Արահետով մեկ թափթփված փետուրները, ըստ երևույթի վկայում էին սիրամարգերի ներկայության մասին, որոնք սակայն տվյալ պահին չէին երևում: Վայրի նուրբ կաթնագույն աղավնիների ամբողջ երամը, կազմված յոթ աղավնիներից, մի ծառից մյուսն էին թռչում հենց նրա գլխավերևում:

Ծառայողը` քսանամյա նեպալուհին, կարճ կիսավարտիքով, որոնք ցուցադրում էին նրա ախորժալի ծնկներն ու ազդրերը, ու որի տակից իր թույլ փայլով ուշադրություն էր գրավում ձիգ որովայնը, Ջեյնին ուղեկցելով դեպի փոքրիկ հրապարակ, որտեղ կային տասնյակ լեռնային հեծանիվներ, առաջարկեց նրան ընտրել այդ հեծանիվերից որևէ մեկը կամ ճանապարհը շարունակել ոտքով: Ջեյնը որոշեց ճանապարհը շարունակել ոտքով, նա իր քայլերն ուղղեց դեպի թմբի գագաթ, որտեղ վեր էր խոյանում երեք կամ չորս հարկանի առանձնատունը, որի ամբողջ պատով մեկ տարածված էին մգեցված ու լայն ապակիներով պատուհաններ ու ծածկապատշգամբներ: Մյուս արահետը, որը սկսվում էր այդ հրապրակից, տանում էր դեպի լայն տարածություն, որը ծածկված էր մարգերով, արհեստական լճակներով, պուրակներով ու կառույցներով: Այդ հսկայական տարածությունը ավարտվում էր հեռվում, դեպի ներքև տանող սանդուղքով, իսկ այդ ամենի ետևում` հեռավոր ներքևում, փայլում էր, տարածվում ու արևի տակ փայլատակում մեծ լիճը: Դեպի աջ` հսկայական ձյունե լեռների ուղղությամբ, թանձրախիտ անտառն էր, որը նրան փոքր ինչ տարօրինակ թվաց, ամեն դեպքում ոչ այնպիսին, ինչպիսին նրան թվացել էր, երբ անցնում էր այդ անտառով: Նրան անգամ թվաց, որ այնտեղ աճում են հսկայական սեկվոյաներ, բայց անտառը շատ հեռու էր ու հիմա այն ամբողջությամբ ուսումնասիրելու ժամանակ չկար: Մասնավորապես ամեն ինչ հենց այնպիսի տպավորություն թողեցին, ինչպիսին նրա մոտ ձևավորվել էր ըստ Կոնան-Դոյլի «Կորուսյալ աշխարհ» գրքի:

Հինգ րոպեից հետո նրանք արդեն տեղում էին: Տան ներսում հաճելի զով էր: Տարբեր մակարդակի վրա գտնվող սանդուղքները տարածվում էին բոլոր կողմերով, ու ներսից տունը ավելի տարողունակ թվաց, քան դրսից էր երևում, անգամ ավելի մեծ թվաց: Տեսնելով բաց ջրավազանը, որտեղ լողում էին փոքր շնաձկներ ու էլի ինչ-որ ձկներ, Ջեյնը չկարողացավ զսպել իրեն ու մոտեցավ ջրավազանին, որպեսզի ավելի մոտից ուսումնասիրի: Ծառայողուհին ուղղվեց նրա ետևից ու ցույց տվեց, որ ձկներին կարելի է ձեռք տալ: Ջեյնը ձեռքերը զգուշությամբ մոտեցրեց դեպի շնաձկան սպիտակ ու նուրբ փորիկը, ու նրանք հանգիստ թույլ տվեցին շոշափել իրենց, շարունակելով աշխուժորեն լողալ, կարծես ոչինչ չէր էլ կատարվում: Շատ հաճելի զգացողություն առաջացավ շնաձկան մորթին շոշափելուց հետո` ճկունության ու ուժի զգացողություն:

Տղամարդը, որը դուրս էր եկել նրանց դիմավորելու, արագ քայլերով մոտեցավ Ջեյնին ու մեկնեց ձեռքը:

- Էնդի, - հակիրճ ներկայացավ նա: - Դուք Տրանսմեդիկալից եք, - նույն միապաղաղ առոգանությամբ արտասանեց նա, այնպես, որ Ջեյնը անգամ չհասկացավ, դա հարցական, թե հաստատական նախադասություն էր: Համարենք, որ հաստատական էր, որոշեց Ջեյնը ու լռեց:

- Գնանք, - նույն առոգանությամբ արտասանեց նա ու գլխով ցույց տվեց դեպի առաջ, իսկ Ջեյնը նույնությամբ լուռ հետևեց նրան: Ու միայն գրասենյակի դռան մոտ հասնելուց հետո նա հիշեց, որ չի ներկայացել, բայց հիմա արդեն մի տեսակ անհարմար էր ներկայանալը: Սակայն Էնդին երևի թե այսպես, թե այնպես գիտեր իր անունը. այս մտքով նա սկսեց հանգստացնել իրեն:

Գրասենյակը բավականին մեծ էր: Մի պատն ամբողջությամբ ծածկված էր թանգարանային հանքաբանական իրերով, որոնց թվում կային հարյուրավոր յուրահատուկ բյուրեղներ: Մյուս պատն ամբողջությամբ ծածկված էր գրադարակներով, որոնք մինչև իսկ առաստաղ բեռնված էին գրքերով: Հեռավոր անկյունում, անմիջապես լայն պատուհանի առջև, որը սկսվում էր հատակից ու վերջանում առաստաղի վրա, գտնվում էր աշխատանքային սեղանը, իսկ կենտրոնում` փափուկ գորգի վրա, շրջապատված մի քանի աթոռներով, տեղավորված էր ամսագրային սեղանիկը: Ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ շատ որակյալ ու թանկարժեք է, ու այդ ամենն այն պարագայում, որ բացակայում էին ցուցադրական ճոխության բոլոր ագրեսիվ նախանշանները: Բազկաթոռի կողքին կար կվարցային բրգաձև բյուրեղների իսկապես ահռելի մի թումբ, երկուական մետր լայնությամբ ու երկարությամբ ու մեկ մետր բարձրությամբ, իսկ կշիռը երևի թե մեկ տոննա կլիներ: Նրբագեղ լուսավորությունը այն շատ գեղեցիկ էր դարձնում, ու շնորհիվ իր գունախաղի ուղղակի ձգում էր դեպի իրեն: Նկատելով, որ Ջեյինը հայացքը հառել է այդ բյուրեղներին, Էնդին սկսեց ներկայացնել բյուրեղները, ահա այն մեկը անփայլ սպիտակ բյուրեղ է` կրածնաքար, իսկ այն մյուսների բյուրեղների մի քանի ծայրերի մուգ կանաչ գույնով մակերևույթը պայմանանավորված է կվարցի բաղադրության մեջ քրոմի պարունակությամբ, իսկ եթե բյուրեղի ներսում կան փայլուն ոսկեգույն ասեղիկներ, ապա դա կոչվում է «ռուտիլե կվարց»: Մուգ ոսկեգույն փայլուն թիթեղիկների առկայությունը բյուրեղի մեջ, դա փայլարի տարատեսակ է` «մուսկովիտ», իսկ ահա այս նուրբ երկնագույն թափանցիկ սյունաձև բյուրեղները ծովաբյուրեղներ են: Այստեղ մի ամբողջ աշխարհ էր ու թվում էր, թե կարելի է անվերջ ուսումնասիրել, ու Ջեյնը շատ մեծ դժվարությամբ աչքերը հեռացրեց ու նստեց սեղանի մոտ:

- Ինչքան ես հասկանում եմ, դու ոչինչ չես հասկանում բժշկությունից, ճի՞շտ է, - սկսեց Էնդին:

- Այո, ես ֆիզիկոս-ինժիներ եմ, բավականին մեծ փորձ ունեմ էլեկտրոնային ու թունելային մանրադիտակների սպասարկման ոլորտում, բացի դրանից ես որոշ ժամանակ աշխատել եմ ցեռնում, զբաղվել եմ տվյալների մշակման ու էլեմենտար մասնիկների արագացուցչի կոնտուրի սառեցման մասնավորապես տեխնիկական բնույթի հարցերով, - համաձայնեց Ջեյնը:

- Բայց չէ՞ որ դու ունես նաև տեսական պատրաստվածություն, - հետաքրքրվեց Էնդին:

- Այո, ընդհանրապես ես մասնագիտությամբ ֆիզիկոս- տեսաբան եմ, բայց…

- Ահա և շատ լավ է, նշանակում է, դու մոտավորապես հասկանում ես, թե ինչ են իրենցից ներկայացնում պրոտոնը ու էլեկտրոնը, իսկ դա այնքան էլ քիչ չէ :)

- Բայց… - ուսերը թափ տվեց Ջեյնը:

- Ի՞նչ:

- … ինչո՞վ կարող են դրանք անհրաժեշտ լինել բժշկության մեջ, իմ այս գիտելիքները պրոտոնների, ալիքային ֆունկցիաների, քվարկերի մասին: Քվանտային քրոմոդինամիկա ու ներարկիչներ…

- … դրանք անհամատեղելի են, այնպես չէ՞:

- Իսկ հնարավո՞ր է արդյոք հակառակը:

- Տեղացիների տեսանկյունից` այո, իսկ մանրէաբանների տեսանկյունից` ոչ, ու արդեն շատ վաղուց: Նայիր այն կողմ, տեսնում ե՞ս, - ու Էնդին ցույց տվեց ինչ-որ պլակատ, որը կախված էր պատից` մուտքի մոտ:

- Այս կառույցի հատակագի՞ծն է:

- Օ՜, ոչ, մի փոքր ավելի բարդ բան է: Սա միտոխոնդրիոզ է, արի մոտենանք:

Նրանք բարձրացան նստած տեղից ու մոտեցան պլակատին, որը, պարզվեց ոչ թե պլակատ է, այլ ինչ-որ ահռելի տպագրական քարտեզի կարգի մի բան: Այո, իսկապես որ դա նման էր միտոխոնդրիոզի… Ջեյնը ինչ-որ այդպիսի բան հիշում էր կենսաբանության դպրոցական դասընթացից, ու հետո զուտ հետաքրքրությունից ելնելով թերթել էր դասագրքերը, ուսումնասիրելով բջիջների տարբեր հատկությունները, բայց անվանումները շատ շուտ մոռացվել էին. դա նրա ոլորտը չէր:

- Միտոխոնդրիոզը, ևս մեկ անգամ մտամոլոր արտասանեց Էնդին, բջջի էներգետիկ գոտի: Ատոմային ռեակտոր և՜ արագացուցիչ, և՜ կոնդենսատոր, և այլն, և այլն: Այս կենդանու կառուցվածքը մի փոքր ավելի բարդ է, քան ժամանակակից ատոմային էլեկտրոկայանի կառուցվածքը, ուղղակի մենք դեռ շատ բաներ չգիտենք: Բացի այդ մեզ հետաքրքրում են լիզոսոմները` մարսողական ապարատները, ու հատկապես Գոլջիի Ապարատը, յուրահատուկ բարդության օրգան, որի նրբություններին մենք իրականում դեռ ամբողջությամբ ծանոթ չենք…

- Էներգետիկ կայան, այո ես դա հիշում եմ, - ընդհատեց նրան Ջեյնը, - այսպիսով ես պիտի ինժիներ աշխատեմ հենց Ա՞ՅՍ կայանում: - Ջեյնը կարծես սկսում էր հասկանալ, թե ինչու իրեն` ռեակտորների սպասարկման ինժիներին, աշխատանքի են վերցրել բժշկական կազմակերպությունում:

- Այո, դու պետք է աշխատես հենց այս կայանի վրա:

- Բայց չէ որ այստեղ անհրաժեշտ են քիմիկոսներ, բիոքիմիկոսներ, ես անգամ չգիտեմ, թե էլ ովքեր… մանրէաբաններ, այլ ոչ էլեմենտար մասնիկների մասին տեսության մասնագետ:

- Ոչ, - պատասխանեց Էնդին հազալով. – Ահա նայիր:

Եվ նա մատը դրեց սխեմայի մի հատվածի վրա:

- Սա մեմբրան է: Իհարկե շատ պարզեցված է: Նմանատիպ սխեման կարող է զբաղեցնել այս բլուրի ընդգրկած տարածությանը հավասար տարածություն: Ամեն միտոխոնդրիոզ ընդգրկում է ոչ թե մեկ, այլ երկու մեմբրան, որոնց միջև գտնվում է միջթաղանթային տարածություն… դու այնպիսի տեսք ունես, կարծես վախենում ես ինչ-որ բանից, - ժպտալով ասաց նա Ջեյնին:

- Երևի թե հենց այդպես էլ կա, ես միշտ շատ մեծ դժվարությամբ եմ ընկալել օրգանական քիմիան, ու…

- Իսկ մենք չենք խոսի ոչ մի քիմիայի մասին, մենք ամեն ինչ կկերպարանափոխենք տեխնոլոգիայի ու ֆիզիկայի լեզվով, դա բոլորովին բարդ չէ, և վերջիվերջո պարտադիր չէ իմանալ այն համաձուլվածքի ճշգրիտ բաղադրությունը, որը մտնում է աշխատանքային սարքի բաղադրության մեջ, անհրաժեշտ է միայն, որ դու հիշես դրանց բնութագրերը: Այստեղ ամեն ինչ նույն ձև է: Այն ամենը, ինչը վերաբերվում է ներքին մեմբրանին, այսինքն միտոխոնդրիոզի ներքին մասը, մենք կանավանենք «մատրիկս»: Իհարկե այն ունի շատ բարդ քիմիական բաղադրություն, բայց քեզ դեռևս անհրաժեշտ չէ իմանալ այն:

- Դեռևս…, - բազմաբովանդակ նկատեց Ջեյնը: - Բայց հետո ամեն դեպքում անհրաժե՞շտ կլինի:

- Ուղղակի իմացիր, որ այդ մատրիկսում տեղի են ունենում բազմազան տեխնոլոգիական պրոցեսներ` Կրեբսի շրջապտույտ, ճարպաթթուների օքսիդացում, կարևոր չէ, որ դու չգիտես, թե դա ինչ է իրենից ներկայացնում, ես համոզված եմ, որ դու մի անգամ չէ, որ ուսումնասիրելով սարքավորումների փաստաթղթերը, հանդիպել ես քեզ անծանոթ տերմինների ու պրոցեսների հետ, ուղղակի այդ պահին դրանք անտեսում ես ժամանակավորապես, իսկ հետո ժամանակի ընթացքում աստիճանաբար դրանք սկսում են բացահայտվել քո համար ու ձևավորվում է ամբողջական պատկերացում: Այստեղ նույնպես ամեն ինչ այդպես կլինի, նախնական շրջանում ուղղակի հիշիր տերմինները, իսկ հետո աստիճանաբար կսկսես հասկանալ, թե ինչ են դրանք նշանակում:

- Կրեբսի շրջապտույտ… օքսիդացում… , - կրկնեց Ջեյնը:

- …ճարպաթթուների, - հուշեց Էնդին:

- Ճարպաթթուներ, օ՜ Աստված, - ժպտալով ու հառաչանքով արտասանեց Ջեյնը: - Ես չգիտեյի, որ թթուները կարող են ճարպոտ լինել:

- Մարդկանց մեծամասնության համար ամբողջ գազանանոցը, որ կազմված է հարյուրավոր էլեմենտար մասնիկներից, ֆերմիոններից, բարիոններից, մյուոններից, պիոններից ու սատանան գիտի թե էլ ինչ «գազանյոններից», նույնպես թվում է անանցանելի անտառ, որտեղ սատանան անգամ ոտքը կկոտրի, բայց քո համար դա հասկանալի է, իրականում բիոքիմիայի մեջ ու մանրէաբանության մեջ նույնպես ամեն ինչ շատ պարզ է:

- Հուսով եմ:) Իսկ… կարելի՞ է պարզաբանել: Հատկապես ինչով եմ ես այստեղ զբաղվելու, ինչի՞ համար եմ ես այստեղ, - և Ջեյնի դեմքին դրոշմվեց ամաչկոտ ժպիտ: Անկախ այն բանից, որ նա ոչ մի բանում մեղավոր չէր, միևնույն է նա իրեն մեղավոր էր զգում այն հարցում, որ մինչ այժմ տեղյակ չէր գործերի ընթացքից: - Ու ընդհանրապես, ես մտածում էի, որ այստեղ եմ կարճաժամկետ գործուղմամաբ, ինչ-որ մանրամասների պարզաբանման համար…

- Այո, ամեն ինչ հենց այդպես է, - դեմքի լուրջ արտահայտությամբ պատասխանեց Էնդին: - Մենք պետք է պարզենք մի շատ պարզ բան, համապատասխանում ես արդյոք դու մեզ, թե ոչ, իսկ առայժմ ես ու իմ աշխատակիցները կպատմենք քեզ մեր հետազոտություների որոշ օբյեկտների մասին, շատ հակիրճ ու սխեմատիկորեն, իսկ հետո… մի կասկածիր, հետո հետաքրքիր կլինի: - Եվ նա իր ծանր ձեռքը դրեց Ջեյնի ուսին: - Մի կասկածիր:

Էնդին նորից մատը դրեց գծագրի վրա ու շարունակեց:

- Եվ մի քանի խոսք մեմբրանների մասին: Ներքին մեմբրանը ունի բազմաթիվ սանրաձև ծալքեր, դրանք մենք անվանում են «կրիստեր»:

- «կրիստեր», - հնազանդ կրկնեց Ջեյնը, իսկ հետո հանեց նոթատետրն ու սկսեց գրառումներ անել: Էնդիին իսկապես դուր եկավ նրա պրոֆեսիոնալ մոտեցումը:

- Դրանք բավականին մեծացնում են նրա մակերևույթի մակերեսը, - շարունակեց նա: - Միտոխոնդրիոզի ներքին մեմբրանը նաև ունի մի էական տարբերություն. հատուկ սպիտակուցները ձևավորում են նրա մեջ բազմաթիվ ճեղքվածքներ, որոնց միջոցով, - ու այդ պահին Էնդին մատով դիպավ Ջեյնին, - սա արդեն մոտ է քո մասնագիտությանը, - թափանցում են ոչ մեծ չափերի մոլեկուլներ ու իոններ: «Մոլեկուլներ ու իոններ», չէ՞ որ քեզ ավելի հաճելի է լսել այս տերմինները, քան օրինակ «N-ացետիլգլյուկոզամինոֆոսֆոտրանսֆերազա»:

- Օ՜…, - Ջեյնը քիչ էր մնում խեղդվի: - Միշտ զարմացել եմ, թե ԻՆՉՊԵ՞Ս են մարդիկ կարողանում մտապահել նմանատիպ բառերը:

- Օ, դա բնավ էլ դժվար չէ, դժվար չէ… ուղղակի մտքում վերհիշելով նրա կառուցվածքը, դրան համապատասխան արտասանում ես, դա համարժեք է բանաստեղծություն արտասանելուն, չէ որ այս պարագայում էլ կարելի է զարմանալ, թե ինչպես է մարդը կարողանում հազարավոր տողեր իրար հետևից հերթականությամբ արտասանել ու չշփոթվել:

- Բայց չէ որ այնտեղ իմաստ կա:

- Շատ ճիշտ ես: Այստեղ նույնպես իմաստ կա, - հակաճառեց Էնդին: - Ով հասկանում է իմաստը, նրա համար ամեն ինչն էլ հեշտանում է: Բայց արի շարունակենք, ևս մի փոքր դիմացիր: Ներքին մեմբրանի վրա այդպիսի ճեղքեր չկան, բա՛յց, - Էնդին մատը վերև բարձրացրեց, - նրա ներքին կողմի վրա, այսինքն այն կողմի վրա, որն ուղղված է դեպի մատրիքս, կան յուրահատուկ մոլեկուլներ, որոնց մենք անվանում ենք ԱՏՖ-սինթեզներ:

Էնդին սպասեց մինչև Ջեյնը գրի առավ նոր տերմինը, հետևելով, որ գրառումը ճիշտ լինի:

- Այդ մոլեկուլները` ԱՏՖ-սինթեզները, կոպիտ ասած, կազմված են գլխիկից, ոտիկից ու հիմքից, կարծես սունկիկներ լինեն: Ու հենց այս սունկիկների մեջ էլ, Ջեյն, տեղի է ունենում զարմանալի մի բան. այնտեղ սինթեզվում է ԱՏՖ` ադենոզինեռֆոսֆորային թթու: Իսկ սինթեզը կատարվում է այն ժամանակ, երբ նրանց միջով անցնում են…, - Էնդին դադար տվեց, - թմբուկի մանրահարվածնե՛ր, - նորից տիրեց բազմաբովանդակ լռություն, ու վերջիվերջո նա ավարտեց միտքը, - պրոտոննե՛ր: Հիմա արդեն դու երևի քեզ զգում ես ավելի վստահ, այնպես չէ՞: Հայտնվեցին քեզ քաջ հայտնի էլեմենտար մասնիկներ:

- Չեմ կարողանում հավատալ, - Ջեյը իսկապես զարմացած էր: - Երբեք չէի պատկերացնի, որ բջջային օրգանելաները անմիջական աշխատանքի մեջ են էլեմենտար մասնիկների հետ:

- ՈՒ սա բոլորովին էլ միակ օրինակը չէ, բայց միոխոնդրիոզները դրանք այնպիսի կենդանիներ են, որոնք մեզ համար շատ հետաքրքիր են, ուղղակի անհնար է նկարագրել նրանցով մեր հետաքրքրվածության աստիճանը:

- Կենդանինե՞ր:

- Դե իհարկե ոչ, իհարկե կենդանիներ չեն, ես ուղղակի սիրելով այսպես արտահայտվեցի: Դրանք բակտերիաներ են:

- Ի՞նչ իմաստով բակտերիաներ: Միտոխոնդրիոզը, դա բջջի օրգան է, իսկ օրգանելաները` ուղղակի բջջի մասնիկներ են:

- Ուղղակի, իհարկե, - ծիծաղելով ասեց Էնդին: - Ամեն ինչ շատ պարզ է ու ամեն ինչ պարզ չէ: Մի ժամանակ, դեռ շատ վաղուց, միտոխոնդրիոզները դրանք աէրոբայի առանց միջուկի բակտերիաներ էին: Դրանք ապրում էին առանձին, իսկ մյուս բջիջները, որոնք ունեին միջուկ` «էուկարիոտներ», առանձին: Առանձին էին ապրում նաև մյուս բջիջները, քլորոպլաստների նախորդները` ֆոտոսինթեզ իրականացնող բակտերիաները: Իսկ ժամանակի մի շրջանից սկսած բակտերիաների այդ երկու տեսակները, այսինքն միտոխոնդրիոզի նախորդներն ու քլորոպլաստի նախորդները սկսեցին միավորվել ավելի զարգացած բջիջների հետ, որոնք ունեին միջուկ, քանի որ միասին դրանք կարող էին ավելի էֆեկտիվ գոյատևել: Կարելի է ասել, որ նրանք ընկերության ու համագործակցության մասին համաձայնագիր կնքեցին: Եվ այդ ժամանակից սկսած ոչ միտոխոնդրիոզները, ոչ էլ քլորոպլաստները ընդունակ չեն ինքնուրույն բազմանալ բջջից դուրս, քանի որ էվոլյուցիայի ընթացքում տեղի է ունեցել միտոխոնդրիոզի ու քլորոպլաստի գենոմ գենետիկ նյութի «հոսք» դեպի միջուկային գենոմ, բայց դրանից հետո ինքնուրույն բազմանալ նրանք չեն կարողանում, այդ աշխատանքը իրենց վրա են վերցրել բջիջների միջուկները, իսկ միտոխոնդրիոզները իրենց հերթին սկսել են մատակարարել այդ միջուկային բջիջներին այն, ինչը նրանք սովորել են անել ուրիշներից ավելի լավ:

- Հոսելու մասը այնքան էլ հասկանալի չէ: Ի՞նչը ուր է հոսում: - Ջեյնը կտրականապես որոշել էր, եթե չէր հասկանում ինչ-որ բան, ապա չպետք է ձևացներ, թե հասկանում դա: Եթե նա պիտանի չէ այդ աշխատանքի համար, իսկ դա երևի թե հենց այդպես էլ կա, ապա ավելի լավ կլինի, եթե դա բացահայտվի միանգամից:

- Գեները փոխանցվել են: Գենը, դա ԴՆԹ- ի մաս է, որն իրենցի ներկայացնում է նուկլեոտիդ հաջորդականություն, ու իր մեջ ներառում է ժառանգաբար փոխանցվող ինֆորմացիա: Նախկինում միտոխոնդրիոզները իրենք էին արտադրում իրենց կյանքի համար անհրաժեշտ բոլոր գեները, դա կարծես սեփական տնտեսություն լիներ: Բայց իր մեջ ամբողջությամբ պարփակված սեփական տնտեսությունը անհեռանկար է: Պատկերացրու, որ մենք այստեղ փորձենք արտադրել այն ամենը, ինչն օգտագործում ենք. դա անիրական է, ու այդպես մարդկանց քաղաքակրթությունը շատ արագ հրաժեշտ կտար տնտեսության պարփակված ճյուղերին ու կսկսեր մասնագիտանալ: Աշխարհը, որի բաղադրիչներ հանդիսացող սուբյեկտները մասնագիտանում են տարբեր ճյուղերում, հետագայում կազմակերպելով իրենց արտադրանքի փոխանակություն, առավել էֆեկտիվ է աշխատում, այդ պատճառով էլ այդ տիպի հասարակական կազմավորումները հեշտությամբ ճնշեցին մյուսներին` կոնսերվատիվներին, որոնք չէին ցանկանում մասնագիտանալ ու համաձայնության գալ իրար հետ, կամ էլ չէին կարողանում համաձայնության գալ իրենց հատուկ ագրեսիվության ու բթության պատճառով: Այստեղ ամեն ինչ նույն ձև է. էուկարիոտ միջուկներից, որոնք իրենցից ներկայացնում էին բավականին գերզարգացած «գենետիկ արտադրություն», ոչ մի ջանք չէր պահանջվում մատակարարել միտոխոնդրիոզ գեների արտադրության հոսքին, իսկ միտոխոնդրիները, ազատվելով հոգնեցուցիչ ու ոչ արտադրողական աշխատանքից, ամբողջությամբ տրվեցին այն բանին, ինչը նրանք անում էին բոլորից լավ, էներգիայի արտադրությանը թթվածնից: Աստիճանաբար երիտասարդ Երկրի մթնոլորտում թթվածնի պարունակությունը մեծացավ, ու միտոխոնդրիոզները լինելով թթվածնի վերամշակման մասնագետներ հեշտությամբ հաշտվեցին այդ փաստի հետ: Միևնույն բանը տեղի ունեցավ ֆոտոսինթեզ կատարող բակտերիաների այլ միջուկ ունեցող բջիջների հետ միավորման դեպքերում: Կարելի է դրանք պատկերացնել որպես առևտրական կազմակերպություններ, որոնք իրենց ենթակայության տակ վերցնելով ժամանակակից տեխնոլոգիաները ու փոխշահավետ համաձայնության գալով մատակարարների հետ, կարողանում են հեշտությամբ հաղթահարել թթվածնի քանակության մեծացման ճգնաժամը:

- Հիմա հասկանալի է, - Ջեյնը գլխով արեց:

- Առաջին միավորումից հետո իր զարգացումը ստացավ կենդանական աշխարհը, երկրորդից` բուսական աշխարհը: Մենք դեռևս չգիտենք, թե հատկապես ինչպես է իրականացել միջուկ ունեցող այդ բջիջների միաձուլումը բակտերիանաների բջիջների հետ, բայց հնարավոր է, որ պարզենք:

- Իսկ ինչու է տեղի ունեցել բջիջների ընդամենը երկու այդպիսի միավորում, ինչու՞ ոչ երեք, տաս կամ հարյուր, - ասաց Ջեյնը ուսերը թափ տալով:

- Այդ միավորումների թիվը, իհարկե, երկուսից ավել էր, բայց… առաջին հերթին գործում էր բնական ընտրությունը, ոչ բոլոր միավորումներն էին հաջող, որպեսզի կարողանային արևի տակ այդքան մեծ տեղ զբաղեցնել, իսկ բացի դրանից ոչ բոլոր էնդոսիմբիոտիկ պրոցեսներն են ավարտված, շատերը դեռ իրենց զարգացման փուլում են գտնվում, ու ապագան ցույց կտա, թե դրանից ինչ դուրս կգա:

- Օրինակ ինչպիսի՞ անավարտ պրոցեսներ կան, - հետաքրքրվեց Ջեյնը:

- Օրինակներ շատ կան… դե օրինակ կա այսպիսի մի էակ, նրա լատինական անվանումն է Mixotricha paradoxa: Նա նույնպես ցանկանում է շարժվել այնպես, ինչպես մենք ենք շարժվում, բայց դրա համար նա գտել է բավականին յուրահատուկ միջոց. որպես «ձի» նա օգտագործում է մինչև չորս միլիոն Treponema spirochetes բակտերիաներ, որոնք լծված են այնպես, ինչպես ձին սայլակառքին, այսինքն` ամրացած են բջջի մակերևույթին: Միտոխոնդրիոզների հետ ընկերանալ նրանք այդպես էլ չկարողացան, բայց նրանց փոխարինող գտան` գնդային աէրոբային բակտերիաներ: Պատկերացնում եք, թե ինչ դժվար է կառավարել չորս միլիոն ձիերով: Հնարավոր է հենց այդ պատճառով էլ զարգացման այդ ձևը` մասսայականության մեջ, անարդյունավետ եղավ, այդ պատճառով էլ Mixotricha paradoxa իր էվոլյուցիայի մեջ բավականին ետ ընկավ: Բացի սրանից կան նաև այնպիսի բջիջներ, որոնք իրենց մեջ պարունակում են ջրիմուռներ: Իմիջաելոց հենց ինքը բջջի միջուկը` այդ բարդ միացությունը, հավանաբար նույնպես հանդիսանում է էնդոսիմբիոզա օրինակ:

- Իսկապես, երևում է բջջի կյանքի ու սոցիալական պրոցեսների միջև զուգահեռը բավականին տեղին է, - համաձայնեց Ջեյնը:

- Համապատասխան է ու շատ բեղմնավոր: Իսկապես գիտության սահմանագծերի վրա հաճախակի բավականին հետաքրքիր բացահայտումներ են լինում, երբ մի ոլորտում հայտնաբերված օրինաչափությունները որպես հիպոթեզ իրենց տեղն են գտնում մեկ այլ ոլորտում, բայց ո՞վ կարող էր մտածել, որ ազգագրությունը ու մանրէաբանությունը այսքան մոտ են իրար:

- Մի՞թե այդ ամենի ետևում արտաքին համընկնումներից բացի կա նաև ավելին:

- Համոզված եմ, որ հենց այդպես էլ կա, - հաստատեց Էնդին:

- Դա անհավանական է թվում, - անվստահ ձայնով ասաց Ջեյնը: - Եթե լրջորեն դատենք, չի կարելի մարդկանց` մեր ինտելեկտով, ազատ կամքով… չգիտեմ, թե էլ ինչեր թվարկեմ, համեմատել օրգանների` պարզագույն օրգանիզմների հետ:

- Համեմատել նրանց ոչ ոք անգամ չի փորձում, - հակառկվեց Էնդին, - բայց եթե դու լեռնային գետի հոսանքի ուղղությամբ մեծ արագությամբ դեպի ներքև ուղղես գերան, որը կազմված է փտած ցելյուլոզայից, ու որի մեջ կա կրթված պրոֆեսոր, ապա նրանք կլողան գրեթե նույն կերպ, ու հետևելով գերանին մենք կարող ենք ճշտությամբ գուշակել պրոֆեսորի հետագիծը: Այստեղ ամեն ինչ նույն ձև է: Սոցիալական գործընթացներում մարդիկ իրենց դրսևորում են ինչպես գերաններ` հոսում են հոսանքի ուղղությամբ: Եթե հասարակության մեջ ընդունված է փողոցով քայլել շալվարով, ապա և՛ պրոֆեսորը, և՛ դռնապանը կհագնեն հենց շալվար, ուստի եթե խոսենք «ազատ կամքի մասին», ապա դա կարելի է վերագրել միայն մարդկության մի փոքր հատվածին, իսկ մնացածը…

- Մնացածը` մենք բոլորս, գերան ենք :), - ավելացրերց Ջեյնը: - Պարզ է: Սոցիալական օրինափափությունները կարող են միօրինակ լինել նաև և՛ բջջի օրգանելլայի մեջ, և՛ մարդկանց հասարակության մեջ, անկախ նրանից, որ ոմանք իրենցից ներկայացնում են համեմատաբար ավելի պրիմիտիվ միացություններ, որոնք առաջնորդվում են քիմիայի, էլեկտրականության, մագնիսականության օրենքներով, իսկ ոմանք էլ` բարձ զարգացում ունեցող էակներ, որոնք առաջնորդվում են հոգեբանությամբ, տնտեսագիտությամբ, քաղաքականությամբ և նմանատիպ այլ կարգավորումներով:

- Այո, ամեն ինչն է այդպես, բացի մի բանից, բացի կարծես «պրիմիտիվից», - Էնդին ձգվեց ամբողջ մարմնով ու Ջեյնը հանկարծակի նկատեց որ ոչ մի կերպ չի կարողանում գուշակել նրա տարիքը, - մենք սովոր ենք օգտագործել «պրիմիտիվ» բառը, հետևելով սովորական կոնցեպցիաներին, ու նորից ու նորից շարունակում ենք ապացուցել, թե ինչքան նեղ է «կամքի ազատություն» տերմինի կիրառելիության շրջանակը: Ի՞նչ ազատության մասին կարող է խոսք լինել, երբ ցանկացած մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում թութակի պես կրկնում է ուրիշների ասածները ու անում է այն, ինչ իրեն հարիր է անել համաձայն իր կրոնի, կոնցեպցիաների, սովորությունների, սոցիալական սահմանափակումների: Եթե փորձենք մտովի գտնել այդ բառացի ասված «կամքի ազատության» արտահայտվածությունները, ապա չենք էլ գտնի: Ավելի ճիշտ, դու չես գտնի, - ուղղեց ինքն իրեն:

- Իսկ դու՞:

- Ես կգտնեմ: - Էնդին հանկարծակի հայացքը ուղղեց դեպի նրան: - Բայց միայն այն պատճառով, որ ինձ սովորեցրել են այն մարդիկ, որոնք փնտրել են ու գտել: Մեզ դա սովորեցնում են չորրորդ դասարանում:

- Կներե՞ս:

- Ինչի՞ համար:

- Դե… ես նկատի ունեի, որ «չհասկացա», - ժպտաց Ջեյնը:

Էնդին լռեց, տրորեց քթարմատը, ու նրա հայացքը ակնթարթորփն կորցրեց յուրահատուկ խստությունը, կրկին դառնալով փափուկ ու բարիացակամ: Չի կարելի ասել, որ մինչ այդ նա բարիացակամ չէր, ուղղակի այդպիսի հաստատակամ հայացքը բնազդաբար ընկալվում էր որպես խուսափող, իսկ ինչ-որ տեղ նաև քողարկված վտանգի հայացք, չնայած տվյալ պարագայում Ջեյնը համոզված էր, որ իր մոտ վտանգի զգացողություն չկա:

– Դրա մասին մի ուրիշ անգամ կխոսենք, - Էնդին խուսափեց նրա հարցից: - Իսկ ինչ վերաբերվում է պրիմիտիվությանը, ի՞նչ պրիմիտիվության մասին կարող է խոսք լինել, երբ մենք խոսում ենք այն մասին, որ օրգանելլաները միմյանց հետ ու շրջակա միջավայրի հետ փոխազդեցության ժամանակ օգտագործում են քիմիա, որը հասնում է այնպիսի էլեմնետար մասնիկների, ինչպիսիք են պրոտոններն ու էլեկտրոնները: Դու, որպես ֆիզիկոս շատ լավ հասկանում ես, որ տվյալ պարագայում «էլեմենտարությունը» ու «պրիմիտիվությունը» հոմնիշներ չեն, հակառակը` դրանք հականիշներ են: Քվանտային ֆիզիական մի ամբողջ էջ զբաղեցնող հավասարումների միջոցով բնութագրում է էլեմենտար մասնիկների միջև կատարվող անգամ ամենապարզագույն փոխազդեցությունները: Մենք կարող ենք օգտագործել «անորոշության սկզբունք», «Պլանկի հաստատուն», «էլեկտրոնային ամպ», «կորպուսկուլյար-ալիքային դուալիզմ» ու նմանատիպ այլ տերմիններ ու հասնել ճշգրիտ արդյունքների ու կանխագուշակումների, ու այնուամենայնիվ մեզնից ոչ ոք ընդունակ չէ այդ ամենը պատկերացնել ինչ-որ որոշակի տեսքով: Մենք գիտենք, որ միկրոաշխարհը կառավարվում է հավանականության օրենքներով ու հիշում ենք, թե ինչ են ասել մեծ ֆիզիկոսները իրենց անհույս անօգնականության մասին այնտեղ կատարվող երևույթներ հասկանալու վերաբերյալ: Ինչպե՞ս կարելի է այս ամենից հետո խոսել պրիմիտիվության մասին: Մենք խոսում ենք հոգեբանության խճճվածության ու բարդության մասին, «մեր ներաշխարհում գտնվող տիեզերքի» մասին գովերգեր ենք երգում, իսկ իրականում պարզվում է, որ ոչ մի դժվարություն էլ չկա, որ ցանկացած մարդ միանգամայն կանխատեսելի է, որի պատճառն էլ այն է, որ նա ընդամենը գերան է իրադարձություների հոսքի մեջ, ծրագրավորված հազարավոր արգելքներով, ուղղորդումներով, կոնցեպցիաներով, տարվածություններով:

- Այսիսնքն դու չես ընդունում այն, որ ցանկացած մարդ, - սկսեց իր միտքը Ջեյնը, բայց Էնդին ընդհատեց նրան:

- Ընդհանրապես ես չեմ ընդունում այն ամենը, ինչը սկսվում է «ցանկացած մարդ» արտահայտությամբ, - ասաց նա, ու միաժամանակ նորից ընդունեց դեմքի խիստ արտահայտություն: - Ես գիտեմ, որ բոլոր մարդիկ տարբեր են, բայց գիտեմ նաև այն, որ այդ տարբերությունը միանգամայն հաշվարկային մեծություն է: Ներմուծիր համակարգիչ ընդամենը մի քանի տասնյակ հազարավոր տվյալներ, որոնք նկարագրում են տվյալ մարդու կոնցեպցիաներն ու գիտելիքները, ու ամենայն հավանականությամբ դու կստանաս նրա ապագայի, ինչպես նաև անցյալի ճշգրիտ կանխատեսումը: Այո, մարդկանց դուր է գալիս մտածել իրենց մասին, ինչպես բարդ էակների մասին, որոնք իրենց մեջ են կենտրոնացնում «տիեզերքը», բայց իրականում նրանց կյանքը պրիմիտիվ է ու կանխատեսելի: Ոչ, ես չեմ բացառում այն, որ մարդը կարող է դառնալ իր մեջ տիեզերք կրող էակ: Ու ասեմ ավելին, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է պետք դա անել: Բայց ո՞վ է իրականում անում դա: Ո՞վ է գլուխը բարձրացնում բթության, մեխանիկական սովորությունների, բացասական էմոցիաների գարշահոտ լճակի վրայից ու հասնում պայծառ ընկալումների աշխարհ, որոնք էլ հենց այն միակ բանն են, որ մարդուն տալիս են այն միակ առեղծվածային էությունը, որոնք էլ նրա մեջ ծնում են գաղտնիք, ու հենց նրան էլ դարձնում են գաղտնիք: Դու այդպիսի մարդկանց գիտե՞ս: Սա հռետորական հարց է: Դու այդպիսի մարդկանց չգիտես:

Աշխատասենյակի դուռը բացվեց, ու ներս մտավ մի քսանամյա աղջիկ:

- Մարտա, - ներկայացրեց նրան Էնդին:

Աղջիկը գլխով արեց ու իրեն թափահարելով նետվեց հարևան բազկաթոռի վրա:

- Մեր լաբորատորիան այնքան էլ զարգացած չէ, - տեղից սկսեց նա, դիմելով Ջեյնին, - իսկ Իլլինոիսի մասնաճյուղի հետ մենք որոշակի պայմանավորվածության մեջ ենք` մենք ձեզ ենք ներկայացնում մեր մտահղացումներն ու որոշ փորձերի արդյունքներ, որոնք որոշակի պատճառներից ելնելով դուք չեք կարող անցկացնել, իսկ դուք մեզ եք ներկայացնում ձեր փորձերի արդյունքները, որոնք էլ մենք չենք կարող կատարել մեր սարքավորումների թերի լինելու պատճառով: Օրինակի համար, մենք չենք կարող այստեղ արագացուցիչ կառուցել, ինչպես դուք էլ հասկանում եք, - ժպտալով ասաց նա, - չնայած, որ ունենք ռեակտորների մի քանի տեսակներ:

- Բայց ես դեռ չեմ հասկանում…

- Մի շտապիր, - հանգստացնելով արտասանեց Էնդին, - հիմա մեր գլխավոր վարակաբանը…

Դուռը նորից բացվեց, ու ներս մտավ բարձրահասակ, մկանոտ մի տղամարդ:

- Սա հենց ինքն է: Մաքս, երկու բառով շարադրիր խնդրի էությունը, որի լուծման մեջ իր մասնակցությունը պետք է ունենա ահա այս աղջնակը Իլլինոիսի մեր մասնաճյուղից:

Ջեյնի հոնքերը ակամայից վեր բարձրացան «աղջնակը» բառը լսելիս, բայց նա զսպեց իրեն, ձևացնելով, որ իրեն բնավ էլ չզարմացրեց այդպիսի բնութագիրը: Իսկ ընդհանրապես դա ավելի շուտ հաճելի էր, քան վիրավորական, այդ պատճառով էլ վիրավորվելու առիթ չկար, իսկ Էնդիյի ինտոնացիայի մեջ չարաշահում կամ էլ խրատականություն չկար, նա նայում էր Ջեյնին ու նրա հետ վարվում էր հենց ինչպես աղջնակի հետ` բարեկազմ կենդանի աղջկա, ու ընդհանուր առմամբ դա Ջեյնին անգամ հաճելի էր: Միակ բանը, որ փոքր ինչ տարօրինակ թվաց, անգամ մի փոքր անհիմն ըստ Ջեյնի, դա վստահությունն էր այն բանում, որ Ջեյնը աշխատելու է այդտեղ:

Մաքսը, ի տարբերություն Էնդիյի, այնքան էլ շփվող ու ընկերասեր մարդու տպավորություն չթողեց: Թվում էր, թե նա ահընդհատ կենտրոնացած է կոնկրետ իրեն վերբերվող ինչ-որ խնդրի շուրջ, որը հեռու էր այստեղ կատարվող ամեն ինչից:

- Մեր լաբորատորիայում…, - սկսեց Մաքսը, բայց Ջեյնը նրան ընդհատեց:

- Լաբորատորիան գտնվում է ինչ-որ ուրի՞շ տեղ:

- Ինչու՞ ուրիշ տեղ, - Զարմացավ Էնդին, - հենց այստեղ է գտնվում:

- Բայց… կոնկրետ որտե՞ղ է գտնվում: Հողի այսքան փոքր կտորի վրա, լեռան գագաթին…

- Օ…, - ծիծաղեց Էնդին, դու շատ մակերեսորեն ես վերաբերվում այս հարցին, բառիս բուն իմաստով «մակերեսորեն»: Մենք բնավ էլ լեռան գագաթին չենք, ինչպես դու արտահայտվեցիր, մենք լեռան կեսկիլոմետրանոց բարձրության վրա ենք, այսինքն մենք լեռնաթումբի վրա ենք: Ձևականորեն մենք տնօրինում ենք ընդամենը այս մի քանի լեռնաթմբերը ու նրանց հարող տասնյակ հեկտարների հավասար տարածությունները, բայց ի՞նչ ես դու կարծում, արդյոք ինչ-որ մեկը հետաքրքրվում է այն բանով, թե ինչ կա մեր ոտքերի տակ խորության վրա այս հսկայական լեռնաթմբի ամբողջ լայնությամբ մեկ, որի վրա գտնվում է այս ամբողջ տարածությունը:

- Օ… և խո՞րն եք դուք այնտեղ… փորել:

- Խորն ենք: Եվ տարածություն այնտեղ ինչքան ասես կա, և խոչնդոտներ չկան, և հեշտ է մաքրություն պահպանել: Դե սկսիր Մաքս, պատմիր աղջնակին:

«Աղջնակ» բառը նա ասում էր ակնհայտորեն չթաքցնելով, որ հաճույք է ստանում դրանից, ու ինչպես Ջեյնին էր թվում, նա դրանով մի փոքր հեգնում էր իր անհամեստության դիմաց:

- Դու հերպես ունե՞ս, - հանկարծակի հարցրեց Մաքսը:

- Երբեմն… լինում է, շուրթերիս վրա առաջանում է, - հաստատեց Ջեյնը:

- Ես նույնպես ունեմ: Եվ նրանք նույնպես, ու այդպես շատերը ունեն:

- Եվ…

- Ինչո՞վ ես բուժվում:

- Դե, վաճառքում հատուկ քսուկ կա, հենց այդ քսուկով…

- Օգնու՞մ է:

- Այո, եթե դուրս գալուց անմիջապես հետո օգտագործել:

- Իսկ ինչու՞ այն ընդմիշտ չբուժել:

- Այսինքն դուք դրանո՞վ եք զբաղվում: Ընդմիշտ չի բուժվում: Ինչքանով ինձ է հայտնի հերպեսը ընդհանրապես մեկընդմիշտ չի բուժվում, եթե դու ունես հերպես, ուրեմն դա հավերժ է:

- Այո, շատ ճիշտ ես, - հաստատեց Մաքսը: - Դա հավերժ է: Դա անբուժելի է:

- Եվ դուք դա փորձու՞մ եք ուղղել:

- Ոչ: Մենք փորձում ենք դա հասկանալ, ու բացի դրանից, փորձում ենք հարմարեցնել դա ինչ-որ ուրիշ բանի: Ինչ ես կարծում, երբ են առաջին էուկարիոտները… դե այսինքն բջիջը, որն ունի միջուկ, - պարզաբանեց Մաքսը, նկատելով Էնդիյի նախազգուշական շարժումը, որն ուղեկցվում էր ժպիտով, ու նշանակում էր, որ այստեղ ավելի լավ կլինի խոսել առանց հատուկ տերմինների, - իրենց մեջ ընդունել միտոխոնդրիոզները…, - Մաքսը նորից սայթաքեց ու հարցական հայացքով նայեց Էնդիյի վրա, իսկ Էնդին ձեռքով արեց, ի նշան հավանության:

- Ամեն ինչ նորմալ է, «միտոխոնդրիոզ» տերմինը Ջեյնին արդեն հայտնի է, ես արդեն ասել եմ մի քանի բառով նրան այդ մասին:

- … բջջի համար դա բուժելի էր, թե՞ անբուժելի, - շարունակեց Մաքսը: - Կարո՞ղ էր արդյոք բջիջը իր միջից դուրս հանել միտոխոնդրիոզին ու նորից սկսեր ապրել առանց նրա: Ես ասում եմ «բուժելի», ու մեր միտքը միանգամից ուղղվում է դեպի հիվանդության տերմիններ, դեպի բջջի համար ինչ-որ անցանկալի երևույթներ: Իսկ եթե մենք ասենք «համակեցություն», ապա ամեն ինչ կփոխվի, ու այդ իրադարձություններին մենք կսկսենք այլ կերպ նայել: Իսկ ինչո՞ւ ենք մենք հերպեսը անվանում «հիվանդություն»:

- Դե, ինչպես…, - Ջեյնը չգտավ ինչ ասի, - դե որովհետև տհաճ է, երբ այն շուրթերդ վրա է:

- Այո, համաձայն եմ, տհաճ է:

- Եվ բացի դրանից, ինչքանով ինձ է հայտնի, եթե հերպեսը աչքաթող անել ու չբուժել, ապա շուրթերդ ամբողջությամբ կուռչեն, ինչն էլ սարսափելի է: Բացի դրանից կա նաև սեռականօրգանի հերպես, որը շատ ավելի տհաճ է, ու երևի թե նաև ունի իր բարդությունները:

- Ամեն ինչ շատ ճիշտ է: Եվ զգացողություններն են տհաճ, և բարդություններ են լինում: Եվ այնուամենայնիվ արդյո՞ք այդքանը բավարար է, որպեսզի հայտարարենք, որ հերպեսը հիվանդություն է, ու սկսենք բուժվել նրանից: Չէ որ այն ընդամենը մինագամայն աննկատելիորեն գոյություն ունի մեր օրգանիզմում, կարծես թե ոչ մի ձևով ու ոչնչի չի խանգարում, ինչպես և միկրոֆլորայի շատ այլ ներկայացուցիչներ: Ի՞նչ է պետք անել, որպեսզի պատասխանել, օրինակ, այսպիսի հարցի. դա իրականում էլ ինչ-որ ակնհայտ անցանակալի բան է, այսինքն հիվանդություն, թե դա համակեցության տեսակի սկզբնական փուլ է` վարակի ու մարդու համակեցության:

- Վարակի ու մարդու համակեցությու՞՞ն, - Ջեյնը չկարողացավ զսպել այդ արձագանքը, որը թերահավտություն էր արտահայտում:

– Իսկ ինչու՞ ոչ: Ինչու մենք կարող ենք հարյուր միլիոնավոր տարիներ բակտրիաների հետ ապրել համակեցության մեջ, ու չենք կարող համակեցություն կազմել վարակի հետ: Իհարակե «վարակ» բառը մեխանիկորեն ասոցացվում է վտանգի հետ, բայց անկեղծ ասած մարդն էլ իր հերթին մոլորակի մարմնի վրա դարձելի է իր տեսակի մեջ վարակ: Ու շատ հետաքրքիր է այն, որ հենց մարդկությունը սկսեց իրեն վարակի պես դրսևորել, վարակիչ հիվանդություններն էլ անմիջապես տարածվեցին ինչպես ճանճերը: Հնարավոր է, որ այստեղ էլ ինչ-որ օրինաչափություն կա, ինչպես այնտեղ, որ բնության մեջ ամեն ինչ բևեռանում է, վիրուսները ընտրում են մարդկանց նրանց հետ մարտնչելու համար, ու դա նրանց մոտ բավականին հաջող էր ստացվում մինչև տասնիներորդ դարը: Իսկ ի՞նչ եղավ հետո. Պաստեր, Կոխ, Էռլիխ… հազարավոր նշանավոր գիտնականներ, պենիցիլին, ուրիշ հակամարմիններ, սնդիկային քսուկներ և այլն և այլն հայտնաբերեցին. ու ի՞նչ եղավ այդ ամենից հետո: Որտե՞ղ է իսպանկան, որը նախկինում խլում էր միլիոնավոր մարդկանց կյանքեր: Որտե՞ղ է սիֆիլիսը` մարդկանց կայծակը: Որտե՞ղ են տասնյակ հիվանդությունները, որոնց անվանումներն անգամ արդեն վաղուց դադարել են իրականություն թվալ, դրանք ավելի շուտ պատմության գիրկն անցան, քան վարակաբաններն ու բժիշկները: Արդյոք զարմանալի է այն, որ որոշ վարակներ կարող էին ընտրել իրենց համար միանգամայն այլ ուղի` մարդկանց հետ ասոցացվելու, նրանց հետ միության ուղի, անգամ կարելի է ասել մարտական միության, որորվհետև մարդկային օրգանիզմը դժվար թե հենց այնպես, «անվճար» իր մեջ ընդուներ օտար մարմիներ, ու դա ոչ թե չարակամության պատճառով, այլ որովհետև այդ տիպի ասոցացումը իր հետևից տանում է տեղական նշանակության ինչ-որ անխուսափելի կոնֆլիկտներ, դե օրինակ, հենց շուրթերի վրա առաջացող հիվանդագին պղպջակներ, իսկ ժամանակ առ ժամանակ անգամ դրանից բխող բարդություններ: Ոչ, ի պատասխան մեր օրգանիզմը պահանջում է փոխադարձ փոխհատուցում: Եվ ահա հերպեսը: Տես, այն ապրում է մեր օրգանիզմում ու մենք չենք նկատում այն: Իսկ շուրթերի վրա պղպջակների առաջացումը որպես բացառություն, դրա վրա մենք հիմա ուշադրություն չենք դարձնի, դա մանրուք է, որն անխուսափելի է ցանկացած միացության ժամանակ: Դրանից հետո դուրս հանել այն մեր օրգանիզմից չի ստացվում, ոչ մի կերպ դուրս չի գալիս: Հերպեսը այդպես ուժեղ հակառակվում է, այո՞: Հնարավոր է: Իսկ միթե ուրիշ վարակներն ու բակտերիաները չեն հակառակվում, երբ մենք փորձում ենք դուրս հանել դրանք մեր մարմնից: Դրանք նույնպես հակառակվում են, բայց մենք հաջողությամբ ազատվում ենք դրանցից, իսկ հերպեսի հետ ոչ մի կերպ չենք կարողանում վարվել: Իսկ հնարավոր է, որ դա հերպես չէ, կամ էլ այնքան էլ հերպես չի, իսկ մեր օրգանիզմը այդպես համառորեն պայքար է մղում հենց հերպեսի դեմ: Գիտես, եթե մեր օրգնիզմը ցանկանում է, կարողանում է անգամ ժանտախտից ու խոլերայից բուժվել: Կարող է բուժվել ինչից ասես, եթե իհարկե ցանկանա, եթե նրա պաշտպանողական ուժերին աջակցել հակամարմինների, վիտամինների, վստահության, պայծառ ընկալումների միջոցով: Իսկ հերպեսից ոչ մի կերպ չի՞ կարող: Զարմանալի՞ է: Զարմանալի է: Բայց արդյո՞ք մեզ ինչ-որ բանով օգնում է հենց այդ նույն հերպեսը: Եթե մենք կարողանանք գտնել այդ հարցի պատասխանը, եթե մենք իրականում պարզենք, որ կա ինչ-որ իրական օգուտ հերպեսից, ապա նոր միացության վերաբերյալ հիպոթեզը` այսպես կոչված «նոր վիրուսային պատգամը», կստանա լուրջ հիմնավորում, ի