Aristotel

9
ԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ 384թ.—322թ.

description

 

Transcript of Aristotel

Page 1: Aristotel

Արիստոտել

ՓիլիսոփաՄաթեմաթիկոս

Գիտնական

384թ.—322թ.

Page 2: Aristotel

հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Պլատոնի փիլիսոփայության նման՝ Արիստոտելի փիլիսոփայությունը խորը և անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա։

Առաջ անցնենք նրանցից,ովքերԱռջևում են և մի սպասեք,նարնց ովքեր

Ետևում են

Page 3: Aristotel

Մ.թ.ա 369 թվականին մահացան Արիստոտելի ծնողները։ Երիտասարդ փիլիսոփայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց Պրոկսենը, ում նկատմամբ հարգանքն ու սերը Արիստոտելի կողմից այնքան մեծ էր, որ վերջինիս մահից հետո, ինքը՝ Արիստոտելը որդեգրեց Պրոկսենի միակ որդուն՝ Նիկատորին։ Արիստոտելն ունևոր ընտանիքից էր և հորից ժառանգել էր էական հարստություն, որը թույլ էր տալիս ոչ միայն ապրել, այլև ապահովել սեփական կրթությունը։ Մ.թ.ա. 347 թվականին Արիստոտելն ամուսնացավ Պեֆիադայի հետ, ումից ունեցել է մեկ աղջիկ։ Վերջինիս կնքել էին մոր անունով՝ Պեֆիադա։ Արիստոտելի թե կինը, թե միակ աղջիկը մահացել են ավելի շուտ, քան ինքը՝ Արիստոտելը։

Որն է կյանքի իմաստը:Ծառայել ուրիշներին և

բարություն գործել

Page 4: Aristotel

Արիստոտելի փիլիսոփայական ուսմունքը հիմնականում շարադրված է «Մետաֆիզիկա» և «Հոգու մասին», տրամաբանության տեսությունը՝ «Կատեգորիաներ», «Անալիտիկա» («Վերլուծականք»), «Տոպիկա», սոցիալ-քաղաքական և բարոյագիտական հայացքները՝ «Պոլիտիկա», «Էթիկա», արվեստի փիլիսոփայությունը՝ «Պոետիկա» և այլ երկերում: Պահպանվել են նաև նրա մի շարք բնագիտական աշխատություններ՝ «Ֆիզիկա», «Կենդանիների մասին» և այլն:

Ապրել,նշանակում է ստեղծելիրեր,այլ ոչ թե դրանք ձեռք բերել

Page 5: Aristotel

Արիստոտելն անդրադարձել է նաև բժշկության հարցերի, հայտնաբերել որոշ հիվանդությունների բուժման նոր միջոցներ: Խոսելով մանկավարժական խնդիրների մասին՝ նա համարել է, որ զարգացման շարժիչ ուժերը մարդու ունակությունն ու բանականությունն են, որոնց վրա հիմնված է դաստիարակությունը: Լինելով մեծ փիլիսոփա՝ նա ստեղծել է պետության բնույթի, մարդու նպատակների մասին իր ուսմունքը: 

Երջանկությունը նրա հետ է ով գոհ է

Page 6: Aristotel

Արիստոտելի «Մետաֆիզիկա», «Հոգու մասին», «Կատեգորիաներ» և այլ երկեր տարածվել են նաև Հայաստանում, մեծապես ազդել հայ միջնադարյան փիլիսոփայության ու հոգևոր մշակույթի զարգացման վրա: Այդ երկերի հայերեն թարգմանությունները հնագույններից են աշխարհում և աչքի են ընկնում մեծ ճշգրտությամբ:  Դավիթ Անհաղթը (V–VI դարեր) հատուկ աշխատություններ է նվիրել Արիստոտելի գործերին, իսկ իր հիմնական «Սահմանք իմաստասիրության» երկում մեկնաբանել նրա փիլիսոփայությունը: 

Խելքը բնութագրվում է ոչ միայն գիտելիքներով այլ նրա կիրառությամբ

Page 7: Aristotel

Անանիա Շիրակացին (VII դար) լուսաբանել է բնության և Տիեզերքի մասին Արիստոտելի ուսմունքը: Միջնադարում հայ փիլիսոփաներից նրա գիտական հայացքներին անդրադարձել են Գրիգոր Մագիստրոսը (XI դար), Հովհաննես Սարկավագը (XI–XII դարեր), Վահրամ Րաբունին (XII դար), Հովհան Որոտնեցին (XIV դար), Գրիգոր Տաթևացին (XIV–XV դարեր), իսկ Ստեփանոս Լեհացին (XVII դար) լատիներենից հայերեն է թարգմանել «Մետաֆիզիկան»:

ՎԱՂԸ ԴԱ ՉԱՐԻ ԱԿՆԿԱԼՈՒՄՆ Է

Page 8: Aristotel

Մեր բնավորությունը մեր պահելաձևի արդյունքն է

Վերջ

Page 9: Aristotel

Նյութը պատրաստեց Հարությունյան

Էրիկը