խաղաթերապիա

7
ԽԽԽԽԽԽԽԽԽԽԽ

Transcript of խաղաթերապիա

Page 1: խաղաթերապիա

ԽԱՂԱԹԵՐԱՊԻԱ

Page 2: խաղաթերապիա

Բովանդակություն՝ Ի՞նչ է խաղաթերապիան

Ո՞ր դեպքերում է անցկացվում խաղթերապիա

Ինչպե՞ս է անցկացվում այն

Page 3: խաղաթերապիա

Խաղային թերապիան հոգեթերապիայի ուղղություններից է, որը հոգեբանության համեմատաբար նոր ուղղություններից մեկն է, և կարևր է երեխայի համար:Խաղի միջոցով երեխաները ազատվում են ֆրուստրացիայից, սթրեսներից, հաղթահարում տարբեր դժվարություններ`այդպես նախապատրաստվելով հասուն կյանքի պարտականություններին: Խաղալիս երեխաները դառնում են ավելի ազատ ու անկաշկանդ, ինչպես նաև յուրացնում են նոր հմտություններ:Ֆրեյդը այդքան էլ շատ չի շփվել երեխաների հետ, սակայն նա միշտ կարևորել է խաղը երեխայի կյանքում: Նա գտնում էր, որ խաղը հիանալի միջոց է երեխայի հետ հուզական կապ հաստատելու համար և կարևոր խթան է հանդիսանում երեխայի զարգացման ու ինքնահաստատման համար: Նրա կարծիքով` յուրաքանչյուր երեխա գրողի է նման, որը ստեղծում է իր սեփական աշխարհը խաղի միջոցով կամ էլ վերափոխում է այն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Երեխայի խաղին հետևելով` կարելի է շատ բան պարզել նրա հոգեվիճակի, մտածելակերպի, խառնվածքի, բնավորության գծերի վերաբերյալ:Խաղաթերապիան կոչված է օգնելու երեխաներին գիտակցել իրենց <<Ես>>-ը, հաղթահարել ներքին կոնֆլիկտները, վախերը, ֆոբիաները, ագրեսիվությունը, ավելորդ հուզական լարվածությունը, բարձրացնել ինքնագնահատականը, բացահայտել և զարգացնել ներքին պոտենցիալ հնարավորությունները, ինչպես նաև հանդիսանում է տարբեր նյարդահոգեկան և հոգեսոմատիկ հիվանդությունների կանխարգելման ու շտկման միջոց:

Page 4: խաղաթերապիա

Խաղաթերապիան կարելի է անցկացնել երկու ձևով՝ անհատական և խմբային:Անհատական խաղաթերապիայի ժամանակ երեխայի մոտ կարելի է ձևավորել սոցիալական շփումը: Ի դեպ այն ունի բացառություններ: Անհատական խաղաթերապիա չի կարելի անցկացնել մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց հետ:Խմբային խաղաթերապիայի ժամանակ երեխան հնարավորություն ունի շփվել մյուսների հետ, արտահայտել իր կարծիքը, այդպիսով ավելի բարձրացնել իր ես-կոնցեպցիան, հաղթահարել ներքին կոնֆլիկտները, վախերը, ագրեսիվ մղումները, ցածրացնել անհանգստությունը և մեղքի զգացումը: Իհարկե, սա նույնպես ունի կետեր, որոնց առկայության դեպքում երեխան չի կարող մասնակցել խմբային թերապիայի: 1. վառ դրսևորված մանկական խանդը, որն արտահայտվում է մյուսների հետ մրցակցության ձևով 2. վառ դրսևորված հակասոցիալական վարք, որը վտանգ է ներկայացնում խմբի անդամների համար 3. արագացված սեռական զարգացում 4. ծայրահեղ ագրեսիվություն 5. ակտուալ սթրեսային վիճակ։ Այս բոլոր դեպքերում խմբային խաղաթերապիային պետք է նախորդի անհատական ձևը, ինչը կապահովի սուր համախտանիշների հաղթահարումը։Խմբային խաղաթերապիան հոգեբանական և սոցիալական գործընթաց է, որում երեխաները բնական ձևով համագործակցում են. ձեռք բերում նոր գիտելիքներ ոչ միայն ուրիշների, այլև իրենց մասին։ Այս մեթոդը խաղը դարձնում է թերապևտիկ գործընթաց և հանդես գալիս որպես նյարադա-հոգեկան խանգարումների, հոգեմարմնային հիվանդությունների կարգավորման, շտկման, կանխարգելման արդյունավետ միջոց։

Page 5: խաղաթերապիա

Խումբ հավաքելիս պետք է առաջնորդվել հետևյալ չափանիշներով. 1. Խումբը պետք կազմված լինի տարբեր շեղումներ ունեցող երեխաներից։ 2. Երեխաներին պետք ե այնպիսի խումբ, որտեղ նրանք լրացուցիչ հոգեբանական տրավմա չեն ստանա։ 3. Խմբի անդամները մինչև խաղաթերապիան պետք է ծանոթ չլինեն։ 4. Տարիքային տարբերությունը մեկ տարուց ավել չպետք է լինի։ Խաղաթերապիան պետք է ուղված լինի ոչ թե ընդհանուր խմբին, այլ առանձին անդամներին: Յուրաքանչյուր երեխա խմբում պետք է ունենա ազատ ինքնարտահայտման հնարավորություն, առանց սպառնալիքների, ծաղրանքների, անհաջողությունների և ժխտումների։ Խմբում չպետք է լինի հինգից ավել մարդ, և ցանկալի չէ ներառել երեխաների, որոնք չեն ընդգրկվելու խաղային թերապիայի մեջ։ Խումբը պետք է ներառի մեկ դելինկվենտ, մեկ հավասարակշռված, մեկ չեզոք վարքով երեխայի։ Երեխաների տարիքային տարբերությունը պետք է 12 ամսից ավելի չլինի։ Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խմբերը պետք է տարասեռ լինեն։

Page 6: խաղաթերապիա

Խաղաթերապիայում կիրառվում են ինչպես ստրուկտուրավորված, այնպես Էլ չստրուկտուրավորված խաղեր։ Ստրուկտուրավորված խաղերի ժամանակ երեխան խաղում է ընտանիքի հետ կապված խաղեր, տիկնիկային թատրոն, շինարարական, կոնստրուկտիվ և դեստրուկտիվ մտադրություններ ունեցող խաղեր։Ստրուկտուրավորված նյութը հրահրում Է ագրեսիայի արտահայտման՝ սառը զենք, կերպարների հետ, նաև կոմունիկատիվ գործողություններ՝ հեռախոս, համակարգիչ, գնացք, մեքենա։ Չստրուկտուրավորված խաղերին են պատկանում շարժողական խաղերը և վարժությունները՝ թռչկոտում, խաղերը ջրի, ավազի, կավի հետ, որոնք պատկանում են արտթերապիայի ոլորտին (նկարչությունը վրձնով, գունավոր մատիտներով, մատերով)։ Համապատասխանաբար ոչ կառուցվածքային նյութերից են ջուրը, ավազը, կավը, պլաստիլինը, որոնց օգնությմաբ երեխան կարող Է միջնորդավորված ձևով արտահայտել իր ցանկությունները։Այս մեթոդը նպաստում Է նաև սուբլիմացիայի զարգացմանը։ Մասնավորապես, որ կառուցվածքային նյութերով խաղալը կարևոր Է խաղաթերապիայի սկզբնական փուլերում, երբ երեխայի զգացմունքները դեռ տարբերակված և գիտակցված չեն:Հաճախ ջրի, ներկերի, կավի հետ խաղերը թույլ են տալիս արտահայտել իր զգացմունքները ոչ նպատակաուղղված ձևով ե ապրել հաջողության զգացումը։

Page 7: խաղաթերապիա

ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ

ՄԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸԹԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ