ինքնագնահատական

9
Նախագծի կանոնները Նախագծի ժամկետը՝ երկու շաբաթ: Նախագիծը իրականացվում է խմբով: Նախագծի ղեկավար՝ Հայկուշ Գևորգյան: Նախագծի ընթացքում կատարվել են հետազոտական աշխատանքներ՝ ընտանիքի, շրջապատի, դասավանդողի ազդեցությունը ինքնագտահատականի վրա և քննարկումներ: Նախագծի մասին պատկերացում, խումբը ստացել է տվյալ կայքերից՝ http://www.arewera.ru/%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84/ntaniqi- der http://haso63.wordpress.com/2013/01/27/%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5% A3%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/

Transcript of ինքնագնահատական

Page 1: ինքնագնահատական

Նախագծի կանոնները

Նախագծի ժամկետը՝ երկու շաբաթ:

Նախագիծը իրականացվում է խմբով:

Նախագծի ղեկավար՝ Հայկուշ Գևորգյան:

Նախագծի ընթացքում կատարվել են հետազոտական աշխատանքներ՝ ընտանիքի, շրջապատի, դասավանդողի ազդեցությունը ինքնագտահատականի վրա և քննարկումներ:Նախագծի մասին պատկերացում, խումբը ստացել է տվյալ կայքերից՝

http://www.arewera.ru/%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84/ntaniqi-

der

http://haso63.wordpress.com/2013/01/27/%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/

Page 2: ինքնագնահատական

ԻնքնագնահատականԻնքնագնահատականի առաջացումը,

զարգացումը և կայուն ավարտը

Կարինե Գևորգյան և Անի Գասպարյան

Page 3: ինքնագնահատական

Ընհանուր պատկերացումներ ինքնագնահատականի մասին

Ինքնագնահատականը մարդու սեփականգնահատականն է ինքն իր մասին: Ինքնագհատականը հնարավորություն է տալիս ոչմիայն արտացոլել արտաքին աշխարհը, այլ իրենառանձնացնելով այդ աշխարհում, ճանաչելսեփական ներքնաշխարհը, ապրել, զգալ այն և որոշակի վերաբերմունք ունենալ սեփական անձինկատմամբ: Բայց մարդու համար շատ կարևոր է, թեիր մասին ինչ կարծիք ունեն իրեն շրջապատողմարդիկ, որոնց տեսակետը մեծ ազդեցություն է ունենում ինքնագնահատականի ձևավորմանգործում: Այսինքն մարդու կատարած ցանկացածխելացի արարք, դրսևորված գիտակցված վարք, դաոչ այնքան այն բանի արտահայտությունն է, թեով, ինչպիսին է այդ մարդն իրականում, որքան դասեփական անձի նկատմամբ պատկերացումներիարդյունքն է:

Page 4: ինքնագնահատական

Ընտանիքի ազդեցությունը սեփական ինքնագնահատականի վրա

Դեռահասի ինքնագնահատականի ծագման և ձևավորման գործում ամենամեծ ազդեցությունն ունի ընտանիքը: Ծնողի և երեխայի հարաբերությունները շատ կարևոր են երեխայի համար, քանզի ինքնագնահատականը արտացոլում է ծնողների կարծիքը:

Կարևոր նշանակություն ունի նաև, թե ընտանիքում երեխան միակն է, թե ունի եղբայրներ կամ քույրեր: Հաճախ միակ երեխաները բարձր ինքնագնահատական են ունենում,և դա հատկապես դիտվում է տղաների մոտ: Թեև պարզ չէ՝ ինչու, բայց ընտանիքի մեծությունը և ծնվելու հաջորդականությունը նույնպես ազդում է ես-կոնցեպցիայի ձևավորման վրա:

Երեխայի ինքնագնահատականը մինչև մանկապարտեզ գնալը ձևավորվում է տանը՝ իր ծնողների և հարազատների կարծիքի հիմման վրա: Ըստ հայկական սովորության, ծնողները իրենց երեխաներին իդեալականացնում են՝ ասելով, որ նրանք շատ լավն են, գեղեցիկ և որ ոչմեկ չի կարող իրենց հասնել:

Page 5: ինքնագնահատական

Դասավանդողի ազդեցությունը դեռահասի ինքնագնահատականի վրա

Երեխայի ինքնագնահատականը ձևավորվում է դեռվաղ տարիքից: Տանը դաստիարակությունստանալուց հետո, երեք տարեկանհասակում, երեխան արդեն իր առաջին քայլերն է կատարում հասարակություն՝ ընդունվելովմանկապարտեզ, հետո դպրոց: Մեր կարծիքով ուսուցիչը կարող է ազդել աշակերտի ինքնագնահատականի վրա՝ կարող է իր խոսքովցածրացնել կամ բարձրացնելինքնագնահատականը, համեմատելով ավելի լավհնարավորություններ ունեցող երեխային ավելիցածրի հետ, այդպիսով գրգռելով երեխայի բարձր ես-կենցեպցիան: Երեխան հենց ինքն է սկսում համեմատել իրեն և իր շրջապատողներին և այդտեղ էլ սկսվում է ինքնագնահատականի փոփոխությունը: Երեխան սկսում է հասկանալ, որ որոշ առումներով նա միգուցե անցնում է բոլորին, բայց որոշ առումներով թերանում է, սկսում է կասկածել իր (ծնողների ասած) իդեալական լինելու վրա:

Page 6: ինքնագնահատական

Շրջապատի ազդեցությունը երեխայի ինքնագնահատականի վրա

Փոփոխելով միջավայրը երեխան կարող է ընկնել շրջապատի ազդեցության տակ, վերցնել նրանից և՛ լավը, և՛ վատը:Երեխան առնչվում է շրջապատիփոփոխության խնդիրներին և շատդեպքերում դժվարություն է ունենումհարմարվելու դրան:

Օրինակ լինելով լավ ընկերներ՝ երեխան գնահատում է ընկերոջ խոսքը: Վաղ հասակում երեխաները կարող են նույնիսկ չհասկանալ, որ վիրավորում են դիմացինին:

Ավելի մեծ հասակում, երեխաները կարող են հասկանալով, դիտմամբ վիրավորել և գցել դիմացինի ինքնագնահատականը:

Page 7: ինքնագնահատական

Ինքնագնահատականի սահմանըՔննարկման ժամանակ կարծիք հնչեց, թե ինքնագնահատականը ձևավորվում է միորոշ ժամանակահատվածում և դրանից հետոմնում է անփոփոխ: Բայց հարկ է նշել, որինքնագնահատականը ձևավորվում է շրջակամիջավայրի կարծիքի և ազդեցությաններքո, իսկ մարդ արարածը մինչև իր կյանքիվերջ շփում ունի հասարակությանհետ, երբեմն-երբեմն փոխում է իրմիջավայրը, այդ իսկ պատճառով կարելի է պնդել, որ ինքնագնահատականի ձևավորմանհամար հստակ ժամանակ չկա:

Այսպիսով մարդու ես-կոնցեպցիանձևավորվում է իր ամբողջ կայնքիընթացքում, որի վրա մեծ ազդեցություն ենունենում շրջակա միջավայրը, դասավանդողըև բնականաբար ընտանիքը:

Page 8: ինքնագնահատական

Վերջաբան

Մեր կարծիքով ամեն մի մարդ պետք է կայուն ինքնագնահատական ունենա և չթողնի ոչմեկին այն փոխել: Ձգտեք դեպի կատարելություն և դրանով ավելի շատ կծանոթանաք ինքներդ ձեր հետ: Դուք կծանոթանաք ձեր հնարավորություններին, կիմանաք ձեր գինը և կկարողանաք տեսնել ձեզ կողքից: Մի գնահատեք և մեղադրեք ձեզ ուրիշների կարծիքներով, քննադատներ միշտ կգտնվեն վստահ եղեք ու ուրախացեք, երբ ձեզ կսկսեն քննադատել: Հիշեք՝ վատերին չեն քննադատում:

Page 9: ինքնագնահատական

Հուսով ենք ձեզ դուր եկավ Հուսով չենք համոզված ենք