երկաթ

11
ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ - ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ Ե ԵԵԵ ԵԵԵԵԵ Ե Fe Ե ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ 26:

description

 

Transcript of երկաթ

Երկաթ•Երկաթ - քիմիական տարր է որի նշանն

է Fe և ատոմային թիվը՝ 26:

Երկաթը պարբերական համակարգի ութերորդ խմբի տարր է: Այն սպիտակ-արծաթափայլ, պլաստիկ մետաղ մետաղ է: Բնության մեջ տարածվածությամբ (4,65%) զբաղեցնում է չորրորդ տեղը:

Երկաթը գտնվում է հիմնականում միացությունների ձևով, որոնցից կարևորներն են գորշ երկաթաքարը (HFeO2 . nH2O), կարմիր երկաթաքարը (Fe2O3), մագնիսական երկաթաքարը (Fe3O4), սիդերիտը (FeCO3) և այլն:

Երկաթ ստանում են ածխածնով կամ ածխածնի օքսիդով օքսիդներից վերականգնման միջոցով.FeO + C → Fe + COFe2O3 + 3C → 2Fe + 3COՕդում, խոնավության առկայությամբ, հեշտությամբ օքսիդանում է (ժանգոտում է).4Fe + 3O2 + 6H2O → 4Fe(OH)3Հեշտությամբ փոխազդում է հալոգենների, աղաթթվի, նոսր ծծմբական թթվի հետ.2Fe + 3Cl2 → 2FeCl3Fe + 2HCl → FeCl2 + H2Fe + H2SO4 → FeSO4 + H2

Կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումը երկաթից սկիզբ դրեց երկաթի դարին, որը հաջորդեց բրոնզի դարին` մ.թ.ա. I հազարամյակի սկզբին: Հայկական լեռնաշխարհում երկաթագործությունը բարձր զարգացման է հասել ուրարտական ժամանակաշրջանում:Երկրակեղևում իր պարունակությամբ (4,65% ըստ զանգվածի) երկաթը մետաղների մեջ գրավում է երկրորդ տեղը ալյումինից հետո: Բնության մեջ երկաթը բնածին վիճակում հազվադեպ է հանդիպում:

Երկաթի խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում,  Ռուսաստանում (Կուրսկի մարզ, Ուրալ, Սիբիր), Ուկրաինայում, Ղազախստանում, Ավստրալիայում և այլ երկրներում: Երկաթի հանքեր կան նաև Հայաստանում:

Երկաթ պարունակվում է նաև կենդանի օրգանիզմներում, առկա է արյան հեմոգլոբինի բաղադրության մեջ: Այն տեղափոխում է թթվածինը թոքերից դեպի հյուսվածքները, իսկ նյութափոխանակության արգասիք ածխաթթվական գազը՝ հյուսվածքներից դեպի թոքերը:

Երկաթը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, շատ պլաստիկ է, ուստի հեշտությամբ ձգվում և կոփվում է: Երկաթը մագնիսանում է և ապամագնիսանում, այդ պատճառով լայն կիրառություն ունի տարբեր էլեկտրական սարքերում ու մեքենաներում:

Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է գլխավորապես զանազան նյութերի՝ ազոտի, թթվածնի, ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի, իսկ ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած: Դրանց նույնիսկ չափազանց փոքր քանակները խիստ փոխում են երկաթի հատկությունները. օրինակ՝ ծծումբն առաջացնում է շոգեփխրունություն, ֆոսֆորը՝ սառնաբեկություն, ածխածինն ու ազոտը նվազեցնում են պլաստիկությունը, ջրածինը մեծացնում է փխրունությունը և այլն: Երկաթի համաձուլվածքներից են թուջը, պողպատը և այլն:

Այժմ գիտնականները ստանում են երկաթի այնպիսի տեսակներ, որոնք չեն ժանգոտվում, չեն վախենում կրակից ու թթուներից, ինչպես նաև վերադասավորում են երկաթի ատոմներն այնպես, որ այն տասնապատիկ անգամ ամուր դառնա:

Նյութը պատրաստեց`Գայանե Ղարագյոզյանը