#3-4, մարտ-ապրիլ 2014

56
Մարտ ապրիլ #3-4(24) 2014 Տարածվմ է անվճար Տարբերություն կա՛ Ինչ է «Երևան 2.0» նախագիծը և ինչպես է այն փոխելու Երևանի գույները

description

Տարբերություն կա՛ Ինչ է «Երևան 2.0» նախագիծը և ինչպես է այն փոխելու Երևանի գույները

Transcript of #3-4, մարտ-ապրիլ 2014

Page 1: #3-4, մարտ-ապրիլ 2014

Մարտապրիլ

#3-4(24)2014

Տարածվում է անվճար

Տարբերություն կա՛Ինչ է «Երևան 2.0» նախագիծը

և ինչպես է այն փոխելու Երևանի գույները

Page 2: #3-4, մարտ-ապրիլ 2014
Page 3: #3-4, մարտ-ապրիլ 2014

Խ ոսել սխալների մասին անհրաժեշտ է, հատկապես եթե ինչ-որ մեկի կողմից գիտակցաբար, թե պատահաբար արված բացթողումն ուղիղ ազդում է քաղաքացու վրա: Եվ ինչքան ուզում է թող «բողոքողի» պի- տակ կպցվի՝ առողջ հասարակության մեջ առողջ քննադատությունը ողջունվում է, իսկ հետևություններն արվում են առանց ձգձգելու: Բայց

ճշմարիտ է նաև այն, որ այդ նույն առողջ, կայացած հասարակություններում քննա- դատելու հետ զուգահեռ հնարավոր է սեփական ուժերով շտկել այն, ինչը սխալ է: Քաղաքը խնդիրնե՞ր ունի: Տե՛ղ հասցրու, խոսի՛ր, ահազանգի՛ր: Իսկ եթե դա չի՞ օգնում: Կարելի է պարզապես շարունակել՝ մի օր մի բան կլինի, կարելի է հուսահատվել ու լռել (առավել սուր դեպքերում՝ արտագաղթել), կարելի է ինքնակազմակերպվել, հա- մախմբվել համախոհների հետ ու փորձել փոխել մի բան սեփական ուժերով: Ու այ այդ դեպքում մի բան իրոք կարող է տեղից շարժվել: Ու նույնիսկ, երբ կողքից կսկսեն հազարերորդ անգամ ասել «հերիք ա բողոքեք, գիտեք հեշտ ա՞», կարելի է բարձրա- ձայն ասել, որ «մենք փորձում ենք, իսկ դուք մեզ օգնեք կամ գոնե մի խանգարեք»: Ու երևի հենց այդպես աստիճանաբար կստանանք նոր, թարմ, ժամանակակից Երևան: Այն Երևանը, որը համակարգչային ծրագիր լինելու դեպքում անպայման կստանար «2.0» մասնիկը: «Երևան Փրոդաքշնսը» հիմա զբաղված է հենց դրանով՝ իրար գլուխ հավաքելով բոլոր երևանցիներին, որպեսզի փորձ կատարվի «ռեստարտի» ենթար- կել մեր քաղաքն ու տանել դեպի ապագա: Սկսել պետք է հիմա ու միասին:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

Page 4: #3-4, մարտ-ապրիլ 2014

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Խմբագիր՝ նԵ ԹԱդԵվոսյԱնԳրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՆկարահանումների գծով տնօրեն՝ մԱրիԱննԱ իսկԱնդԱրյԱնՖոտոխմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Նախագծի ղեկավար՝ ԷդուԱրդ ԱյԱնյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Անահիտ Մինասյան, Ծովինար Մկրտչյան, Արեգ Դավթյան, Սոնա Խաչատրյան, Արեգ Ազատյան, Կարեն Անտաշյան, Բազե Ավետիս

Լուսանկարներ՝ Առնոս Մարտիորսյան, Գրիգոր Եփրեմյան, Սուրեն Մանվելյան, Մարիամ Լորեցյան, Արթուր Lumen Գևորգյան, Սոնա Քոչարյան, Բիայնա Մահարի, Բազե Ավետիս, Տիգրան Լորսաբյան, Ֆոտոլուր, Գաֆէսճեան արվեստի կենտրոնպատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Էդուարդ Այանյան

© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համա- ձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 18.03.2014 Տպագրված է «Անտենոր» տպարանում, 0010, Երևան, Վարդանանց փողոց 16-48Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարնե- րում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:2011-2014 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսա- գրում բոլոր տպագրված նյութերը պատ- կանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81, +374 (10) 50 10 82Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (91) 01 78 98

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

Մենք Ֆեյսբուքում՝facebook.com/YerevanCityMagazine

ԵՐԵՎԱՆ 2.0

16 Խոշոր պլանՏարբերություն կա՛ «Երևան Փրոդաքշնսի» տնօրեն Էդուարդ Այանյանը բացատրում է, թե ինչ է «Երևան 2.0» նախա- գիծը, որով արդեն զբաղվում է ընկերությունը:

18 կարծիք Ճանապարհ դեպի 2.0Մենք զրուցեցինք Երևանի կյան- քում կարևոր դեր խաղացող մի շարք մարդկանց հետ և խնդրե- ցինք նրանց մեկնաբանել քաղա- քի ներկայիս վիճակը և փոփո- խությունների ճանապարհները:

24 նախագիծ Չկառուցված ապագա Չորս քաղաքաշինական նախա- գծեր, որոնք՝ իրականացման դեպ- քում, մեր կարծիքով, մեծապես կնպաստեին Երևանի 2.0 տար- բերակի կայացմանը, սակայն առայժմ միայն թղթի վրա են:

30 Այլընտրանք Ջնջած գծերՊատկերացնենք, թե քաղաքն ինչպես կնայվեր, եթե չլինեին զանազան օդային լարերն ու մալուխները և չփակեին մեր տեսադաշտը:

32 Արժեք Տխուրնոց Ինչպիսին է «Զվարթնոց» օդանավակայանի հին՝ առայժմ կանգուն, բայց լքված շենքը, որը ժամանակին նոր Երևանի խորհրդանիշներից մեկն էր:

36 ԱյնտեղԱվելի լավՔաղաքապետներ, որոնք կա- րողացան կտրուկ դեպի լավը փոխել իրենց ղեկավարությա- նը հանձնված քաղաքները:

39 ԱյնտեղԻնքնակազմակերպումԱշխարհի մի շարք քաղաքների բնակիչներ ապացուցում են, որ կարելի է ավելի լավ քաղաք ունենալ, եթե ինքդ դրան ուղ- ղված քայլեր նախաձեռնես:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

42 իմ ԵրևանԳրկել ասֆալտըՄաուգլիի հետ նմանություն- ների, երաժշտասեր կատունե- րի, Երևանից քաղած դասերի և այլնի մասին պատմում է Քրիստ Մանարյանը:

44 պրոֆիՄի բարձի ծերացնողըԱմուսնությունների, ամուսնա- լուծությունների և այլ «զագսային» թեմաների մասին պատմում է քկագտբ 1-ին կարգի մասնագետ Սոնա Եղիազարյանը:

46 գրողը տանիԹե ինչպես ծնվեցին տղաներս…Արձակագիր Արեգ Ազատյանը «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում է Երևան քաղաքի մասին:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 ԽառըԱմսվա ամփոփումԵրևանցիների խոսակցություն- ները, աշխարհի շախմատասեր քաղաքապետները, մայրաքաղա- քի նորաբաց նստավայրերը և մի քանի հետաքրքիր գալիք միջոցա- ռում մեր նոր խորագրում:

06 նստավայրԺամանակը փող էԱյստեղ սուրճը, թեյը, ջերմ մթնոլորտն ու սեղանի խաղերը անվճար են, իսկ ժամանակը՝ վճա- րովի. հակասրճարան ձևաչափի առաջին նստավայրը Երևանում:

08 ՀամացանցԱզատ գրքեր՝ ազատ մարդկանց համարGrapaharan.org առցանց գրա- դարանի հիմնադիրներից մեկը խոսում է հայերի կյանքում էլեկտրոնային գրականության դերի, հեղինակային իրավունք- ների խիստ պայմանական լինելու և այլնի մասին:

10 ուղեցույց Վիրտուալ ընթերցասրահ 5 առցանց գրադարան, որտեղ կարելի է անվճար կարդալ «Նոթերը Շերլոք Հոլմսի մասին», «Հոբիթը» գրքերը, Վանո Սիրադեղյանի, Լևոն Խեչոյանի և Գուրգեն Խանջյանի պատմվածքները, Թումանյանի հոդվածները, Անրի Վեռնոյի «Մայրիկը» և այլ ուշագրավ հայալեզու գրականություն:

12 ԺամանցԱյսպես խոսեց Մադամ ՍոմելիենՄադամ Սոմելիեի առաջին սյու- նակը, որտեղ նա բացատրում է, թե ինչ գինի և ինչպես պետք է ըմպել Զատկի տոնին:

47 գրողը տանիՔաղաքը բանաստեղ- ծություն է. ՍերԲանաստեղծ Կարեն Անտա- շյանի նոր գործը՝ կազմված փողոցային ցուցանակների տեքստերի հատվածներից:

ՔԱՂԱՔ

48 ԱրվեստՎինսենտի ժառանգությունըՎան Գոգին պատկանող ճապո- նական փորագրությունների հավաքածուի 14 տարվա արկած- ները Հայաստանում:

50 Հասցե Հին տան որմնանկարներըՊատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության գրասենյակի շենքում ժամանակին աշխատել են Թումանյանն ու Սարյանը, իսկ պատերը զարդարված են բացառիկ որմնանկարներով:

52 կադրերի բաժինԿասկադի շինարարությունը, 1980-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

23

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹյՈւՆ

Մարտ-ապրիլ 2014

Page 5: #3-4, մարտ-ապրիլ 2014
Page 6: #3-4, մարտ-ապրիլ 2014

Արտագաղթի, բողոքի, վերելակում նստելու ու կանգնելու, հեռուստատե- սության և նորագույն տեխնոլոգիաների մասին խոսում են երևանցիները (իսկ մենք ուշադիր լսում ենք ու գրանցում):

Տաքսիում Ժամանակին Երևանում էնքան ղուշ կար, որ փողոցներ կային՝ պիտի զոն- տով քայլեիր: Հիմա մենակ ագռավ- ներ են մնացել: Լավերը, ինչպես միշտ, արտագաղթում են Հայաստանից:

ՇուկայումԺողովուրդ ջան, խնձոր առեք: Նոր տարին պրծավ էլ խնձոր չեք ուտելո՞ւ:

ՓողոցումՔուր ջան, դիմացիս հարևանը սաղ օրը մակառոն ա ուտում: Ասում եմ՝ արա ինչի՞ չես հելնում պայքարես: Իմ արև, ես մի օր մակառոն ուտեմ, երկրորդ օրը կհելնեմ պայքարի:

Վերելակում— Տատ, բա ինչի՞ լիֆտը չենք նստում:— Մենք հիմա լիֆտ ենք նստած, բալես:— Նստած չենք, կանգնած ենք, տատ:

ՏրոլեյբուսումՈւզենամ հենց վաղն էլ կեթամ Մասկ- վա աղջկաս ցեխում պլոտնիկություն կանեմ: Բայց խի՞ երկիրը թողեմ սրանց գնամ: Սրանց ուզածն էլ հենց էդ ա:

ԵրթուղայինումԱխչի, դուք կամպյուտր չունե՞ք: Թող աղջիկդ կամպյուտրով մեկին ճարի ամուսնանա: Չի կարա՞:

ՇաուրմայանոցումԵրեկ ի՜նչ կինո եմ նայել: Լրիվ տանում ա, ու նենց խուճուճ ա, որ հետո մի երկու ժամ էլ պիտի լռվես՝ ջոկես ինչ ա տեղի ունեցել: Սկսվում ա սենց՝ մի հատ տղու բռնում տանում են ինչ-որ բանտատիպ տեղ են գցում ու քսան տարի պահում են: Հետո թողնում են ու նամակ են տալիս ձեռը՝ իմացի քեզ ով ա փակել ու ինչի:

Aeon, Տերյան 3ԱԵրևանը հետ չի մնում Մոսկվա- յում ծնված, ապա աշխարհով մեկ տարածված նոր մոդայիկ ձևաչափից, որը ստացել է խո- սուն «հակասրճարան» բնորո- շումը: Այն մասին, թե ինչով է հավես այս նոր տիպի նստա- վայրը՝ մեր հատուկ անդրա- դարձում (մնում է միայն թեր- թել այս բացվածքը):

Modigliani Art-Café, Սպենդիարյան 3Այն բանից հետո, երբ Թումանյանի վրա իր դռները բացած Van Gogh արտ-սրճարանը վստահորեն իր տեղը գրավեց Երևանի փաբա- ակումբային քարտեզի վրա (այդ թվում կես- գիշերից հետո բաց լինելու շնորհիվ), թերևս զարմանալի չէր, որ դրա համար պատաս- խանատու մարդիկ որոշեցին մայրաքաղա- քում ևս մեկ նմանատիպ նստավայր բացել: Տեղը առավել քան հարմար է (նախկին Photo Bar-ի տարածքում), նկարիչն էլ Վան Գոգից ոչ պակաս հարգելի:

Woodrock Pub, Փարպեցի 26Երևանի ամենափաբաշատ հատվածում նոր գարեջրատուն է բացվել՝ մի քանի տարի գործած Troll Pub-ի տեղում, բայց զգալի մեծացրած տարածքով: Ըմպելիք- ների ընտրանին չի զիջում հարևան մյուս փաբերի մենյուին, երաժշտությունը՝ նույն- պես (հիմնականում հնչում է ռոք, առաջին կենդանի համերգը տվել է The Windrose երևանյան խումբը):

Heisenberg Pub, Պուշկինի 37Պուշկինի փողոցի վրայի նորաբաց նստավայրը կոչված է հորինովի հերոսի պատվին՝ Ուոլթեր «Հայզենբերգ» Ուայթը անցյալ տարի ավարտված Breaking Bad սերիալի գլխավոր հերոսն է: Նստա- վայրի հեղինակները խոստանում են սերիալի նման ոճավորված ինտերյեր (հուսանք՝ առանց իրա- կան կապույտ մետամֆիտամինի), միջինից ցածր գներ, խաղեր, կինոդիտումներ և այլ հաճույքներ:

Լեվոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը»Երևան, «Անտարես», 2014, 396 էջՎերջապես լույս տեսավ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» երկար սպասված վեպը, որի վրա հեղինակն աշխատել էր 13 տա- րի, և որը, ցավոք, հեղինակը չհասցրեց տեսնել: Հայկական ժո- ղովրդական հերոսավեպի՝ «Սասնա ծռերի» նորօրյա գեղարվես- տական այս մշակումը միանշանակ կարելի է համարել վերջին տարիների հայ գրականության ամենակարևոր գործերից մեկը: Տպաքանակը աննախադեպ է այսօրվա Հայաստանի համար՝ 2400 օրինակ (գինը՝ 4500 դրամ):

ՄետրոյումԱխչի ջան, կիսուր-միսուրից ընենց հետ եմ վարժվել, չես պատկերացնի: Ո՞նց եմ վախտին դրանց հետ տարի- ներով ապրել...

ՓողոցումԷդ գրիլքարտ-մրիլքարտը սուտ բան ա: Պտի միանգամից մտնես դեսպանին ասես՝ ուզում եմ գնամ:

Ավտոբուսում— Կներեք, դուք Հ1 հասնո՞ւմ եք:— Չէ, դրանց չի հասնում, քուրս:

ԵրթուղայինումԹոռս էլ գիրք չի կարդում, պլակատ ա կարդում, հերն ա բերել Մոսկվայից: Քառակուսի բան ա, մեջը համ կամ- պյուտր կա, համ ինտերնետ կա, համ նկարներ կա:

Փողոցում Արա, էն ժամանակ որ սոտվիները նոր էին հելել, ես րոպեն 250 դրամով էի խոսում ընկերուհուս հետ: Թալան էր, իմ արև: Հիմա ջահել ըլնեի, մի 5 հատ ընկերուհի կպահեի ու սաղի հետ էլ կոպեկներով կխոսայի:

ՏաքսիումԷս Թիֆլիսում ոնց որ ահագին թույն բաներ կան. թույն շենքեր, լիքը ռես- տորաններ, բաներ, հին եկեղեցի- ներ: Արա բայց դե մի բան էն չի էլի, եսիմ, չեմ կարում էդ քաղաքի հետ ընկերանամ:

Նոր նստավայրերԶրից

ՆՈՐ ԳԻՐՔ

Բիա

յնա

Մա

հարի

Առն

ոս Մ

արտ

իորս

յան

www.

face

book

.com

/Art

Cafe

Mod

iglia

ni

www.

face

book

.com

/woo

droc

kpub

www.

face

book

.com

/Heis

enbe

rgPu

b

Մարտ-ապրիլ 201445

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 7: #3-4, մարտ-ապրիլ 2014

2014 թվականը Երևանի քաղաքապետ, գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանի համար սկսվեց մարզաշ- խարհի հետ կապերի խորացմամբ. հունվարի 12-ին նա դարձավ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Մենք հիշեցինք ևս երեք քաղաքապետների, որոնք հա- տուկ վերաբերմունք էին ցուցաբերում այդ հնամյա խա- ղի նկատմամբ:

Կասպարովի ընկերը1993-ից 2001-ը Լոս Անջելեսի քաղաքապետի պաշտո- նը զբաղեցնող Ռիչարդ Ռիորդանը հայտնի էր դեպի շախմատն իր ունեցած մեծ սիրով և բազմաթիվ մեծ խաղացողների (այդ թվում՝ Գարի Կասպարովի) հետ մոտ հարաբերություններով: 2009-ին 18-րդ Մաքքա- բիական խաղերի (համահայկականի հրեական տար- բերակը) ընթացքում նրա հովանավորությամբ անց- կացվեց «Ռիչարդ Ռիորդանի շախմատի փառատոնը»: Հարկ է նշել, որ Ռիորդանը հաջողակ գործարար է և Լոս Անջելեսի քաղաքապետարանը գլխավորելու հա- մար ստանում էր տարեկան 1 դոլար աշխատավարձ:

Շախ ու մատ ամեն գնովՄիլանի մոտակայքում գտնվող Բուչինասկո փոքրիկ քաղաքի նախկին քաղաքապետ Լորիս Չերեդան, որը հեռացվել էր պաշտոնից կոռուպցիոն սկանդալի պատճառով 2011 թվականին, 2013-ին հայտնվեց մեկ այլ սկանդալի կենտրոնում, այս անգամ՝ սիրողական շախմատի տեղական մրցաշարի ժամանակ: Պարտիա- ներից մի քանիսի ժամանակ Չերեդան ներկայացել էր արևային ակնոցով, ինչը կասկած էր առաջացրել մյուս մասնակիցների մոտ: Արդյունքում պարզվել էր, որ ակնոցը զինված է աննկատ տեսախցիկով

Դիտել բիբլիական բլոքբասթերՄարտի 27-ից «Մոսկվա» կինոթատրոնում, Աբովյան 18Ժամանակակից ամերիկյան «լուրջ» կի- նոյի կենդանի դասական Դարեն Արա- նոֆսկին իր վերջին՝ «Սև կարապը» բա- լետային դրամայի շլացուցիչ հաջողու- թյունից հետո ստացավ հնարավորու- թյուն աշխատելու հսկայական բյուջե- ով: Այն հարկավոր էր ռեժիսորին էկրա- նավորելու համար ոչ ավելի, ոչ պակաս՝ մի ամբողջ բիբլիական բլոքբասթեր: Իր իսկ խոսքերով, «Նոյի» ստեղծումը Արանոֆսկու մանկական երազանքնե- րից է: Երազանքի իրագործման կարևո- րագույն բաղադրիչներից է գլխավոր դերը ստանձնած Ռասել Քրոուն: Կարելի է վստահ լինել, որ ջրհեղեղը այս հակա- մարտությունում որևէ շանս չունի:

Օճառե պղպջակներ փչելԱպրիլի 13-ին, ԿասկադՎերջին տարիներին քաղաքային ամե- նաուրախ տոներից մեկը՝ DreamFlash-ը, ինչպես միշտ, տեղի է ունենում ապրիլին, բաց երկնքի տակ ու բազմաթիվ մարդ- կանց մասնակցությամբ: Այս տարի կազ- մակերպիչները առաջարկում են բոլոր տարիքի երևանցիներին ոչ թե պարզա- պես պղպջակներ փչել, այլ դա անել Կաս- կադն ի վեր բարձրանալով: Հավաքվում են ժամը 15:00-ին Ալեքսանդր Թամանյա- նի արձանի մոտ:

Իտալական դասական երաժշտություն լսելԱպրիլի 3-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահ, Աբովյան 2Դաշնակահար Հայկ Մելիքյանը շարունակում է իր «1900+» հա- մերգաշարը: Թվով արդեն իննե- րորդ ելույթը նվիրված է իտա- լական 20-րդ դարի և ժամանա- կակից երաժշտությանը: Ծրա- գրում նախատեսված են ութ կոմպոզիտորների ստեղծագոր- ծություններ: Մուտքն ազատ է:

Զուգահեռներ

և ականջակալով. խաղատախտակից ստացված տեղեկատվությունը փոխանցվում էր իր ընկերոջը, որն էլ վերլուծելով իրավիճակը, հուշումներ էր անում Չերեդային ականջակալի միջոցով: Շախմատի մեծ սիրահարը (Բեռլուսկոնիի կուսակցության անդամ, ի դեպ), սակայն, այդպես էլ չընդունեց իր մեղքը:

Մի քիչ խելք հավաքեք2005 թվականին մեքսիկական Նեցաուլկոյոտլա բնակավայրի (մայրաքաղաք Մեխիկոյի մոտակայ- քում գտնվող փոքր քաղաք) ղեկավար Լուիս Սանչե- սը որոշեց կտրուկ միջոցներ ձեռնարկել տեղական ոստիկանների իմիջը բարելավելու համար: Նա կար- գադրեց ոստիկանության բոլոր աշխատակիցերին ամեն օր գիրք կարդալ (պարտադիր ցուցակում էին մասնավորապես Սերվանտեսն ու Մարկեսը) և շախմատ խաղալ՝ «մտավոր ունակությունները զարգացնելու համար»:

Ինչ անել

Ֆոտ

ոլու

ր

Արթ

ուր

Lum

en Գ

ևորգ

յան

Page 8: #3-4, մարտ-ապրիլ 2014

Սրճարանի այսպիսի դրսևորումն այնքան է տարբերվում բոլորիս համար սովորական դարձած սրճարանային ձևա- չափից, որ վաստակել է հակասրճարան անվանումը: Այս երիտասարդ ձևաչափի սրճարաններն ունեն հետևորդների իրենց բանակն ու աստիճանաբար հաստատում են իրենց դիրքն աշխարհում՝ լուրջ հակադրվելով ընդունված սրճա- րանային սկզբունքներին ու թելադրում են իրենցը: «Էօնը» Երևանի առաջին ու դեռևս միակ հակասրճարանն է:

Ժամանակը փող է

Ե թե ինքներդ չեք օգտագործել, ապա գոնե մեկ անգամ լսել եք, թե ինչպես են արձա- գանքում հերթական նոր բացվող սրճարա- նին անցորդները. «Հետո էլ կասեն մարդիկ փող չունեն, բայց իրար հետևից կաֆեներ

ա, որ բացվում են»: Սակայն այս անգամ Երևանում բաց- վեց նստավայր՝ «հակա» նախածանցով: Հակասրճա- րանը գաղափարապես հակադրվում է իր սովորական բարեկամներին: Այստեղ չեն հավաքվում ուտել-խմելու, զանազան կոկտեյլներ պատվիրելու ու բարձր երաժշտու- թյուն լսելու համար: Այստեղի այցելուները ժամանակ են անցկացնում՝ բառի բուն իմաստով: Ու հենց անց- կացրած ժամանակի համար էլ վճարում են: Մի պահ հեռանանք Երևանից դեպի Մոսկվա, որտեղ 2011-ին՝ «Ցիֆերբլատ» անվան տակ ծնվեց այս յուրահատուկ ձևաչափը (թեև որոշակի նմանություններ ունեցող տարածություններ 2000-ականներին կային նաև ամե- րիկյան հիփսթերների շրջանում): Հակասրճարանային ձևաչափը արագ դուրս եկավ զուտ «Ցիֆերբլատի» բրենդի շրջանակներից, հասնելով, այդ թվում նաև Երևան: «Քաղաքում չկա աշխատելու, շփվելու ալտերնատիվ տարածք: Եթե ինչ-որ տեղ փոր- ձում ես գնալ աշխատելու, ուրեմն անպայման պիտի ուտես կամ խմես կամ կողքինիդ հետ գոռալով խոսես, քանի որ երաժշտությունը երբեմն շատ բարձր է լինում: Էլ չեմ ասում, որ չծխած սրճարանները եզակի են: Ար- դյունքում ծնվեց գաղափար բացելու «Էօնը», — պատ- մում է երևանյան հակասրճարանի համահիմնադիր Կարինե Արոյանը: Հեղինակները փորձել են ստեղծել այնպիսի վայր, որ- տեղ իրենք հաճույքով կայցելեին: Այստեղ կարելի է նկա- րել, սեղանի խաղեր խաղալ (ընտրանին արդեն գրե- թե երկու տասնյակի է հասնում), գիրք կարդալ, շփվել, նույնիսկ Play Station խաղալ ու, ի վերջո, համակարգ- չով երկար նստել ու օգտվել wifi-ից: «Էօնում» անցկաց- վող րոպեն ցերեկն արժե 10 դրամ, իսկ երեկոյան ժա- մերին՝ 17 (եթե վերածենք ժամավճարի՝ 600 և 1000 համա- պատասխանաբար), փոխարենը թխվածքաբլիթները, սուրճն ու թեյը անվճար են: Իսկ ընդմիջմանը կարելի է սեփական ուտելիքով գնալ ու խնդրել, որ այն տաքաց- նեն: «Էօնի» մշտական այցելուներն ու այս ձևաչափի սիրահարները հնարավորություն ունեն օգտվելու

67 Մարտ-ապրիլ 2014

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 9: #3-4, մարտ-ապրիլ 2014

Ռուսական արմատներ«Ցիֆերբլատի» գործադիր տնօրեն Իվան Միտինի խոսքերով հակասրճարանի գաղափարը ծագել էր ծառի վրա տնակ ունենալու մանկական երազանքից. «Բոլորս էլ փոքր հասկանում ցանկացել ենք ծառի վրա տնակ ունենալ, որտեղ հեռու կլինենք հասարա- կության հորինած օրենքներից ու կունենանք մեր աշ- խարհը»: Նախ՝ մի խումբ պոեզիա սիրող երիտա- սարդներ բանաստեղծություններ էին գրում ու թող- նում Մոսկվայի տարբեր փողոցներում: Բայց այս բանաստեղծություններն ընտրելու ու գրելու համար հանդիպել էր պետք ու ամեն անգամ հարկավոր էր որևէ սրճարանում տեղ պատվիրել, ընտրել այնպի- սի վայր, որտեղ երաժշտությունը շատ բարձր չլինի, որպեսզի կարողանան զրուցել ու քննարկում անել: Արդյունքում որոշեցին ստեղծել իրենց վայրը, որտեղ ազատ կարող են հավաքվել, ժամանակ անցկացնել, և յուրաքանչյուր հյուր կունենա հնարավորություն այդ տարածության ներքին կյանքի մասնակիցը լինելու: Ընտրված տարածքը տուն էր ծառի վրա՝ Մոսկայի կենտրոնում, համեմատաբար խաղաղ մի նրբանցքում: Այցելուներն այստեղ գիրք էին կարդում, խաղում, բանաստեղծություններ գրում կամ շփվում էին ընկերների հետ: Մուտքի մոտ մի ճամպրուկ էր դրված, որտեղ այցելուները գումար էին թողնում՝ իրենց հայեցողությամբ: Որոշ ժամանակ անց այցելուների թիվն այնքան մեծացավ, որ տեղն այլևս չէր բավականացնում: Այսպես սկիզբ առավ «Ցիֆերբլատ» հակասրճարանը: Հաջորդ երկու տա- րիների ընթացքում հակասրճարաններ բացվեցին Ռուսաստանի ու Ուկրաինայի տարբեր քաղաքնե- րում, վերջերս նաև Լոնդոնում:

ամսական տարբեր գնային փաթեթներից: «Մենք հասկանում ենք, որ սա վայր է ոչ բոլորի համար: Մենք «անտի» ենք, այսինքն տարբեր ենք բոլոր առումներով: Բայց միևնույն ժամանակ ինձ թվում է, իհարկե, որոշ բացառություններով, ամեն տեսակի մարդ «Էօնում» կարող է գտնել իրենը», — ասում է Կարինեն: Սրճարանի անունն էլ ընտրված է գաղա- փարին համահունչ: «Էօնը» գիտական տերմին է, որ նշանակում է «անվերջություն, շատ երկար ժամա- նակահատված»: Հաշվի առնելով, որ սա ակումբ է՝ ժամանակի ակումբ, վաղ թե ուշ դրա շուրջ կձևա- վորվի համայնք ու չնայած կողքից հնչող՝ «տակ կտաք» հորդորներին, «Էօնի» հիմնադիրները լավա- տեսորեն են տրամադրված ու ավելի քան վստահ են, որ նման տարածության կարիք Երևանում հաս- տատ կա: Ի վերջո, այս տարածությունում, իրոք, ոչ մի րոպե չի կորչում:

Նե Թադևոսյան Գրիգոր Եփրեմյան

Page 10: #3-4, մարտ-ապրիլ 2014

Վերջերս մեծ թափով համալրվող Grapaharan.org առցանց գրադարանի հիմնադիրներից մեկի հետ մեզ հաջողվեց շփվել ու քննարկել էլեկտրոնային

գրականության դերը հայերի կյանքում, ընթերցանության մակարդակի բարձրացման գործում նոր տեխնոլոգիաների ավանդը և հեղինակային իրավունքների խիստ պայմանական լինելը: Հարցազրույցը, ի դեպ, անցել է բոլորովին ինկոգնիտո՝

«Գրապահարանում» կան բազմաթիվ գործեր, որոնց հրապարակումը այսօրվա օրենքների համաձայն կարելի է դիտարկել որպես «գրահենություն»:

Ազատ գրքեր՝ ազատ մարդկանց համար

Ինչպե՞ս ծնվեց «Գրապահարանը» և ինչու՞:— Նոր միտք չէ, գրքերի թվայնացմամբ զբաղվում են Գուգլը, համացանցի արխիվը, million book project-ը, մեզ մոտ էլ մի քանի նախաձեռնություն կա: Հայերեն գիրք կարդալու համար պետք է հատուկ նախաձեռնություն, ջանք՝ գնալ խանութ կամ գրադարան։ Նույնիսկ եթե կարդալու հավես ունես, անհամեմատ ավելի հեշտ է գտնել նույն գիրքը ռուսերեն կամ անգլերեն՝ դրանք հասանելի են համացանցում։ Ստացվում է, որ հայերեն կարդալը խնդիր է ժամանակակից մարդու համար։ Ու այդ խնդիրը մասնավորապես լուծվում է գրականու- թյունը հասանելի, ձեռքի հեռավորության վրա հասա- նելի դարձնելու, գոնե այնքան, ինչքան սոցիալական ցանցերը կամ օտարալեզու գրադարանները։Ասացիք, որ կան այլ գրադարաններ, ինչո՞ւ էր պետք ստեղծել նորը։— Որքան տեղյակ եմ, եղածներից ամենահարմարը թերևս Վիքիդարանն է, որը իր հերթին Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերից մեկն է։ Այնտեղ կարելի է նույնիսկ առանց գրանցվելու նյութ ավելացնել, ու շատ հարմար է միասնական աշխատանքի համար։ Կա, սակայն, մի շատ կարևոր նրբություն. Վիքիդարա- նը անկախ նախագիծ չէ, և ստիպված է ենթարկվել որոշակի կանոնների, այդ պատճառով էլ նյութերի սա- կավություն է զգում։ Մասնավորապես, այնտեղ հնա- րավոր չէ գտնել պատճենաշնորհով պաշտպանված որևէ նյութ՝ նույնիսկ ավելացվելու դեպքում այն պար- զապես ջնջվելու է։ Իսկ այլ գրադարանները հարմար չէին միասնական աշխատանքի համար՝ պետք է կապ- վել ինչ-որ ադմինի հետ, ու խնդրել որ նա ավելացնի նյութը։ Եթե հետո տեքստի մեջ սխալ գտար, պետք է նրան խնդրես, որ ուղղի։ Ու սպասես, կբարեհաճի՞ ուղղել, թե ոչ։ Կտեղադրի՞ քո տված նյութը, թե կասի, որ հավես կամ ժամանակ չուներ։ Եվ վերջապես, կասի, որ հեղինակային իրավունքներ իրենց վերագրողնե- րի հետ խնդիրների հավեսը չունի։ Այդ պատճառով էլ ընտրեցինք «մեդիավիքի» շարժիչը՝ այն շատ հարմար է միասնական աշխատանքի համար։Այսինքն՝ դուք օրենքին դե՞մ եք։— Րոպեների հարց է օրենք փոխելը, որոշ օրենքներ պետք է փոխվեն, և արդեն իսկ փոխվում են։ Օրինակ,

վերջերս, Վիքիպեդիայում արագ անհետանում էին Հա- յաստանի լուսանկարները, քանի որ ըստ ՀՀ օրենսդրու- թյան, եթե կադրի մեջ երևում էր արձան, կամ շենք, ապա պետք էր այդ քանդակագործի կամ ճարտարապետի թույլտվությունը՝ լուսանկարը Վիքիպեդիայում օգտա- գործելու համար։ Կարծում եմ, դժվար թե որևէ մի քան- դակագործ կամ ճարտարապետ դեմ լիներ։ Ավելին՝ նա կզարմանար, եթե ամեն մի լուսանկարը առցանց տեղադրելու համար իրեն խնդրեին թուղթ ստորագրել և ուղարկել ինչ-որ հասցեով։ Բարեբախտաբար այդ օրենքը վերջերս վերանայեցին։ Նման բան կատարվում էր և Վիքիդարանում։ Սևակի առանձին բանաստեղ- ծություններով լեփ լեցուն են զանազան բլոգերը, բայց

չի կարելի դրանք լցնել Վիքիդարան՝ հեղինակի մահ- վանից յոթանասուն տարին դեռ չի անցել։ Դա նշանա- կում է, որ գրեթե ցանկացած գործ, որը թարգմանվել և հրատարակվել է Խորհրդային Հայաստանում, չի կա- րող տեղ գտնել Վիքիդարանում։ Երևի, եթե լիներ գտնել այդ բոլոր թարգմանիչներին կամ դրանց ժառանգնե- րին ու ստորագրություններ հավաքել, որպես կանոն, խնդիր չէր առաջանա։ Ի դեպ, Հրանտ Մաթևոսյանի ժա- ռանգությունը հենց իր հետնորդներն են հրապարակել ցանցում։ Սակայն փաստացի Վիքիդարանում գերա- կշռում են հին, նույնիսկ դասական ուղղագրությամբ նյութերը։ Ու անհնար է գտնել ավելի ժամանակակից մի գործ կամ թարգմանություն։ Իսկ եթե մեկն ու մեկը

89 Մարտ-ապրիլ 2014

ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Page 11: #3-4, մարտ-ապրիլ 2014

ավելացնի, այն ստիպված կլինեն ջնջել ադմինները։ Մասնավորապես, այսպես և ծնվեց միտքը՝ մենք կար- ծում ենք, որ պետպատվերով տպված հայերեն լեզվով գրականությունը, որի համար հանրությունը արդեն վճարել է, պետք է հասանելի լինի մարդկանց։ Առավել ևս, որ մենք ունենք խնդիր՝ կարդացողների փոքր շու- կան։ Խորհրդային տարիներին, բացի ակնհայտ չարիք- ներից, կային առավելություններ՝ օրինակ գրքեր թարգ- մանելու պետպատվեր կար, որի շնորհիվ թարգմանվել է բավական մեծ քանակի գրականություն։ Ու դա, կար- ծում ենք, ոչ թե ԽՍՀՄ կազմի մեջ գտնվելու շնորհիվ էր, այլ հակառակը, մասնակի, որոշ չափով «անկախու- թյուն» պահպանելու շնորհիվ, իսկ որոշ չափով՝ «սոցիա- լիստական» համակարգի առանձնահատկություն- ների պատճառով էր։ Հիմա, շուկայական հարաբերու- թյունների պարագայում անհնար է պատկերացնել այդքան քանակությամբ գրքերի թարգմանությունն ու հրատարակումը և այնքան մատչելի լինելը։ Այսպես ձևավորվում է արատավոր օղակ՝ մենք չենք կարդում հայերեն, քանի որ կարդալու բան չկա, իսկ կարդալու բան չկա, քանի որ սպառման շուկան փոքր է։Ի դեպ, իմ տպավորությունն այն է, որ չնայած խորհր- դային թարգմանությունների քանակին, այդ քանակը այդպես էլ որակ չդարձավ։ Թարգմանությունների մեծ մասը լի են ռուսաբանություններով, երբեմն՝ շատ կո- պիտ սխալներով։ Հիմա միջակ լրագրողը ավելի լավ որակի, ու ասենք, գոնե հայերեն շարահյուսությամբ նախադասություններ կարող է կազմել։ Պարզապես այդ քանակությամբ թարգմանություններ այլևս չեն վճարվում, քանի որ շուկան սահմանափակ է։«Գրապահարանում» պարզապես սքան արած էջեր չեն, տեքստ է: Այսինքն, գործը է՛լ ավելի երկար ու ջանջալ է…— Այս հարցը մեզ համար սկզբունքային է՝ տեքստը պետք է լինի ոչ թե տեսածրած, պատկերների տեսքով, այլ թվային տեքստի։ Թվային տեքստի հետ կարելի է ամեն ինչ անել՝ այն ճկուն է, կարելի է կարդալ քո ուզած տառատեսակով, ինչպես հեռախոսի, այնպես էլ մեծ էկրանին վերադասավորել և այլն։ Բայց ամենակա- րևորը՝ թվային տեքստը փնտրվում է համացանցում, փնտրվում է նույնսիկ ֆրազը, բառակապակցությունը։ Ես ինքս այնքա՜ն լավ հեղինակ եմ բացահայտել պա- տահաբար, ասենք Գուգլում փնտրելու արդյունքներով։ Նույնիսկ երբ լրիվ այլ բան էի փնտրում։ Կարծում եմ, այսպես շատ երիտասարդներ կարող են պատահա- բար գտնել լավ գրականություն առցանց ու սկսել կարդալ։ Իսկ դա կարող է օգնել կարդալու մշակույթի ստեղծմանը, որը, ավաղ, մենք չունենք։Բա՞րդ գործ է տեսածրելը, գիրք ավելացնելը։— յուրաքանչյուրի համար էլ տեսածրելն ինքնին բարդ չէ, հեշտ է, պարզապես ձանձրալի գործ է, կարելի է այդ ընթացքում աուդիոգիրք լսել կամ մտածել ինչ-որ բա- նի մասին, ինչպես ցնցուղ ընդունելիս։ Պատկերներից՝ թվային տեքստ ստանալն է բարդ։ Ներդրողներ կան, ովքեր նախընտրում են տառաճանաչում անել Ֆայն- Ռիդերով, բայց ելքային տեքստի որակը բարձր չէ, ու այդ տեքստը պետք է դեռ խմբագրել, ուրիշներն էլ ավե- լի են հավես անում գիրքը հավաքել։ Ես ինքս սիրում եմ ծրած գրքերը հավաքել՝ ավելի հեշտ է աչքերը տանել էկրանից էկրան (նկարից՝ տեքստային խմբագրիչ), քան գրքից՝ էկրան։ Հաճախ մեկ գրքի վրա մի քանի հոգով ենք աշխատում. օրինակ մեկը գիրքը մաս-մաս ավելացնում է, մյուսը՝ կարդալով սրբագրում։ Անծա- նոթ մարդիկ են աշխատում, միմյանց ճանաչում ենք միայն մականուններով։Իսկ ինչպե՞ս են ընտրվում գրքերը:— Րոպեից է կախված, ինչպես պատահի։ Պարզապես ամեն մեկն անում է այն գործը, որն իրեն հաճելի է։ Հաճելի է, ինձ, օրինակ, այս գիրքը վերընթերցել կամ, գուցե չեմ կարդացել, բայց հետաքրքիր է՝ կարդալով կհավաքեմ։ Ոչ մի կենտրոնական պլանավորում չկա, ոչ մի «հնգամյակ»: Փոխարենը կան մի տեսակ ստա- խանովականներ։ Երբեմն մտածում եմ, պետք է ինչ-որ կաղապար-շքանշաններ ստեղծել, ասենք՝ «առաջին

կարգի հերոս-անասուն» (սա իրոնիկ հղում է «Անաս- նաֆերմային» և բնավ ոչ վիրավորանք) ու խփել առա- վել մեծ ներդրում ունեցողների էջերում։Որքա՞ն է տևում գիրք թվայնացնելը։— Լինում է, մի գիրք տեղադրելը մի տարի է տևում։ Լինում է, ինչ-որ մեկը կպած աշխատում է ու մեկ ամ- սում ամբողջ «Գուլիվերն» է լցնում։ Տարբեր մարդիկ՝ յուրաքանչյուրն իր հնարավորություններին համա- պատասխան։Ո՞ր գրքերն են շատ կարդում «Գրապահարանում»։— Բոլոր ժամանակների ամենալավ կարդացվող նյութերը «Ջոնաթան Լիվինգսթոնն» ու «Հոբիտն» են։ Շատ են կարդում Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» «Որն է մեր ճանապարհը» ժողովածուից։ Ինչպես ասել էի, էլեկտրոնային տեքս- տին կարելի է հղվել, ու բոլորը բլոգերում ու սոցիալա- կան ցանցերում այդ տեքստին հղում են տալիս։ Եթե այն առցանց չլիներ, հղվելն էլ բարդ կլիներ, այդքան մարդ էլ չէր կարդա, ծանոթ չէր լինի։ Դա նաև ցույց է տալիս՝ ինչն է հուզում հիմա հասարակությանը, որ խնդիրներն են ակտուալ։

դասակարգի՝ ստեղծագործողների դասակարգի մասին, ու այն գնալով հզորանում է) ավելի մեծ հնարավորու- թյուններ են ունենում իրենց նյութը տարածելու և շա- հույթ ստանալու առանց միջնորդների միջամտության։ Բացի դրանից, այդ նույն ստեղծագործող դասակարգի շահերից է բխում հեղինակային իրավունքներին վերա- բերող օրենքների վերանայումը։ Այդ օրենքները միայն վերջերս են դարձել «վիշապային», իսկ դարեր շարունակ, օրինակ, պատճենաշնորհը տևում էր տասնչորս տարի։ Բայց գիրք թվայնացնելը ստեղծագործական աշխատանք չէ։— Ինչն է հետաքրքիր, «Գրապահարանում» ոչ միայն գրականություն ավելացնողների համայնք ձևավորվեց, այլև թարգմանիչներ առաջացան։ Շատ հետաքրքիր թարգմանչական նախաձեռնություններ են՝ կան մար- դիկ, ովքեր թարգմանում են Պյոտր Բորմորի ու Ջոան Ռոուլինգի հեքիաթները, Վլադիմիր Վոյնովիչի «Մոսկվա 2042»-ը արդեն գրեթե ամբողջությամբ թարգմանված է։Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում նոր օրենքները։— Ես չգիտեմ։ Առնվազն պետք է մտածել այդ մասին, հետազոտություններ անել։ Այն, ինչ ես կարող եմ ասել,

ԼԻՆՈւՄ Է, ԱՄԲՈՂՋՈւԹյԱՄԲ ՄԻ ԳԻՐՔ ՏԵՂԱԴՐԵ- ԼԸ ՄԻ ՏԱՐԻ Է ՏԵՎՈւՄ։ ԻՍԿ ԼԻՆՈւՄ Է, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԿՊԱԾ ԱՇԽԱՏՈւՄ Է Ու ՄԵԿ ԱՄՍՈւՄ ԱՄԲՈՂՋ «ԳՈւԼԻՎԵՐՆ» Է ԼՑՆՈւՄ ԳՐԱԴԱՐԱՆ

Ո՞վ կգնի գիրք, եթե կա էլեկտրոնային գրադարան։ Այս հարցը էլեկտրոնայինի հակառակորդների գլխա- վոր փաստարկումներից մեկն է: Նրանք ճիշտ չե՞ն:— Իսկ ո՞վ կգնի գիրք, եթե կա սովորական ոչ թվային գրադարան։ Սովորական գրադարանները հրատարա- կիչների թշնամիներն են ոչ պակաս, քան էլեկտրոնա- յին գրադարանները։ Գրադարանում անդամությունը սովորաբար անվճար է կամ սիմվոլիկ գումար արժե։ Կարելի է վերցնել գիրք և կարդալ այն, ոչ մի բան չվճարելով։ Կարելի է նաև վերցնել գիրք ընկերոջից։ Այդ պատճառով է, որ կորպորատիվ էլեկտրոնային ընթերցիչները փորձում են ծրագրային միջոցներով խոչընդոտել դրան, որ մենք փոխանակվենք գրքերով։ Բայց ի՞նչ փոխվեց։ Ոչ մի բան, բացի նրանից, որ առաջ անհնար էր իմանալ, որ ես իմ սեփական գիրքը տվել եմ ընկերոջս, իսկ հիմա էլեկտրոնային ընթերցիչը ինձ դա չի թողնում։ Այսինքն, սխալ կլինի պնդել, որ թվա- յին տեխնոլոգիաների պատճառով հրատարակիչների գործը բարդացել է, գուցե և հակառակն է։Բայց չէ՞ որ հրատարակողի, թարգմանչի, հեղինակի աշխատանքն էլ պետք է վարձատրվի։— Անշուշտ։ Թարգմանչի, հեղինակի գործը արժանի է հարգանքի և պետք է հատուցվի։ Իսկ հրատարակողի դերը մեր ժամանակներում պակասում է, նա ավելի հաճախ է դառնում անպետք օղակ, քանի որ ստեղծա- գործող մարդիկ (արդեն նույնիսկ խոսվում է այդպիսի

«Գրապահարա- նի» տարբերա- նշանում ակնարկ- վում են Շերլոք Հոլմսի պարող մարդուկները

ընդամենը ենթադրություններ են, բայց ակնհայտ է, որ փոփոխություններ պետք են, քանի որ պատճենաշնոր- հի գաղափարը այնպիսին, ինչպես այն հիմա կա, ոչ թե հնացել է, այլ երբեք լավը չի եղել ու ավելի շատ պաշտ- պանել է կորպորացիաների, ոչ թե ստեղծագործողների շահերը։ Իմ կարծիքով, առնվազն, պատճենաշնորհի ժամ- կետը պետք է լուրջ կրճատվի, դառնա հինգից տասը տարի։ Հետաքրքիր լուծում կա Ֆրանսիայում՝ ստեղծ- վել է պետական թվային գրադարան, որտեղ չնչին գու- մարով հասանելի են բոլոր լույս տեսած գրքերը։ Բացա- ռություններ կան միայն ներկա ժամանակ վաճառվող գրքերի համար։ Եթե հեղինակը ուզում է վերահրատա- րակել իր գիրքը, նա դիմում է գրադարան, տպում է գիր- քը, և մինչև գիրքը վաճառվի, այն գրադարանում հա- սանելի չէ։ Որոշակի լուծում կար և ԽՍՀՄ-ում, սակայն միայն լիազորվածների՝ ստեղծագործողների միություն- ների անդամների համար։ Եթե քո գործը տպվում էր ինչ-որ տեղ կամ որևէ կերպ օգտագործվում էր, օգտա- գործողը, տպողը, հրատարակողը, հայտնում էր դրա մասին պետությանը՝ հատուկ մարմնի։ Իսկ պետությու- նը եկամտահարկերից վճարում էր հեղինակներին։ Այդ- պես հեղինակները ավելի հետաքրքրված էին, ոչ թե որ իրենց նյութը չտարածվի, այլ որ տարածվի, շատ տպվի։ Դա հիմա էլ է կիրառելի։ Այսօր բոլորը լուսանկարներ են անում, լցնում համացանց ու դժգոհում են, որ թեր- թերը այդ լուսանկարները, այսպես ասած, «գողանում» են։ Այս դեպքում իրենք միայն հետաքրքրված կլինեին, որ իրենց լուսանկարը շատ տարածվի, իսկ որոշ ժամա- նակ անց կստանային հատուցում։ Գուցե հատուցման չափը իրենց ստիպեր ավելի լուրջ մտածել լուսանկար- չության մասին, փոխել գործը։Ամեն դեպքում, ես լուծում չեմ առաջարկում, բայց ասում եմ, որ լուծումների մասին պետք է լուրջ մտածել։ Ամեն մի դեռահասի ձեռքից բռնելը կամ ձեռքերին հարվա- ծելը, երբ նա համացանցում նյութ է տարածում, ոչ մի- այն անիրատեսական է (ու նախապես պարտվելուն համարժեք), այլև ոչ խելամիտ։ Ինչպես ասացի, այդպի- սի խիստ և կույր լուծումները մեզ տանելու են տոտալ վերահսկվող հասարակության կողմը, դեպի Օրուելի «1984», ոչ թե դեպի ազատ և զարգացած հասարակու- թյուն, դեպի ստեղծագործողների հասարակություն։

Անահիտ Մինասյան

Page 12: #3-4, մարտ-ապրիլ 2014

200-250 էջանոց հայերեն գրքի թվայնա- ցումը կարող է 10–15 օր տևել, կախված թղթե կրիչի վիճակից ու տառատեսակից։ Նույն ծավալի անգլերեն ու ռուսերեն գրքե- րի թվայնացումն արվում է 2–3 օրում։ Նախագիծը փաստացի կանգ առավ չորս տարի առաջ՝ լուրջ և կայուն ֆինան- սավորման բացակայության պատճա- ռով։ Ընկերներս տարբեր առիթներով նյութապես օգնել են ArmenianHouse-ին, բայց խոսքը կայուն, երկարաժամկետ և ավելի մեծ չափով ֆինանսավորման մասին է։ Օրինակ՝ անհրաժեշտ է թար- մացնել ծրագրային մասը, լուրջ զբաղ- վել հեղինակային իրավունքների հար- ցով և այլն։ Այս ամենը շատ լուրջ ֆինան- սավորում է պահանջում։ Այդուհանդերձ, չնայած այս փաստացի «սառած» կարգա- վիճակին, ArmenianHouse.org-ը այսօր էլ օրական միջինը մոտ 1000 այցելու ունի, շատերն առ այսօր էլ ընթերցում ու տա- րածում են կայքի նյութերը»:

5 առցանց գրադարան, որտեղ կարելի է անվճար կարդալ Քոնան Դոյլի «Նոթերը Շերլոք Հոլմսի մասին» և Թոլքինի «Հոբիթը», հայ հին և միջնադարյան արձակ

և Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Վանո Սիրադեղյանի, Լևոն Խեչոյանի և Գուրգեն Խանջյանի պատմվածքները, Անրի Վեռնոյի «Մայրիկը», Թումանյանի

հոդվածները և այլ հայալեզու գրականություն:

Վիրտուալ ընթերցասրահ

բազմաթիվ կամավորներ ինչպես Հա- յաստանից, այնպես էլ այլ երկրներից։ Սկզբում խնդրում էինք Երևանի ծանոթ- ներին, որ սկան անեն, ուղարկեն։ Շատ արագ այնքան սկան արած նյութեր հա- վաքեցինք, որ չէինք հասցնում մշակել։ Ինչ-որ ժամանակ անց ծանոթացանք նաև տեղի հայ համայնքին, պարզվեց շատ հետաքրքիր գրականություն կար, օրինակ՝ հայկական եկեղեցու գրադա- րանում, ուր պահվող որոշ հնատիպ գրքեր տեղադրեցինք ArmenianHouse-ում և, փաստորեն, նորից մտցրեցինք շրջա- նառության մեջ։Ամենաժամանակատարը տառաճանաչ- ման (OCR) ու սրբագրման գործընթացն է, հատկապես հայերեն տեքստերի։ Բանն այն է, որ հատկապես 20-րդ դարի առա- ջին կեսերին և ավելի վաղ տպված գրքե- րի տառատեսակներն այնպիսին են, որ հաճախ FineReader-ը չի կարողանում դրանք փոխակերպել տեքստի։ Ըստ այդմ

սրճարան» (ժամանակակից հեղինակ- ների գործեր), «Եղեռն 1915», «Արցախ»:

Ամենաընթերցվողը Առաջին հերթին՝ պոեզիա, ապա Լեոնիդ Ենգիբարովի նովելները, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կան- չը», Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը», Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը»։

ՄեկնաբանությունԿարեն Վրթանեսյան, գրադարանի հիմնադիր. «2000-ականների սկիզբն էր, ընտանիքով Միացյալ Նահանգներում էինք ապրում։ Մի պահ հասկացանք, որ անիմաստ է սպասել, թե երբ կգտնվի ինչ-որ մեկը, որ կսկսի մեզ հետաքրքրող գրականությունը թվայնացնել, և ինքներս ստեղծեցինք ArmenianHouse.org-ը։ Բա- րեբախտաբար, կայքի ստեղծման առա- ջին իսկ շաբաթներից մեզ միացան

ArmenianHouse www.armenianhouse.org

Պատմություն Առաջին հայալեզու առցանց գրադա- րաններից մեկը բացվել է հեռավոր 2002 թվականին: Ի տարբերություն այս ուղե- ցույցում տեղ գտած մյուս գրադարան- ների, ArmenianHouse-ը նվիրված է ոչ այնքան հայալեզու գրականության, որ- քան հայ ժողովրդի պատմության, կրո- նի և ընդհանրապես հայերին վերաբեր- վող նյութերին։ Կարևոր հատկանիշնե- րից է այն, որ կայքը ոչ միայն հայալեզու է՝ գրադարանում զուգահեռաբար տե- ղադրվում էին նյութեր հայերեն, անգլե- րեն և ռուսերեն լեզուներով (օրինակ՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կան- չը» հասանելի է երեք լեզուներով): Գրքե- րը տեղադրված են հետևյալ բաժիննե- րում՝ «Արձակ», «Պոեզիա», «Վավերա- գրական», «Պատմություն», «Կրոն», «Ման- կական», «Դիցաբանություն», «Գրական

Մարտ-ապրիլ 20141011

ՔԱՂԱՔԱՄԵՋ ուղեցույց

Page 13: #3-4, մարտ-ապրիլ 2014

«Լիտոպեդիա» www.litopedia.org

ՊատմությունՍտեղծվել է 2011 թվականի հունվարին՝ բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի կողմից: Ինչպես նշվում է կայքում, այն «անընդ- հատ համալրվող բանասիրական տեղե- կույթ պարունակող առցանց հանրագի- տարան է, որտեղ զետեղվում են նաև հե- ղինակային բնագրեր»: Ավելի շատ ընդ- գրկված են բանասիրական բնույթի աշ- խատություններ, քան գեղարվեստական ստեղծագործություններ, թեպետ վերջին- ներն էլ քիչ չեն (Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծ», Ալբեր Քամյուի «Ժան- տախտը», Նառա Վարդանյանի «Կանաչ տետր», Գուրգեն Խանջյանի «Նամակներ ընթացքից», Անրի Վեռնոյի «Մայրիկը», Հրաչյա Սարիբեկյանի «Գուշակություն- ներ հայելիներով», մի շարք այլ գրքեր էլ դեռ թվայնացման և տեղադրման փուլում են):

ԱմենաընթերցվողըԲանասիրական բնույթի նյութերը ավե- լի մեծ պահանջարկ են վայելում, հատ- կապես ուսանողական քննաշրջանների ընթացքում: Գեղարվեստականի գրակա- նությունից «Լիտոպեդիայում» հաճախ են ընթերցվում պատմվածքները, հատ- կապես Վիլյամ Սարոյանի, Անտոն Չե- խովի և Ստեփան Զորյանի ստեղծագոր- ծությունները:

ՄեկնաբանությունԱշոտ Գաբրիելյան, գրադարանի հիմնա- դիր. «Լիտոպեդիան ստեղծվեց, որպեսզի համացանցում տեսանալի լինի ոչ միայն դասական գրողների ու գրականության մասին տեղեկատվությունը, ինչը այս- պես թե այնպես առկա է, այլ գրական զարգացումները ևս տեղ գտնեն հանրա- գիտարանային ոլորտում: Ինչ վերաբե- րում է նյութերի ընտրությանը, ապա շեշտը դրվում է հայերեն համացանցում բացակա նյութերի վրա»:

«Գրանիշ» www.granish.org

Պատմություն«Գրանիշը» 2009 թվականին ստեղծել է բանաստեղծ Կարեն Անտաշյանը՝ որպես «մեր սերնդի նպատակների, ցանկություն- ների ու գրական անցած ճանապարհի արձանագրող, համահավաք ու նվիրյալ աշխատանքի ամբողջություն»: Մյուս գրադարաններից տարբերվում է առա- ջին հերթին նրանով, որ գրեթե ամբողջու- թյամբ նվիրված է արդի հայ գրականու- թյանը, թեպետ առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև համաշխարհային գրականության (նույնպես մեծամասամբ՝ ժամանակակից) հայալեզու թարգմա- նություններին: Ընդհանուր առմամբ, «Գրանիշում» ներկայացված են շուրջ 120 ժամանակակից հայ գրողների ստեղ- ծագործություններ, ինչպես նաև՝ բազ- մաթիվ գրական վերլուծություններ ու գրականագիտական հոդվածներ: 2014-ին կայքին ֆինանսապես աջակցեց երգչու- հի Շուշան Պետրոսյանը:

Ամենաընթերցվողը«Գրանիշում» մշտապես փնտրվող ու դիտվող նյութերն են՝ «Հայկական ժողո- վրդական առածներն ու ասացվածքնե- րը», Հովհաննես Թումանյանի քառյակ- ները, Հայաստանի մասին բանաստեղ- ծությունները: Ժամանակակից հեղինակ- ներից՝ Հովհաննես Գրիգորյանի, Կարեն Անտաշյանի, Արամ Պաչյանի, Հրաչյա Սա- րիբեկյանի, Վանո Սիրադեղյանի, Վիոլետ Գրիգորյանի, Լևոն Խեչոյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները:

Մեկնաբանություն Հասմիկ Հակոբյան, «Գրանիշի» գլխավոր խմբագիր. «Իր ստեղծման օրից «Գրա- նիշը» եղել ու մնում է որպես համընդհա- նուր գրական նախագիծ, որի գերխնդիրն է ստեղծել գրողների ու ընթերցողների համայնք, նպաստել ժամանակակից հայ գրականության պատշաճ ներկայաց- ման ու տեղեկատվական հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով տարածմա- նը: 2009 թվականին, երբ հիմնադրվեց «Գրանիշը», հայ իրականության մեջ գրական ստեղծագործության նկատ- մամբ նման գովազդային մոտեցումը խիստ անսովոր երևույթ էր, որոշ դեպ- քերում՝ նույնիսկ դատապարտելի, և նման հեռատես մտահղացում կարող էր ծնվել միայն մեր բանաստղեծ ընկե- րոջ՝ Կարեն Անտաշյանի տեսլականում: Կայքն իր բնույթով անակնկալ հայտնու- թյուն էր. ժամանակակից հայ գրակա- նության ճանաչելիությունը մեծ իմաս- տով հենց գրողական շրջանակներից այն կողմ չէր անցնում, իսկ համացան- ցային տիրույթում էլ թեպետ կային որոշ անհատական հեղինակային բլոգներ և հայալեզու գրական կայքեր, սակայն բացակայում էր բուն ժամանակակից գրականությունը մեկ ընդհանուր հա- մապատկերում ներկայացնելու, հայ ու համաշխարհային գրականության համատեքստում արժևորելու փորձը»:

«Գրապահարան» www.grapaharan.org

ՊատմությունՍտեղծվել է 2013 թվականի ամռանը: Ինչպես նշվում է գրադաանի առաջին էջում, «այստեղ ոչ միայն պահում ենք, այլև ավելացնում հայերեն գրքեր», այդ թվում և թարգմանություններ: Այս պա- հի դրությամբ Գրապահարանում կա 544 նյութ՝ 71 գրքից և 151 հեղինակից: Տեսականին բավական բազմազան է՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայ»-ից, Ստրուգացկիների «Դժվար է աստված լինել»-ուց ու «Արդի վրացական արձակից» մինչև Մկրտիչ Ար- մեն, Իսահակյան ու Չարենց: Այդ գրքե- րից շատերը, սակայն, համարվում են «գրահենային», քանի որ պաշտպանված են հեղինակային իրավունքներով:

ԱմենաընթերցվողըՌիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիտ կամ գնալն ու գալը» («Մատանիների տիրակալի» նախապատմություն հե- քիաթը, պարզվում է, լույս է տեսել հա- յերենով դեռ 1984-ին) և «Երեքը մի նա- վակում, չհաշված շունը»՝ Ջերոմ Կ. Ջե- րոմի հռչակավոր կատակերգությունը:

ՄեկնաբանությունԳրապահարանի անանուն ադմին. «Տե- սածրելն ինքնին բարդ չէ, պարզապես ձանձրալի գործ է, կարելի է այդ ընթաց- քում աուդիոգիրք լսել կամ մտածել ինչ-որ բանի մասին։ Պատկերներից թվային տեքստ ստանալն է բարդ։ Ներդրողներ կան, ովքեր նախընտրում են տառաճա- նաչում անել «ՖայնՌիդերով», բայց ելքա- յին տեքստի որակը բարձր չէ, ու այդ տեքստը պետք է դեռ խմբագրել, ուրիշ- ներն էլ ավելի են հավես անում գիրքը հավաքել։ Ես ինքս սիրում եմ ծրած գրքե- րը հավաքել՝ ավելի հեշտ է աչքերը տա- նել էկրանից էկրան (նկարից՝ տեքստա- յին խմբագրիչ), քան գրքից՝ էկրան»:

Վիքիդարան www.hy.wikisource.org

ՊատմությունWikisource-ը հիմնվել է 2003 թվականին Project Sourceberg անվանմամբ՝ որպես Վիքիպեդիայի համար կարևոր և օգտա- կար տեքստերի շտեմարան, բայց շատ չանցած ստացել է Wikisource անվանու- մը, տեղափոխվել հիմնական ցանցային հասցե, ապա բաժանվել առանձին լեզ- վային նախագծերի: Մինչև 2007 թվակա- նի նոյեմբերը հայերենը բազմալեզվանի Վիքիդարանի էջում պարզապես մի կա- տեգորիա է եղել: Իսկ նոյեմբերի վերջից, երբ կտրուկ ավելացավ տեքստերի և մասնակիցների քանակը, հայերեն Վի- քիդարանը ունեցավ իր առանձին դո- մեյնը՝ hy.wikisource.org: Այժմ այն ներա- ռում է 182 հեղինակի 5187 տեքստ: Ստեղ- ծագործությունների ընտրությունն ունի միայն մեկ սահմանափակում՝ հեղինա- կային իրավունքի բացակայություն: Այդ պատճառով գրադարանում հիմնա- կանում տեղ են գտնում այն գործերը, որոնց հեղինակի մահից անցել է 70 տա- րի և որոնք հանրային սեփականություն են համարվում կամ էլ հեղինակային իրավունքներ ի սկզբանե չեն ունեցել՝ ճառեր, օրինագծեր (թեպետ դրանց թի- վը չի անցնում տասնյակը):

Ամենաընթերցվողը Ամենապահանջված հեղինակը Հովհան- նես Թումանյանն է՝ գրադարանում կա նրա երկերի լիակատար ժողովածուն 10 հատորով: Առանձին տեքստերի առա- ջատարներում են ՀՀ Սահմանադրու- թյունը և «Վերք Հայաստանի» վեպը:

ՄեկնաբանությունԱլեքսեյ Չալաբյան, Վիքիդարանի կամա- վոր. «Սկզբում նյութերի մեծ մասը ձեռ- քով էր սկան արվում, սովորական սկա- ներներով։ Բայց երբ ես տեսածրում էի հայկական սովետական հանրագիտա- րանը, ստիպված օգտագործեցի, այսպես կոչված՝ դեստրուկտիվ սկանը, երբ գիր- քը վնասվում է տեսածրվելու համար: 13 հատորը մոտ 9500 էջ է, այնպես որ ավելի հեշտ էր հատորները գիլյոտինով կտրատել, և հետո տասնյակ էջերից կազմված «դափոնը» ավտոմատ տեսա- ծրող օֆիսային սկաների միջոցով մի 100 էջ դնել, տեսածրելու հրաման տալ, և ընթացքում զբաղվել գործերով՝ մի աչ- քի ծայրով հետևելով ընթացքին։ Եվ այդ- պես նաև ավելի բարձր պատկերի որակ է ստացվում։ Բայց մեկ է՝ ինձ վանդալ էի զգում գիրքը կտրտելու ու փաստացի ոչնչացնելու պահին: Թեև հանգստացնում էր այն, որ այդպիսով թվային անմահ կյանք եմ շնորհում: Ի դեպ, դեպքերի ճնշող մեծամասնությունում, Վիքիդա- րանի նյութերը հասանելի են և՛ էջերի պատկերների տեսքով, և՛ թվային տեքս- տի: Տեքստը կարելի է ցանկացած ձևով ցանկացած սարքի վրա օգտագործել ու կարդալ կամ տպել, իսկ պատկերները ապահովում են հավաստիությունը և սխալների հեշտ բացահայտումը»:

Արեգ Դավթյան

Page 14: #3-4, մարտ-ապրիլ 2014

Ե վ վերջին ընթրիքին՝ Զատկի տոնին, Հիսուս ձեռքն առավ հացը, գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց իր աշակերտներին և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արե՛ք իմ յիշատակի համար»:

Այդպես էլ ընթրիքից հետո կարմիր գինու բաժակը վերց- րեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար թափվում է»: Եվ ընթրիքն ավարտեց օրհներգելով, ապա գիշերը գնացին Ձիթենյաց լեռը: Այնտեղ էր, որ Հուդան մատնեց Հիսուսին, ինչպես որ կանխատեսված էր: Հաջորդ օրը Նա խաչվեց:Իսկ ընդհանրապես՝ Զատկի տոնին հրեաները շատ ու շատ ուրիշ ծիսակատարություններ էին անում՝ նախ- քան ընթրիքը անպայմանորեն լվանում էին ոտքերը և նոր միայն մոտենում սեղանին, գառ էին զոհաբերում, ընդ որում՝ անպայմանորեն խորոված և ամբողջական՝ առանց ոսկորները ջարդելու, բաղարջ հաց էին դնում սեղանին... Եվ բնականաբար՝ գինի: Ընդ որում՝ ընթրի- քի մասնակիցներին առաջին հերթին մատուցվում էր գինին: Բայց մի, ինձ համար շատ տարօրինակ սովորու- թյուն էլ ունեին. Զատկի ընթրիքին օգտագործում էին ոչ դես, ոչ դեն՝ ջրախառն գինի: Ու գուցե պատահական չէ , որ ողջ ընթրիքի ընթացքում իրավունք ունեին խմե- լու ընդամենը չորս գավաթ: Հասկանում եմ՝ ինչու են սահմանափակել, թեպետ իրենք դա բացատրում են ինչ-ինչ ծիսակատարություններով: Ջրախառն գինին հազար ու մի խնդիրներ կարող էր առաջ բերել: Առա- ջին հերթին՝ առողջական: Զարմանում եմ՝ մի՞թե Իս- րայելում չեն եղել խելքը գլխին սոմելիեներ:Ի՜նչ լավ է, որ Հայաստանում ես արդեն կամ և կարող եմ խորհուրդ տալ, թե ինչ գինի խմել Զատկի տոնին: Ուստի ես՝ Մադամ Սոմելիես, ասում եմ ձեզ:Եվ ապրիլի 8-ին՝ Զատկի տոնին, կարծում եմ՝ պարտա- դիր չէ լվանալ ոտքերը, գառ մորթել կամ անպայման բաղարջ հաց օգտագործել, բայց գինի խմելը պարտա- դիր է՝ որպես Աստծո օրհնություն։ Բայց, Աստծու սի- րուն, միայն ոչ ջրախառն գինի, այլ անապական, արևի կենարար փայլն ու ջերմությունը խաղողի միջոցով փո- խանցող գինի: Այնպիսի գինի, որը պատրաստողներին անպայման ուղեկցել է աստվածային ներշնչանքը, երբ գինու արարման ընթացքն ընկալվել է իբրև արվեստ... Ու կարմիր, իհարկե, անպայմանորեն կարմիր գինի, որ Քրիստոսի թափած արյան խորհրդանիշը լինելով հանդերձ, նրա պարգևած ոգեշնչման կնիքն ունենա... Բացի այդ, կարմիր գինին նշանակալի կերպով դրա-

Մադամ Սոմելիեն սկսում է սյունակների հատուկ շարք, որտեղ կպատմի այն ամենը, ինչ մենք մոռացել ենք գինու մասին: Առաջին նյութում այն մասին, թե ինչ գինի

և ինչպես պետք է ըմպել գալիք Զատկի տոնին:

Այսպես խոսեց Մադամ Սոմելիեն

կանորեն է ազդում մարդու թույլ առողջության վրա: Կարմիր գինու մեջ մեծաքանակ մագնեզիում կա, որը կարևոր տարր է սրտի նորմալ աշխատանքի համար, կա շատ երկաթ, որն աշխատում է սակավարյունու- թյան դեմ, քրոմ՝ օրգանիզմում ճարպաթթուների սինթեզին է նպաստում, ցինկ՝ պատասխանատու է թթվային հավասարակշռության և հյուսվածքների ռեգեներացիայի համար, ռուբիդիում՝ օրգանիզմից հանում է ռադիոակտիվ տարրերը: Բայց իմացեք նաև, որ կարմիր գինի ցանկալի է օգտա- գործել ոչ սառը վիճակում, թեթև ումպերով, վայելելով յուրաքանչյուր կումը, անընդհատ զգալով բույրը...Շնորհավոր սուրբ Զատիկ:Քրիստոս հարեաւ ի մեռելոց,Օրհնեալ է հարութիւնը Քրիստոսի...

Խորհուրդներ Կարմիր գինին պետք է բացել մատուցելուց մեկ ժամ առաջ, որ- պեսզի այն «շնչի»: Այս գործընթացը որոշակի հմտություններ է պահանջում: Սխալ հեռացնելով խցանի ծածկույթը կփչացնեք շշի տեսքը, ինչը ցանկալի չէ: Սովորաբար հատուկ դանակով հեռացնում են խցանի ծածկի վերին մասը՝ կտրելով այն եզրից մի փոքր ավելի ցածր: Եզրը կարևոր է ազատել թիթեղյա ծած- կույթից, քանի որ վերջինս շփվելով գինու հետ կարող է վնասել դրա համին: Երբեմն, հատկապես հնեցված գինիների դեպքում, խցանն ու շշի եզրը կարող են կեղտոտ լինել, այդ դեպքում անհրա- ժեշտ է սրբել դրանք խոնավ մաքուր կտորով:Գինու շիշը բացելիս անհրաժեշտ է օգտվել պտուտակավոր բա- ցիչից, որը հնարավորություն է տալիս նրբորեն վարվել շշի հետ և չթափահարել այն ավելորդ անգամ: Բացիչի պտուտակը ոչ մի դեպքում չպիտի դուրս գա խցանի հակառակ կողմից, քանի որ այդպիսով վերջինիս փշուրները կհայտնվեն գինու մեջ և կփչացնեն նրա համը:

Նյութը տրամադրել է Sommelier գինու սրահը Գրիգոր Եփրեմյան

Մարտ-ապրիլ 20141213

ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

Page 15: #3-4, մարտ-ապրիլ 2014

Անլար Ծաղկաձոր՝ 2500մ բարձրության վրա

Հայաստանում կայուն ցանց ստեղծելու առաքելությունը ստանձնած Ucom ընկերությունը պարբերաբար նոր ծառայություններ ու նախագծեր է առաջարկում ոչ միայն բաժանորդներին, այլ նաև հետաքրքիր գաղափարներ ունեցող տաղանդավոր

մարդկանց, ովքեր կարող են ինչ-որ կերպ նպաստել ոլորտի զարգացմանը: Այդ կապակցությամբ տեղի ունեցավ նոր միջոցառում՝ Ծաղկաձորում:

Այս անգամ առաջարկը վերաբերում էր երիտասարդ ծրագրավորողներին, դիզայներներին և հետաքրքիր գաղափարներ ունեցող այն մարդկանց, որոնք ինովա- ցիոն գաղափարների, կայքերի և հավելվածների միջո- ցով կարող են մշակել Ծաղկաձորում տուրզիմի զարգաց- ման ծրագրեր: Փետրվարի 20-ին Ծաղկաձորի ճոպանու- ղու 2-րդ մակարդակում՝ 2500մ բարձրության վրա էին հավաքվել տաք հագուստ կրող, համակարգիչներով զին- ված մարդիկ, ովքեր պատրաստ էին իրագործել սեփա- կան հետաքրքիր գաղափարները: Հենց նրանք էլ մաս- նակցեցին Ucom-ի նախաձեռնած Wireless Tsakhkadzor IT ճամբար-մրցույթին: Մրցույթին մասնակցեցին 8 թիմ՝ յուրաքանչյուրում մին- չև հինգ մասնակից, որոնք մեկ օրվա ընթացքում, հենց տեղում, մշակեցին և նախնական աշխատանքային վի- ճակում ժյուրիին ներկայացրին իրենց գաղափարները և նախագծերը: Ժյուրիի գնահատմամբ մրցանակային տեղեր զբաղեց- րած թիմերը Ucom ընկերության կողմից ստացան խրա- խուսական դրամական պարգևներ՝ ծրագրերն իրակա- նացնելու համար: Մրցանակային ֆոնդը առաջին տեղի համար կազմեց 400 հազար դրամ, 2-րդ տեղի համար 250 հազար և 3-րդ տեղի համար 150 հազար դրամ: Մրցույթի վերջում քննարկվեցին կոնցեպտուալ նախա- գծերը, որոնք հետագայում կթարմացվեն և կսատնան ավարտուն տեսք:Իսկ առջևում դեռ բազմաթիվ նոր միջոցառումներ ու ակցիաներ են:

Լենա Գևորգյան / գովազդային

Page 16: #3-4, մարտ-ապրիլ 2014

«Մոնոդենտ». ձեր գեղեցիկ ու ճերմակ ժպիտը

Երևանի ամենահայտնի ատամնաբուժական կլինիկաներից մեկի՝ «Մոնոդենտի» գլխավոր բժիշկ, 30-ամյա երևանցի Մամիկոն Բագրատունին պատմում է կլինիկայի պատմության,

գլխավոր առանձնահատկությունների, սիրելի կնոջ՝ Նարինեի հետ համատեղ գործունեության, ինչպես նաև հին իշխանական տոհմի ժառանգորդը լինելու մասին:

Ինչպե՞ս է ստեղծվել «Մոնոդենտը» և որտեղի՞ց է ծա- գել այդ անվանումը:— Ատամնատեխնիկական լաբորատորիան գործում է շուրջ 10 տարի, իսկ «Մոնոդենտը»՝ 3 տարի: Իր բար- ձունքին այն հասավ 2012 թվականին, երբ մենք ամուս- նացանք և լաբորատորիան ստացավ իր ներկայիս ան- վանումը: Այն, ի դեպ, գալիս է մեր անունների՝ Մոշ և Նոնա, առաջին տառերից. այդպես են դիմել մեզ մեր հարազատներն ու ընկերները: Բացի այդ, «մոնո» հու- նարենից թարգմանվում է «առաջին», «միակ» և «ամ- բողջություն»: Իսկ Աֆրիկայում՝ Տոգոյի տարածքում կա Մո-Նո կոչվող գետ: Այ այսպիսի հետաքրքիր զուգա- դիպություններ, որոնք յուրահատուկ երանգ են տալիս:Իսկ դժվար չէ՞ արդյոք ընտանիքով ղեկավարել մի կազմակերպություն:

— Դա միայն հեշտացնում է աշխատանքը, դարձնում այն ավելի հաճելի: Չնայած մենք տարբեր մասնագիտու- թյան տեր մարդիկ ենք, բայց միևնույն է, գործը այնքան հետաքրքիր է, որ մեզ միավորում է իր շուրջը: Բացի այդ, ուժ է տալիս այն, որ կողքիդ մի մարդ է, ում անսահման վստահում ես: Ի դեպ, պետք է նշեմ, որ «Մոնոդենտի» բուն ղեկավարությամբ զբաղվում է կինս՝ Նարինե Բագ- րատունին: Երբ նա ստանձնեց տնօրենի պարտականու- թյունը, հոգսս թեթևացավ, և ես էլ ավելի խորացրեցի իմ գիտելիքները իմ մասնագիտության մեջ՝ ատամնատեխ- նիկից ուղղվածությունս փոխելով ստոմատոլոգ օրթոպեդի: Ինչպիսի՞ն է ձեր թիմը: — Աշխատակազմը բաղկացած է 5 հոգուց. ավագ ատամ- նատեխնիկ, երեք ատամնատեխնիկ (ատամնատեխնիկ- ները զբաղվում են շարժական և անշարժ պրոթեզների պատրաստմամբ) և ես, որ հետևում եմ ողջ աշխատանքի էսթետիկական մասին: Աշխատանքիս բուն ուղղվածու- թյունը օրթոպեդիան է, թեև ես նաև խորացնում եմ գի- տելիքներս որպես խիրուրգ իմպլանտոլոգ: Ո՞րն է ձեր կոլեկտիվի հաջողության գրավականը:— Նախևառաջ այն, որ մենք շատ ջերմ, մարդկային և առողջ մթնոլորտում ենք աշխատում, որը և մեր լաբորա- տորիայի հաջողության գաղտնիքն է: Մենք ամեն ինչ անում ենք մեկ նպատակի համար՝ որպեսզի մարդկանց կարո- ղանանք պարգևել բնական, գեղեցիկ և առողջ ժպիտ:Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:— Աստծո կամոք, մինչև տարվա ավարտը նպատակ ունեմ հիմնելու էսթետիկ կլինիկան, որը խորացված է լինելու ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի մեջ: Ձեր մասնագիտական տեսանկյունից, ո՞րն է երևան- ցիների ամենամեծ խնդիրը՝ կապված ատամների հետ: — Առաջին հերթին մարդկանց մոտ բացակայում է ճիշտ ժամանակին ստոմատոլոգին դիմելու սովորությունը: Մեզ մոտ, ցավոք, դա անում են միայն այն ժամանակ, երբ ցավը դառնում է անտանելի, իսկ խնդիրը՝ բավական խորացած: Քանի որ ես թերապևտ չեմ, այլ օրթոպետ եմ, ինձ դիմում են արդեն պրոթեզավորման համար: Եվ պետք է այս առիթն էլ օգտագործեմ և խորհուրդ տամ երևանցիներին հաճախակի, գոնե տարին մեկ անգամ այցելեք բժշկի՝ հետազոտվելու, որպեսզի ձեր դիմացինին միշտ պարգևեք բնական, գեղեցիկ և ճերմակ ժպիտ:

Վերջում չենք կարող չանդրադառնալ ձեր ազգանվանը…— Այո, ես իսկապես Բագրատունիների իշխանական տոհմի ժառանգորդներից եմ, համապատասխան փաս- տաթղթերը բոլորովին վերջերս եմ ստացել ու այդպիսով նոր էջ եմ բացում շարունակելով Բագրատունիների տոհ- մի պատմությունը: Դա և՛ մեծ հպարտության առիթ է, և՛ հսկայական պատասխանատվություն, չէ՞ որ այդ զորեղ անունը պետք է բարձր պահեմ: Եվ ես մեծ սիրով ու հպար- տությամբ այս ազգանունը կփոխանցեմ իմ զավակներին ու նրանց ժառանգներին:

Անի Գևորգյան / գովազդային

Մարտ-ապրիլ 20141415

ՔԱՂԱՔԱՄԵՋ Բուժում

Page 17: #3-4, մարտ-ապրիլ 2014

«Պանդոկ Երևան». ազգային խոհանոցը

նորովի «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի բացման պահից ի վեր հիմնադիրները մեկ կարևոր նպատակ էին դրել իրենց առջև՝ ստեղծել ազգային խոհանոցը լավագույնս ներկայացնող ռեստորանային մի ցանց, որտեղ մատուցվող կերակրատեսակները

կհիշեցնեին տնականը՝ թարմ և որակյալ: Իր գործունեության գրեթե տասը տարիների ընթացքում «Պանդոկ Երևանը» բազմիցս

փաստել է, որ արժանի է դեռևս 2009 թվականին «Երևանի լավագույն ռեստորան-2009» ազգային մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն

հայկական խոհանոց» կոչվելու պատվին: Սակայն «Պանդոկ Երևանն» այսքանով կանգ

առնել, իհարկե, չի պատրաստվում:

«Ազգային խոհանոցը նորովի»՝ հենց այս կարգախոսով «Պանդոկ Երևան» ռեստորա- նային ցանցը շարունակում է անակնկալներ մատուցել հավատարիմ այցելուներին, նաև մայրաքաղաքի հյուրերին՝ առաջարկելով բոլորիս սիրելի և դարերի տևողությամբ ստուգ- ված ու մեր օրերը հասած հայկական ավանդական կերակրատեսակներ, որոնք հանի- րավի մոռացված կամ մոռացման եզրին են գտնվում: Օրերս Տերյան 91 հասցեում հաճախորդների առջև իր հյուրընկալ դռները կբացի թվով արդեն չորրորդ՝ յուրօրինակ ներքին հարդարմամբ աչքի ընկնող սրահներով ռեստո- րանը, որտեղ հենց հյուրերի աչքերի առջև տեղադրված թոնիրներում կթխվի հայկա- կան ավանդական լավաշն ու գաթան: Պահպանելով «Պանդոկ Երևանի» լավագույն ավանդույթները՝ չորրորդ ռեստորանը նախորդներից թերևս կտարբերվի թարմաց- ված ճաշացանկով, որն իր մեջ ամփոփելու է հին հայկական ավանդական խոհանոցի լավագույն նմուշները՝ նորովի մատուցված, ընդարձակ և ինքնատիպ սրահներով, ինչ- պես նաև Հայաստանում առաջին անգամ իրականացվող առցանց ռեստորանի գաղա- փարի ներմուծմամբ: Հարկ է նշել, որ առցանց ռեստորանի գաղափարը ոչ միայն ելնում է ժամանակակից աշ- խարհի տեխնոլոգիական նորամուծություններից հետ չմնալու ձգտումից, այլ նաև նպատակ ունի հեշտացնելու հաճախորդների գործը, որոնք շատ հաճախ պարզապես ժամանակ չեն ունենում ռեստորան այցելելու, նախօրոք պատվիրելու կամ տեղյակ չեն ճաշացան- կին: Այսօր արդեն «Պանդոկ Երևանի» պաշտոնական կայքում՝ www.pandokyerevan.com, կարելի է իրականացնել առցանց (օնլայն) պատվերներ՝ առանց համակարգչից հեռանա- լու: Սոցիալական կայքի սկզբունքով հնարավոր է ստեղծել սեփական էջն ու առցանց «գցել» վիրտուալ սեղանը՝ ստանալով նախահաշվարկն ու պատվերի լիարժեք պատկե- րը մատուցվելիք ուտեստների նկարների տեսքով:Հայաստանի տարբեր գյուղերից ներմուծված էկոլոգիապես մաքուր սննդամթերք, գնի, որակի և սպասարկման հիանալի համադրությամբ ստեղծված մի միջավայր, ավանդա- կան հայկական և կովկասյան խոհանոցի լավագույն նմուշներ, անկաշկանդ ու գեղեցիկ մթնոլորտ, հայկական ազգային երաժշտություն՝ այս հասկացությունները սկզբունքային են «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի հիմնադիրների համար և վաղուց կազմում են անձնակազմի առօրյա աշխատանքային գործունեության առանցքային մասը: Հնի և նորի խաչմերուկներում տեղավորված մեր քաղաքում հնարավոր չէր անգամ պատկերացնել ավելի լավ մի վայր, քան «Պանդոկ Երևանն» է, որը մեծապես տար- ված է հայկական ավանդական խոհարարական արվեստում նորը ստեղծելու գաղա- փարով, սակայն հինը պահպանելու և գալիք սերունդներին լավագույնս ներկայաց- նելու պայմանով:Այսպիսով, «Պանդոկ Երևանը» սպասում է ձեզ իր հին ու նոր (այդ թվում և վիրտու- ալ) հասցեներում:

Լենա Գևորգյան / գովազդային

Page 18: #3-4, մարտ-ապրիլ 2014

Այսօր բոլորը խոսում են այն մասին, որ «Երևան Փրոդաքշնսը» ինչ-որ նոր բան է սկսում: Ինչի՞ մա- սին է խոսքը:— Մենք ապրում ենք քաղաքում, որը սիրում ենք իներ- ցիայով: Մենք փնտրում ենք նրա արժեքը անցյալում, հին տներում, շենքերի զարդաքանդակներում: Բայց մոռանում ենք, որ այդ ամենը ժամանակին նոր է եղել, որ ինչ-որ մեկը տարիներ առաջ ստեղծել է այն ամե- նը, ինչով մենք հիմա հպարտանում ենք: Իսկ մենք ինքներս ի՞նչ նոր ու արժեքավոր բան ենք ստեղծում: Ինչո՞վ են հպարտանալու մեզանից հետո: Երևանին նոր շունչ է հարկարվոր, նոր որակ: Եվ մենք այստեղ, «Երևան Փրոդաքշնսում» որոշեցինք, որ այլևս չենք սպասելու, և ինքներս հենց այսօր սկսելու ենք կերտել այդ նոր արժեքը, ստեղծել տարբերություն հնի ու նո- րի միջև: Այդ ամենը կոչվեց «Երևան 2.0»:Նոր նախագիծը հնի շարունակությու՞նն է, թե՞ բոլորովին նոր բան:— 2005-2013 թվականների ընթացքում «Երևան» նա- խագծի մեջ շատ ուժ ու եռանդ էր ներդրվել: Սփյուռ- քի համար մենք ստեղծում էինք «Երևան» ամսագիրը՝ ռուսերեն ու անգլերեն լեզուներով, որը կարողացավ բավական շատ մարդկանց համախմբել իր շուրջ, սակայն չկարողացավ առաջարկել լայնամասշտաբ, կառուցողական գաղափար: Գործնական քայլերը՝ մշակութային և քաղաքաշինական բարեգործական նախագծերը, ուշադրության կենտրոնում չէին և ինք- նաբերաբար էին: Բացի այդ, դրանք ֆինանսավորում էին մեր բաժնետերերը, մինչդեռ անհրաժեշտ էր ներ- գրավել գործընթացի մեջ բոլոր հայերին: Մենք մեդիա-նախագիծ էինք, բայց մեդիան միայն գործիք է ավելի մեծ, լուրջ խնդիրների լուծման համար: Եվ այսօր մենք փոխում ենք ձևաչափը, անցնում ենք խոսքից գործի: Մեր մեդիա-հարթակները՝ «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը և ImYerevan.com կայքը մեզ դրանում կօգնեն: Ի վերջո, ի՞նչ է «Երևան 2.0»-ն:— Երևանը, որում մենք ծնվել ենք, ստեղծվել է XX դա- րի առաջին կեսում ընկերների և էնտուզիաստների հանրության շնորհիվ՝ ճարտարապետների, նկարիչ- ների, կոմպոզիտորների, հասարակական և քաղաքա- կան գործիչների: Եթե խոսենք այսօրվա լեզվով, ապա դա հսկայական, ավելի քան հաջողված ստարտափ էր, սկսված ֆինանսական, կադրային, արդյունաբերական ռեսուրսների ծայրահեղ սղության պայմաններում: Այդուհանդերձ, ստեղծվեց նոր երկրի նոր մայրաքա- ղաք՝ ժամանակակից, մտածված, հետաքրքիր, նորաձև քաղաք, որը ձգտում էր դեպի ապագան: Երևանը դար- ձավ հայության միավորման և վերածննդի խորհրդա- նիշը: Իզուր չէ, որ այն նախագծել էին Ռուսաստանից և Ուկրաինայից եկած հայերը, իսկ բնակեցրին աշխար- հի տարբեր ծայրերից եկածները: Դա հայկական Նյու յորքն էր: Այդ Երևանը մենք պայմանականորեն կոչե- ցինք «Երևան 1.0», ինչպես դա անում են ծրագրավո- րողները: Վերջին տարիներին, սակայն, Երևանը գնա-

«Երևան Փրոդաքշնսի» տնօրեն Էդուարդ Այանյանը բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում «Երևան 2.0» նախագիծը, որով արդեն զբաղվում է ընկերությունը,

պատասխանելով «հաճախ տրվող հարցերին»:

Տարբերություն կա՛

լով ավելի ու ավելի է կորցնում իր ինքնորոշումը: Նրան անհրաժեշտ են թարմ մտքեր ու գաղափարներ, նոր բովանդակություն, խաղի կանոններ և մշակութային կողմնորոշիչներ: Եվ իհարկե, ոչ անտարբեր մարդկանց հանրություն, որը նոր տոն կտա քաղաքին: Առաջին տար- բերակի Երևանը արդեն հնացել է, պետք է թարմացնել այն, ստեղծել տարբերություն, ստեղծել Երևան 2.0:Դա այն քաղաքն է լինելու, որտեղ հետաքրքիր է, հաճե- լի, ուրախ, որտեղ ուզում ես վերադառնալ, որտեղ հա- ճելի է հանգստանալ, որտեղ ուզում ես հրավիրել ընկեր- ների, ապրել, աշխատել, երեխաներ մեծացնել: Արտա- սահմանցին էլ ուզում է այստեղ բնակարան ունենալ: Միևնույն ժամանակ այստեղ հարգում և պահպանում են ավանդույթները: Այստեղ կարելի է ժամանց կազմա- կերպել, նույնիսկ եթե չունես տեղացի ընկերներ: Երևան 2.0-ն բոլորովին նոր մթնոլորտ է, նոր տրամադրություն: Տրամադրություն, որի կարիքն այնքան ունենք այսօր: Ո՞րն է նոր նախագծի առաքելությունը:— «Երևան 2.0»-ն միավորող նախագիծ է: Վերջին ան- գամ հայության իրական միավորում տեղի է ունեցել Արցախյան ազատամարտի ժամանակ: 2015 թվակա- նին Եղեռնի 100-ամյակը կդառնա իմաստների մասին խոսակցության ևս մեկ առիթ: Բայց ազգը պետք է միավորվի ոչ միայն ողբի օրերին, այլև ապագայի կառուցման նպատակով: Այդպես էր, երբ ստեղծվում էր Երևան 1.0-ն: Մենք էլ ունենք հնարավորություն

↑ Աշխատանքային քարտեզի վրա նշվում են «Ե2.0» գաղափարա- խոսությանն արդեն այսօր համապատասխանող օբյեկտները

Գրիգ

որ Ե

փրե

մյա

նԳր

իգոր

Եփ

րեմյ

ան

Մարտ-ապրիլ 20141617

ԵՐԵՎԱՆ 2.0 Խոշոր պլան

Page 19: #3-4, մարտ-ապրիլ 2014

↑ Ալեքսանդր Մյասնիկյան, Ալեքսանդր Թամանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյան, Ավետիք Իսահակյան՝ «Երևան 1.0»-ի կերտողները

↑ Երևան 1.0-ի գլխավոր խորհրդանիշներից մեկի՝ Օպերայի կառուցումը

→ Այսօր գոյություն ունեցող Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ու Կասկադը ապագայի Երևանի նմուշներից են

միավորելու հայերին նոր Երևանի շուրջ: Չէ՞ որ դա ոչ թե Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, այլ բոլոր հայերի մայրաքաղաքը, հայկական աշխարհի կենտրոնը: Այդպես պետք է լինի: Դրանում է «Երևան 2.0»-ի իմաստը, որը պետք է դառնա ուղենիշ, ամուր ու կայուն առանցք: Որո՞նք են նախագծի հիմնական սկզբունքները:— Մենք, նախևառաջ, քաղաքականությունից դուրս ենք: Աշխատում ենք ցանկացած մեկի հետ, ով ցանկա- նում է և ով կարող է օգտակար լինել Երևանին: Քաղա- քական և անձնական ամբիցիաները այդ ընթացքում պետք է մի կողմ դրվեն: Որո՞նք են նախագծի գործունեության հիմնական ուղղությունները:— Նոր որակի Երևանի ստեղծումը բարդ ու երկար գործընթաց է, քանի որ քաղաքը ոչ միայն միջավայր է, այլև այնտեղ ապրող մարդիկ են, այնտեղ գոյություն ունեցող գիտելիքներ: Այդ պատճառով մենք ընտրել ենք գործունեության մի քանի ուղղություններ՝ քաղաքային միջավայրի էսթետիկ փոփոխություն, համաշխարհային մակարդակի մշակութային նմուշների ստեղծում, կրթա- կան նախագծերի և մշակութային, քաղաքաշինական, բիզնես, տեխնոլոգիական ծրագրերի իրականացում:Ո՞ւմ հետ է համագործակցելու նախագիծը:— Մենք համագործակցության համար բաց ենք բոլոր հետաքրքրված կազմակերպությունների հետ: Նմանա- տիպ նախագծի իրականացումը պահանջում է սերտ համագործակցություն ինչպես պետական կառույցնե- րի, այնպես էլ զանազան հիմնադրամների, միջազգա- յին կազմակերպությունների, մասնավոր բիզնեսի հետ:

ԵՐԵՎԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԹԱՐՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ՆՈՐ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹյՈւՆ, ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ, ՄՇԱԿՈւԹԱյԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ՈՉ ԱՆ- ՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆՐՈւԹյՈւՆ, ՈՐԸ ՆՈՐ ՏՈՆ ԿՏԱ ՔԱՂԱՔԻՆ: ՊԵՏՔ Է ԹԱՐՄԱՑՆԵԼ ԱյՆ, ՍՏԵՂ- ԾԵԼ ՏԱՐԲԵՐՈւԹյՈւՆ, ՍՏԵՂԾԵԼ ԵՐԵՎԱՆ 2.0

Ո՞վ կարող է դառնալ նոր նախագծի մասնակիցը: — Թերևս ով ցանկանա: Բոլորը կարող են որևէ բան տալ Երևանին: Մի մասը՝ անձնական ժամանակը, որը նրանք պատրաստ են ծախսելու որպես կամավորա- կան՝ քաղաքային նախագծերից մեկում: Մյուսները՝ գիտելիքներ ու փորձ, որոնք թույլ կտան դառնալ նա- խագծերից մեկի փորձագետ կամ խորհրդական: Կլի- նեն մարդիկ, ովքեր կկարողանան օգնել իրենց լայն կապերով կամ ֆինանսական և այլ միջոցներով: Կարճ ասած, եթե դու ուզում ես փոխել Երևանը, դու միշտ կարող ես մի բան առաջարկել քաղաքին: Ու հենց այդ պատճառով էլ մենք բաց ենք բոլորի համար: Արամի 80 հասցեում սկսում է աշխատել «Բնակարանը»՝ մի շատ հաճելի ու մտերմիկ վայր՝ հանդիպումների, աշ- խատանքի ու շփման համար: Սա շատ հաճելի ու իս- կապես երևանյան մի տարածք է: Պարզապես եկեք մեզ մոտ կամ միացեք սոցցանցերի մեր խմբերին, դարձեք նոր Երևանի մասնիկը: Այսօր ամենքս կարող ենք դա անել և չարժե բաց թողնել հնարավորությունը:

Էդուարդ Այանյան

Ֆոտ

ոլու

ր

Ֆոտ

ոլու

ր

Ֆոտ

ոլու

ր

Սու

րեն

Մանվ

ելյա

ն

Page 20: #3-4, մարտ-ապրիլ 2014

«Երևան փրոդաքշնսը» սկսում է նոր նախագիծ՝ «Երևան 2.0»: Գաղափարը մեկն է՝ մայրաքաղաքի նոր, թարմ, ժամանակակից տարբերակի կերտում: Չափազանց լուրջ գործ է, իհարկե, բայց մենք

չենք պատրաստվում այն իրագործել միայն սեփական ուժերով, այլ փորձելու ենք համախմբել դրա շուրջ Երևանի համար սրտացավ բոլոր մասնագետներին: Մոտ ապագայում այս ամենի մասին

կխոսվի շատ ավելի մանրամասն, իսկ մինչ այդ մենք զրուցեցինք Երևանի կյանքում կարևոր դեր խաղացող մի շարք մարդկանց հետ և խնդրեցինք նրանց մեկնաբանել քաղաքում տիրող ներկայիս

վիճակը և փոփոխությունների ճանապարհները:

Ճանապարհ2.0դեպի

Մարտ-ապրիլ 20141819

ԵՐԵՎԱՆ 2.0 կարծիք

Page 21: #3-4, մարտ-ապրիլ 2014

Սամվել ՄարտիրոսյանՄեդիափորձագետ, մանկավարժ

Ինչ ունենք Երևանը շատ խառը քաղաք է, քանի որ մի կողմից շատ հին է ու հայկական, մյուս կողմից՝ չի ունեցել անընդհատ զարգացում: Վառ ապացույց՝ մենք չու- նենք հին քաղաք: Որովհետև հայերի քաղաքները երևի թե ավելի շատ Թբի- լիսին ու Բաքուն են եղել: Իհարկե, սա չի խանգարում այդ քաղաքների հիշո- ղությունները բերել կպցնել Երևանին ու դարձնել մերը: Մյուս կողմից, եթե իրականում սիրեինք Երևանը, սենց չէինք այլանդակի: Խնդիրը միայն ինչ- որ շենք քանդել ու տեղը նորը կառու- ցելու մեջ չի՝ ավելի գլոբալ է: Կարծում եմ՝ մարդիկ այս քաղաքում ավելի շատ ունեն բնակարանային, քան քաղաքա- յին զգացողություն: Այսինքն՝ քաղաքը ընկալվում է որպես բնակարանի տա- րածք: Բոլորիս համար մեր քաղաքը շատ կարևոր է, բոլորս սիրում ենք նրան, բայց բոլորը զբաղված են Երևանի՝ որ- պես քաղաք տեսքը փչացնելով: Քա- ղաքային մշակույթ մեզ մոտ այդպես էլ չի ձևավորվել, մնացել է հայաթային մակարդակի վրա: Էս դեպքում քաղա- քապետարանը երևի շատ մեղավոր չի. ինքնաբուխ բաները մեզ մոտ քիչ են:

Ալբերտ Պողոսյան Ձեռնարկատեր, Awesome Foundation Yerevan-ի հիմնադիր

Ինչ ունենք Ես շատ լավ գիտեմ Բեռլինը և երբ հա- մեմատում եմ Երևանի հետ, այն ավելի հետաքրքիր քաղաք ա: Խնդիրը նրանում ա, որ Բեռլինում օրինակ կարող ես գնալ այգի կամ ինչ-որ հին ու հետաքրքիր շինություն տեսնելու: Իսկ Երևանը միշտ թարմ քաղաք ա՝ երբեք չհնացող քաղաք: Չնայած չեն էլ թողնում, որ հնանա: Երբ իմ հյուրերը խնդրում են իրանց Երևա- նը ցույց տալ, ամենահետաքրքիր գա- ղափարը, որ գալիս ա՝ շրջել քաղաքի բոլոր նկարիչների արվեստանոցներով:

Ինչպես փոխենքԵս պատկերացնում եմ, որ նորմալ քա- ղաքը պետք է ունենա հատուկ տարածք- ներ՝ հանգստի, երեխաների համար, համերգներ անցկացնելու համար: Չնա- յած նման տեղեր էլի կան, բայց համա- ձայնեք, որ դրանք կրկին ինստիտու- ցիոնալ և բյուրոկրատական բնույթ ունեն, այսինքն՝ բացակայում է ինքնա- բուխ երևույթը: Ես կարծում եմ, որ լավ կլինի դատարկ տեղեր ունենանք քա- ղաքում: Քաղաքը ձևավորում են ոչ թե շենքերը, այլ դատարկ տարածքները: Հենց այդ տարածքներն են թողնում, որ քաղաքը արյան պես հոսի: Իսկ արյունը քաղաքի մեջ մենք ենք, ու մենք հոսելու տեղ չունենք: Անելիքները նաև ոչ միայն Երևանին, այլ Հայաստանին են վերաբերում: Նախ պետք է խուսափենք կենտրոնացումից: Հայաստանում ամեն ինչ կենտրոնացած է Երևանում, իսկ Երևանում ամեն ինչ՝ կենտրոնում: Նստել սպասել, որ իշխա- նությունները մի բան կփոխեն, դա էլ հարցի լուծում չի: Անել կամ հաճախ չա- նելը պետք է սկսի ամեն մեկից:

Ինչն է խանգարումՔաղաքացին պետք է կարողանա ըն- կալել քաղաքը ինչով է տարբերվում շենքերի կույտից: Քաղաքը դեմք ունի, հոգի ունի, քիչ մարդ կա, որ սա զգում կամ պատկերացնում է, բայց հենց այս մարդիկ են քաղաք երևույթի կրողնե- րը: Մի շրջան կար, որ քաղաքային մշա- կույթը խտացել էր Պապլավոկում, Կա- զիրոկում ու Վետերոկում, բայց էդ ամեն ինչի մեջ էլ կար մի տեսակ դառնացած մելանխոլիայի հոգի: Այսօր կա սերնդա- փոխություն՝ քաղաքային մշակույթի կրողները ավելի շատ երիտասարդներն են, իսկ զարգացումը տեղի է ունենում սրճարաններում՝ սուրճի ու թեյի շուրջ: Գլխային, այսինքն՝ չոր հաշվապահա- կան մտածելակերպով Երևանում թե- րությունները շատ-շատ են, բայց փոր- ձը ցույց է տալիս, որ մարդը միայն էդ գլխային հաշվարկներով չի ապրում, զգայականն էլ մեծ տեղ ունի: Հուսանք, որ նոր սերունդը կնպաստի նոր փոփո- խությունների:

Ումից օրինակ վերցնենքԻմ սիրած քաղաքը Պրահան է, բայց ավաղ նրանից մենք օրինակ չենք կա- րող վերցնել: Այս քաղաքը հենց հակա- դրվում է Երևանին այն առումով, որ այն- տեղ պահում ու բոլորովին այլ կերպ են վերաբերվում հնությանը: Մեզ մոտ գոր- ծում է հետևյալ սկզբունքը՝ եթե մեքենա- յիս մոխրամանը լցվել ա, ուրեմն մեքե- նաս պիտի փոխեմ: Երբ որ ինչ-որ բան ճաքում, փչանում ա, փոխանակ սարքեն՝ քանդում են, նորն են սարքում: Լավ կլի- նի օրինակ վերցնենք այնպիսի քաղաք- ներից, որոնք այդպես չեն վարվում: Հնի ու հնացածի մեջ տարբերություն կա:

Իսկ քաղաքում ի՞նչ ցույց տաս՝ մի հատ Կոնդ, մի հատ Արին-Բերդ, էլ ի՞նչ ցույց տաս: Մենք չունենք ինչ-որ մի բան, որ ցույց տանք: Միևնույն ժամանակ, մենք ունենք բացառիկ զիլ միջավայր: «Երևա- նի շրջապատ» գաղափարը ուրիշ ոչ մի տեղ չկա:

Ինչպե՞ս փոխենքԵրևանն այլևս չի կարող նոր հեծանիվ հորինել: Մենք իրավիճակը կարող ենք շտկել միայն, եթե ունենանք մեզ հա- տուկ մարքեթինգ: Սովետի ժամանակ ասում էին, որ մենք հայտնի ենք մեր հյուրասիրությամբ: Հիմա նույնպես պի- տի գտնել էնպիսի բաներ, որով Երևա- նը յուրահատուկ ա, որ բոլորը ձգտեն

դրան: Ինձ թվում ա՝ հենց սա մեզ պա- կասում ա: Պետք չեն մեծ ու ծանր նա- խագծեր, կարելի ա փոքր, բայց շատ հավես բաներ մտածել: Օրինակ՝ զիլ կլիներ, եթե կազմակերպեին շրջայցեր Կոնդով: Պետք ա կարողանանք մեր քաղաքային շերտերը ցույց տանք իրանց ողջ հմայքով:

Ի՞նչն է խանգարում փոփոխությանըՓոփոխության համար պետք ա մոտե- ցում: Կարիք կա, որ բոլորը հասկանան, որ մենք առանց էդ փոփոխության էլ չենք կարող: Պիտի համախմբվենք ու ասենք, որ Երևանից չենք գնալու, ուզում ենք մեր քաղաքը ավելի լավը դարձնել: Առանց էդ մտածելակերպի, որ մենք կարող ենք լավ բան անել, չենք կարող գնալ առաջ: Ուրեմն պիտի վերջ տանք բողոքելուն ու սկսենք մի բան փոխել:

Ո՞ր քաղաքներից օրինակ վերցնենքՉեմ կարող հստակ ասել, որ քաղաք- ներից օրինակ վերցնի Երևանը, քանի որ ամեն քաղաք իր յուրահատկությունն ունի: Չնայած Վարշավան լավ օրինակ

կարող է լինել: Այս քաղաքը պահել ա սովետականը, նաև այն հնությունները, որ եղել են մինչև այդ ու շատ գեղեցիկ էդ ամենը ներկայացնում ա:

Page 22: #3-4, մարտ-ապրիլ 2014

Վաձ ՂազարյանԴիզայներ

Ինչ ունենքԱյսօր Երևանում ունենք պահպանված լավ շինությունների փոքր տոկոս և ունենք փոքր տոկոս զարգացած, ին- տելեկտուալ մարդիկ ու նաև քիչ թվով շատ լավ արհեստավորներ:

Ինչից սկսենք փոխելԵթե բիզնես-մոդուլի տեսանկյունից դի- տարկենք մեր քաղաքը, ապա այն պետք է զբոսաշրջիկների մեծ հոսք ունենա: Դա իր հերթին կհանգեցնի վերնիսաժային

Արսեն ԿարապետյանՃարտարապետ, հրապարակախոս

Ինչ ունենքԵրևանն այսօր, միևնույն է, լավն է՝ իր պահպանած մասշտաբի շնորհիվ: Այն շարունակում է մնալ այնպիսի քաղաք, որտեղ կարելի է ընկերություն անել ու թափառել փողոցներով, կարծես հար- մարեցված լինի դրա համար:

Ինչ չունենքՄեր քաղաքին շատ են պակասում տար- բեր ազգերն ու ընտանիքից առանձին, մենակ ապրող ջահելները: Ուրիշ պա- կասող բան, կարծում եմ, չկա:

Որն է խնդիրըԻնձ թվում է՝ Երևանը մի պահ թույլ եղավ, և այն մարդիկ, որոնք չեն զգում քաղաքը, ավելի ուժեղ գտնվեցին, դրա համար էլ Երևանը կործանման է գնում: Եթե, օրինակ, մեկը գնում է Նյու յորք, մի ամսից կա՛մ ինքնասպանության եզ- րին է հայտնվում, կա՛մ շարունակում է ապրել՝ ընդունելով այդ քաղաքի կյանքն ու ռիթմը: Երևանի դեպքում ստացվեց

Վահան Ստեփանյան Լուսանկարիչ, PanArmenian Photo գործա- կալության համահիմնադիր նախագահ

Ինչ ունենքԵրևանն ինձ համար լավն է ինձ շրջա- պատող մարդկանցով ու այն բոլոր լավ բաները, որ ես տեսնում եմ՝ տեսնում եմ այդ մարդկանց մեջ կամ նրանց միջո- ցով: Մյուս լավ բանը, որ ես տեսնում եմ այստեղ, Երևանի չբացահայտված վայրերն են, որտեղ ես դեռ չեմ եղել:

Ինչը փոխենքՆախևառաջ կուզեի, որպեսզի ավելի խելոք քաղաքապետարան ունենայինք, որովհետև քաղաքի խնդիրների մեծ մա- սը հենց այդ հաստատությունը պետք է լուծի: Խոսքը վերաբերում է թե՛ Փոքր կենտրոնում կառուցապատման սառեց- մանը, թե՛ ընդհանուր քաղաքաշինական մարտավարության ու մոտեցման ձևա- վորմանը, որպեսզի ով որտեղ ուզի՝ շի- նարարություն չսկսի, թե՛ այգիների ու այլ կանաչ տարածքների շատացմանը: Կուզեի, որպեսզի չօգտագործված տա- րածքներ քաղաքում չմնային, որպեսզի յուրաքանչյուր տարածքն ունենար իր նպատակն ու օգտագործվեր հենց դրա համար: Շատ կուզեմ, որպեսզի Հյուսի- սային պողոտան հիմնովին քանդվի և ոչ այն պատճառով, որ այն չի համապա- տասխանում իմ սուբյեկտիվ գեղագի- տական ճաշակին: Մասնագետների 90%-ն են պնդել ու պնդում, որ նախա-

մշակույթի, առևտրի զարգացմանը. զբո- սաշրջության հոսքը ենթադրում է մեծ գումարների մուտքը քաղաք, ինչն իր հերթին նպաստելու է, որպեսզի քաղաքն ավելի արագ զարգանա և դրա համար ավելի շատ ռեսուրսներ օգտագործի:

Ինչն է խանգարումԵրևանը զարգացնելու ամենահիմնա- կան խոչընդոտը հենց երևանցիների և քաղաքի տեսլականի պառակտվա- ծության մեջ է: Եթե բոլորս միասնական լինենք քաղաքը ապրեցնելու միջոցների ու դրանց կիրառության հարցում, նույն կերպ մտածենք ու վերաբերվենք շատ ու շատ հարցերի, ապա սառույցը տեղից կշարժվի: Եթե մարդիկ, անկախ իրենց մասնագիտությունից, համախմբվեն այս կամ այն հարցի շուրջ, ապա ամեն ինչ կստացվի ու շատ ավելի արագ, քան կարելի է ենթադրել:

Ումից օրինակ վերցնելԹող լինի, օրինակ, Ստամբուլը, որը ոմանք դեռևս թյուրիմացաբար համա- րում են մահմեդական քաղաք, մինչդեռ այն արդեն լիիրավ մեգապոլիս է, որը կրում է ամենատարբեր կրոնների ու մշակույթների ժառանգությունը: Բայց չէ՞ որ քաղաքն այդ զարգացմանը ինք- նուրույն չի հասել կամ միայն թուրքե- րի ջանքերով, պարզապես նրանք հաս- կացել են, թե որ հարցում ում օգնու- թյանն ու փորձին կարելի է դիմել, որ- պեսզի գործն արվի ճիշտ և արդյունք բերի: Մենք էլ պետք է մեր մեծամտու- թյունը մի կողմ դնենք ու Երևանը կեն- սունակ դարձնելու համար դիմենք այն մարդկանց կամ ընկերությունների օգ- նությանը, որոնք գիտեն, թե ինչը ինչ- պես է պետք անել:

հակառակը. մարդիկ չհարմարվեցին քաղաքին ու ինքնին փոխվելու տեղը սկսեցին փոխել քաղաքը:

Ումից օրինակ վերցնենքԵրևանն ամենաշատը Հռոմին է նման, և եթե որևէ քաղաքից պետք է օրինակ վերցնենք, ապա դա Հռոմն է: Հռոմից պետք է սովորենք հարգել ու պահպա- նել այն պատմամշակութային ժառան- գությունը, որը դեռ ունենք: Ընդ որում՝ այդ ժառանգությունը պետք է սովորենք դիտել ոչ թե որպես թանգարանային ցուցանմուշ, այլ միջավայր, որի մեջ կա- րելի է ապրել, որտեղ կարելի է, օրինակ, գնալ, նստել հարյուրամյա փողոցում ու սուրճ խմել կամ ուրիշ ինչ-որ բան անել, բայց ամենակարևորը՝ անել դա սիրելով:

գիծը չի համապատասխանում մի շարք ստանդարտների, դա ապրելու տեղ չի, որոշ շենքերի անգամ շտապօգնության կամ հրշեջ մեքենա չի կարող մոտենալ: Մեկ էլ կուզեմ, որպեսզի ապամոնտաժեն Ռոսիայի հարակից Լունապարկի կարու- սելները, որոնք ձեռքի տակ ընկած մա- սերից են կառուցված ու ցանկացած պա- հի կարող են զոհերի պատճառ դառնալ:

Ինչն է խանգարում փոփոխությանըՔաղաքի ավելի լավ լինելն անմիջականո- րեն կապված է քաղաքի ներսում ապրող մարդկանց հետ: Եթե այդ մարդկանց մեծամասնությունը մշտապես դժգոհ է՝ անկախ նրանից՝ լավ բան է արվում, թե վատ, քաղաքը դրանից չի փոխվի:

Ումից օրինակ վերցնենքԱմեն քաղաքում էլ կան շատ բաներ, որ կարող ես հավանել, բայց այդ հավանած բաները մեծ մասամբ հենց տվյալ քաղա- քի յուրահատկություններից են բխում: Միակ բանը, որ ցանկացած քաղաքում առաջնահերթ խնդիրների ցուցակում պետք է լինի, կանաչապատումն է, հնա- րավորինս շատ ծառերի ու կանաչ տա- րածքների ստեղծումը: Մնացած հարցե- րին դա գրեթե չի վերաբերում: Օրինակ՝ չի կարելի մտածել, որ Ամստերդամի գունավոր փոքրիկ շենքերը շատ լավն են ու բռնել Երևանի փողոցներից մեկում այդպիսի շենքեր շարել: Մենք պետք է մեր քաղաքի միջավայրից ելնելով փոր- ձենք նոր բաներ ստեղծել ու ավելի գրա- վիչ դարձնել քաղաքը:

Մարտ-ապրիլ 20142021

ԵՐԵՎԱՆ 2.0 կարծիք

Page 23: #3-4, մարտ-ապրիլ 2014

Նաիրա Մուրադյան Նկարիչ անիմատոր, «Հայակ» ազգային կինոմրցանակի դափնեկիր

Ինչ ունենքԵրևանը միշտ արևով է եղել յուրահա- տուկ: Արևն այն միակ բանն է, որը չի փոխվել ու դժվար էլ փոխվի: Երևանում ես ընկերներիս եմ սիրում, որովհետև Երևանը հենց մարդիկ են, ոչ թե շենքն ու փողոցը:

Արմեն Օհանյան Գրող

Ինչ ունենք Ներկայիս Երևանը ջահել-ջահել մեռնող քաղաք է: Մեռնող է, քանի որ երևանցին լքում է իրեն, իսկ արտագաղթը ցան- կացած բնակավայրի մահն է: Չնայած ծննդականով շատ ծեր է, բայց իրակա- նում, թե առկա շենք ու շինությամբ նայենք, մի դարանոց քաղաքային կեն- սարգությամբ՝ ջահել քաղաք է: 20-ի վերջ ու 21-րդ դարասկզբին հիմնահա- տակ ավերվեց 19-րդ դարի ողջ Երևա- նը: Հիմա, դուք ասեք՝ 3 հազար տարե- կան, ես ասեմ՝ 6, դրանից ինչ օգուտ: Ամեն դպրոցական գիտի, որ Երևանը հիմնադրել է Մենուայի որդի Արգիշտին սրանից 2795 տարի առաջ և կոչել քա- ղաքը Էրեբունի: Բայց Երևանի արվար- ձան Շենգավիթում մոտ 6 հազար տար- վա վաղեմության բնակավայրի հետքեր էլ կան, էնպես որ հանգիստ կարելի է Երևանը համարել 6 հազար տարեկան: Դա կլինի ոչ թե էրեբունի-քար-Երևանը՝ իր Արաքս մորով ու Մասիս հորով, այլ Կատոն-ջուր-Երևանը, որ իր միջով հո- սող «ծովագետի» հին անուններից է, իր Սևան մորով ու Արագած հորով: Անգամ 6 հազար տարեկան լինելն առավելու- թյուն չի, երբ կենտրոնով զբոսնելիս դու էլ չես տեսնում 100 տարին բոլորած և ոչ մի շենք, իսկ հազարամյակների պատմության վկայությունները՝ թան- գարանում են, ոչ թե ոտատակ՝ ինչպես Աթենքում, կամ Հռոմում, կամ իր հնու- թյամբ հպարտացող մեկ այլ ցանկացած մայրաքաղաքում: Արտերկրում՝ պատ-

Ինչը փոխելՀիմա ավելի շատ տեսնում եմ այն, ինչ կուզենայի քանդել՝ մի քանի շենք ու կա- ռույց, որոնք, եթե իմ հայեցողությանը թողնեին, հաստատ կվերացնեի: Օրի- նակ՝ Օպերայի շենքը շրջապատող պա- րիսպը, իմ կարծիքով այն շատ է խան- գարում: Կուզեի, որպեսզի մարդկանց միջև շփումը ավելանար, որպեսզի ավելի շատ հարթակներ լինեին, որտեղ մարդիկ կկարողանային միմյանց հետ հաղորդակցվել: Խոսքը սրճարանների մասին չէ. ինձ համար այդպիսի հար- թակ է, օրինակ «Ոսկե ծիրան» կինո- փառատոնը, որտեղ իմ ոլորտի բոլոր մարդկանց հետ հանդիպելու հնարավո-րություն եմ ստանում, որոշ առումով՝ «ՌեԱնիմանիա» փառատոնը, «Դալան» ցուցասրահը: Ես այդպես եմ տեսնում, ճանաչում այն մարդկանց, ովքեր իմ պես են մտածում:

Ինչն է խանգարումՈչինչն էլ չի խանգարում, որպեսզի Երևա- նը մեզ համար ավելի լավը դարձնենք: Ես երբեք չեմ հավատացել, որ ամեն ինչ վերահսկվում է կամ ինչ-որ մեկից է կախված: Ժամանակը կանցնի, և ամեն ինչ կգա իր տեղը:

Ումից օրինակ վերցնենքԵրբ արտասահմանում եմ լինում, այն- քան եմ կարոտում իմ քաղաքը, կարո- տում եմ անգամ այն, ինչը չեմ սիրում: Ինձ պետք չի, որ Երևանում այստեղ կամ այնտեղ Փարիզի կտորներ լինեն, այստեղ այնքան լավ բաներ կան, որ չկան ոչ մի ուրիշ քաղաքում:

մական բնակավայրի համբավ ունեցող ցանկացած քաղաքում, ձեզ ցույց կտան հին քաղաքը, որ սովորաբար կենտրոն- ներում է, ասենք վատթարագույն դեպ- քում 18-19-րդ դարի շինություններով, ավելի վաղ շրջանի ինչ-որ պարսպով, ամրոցով, և այլն, հիմա, մենք ասում ենք՝ 3 հազար տարեկան, ու քաշվում մի կողմ, իսկ խեղճ զբոսաշրջիկը, եթե չգնա Էրեբունի կամ պատմության թանգա- րան, կմտածի՝ սուտ ենք ասում: Ուրեմն, շիտակ խոսենք, ինչ ունենք՝ Թամանյա- նի կիսատ երազն է: Երբ ինքը երազում էր 300 հազարանոց քաղաքի մասին ու ասում, որ էս սահմաններով Հայաստա- նին ավելի մեծ մայրաքաղաք պետք չի, շատերը ծիծաղում էին, իբր՝ էդքան մարդ որտեղից: Հիմա էդ երազանքը շահագոր- ծողները՝ Թամանյանի անունը տալով Հյուսիսային պողոտա կառուցեցին, սի- րուն երազը վերածեցին իրական մղձա- վանջի, մինչդեռ եռահարկ կամ քառա- հարկ ճառագայթը՝ ջրառատ ու կանաչ՝ ծառուղիներով ու շատրվաններով կլի- ներ իսկապես կիսատ գործի ավարտը: Ուրեմն էսօր ունենք կիսատ-պռատ, աղավաղված երազ, իսկ գործնականում՝ ջահել-ջահել մեռնող քաղաք, ու ինչքան էլ դալան նախշենք, արհեստական ծիտ ու ծիծեռ շարենք քուչեքում, մեկ է՝ շուն- չը տեղը չենք բերի:

Ինչ պիտի ունենանքՈւրեմն, քաղաքը մենակ շենք ու շինու- թյուն չի, այլ դրանք կենդանի պահող քաղաքացին, որի կենսակերպը քաղա- քային է, որ օգտվում է քաղաքային տրանսպորտից, քաղաքային մշակույթ է ստեղծում, ասենք, գիշերային կյանքով է ապրում, որ հատուկ չի գավառական կենսակերպին: Քաղաք նշանակում է քաղաքային մշակույթ, ասենք՝ օպերա. որովհետև ոչ մի գյուղում չկա օպերա, քաղաքային տրանսպորտ, ասենք՝ մետ- րո, որովհետև ոչ մի գյուղում չկա մետ- րո, նշանակում է գիշեր-ցերեկ շարժ, եթե քաղաքը գիշերը քնում է, ուրեմն՝ գավառական է, իսկ մայրաքաղաքը, թե

ամենամեծն է, իրավունք չունի քնել: Վաշինգթոնը կարող է քնի, որովհետև կողքը Նյու յորք կա, Երևանը՝ չունի, որովհետև Երևանը երկրի կեսն է, կե- սից էլ ավելին: Սրանք արտաքին նշան- ներ են, որոնցով դուք հեշտությամբ կողմնորոշվում եք, այլապես ճահճում էլ մեծ շարժ կա, բայց՝ ոչ քաղաքային: Մեր քաղքենին միշտ իրեն գեղցիներից տարբերելու համար ասում է՝ սրանց բերին լցրին, Երևանը արհեստականո- րեն դարձրին միլիոնանոց քաղաք, որ մետրո սարքեն ու քաղաքը գյուղ դարձ- րին: Սուտ: Քաղաքը չի սպանել գյուղը: Իմ տատն ու պապն էլ են եկել գյուղից, իրեն իսկական, հին, կամ հինգ աստղա- նի երևանցի համարողի ապուպապն էլ հաստատ եկվոր է, կամ եթե անգամ տեղաբնիկ է, դա առավելություն չի: Գյուղացին ինքն է ընտրել քաղաքա- կրթվելու ճանապարհը, որովհետև մարդ դառնալու մեր բանաձևը մեկն է եղել ու չի փոխվել առայսօր. «գնա քաղաք, կրթվի մարդ դարձի», երևան գալու միակ ձևն էլ՝ Երևան գալն էր: Հակառա- կը՝ քաղաքայինը հենց մետրոն է, որով- հետև քաղաքը տեղով արագ շարժում է, չի կարող լինի առանց իրեն հատուկ տրանսպորտի: Մետրոն մեր առաջըն- թացի պատմությունն է. պլանավորում էին 38 կայարան, 10-ից ավել գիծ, ու հի- մա, որ լսում եմ՝«Գարեգին Նժդեհ. վեր- ջին կայարանն է», մազերս բիզ-բիզ են կանգնում, հասկանում եմ, որ էս կետում վերջանում է մեր քաղաքային առաջըն- թացի պատմությունը, ու խորհրդա- նշական առումով էլ՝ քաղաքակրթվելու գործընթացը:

Ումից օրինակ վերցնենքՊետք է ամեն ինչ անել, որ հոգեդարձ անենք Երևանը: Ջնջել-զրոյից-սկսելու սի- րահարներն ասում են՝ կրկին փորձենք, նոր մայրաքաղաք, աշխարհագրորեն ավելի լավ տեղ, արդեն 13-րդը, թող սնա- հավատները խաչակնքվեն: Ես կողմնա- կից չեմ: Վաղվա երկհարկանի Հայաս- տանում պիտի վերացվի գյուղի ու քա- ղաքի տարբերությունը: Երևանը պիտի տարածվի: Ես էլ մեր տնից՝ Բարեկամու- թյունից կնստեմ մետրոյի՝ ասենք կա- պույտ գիծ ու կիջնեմ Ապարանում, որ էնտեղի նորարարական արվեստի ցու- ցահանդեսը դիտեմ: Մենք հետ գնալու իրավունք չունենք, անգամ Մուհամեդը չի սպասում սարին, դե, եթե՝ մենք ենք մեր սարերը, ուրեմն պիտի գնանք մեր սարերին ընդառաջ, որ վաղվա Հրանտ Մաթևոսյանը մեծ գրող դառնալու, Երևան չգալով երևան գալու հնար ունենա: Բլուր- ների քաղաք է Երևանը, պիտի կանաչը պահենք ու շատացնենք, ջուրը շատաց- նենք: էսօրվա ճարտարապետությունը բնության հետ հաշտության պայմանա- գիր է կնքել, մենք պիտի հրաժարվենք երկնաքեր հավակնություններից, սա Դու- բայը չի, պիտի մարդուն բակ ու տնամերձ տանք, և էս առումով մենք կարող ենք Լոսից օրինակ վերցնել: Լոսը Երևանի գլխավոր մրցակիցն է, արդեն թվով հա- վասարվում են Լոսում ու Երևանում ապ- րող հայերը, Թաթան երգում է՝ «Հոլիվու- դում մենք խոսում ենք հայերեն, որովհե- տև Լոսի կեսը հայեր են», ու շատ չի չա- փազանցնում, ուրեմն մերոնք էնտեղ իրենց վատ չեն զգում, հայի երազած տունն էլ մի կամ երկու հարկանի առանձ- նատունն է: Քաղաքը պիտի տարածվի և սրա ամենահաջողված օրինակը Վահագ- նի թաղամասն է, ուր ապրելն ավելի հար- մար է, քան Հյուսիսային պողոտայում, դա են վկայում երեկոյան վառվող լույսերը:

Page 24: #3-4, մարտ-ապրիլ 2014

Մելիք Կարապետյան Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆիլմերի բաժնի ղեկավար, AFG կինոծրագրի հիմնադիր

Ինչ ունենք Երևանում ինձ դժգոհեցնում է այն փաս- տը, որ հետիոտնից կոպիտ ձևով վերցվել են մայթերը: Անկախ նրանից՝ մեծ, թե փոքր փողոց է, անհարմար է դարձել քայլել մայթերով՝ փոսեր, խանութներ, կառույցներ: Պակասել են ծառերը՝ իսկ Երևանը, լինելով շոգ քաղաք, մշտապես ունեցել է ծառերի ստվերի տակով քայ- լելու մշակույթը: Հետիոտնի համար չմտածված, բայց քաղաքաշինության տեսակետից մտածված այս մշակույթը կամաց-կամաց ոչնչանում է: Պետք է վերադառնալ ծառային Երևանին, չեմ ասում էլ այգիների ու կանաչ գոտինե- րի մասին: Ես դեմ չեմ, որ այգիներում լինեն սրճարաններ, թեթև կառույցներ, բայց ոչ այն, ինչ տեսնում ենք այսօր՝ մեծ բացօթյա կայարաններ հիշեցնող տարածքներ: Փարպեցի-Թումանյան խաչմերուկում գտնվող գողտրիկ սրճա- րանը շատ ավելի սիրելի վայր է մարդ- կանց համար, քան մոտակա տարած- քում գտնվող մեծ տարածքները, որոնք փչացնում են փողոցը:Նորակառույց քաոսից շատ էի նեղվում, բայց հետո տեսա Բաղրամյանի վրա գտնվող գրողների շենքի հետևի կառույց- ներն ու հասկացա, որ վիճակն այնքան է վատացել, որ քաոսը դարձել է հետաքր- քիր: Մենք անցել ենք քաղաքաշինու- թյան մեջ ունեցած սահմանը՝ հասնելով աբսուրդին, սյուրին: Չգիտեմ ինչ կլինի 10-20 տարուց, հիմա հումորով եմ ընդու- նում այս քաոտիկ աբսուրդը:

Արմեն Մարտիրոսյան «Անտարես» հրատարակչության նախագահ

Ինչ ունենքԹե Երևանում, թե Հայաստանում՝ գնա- հատում եմ մարդուն և նրա միտքը, բա- նը: Այսօր այդ բանը Երևանում չկա: Հի- մա այլ արժեհամակարգ է՝ գնահատ- վում են շենքերը, խանութները, գործա- րանները: Ամեն ինչը անցողիկ է՝ բանն է մնայուն, հենց դրա պակասն է, որ դժգո- հություն է առաջացնում ճարտարապե- տության, մթնոլորտի, առօրյայի հանդեպ:Երևանն ինձ համար Երվանդ Մանարյանն է, Լևոն Խեչոյանն է, Օհան Դուրյանն է, Վանո Սիրադեղյանն է, այն երևանցիներն են, որոնք տարբերում են մեր քաղաքը աշխարհի մնացած քաղաքներից, բացարձակ իմաստով աղոթք ասող մարդն է այն պետական այրն է, որ չի քծնում, այնքան գրագետ է ու ազնիվ, որ իր ղեկավարը ամաչում է հանցավոր մտքեր արտահայտելուց: Երևանը ցանկացած տիպի հյուրի, ազ- գերի նկատմամբ հանդուրժողն է, ով չի վախենում այլախոհներից, համասեռա- կաններից, եհովայի վկաներից, որով- հետև նա հզոր է: Երևանը այն մարդն է, ում մտքով չի անցնի, որ այժմեական հերոս չունենք, ու ինքն իրեն հերոս չի անվանի, այլ այսօրվա գրականությու- նից, արվեստից, երաժշտությունից կգտնի համապատասխան կերպար, այսօրվա Աշոտը, Արմենը, Վազգենը ինչո՞վ են պակաս: Այսոր ամեն ինչ էլ կա՝ պարզապես բացենք մեր աչքերն ու տեսնենք:

Որն է խնդիրըԵրբ գյուղից մարդ է գալիս Երևան ու չի ընդունում մայրաքաղաքի օրենքնե- րը, կանոնները, այն դեպքում, երբ քա- ղաքացին ընդունում է գյուղի ադաթը, բերում է նրան, որ Երևանը նվազեցրել է իր արժեհամակարգը: Ուրբանը ժա- մանակի արժևորման խնդիր է դնում: Ցանկացած քաղաք՝ ժամանակ է, իսկ Երևանը, երբեմն, դիտվում է որպես տարածություն: Երբ գյուղացին կամ ծայրամասից որևէ մեկը մայրաքաղա- քում տարածք է զավթում, ու շինարա- րություն է ընթանում այնտեղ, որ կա- րող էր հանգստավայր լինել, հասկա- նում ես, որ արժեհամակարգ կորցրե- ցիր և ժամանակից անցար տարածու- թյուն: Ցավում եմ, որ ժամանակը չի գնահատվում:

Ինչ պետք է ունենանքՀայաստանում նոր է զարգանում հե- ծանիվ քշելու մշակույթը: Ինձ շատ է դուր գալիս հեծանիվ քշելու փարիզյան սովորությունը՝ ցանկացած կետում կա- րելի է վերցնել հեծանիվ և հետո թողնել հակառակ կողմում: Քաղաքը հոգ է տա- նում քաղաքացիների մասին, նաև էկո- լոգիապես մաքուր է: Մենք դեռևս շա- տացնում ենք մեքենաների քանակը՝ հրաժարվելով նաև տրամվայներից՝ լավ որակի, գեղեցիկ գնացքներ տեղադրե- լու փոխարեն: Մետրոն էլ, այսօր, իր ֆունկցիան չի իրականացնում. եթե չավելանան քաղաքը միմյանց կապող գծեր, դա էլ կկործանվի:Մենք չունենք կինոթատրոններ, բայց ունենք փողոցներում տեղադրված գովազդի համար նախատեսված մեծ էկրաններ, որոնց վրա կարելի է մեկ րոպե տևողությամբ ֆիլմերի փառա- տոն անցկացնել: Դա կլիներ իրոք հե- տաքրքիր: Եթե միայն անտեսեք այն, որ այդ էկրանները միայն շեղում են վարորդներին:

Ինչ անելՃիշտ քաղաքականություն վարելու դեպքում ցանկացած վատ վիճակում գտնվող քաղաքը կարելի է բարելավել, օրինակ՝ մաքրելով բոլոր մայթերը զրո- յական գծից առաջ անցած կառույցնե- րից: Ծառերի վրա կանաչ լույսեր դնե- լով քաղաքը չի բարելավվի, ավելի լավ է դրա փոխարեն խնամվեն ու ջրվեն ծա- ռերը, էլ չեմ ասում նոր ծառեր տնկվե- լու մասին: Գումար է ծախսվում և թե- քահարթակներ պատրաստվում հաշ- մանդամների համար, թող քաղաքապե- տարանից որևէ մեկը սայլակով փորձի անցնել դրանց վրայով՝ ավելի լավ է չա- նել, քան այդ կերպ անել:Ինքս, առաջին հերթին, կսկսեի կադրա- յին քաղաքականությունից: Ինչ-որ բան բարելավելու համար պետք է աշխա- տանքի հրավիրել այդ ոլորտում պրո- ֆեսիոնալ մարդկանց և հստակ պա- հանջներ դնել նրանց առջև: Հավատում եմ, որ մի ծաղկով կարող է գարուն գա: Մի հոգին կարող է ճիշտ թիմ հավաքել և շղթայաբար լուծել բոլոր հարցերը:

Ումից օրինակ վերցնելԵրևանը՝ զուտ չափերի առումով, շատ մարդկային է ու հենց դա եմ համարում մեր քաղաքի առավելություններից մեկը: Նամանավանդ, եթե ապրում ես կենտրոնում, ամեն ինչ մոտիկ է, հասա- նելի՝ բիզնեսը, աշխատանքը, մշակույթը: Ինչու եմ նշում դա, որովհետև արտա- սահմանում այդ ամենը առանձնացած է: Կարծում եմ, սա սխալ մշակույթ է. հինգ տարի Վաշինգթոնում եմ ապրել, այն- տեղ արդեն փորձ է արվում բնակեցնել կենտրոնը, որովհետև բազմաթիվ գե- ղեցիկ շենքերի մեջ՝ 17:00-ից հետո մե- ռած տարածքի էր վերածվում: Էնպես որ լինում է, որ Նյու յորքը պետք է Երևանից օրինակ վերցնի:

Երբ մոսկվացի, կամ նյույորքցի ընկեր- ներիս հետ զրուցում եմ, նրանք այնքան արագ են խոսում, որ չեմ հասկանում ընկալել: Մեծ քաղաքները թելադրում են իրենց կանոնները՝ երևանցին պիտի սկսի ավելի արագ խոսել, քան օշական- ցին: Դա երևանցու առավելությունը կամ օշականցու թերությունը չէ՝ դա քաղաքի կանոնն է:Արդյունքը այն է, երբ որևէ բանից ստաց- ված գումարը տրանսֆորմացվում է ար- ժեքի, իսկ արժեքն էլ իր ծիլերն է տալիս, որ հայերը դառնան հայաստանցի՝ մեծա- տառով քաղաքացի:Աշխարհահռչակ տիեզերքի մասնագետ, գիտնական Վիկտոր Համբարձումյանի կտակը վերաբերվում էր լեզվի պահպա- նությանը: Լեզուն՝ տեխնոլոգիա է, ինքնա- պահպանման խնդիր: Գործընկերներիցս լսում եմ նախադասություններ՝ կեսը անգլերեն, կեսը ռուսերեն, ի՞նչ տարբե- րություն: Մյուս կողմից էլ՝ Զավեն Բոյա- ջյանը թարգմանում է «Վարդի անունը» վեպը՝ հարստացնելով հայոց լեզուն մոտ 2000 բառով: Հենց նրա նմաններն են բյու- րեղացնում միտքն ու նպաստում վաղվա օրվա զարգացմանը՝ վերադարձանք մար- դու և նրա մտքի արժեքին:Երբ մասիվցին գալիս է կենտրոն, ասում է՝ «Իջնեմ քաղաք»: Բայց գուցե կենտրոնը հենց Մասիվում է, կամ Դիլիջանում: «Ան- տարեսը» գտնվում է «Նաիրի» կինոթատ- րոնի հարևանությամբ, սա կենտրոն է, ինձ հիմա զանգահարում է «Փրինթ Ին- ֆո» ընկերությունից Արամը Մեհրաբյան, նա Չարբախում է, դա էլ կենտրոն է՝ Երևա- նը կա: Կենտրոնն այնտեղ է, որտեղ դու ես և եթե հավատաս դրան, իսկապես այդպես էլ կլինի: Երևանի աղետը աղբի քանակը չէ, աղ- բարկղից սնվող ունենալն է, գրադարա- նավարի՝ ամենից ցածր աշխատավարձ ունենալն է, գիրք չկարդացող, ճանաչո- ղությունը զարգացնող խաղալիքով չխա- ղացող երեխայի ծնողն է՝ բանի պակաս կա Երևանում:

Մարտ-ապրիլ 20142223

ԵՐԵՎԱՆ 2.0 կարծիք

Page 25: #3-4, մարտ-ապրիլ 2014

Նվարդ Երկանյան, Արվեստագետ, ԱԺԶ արվեստի տարածքի համահիմնադիր

Ինչ ունենքՇատ դժվար է հավատարմորեն սիրել Երևանը, երբ այն տարեցտարի անճա- նաչելի է դառնում՝ կորցնելով թե՛ իր ճարտարապետական կերպարը, թե՛ յուրահատուկ ջերմ մթնոլորտը. այն, ինչ լավն է, ու այն, ինչ ես սիրում եմ, այն ամենն է, ինչ դեռ չեն քանդել, բայց վստահ եմ, որ կքանդեն, եթե երկրում ոչինչ չփոխվի, և շարունակեն գերակշռել գռեհիկ մոտեցումներն ու արժեքները:

Վրեժ ՔասունիՆկարիչ, անիմատոր, ՌեԱնիմանիա փառատոնի հիմնադիր

Ինչ ունենք Արդեն 15 տարի է, ինչ այստեղ եմ ապ- րում և մշտապես իմ ծննդավայրի՝ Հա- լեպի հետ համեմատելով եմ գնահատում Երևանը: Եթե Հալեպն ինձ համար մի փոքրիկ համայնք էր, որի շրջանակում որևէ գործունեություն ծավալելը այն- քան էլ հեշտ բան չէր, ապա Երևանը, լինելով մայրաքաղաք, շատ ավելի մեծ դաշտ դարձավ ինձ համար:

Ինչ չունենքԿուզեի, որ Երևանը, ավելի շուտ՝ իր քաղաքացիները չկորցնեն քաղաքային արժեքները, գնահատեն քաղաքի պատ- մությունն ու մշակույթը և ընդվզեն, երբ ինչ-որ մեկը փորձի այդ արժեքներին դեմ գնալ, երբ անտեսի մշակութային կարևո- րությունը և առաջնայինը համարի իր տնտեսական շահը: Երբ անհետանում է քաղաքային կյանքի ինչ-որ բաղադրիչ, օրինակ՝ ամառային կինոդահլիճը բար- ձիթողի վիճակում է հայտնվում, մենք կորցնում ենք կամ վտանգվում է ոչ միայն այդ շենքը, այդ հուշարձանը, այլ նաև այն ֆունկցիան, որը դա կրում էր, դա- դարում է գոյություն ունենալ՝ բացօթյա կինոդիտումը մեծ դահլիճում: Իսկ դա Երևանի քաղաքային կյանքի մի մասն է: Ինչպես փոխելՍահմանադրական և օրենսդրական կարգի հաստատումը միայն կարող է օգնել հաղթահարել Երևանում տեղի ունեցող ավերածությունները: Եթե Հա- յաստանում գործեր Սահմանադրու- թյուն, եթե օրենսդրական մարմիննե-

րը աշխատեին անաչառ և ունենային ուժ օլիգարխների հանդեպ, ապա Հա- յաստանում երբեք չէր այլանդակվի Փակ շուկան, երբեք չէր առաջանա կինո «Մոսկվայի» ամառային դահլիճի խնդիրը, շենքերի վրա քաղցկեղի պես չէին աճի կցակառույցներ և այլն:

Ումից օրինակ վերցնելԿան բազում օրինակներ, թե ինչպես է պահպանվում քաղաքի պատմությունը և դրա հետ մեկտեղ նախագծվում, կա- ռուցվում նոր քաղաք՝ նոր կյանքով և նոր

արժեքներով: Որպեսզի չգնանք հեռու, կարող ենք տեսնել Թիֆլիսի օրինակը, որը, իհարկե, ունի իր խնդիրները և միշտ չէ, որ օրինակելի է: Բայց, համենայն դեպս, քաղաքային իշխանությունների մոտեցումը հինը պահպանելն է, հինը օգ- տագործելը: Եվ նույնիսկ եթե հիմա դա լավ չի արվում, ապա նրանք առնվազն հնարավորություն ունեն ապագայում ուղղելու սխալները: Մենք մեր սխալնե- րը այլևս երբեք չենք կարողանա ուղղել:

Ինչը փոխելՇատ կուզենայի փոխել երևանցիների վերաբերմունքը միմյանց և քաղաքի հանդեպ: Երևանցիները շատ անհան- դուրժող են: Օրինակ, երբ կինն ու տղա- մարդը սկսում են միասին ապրել, որ- քան էլ միմյանց սիրեն, տարբեր խնդիր- ների առաջ են կանգնում, որոնք փոր- ձում են փոխզիջումների միջոցով լու- ծել: Մինչդեռ այս քաղաքի բնակիչները Երևանը սիրելով հանդերձ նրա հետ եր- բեմն լեզու չեն գտնում, չեն ընդունում կամ չեն հանդուրժում: Կուզենայի նաև փոխել այն կարծրատիպը, թե Երևանը լայն հնարավորությունների հարթակ է: Բնավ: Երևանը ունի պարարտ հող, որի վրա մեզանից յուրաքանչյուրը կարող է ստեղծել հնարավորություններ, բայց այդ ճանապարհը դյուրին չէ:

Ումից օրինակ վերցնելԱշխարհի շատ քաղաքներում միշտ էլ կարելի է գտնել տարբեր երևույթներ, արժանիքներ, որոնք կուզենայինք, որ- պեսզի Երևանում էլ լինեին: Երբ մի բան շատ եմ հավանում և անպայման ուզում եմ, որպեսզի դա Երևանում էլ լինի, վերջնական արդյունքում ինքս եմ նախաձեռնում: Այդպես էր, որ հիմ- նեցի «ՌեԱնիմանիան», որովհետև նա- խանձելի էր, որ իմ այցելած շատ քա- ղաքներում կար անիմացիոն փառա- տոն, իսկ մենք չունեինք: Կուզենայի

նաև, որպեսզի գեղանկարչությունը ցուցահանդեսային միջավայրից մի մակարդակ էլ բարձրանար: Մի մեծ ցանկություն էլ ունեմ՝ որպեսզի Երևա- նում վերականգնվի երգիծանկարչու- թյան մշակույթը: Անգամ մեր հարևան Ստամբուլում կամ Թեհրանում, որոնք պահպանողական երկրների գլխավոր քաղաքներից են, քաղաքական երգի- ծանկարչությունն ամենաբարձր մա- կարդակում է, և Երևանը կարող է բոլո- րովին էլ չզիջել այդ քաղաքներին:

Նե Թադևոսյան, Լենա Գևորգյան, Անի Սմբատի Առնոս Մարտիորոսյան, Արթուր Lumen Գևորգյան, Սոնա Քոչարյան, Սուրեն Մանվելյան, Մարիամ Լորեցյան

Page 26: #3-4, մարտ-ապրիլ 2014

Չկառուցված ապագաՑանկացած քաղաքի զարգացման գրավականներից մեկը ճիշտ, արդիական

ճարտարապետությունն է: Սակայն, ինչպես հայտնի է, շատ ավելի շատ հետաքրքիր նախագծեր այդպես էլ մնում են թղթի վրա, քան կյանքի են կոչվում: Մենք ընտրեցինք այդպիսի չորս նախագծեր, որոնք՝ իրականացման դեպքում, մեր կարծիքով, մեծապես կնպաստեին Երևանի 2.0 տարբերակի կայացմանը:

Ինչ իմանաս, գուցե այդպես էլ լինի:

Մշակույթի չշենքը2011-ի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագծի իրականացումը մայրաքաղաքի սրտում: Այդ նախա- գծով ենթադրվում էր 50-հարկանի երկնաքեր՝ Persia tower կառուցել «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևա- նությամբ։ Աշտարակը ներառելու էր բիզնես կենտրոն, հյուրանոց և բնակարաններ: Բարեբախտաբար, բազմաթիվ բողոքների արդյուն- քում քաղաքի կենտրոնում ևս մեկ բարձրահարկ աշտարակի կառուց- ման սպառնալիքը վերացավ: 2012-ին ճարտարապետ Միսաք Խոստիկյանի ղեկավարությամբ իր ավարտական աշխատանքում այդ տարածքի նոր լուծում առաջար- կեց Երևանի ճարտարապետության և շինարարության համալսա- րանի ուսանողուհի Արմինե Անդրեասյանը: «Երբ որոշում էի, թե ինչ նախագիծ պետք է պատրաստեմ՝ որպես ավարտական աշխատանք,

համոզմունք ունեի, որ Ազգային պատկերասրահի շենքը տեղ չունի Հանրապետության հրապարակում, որն իր նշանակությամբ ի սկզբա- նե Թամանյանի կողմից նախագծվել է որպես վարչական կենտրոն: Մյուս կողմից՝ ինձ համար հետաքրքիր տարածք էր Նկարիչների միության շենքի ու «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքն ու ԱՕԿՍ-ի շենքի հետնամասի հատվածը, որը քիչ վերև բացվում է դեպի Աբովյան փողոց: Բայց քանի որ նշածս տարածքներն առանձնապես ընդարձակ չէին, այդտեղ ծանրակշիռ շենքի նախագծումն ուղղակի բացառվում էր, այնպես որ սկզբունքներից մեկը, որով ես առաջ- նորդվում էի, այն էր, որ նախագիծս՝ որպես այդպիսին, չպետք է լինի շենք», — պատմում է Արմինեն և շեշտում, որ նախագծի գործառույթ- ներից մեկը պետք է լիներ հենց պատկերասրահի հավաքածուի պահ- պանությունն ու ցուցադրումը, որպեսզի պատկերասրահի շենքը հնարավոր լիներ ապամոնտաժել կամ այլ վայրում վերակառուցել:

Արմինե Անդրեասյան

Մարտ-ապրիլ 20142425

ԵՐԵՎԱՆ 2.0 նախագիծ

Page 27: #3-4, մարտ-ապրիլ 2014

↓ Այսպիսին կարող է դառնալ կինո «Մոսկվայի» և Նկարիչների միության շենքին հարող տարածքը

Կենտրոնի ողնաշարըՎիզուալ մշակույթի կենտրոնը՝ բաղկացած Աբովյան փողոցի երկու մայթերին դասավորված և գետնանցումով միմյանց հետ կապվող շինություններից, իրենից ներկայացնում էր տարբեր բարձրության ծավալներ, որոնք դասավորված էին առանցքի՝ մետաղական «ողնա- շարի» շուրջ: «Ընդ որում, այդ ողնաշարն ուղիղ գծով սխալ համա- րեցի կառուցել, որովհետև այն ճնշող, թելադրող, որոշ առումով՝ տո- տալիտար որակ կստանար, այնպես որ ողնաշարն էլ իր հերթին ամե- նատարբեր հատվածներում ճկվում ու թեքվում էր: Հարկայնության մասին դժվար է խոսել հենց այն պատճառով, որ յուրաքանչյուր սրահի չափսերը տարբեր են, բայց ինձ համար կարևոր էր պահել քաղաքի այդ հատվածում եղած համաչափությունները», — նշում է ապագա ճարտարապետը: Նրա համոզմամբ՝ նախագիծը չպետք է որևէ կերպ ճնշեր կինոթատրոնը, Նկարիչների միության, հյուրանոցի շենքը կամ գերազանցեր դրանց բարձրությունը: Բացի այդ, դեպի փողոց նայող հատվածներում փորձել էր առաջնորդվել այդ շենքերի ճակատային ձևավորման սկզբունքներով, որպեսզի ընդհանուր հո- րինվածքը ներդաշնակ դիտվի:

Անընդհատ շարժումՎերադառնալով նախագծման վայրի ոչ լայն հնարավորություննե- րին՝ Արմինեն նշում է, որ հենց այդ հիմնական պատճառով է, որ նա- խագծում գրեթե աստիճաններ չեն օգտագործվել: «Երևանը հանրա- յին տարածքների լուրջ պակաս ունի, այնպես որ սրահից սրահ ան- ցումները տարբեր մակարդակներում հիմնականում պանդուսների միջոցով էի նախատեսել, բացառությամբ անվտանգության նկատա- ռումներով կառուցվող աստիճաններից: Նման անցումների շնորհիվ հետիոտների հոսքն այդ տարածքով ընթանալիս չի ընդհատվում և չի խցանվում, իսկ դրա հետ մեկտեղ նրանք հնարավորություն են ստանում առնչվելու արվեստի հետ»,- բացատրում է նա:

Հանրայինը՝ հանրությանըՀիմնական և ժամանակավոր ցուցադրությունների համար նախա- տեսված ցուցասրահներից բացի, որտեղ առանձին տեղ էր հատկաց- վելու ժամանակակից արվեստին, կենտրոնը ներառում էր նաև եր- կու նիստերի դահլիճ ԱՕԿՍ-ի շենքի մայթին, իսկ մյուս մայթին՝ կար- ծես շարունակելով և երկխոսելով կինոթատրոնի ամառային դահ- լիճի հետ, ևս կինոդիտումների ու այլ ցուցադրությունների համար նախատեսված բացօթյա դահլիճներ ու հանգստանալու համար նա- խատեսված հարթակներ: Կենտրոնը ունենալու էր նաև գրադարան՝ իր ընթերցասրահով, դասախոսությունների և արվեստի հետ կապ- ված այլ միջոցառումների համար նախատեսված սրահներ, իսկ մայ- թերը միմյանց կապող գետնանցումի պատերը տրամադրվելու էին գրաֆիտիների համար: Արմինեի խոսքով, առհասարակ, իր համար կարևոր էր, որպեսզի այդ շինությունները ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկին պատկանեին, այլ օգտագործվեին արվեստով հետաքրքրված, արվեստ քարոզող և ուսուցանող մարդկանց կողմից, որպեսզի այն ոչ միայն տարածքի առումով լիներ հանրային, այլև բնույթով, բովան- դակությամբ ու գործառույթներով:

Page 28: #3-4, մարտ-ապրիլ 2014

Կուկուռուզնիկի բարձունքում2006-ին Երևանը կորցրեց իր խորհրդանիշ և սովետական մոդեռ- նիզմի փայլուն կատարումներից մեկը՝ Երիտասարդական պալա- տը, որ երևանցիների մեջ ավելի հայտնի էր որպես «կրծած կուկու- ռուզ» կամ «կուկուռուզնիկ»: Կառույցը քանդվեց՝ առանց փոխարի- նող նախագծի գոյության, քանդվեց անվերադարձ և միայն նոստալ- գիկ հիշողությունների արդյունքն է, որ ամեն անգամ Մոնումենտից իջնելիս թվում է՝ ուր որ է կտեսնես այդ սպիտակ աշտարակը: 2009-ի դեկտեմբերին նախկին Երիտասարդական պալատի վայրում կազ- մակերպվեց բաց միջազգային մրցույթ՝ Intercontinental հյուրանոցա- յին համալիրով միջազգային բիզնես-կենտրոնի ճարտարապետա- կան հայեցակարգի մշակման համար: Մրցույթին մասնակցում էին 1145 ճարտարապետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիա- յից, Ճապոնիայից և այլ շուրջ 70 երկրներից՝ ներկայացնելով մոտ 300 նախագիծ: Ընդ որում՝ մրցույթի հիմնական պայմաններից մեկն այն էր, որ համալիրը պետք է նկատելի լինի քաղաքի բոլոր հատվածնե- րից: 2010-ի հունվարի վերջին մրցույթի արդյունքներն ամփոփվեցին. նախագծերից ոչ մեկը չարժանացավ առաջին մրցանակի, իսկ նախ- կին պալատի տեղը մինչ օրս շարունակում է մնալ դափ-դատարկ: Հայտարարված մրցույթին Հայաստանից մասնակցում էր «ԱՐԽկոոպ» ճարտարապետական արվեստանոցը: Գարեգին Եղոյանը՝ արվեստա- նոցի տնօրենն ու գլխավոր ճարտարապետը, նշում է, որ Երիտասար- դական պալատը Երևանի գլխավոր խորհրդանիշներից մեկն էր, և դրա փոխարեն նոր նախագիծ առաջարկելիս կարևոր էր, որպեսզի այդ նորն էլ խորհրդանշական լինի կամ առնվազն չջնջի նախորդի մասին երևանցիների ունեցած հիշողությունն ու այդ վայրի նշանա- կությունը քաղաքի համար:

Կապը քաղաքի հետ«Մեր առջև դրված էր կոնկրետ առաջադրանք՝ նախագծել հյուրանո- ցային համալիր և վերաիմաստավորել այս կարևորագույն քաղաքա- շինական հանգույցը: Կարևոր հանգամանք էր այն, որ մենք գործ ունե- ինք երկրի մայրաքաղաքի հետ և չէինք կարող անտեսել Երևանի քա- ղաքաշինական ելակետերը՝ Արարատ լեռը, Արարատյան դաշտավայ-

«ԱՐԽկոոպ» ճարտարապետական արվեստանոց

Մարտ-ապրիլ 20142627

ԵՐԵՎԱՆ 2.0 նախագիծ

Page 29: #3-4, մարտ-ապրիլ 2014

Գլխավոր պլան

րը, նախագծման վայրից դեպի քաղաքը բացվող համայնապատկերն ու այդ վայրում հատվող քաղաքաշինական առանցքները, մասնավորա- պես՝ Տերյան և Աբովյան փողոցները», — շեշտում է ճարտարապետը:

Քաղաքը հսկող աչքըԱնդրադառնալով նախագծի հորինվածքային առանձնահատկու- թյուններին՝ Եղոյանը պատմում է, որ արվեստանոցի ճարտարա- պետները միտք ունեին Աբովյան փողոցին շարունակություն տալ ընդհուպ մինչև համալիրի կառուցման բլուրը, ինչի համար յուրօրի- նակ աստիճանավոր մուտք էին նախագծել, որպեսզի փողոցի գիծը չընդհատվեր: «Իսկ առհասարակ նպատակ ունեինք ոչ թե պարզա- պես շենք տեղադրել այդ տարածքում, այլ ստանալ յուրօրինակ մի- ջավայրով «միջնաբերդ» Երևանի կենտրոնում՝ այնպես, որ համալիրի ֆունկցիոնալ բաղկացուցիչներից յուրաքանչյուրը՝ լիներ դա հյուրա- նոցը, բիզնես-կենտրոնը կամ բնակելի հատվածը, միմյանց հետ կապ- ված էին և մեկ ամբողջություն էին դառնում: Այդպես հյուրանոցը բաղ- կացած էր երկու շենքերից, որոնք, կարծես, յուրօրինակ մուտքն էին կազմում դեպի համալիրի հրապարակ: Իսկ շենքերից մեկը հսկայա- կան մետաղե ֆերմայով կապվում էր բնակելի կառույցի հետ: «Ֆեր- ման ապակեպատ էր և էլիպսաձև՝ հեռվից հիշեցնելով հսկայական ոճավորված աչք, որի միջով, ինչպես պատուհանից, կարելի էր նայել քաղաքին», — նկարագրում է ճարտարապետը:

Կանաչն ու տուֆըՄյուս կողմից՝ համալիրում նախատեսվող բնակելի հատվածը գոր- ծարար, վարչական և հյուրանոցային հատվածից առանձնացվել էր լանդշաֆտային ճարտարապետության միջոցով: Վերջինիս կիրառ- ման արդյունքում արվեստանոցը ստացել էր ճեմուղիներ, զբոսնելու տարածություններ, իսկ մյուս կողմից՝ ոչ միայն չէր նախատեսվում եղած կանաչ տարածքների կորուստ, այլև հավելյալ կանաչապատ- ման հնարավորություններ էին ընձեռվում: Բնակելի հարթակները խառը դասավորությամբ հավաքվել էին մեկ առանցքի շուրջ և միաս- նական դարձել դրանք ամփոփող ապակե կաղապարի շնորհիվ: Բնա- կելի շենքը ճիշտ Տերյան փողոցի առանցքի շարունակության վրա էր,

իսկ Աբովյան փողոցից տեսարան էր բացվում դեպի հյուրանոցի շեն- քերից մեկը: Շինարարության համար նախատեսվում էր կիրառել Երևանի համար խորհրդանշական տուֆը՝ մեծ սալերով, քանի որ այն «իր որակով և գունային խաղով արդեն իսկ յուրօրինակ տեսք է հաղոր- դում շենքին», բետոնը՝ իր պլաստիկայի համար, մետաղը՝ իր հնարա- վորությունների համար և ապակին՝ իր թափանցիկության համար:

Page 30: #3-4, մարտ-ապրիլ 2014

Բեմը բեմից անցավԱյս նախագծերը ժամանակին հավակնում էին Երևանի ամենաակ- տիվ հատվածները վերածել թատերական ներկայացումների ու խա- ղերի հարթակի, բայց մնացին թղթի վրա: Ճարտարապետ Սարգիս Սարդարյանի նախագծի ստեղծման դրդա- պատճառը 1987 թվականի Պրահայի կվադրիենալեն էր: Չորս տարին մեկ այդ փառատոնի շրջանակում ցուցադրվում են բեմարվեստի, բեմանկարչության, թատերական արվեստի հետ կապված նախա- գծեր, քննարկվում են թատրոնի ապագան և այլն: «Այդ տարի ցու- ցադրվելու համար հայտարարված նախագծերի մրցույթի թեման էր «Թատրոնը քաղաքային միջավայրում»: Եվ ես որպես աշխատելու տարածք ընտրել էի Օղակաձև այգու և Մաշտոցի պողոտայի հատ- ման վայրը, որտեղ տեղակայված է նաև Հրաչյա Ղափլանյանի ան- վան դրամատիկական թատրոնը, «Նաիրի» կինոթատրոնը, իսկ քիչ ներքև՝ «Առագաստ» սրճարանը: Այն դերասանների, ռեժիսորների, երաժիշտների, ամենատարբեր արվեստագետների, իսկ գտնվելով ուսանողական թաղամասի կենտրոնում՝ նաև ուսանողության սիրած ժամանցային վայրերից մեկն էր», — պատմում է ճարտա- րապետը: Նախագծի գաղափարն այն էր, որպեսզի այդ հատվածը վերածվի տրանսֆորմացվող թատերական միջավայրի, որտեղ բեմն ու դեկորացիաները կփոփոխվեն բեմադրող նկարիչների և ռեժիսոր- ների կամքով: Նա համարում էր, որ ավելի քան 2000 տարվա թատե- րական արվեստի պատմություն ունեցող երկրի մայրաքաղաքում վաղուց արդեն պետք է թատերական արվեստի կենտրոն ձևավոր- ված լիներ. «Թատերական փողոցի իրականացումը պետք է ծառա- յեր տոնական շքերթների, զանգվածային թատերական երթերի կազ- մակերպման համար, թատրոնը պետք է դուրս գար շենքի պատե- րից, տարածվեր մայթերով ու փողոցներով, որպեսզի հանդիսատեսը դեռ շենք չմտած՝ արդեն ներկայացման մասնակիցը դառնար: Նախա- տեսվում էր Դրամատիկական թատրոնի հին շենքին կցել 650-տեղանոց նոր դահլիճ (այն ժամանակ թատրոնի շենքի վերակառուցման հարցն

արդեն դրված էր, մենք աշխատում էինք վերակառուցման նախագծի վրա, այնպես որ թեման հարազատ էր), ինչպես նաև Գեղարվեստա-թատերական ինստիտուտի տեղափոխումը նորաստեղծ Թատե- րական փողոցի հարակից տարածք: Այդպիսով ինստիտուտի ուսա- նողները, ապագա ռեժիսորներն ու դերասանները գործնական աշ- խատանքի հիանալի հարթակ էին ձեռք բերելու», — համոզված է նախագծի հեղինակը: Երիտասարդությանը հաղորդակից դարձնել արվեստին՝ սա էր նա- խագծի կարգախոսը: Թատերական փողոցը կարծես դիմավորում է դեպի կենտրոն շարժվող ուսանողների անկանոն խմբերին՝ ուղղելով նրանց ստեղծարարության խելամիտ ու գեղեցիկ հունը: Ստեղծա- գործ մտավորականությունն ազատ էր լինելու՝ այդ փողոցում կազ- մակերպելու ցուցահանդեսներ, համերգներ ու ներկայացումներ: Ընդ որում՝ գործողությունները կարող էին տեղի ունենալ գրեթե ամեն տեղ՝ փողոցում, աստիճանավանդակներին ու կախովի բեմական հարթակներին, ճակատային բեմերում, շենքերի տանիքներին և սրճարանի հարակից լճի վրա, որտեղ նույնպես հարթակ էր նախա- տեսվում կառուցել: Նախագիծը մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց և ևս 5 նախագծե- րի հետ միասին ցուցադրվեց Պրահայի կվադրիենալեում:

16 տարի անց Այսքանով Երևանում թատերական հարթակ ստեղծելու շուրջ գաղա- փարները չավարտվեցին: 2003-ին ուսանողներ Անի Վերանյանն ու Մանե Խաչիյանը որպես դիպլոմային աշխատանք մշակեցին Բեմար- վեստի կենտրոնի նախագիծ: Ապագա ճարտարապետները համոզ- ված էին, որ Քաղաքային պուրակում (նախկին Թատերական պուրակ) տեղակայված կառույցները՝ Սունդուկյանի թատրոնը, կրկեսը, ինչ- պես նաև նախկինում գոյություն ունեցած Դերասանի տունն ու կի- նոթատրոնը կարող էին շատ լավ հիմք ծառայել Երևանի սրտում մեկ

1. Որպես աշխատելու տարածք Սարդարյանն ընտրել էր Օղակաձև այգու և Մաշտոցի պողո- տայի հատման վայրը, որտեղ տեղակայված է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամա- տիկական թատրոնը, «Նաիրի» կինոթատրոնը և «Առագաստ» սրճարանը

Սարգիս Սարդարյան

2

1

Մարտ-ապրիլ 20142829

ԵՐԵՎԱՆ 2.0 նախագիծ

Page 31: #3-4, մարտ-ապրիլ 2014

միասնական թատերաժամանցային միջավայրի ստեղծման համար: «Թատերական հրապարակի գլխավոր նպատակն էր դուրս գալ թատերական շենքի սահմաններից, վերադառնալ զանգվածային, հանրային ելույթների ու ներկայացումների, ժողովրդական թատրո- նի ավանդույթներին, — նշում է Անին: — Դրա համար հրապարակի տարածքը հնարավոր էր լինելու ձևավորել տրանսֆորմացվող կա- ռույցների միջոցով, որոնք որոշակի տեսք ու միջավայր էին ստեղծում՝ կախված բեմադրության բնույթից, թեմայից և բովանդակությունից: Մենք թատրոնը դիտարկել էինք որպես սինթետիկ արվեստ, որը բեմադրության մեջ կարող է ընդգրկել ոչ միայն դերասանների ու ռեժիսորների, այլև երաժիշտների, բանաստեղծների, փիլիսոփաների և անգամ ճարտարապետների, որոնք կարող են մասնակցել Թատե- րական հրապարակի և շենքերի ճակատների փոփոխվող դիմագծի լուծումների որոնումներին»: Ըստ նախագծի՝ Թատերական հրապարակի շուրջ նախատեսվում էր կառուցել փորձարարական թատրոն, բազմադահլիճ երաժշտական կենտրոն և կինոթատրոն, ինչպես նաև գազանների թատրոն: Փոր- ձարարական թատրոնի նախագծման գլխավոր նպատակը անսահ- մանափակ հնարավորություններով թատրոնի ստեղծումն էր, երա- ժշտական կենտրոնի դահլիճներն ունենալու էին ընդհանուր նա- խասրահ, մեկից մյուսն անցնելու պատկերասրահներ ու տեռասներ:

Բազմադահլիճ կինոթատրոնը նախատեսվում էր կառուցել նախկին կինոթատրոնի շենքի և չգործող հեծանվահրապարակի տեղում, իսկ գազանների թատրոնը որպես կցակառույց էր ծառայելու Պետական կրկեսի հիմնական շենքի համար: Բացի այդ, վերոնշյալ տարածքում նախկինում գոյություն ունեցած քաղաքային բաղնիքի շենքը, որը 30-ական թվականների մշակութա- յին հուշարձան է համարվում, վերակառուցվելու էր որպես Ջրային թատրոն: Մոտակա բնակելի շենքերը վերակառուցվելու էին որպես թատերագեղարվեստական դպրոց-ստուդիաներ և հանրակացա- րաններ ուսանողության համար: Անի Վերանյանը շեշտում է, որ նախագծի համար կարևոր էր ներգրավել ուսանողներին, որպեսզի նրանք այդ հրապարակի աշխատանքի, ակտիվության կարևոր մա- սը լինեին՝ մասնակցելով զանգվածային տեսարաններին, դեկորա- ցիաների պատրաստմանը, հրապարակի, շենքերի ճակատների ձևա- վորմանն ու ցուցապաստառների պատրաստմանը:

2. Սունդուկյանի թատրոնը, կրկեսը, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցած Դերասանի տունն ու կինոթատրոնը կարող էին շատ լավ հիմք ծառայել մեկ միասնական թատերաժամանցային միջավայրի ստեղծման համար

Մանե Խաչիյան

Անի Վերանյան

Անի Սմբատի

Page 32: #3-4, մարտ-ապրիլ 2014

Ջնջած գծեր20-րդ դարի տեխնիկական առաջընթացի հետ միասին Երևանում աստիճանաբար

ծառերի ու շենքերի շուրջ իրենց «սարդոստայնները» հյուսեցին կապի օդային գծերն ու մալուխային ցանցերը: Այսօր մի շարք երկրներում կապի օդային գծերը

հաջողությամբ փոխարինել են ստորգետնյա գծերով՝ այդպիսով ապահովելով նաև դրանց անվտանգությունը աղետների, հրդեհների և այլ արտակարգ

իրադրություններում: Երևանի համար այդպիսի նախաձեռնությունը դեռևս շատ թանկ հաճույք է և մոտ ապագայում չի նախատեսվում: «ԵՐԵՎԱՆը» որոշեց մի պահ պատկերացնել, թե քաղաքի զանազան անկյուններն ու ծանոթ շենքերը ինչպես կնայվեին, եթե չլինեին այդ լարերն ու չփակեին մեր տեսադաշտը:

Մարտ-ապրիլ 20143031

ԵՐԵՎԱՆ 2.0 Այլընտրանք

Page 33: #3-4, մարտ-ապրիլ 2014

Վերջին հետազոտությունների և նախնական հաշվարկների համաձայն՝ կապի ստորգետնյա գծերի անցկացումը օդային գծերի անցկացման արժեքը կարող է գերազանցել 4-ից 14 անգամ: Այդպես 69կՎ հզորությամբ կապի վերգետնյա գծի անցկացումը կարժենա մոտ 177 հազար դոլար, իսկ ստորգետնյա գծի անցկացումը՝ մոտ 933 հազար, 138կՎ հզորության դեպքում՝

համապատասխանաբար 243 հազար և 1 242 հազար դոլար (առանց տերմինալների): Այս հաղորդակցության գծերի անցկացման ծախսա- տար, բայց ավելի դիմացկուն և երկարաժամ- կետ տարբերակին արդեն իրենց գերապատ- վությունն են տվել մի շարք եվրոպական զար- գացած երկրներ, Հնդկաստանը, Սինգապուրը, Ռուսաստանի և ԱՄՆ բազմաթիվ քաղաքներ:

Տիգրան Լորսաբյան

Page 34: #3-4, մարտ-ապրիլ 2014

Տխուրնոց

«Զվարթնոցի» հանրահայտ նախագիծը հեղինակել էր հայտնի ճարտարապետական եռյակը՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան ու Հրաչ Պողոսյան

Արդեն մի քանի ամիս է, ինչ «Զվարթնոց» օդակայանի հռչակավոր հին շենքի ճակատագիրը մազից է կախված՝ պարբերաբար քանդելու-չքանդելու որոշումներ են կայացվում զանազան ատյաններում: Մենք ևս մեկ անգամ պտտվեցինք առայժմ կանգուն շենքում, որը ժամանակին նոր Երևանի խորհրդանիշներից մեկն էր:

Մարտ-ապրիլ 20143233

ԵՐԵՎԱՆ 2.0 Արժեք

Page 35: #3-4, մարտ-ապրիլ 2014

«Օղակաբլիթը», ինչպես օդակայանի յուրահատուկ շենքը կոչում էր դրա հեղինակներից մեկը՝ Արթուր Թարխանյանը, շահագործման հանձնվեց 1980-ին: Ուղիղ մեկ տարի գործելուց հետո Հայաստանի քաղավիացիայի վարչությունը ռեկորդ սահմանեց՝ տեղափոխելով 2,5 մլն ուղևոր և 14,3 000 տոննա տնտեսական ապրանք:

Page 36: #3-4, մարտ-ապրիլ 2014

Օդանավակայանի կառուցումն իրակա- նացնում էր այն ժամանակ Հայաստանի ամենախոշոր կազմակերպություններից մեկը՝ «Հիդրոէներգոստրոյը»: Գործընթացը շատ ժամանակ պահանջեց. միայն նախագծման աշխատանքները տարիներ տևեցին: Ընդ որում, դրանք շարունակվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն մեկնարկել էին շինարարական աշխատանքները, որոնք էլ իրենց հերթին տևեցին մոտավորապես հինգ տարի և գտնվում էին կառավարության և անձամբ Կարեն Դեմիրճյանի հսկողության տակ: Արդյունքից առավել քան գոհ էին մնացել բոլորը:

Մարտ-ապրիլ 20143435

ԵՐԵՎԱՆ 2.0 Արժեք

Page 37: #3-4, մարտ-ապրիլ 2014

Շենքը ֆիզիկապես մաշված է, և, ըստ որոշ գնահատականների՝ դրա վերակառուցումը 15-20 մլն դոլարի ներդրումներ կպահանջի:

Արթուր Lumen Գևորգյան

Page 38: #3-4, մարտ-ապրիլ 2014

Յուրաքանչյուր պաշտոնի կամ մասնագիտության մեջ պատահում են շարքային աշխատողներ, իսկ երբեմն պատահում են արտակարգ մարդիկ, ովքեր փոքր-ինչ

ավելի հնարամիտ, փոքր-ինչ ավելի հեռատես և շատ ավելի համարձակ են գտնվում՝ առաջ մղելով այն ոլորտը, որում գործունեություն են ծավալում: Բացառություն

չեն նաև քաղաքապետները, որոնց թվում են այնպիսիք, որոնք ոչ թե պարզապես նպաստում են իրենց քաղաքի զարգացմանը, այլ անում գրեթե անհնարինը:

Ավելի լավ

Բոգոտա, Կոլումբիա

Անտանաս Մոկուս, 58 տարեկանՆախկինում՝ փիլիսոփա, մաթեմատիկոսԲոգոտայի քաղաքապետը 2 ժամկետ՝ 1995-1997 և 2001-2003 թթ.

Էնրիկե Պենյալոսա, 56 տարեկանՆախկինում՝ քաղաքական գործիչԲոգոտայի քաղաքապետը 1998-2001 թթ.

Մինչև 1995 թվականը Կոլումբիայի մայրաքաղաքը հա- մարվում էր աշխարհի ամենաքրեականացված քաղաք- ներից մեկը. 1993-ին Բոգոտայի թաղամասերում 4352 սպանություն էր կատարվել: Բայց դա քաղաքի միակ խնդիրը չէր. ավտոմեքենաները ժամերով խցանումնե- րի մեջ էին հայտնվում, մի շարք թաղամասեր ապա- հովված չէին ջրով և էլեկտրականությամբ:1995-ին քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կոլում- բիայի Ազգային համալսարանի նախկին դեկան Ան- տանաս Մոկուսը, ում գլխավոր գաղափարը քաղաքա- ցիներին միավորելը, նրանց քաղաքի և միմյանց հետ ընկերացնելն էր: Տրանսպորտային իրադրությունը լուծելու համար նա 420 մնջախաղացների կարգադրեց դուրս գալ փողոցներ և ծաղրել կոպիտ վարորդներին՝ նվազեցնելով բացասական տրամադրություններն ու տհաճ միջադեպերը: Մոկուսը կարգադրեց նաև բա- րերն ու գիշերային ակումբները փակել գիշերվա ժամը 1-ին՝ այդպիսով կտրուկ կրճատելով գիշերային ավտո- վթարների և հարբած կռիվների թիվը: Բայց նա համոզ- ված էր, որ բռնության գլխավոր աղբյուրը ընտանիք- ներն են, ուստի քաղաքի տարբեր թաղամասերում ստեղծվեցին քաղաքացիական պարեկային խմբեր: Այս և մի շարք այլ դրույթների շնորհիվ քաղաքում հանցա- վորության մակարդակը նվազեց 70 տոկոսով, իսկ ավ- տովթարների թիվը՝ 50 տոկոսով:

Քաղաքում հանցավորության նվազման հետ մեկտեղ անհետացավ նաև կաշառակերությունը: Բացի այդ Մո- կուսը կարողացավ համոզել հարուստ քաղաքացիներին ավելի մեծ հարկ վճարել քաղաքային գանձատուն: Նոր քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան այդ գումարները շատ շուտով ծախսեց քաղաքի հեղափոխական վերակառուց- ման վրա՝ վերականգնելով ավերված ճանապարհներն ու բարեկարգելով աղքատ թաղամասերը: Նրա գործու- նեությունը հիմնականում ծավալվեց հանրային տրանս- պորտի արդյունավետ համակարգի ստեղծման և հան- րային վայրերը (գրադարաններ, զբոսայգիներ և այլն) անհրաժեշտ գույքով ապահովելու ուղղությամբ: Այսօր Բոգոտայում ամեն օր հեծանիվով աշխատանքի է մեկ- նում 400 հազար մարդ: Ըստ Պենյալոսայի՝ 30 դոլարանոց հեծանիվ քշող քաղաքացին նույնքան կարևոր է քաղաքի համար, որքան 30 հազար դոլարանոց մեքենա ունեցողը:

Մարտ-ապրիլ 20143637

ԵՐԵՎԱՆ 2.0 Այնտեղ

Page 39: #3-4, մարտ-ապրիլ 2014

Գրագետ խնայողություն

Ժայմե Լերներ, 72 տարեկանՆախկինում՝ ճարտարապետ, ինժեներԿուրիտիբայի քաղաքապետը 3 ժամկետ՝ 1971-1975, 1979-1984 և 1989-1992 թթ.

Աշխարհի ամենահաջողակ քաղաքապետներից մեկը 30 տարեկանից հետո է սկսել զբաղվել քաղաքականու- թյամբ: 1971-ին նա ընտրվեց Բրազիլիայի նոր զարգա- ցող քաղաք Կուրիտիբայի քաղաքապետ, ստանալով լուրջ խնդիրների մի հսկա փունջ՝ խցանումներ, աղքա- տություն, մեծ թվով նեղ, կեղտոտ փողոցներ ու հետնա- խորշեր: Լերները նախաձեռնեց քաղաքային տարածքնե- րի մաքրման ծրագիր, որով աղբի պարկերը փոխանա- կում էր սննդի փաթեթների ու տրանսպորտի ուղետոմ- սերի հետ: Ծովախորշերը մաքրելու և ձկնորսներին սե- զոնից անկախ մշտական աշխատանք տալու համար նա սկսեց ցանկացած հավաքված աղբի դիմաց վճարել նաև ձկնորսներին: Լերները հրաժարվեց նաև ֆրանսիացի Ալֆրեդ Ագաշի առաջարկած՝ քաղաքի զարգացման գլխավոր պլանից, ըստ որի՝ նախատեսվում էր մեծ օղակաձև այգու կա- ռուցում, պատմական կենտրոնի քանդում և խցանում- ները կանխելու համար մետրոպոլիտենի կառուցում: Լերները գերադասեց քաղաքի զարգացումն ապահո- վել տրանսպորտային առանցքների երկայնքով, ինչի արդյունքում տրանսպորտային հոսքերն ինքնակար- գավորվեցին: Երբ Լերները պետության կողմից ֆինան- սական հատկացումներ ստացավ մետրոյի կառուցման համար, նա հաշվեց, որ ստորգետնյա տրանսպորտա- յին ցանցի կառուցումը տասն անգամ ավելի թանկ կար- ժենա, քան տրամվայների ցանցի ստեղծումը, ինչն էլ իր հերթին տասն անգամ թանկ է ավտոբուսային եր- թուղիներ բացելուց: Այնպես որ, այսօր Կուրիտիբայում հանրային միակ տրանսպորտը ավտոբուսներն են, որոնք տարբերվում են իրենց տարողունակությամբ՝ 40-60-տեղանոցներից մինչև 300: «Դու սկսում ես ստեղ- ծագործաբար մտածել, երբ բյուջեից մի 0 պակասեց- նում ես», — պնդում էր Լերները:

Անգրասենյակ քաղաքապետը

Մայքլ Բլումբերգ, 68 տարեկանՆախկինում՝ Bloomberg լրատվական գործակալության հիմնադիրՆյու յորքի քաղաքապետը 2001-2009 թթ.

Լինելով Reuters-ի հետ մեկտեղ ֆինանսական տեղեկատվության առաջատար մատակարարներից մեկի հիմնադիրը՝ Մայքլ Բլում- բերգը քաղաքապետ ընտրվելուց հետո առաջին հերթին իր գրա- սենյակից տեղափոխվեց իր ենթակաների՝ միջնորմներով բա- ժանված հսկայական գրասենյակը: Իր ղեկավարման ընթաց- քում Բլումբերգը քաղաքային բյուջեի պակասուրդը կրճատեց մինչև 6 մլրդ դոլար, արգելեց ծխելը հանրային վայրերում, բա- րեփոխեց կրթական համակարգն ու ստեղծեց բողոքների և առաջարկների միասնական թեժ գիծ, որի միջոցով քաղաքի բնակիչները հնարավորություն ստացան անմիջականորեն կապ հաստատելու վարչակազմի հետ:Բլումբերգի՝ քաղաքապետ լինելու ընթացքում կառուցվեց ավե- լի քան 250 կմ հեծանվային երթուղի, իսկ Նյու յորքի գլխավոր փողոցը՝ Բրոդվեյը, դադարեց հազարավոր ավտոմեքենաների ազդանշանների աղմուկով լցվել. Բլումբերգը պարզապես փա- կեց փողոցի որոշ հատվածները տրանսպորտի համար, ստեղ- ծելով ընդարձակ պուրակ՝ հետիոտների համար: «Ինձ այն բա- նի համար չեն ընտրել, որպեսզի ես լավ նայվեմ հանրային կարծիքի հարցումների ժամանակ: Ինձ ընտրել են, որպեսզի ես լավ անեմ իմ գործը», — համոզված էր Բլումբերգը: Ի դեպ, բացի գործը լավ անելուց, քաղաքագլուխ-միլիարդատերը ութ տարիների ընթացքում սեփական միջոցներից քաղաքի համար ծախսել է շուրջ 650 միլիոն դոլար, իսկ նրա աշխատավարձը եղել է խորհրդանշական՝ մեկ դոլար:

Page 40: #3-4, մարտ-ապրիլ 2014

Ախպերական մոտեցում

Ջոն Սո, 64 տարեկանՆախկինում՝ ֆիզիկայի պրոֆեսոր, գործարարՄելբուրնի քաղաքապետը 2 ժամկետ՝ 2001-2008 թթ.

17 տարեկանում Մելբուրն տեղափոխված չինացի Ջոն Սոն իր գործունեությունը սկսել էր հենց ռեստորանա- յին ոլորտում՝ տեղական չայնաթաունում: Քաղաքա- պետ ընտրվելուց հետո նա արագորեն վաստակեց Մելբուրնի երիտասարդության սերը Օլիմպիական խաղերից հետո երկրորդ կարևոր մրցությունները՝

Դիզայնի գուրուն

Օ Սե Հուն, 49 տարեկանՆախկինում՝ փաստաբանՍեուլի քաղաքապետը 2006-ից մինչ օրս

2006-ին ընտրված երիտասարդ քաղաքապետ Օ Սե Հու- նին 4 տարվա ընթացքում հաջողվեց խցանումներով, աղտոտված օդով ու բյուրոկրատիայով տխրահռչակ հարավկորեական մայրաքաղաք Սեուլը վերածել ապա- գայի մեգապոլիսի: Իր հաջողության գրավականնե- րից մեկը, ըստ մասնագետների, այն էր, որ առաջին հերթին նա կարողացավ հասկացնել քաղաքային ծա- ռայողներին, թե որքան կարևոր է քաղաքային դիզայ- նը: Շուտով վերակառուցվեց Ինչեոն օդանավակայանը, հայտնվեցին մետրոյի նոր, տեխնոլոգիական կայա- րաններ, հեծանվային երթուղիներ, ավտոբուսները հարմարեցվեցին բացառապես բնական գազով աշխա- տելու համար, նոր տեսք ստացան ավտոկանգառներն ու փողոցային ցուցանակները: Այդ ամենի արդյուն- քում 2010-ին Սեուլը հայտարարվեց դիզայնի համաշ- խարհային մայրաքաղաք: Բացի այդ, նախանշվեցին քաղաքի հիմնական խնդիր- ները՝ հին շենքերը, նեղ փողոցները, կանաչ գոտիների պակասը, տարիների ընթացքում առաջացած բարձ- րահարկությունը: Նեղ փողոցներն ընդլայնելու և կա- նաչ գոտիներն ավելացնելու համար որոշվեց քանդել հին շենքերի առաջին գիծը, իսկ երկրորդը՝ վերակա- ռուցել, էլեկտրական հաղորդալարերը անցկացվեցին գետնի տակ, իսկ արվարձաններում բոլորովին նոր թաղամասեր կառուցվեցին: «Ես փորձում եմ այնպես անել, որպեսզի քաղաքի դիզայնը նախևառաջ մտածի ոտքով տեղաշարժվող մարդկանց մասին», — վստա- հեցնում է Սե Հունը:

գրավելու համար խրախուսվեց That’s Me!bourne գո- վազդային քարոզարշավը, իսկ մինչև 2009-ի վերջը քա- ղաքում բացվեց ավելի քան 100 պատկերասրահ: Ջոն Սոյի աշխատանքը գնահատվեց ըստ արժանվույն. 2002, 2004 և 2005 թվականներին The Economist ամսագիրը Մելբուրնը ճանաչեց աշխարհի «ապրելու համար առավել նպատակահարմար» քաղաքներից մեկը, իսկ 2006-ին նա ստացել էր «աշխարհի լավագույն քաղա- քապետ» մրցանակը:

Commonwealth Games-ն անցկացնելու համար: «Ջոն Սոն մեր ախպերն է», — գրված էր մրցություններին եկած հանդիսատեսների շապիկներին: Սոն քաղաքը սկսեց զարգացնել երկու ուղղությամբ, մի կողմից Մելբուրնը հաստատելով որպես երկրի մշակութային և ֆինանսական մայրաքաղաք, մյուս կողմից՝ վերակառուցելով առանցքային առևտրային համալիրները՝ Մելբուրնի Կենտրոնական առևտրի կենտրոնը, Բուրկե մոլը և այլն: Սոյի ջանքերով քա- ղաքը աճեց գրեթե երկու անգամ, զբոսաշրջիկներին

Անի Սմբատի

Մարտ-ապրիլ 20143839

ԵՐԵՎԱՆ 2.0 Այնտեղ

Page 41: #3-4, մարտ-ապրիլ 2014

Տարածված թյուր կարծիք կա, թե քաղաքի բարեկեցությունը կախված է բացառապես քաղաքային իշխանություններից: Աշխարհի մի շարք քաղաքներ ապացուցում են, որ կարելի

է ավելի գեղեցիկ, բարեկարգ ու գունեղ քաղաք ունենալ, եթե թևերը ծալած նստելու ու բողոքելու փոխարեն ինքդ դրան ուղղված քայլեր նախաձեռնես:

Ինքնակազմակերպում

Կանաչ երկաթուղիՆյու յորքի Հայ Լայն զբոսայգին իր ճանաչվածությամբ արդեն մրցում է մեգապոլիսի հանրահայտ Կենտրո- նական զբոսայգու հետ: Այն կառուցելու նախաձեռնու- թյունը պատկանում է բազմազգ քաղաքի բնակիչնե- րին: Հայ Լայնի առանձնահատկությունն այն է, որ կա- ռուցվել է հին երկաթգծերի երկայնքով, որոնց շահա- գործումը դադարեցվել է 80-ականներին: Սկզբում երկաթգծի հարևանությամբ և հատկապես դրանից ներքև ապրող բնակիչները պահանջում էին քանդել 1,6 կմ երկարությամբ անպիտան դարձած երկաթգիծը, բայց 1999-ին ի հայտ եկավ «Հայ Լայնի ընկերներ» հասարակական կազմակերպությունը, որի անդամներն առաջարկեցին քանդելու փոխարեն եր- կաթուղին վերածել զբոսայգու՝ Փարիզի Promenade Plantee-ի օրինակով, որը նույնպես երկաթուղային ճանապարհի հիման վրա է կառուցվել: «Հայ Լայնի ընկերների» հաշվին կատարվեցին հետազոտություն- ներ, մշակվեցին զբոսայգու ձևավորման հնարավոր տարբերակներ և հաշվարկվեցին դրա հայտնվելու դեպքում ակնկալվող տնտեսական շահերը: 2003-ին անցկացվեց զբոսայգու համար գաղափարների մրցույթ, որին մասնակցեցին 720 թիմեր, իսկ նրանց աշխատանքը գնահատող ժյուրիի կազմում ընդ- գրկվեցին ինչպես քաղաքի ներկայացուցիչներ, այն- պես էլ հանրահայտ ամերիկացի ճարտարապետներ: 2004-ին ընտրվեց զբոսայգու շուրջ աշխատանքներ տանող թիմը, իսկ 2006-ին արդեն մեկնարկեց շինա- րարությունը: Զբոսայգու առաջին հատվածը հանրության համար բացվեց 2009-ին: Ընդ որում, դեռևս նախքան բացու- մը այգու շուրջ արդեն 30 հեռահար նախագծեր էին ծրագրվել՝ կանխատեսելով այցելուների հսկայական հոսքը. 2011-ին Հայ Լայնն այցելեց գրեթե 4 մլն մարդ, որից կեսը զբոսաշրջիկներ էին:

Page 42: #3-4, մարտ-ապրիլ 2014

Խաղացնել երեխաներինՄոսկվայում ոչ բոլորն են սպասում, մինչ քաղաքային իշխանություն- ները կարգի կբերեն բակային տա- րածքները: Այդպես, Ռուսաստանի մայրաքաղաքի Կուցևյան թաղա- մասի բակերից մեկի բնակիչ Անդ- րեյ Սալնիկովը մի օր որոշեց սե- փական ուժերով խաղահրապա- րակ կառուցել: Այստեղ տեղ գտած նավը նա կոչեց իր դստեր՝ Զլատա- յի անունով, իսկ բակի տղաներին ուրախացրեց փայտե հսկա ավտո- մեքենայով: Մոսկվացիների ջան- քերով էր նաև, որ մանկական խա- ղահրապարակ կառուցվեց Տվերյան պուրակում՝ քաղաքի կենտրոնում:

Ճոճվիր և նվագիրԱմեն տարի գարնանը կանադական Մոնրե- ալի Զվարճանքների թաղամասում տեղա- դրվում է ինտերակտիվ ինստալյացիա: Այն հսկայական երաժշտական գործիք է՝ բաղկա- ցած 21 երաժշտական ճոճանակներից: Դրան- ցից յուրաքանչյուրը ճոճվելիս տարբեր հնչյուն- ներ է արձակում, իսկ միասին դրանք դառնում են երաժշտություն, ընդ որում՝ որոշ հնչյուններ արձակվում են միայն, երբ ճոճվում են բոլոր 21 ճոճանակները: Նախագծի հեղինակները Մունա Անդրաոսն ու Մելիսա Մոնջիան են՝ արվեստագետներ, որոնք փորձել են այսպիսով քաղաքացինե- րին հաղորդել հանրային տարածքի հանդեպ սեփականության գիտակցությունը: 21 ճոճա- նակները միավորում են ամենատարբեր տա- րիքի և զբաղվածության մարդկանց, հնարա- վորություն տալիս պարզապես լավ ժամա- նակ անցկացնել՝ զվարճանալով հենց քաղա- քի կենտրոնում: Առաջիկայում մշակվելու է նախագծի ճանա- պարհորդող տարբերակը, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ կարողանան զգալ մի- ավորման բերկրանքը:

Որոշողը մենք ենքԱյս քաղաքի բնակիչները 1989-ից ի վեր իրենք են որոշում, թե ինչի վրա ծախսել քաղաքի բյուջեն: Նման քաղաքականու- թյունն ընդունված է անվանել պարտիսիպատիվ բյուջետա- վորում: Բրազիլական Պորտու Ալեգրիում այս պրակտիկան սկսեց կիրառվել այն բանից հետո, երբ հարուստ և աղքատ քաղաքացիների կենսամակարդակի տարբերությունը շատ էր մեծացել, իսկ 1 միլիոնանոց բնակչության մոտ մեկ երրոր- դը, կարելի է ասել, հետնախորշերում էր բնակվում: Ամեն տարի տեղի են ունենում տարբեր ձևաչափերի խորհր- դակցություններ՝ մեծ թաղային հավաքներից մինչև թեմատիկ աշխատանքային խմբերի նիստեր: Այսպես թե այնպես, դրանց մասնակցում են բոլոր ցանկացողները. յուրաքանչյուր թաղա- մաս առաջարկում է նախագծեր, որոնց կարիքն ունի ինքը, ինչպես նաև համաքաղաքային ծրագրեր: Այդ խորհրդատվու- թյունների հիման վրա Պորտու Ալեգրիի վարչակազմը հավա- քում է վերջնական բյուջեն. ողջ գործընթացում ներգրավվում են շուրջ 40 000 քաղաքացիներ: Նման քաղաքականության կիրառման առաջին իսկ տարիներին քաղաքին գրեթե հա- ջողվեց լուծել ջրամատակարարման խնդիրը, ավելացավ սո- ցիալական կացարանների թիվը, ավելացան ծախսերը կրթու- թյան և առողջապահության ոլորտում: Այդ ժամանակվանից ի վեր պարտիսիպատիվ բյուջետավորման համակարգը ներ- դրվել է բրազիլական ևս 140 քաղաքներում և ուշադրության արժանացել աշխարհի մի շարք երկրներում: Փորձնական նա- խագիծն արդեն գործարկվել է Նյու յորքում:

Մարտ-ապրիլ 20144041

ԵՐԵՎԱՆ 2.0 Այնտեղ

Page 43: #3-4, մարտ-ապրիլ 2014

Կախարդական այգիԱմերիկացի նկարիչ Իսայա Զա- գարի ջանքերի շնորհիվ հարա- վային Ֆիլադելֆիայի մի ամբողջ թաղամաս վերածվել է Կախար- դական այգու: Համանուն հասա- րակական կազմակերպություն և ցուցասրահի գլխավոր ցուցա- նմուշը Զագարի կողմից պատ- րաստած հսկայական ճեպա- նկարն է: Մոտ 280 քմ տարածու- թյունը պատված է տասնյակ հազարավոր մասնիկներով, որոնց մեջ կան ինչպես խոհա- նոցային կերամիկական սալիկ- ներ, այնպես էլ չինական ափ- սեներ, հեծանվային անիվներ և այլն: Այս նախագծի վրա նկա- րիչն աշխատել է շուրջ 14 տարի: Ընդ որում, 2002 թվականին Կա- խարդական այգին կարող էր այդպես էլ անավարտ մնալ. վարձակալվող տարածքի տերը պահանջում էր կամ գնել այն 300 հազար դոլարով, կամ սպառ- նում էր հեռացնել այնտեղից կազմակերպությունն ու հիմնո- վին վերակառուցել շինություն- ները: Բարեբախտաբար, Այգին հաջողվեց փրկել նկարչի համա- ռության և Ֆիլադելֆիայի բնա- կիչների նվիրատվությունների շնորհիվ: Կարելի է ենթադրել, որ քաղաքը դրանից միայն շահեց:

Աստիճաններ դեպի Ինչպես չիլիացին բնակություն հաստատեց բրազիլական Ռիո Դե Ժանեյրոյում, ապա իր տունն ու շրջակայքը դարձրեց հսկայական քաղաքի ամենայուրահատուկ տե- սարժան վայրերից մեկը: Ժորժի Սալերոնը սկսել է ձևավորել իր տան մոտ գտնվող աստիճանը դեռ 1990 թվականին և կանգ առնել դեռ չի պատրաստվում: Իր անունով Escadaria Selarón կոչվող աստիճանների մոտ 125 մետր երկարությունը պատված է աշխարհի 60 երկրներից բերված ավելի քան 2000 սալիկներով: Դրանց մեջ կարելի է գտնել նաև Սասունցի Դավթի երևանյան արձանով զարդարված մի սալիկ, որը Սալերոնը նվեր է ստացել մի քանի տարի առաջ:

Անի Սմբատի

Page 44: #3-4, մարտ-ապրիլ 2014

Մաուգլիի հետ նմանությունների, երաժշտասեր կատուների, քաղաքի սահմանապահ զինվոր լինելու, Երևանից քաղած դասերի և զրույցների մասին պատմում է երգահան,

դրամատուրգ և սցենարիստ Քրիստ Մանարյանը:

Գրկել ասֆալտը

Մարտ-ապրիլ 20144243

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Page 45: #3-4, մարտ-ապրիլ 2014

Մանկությունս անցել է Անտառային փողոցում, սեփական տանը, այն գտնվում է ներկայիս նախագահական նստավայրի հետևում: Պարտեզ ունեինք, որի դռնակը բացվում էր հենց անտառի մեջ: Ընկերներս կատակում էին, ասում էին, որ քաղաքի կենտրոնում ապրող Մաուգլին եմ, որովհետև օրերով ծառերից չէի իջնում, կենդա- նիների հետ էի ընկերություն անում: Հետո տեղափոխվեցինք Մաշտոցի պողոտա- յում գտնվող մեր այժմյան բնակարանը:

Պատերազմի տարիներին հարևանները կտրտեցին անտառը, վառեցին ու նաև՝ վա- ճառեցին: Դա ինձ համար սրբապղծություն էր: Մեր տան դիմաց թթենի ունեինք, այն մինչև այսօր էլ պահպանվել է ու հսկում է իմ մանկությունը՝ էդ էր պակաս, որ որևէ մեկը նրա վրա ձեռք բարձրացնի:

Կարոտում եմ մեր Անտառային փողոցը, տունը, պարտեզը, կտուրը, որտեղից երևում էր ողջ քաղաքը: Մինչև այսօր էլ երբեմն գնում եմ այնտեղ, հիշում մանկու- թյունս: Մի նեղլիկ առու կար, որը հիմա մնացել է նոր տների ու ավտոտնակների տակ և չի երևում: Բայց երբ զբոսնում եմ այդ հատվածով, լսում եմ նրա ձայնը: Գու- ցե ինձ պարզապես թվում է, չգիտեմ:

Սիրում էի նստել մեր տան կտուրին ու երգեր գրել, նվագել. շրջակայքում շենքեր գրեթե չկային՝ ամբողջ քաղաքը երևում էր կտուրից: Ես ձեռքս պահում էի տակն ու թվում էր, թե Երևանն ափիս մեջ է… Իմ առաջին ունկնդիրները կատուներն էին՝ կտուրին նստած լսում էին, թե ինչպես եմ նվագում: Հետո էլ ինքս գիշերները կատ- վի նման փախչում էի երկրորդ հարկի մեր պատուհանից ու ոտքով զբոսնում քա- ղաքում, հասնելով մինչև Քանաքեռ ու ավելի հեռու: Լուսաբացին վերադառնում էի: Ծնողներս կարծում էին, թե քնած եմ եղել:

Կիթառս վերցնում ու թափառում էի Երևանի փողոցներով, պառկում էի որևէ կանգառի նստարանին ու նայում էի երկնքին: Քաղաքն ինձ այնքան հարազատ էր, որ մեր Անտառայինում գրկում էի ասֆալտն ու պատահել է, որ նույնիսկ քնել եմ՝ արթնանալով մոտեցած մեքենայի լուսարձակներից:

Սովորել եմ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Մեր դպրոցն անվանում էին «բիթլոմանների» դպրոց: Եվ ոչ իզուր՝ մեր չափ ոչ ոք ռոք երաժշտություն չէր սիրում ու լսում այն տարիներին:

Առանձնապես չեմ սիրել դպրոցը՝ ոչ թե կոնկրետ մեր դպրոցը, այլ ընդհանրապես այդ հաստատությունը, քանի որ շատ ազատամիտ եմ եղել: Գտնում էի, որ եթե որևէ մեկին չեմ խանգարում ազատամտության իմ բռնկումներով, ուրեմն իրավունք ունեմ ուզածս անելու: Դասի ժամանակ լոտոսի դիրքով ծալապատիկ նստում էի դասասե- ղանին, մազերս երկարացնում էի ու չէի կտրում: Դուրս էին հրավիրում դասարանից: Բայց իրականում արածներս բարի չարություններ էին:

Ֆորշի կատարմամբ «Զբոսանք Երևանով» իմ հեղինակած երգում այսպիսի տող կա՝ «Քո մասին են իմ բոլոր երգերը»: Կարծում եմ հենց սա է ճշգրիտ բնութագրում իմ ստեղծագործական ուղին, նույնիսկ այն երգերը, որոնք Երևանի մասին չեն կամ գրված են մայրաքաղաքից հեռու, միևնույն է՝ համակված են երևանյան տրամադրու- թյամբ: Մի քանի տարի ԱՄՆ-ում ապրեցի, Գլենդելի մասին երգ գրեցի, որը արդյուն- քում կրկին երևանյան շնչով էր հագեցած՝ «Ինձ կարոտն է մաշում, Երևանն եմ հի- շում Գլենդելում, Բրանդ փողոցում»: Եթե ինձ հարցնում են՝ «որտե՞ղ ես ապրում», պատասխանում եմ՝ «Ես ապրում եմ Ռուբեն Հախվերդյանի երգերի Երևանում»:

ԱՄՆ-ում բնակվելու տարիներին ոմանք զգուշացնում էին, ասելով, որ եթե երկար մնամ օտարության մեջ, Երևանը «դուրս կգա միջիցս»: Ի պատասխան բարձր ծիծա- ղում էի՝ նույնիսկ եթե ձեռքերս կապեն ու գլխիվայր ինձ ջրհորի մեջ իջեցնեն՝ միև- նույն է, Երևանի մասին եմ գրելու, որովհետև այն այնքան շատ է մեջս, որ երբևէ չի վերջանա, ես Երևանն ամենուրեք տանում եմ հետս:

Որքան էլ սիրենք Երևանը, չենք կարող սիրել այնքան, որքան Նա է մեզ սիրում: Այդ սերը պետք է անդադար փոխադարձել: Միևնույն է, չենք կարողանալու մինչև վերջ այն արտահայտել՝ մեզնից հետո դա կշարունակեն անել սերունդները: Իմ դուստր Լիլիթն օրինակ՝ ահավոր հայրենասեր է ու երևանցի, նրա ներկայությամբ Երևանին «բան ասել» չի կարելի: Պետք է վերադարձնել քաղաքի հանդեպ ունեցած պարտքը հենց սիրո տեսքով:

Երևանում ամեն ինչ՝ սկսած օդից, ծառերից, թփերից, քարերից շատ երևանյան է: Ընդունում եմ, որ մեր քաղաքի դեմքն աղավաղվել է, ու շատ բաներ իրենց բնույթով և տեսակով արդեն երևանյան չեն, բայց յուրաքանչյուր նոր շենք մեկ շաբաթ հետո ինձ համար դառնում է «հին երևանյան»:

Գյուղից, սփյուռքից, եվրոպաներից իրենց բարքերը Երևան բերող մարդիկ, համոզված եմ, ընդունում են Երևանի չգրված օրենքներն ու ինչ-որ չափով երևանցի են դառնում:

Երևանը ինձ համար պարզապես քաղաք չէ, կրոնի պես մի բան է: Երևանցին՝ բարձրա- գույն արարած է, որովհետև մեծահոգի է, դեմոկրատ է, ամենակիրթն է, ամենաբարին է:

Դե իհարկե, կան մարդիկ, ովքեր այս քաղաքի դեմքն են: Երբեմն երիտասարդներն ինձ հին երևանցի են անվանում: Չգիտեմ, դա ինչ է, բայց նրանք տեսնում են դա իմ մեջ, իսկ ես նրանց երբեք չեմ հիասթափեցնի: Ուրեմն այո՝ հին երևանցի եմ:

Հայը հային միանգամից աչքերով զգում է: Ես դրսերում այդպես կարողանում եմ զգալ երևանցիներին, գրեթե ոչ մի անգամ չեմ սխալվել:

Մի անգամ հայրս ասաց մորս՝ «Ես Պարսկաստանում եմ ծնվել, դու՝ Հունաստանում, բայց Քրիստը երևանցի է»: Դրանից բարձր գնահատական ինձ դեռ ոչ ոք չի տվել:

Սիրում եմ պարզապես փողոցում տեղադրել տեսախցիկն ու նկարահանել անցու- դարձը՝ սա է իսկական տեսահոլովակը: Ով ինչ կհասկանա եկող-գնացող ավտոմե- քենաներից ու մարդկանցից՝ իր գործն է, համենայն դեպս, հենց նման տեսահոլովակը կարող է փոխանցել իմ երգերում ապրող քաղաքի ճիշտ տրամադրությունը:

Երևանի հանդեպ տածած սերը անբուժելի հիվանդություն է: Հայրս պատմում է, որ երբ Պարսկաստանում փակեցին հայկական դպրոցները, ինքը հեծանիվով գնում էր հեռավոր գյուղերն ու դաս էր տալիս այնտեղ ապրող հայ մանուկներին, որ լեզուն չմոռանան: Հետո նա հավաքեց իր բոլոր ընկերներին ու բերեց նրանց մշտական բնա- կության հայրենիք՝ Երևան: Մայրս էլ պատմում է, որ երազում էին տեսնել Մասիսը՝ «հետո ինչ լինում է՝ լինի»:

Երբեմն, երբ անկարող եմ դառնում դիմանալ անվերջանալի, աղմկոտ եռուզեռին՝ քաղաքից դուրս եմ մեկնում մեքենայով: Հենց այդ ժամանակ եմ հասկանում, թե իրականում ինչպիսին է Երևանը, Հայաստանը: Ոմանք իրենց մի կտոր Երևանը սար- քել են անճաշակ, խայտաբղետ, գնչուի գլխաշոր հիշեցնող մի բան: Բայց միևնույն է, գիշերները մեր քաղաքն առաջվանն է դառնում: Պետք է փորձենք վերադարձնել Երևանի դիմագծերն ու որոշակիացնել դրանք:

Երևանը՝ քաղաք-պետություն է, ինձ համար նա աշխարհի կենտրոնն է: Չեմ համա- րում, որ արտերկրում ապրած տարիներին դավաճանել եմ քաղաքիս: Եթե որևէ մե- կին սիրում ես, չի նշանակում, որ ամեն վայրկյան պիտի քիթ քթի շփվես հետը: Կա- րող ես և բաժանվել որոշ ժամանակով, այդպես նրա գինն ավելի լավ ես հասկանում: Շատերը մտածում էին, որ չեմ վերադառնա, բայց լավագույն ընկերներիցս մեկը՝ Լևոն Սաղաթելյանը, ինձ իմանալով նույնիսկ գրազ էր եկել մի քանիսի հետ, համոզված, որ հետ եմ գալու: Ավելորդ է ասել, որ Լևոնը գրազը շահեց:

Երբ ժամանակակից արվեստի թանգարանի առջև գտնվող մեր այգին, արձանները քանդում էին՝ մի քանի շաբաթ զբաղվում էի այդ հարցով, պայքարում էի, բայց մեր շենքի բնակիչների մեջ միասնականություն չկար: Մի օր շատերը զիջեցին, հասկացա, որ միայնակ եմ մնում այդ կռվում: Բայց միևնույն է, պետք է առանց վախենալու պայ- քարել, իհարկե՝առանց որևէ թշնամության:

Երևանն ինձ սովորեցրել է լավատես լինել՝ լուսաբացից առաջ գիշերն ամենամութն է լինում: Այսօր ճնճղուկների փոխարեն ագռավների կռկռոցից ենք արթնանում. շատ խորհրդանշական է՝ ճնճղուկներին քշել են: Բայց նույնիսկ այդ կռկռոցի մեջ փորձում եմ լավ բան տեսնել: Իսկ ճնճղուկները մի օր հաստատ վերադառնալու են, որովհետև նրանք էլ են երևանցիներ:

Երևանի աղջիկները ամենագեղեցիկն են աշխարհում: Տարբեր երկրներում եմ եղել ու շատ գեղեցիկ կանայք եմ տեսել, բայց հայուհիները տարբերվում են բոլորից, որով- հետև ներքին լույս կա նրանց մեջ:

Ինքս ինձ Երևանի սահմանապահ զինվորներից մեկն եմ համարում: Երևանը հղկում ու մարդ է դարձնում մեզ, բացատրելով՝ վհատվելու փոխարեն պետք է շարունակել գործել խղճի մտոք և երբեք կիսատ չթողնել այն գործը, որին զինվորագրվել ես:

Բանակում ծառայելու տարիներին մտովի ժամերով զբոսնում էի Երևանի փողոց- ներով ու փորձում էի գտնել որևէ բակ, որտեղ չեմ եղել: Այդպես էլ չգտա:

Մինչև այսօր էլ շարունակում եմ զբոսնել գիշերային Երևանով, ոչ թե որ գտնեմ իմ կորած քաղաքը, այլ որ բարևեմ ու խոսեմ ծառերի, քարերի հետ: Քայլելիս հաճախ ձեռքով դիպչում եմ ճանապարհին հանդիպած բոլոր ծառերին, խոսում եմ փողոցի կատուների հետ՝ ինչ ուզում են, թող մտածեն, թող կարծեն՝ Երևանի գժերից մեկն եմ: Իմիջիայլոց, առանց գժերի Երևանը Երևան չէ: Ծանր տարիներին նրանց չէի հանդի- պում, հիմա, փառք Աստծո, մի քանիսը նորից հայտնվել են, գիշերները փողոցից ուրախ գոռգոռոց եմ լսում ու հանգիստ շունչ եմ քաշում՝ խելառների նոր սերունդն է եկել:

Միշտ մտքումս զրուցում եմ Երևանի հետ, համբերություն եմ մաղթում նրան ու խնդրում եմ, որ չհուսալքվի: Իսկ նա բարեհոգի քմծիծաղով ամեն անգամ պատաս- խանում է՝ «Տղա ջան, էդ բոլորը ես գիտեմ, էդ դու իմացի: Շնորհակալ եմ լավ խոսքե- րի համար, բայց գործդ արա՝ ավելին քեզանից չի պահանջվում»: Դրա մեջ արհամար- հական բան չկա, մեծի ասածին պիտի ականջ կախես: Իսկ Երևանից մեծ ինձ համար ոչինչ գոյություն չունի:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիորսյան

Page 46: #3-4, մարտ-ապրիլ 2014

Կարապներով քորոցի սիմվոլիզմ, աշխատանքային թիմի, ամուսնությունների, ամուսնալուծությունների և այլ

մասնագիտական թեմաների մասին պատմում է շուրջ չորս տասնամյակի փորձ ունեցող քկագտբ (նույն ինքը՝ զագս)

1-ին կարգի մասնագետ Սոնա Եղիազարյանը:

Մի բարձի ծերացնողը

Մարտ-ապրիլ 20144445

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Page 47: #3-4, մարտ-ապրիլ 2014

Եռագույնն ու կարապներըԱրդեն 38 տարի է, ինչ ՀՀ ընտանեկան օրենսդրությամբ զույգերին հայտարարում եմ օրինական ամուսիններ: 20 տարի աշխատել եմ Արաբկիրի զագսում, 1996-ից 1999 թվականը՝ Աջափնյակի զագսում, իսկ 1999-ից՝ Նոր Նորքի զագսում եմ աշխատում: Ամուսնություն գրանցելու ժամանակ միշտ վրաս կրում եմ եռագույնը և այն ամ- րացնում եմ սիմվոլիկ քորոցով, որի վրա զույգ կարապներ են պատկերված: Կարապ- ները ընտանիքի սիմվոլն են: Այդ քորոցն ինձ Մոսկվայից են նվեր բերել միայն հա- տուկ առիթների համար: Ամեն անգամ, երբ վրաս կրում եմ այս եռագույնը և ոտքի կանգնելով պաշտոնապես հայտարարում եմ օրինական ամուսնության մասին, մարմնովս մի անբացատրելի հոսանք է անցնում: Այդ պահին ես ոչ մի դեպքում չեմ մտածում, որ դիմացս ինձ անծանոթ մարդիկ են կանգնած: Հակառակը՝ ես միշտ հա- րազատ զավակների պես եմ ընդունում նորապսակներին և անպայման նրանց իմ բարեմաղթանքն եմ տալիս:

Կանանց մասինԶագսում աշխատող կանայք, բոլորն էլ միջին կամ միջինից բարձր տարիքի, ազդե- ցիկ արտաքինով կանայք են: Սա պատահական չէ, որովհետև բացի վարչական գործողություններ կատարելուց և ամուսնություն գրանցելուց, զագսի աշխատողը պետք է նաև կյանքի բովով անցած կին լինի, ով ամուսնության կարևորությունը սեփական փորձով է հասկանում: Զավեշտալին այն է, որ զագսի աշխատող լինելով և այդքան զույգերի ամուսնացնելով հանդերձ՝ ես զագս եմ գնացել, երբ հղիության 6-7-րդ ամսում էի: Մինչև այդ քննադատաբար էի մոտենում բոլոր այն զույգերին, ովքեր զագս էին գալիս ամուսնությունից շատ ուշ, երբ կինն արդեն հղի էր լինում, բայց արի ու տես, որ ինձ հետ էլ նույնը եղավ:

Ուրախանալու առիթԱնկեղծ ասած, ես միշտ զգում եմ՝ այդ ամուսնությունը ընտանիք կդառնա, թե ոչ: Տարիների աշխատանքային և կանացի հոտառությունս ինձ թույլ են տալիս թացը չորից տարբերել: Անցյալ տարի, դեկտեմբերին ռեստորանում մեծ շուքով զագսի գրանցում կատարեցի, բայց կոլեգաներիս ասեցի՝ աղջիկներ, ես զգում եմ, որ այս ամուսնությունը թիթեռի կյանք է ունենալու, որովհետև այնքան չարություն կար հարսի աչքերի մեջ, տղան ափսոս էր: Ամուսնությունից մեկ շաբաթ հետո նույն զույգը գալիս ու ամուսնալուծության դիմում է գրում: Գիտե՞ք ինչպես հասկացա: Տարիների փորձից է գալիս այս ամենը: Ցավում եմ, բայց այս տարվա հունվարից սկսած, ամուսնալուծության անթիվ, ան- համար դիմում եմ ընդունել արդեն: Ամուսնության դիմումներ չկան, որովհետև մե- ծամասնությունը հիմա հայրություն է ճանաչում, բացի այդ, բուն ամուսնություն- ներ էլ չկան դեռ այս տարի: Հենց ամուսնության դիմում ենք ունենում, բոլորս ուրախանում ենք:

Ինչու են գնումՇատ են գնում Հայաստանից: Նախկինում, եթե գնում էին 40-50 տարեկան տղամար- դիկ, ապա հիմա մեր երիտասարդությունն է գնում: Ասում եմ՝ լավ, դուք հայ չե՞ք, չէ՞ որ կոմիտասները զոհաբերեցին իրենց կյանքը մեր համար, հայրենիքի համար, բա դուք ո՞ւր եք գնում: Դեռ 1991 թվականին, երբ երկրում սկսվեց ծանր վիճակը, ես բոլոր կանանց ասում էի՝ կանայք, մի բան արեք, համոզեք, որ ձեր ամուսիններն աշխա- տելու նպատակով Հայաստանից չգնան, որովհետև փորձված բան է՝ հայ տղամարդն այլևս չի վերադառնում, գտնում է մի գեղեցիկ շեկլիկ կին ու այնտեղ էլ մնում է:

Հայ կնոջ նախկին նամուսն ու թասիբն այլևս չկան. պարսիկ, թուրք, աֆրիկացի, հնդիկ… որտեղի՞ց են գտնում նրանց հայ աղջիկներն ու ամուսնանում հետները: Հիմա շատերը մտածում են, որ ամուսնությունը թանկարժեք հագուստ, շքեղ մեքե- նա, պաշտոն կամ առանձնատուն է, և չեն էլ թաքցնում դա: Մի խոսքով, հիմա 90 տոկոսը հաշվարկով է ամուսնանում, քչերն են, որ սիրելով ու սիրով են ընտանիք կազմում: Սա ինձ ցավ է պատճառում, սա վտանգավոր է ազգի համար:

Ինչու են բաժանվումԱմուսնալուծություններից շատերը պայմանավորված են ծնողների՝ հատկապես տղայի մոր ակտիվ միջամտությամբ: Օրինակ, մայրը կարող է իր 30 տարեկան տղայի ձեռքից բռնած գալ զագս և դիմում գրել: Տղան լուռ կանգնած է, և բոլոր հարցերին մայրն է պատասխանում: Ասում եմ՝ սիրելի մայրիկ, խնդրում եմ, թողեք ձեր երեխա- ներն ինքնուրույն ապրեն: Երբ ծնողների դերը մեծ է լինում ընտանիքում, այդ ընտա- նիքը երկար գոյատևել չի կարող: Սիրելի մայրեր, կինը երբեք մայր չի դառնա, մայրն էլ երբեք կին չի դառնա, դրանք բոլորովին տարբեր սերեր են: Մի խանգարեք ձեր երե- խաներին, թողեք նրանք յուրովի երջանիկ լինեն: Երբ գալիս են ամուսնալուծության դիմում գրելու, ապա ես պարտավոր եմ խոսել նրանց հետ: Ու այնքան է պատահել, որ հարթել եմ անհամաձայնությունը, համոզել եմ, խորհուրդ եմ տվել, որ չբաժանվեն, որովհետև ընտանիք կազմելն ու պահելը դժվար գործ է, իսկ քանդելը՝ մի վայրկյանի բան է: Մի խոսքով, ամեն ինչ անում եմ, որ մարդիկ իմ աշխատասենյակից դուրս գան ոչ միայն ուրախ, այլ նաև՝ պատասխանատվության զգացումով լցված:

Քաղաքացի/գյուղացիՀաճախ երբ գալիս են դիմում լրացնելու, «ՀՀ քաղաքացու» փոխարեն գրում են «ՀՀ գյուղացի»: Ասում եմ՝ սխալ եք գրել, ինձ պատասխաոնում են՝ բայց մենք Երևանում չենք ապրում, մենք գյուղացի ենք, քաղաքացի չենք: Մի անգամ 60-70 տարեկան զույ- գեր եկան զագսավորվելու: Այնքան երջանիկ էին, այնքան սեր կար նրանց մեջ: Զրու- ցեցի հետները: Ասեցին՝ մենք որոշեցինք 2-րդ երիտասարդություն ապրել և հիմա մեզ ավելի երջանիկ ենք զգում, քան առաջին ամուսնության ժամանակ: Այսպիսի դեպքեր շատ հազվադեպ են պատահում: Հակառակը՝ 50-60 տարեկան ամուսիններ են գալիս ամուսնալուծության, ասում եմ՝ պետք է 10 000 դրամ վճարեք, ամուսինն ասում է՝ «բայց ես խի՞ պետք ա իրա տեղը վճարեմ»: Ասում եմ՝ «լսեք, այսքան տարի ապրել եք իրար հետ, հիմա նո՞ր եք սկսել իմ ու քոն անել: Վճարեք, որովհետև վերջին անգամ եք վճարելու»:

Զագսմերը Գարնանը երիտասարդ զույգերի էի ամուսնացնում: Երբ անձնագիր ուզեցի, պարզ- վեց, որ երկուսն էլ մոռացել են բերել: Տղան Մուսալեռից էր, խեղճ հարսը մոտ մի ժամ սպասեց, մինչև տղան գնաց Մուսալեռ անձնագիրը բերելու: Տարիներ առաջ, երբ Տեր Շմավոն քահանային էի ամուսնացնում, նա էլ էր անձնագիրը մոռացել ու ամեն կերպ փորձում էր համոզել, որ առանց անձնագրի կատարեմ ամուսնությունը, բայց դա անհնարին է: Հիմա էլ, երբ հանդիպում ենք, միշտ այդ դեպքն ենք հիշում: Շատ հայտնի քաղաքական ու շոու բիզնեսի ներկայացուցիչների եմ իմ ձեռքով զագսի վկայական տվել կամ գրանցել նրանց բալիկներին՝ Շուշան Պետրոսյան, Մկրտիչ Արզումանյան… շատ են: Մի կին կա Մասիվում, ում երեք տղային էլ ես եմ զագսավորել, թոռներին ես եմ գրանցել: Հիմա, որ ինձ դրսում հանդիպում են, ասում են՝ տիկին Սոնա ջան, դու մեր «զագսմերն» ես:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան

Page 48: #3-4, մարտ-ապրիլ 2014

«Երևանը մեր տունն է,» «միշտ պետք է սիրել ու մաքուր պահել մեր քաղաքը», «իմ սրտի մայրաքաղաք»… Հաճախ են ինձ ասել այդ արտահայտությունները, շատ եմ լսել ու մտածել, արդյոք մենք իրականում այնքան եսասեր չե՞նք, որ նման արտահայտություններով փոր- ձում ենք մոլորության մեջ գցել դիմա- ցինին, արդյոք հայրենասիրական տո- ղերն ու արտահայտությունները նույն- քան կեղծ չե՞ն, որքան մոլորված օլիգար- խի կողմից եկեղեցի կառուցելը։

Ընկերս՝ Նարեկը զանգեց ու ասաց՝ պապա ես դարձել։ Կախեց հեռախոսը։

Իրականում մենք մի քանի հազար մայ- րաքաղաք ունենք, ինչը բացառապես պայմանավորված է երևանցիներով։ Խոսքս Կարսի, Անիի կամ Դվինի մասին չէ, այլ մեր սիրելի քաղաքացիների պատ- կերացրած քաղաքի, որն իրականում կարող է շատ տարբեր լինել։ Երևանի մասին խոսելիս կամ մտածելիս, երբեք սիրտս չի «թրթռացել», չեմ հուզ- վել ու փշաքաղվել, սակայն երբ հիշել եմ ընկերներիս, հարազատ մարդկանց, մեր շենքի տանիքը, որտեղից երևում է ողջ քաղաքը, ինչ-որ հաճելի բան եմ զգացել։Շատերին կթվա, թե տրամադրված հա- կահայրենասիրական եմ կամ ընդդիմա- դիր «քաղաքական գործիչ»։ Բայց իրա- կանում, երբեք չեմ սիրել խոսել ու ան- կեղծանալ ինձ համար շատ հարազատ բաների մասին, նույնիսկ, հաճախ այդ դեպքերում միայն բացասական բաներն եմ նկատում. բարդույթ է։

Նարեկին լավ իմանալով, վստահ էի, որ կատակ է անում, չնայած, մյուս կողմից՝ այդպիսի կատակ դժվար թե աներ։ Զան- գեցի, հեռախոսն անհասանելի էր։

Սիրիացի ընկերս՝ Թամմամը, ով բացի լավ մարդ ու տաղանդավոր օպերատոր լինելուց նաև հաճախ սիրում է փիլիսո- փայել, մի օր, շատ կարևոր բան ասաց. չնայած նա ռուսերեն է խոսում, բայց ես հայերեն կպատմեմ, քանի որ, ի հա- կառակ նրան, ես հայերի հետ միայն հայերեն եմ խոսում։ (Թամմամը հայ չէ, բայց դա կապ չունի)։ Մի խոսքով. ըստ նրա՝ մենք ապրելով մի իրականության մեջ, բոլորովին այլ իրականության մեջ ենք մեզ պատկերացնում։ Նկարում ենք ֆիլմեր ու ներկայացնում «հոլիվուդյան» շուքով, զարդարում ենք փողոցները, նմանակելով եվրոպական քաղաքնե- րին, անորակ ապրանքները գնելիս մեզ զգում ենք «ամենագլամուր» գնորդը։ Սակայն սա հարցի միայն մի կողմն է։ Մեր ցուցադրական ու ավելորդ, «փուչ» գործողություններին զուգահեռ փնո- վում ենք Հայաստանը, Երևանը, դիմա- ցինին ու այսպես շարունակ։ Սիրիացին միգուցե մեր իրականության մեջ «քիթը խոթելու» իրավունք չունի, բայց, սա նույնպես այն օրինաչափու- թյուններից է, որոնց տրամաբանությու- նը մենք երբեք չենք կարևորել։ Իսկ ես փոքր ժամանակ ծնողներիս ասում էի՝ ինձ Հայաստան տարեք, «Անդրանիկը քաջ, վազում է առաջ…», — գնացքներում ու օդանավակայաններում երգում էի։ Ես չգիտեի, թե իրականում Անդրանիկն ով է ու, առավել ևս՝ հայրենասիրությունն ինչ է, բայց ծնողներս «Ռոտտերդամն» ու «Բեռլինը» թողեցին ու վերադարձան հայրենիք, որովհետև իրենք էլ մի ինչ-որ հաճելի ու քաղցր բան զգացին, որոշե- ցին, որ պետք է հայերեն խոսեմ, գրեմ…

Շարունակում եմ զանգել Նարեկին, այս ան- գամ խոսափողը չի վերցնում, այդ փաստը նյարդայնացնում է։

Այսօր ես եմ պատրաստվում գնալ։ Մի- գուցե ընդմիշտ, միգուցե մի քանի տա- րով, դժվար թե տղաներիս «հայրենա- սիրական» երգերը նույն ազդեցությունն ունենան, սակայն նույնքան հայրենա- սեր պիտի լինեն, որքան ես։ Երևի վեր- ջին տասնհինգ տարիներին միշտ ճամ- փորդել եմ ու երազել եմ «օտար ափե- րի» մասին։Տասը ամիս առաջ, երբ կինս ծնարա- նում պառկած, չէր ցանկանում պա- տասխանել հեռախոսազանգերիս, իսկ ես, չգիտեմ ինչու, անհամբեր զանգում էի, ասես՝ ինքն իրեն էր ծննդաբերելու, ընկերներս առաջարկեցին հանդիպել ծննդատան բակում ու միասին սպասել զույգ տղաներիս։ Մի քանի ժամ սպա- սեցինք, հետո բժիշկներն ասացին, որ կնոջս ցավերը սկսվել են։ Ոգևորված գնացինք մոտակա խանութներից մե- կից շամպայն ու քաղցրավենիք գնելու։ Ու այդ պահին զանգեցի հորս, նա ասաց, որ հայր եմ դարձել։ Կարենն ու Ռոբը (ընկերներս), իհարկե նաև ես, ողջ Պրոս- պեկտով գիշերվա ժամը 12-ին վազում էինք, Կարենն ասում էր՝ կհրավիրե՞ս ձեր տանիք, գանք խմենք, իսկ Ռոբը հեռա- խոսով նկարում էր։ Ես միայն վազում էի, չգիտեմ, թե ինչ էի զգում, ուսերս, ականջներիս ծայրերը փշաքաղվում էին, ու բնականաբար հաճելի էր ամեն մի քայլը, ամեն մի սանտիմետրը, եթե այդ պահին ինձ ասեին՝ Երևանը մեր տունն է կամ իմ սրտի մայրաքաղաքը, կասեի՝ այո, անշուշտ և այդպես շարունակ։

Զանգեցի հորս, հայրս լուռ էր, մի պահ ոչինչ չասաց, երևի մտածում էր։ Հետո բավական նուրբ ձայնով ասաց. «Հա, հա, ծնվել են, շուտ արի»։ Ռոբը խանութի գանձապահից շամպայն խնդրեց, Կարենը դուրս եկավ խանութից, ու սկսեցինք վազել։

Հիմա, հաճախ հիասթափվում եմ մարդ- կանցից, փողոցներից, աննպատակ կայանված մեքենաներից, տոն օրերին փակ խանութներից, ձյան անհարթ շերտերից, վերելակում հանդիպող հար- բեցող հարևանից ու մտածում եմ, որ իսկապես ուզում եմ գնալ Երևանից։ Իսկապես Թամմամի ասածներում կա ճշմարտություն, երբեմն մենք խաբում ենք ինքներս մեզ, դառնալով սուտ ու ձևական: Ցուցադրում ենք, որ հայ ենք, բայց փաբերում ու ակումբներում նմա- նակում ենք «յութուբյան» հոլովակները, պարում ենք իբր եվրոպացու նման, պաշ- տում ենք այնպիսի հերոսների, որոնցից շատերի միայն անունը գիտենք։ «Մթամ» զարգացած ենք…Հաճախ եմ մեր քաղաքը նմանեցնում մեծ, բացօթյա կինոտաղավարի։ Միայն տաղավարներում է, որ արտաքնապես ամեն ինչ իրական է, իսկ ներսում փայ- տյա ու ստվարաթղթե դեկորներ են, որոնք ամրացնում են քաղաքի երևա- ցող մասերը։

Երբ մտա ծննդատուն, հարազատներս դի- մավորեցին։ Առաջինը մորս գրկախառ- նվեցի։ Ավելի ուշ մտա ծնարան։ Իբրև հայր «բացառիկ իրավունքով» թույլատրեցին տեսնել բառի բուն իմաստով՝ նորածին տղաներիս։ Նրանք կարմիր էին, փոքր ու անհասկանալի։ Անորոշ հայացքով նայում էին դեպի անսահմանություն։ Համբուրեցի կնոջս՝ Շողիկին, ու դուրս եկա։

Հ.Գ. Հաճելի է, երբ կյանքումդ մի ինչ-որ բան փոխվում է, երբ գիտես, որ լավ բան է տեղի ունեցել, բայց դեռ լիարժեք չես գիտակցում, այդպիսին է իմ մայրաքաղաքը՝ հազարավորներից մեկը… այդ գիշերը, այդ զով ու անվերջ չավարտվող գիշերը…

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

Արեգ ԱզատյանԱրձակագիր, ռեժիսոր: Պատմվածքները հրատարակվել են

«Գրական թերթ», «Գարուն», «Գրեթերթ», «Նարցիս», «Կանչ», «Աղբյուր», «Նորք» պարբերականներում, «Հույս, հավատ, սեր», «18-33. արդի հայ արձակ» անթոլոգիաներում: Չորս գրքի հեղինակ է՝ «Կյանք արևից վերև» (2003), «Մարդու դատավարությունը» (2005), «Զատիկի ոտքից բռնված»

(2006) և «Թռչող աֆրիկացին» (2013): 2003-11թթ. համանուն պատմվածքների հիման վրա նկարահանել է «Էշը», «Ճանճը»,

«Զատիկի ոտքից բռնված», «Ծովում չերևացող դելֆինները» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերը, որոնք մասնակցել

են մի շարք միջազգային կինոփառատոների:

Թե ինչպես ծնվեցին տղաներս կամ ինչքան շատ եմ սիրում Հայաստանի հազարավոր մայրաքաղաքներից մեկը

Մարտ-ապրիլ 20144647

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ գրողը տանի

Page 49: #3-4, մարտ-ապրիլ 2014

Բարև, Օգնության կարի՞ք ունեք...Խոսե՛նք -Ես Միջնորդ չեմ,Ես մարդ եմ Ցանցի ներսում,Խոսե՛նք:

Այստեղ` Եվ այլուրՕրը փոխվում է Ամեն օրՉգիտես Ինչպե՞ս կուտակելԴրամական միջոցներ`Ձեռք բերել Ավտոմեքանեներ,Անշարժ գույք -Գլուխկոտրուկ`Պարտադիր չէ...

Ընտրի՛ր քո Թարմության լիցքըԱպրի՛ր այսօր՝ Այստեղ -Ընտրութունը քոնն է՝Ձախից առաջին սենյակ՝Գարնանային Տիեզերք ՍՊԸ:

Բանաստեղծ Կարեն Անտաշյանի չափածո ստեղծագործությունը՝ կազմված քաղաքի փողոցներում հանդիպող գովազդային ազդագրերի

տեքստերի հատվածներից:

Քաղաքը բանաստեղծություն է. Սեր

Գարունը Սկսել աՔանդման աշխատանքներ՝Օդանցքների բացում, Կոդերի բացումՑանցի ներսումԳարնանային Կազմարարում, ՆորոգումԳարունը Ասում էՇատ շտապ Միացիր մեկին Տաք և համեղ՝Ամենուր ձեր կողքին Տղաներ և աղջիկներ են՝Ստացի՛ր Զրուցակից, Ավելին` Աչքիդ լույս,Ընտրի՛ր քո Տան համարՈչ ժամանակավոր Մեկին -Միասին համով է -Թոնրի մեջ, Մեծ դահլիճում,Ֆրանսերեն, Հայերեն Հունարեն,Ֆիլհարմոնիկում,Միասին համով էՄուտքը` Նոր օր:

Բարև,Օգնության կարի՞ք ունեք.Ելքը Բաց է Ամեն օր:

Page 50: #3-4, մարտ-ապրիլ 2014

Իմպրեսիոնիստի զարմանքըԱրդեն 14 տարի Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի մոտ գտնվող հավաքածուի պատմությունը սկսվում է ավե- լի քան մեկ դար առաջ հոլանդական Հաագայում, որ- տեղ Վինսենտ Վան Գոգի սիրուհին՝ նախկին մարմնա- վաճառուհի Սինը, նրան նվիրեց մի գրավյուրա՝ ճապո- նական ստորագրությամբ: Այն կոչվում էր «Օսախի կամուրջը վարար անձրևի տակ»: Նկարը շոշափելով Վան Գոգն այնքան տպավորվեց, որ միանգամից հիա- ցական նամակ գրեց Մոնեին, Լոտրեկին և իր ժամանա- կակից այլ նկարիչներին՝ ասելով, որ նման գլուխգոր- ծոց դեռ չէր տեսել: Որոշ ժամանակ անց Սինը նվիրեց ևս մեկ այդպիսի նկար՝ «Ծաղկող սալորենին»: Երկու նկարների հեղինակն էլ ճապոնացի Ուտագավա Հիրո- սիգեն էր: Ճապոնական արվեստի այս տեսակը սկիզբ էր առել Ուտագավա մշակութային զարգացման դպրո- ցից, որի սաներն են եղել հայտնի ճապոնացի նկարիչ- ներ Տոյոկունին, Կունիսադան, Հիրոսիգեն և այլն: Վան Գոգը սկսեց աշխարհով մեկ հավաքել այսպիսի ճապոնական փորագրություններ, որոնք իրենց հայ- րենիքում հայտնի են «Ուքիո-Է» անվամբ: Ժամանակի ընթացքում Վան Գոգը կուտակեց ավելի քան 400 կտո- րից բաղկացած հավաքածու, որն այսօր գտնվում է նկարչի ամստերդամյան թանգարանում:

Հայի մատը խառնվեցՍակայն Ամստերդամի թանգարանում գտնվող հավա- քածուն լիարժեք չէ. որոշ տրիպտիխներում բացակա- յում է մեկ կամ երկու կտոր: Նրանց երկրորդ օրինակ-

Վան Գոգի ճապոնական փորագրությունների հավաքածուն պատկանում է հայ հավաքորդ ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանին: Անուշադրության մատնված

լինելու պատճառով եզակի հավաքածուն շուտով նվեր կդառնա այլ երկրների թանգարաններին:

Վինսենտի ժառանգությունը

ներն ամբողջական տեսքով կան Ուտագավա մշակու- թային զարգացման դպրոցի վերածննդի հիմնադիր պրոֆեսոր Տադաշի Գոյինոյի անձնական հավաքածուի մեջ։ Հենց նա էլ 1994-ին առաջարկեց Վան Գոգի ճապո- նական փորագրությունների լիարժեք հավաքածուն ցուցադրել Հայաստանում։ Ինչո՞ւ Հայաստանում։ Այդ մասին նրան հուշեց պրոֆեսորի մտերիմ ընկեր ակա- դեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը, որը որպես գիտաշխատող երկար տարիներ աշխատել է Տոկիոյի հակաքաղցկեղային կենտրոնում: Նրա ջանքերով 1994-ին կազմակերպվեց փորագրությունների անդրանիկ ցու- ցահանդեսը։ Հուլիսի 1-ից 19-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում աշխարհում առաջին անգամ ցու- ցադրվեց Տադաշի Գոյինոյի փորագրությունների եզա- կի հավաքածուն։ Հայաստանյան ցուցահանդեսին հաջորդեցին շրջագա- յություններ աշխարհով մեկ: Քարտեզն այսպիսին էր՝ Հայաստանից հետո Էրմիտաժ, այնուհետև Պուշկինի թանգարան, ցուցադրություններ եղան Մոսկվայի գեղա- կադեմիայի դահլիճներում, հետո՝ Լատվիա, Ուկրաինա, հետո գրեթե բոլոր եվրոպական երկրներ, որից հետո՝ ԱՄՆ: Ցուցահանդեսի փակումը տեղի ունեցավ Մալ- թայում 1999-ին:

ՔԱՆԻ ՈՐ 14 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈւՄ ԹԱՆԳԱՐԱ- ՆԱյԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ԼՈւԾՎԱԾ ՉԷ, ՀԱ- ՎԱՔԱԾՈւՆ ՍՏԻՊՎԱԾ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ԿԱյԱՑԵԼ Է ՑՈւՑԱԴՐՈւԹյՈւՆԸ

Ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը

Մարտ-ապրիլ 20144849

ՔԱՂԱՔ Արվեստ

Page 51: #3-4, մարտ-ապրիլ 2014

Հենց այստեղ էլ ցուցադրության վերջին օրը Տադաշի Գոյինոն հայտարարեց, որ 19-րդ դարի վերջին Ճապո- նիայում արդեն մոռացված փորագրությունների ար- վեստը նոր թափ առավ այս ցուցահանդեսների շնոր- հիվ, ինչի համար շնորհակալ է Հայաստանին։ Ավելին՝ ցուցահանդեսային նմուշները նա նվիրում է այն երկ- րին, որտեղից սկսվեց այդ արվեստի վերածննդի քարոզ- չությունը: Հայաստանը Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի շնորհիվ փաստորեն դարձավ այդ հավաքածուի բնակու- թյան հասցեն: Սակայն Տադաշի Գոյինոն մեկ պայման դրեց. Հայաստանում պետք է բացվի ճապոնական փո- րագրությունների հավաքածուի սեփական թանգարան: 1999-ին Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը ավելի քան 270 փորագրություն տեղափոխեց Մալթայից Հայաստան: Ու այստեղից սկսվեցին ակադեմիկոսի չարչարանքները: Սկզբում նա սեփականաշնորհման խնդրանքով դիմեց համապատասխան կառույցներին։ Ի պատասխան առաջարկեցին 700 քմ տարածք, որը ստանալու համար ակադեմիկոսը պետք է նամակով դիմեր վարչապետին ու ստանար «չեմ առարկում» մակագրությամբ պատաս- խան: Գործող վարչապետը տվեց իր մակագրությունը, սակայն շուտով պաշտոնանկ եղավ: Գործարքը ձախող- վեց: Առաջին փորձը համարվեց անհաջող:

Ճապոնական ծառը Հայաստանում չի աճումՓնտրտուքները շարունակվեցին դեռ երկար ժամանակ, նա դիմեց տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, բարերարների ու մեծահարուստների։ Սակայն այդպես էլ նրան լսող չգտնվեց, Երևանում ճապոնական փորա- գրությունների եզակի թանգարան ստեղծելու միտքը հավանաբար քչերին է ոգևորում: Ցայսօր «Ուտագավա մշակութային զարգացման դպրոց»-ի ցուցանմուշները փնտրում են վերջնական հանգրվան։Վերջերս Երևան այցելեցին Տադաշի Գոյինոն և Ուտա- գավա դպրոցի 3 անդամները՝ հետաքրքրվելու իրենց նվերի ճակատագրով: Տեղեկանալով, որ այս 14 տարի- ների ընթացքում, ինչ ցուցանմուշները գտնվում են Հա- յաստանում, թանգարանային տարածքի հարցը դեռ լուծված չէ, Գոյինոն Մելիք-Օհանջանյանին ասաց, որ հավանաբար ստիպված կլինի հավաքածուն վերանվի- րել երկրորդ երկրին, որտեղ ժամանակին կայացել է ցուցադրությունը: Էրմիտաժում հաստատ տեղ կգտնվի ճապոնական փորագրությունների համար: Սակայն Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը դեռ չի վհատ- վել: Հավաքածուն պատկանում է նրան մինչև իր կյան- քի վերջին օրը ներառյալ: Եվ, ով գիտի, միգուցե մի տե- ղից մի լույս բացվի, ու եզակի ցուցանմուշները մեկընդ- միշտ հանգրվանեն Հայաստանում:

Բազե Ավետիս

Page 52: #3-4, մարտ-ապրիլ 2014

Հանրապետության փողոցի ու Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկի այս շենքն իր երկարամյա ու հարուստ պատմության ընթացքում տեսել է մեծանուն շատ վարպետների (բավական է նշել Հովհաննես Թումանյանին և Մարտիրոս Սարյանին) աշխատանքները:

1964-ից այնտեղ գտնվում է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը: Այսօր դրա տնօրեն Միքայել Հարությունյանն իր գործընկերների հետ

փորձում է պաշտպանել հարազատ քաղաքի նաև այս քարե ժառանգությունը:

Հին տան որմնանկարները

Թումանյանի ու Սարյանի աշխատավայրըԱվելի քան մեկ ու կես դար առաջ՝ 1853-ին, ներկայիս Պատմական հուշարձանների պահպանման հայկա- կան ընկերության շենքի տարածքում պարսիկ Աբու Հասանին պատկանող փոքր շինություն էր գտնվում, որը նա վարձակալության տվեց 25 տարով: Սակայն Երևանի Քաղաքաշինական խորհուրդը, չսպասելով ժամկետի ավարտին, պայմանավորվեց Աբու Հասանի հետ ու նույն տեղում 1876-ին կառուցեց մեզ արդեն հայտնի շենքը: Արխիվներում չի պահպանվել ճարտա- րապետի անունը, սակայն գիտենք, որ շինարարության ղեկավարը գերմանացի կապիտան Ֆոն դեր Նոնեն էր: Մինչև 1920-ը շենքում էր պարսիկ հյուպատոսի նստավայրը, սակայն, երբ բոլոր դեսպանատներն ու հյուպատոսությունները տեղափոխեցին Մոսկվա, այն

հանձնեցին Հովհաննես Թումանյանի ղեկավարած Հայկական օգնության կոմիտեին: Գրողը ստեպ-ստեպ Թբիլիսիից գալիս էր Երևան, և շենքը շատ հարմար էր իր բարեգործական գործունեության համար: Իսկ ահա Թումանյանի մահից հետո՝ 30-ականներին, շենքում բացեցին երեկոյան կուսակցական դպրոց, որտեղ խորհրդային կուսակցականներին գրաճանաչ էին դարձնում: Հետո տունն անցավ հայկական բանակի զինվորական դատախազին: Վերջիվերջո, 1964-ին տա- նը տեղավորվեց նորաստեղծ Պատմական հուշար- ձանների պահպանման հայկական ընկերությունը, որը տարբեր ժամանակներում ղեկավարեցին Մար- տիրոս Սարյանը, Վարազդատ Հարությունյանը, Մո- րուս Հասրաթյանը:

Քողարկված խաչերըՃակատագրի հեգնանքով այս պատմական հուշարձանը ինքը պահպանության կարիք ունի: Հիմա տունը պար- զապես ողորմելի վիճակում է. չի ջեռուցվում, պատերը հնացել են: Մի խոսքով՝ շտապ վերանորոգումն ու վե- րականգնումը կլինեին ճիշտ տեղին: Իսկ պահպանելու այստեղ շատ բան կա: Եվ առաջին հերթին դա ոչ թե բուն շինությունն է, այլ դրա ներսի հարստությունը: Առանձ- նապես աչքի է ընկնում ոչ մեծ մի սենյակ՝ արևելյան ոճով ու 1876-ին արված նախշերով զարդարված. ուղղան- կյուն որմնանկարներ են, որոնցում պարսկական մո- տիվները սահուն միահյուսվում են հայկականներին: «Մուտքի դռան վերևի մասում պատկերված են սար- յակներ, եղջերուներ ու սկիհ: Բոլորը հայկական որմնա- նկարչության տարրեր են, — պատմում է ընկերության

Մարտ-ապրիլ 20145051

ՔԱՂԱՔ Հասցե

Page 53: #3-4, մարտ-ապրիլ 2014

ղեկավար Միքայել Հարությունյանը, — ուշադրություն դարձրեք դիմային պատի կենտրոնի մանրանկարին. գորգ է, որում թաքուն պատկերված է մեծ ու փոքր երկու խաչ»: Առաստաղին էլ հայելու կտորներից խճանկար է, որը՝ Միքայել Հարությունյանի կարծիքով, նույնպես խաչի խորհրդանիշ է: Սրանց հիման վրա որմնանկարների մասնագետ Ռոբերտ Հարությունյանը, որին գիտակ- ները համարում էին որմնանկարի քայլող հանրագի- տարան, պնդում էր, որ սենյակի պատերին նկարող- ները միանշանակ հայեր էին:1876-ից մինչև այսօր պատերի նախշանկարները վերա- կանգնվել են միայն երկու անգամ՝ 1949-ին ու 1974-ին, ընդ որում՝ առանց բնօրինակից շեղվելու: Միքայել

Հարությունյանն էլ երեք անգամ մաքրել է դրանք գույ- ները պայծառացնող հատուկ լուծույթով: Սենյակի ին- տերյերին ներդաշնակ ջահի մասին իր հուշերում գրել է ճարտարապետ յուլի Թամանյանը: Նրա նախաձեռ- նությամբ այն բերեցին Եվրոպայից 1928-ին, երբ շենքը ստացավ էլեկտրական հոսանք: Սենյակում պահվել է նաև հայելիներով փոքր անկյուն՝ պարսիկ հյուպա- տոսի աղոթատեղին:

Անտարբերության զոհըՍակայն ժամանակն ու անտարբերությունն անում են իրենց սև գործը: 1994-ին կտուրը փլվեց՝ ջարդելով հայելուց պատրաստված առաստաղից մի փոքր կտոր: «Լավ է, որ հնարավոր եղավ վերականգնել, — ասում

է Միքայել Հարությունյանը, — բայց խոնավությունից քանդված պատերի հատվածները, կտուրն ու որմնա- նկարներն ունեն մասնագիտական վերականգնման կարիք: Ցավոք, այս բացառիկ ժառանգության հանդեպ անտարբեր է թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը: Մենք բազմաթիվ անգամներ օգնություն ենք խնդրել Մշակույթի նախարարությունից ու այլ մարմիններից, սակայն ապարդյուն, մինչդեռ մեր շենքը Երևանի Կա- պույտ մզկիթից հետո երկրորդն է, որտեղ պահպանվել է 19-րդ դարի որմնանկարչություն»:Ավելացնելու բան չի մնում: Բացի նրանից, որ շենքը պաշտոնապես գտնվում է Երևանի քաղաքապետարա- նի խնամքի ներքո: Վիճակը այդ խնամքից, սակայն, դե- պի լավը բնավ չի փոխվում:

Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության ղեկավար Միքայել Հարությունյանը

Ծովինար Մկրտչյան Մարիամ Լորեցյան

Page 54: #3-4, մարտ-ապրիլ 2014

Կասկադի շինարարությունը, 1980-ականներ

Երևանի ոչ միայն ներկան, այլև ապագան է դժվար պատկերացնել առանց Կասկադի, որի վերանորոգմամբ և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնմամբ մայրաքաղաքի ամենաաշխույժ մասը Օպերայի շրջակայքից ու Հանրապետության հրապարակից տե- ղափոխվեց հենց այստեղ: Կասկադի գաղափարի նախահեղինակը եղել է Ալեքսանդր Թամանյանը, որի մտահղացմամբ այն պետք է միմյանց կապեր քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները: Սակայն նախագիծը սկսեց կյանքի կոչվել միայն 1970-ականների վերջին՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախաձեռ- նությամբ: Հենց նա էլ թամանյանական տարբերակը լրացրեց մոնումենտալ արտաքին աստիճաններով, ներսի երկար շարժասանդուղքներով, բակերի և բացօթյա պարտեզ- ների բարդ ցանցով:Կասկադի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին, սակայն դադարեցվեց 1988-ի երկրաշարժից հետո: Շինարարությունը վերսկսեց միայն 2000-ականներին, երբ այստեղ ժամանակակից արվեստի կենտրոն ստեղծելու գաղափար ունեցավ ամերիկահայ բա- րերար Ջերարդ Գաֆէսճեանը: Այսօր Կասկադն ունի 572 աստիճան, 302 մետր բարձրու- թյուն, 50 մետր լայնություն:

Գաֆէ

սճեա

ն ա

րվես

տի

կենտ

րոն

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

52 Մարտ-ապրիլ 2014

Page 55: #3-4, մարտ-ապրիլ 2014
Page 56: #3-4, մարտ-ապրիլ 2014