21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... ·...

46
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻԱՑԻԱԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇՐՋԱՆ 2013-2014 Ծնողների - Աշակերտների Ձեռնարկ Բոլոր աշակերտները իրականացնում են նպատակները

Transcript of 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... ·...

Page 1: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻԱՑԻԱԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ

ՇՐՋԱՆ

2013-2014

Ծնողների-Աշակերտների Ձեռնարկ

Բոլոր աշակերտները իրականացնում են նպատակները

Page 2: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

LAUSD Ծնողների-Աշակերտների Ձեռնարկի Հովանավորներ

California Credit Union

Chevron Energy Solutions

CVS Caremark

Schools Federal Credit Union

Student Transportation of America

Tyson Foods, Inc.

Page 3: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Բարի գալուստ Լոս Անջելեսի Միացիալ Դպրոցական Շրջանի (LAUSD) 2013-2014 ուսումնական տարի։

Ամեն ուսումնական տարին ներկայացնում է նոր սկիզբ մեր աշակերտների համար, որպեսզի իրենց լավագույնը ցուցադրեն, նոր բաներ սովորեն և ակադեմիորեն սավառնեն։ Ուսուցիչները ջանում են օգնել աշակերտներին իրենց երազանքներին և ամբողջական ակադեմիական հնարավորին հասնել, հատկապես Ձեր օգնությամբ։ Ծնողներն ու խնամակալները՝ մեր առաջին ուսուցիչները, պետք է վստահ լինեն, որ յուրաքանչյուր երեխա, ամենափոքրից ամեամեծը, ժամանակին հասնում է դպրոց, դպրոց է հաճախում ամեն օր և կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Միասին մենք կարող են երաշխավորել, որ բոլոր աշակերտները լավագույն ձևով դրսևորեն իրենց։ Այս տարվա հատուկ նպատակներն են. էականորեն ավելացնել տոկոսային հարաբերությունը այն աշակերտների, որոնք 96 տոկոս և կատարյալ հաճախում ունեն, ավելացնել երրորդ դասարանցիների քանակը, որոնք հմուտ են անգլերեն լեզվից [English Language Arts] և զգալիորեն ավելացնել այն աշակերտների քանակը, որոնք հմուտ են հանրահաշվից։ Այս և այլ թիրախները հիմնաքարերն են ավելի լավ ակադեմիական առաջադիմության։

Սկսած 2013-14 ուսումնական տարվանից դպրոցը սկսելու է կիրառել Common Core Տեխնոլոգիա ծրագիրը, որպեսզի հաջողությամբ վարպետանան Common Core նահանգային ստանդարտներին։ Այս ծրագիրը, երբ ավարտվի, յուրաքանչյուր աշակերտի կտրամադրի թվային շարժական սովորելու սարք։ Սարքը հնարավորություն կտա աշակերտներին գտնել ուսումնական նյութեր և այլ օնլայն ռեսուրսներ։ Յուրաքանչյուր աշակերտից սպասվում է պատասխանատու վերաբերմունք և հնարավորինի չափ խնամք թվային շարժական սովորելու սարքի նկատմամբ։ Հավելյալ մանրամասներ, թե ինչպես ծնողները կարող են օգնել համապատասխան և արդյունավետ ձևով օգտագործել սարքը, կտրամադրվեն սարքը աշակերտին հանձնելու ժամանակ։ Մենք կշարունակենք բարձրորակ կրթություն տրամադրել մեր բոլոր աշակերտներին։ Ոչ մի դեպքում չենք վարկաբեկի մեր՝ բոլոր աշակերտներին քոլեջի համար նախապատրաստված և կարիերայի պատրաստ լինելն ապահովելու նպատակը։ Միասին աշխատելով՝ կհարթենք խոչընդոտները և առաջ կընթանանք այս դժվար ժամանակներում։ Որպես Ձեր Superintendent [կառավարիչ]՝ ես կենտրոնացած եմ բոլոր երեխաներից մեծ ակնկալիքներ սպասելու, աշակերտ առ աշակերտ և դպրոց առ դպրոց ակադեմիական առաջադիմությունը բարձրացնելու և սովորելու, ուսումնասիրելու և առաջադիմելու ուղիները լայլացնելու բոլորի համար, ներառյալ լավագույնների և ամնեափայլուն աշակերտների, որոնք հաճախում են Լոս Անջելեսի Միացիալ Դպրոցական Շրջան։ Ես ուրախ եմ Ձեզանից յուրաքանչյուրի հետ աշխատել, որպեսզի համոզված լինենք, որ մեր երիտասարդները հասնում են ինչ որ բանի։

Dr. John Deasy Dr. John Deasy Superintendent

Page 4: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 333 South Beaudry Avenue, 24th Floor

Los Angeles, CA 90017 Tel. No. (213) 241-6389 Fax No. (213) 241-8953

Անվճար խորհրդի անդամների հեռախոսահամար՝ 1 (877) 772-6273

MARGUERITE POINDEXTER LAMOTTE – ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆ 1 Հեռ.՝ (213) 241 – 6382 Ֆաքս՝ (213) 241 – 8441 Գրասենյակ՝ 333 South Beaudry Avenue, 24th Floor, Los Angeles, CA 90017 Տեղային գրասենյակ՝ 5351 West Adams Blvd, Los Angeles, CA 9001 Հեռ.՝ (323) 939 – 6315 Ֆաքս՝ (323) 939 – 7615 E-mail: [email protected]

MONICA GARCIA – ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆ 2 Հեռ.՝ (213) 241 – 6180 Ֆաքս՝ (213) 241 – 8459 Գրասենյակ՝ 333 South Beaudry Avenue, 24th Floor, Los Angeles, CA 90017 E-mail: [email protected]

TAMAR GALATZAN – ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆ 3 Հեռ.՝ (213) 241 – 6386 Ֆաքս՝ (213) 241 – 8979 Գրասենյակ՝ 333 South Beaudry Avenue, 24th Floor, Los Angeles, CA 90017 Տեղային գրասենյակ՝ 6651 #A Balboa Blvd., Lake Balboa, CA 91406 Հեռ.՝ (818) 654-3785 Ֆաքս՝ (818) 654-3788 E-mail: [email protected]

STEVE ZIMMER – ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆ 4 Հեռ.՝ (213) 241 – 6387 Ֆաքս՝ (213) 241 – 8453 Գրասենյակ՝ 333 South Beaudry Avenue, 24th Floor, Los Angeles, CA 90017 E-mail: [email protected]

BENNETT KAYSER – ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆ 5 Հեռ.՝ (213) 241 – 5555 Ֆաքս՝ (213) 241 – 8467 Գրասենյակ՝ 333 South Beaudry Avenue, 24th Floor, Los Angeles, CA 90017 E-mail: [email protected]

MÓNICA RATLIFF – ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆ 6 Հեռ.՝ (213) 241 – 6388 Ֆաքս՝ (213) 241 – 8451 Գրասենյակ՝ 333 South Beaudry Avenue, 24th Floor, Los Angeles, CA 90017 E-mail: [email protected]

DR. RICHARD VLADOVIC – ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆ 7 Հեռ.՝ (213) 241 – 6385 Ֆաքս՝ (213) 241 – 8452 Գրասենյակ՝ 333 South Beaudry Avenue, 24th Floor, Los Angeles, CA 90017 E-mail: [email protected]

Page 5: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

JOHN E. DEASY, Ph.D. Superintendent

333 South Beaudry Avenue, 24th Floor Los Angeles, CA 90017 Հեռ.՝ (213) 241-7000 Ֆաքս՝ (213) 241-8442

E-mail: [email protected]

ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Educational Support Center - North 6621 Balboa Boulevard Van Nuys, CA 91406 (818) 654-3600

Educational Support Center - West 11380 West Graham Place Los Angeles, CA 90064 (310) 914-2100

Educational Support Center - East 2151 North Soto Street Los Angeles, CA 90032 (323) 224-3100

Educational Support Center - South 1208 Magnolia Avenue Gardena, CA 90247 (310) 354-3400

Educational Support Center – Plus 1 (Superintendent’s District) 333 S. Beaudry Ave., 11th Floor Los Angeles, CA 90017 (213) 241-0100

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

Adult and Career Education (213) 241-3150 Beyond the Bell (213) 241-7900 Board Secretariat (213) 241-7002 Budget Services (213) 241-2100 Chief Financial Officer (213) 241-7888 Chief Operating Officer (213) 241-4133 Communications Office (213) 241-6766 Data Accountability (213) 241-2460 District Nursing Services (213) 202-7580 Early Education Office (213) 241-0415 Education Equity Compliance (213) 241-7682 Emergency Services (213) 241-3889 Equal Opportunity Section (213) 241-7685 Facilities Services (213) 241-4811 Food Services (213) 241-3366 Human Resources (213) 241-6131 Information Technology Division (213) 241-4906 Interscholastic Athletics Office (213) 241-5847 KLCS Channel 58 (213) 241-4000 LAUSD Directory Assistance (213) 241-1000

Magnet Program (877) 462-4798 Maintenance & Operations (213) 241-0352 Office of Independent Monitor (213) 241-6036 Office of Inspector General (213) 241-7700 Office of Curriculum, Instruction & School (213) 241-5333

Support Office of Chief Information Officer (213) 241-4906 Office of the Chief Operating Officer (213) 241-4133 Office of Environmental Health and Safety (213) 241-3199 Office of the General Counsel (213) 241-6601 Office of School Operations (213) 241-5337 Parent Community Services Branch (213) 481-3350 Personnel Commission (213) 241-7800 Public School Choice Information (213) 241-2547 School Operations (213) 241-5337 School Police Department (213) 625-6631 School Report Card (213) 241-5600 Special Education (213) 241-6701 Student Health & Human Services (213) 241-3840 Transportation Services Division (800) 522-8737

Page 6: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱ ԷՋ Հաճախում ................................................................................................................................................................................... 1

Հարգելի բացակայություն .......................................................................................................................................... 1 Անհարգէլի բացակայություն ..................................................................................................................................... 1 Բացակայություն կրոնական նպատակներով ....................................................................................................... 2 Կրոնի համար ազատվելու ժամանակ ծրագիր ...................................................................................................... 2 Դասերի լքում ............................................................................................................................................................... 2

Ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր և բռնություն-Կանխում և արգելում ........................................................................... 2 Ալտերնատիվ դպրոցներ .......................................................................................................................................................... 2 Պահված և կենդանի օրգանիզմներ օգտագործելու ալտերնատիվները ճշգրիտ գիտության դասարաններում ..... 3 Ազբեստի կառավարման ծրագիր ........................................................................................................................................... 3 Ծրագրեր դպրոցից առաջ և հետո ........................................................................................................................................... 3 Blackboard Connect տեղեկացման համակարգ ..................................................................................................................... 3 Կռվարարության [Bullying] և չար կատակներ անելու քաղաքականություն ................................................................. 4 California English Language Development Test (CELDT) Կալիֆորնիայի անգլերեն լեզվի զարգացման տեստ ........... 4 California High School Exit Examination (CAHSEE) Կալիֆորնիայ բարձր դպրոցից դուրս գալու քննություն ............ 4 California State University Early Assessment Program (CSU-EAP) Կալիֆորնիայի Պետական Համալսարանի

նախնական գնահատման ծրագիր .................................................................................................................................. 5 Բջջային հեռախոսներ ............................................................................................................................................................... 5 Աշակերտների տվյալների գրառումների ինֆորմացիայի հետ կապված բարդություններ ........................................ 5 Աշակերտների ազգային պատկանելիության/ռասայի ճանաչման փոփոխություններ ............................................... 5 Բնակավայրը փոխելու/անակնկալ դեպքերի ինֆորմացիա ............................................................................................. 6 Երեխաների նկատմամբ վիրավորանք .................................................................................................................................. 6 Աշակերտների վարքի օրենքներ ............................................................................................................................................. 6 Համակարգված ապահով և առողջ դպրոց գնհատում և կիրառումներ ........................................................................... 6 Զգեստավորվելու օրենքներ/համազգեստներ ...................................................................................................................... 6 Կրթական հնարավորության դպրոցներ ............................................................................................................................... 7 Արտակարգ իրավիճակների պատրաստվածություն – LAUSD ........................................................................................ 7 Արտակարգ իրավիճակների դեպքում պատասխան գործողություններ ........................................................................ 7 Ֆեդերալ և նահանգային օրենքներ, որոնք ազդում են ընտանիքի կրթական իրավունքներին և անձնական

խնդիրներին ......................................................................................................................................................................... 8 Սննդի ծառայության բառին (Café LA) .................................................................................................................................... 8

Սնուցումը և Café LA մենյուներ.................................................................................................................................. 8 Կերակուրի դիմումներ ............................................................................................................................................... 9 USDA ուղեցույցները .................................................................................................................................................... 9

Օտարերկրյա աշակերտների ընդունում .............................................................................................................................. 9 Ազատ արտահայտում, ներառյալ քաղաքական վարք, հանրահավաքներ, ժողովներ, ցույցեր և այլն ..................... 9 Գնահատականը փոխելու պահանջի ընթացքը ................................................................................................................... 10 Հրազենից զերկ ապահով դպրոցներ ...................................................................................................................................... 10 Առողջության ինֆորմացիա ..................................................................................................................................................... 10

Ասթմայի ծրագիր ......................................................................................................................................................... 10 Տարածվող վարակի կանխում ................................................................................................................................... 10 Դեղամիջոցների կառավարում/օգնություն ............................................................................................................ 11 Բերանի առողջության ինֆորմացիա ....................................................................................................................... 11 Ֆիզիկական քննություններ ....................................................................................................................................... 11 2րդ տեսակի շաքարախտի ինֆորմացիա .............................................................................................................. 12

Բարձր դպրոցի ավարտական պահանջները ....................................................................................................................... 12 Խորհրդատվութան բաղադրիչ .................................................................................................................................. 12

Անտուն աշակերտներ ............................................................................................................................................................... 13

Page 7: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Վնասատուների կառավարման միասնական ծրագիր ...................................................................................................... 13 Ինտերնետային կապ ................................................................................................................................................................. 14 Ներդպրոցական աթլեթիկա ..................................................................................................................................................... 14 Աշակերտների արձանագրությունների վայրը .................................................................................................................... 14 Նորություններ ԶԼՄ կապ ......................................................................................................................................................... 15 No Child Left Behind [Ոչ մի երեխա ետ չի մնալու] – Հանրային դպրոցի ընտրություն ................................................. 15 Ոչ խտրականության կոչ .......................................................................................................................................................... 15 Բուժքույր-ընտանիք ընկերակցում ......................................................................................................................................... 16 Հնարավորությունների Փոխանցումներ ................................................................................................................................ 16 Ծնողների կենտրոններ և ծնողների ներառման ուսոցում ................................................................................................. 16 Ծնողների ներգրավումը ........................................................................................................................................................... 16 Ծնողների ներգրավման քաղաքականություն ..................................................................................................................... 16 Ծնողների իրավունքները ......................................................................................................................................................... 17 Ծնողների իրավունքը տեղյակ լինելու .................................................................................................................................. 17 Ծնող/Խնամակալ տարեկան ծանուցմում պահպանակների առկայության ծրգրի մասին ......................................... 17 Թույլտվություններ և աշակերտների փոխադրում .............................................................................................................. 18

Շրջանի մեջ թույլտվություններ և աշակերտների փոխադրում ......................................................................... 18 Շրջանից դուրս թույլտվություններ և աշակերտների փոխադրում ................................................................... 18

Ֆիզիկական պատրաստության տեստ .................................................................................................................................. 18 Աշակերտների հաճախելու տարբերակները ....................................................................................................................... 19 Ժամանակավոր հաշմանդամություն ունեցող աշակերտներ ........................................................................................... 19 Վերականգնում/Ծնողների պատասխանատվություն ........................................................................................................ 19 Դպրոցի Պատասխանատվություն հաշվետվության քարտ Report Card ......................................................................... 19 Դպրոցում հիմնված Medi-Cal ծառայություններ .................................................................................................................. 19 Բնակավայրի դպրոց ................................................................................................................................................................. 20 Դպրոսի ժամանակացույց ........................................................................................................................................................ 20 Սեռական կրթության ծրագրեր, որն համապատասխան է Կալիֆորնիայի բազմակողմանի սեռական առողջության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխման կրթական ակտին .............................................................................................. 20 Սեռական բռնության քաղաքականություն ......................................................................................................................... 22 Հատուկ կրթություն՝բողոքները ընթացք տալու բաժին Complaint Process Unit (CRU)/Ծնողների ռեսուրսների ցանց Parent Resource Network (PRN) ..................................................................................................................................... 22 Ստանդարտացված քննությունների անցկացում և հաշվետվություն Standardized Testing and Reporting (STAR) 22 Աշակերտի պատահարի ապահովագրություն .................................................................................................................... 23 Աշակերտների առողջական ապահովագրություն .............................................................................................................. 23 Աշակետ/դպրոց վարքի կանոններ ......................................................................................................................................... 23 Աշակերտների փնտրումներ .................................................................................................................................................... 24 Աշակերտների անձնական սեփականություն ..................................................................................................................... 24 Երեխաների եվ ընտանեկան ծառայությունների դեպարտամենտի (DCFS) կամ փորձաշրջանի դեպարտամենտի կողմից տնից դուրս խնամքի տեղավորված աշակերտներ ............................................................................................... 24 Հաշմանդամ աշակերտներ և Հատուկ կրթություն .............................................................................................................. 25 Հաշմանդամ աշակերտներ Section 504 .................................................................................................................................. 25 Լրացուվիչ կրթական ծառայություններ ................................................................................................................................ 25 Հեռացում և վտարումներ ......................................................................................................................................................... 25

Դիմում of Կարգապահական Գործողության ......................................................................................................... 27 Վերականգնում վտարումից ...................................................................................................................................... 27

Title IX և աշակերտները ........................................................................................................................................................... 27 Տրանսպորտ-Դպրոցական ավտոբուսներ ............................................................................................................................ 27

Դպրոցական ավտոբուսներում վարքի օրենքներ ................................................................................................. 27 Uniform Complaint Procedures (UCP) Համազգեստի հագնելու համաձայնության ընթացակարգերը ........................ 28 Այցելուներ դպրոցական տերիդորիներում ........................................................................................................................... 28 Williams/Valenzuela Համազգեստի հագնելու համաձայնության ընթացք ....................................................................... 29

Page 8: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ՀԱՃԱԽՈՒՄ Կալիֆորնիայի բազմակողմանի լիաժամկետ կրթության օրենք Կրթության Օրենսգիրքի 48200 Բաժինը նշում է, որ յուրաքանչյուր ոք 6 տարեկանից մինչև 18 տարեկան, որ Գլուխ 2-ի կամ Գլուխ 3-ի (սկսվել է Բաժին 48400-ով) դրույթների համաձայն չի ազատված, ենթակա է պարտադիր լիաժամկետ կրթության։ Յուրաքանչյուր անձ, ով ենթակա է պարտադիր լիաժամկետ կրթության և պարտադիր շարունակող կրթության և չի ազատվում Գլուխ 3-ի (սկսվել է Բաժին 48400-ով) դրույթների համաձայն, պետք է հաճախի հանրային լիաժամկետ ցերեկային դպրոց կամ շարունակող դպրոց կամ դասեր։ Լիաժամկետ, դպրոցական օրվա տևողությունն է, որ նշամակված է կառավարման խորհրդի կողմից դպրոցական շրջանի, որտեղ գտնվում է ծնողներից մեկի կամ օրինական խնամակալի բնակավայրը։ Ձուրաքանչյուր ծնող, խնամակալ կամ այլ անձ, որ հսկողություն ունի կամ պատասխանատու է աշակերտի համար պետք է ուղարկի աշակերտին հանրային լիաժամկետ ցերեկային դպրոց կամ շարունակող դպրոց կամ դասերին լիաժամկետ, որը դպրոցական օրվա տևողությունն է կառավարման խորհրդի կողմից նշանակված դպրոցական շրջանի, որտեղ գտնվում է ծնողներից մեկի կամ օրինական օրինական խնամակալի բնակավայրը։ Լոս Անջելեսի քաղաքային Օրենսգրքի Բաժին 45,04. Ցերեկային պարետային ժամի սահմանափակումները անչափահասների համար։ Անօրինական է որևէ 18 տարեկանից փոքր անչափահասի համար, որը ենթակա է պարտադիր կրթության կամ պարտադիր շարունակող կրթության, միայնակ կամ ուրիշների հետ, ներկա լինեն հանրային փողոցներում, մայրուղիների վրա, ճանապարհների վրա, նրբանցքներում, զբոսայգիներում, խաղահրապարակներում կամ այլ հանրային վայրերում, հանրային շենքերում, վայրերում կամ զվարճանալու և ուտելու վայրերում, թափուր տեղերում կամ որեւէ տեղ, որ բաց է հանրության համար, այն ժամերի ընթացքում, երբ դպրոցը, որը անչափահասը պետք է հաճախեր նորմալ դեպքում աշխատում է կամ օրերի ընթացքում, երբ դպրոցը աշխատում է։ Այս բաժինը չի կիրառվում անմիջապես դպրոցի հարևանությամբ գտնվոշղ հանրային մայթերի դեպքում, դպրոցի մուտքի մոտակայքում կամ դպրոցական տարածքում։ Լոս Անջելեսի County Գլուխ 13,57 - ցերեկային սահմանափակումները անչափահասների համար Անօրինական որևէ անչափահասի համար, որը 18 տարեկանից փոքր է, որը ենթակա է պարտադիր կրթության կամ պարտադիր շարունակող կրթության, «բացակա լինել դպրոցից և գտնվել հասարակական վայրում», իհարկե եթե անչափահասը ունի վավեր պատճառաբանումներից մեկը (տես Բաժին 13.57.020): Այս գլխի նպատակներով, անչափահասը «բացակայում է դպրոցից և հայտնաբերվել է հասարակական վայրում», եթե տվյալ անչափահասը հայտնաբերվել հանգստանալուց, թափառելուց, զբոսնելուց, խաղալուց, կամ աննպատակ վարելուց կամ հեծանիվ քշելուց որեւէ հասարակական փողոցի, պողոտայի, մայրուղու, ճանապարհի , մայթերի վրա, նրբանցքի, այգու, խաղահրապարակի, կամ այլ հանրային տարածքներում, հասարակական վայրերում կամ հանրային շենքերում, զվարճանքի կամ ուտելու վայրում, թափուր տարածքներում, չհսկվող տարածքներում կամ որևէ տեղում, որ բաց է հանրության համար առավոտյան ժամը 8:30 –ից ցերեկվա 1:30-ը, այն օրերի ընթացքում, երբ տվյալ անչափահասը դպրոց պետք է հաճախի։ Յուրաքանչյուր աշակետ պետք է օրական դպրոց հաճախի, իհարկե եթե կա վավեր արդարացում բացակայության համար [Կրթության Օրենսգիրք 48200]։ Խնդրում ենք ձեռնպահ մնալ թույլ ձեր երեխային ունենալ «ծնողի թույլատվությամբ դասալքումներ»։ Այս դասալքումները լավագույնս բնութագրում են որպես բացակայություններ ոչ օրենքով թույլատրելի պատճառներով։ ,Դրանք կարող են ներառել հետևյալները.

• Անձնական գործեր • Մեքենայի խնդիրներ • Ոչ մաքուր շորեր • Վատ խիստ եղանակ • Արշավներ/ցույցեր

Դպրոց հաճախելը կարևոր է ուսումնական առաջադիմության համար։ Աշակերտները, ովքեր ստեղծել դպրոց հաճախելու լավ մոդել շատ ավելի հավանական են լինելու հաջողակ, թե ակադեմիապես և թե սոցիալապես։ Դպրոցներից պահանջվում է ընթացիկ դպրոցական տարվա ընթացքում թարմացնել հաճախելու տվյալները և արձանագրությունները։ Հաճախումների տվյալների և արձանագրություններ ուղղումները և թարմացումները չեն թույլատրվում ուսումնական տարին փակելուց հետո։ Ծնողի / խնամակալի պատասխանատվությունն է տրամադրել փաստաթղթեր աշակերտի դպրոց վերադառնալուց (10) օրվա ընթացքում՝ կանխելու բացակայությունները դասերի լքման վերածելը։

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Հարգելի բացակայելություն. California EC 48205-ը նախատեսում է, որ աշակերտը կթույլատրվի բացակայել դպրոցից, երբ բացակայությունը պայմանավորված է հետևյալով. • հիվանդություն • կարանտին • Բժշկական, ատամնաբուժական, տեսաչափության կամ խիրոպրակտիկ ծառայություններ. • Ներկա լինելու հուղարկավորությանը անմիջական ընտանիքի անդամի, օրինակ, մայր, հայր, տատիկ, պապիկ, եղբայր, քույր, կամ ցանկացած

բարեկամ, որ ապրում է անմիջական ընտանիքից է աշակերտի տանը (մեկ օր է նահագում, երեք օր նահանգից դուրս ), • Ժյուրիի պարտականություն • հիվանդության կամ բժշկական բուժում երեխայի համար, որի համար աշակերտը համարվում է պահող ծնող։ • Արդարացված անձնական պատճառներով, երբ աշակերտի բացակայությունը արդեն պահանջվել գրավոր ծնողի կողմից և հաստատվել տնօրենի

կամ փոխարինողի կողմից։ Բացակայությունները, որ մտնում են այս կատեգորիայի մեջ, ներառում են, սակայն չեն սահմանափակում. • Հոգեկան առողջության բուժում օրվա ընթացքում • Դատարան գնալը • Հաճախելը սգո ծառայության • Կրոնական տոն կամ արարողություն ուենալը • Ներկա լինելը կրոնական մեկուսացման (չպետք է գերազանցի 4 ժամը կիսամյակի ընթացքում) • Վերաքննիչ կարգով հեռացման չեղյալ համարելը • Ներկա լինելը աշխատանքային համաժողովին • «Տանենք մեր դուստրերին և որդինին աշխատանքի օր ®" “Take Our Daughters and Sons to Work Day®”

Ստանալով համապատասխան վերաստուգոմ, որ բացակայությունը տեղի է ունեցել պայմանավորված վերը նշված պատճառներով, դպրոցը կդիտարկի, որպեսզի հարգելի համարի բացակայությունը։ Աշակերտը, որը բացակայում ի դպրոցից վերը նշված հարգելի պատճառներով կթույլատրվի լրացնել բոլոր հանձնարարությունները և տեստերը, որ բաց էր թողել բացակայության ժամանակ, որ կարող է ողջամտորեն հնարավոր լինել տրամադրել, իսկ հետո բավարար ձևով ավարտելու դեպքում, կստանա լիարժեք գնահատական։ Դասի ուսուցիչը, որից բացակայել է աշակերտը կորոշի, թե ինչ առաջադրանքներ աշակերտ կատարի և ինչ ժամանակահատվածում պետք է լրացնել այդ առաջադրանքները։ Տեստերը և հանձնարարականները պետք է ողջամտորեն համարժեք լինեն, սակայն պարտադիր չէ, որ նույնը լինեն, ինչ այն տեստերը և հանձնարարությունները, որ աշակերտը բաց է թողել բացակայության ժամանակ։ ԱՆՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ցանկացած բացակայություն այլ իսկ պատճառներով, որ նշված չէ հարգելի պատճառով բացակայելու մեջ անհարգելի է։ Դպրոցական շրջանը պահանջվում է օրենքով բոլոր բացակայությունների համար բացատրություն պահանջել ծնողից / խնամակալից (գրավոր կամ բանավոր արդարացում) բացակայելուց տաս (10) օրվա ընթացքում: Աշակերտը կարող է դասակարգվել որպես դասերը լքող (տե՚ս Դասերի լքում բաժին) և դա կարող է լինել հիմք ուղղորդման Աշակերտի հաճախելու վերանայման խորհուրդ Student Attendance Review Board (SARB) և քաղաքի կամ շրջանի փաստաբանի գրասենյակ:

A

Page 9: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Աշակերտները, նրանց ծնողների կամ խնամակալների գրավոր համաձայնությամբ, կարող են թույլատրվել դպրոցից բացակայել, որպեսզի մասնակցեն կրոնական արարողությունների, դպրոցի տնօրենի նախնական համաձայնությամբ [Կրթաական Օրենսգիրք Հատված 46014]: Բացի այդ, աշակերտները կարող են բացակայել մասնակցելու կրոնական մեկուսացման [Կրթական Օրենսգիրքի Հատված 48205 (a) (7)], ոըը չպետք է գերազանցի չորս ժամից մեկ կիսամյակի ընթացքում։ Նման բացակայությունները համարվում են հարգելի պատճառով բացակայություններ եւ աշակերտները պատասխանատու են լրացնել բաց թողնված աշխատանքը։ ԿՐՈՆԻ ՀԱՄԱՐ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԾՐԱԳԻՐ 3-5 (K-5 կոնֆիգուրացիա) կամ 4-6 (K-6 կոնֆիգուրացիա) դասարանների աշակերտները նրանց ծնողների կամ խնամակալների գրավոր համաձայնությամբ, կարող են դպրոցից բացակայել՝ ստանալու բարոյական և կրոնական ուսուցում դպրոցի տարածքից դուրս, հետեւյալ պայմանների դեպքում, համաձայն Խորհրդի կանոն 2125-ի և Կրթական օրենսգրքի Բաժին 46014-ի.

• Դպրոցը մասնակցում է Կրոնի համար ազատվելու ժամ ծրագրին։ • Յուրաքանչյուր աշակերտ պետք է ազատվի ոչ ավել, քան 40 րոպե, մեկ անգամ դպրոցական շաբաթվա ընթացքում։ • Ոչ մի աշակերտ նման նպատակներով չպետք է ազատվի դպրոցից ավելի քան չորս օր դպրոցական ամսվա ընթացքում։ • Յուրաքանչյուր աշակերտ պետք է դպրոց հաճախի իր համապատասխան դասարանի համար նախատեսված գոնե նվազագույն դպրոցական

օրը: • Ազատելու ժամը որոշվում տնօրենի կողմից, և լինելու է դպրոցական օրվա նույն ժամը յուրաքանչյուր շաբաթ ցանկացած դասարանի համար՝

խուսափելու կրկնվող դասարանային ընդհատումներից։ ԴԱՍԵՐԸ ԼՔՈՂ Եթե ցանկացած աշակերտ, ով ենթակա է պարտադիր լիաժամկետ կրթության կամ պարտադիր շարունակվող կրթության, բացակայում է առանց վավերական արդարացման երեք լրիվ օր կամ ուշացած / բացակայում է 30 կամ ավելի րոպե դպրոցի օրվա ընթացքում, կամ դրանց որևէ համակցությունը մեկ ուսումնական տարվա ընթացքում, համարվում է դասեր լքող և պետք է զեկուցվի հաճախումների վերահսկողին կամ դպրոցական շրջանի կառավարչին [Կրթության Օրենսգիրք 48260 (a)]։ Աշակերտի նախնական դասակարգման դեպքում դպրոցական շրջանը պետք է օգկագործի Դասալքողի տեղեկացման նամակը՝ տեղեկացնելու հետևյալը աշակերտի ծնողին / խնամակալին [Կրթակության Օրենսգիրք 48260,5], փոստով կամ այլ ընդունելի միջոցներով. • Որ աշակերտը դասերը լքող է։ • Այն, որ ծնողը կամ խնամակալը պարտավոր է ստիպել աշակերտին դպրոց հաճախել։ • Որ ծնողները կամ խնամակալները, որոնք չեն կարող կատարել այդ պարտավորությունը կարող են օրինազանց համարվել եւ ենթակա են քրեական

հետապնդման։ • Որ ալտերնադիվ կրթական ծրագրերը հասանելի են դպրոցական շրջանում։ • Այն, որ ծնողը կամ խնամակալը իրավունք ունի հանդիպել դպրոցի համապատասխան աշխատակիցների հետ, որպեսզի քննարկի և գտնի լուծումներ

աշակերտի դասերը լքելու համար։ • Այն, որ աշակերտ կարող է ենթարկվել քրեական հետապնդման։ • Այն, որ աշակերտը կարող է հեռացման, սահմանափակման կամ ուշացման է աշակերտի վարելու արտոնության ուշացման ենթակա լինել։ • Որ առաջարկվում է, որ ծնողը կամ խնամակալը աշակերտին ուղեկցի դպրոց և դասերին հաճախի աշակերտ հետ մեկ օր: Ցանկացած աշակերտ համարվում է մշտական դասերը լքող, երբ նա զեկուցվում է որպես դասերը լքող (ուսումնական տարվա ընթացքում երեք անհարգելի լրիվ օր բացակայություն կամ ուշացած / բացակայում 30 կամ ավելի րոպե) և շրջանի համապատասխան սպան կամ աշխատակիցը բարեխիղճ ջանք է գործադրել առնվազն մեկ հադիպում կազմակերպելու աշակերտի ծնողի կամ խնամակալի և աշակերտի հետ [Կրթության Օրենսգիրք 48262]. Ցանկացած աշակերտ, ով համարվում է մշտական դասերը լքող կամ անկանոն ներկա դպրոցում կամ մշտապես անհնազանդ է կամ անկարգ են դպրոց հաճախելու ընթացքում, կարող է ուղղորդվել դպրոցի հաճախումների վերանայման խորհուրդ (SARB). SARB-ի ներկայացուցիչը կուղարկի ծանուցում ծնողներին / խնամակալներին, տեղեկացնելով նրանց, ժամը և գտնվելու վայրը SARB խորհրդի ունկնդրման։ Ծանուցումը պետք է նշի, որ աշակերտն ու ծնողները կամ խնամակալները, պահանջվում են հանդիպել Դպրոցական հաճախումների վերանայման խորհրդի (SARB) հետ [Կրթության Օրենսգիրք 48263]։ Եթե որևէ ծնող, խնամակալ, աշակերտ, կամ այլ անձ շարունակաբար և կամովին չի պատասխանում SARB-ի հրահանգների կամ մատուցվող ծառայություններին, SARB-ը կդիմի դպրոցական շրջանին կատարելու և ներկայացնել պատշաճ դատարան քրեական բողոք ծնողի , խնամակալի, աշակերտի, կամ այլ անձի դեմ դատական մեղադրանք անել խախտման համար և կվերահսկի, որ մեղադրանքը հետապնդվի պատշաճ մարմնի կողմից [Կրթական Օրենսգիրք 48263,5]։ Շրջանը համագործակցում է Լոս Անջելես Քաունթիի համայնքի փաստաբանի գրասենյակի և Լոս Անջելեսի քաղաքի փաստաբանի գրասենյակի հետ՝ տրամադրելու ծառայություններ դասերը լքող ուսանողների համար։

ԱԼԿՈՀՈԼ, ԾԽԱԽՈՏ, ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ-ԿԱՆԽՈՒՄ և ԱՐԳԵԼՈՒՄ Ինչպես նշված է քաղաքականության Տեղեկագիր թիվ 3277,1-ում, որ կոչվում է Կանխարգելիչ միջոցառումներն ու պարտադիր ընթացակարգերը այն աշակերտների համար, ովքեր խախտում են օրենքները կապված թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի և այլ հարբեցուցիչների հետ «Լոս Անջելեսի Միացյալ Դպրոցական Շրջանը, չի հանդուրժում թմրադեղերի, ալկոհոլի կամ ծխախոտի օգտագործումը, տիրապետումը կամ վաճառքը ուսանողների կողմից, դպրոցի տերիտորիայում կամ դպրոցական հովանավորությամբ միջոցառումների ժամանակ։ Դպրոցի ադմինիստրատորները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու, չխրախուսելու և վերացնելու թմրանյութերի, ալկոհոլի կամ ծխախոտի օգտագործմումը կամ տիրապետումը դպրոցի տերիտորիայում կամ դպրոցական հովանավորությամբ միջոցառումների ժամանակ»։ Համագործակցելով դպրոցի ոստիկանության և համայնքային գործակալությունների հետ խախտում կատարող աշակերտներին կարգի բերելու համար, ադմինիստրատորները կարող են օգտագործել կանխարգելող կրթություն [prevention education], ուղղակի միջամտություն [direct intervention], վտարում, կամ ձերբակալմում գործի բնույթից ելնելով, որպեսզի դպրոցը զերծ պահեն թմրադեղերից, ալկոհոլից, ծխախոտից և բռնությունից։ Ծնողները և աշակերտները խրախուսվում են օժանդակության համար դիմել են իրենց դպրոց։ Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Ձեր դպրոցի կամ տեղական շրջանի Աշակերտների առողջության և մարդկային ծառայությունների պրոֆեսիոնալին։ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ Կալիֆորնիայի նահանգի օրենսդրությամբ բոլոր դպրոցական շրջաններում պետք է գոյություն ունենան այլընտրանքային դպրոցներ: Կրթության մասին օրենսգրքի 58500 բաժնով այլընտրանքային դպրոց հասկացությունը սահմանվում է որպես դպրոց կամ որևէ դպրոցի ներսում առանձին դասեր անցկացնող խումբ, որը գործում է հետևյալ նպատակներով՝

ա) ընդլայնել աշակերտների հնարավորությունները ինքնուրույնության, նախաձեռնության, բարության, ինքնաբուխության, խելամտության, քաջության, ստեղծագործական ունակությունների, պատասխանատվության և զվարճանքի հմտությունների դրական արժեքներ զարգացնելու ուղղությամբ,

բ) ընդունել, որ ուսուցումը լավագույնս իրականացվում է, երբ աշակերտը սովորում է իր ցանկությամբ, գ) պահպանել կրթական միջավայր, որը առավելագույնս ընլայնում է աշակերտների ինքնամոտիվացիան և խրախուսում է աշակերտներին ազատ

ժամանակ զբաղվել սեփական հետաքրքրություններով: Այդ հետաքրքրությունների շրջանակը լիովին և ինքնուրույնաբար որոշվում է աշակերտի կողմից կամ ամբողջությամբ կամ մասամբ կարող է ուսուցանվել ուսուցչի կողմից կամ պայմանավորված լինել կրթական ծրագրերի ընտրությամբ,

դ) ընդլայնել ուսուցիչների, ծնողների և աշակերտների հնարավորությունները՝ համագործակցաբար ընդլայնելու ուսուցման գործընթացը և դրա առարկան,

ե) ընդլայնել աշակերտների, ուսուցիչների և ծնողների հնարավորությունները մշտապես արձագանքելու փոփոխվող միջավայրին, ներառյալ, բայց ոչ միայն, այն համայնքին, որտեղ տեղակայված է դպրոցը:

B

Page 10: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Եթե որևէ ծնող, աշակերտ կամ ուսուցիչ հետաքրքրված է այլըտրանքային դպրոցների մասին լրացուցիչ տեղեկություններով, ապա նրանք կարող ստանալ օրենքի պատճեները դպրոցների համայնքի պարետից, այս շրջանի վարչական գրասենյակից և յուրաքանչյուր հաճախման կենտրոնի տնօրենի գրասենյակից: Օրենքը, մասնավորապես, իրավասություն է տալիս յուրաքանչյուր շահագրգիռ անձի շրջանի կառավարող մարմնից պահանջել, որպեսզի յուրաքանչյուր շրջանում իրականացվեն այլընտրանքային դպրոցի ծրագրեր: ՊԱՀՊԱՆՎՈՂ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԸ ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ Շրջանի քաղաքականությամբ և Կրթության մասին օրենսգրքի 32255.1 բաժնով սահմանվում է, որ այն աշակերտները, որոնք էթիկայի նկատառումներով չեն ցանկանում մասնակցել գիտական լոբարատորիայի դասերին, որտեղ օգտագործվում են կենդանիներ, պետք է տեղեկացվեն, որ իրենց բացակայությունը հարգելի կլինի և նրանց կտրվի այլընտրանքային գործունեությամբ զբաղվելու հնարավորություն: Գիտական լաբորատորիայում դասերին մասնակցել չցանկացող աշակերտները, որտեղ պետք է օգտագործվեն կենդանիներ, պետք է իրենց ծնողներից կամ խնամակալներից գրություն ներկայացնեն այն մասին, որ պահանջում են այլընտրանքային հանձնարարություն: Այս հանձնարարությամբ պահանջվող աշակերտի կողմից ներդրված ժամանակը և ջանքերը պետք է համարժեք լինեն: ԱՍԲԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Շրջանում յուրաքանչյուր դպրոց ունի Ասբեստի կառավարման նախագիծ «ԱՀԵՐԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» ՙ որտեղ սահմանվում է, թե որտեղ են տեղակայված ասբեստ պարունակող շինարարական նյութերը դպրոցում և ինչ պայմաններում են գտնվում այդ տարածքները: Դպրոցները պարտավոր են տեղեկացնել աշխատակազմին, ծնողներին և օրինական խնամակալներին ասբեստի վերացման աշխատանքների մասին, նախքան դրանք սկսելը: «ԱՀԵՐԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» թարմացվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ և կարող է ներկայացվել վերանայման պահանջի դեպքում: ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ Զանգից այն կողմ մասնաճյուղը (ԶԿՄ) շրջանի գլխավոր կազմակերպությունն է, որը պատասխանատու է դպրոցական ծրագրերից առաջ և հետո իրականացվող բոլոր նախագծերի, ընդլայնված կրթական հնարավորությունների, Լրացուցիչ կրթական ծառայությունների և Աշակերտներին օժանդակ ծառայությունների համար: Ստորև ներկայացված են հակիրճ տեղեկություններ, իսկ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ձեռք բերել զանգելով (213) 241-7900, կամ այցելեով ԶԿՄ կայքէջը՝ www.btb.lausd.net կամ այցելելով ԶԿՄ գրասենյակը 333 South Beaudry Ave., 29th Floor, Los Angeles, CA 90017 հասցեում:

• ԶԿՄ Դպրոցական ծրագրերից առաջ և հետո նախագիծը Լոս Անջելեսի համայնքային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում տրամադրում է ակադեմիկական օժանդակություն, գիտելիքների կատարելագործման և ժամանցի կազմակերպման միջոցառումներ վերապատրաստում անցած աշխատակազմի հսկողության ներքո՝ ապահով, տրամադրող միջավայրում։ ԶԿՄ–ն նաև հովանավորում է բազմազան նախաձեռնություններ այլ գործընկերների հետ միասին, որոնք աշակերտներին տրամադրում են դասավանդման, ուղղորդման, տեսողական և կատարողական արվեստի ծառայություններ և փորձառության այլ հետաքրքիր ձևեր դպրոցի ընտրովի տարածքներում։

• Ընդլայնված ուսուցման հնարավորություններ՝ յուրաքանչյուր դպրոց տրամադրում է ակադեմիական օժանդակություն օրվա ընթացքում և/կամ դասաժամերից դուրս այն աշակերտների համար, որոնք չեն կարողանում բավարարել գնահատականների ստանդարտ մակարդակը և բարձր դպրոցի աշակերտների համար, որոնք պետք է հանձնեն ավարտական քննություն Կալիֆորնիայի բարձր դպրոցում։ ԶԿՄ-ն օժանդակում է ընդլայնված ուսուցման հնարավորություններ ռիսկային աշակերտների համար Միգրանտների կրթության ծրագրի, Ավագ բարձր դպրոցի կրեդիտի վերկանգնման ամառային դպրոցի ծրագրի (եթե ֆինանսավորված է) և այլ հատուկ ծրագրերի միջոցով, երբ այդպիսիք կան։ Զանգից այն կողմ դասավանդման նախագիծը Լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող ծրագիր է, որը հասանելի է իրավասու աշակերտների ծնողներին։

• ԶԿՄ Լրացուցիչ կրթական ծառայություններ ծրագիրը 2001 թվականի՝ Ոչ մի երեխա չպետք է հետ մնա ակտի համաձայն պատասխանատու է Լրացուցիչ կրթական ծառայությունների (ԼԿԾ) կառավարման հարցում՝ ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներից եկող իրավասու աշակերտների համար (որոնք հայտնաբերվում են անվճար և կրճատված կեսօրյա նախաճաշի մասնակցության միջոցով)՝ I կարգի դպրոցներում, որոնք սահմանված են որպես Ծրագրի բարելավման դպրոցներ երկու տարի և ավելի ժամկետով։ ԼԿԾ-ն տրամադրում է ակադեմիական/կրթական ծառայություններ, որոնք մատուցվում են դպրոցից առաջ և հետո, շաբաթ-կիրակի օրերեին կամ կողմնակի ժամանակ՝ նահանգի կողմից լիցենզավորված ծառայություն մատուցողների կողմից։ Իրավասու աշակերտների ծնողներին փոստով ուղարկվում է տեղեկագիր, որում տեղեկություններ կան յուրաքանչյուր ծառայություն մատուցողի և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին։ Որպեսզի երեխան մասնակցի այդ ծրագրերում, իրավասու աշակերտների ծնողները պետք է հայցադիմում լրացնեն համացանցով կամ փոստով ուղարկեն այն ԶԿՄ՝ նախքան վերջնաժամկետը։

• Աշակերտների օժանդակ ծառայություններ՝ ԶԿՄ Աշակերտների օժանդակ ծառայություններ ծրագրով տրամադրվում են ապահով, լիարժեք և վերահսկվող միջոցառումներ, որոնք ուսուցումը տարածում են դասասենյակից և դպրոցի սովորական օրվա ռեժիմից դուրս։ Ծառայությունների շարքում են ստեղծագործական ուսուցման աջակցության ծրագրերի մշակումը և դրանց իրականացումը, ինչպես նաև աշակերտների, դպրոցների, աշխատակազմերի և համայնքների համար նախատեսված օժանդակ ծառայությունները։ Ծրագրերից են Երիտասարդական ծառայություններ (ԵԾ) անվտանգության ցանցը, դպրոցից հետո գիտելիքների կատարելագործման և սպորտային ծրագրերը, որոնք կազմակերպվում են ժամի երեկոյան 6:00–ից՝ դպրոցի դասաժամերից հետո տարրական և միջին դպրոցների համար, Հանգստի և շրջակա միջավայրի կրթության ծրագիրը, որը պահպանում է Կալիֆորնիայի նահանգի գիտական ստանդարտները և ներառում է մարդկային հաղորդակցության միջոցառումներ Քլիըր Քլիք և Փոինթ Ֆերմին հանգստի կրթության կենտրոններում, և այլ ծրագրեր, ինչպես օրինակ «Պատրաստ գնացինք» ծրագիրը, Երիտասարդների զարգացման ծրագիրը, Երիտասարդների համար տրամադրվող ծառայություններ պլյուս ծրագիրը և Քաղաքացիական արտոնագրման կենտրոն ծրագիրը ու Աշխատողների ժամանցի կազմակերպման ծրագիրը։

ԳՐԱՏԱԽՏԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Լոս Անջելեսի դպրոցական շրջանը օգտագործում է ամբողջ շրջանում գործող տեղեկացման համակարգ, որը կոչվում է Գրատախտակի միջոցով կապի և տեղեկացման համակարգ, որի նպատակն է անձնապես հաղորդակցվել ծնողների և աշխատակազմի հետ կապված արտակարգ իրավիճակների, հաճախելիության, դպրոցում կազմակերպվող միջոցառումների և Ձեզ և Ձեր երեխայի համար կարևոր այլ հարցերի հետ։ Գրատախտակի միջոցով կապի ծառայությունը հնարավորություն է տալիս մեզ ուղարկել անձնական ձայնային հաղորդագրություններ Ձեր ընտանիքի բնակատեղ, աշխատատեղ կամ բջջային հեռախոսներին, ինչպես նաև հաղորդակցվել էլեկտրոնային փոստով, տեքստային հաղորդագրություններով և սոցիալական ցանցերով։ Մենք հնարավորություն ունենք կապ հաստատել ցանկացած մարդու հետ շրջանում րոպեների ընթացքում՝ օգտագործելով Գրատախտակի կապի համակարգի հնարավորությունները, որը բարելավում է դպրոցի և շրջանում հաղորդակցությունը ծնողների և աշխատողների հետ: Ծնողների տեղեկացված և նրանց տարբեր միջոցառումներում ներգրաված լինելը հանգեցնում է աշակերտների առաջադիմության բարձրացմանը և ապահովում է աշակերտների անվտանգությունը։ Խնդրում ենք օգնեք մեզ, որպեսզի մեզ մոտ լինեն Ձեր ընթացիկ կոնտակտային տվյալները։ Դուք կարող եք նշել, թե որ հեռախոսի վրա եք ստանում ընդհանուր տեղեկատվական ինֆորմացիան, հաճախելիության և արտակարգ իրավիճակների մասին հաղորդագրությունները՝ լրացնելով Աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվական ձևը։ Ի՞նչ համարներ պետք է տրամադրեմ Գրատախտակի միջոցով կապի համակարգի համար Կան բազմաթիվ իրավիճակներ, երբ դպրոցը կփորձի կապվել Ձեզ հետ։

• Ընդհանուր տեղեկացման հաղորդագրությունները ուղարկվում են վաղ երեկոյան։ Այդ հաղորդագրությունները իրենց բնույթով արտակարգ իրավիճակներին չեն պատկանում և տեղեկացնում են մոտակա միջոցառումների մասին կամ կատարում են հիշեցումներ։

• Հաճախելիության մասին հաղորդագրությունները ընդհանուր առմամբ ուղարկվում են դպրոցի դասաժամերի ընթացքում և վաղ առավոտյան։ Այս հաղորդագրությունները ուղարկվում են տեղեկացնելու համար, որ Ձեր երեխան անհարգելի պատճառով չի հաճախել դպրոց կամ ուշացել է դասերից որոշակի ժամանակահատվածում, կամ ամբողջ դասաօրը։ Ամենահարմար համարը այս դեպքում ցերեկային ժամերին օգտագործվող հեռախոսահամարն է։ Եթե Դուք աշխատում եք, սովորաբար սա Ձեր աշխատանքային համարն է կամ բջջային հեռախոսի համարը։ Եթե ծնողը օրվա ընթացքում գտնվում է տանը, այդ դեպքում օգտագործվում է տան հեռախոսը։ Խորհուրդ է տրվում հաճախելիության մասին հաղորդագրությունները չըդունվեն տան հեռախոսի համարի վրա, եթե օրվա ընթացքում տանը մարդ չկա։

• Արտակարգ իրավիճակներում հաղորդագրությունները հրատապ բնույթ ունեն և ուղարկվում են ցանկացած ժամանակ օրվա ընթացքում։ Դուք պետք է տրամադրեք այն համարը, որը Ձեզ հասանելի է օրվա մեծ մասի ընթացքում, երբ Դուք արթուն եք։ Գրատախտակի միջոցով կապի համակարգը կզանգի բոլոր համարներով, որոնք կան համակարգում, ներառյալ ընդհանուր տեղեկացման և հաճախելիության մասին տեղեկացման համար տրամադրված համարներով՝ ապահովելու համար, որ ծնողների հետ կապ հաստատվի։ Այս համարը պետք է լինի ծնողինը կամ խնամակալինը և ոչ թե այլընտրանքային կոնտակտային անձանցը, որոնք նշված են Աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվական ձևում։ Աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվական ձևում տեղեկությունները կօգտագործվի, եթե դպրոցը չկարողանա կապ հաստատել ծնողի կամ խնամակալի հետ։

• Ուսուցիչների կողմի ուղարկվող հաղորդագրությունները ուղարկվում են տեղեկացնելու համար Ձեզ Ձեր երեխայի ակադեմիական կարգավիճակի, ընդհանուր վարքագծի և աշխատանքային սովորությունների մասին, ինչպես նաև որպեսզի կատարվեն դասարանի հետ կապված հիշեցումներ և տեղեկացումներ։

C

Page 11: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Զանգերի կատարման մասին կարևոր նշումներ՝ 1. Երբ զանգ է գալիս դպրոցից (կամ շրջանից), ապա հաղորդագրություն ստացողի զանգի նույնականացման վրա կերևա դպրոցի անունը (կամ շրջանի)

կամ հեռախոսի համարը։ 2. Հաղորդագրությունը լսելիս՝ ֆոնային ձայնը կարող է համակարգը «կանգնեցնել և նորից միացնել»: Գրատախտակի միջոցով կապի համակարգը

ամենայն զգուշության սահմաններում կարգավորված են այնպես, որ հնարավոր լինի որոշել, թե հաղորդագրությունը հասել է անձին կամ պատասխանող մեքենային կամ ձայնային փոստին, իսկ ֆոնային ձայները կարող են ազդել հաղորդագրության ստացման վրա։ ԵԹե հնարավոր է, տեղափոխվեք ավելի հանգիստ տարածք, կամ հեռախոսի վրա սեղմեք «լռեցնել» կոճակը։

3. Եթե Դուք բաց եք թողել հաղորդագրության որևէ մաս, խնդրում ենք մնալ գծի մեջ և հեռախոսի վրա սեղմել “*” (աստղանիշ) կոճակը՝ ամբողջ հաղորդագրությունը նորից լսելու համար։ Այլընտրանքաբար, դուք կարող են նորից լսել վերջին հաղարդագրությունը զանգելով (877) 737-5291:

4. Խնդրում ենք նկատի ունեցեք, որ Գրատախտակի միջոցով կապի ծառայությունը ներկայումս չի կարող կոդ հավաքել (սա հասանելի կլինի մոտ ապագայում), այնպես որ հոգ տարեք, որ Ձեր տրամադրած համարները լինեն անմիջական կապի համարներ։

Խնդրում ենք վերադարձրեք Աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվական լրացված ձևը դպրոց հնարավորինս շուտ: Եթե Ձեր կոնտակտային տվյալները փոխվեն, կամ կարիք լինի դրանք ուղղել, խնդրում ենք ուղղակիորեն դիմեք դպրոց: Միայն դպրոցը հնարավորություն ունի փոխել Ձեր կոնտակտային տվյալները: Կարևոր է, որ դպրոցը ունենա Ձեր ընթացիկ կոնտակտային տվյալները այնպես, որ դուք կարողանաք ստանալ այդ կարևոր հաղորդագրությունները: Քանի որ տեղեկատվական համակարգը օգտագործվում է արտակարգ իրավիճակներում հաղորդակցության համար, ուստի շրջանը սահմանել է, որ աշակերտները, ծնողները և աշխատակիցները իրավունք չունեն հրաժարվել այդ կարգից: Անձնական բոլոր տվյալները պահպանվում են խստագույն գաղտնիության պայմաններում և Շրջանի անվտանգության քաղաքականություններին համապատասխան: Սպասում ենք Ձեզ հետ հաղորդակցվելուն մոտ ապագայում: ԱՀԱԲԵԿՄԱՆ ԵՎ ԴԵԴՈՎՇԻՆԱՅԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լոս Անջելեսի Միացյալ դպրոցական շրջանը իր պարտավորությունն է համարում ապահովել ապահով և քաղաքակիրթ ուսումնական և աշխատանքային միջավայր: Շրջանը կոշտ դիրքորոշում ունի ահաբեկման, դեդովշինայի դրսևորման և որևէ այլ վարքագծի դեմ, որը խախտում է աշակերտներին, աշխատողների անվտանգությունը և բարեկեցությունը կամ խանգարում է ուսուցման կամ դասավանդման գործընթացին: Շրջանն արգելում է հակընդդեմ վարք ցուցաբերել որևէ մեկի դեմ, որը բողոք է ներկայացնում կամ ով մասնակցում է բողոքի հետաքննման գործընթացում: Այս քաղաքականությունը վերաբերում է բոլոր այլ անձանց, որոնք գտնվում են շրջանի իրավասության տակ: ԼԱՄԴՇ ահաբեկման և դեդովշինայի դրսևորման մասին քաղաքականությունը, որը գրվել է ֆեդերալ, նահանգային և Կալիֆորնիայի Կրթության մասին օրենսգրքի համաձայն, պահանջում է, որ բոլոր դպրոցները և բոլոր աշխատակիցները խթանեն փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և ընդունելությունը աշակերտների և աշխատակիցների միջև: «Հանրային նախնական, տարրական, կրտսեր և ավագ դպրոցի բոլոր աշակերտները և աշխատակիցները ունեն դպորցի տարածք հաճախելու անօտարելի իրավունք, որը ապահով է, անվտանգ և խաղաղ» [Կալիֆորնիայի նահանգի սահմանադրության հոդված 1, բաժին 28(c)]: Սույն քաղաքականությունը ներառում է այն վարքագիծը և գործողությունները, որոնք տեղի են ունենում աշակերտների, շրջանի աշխատակիցների և հարակից չափահասների միջև: Քաղաքականությունը կիրառելի է դպրոցի տարածքում, դպրոցում և շրջանին վերաբերող ծրագրերի, գործողությունների և միջոցառումների ընթացքում, դպրոց ճանապարհվելիս և դպրոցից վերադառնալիս և շրջանի իրավասության շրջանակում գտնվող այլ տարածքներում (Կրթ օրենսգիրք 489009(s)). Ահաբեկումը սահմանվում է որպես միտումնավոր թշնամական գործողություն կամ իրավիճակի ստեղծում, որի նպատակն է առաջացնել էմոցիոնալ, ֆիզիկական կամ հոգեբանական տառապանք: Այդ վարքագիծը կարող է լինել մեկանգամյա կամ կրկնվող և կարող է լինել էլեկտրոնային, անուղղակի, ոչ անուղղակի, բանավոր, ոչ բանավոր, հոգեբանական, սեռական կամ սոցիալական: Կիբեր ահաբեկումը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով (օրինակ՝ տեքստային հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ, բլոգեր, տեղադրումներ) և համապատասխանում է ահաբեկման ազդեցություններին (տե՛ս վերոնշյալը): Այն անձը, որը զբաղվում է կիբեր ահաբեկմամբ դպրոցում կամ դպրոցին վերաբերող միջոցառումների և գործողությունների ժամանակ, ենթակա է կարգապահական տույժի նույնիսկ եթե ահաբեկումը կատարվել է անձնական էլեկտրոնային միջոցի օգտագործմամբ:. Դեդովշինայի դրսևորումը ցանկացած մեթոդ է, որով ընդունվում, պատրաստվում է ընդունման կամ անդամակցման որևէ իրական կամ ցանկալի աշակերտական կազմակերպության կամ աշակերտների խորհրդի, անկախ նրանից այդ մարմինը պաշտոնապես ճանաչված է կրթական ինստիտուտների կողմից, թե ոչ: Ծնողների և աշակերտներին խրախուսվում է աշխատել տեղի դպրոցի վարչության հետ՝ բարձրացնելով ցանկացած խնդիր կամ մտահոգություն: Ծնողների/խնամակալների կամ աշակերտների մտահագությունների մասին առավել տեղեկություններ և օժանդակություն ստանալու համար դիմել Մարդկային հարաբերություններ, բազմազանություն և արդարություն բաժին հետևյալ հեռախոսահամարով՝ (213) 241-5337: Խտրականության/ահաբեկման բողոքներով դիմել Կրթական արդարություն բաժին հետևյալ հեռախոսահամարով՝ (213) 241-7682: ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՍՏ (ԿԱԼՍԹ) Նահանգի օրենսդրությամբ պահանջվում է, որ դպրոցական շրջանները գնահատեն անգլերեն լեզվի մակարդակը բոլոր անգլերեն սովորողների (ԱՍ-ներ) և Կալիֆորնիայի հանրային դպրոց նոր ընդունվողների համար, որոնք կարող են լինել ԱՍ-ներ՝ նպատակ հետապնդելով ստուգել յուրաքանչյուր աշակերտի անգլերենի իմացության մակարդակը լսելու, խոսելու, կարդալու և գրելու հմտություններում: ԿԱԼՍԹ պետք է անցկացվի նոր ընդունվողների հետ իրենց մայրենի լեզվով, եթե այն անգլերենը չի, եթե միայն նրանք չեն գնահատվել Կալիֆորնիայի մեկ այլ հանրային դպրոցում: Այն աշակերտները, որոնք նախկինում համարվել են անգլերեն սովորողներ պետք է հանձնեն ԿԱԼՍԹ ամեն տարի՝ որոշելու անգլերեն լեզվի մակարդակի աճը տարեկան կտրվածքով մինչև որ ԱՍ աշակերտը ստանա մեկ այլ դասակարգում: ԿԱԼՍԹ-ն անցկացվում է այն աշակերտների հետ, որոնք արդեն համարվել են անգլերեն սովորողներ աշնան կիսամյակում հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Դպրոց նոր ընդունվողների դեպքում, որոնց մայրենի լեզուն անգլերենը չէ, ԿԱԼՍԹ պետք է անցկացվի Կալիֆորնիայի հանրային դպրոց ընդունվելուց հետո 30 օրերի ընթացքում: ԿԱԼՍԹ-ի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք կապ հաստատեք Ձեզ երեխայի ուսուցիչների կամ դպրոցի գրասենյակի հետ: Լրացուցիչ տեղեկություններ կան հետևյալ կայքէջում՝ http://www.cde.ca.gov/ta/tg/el/ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԲԱՐՁՐ ԴՊՐՈՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԿԲԴԱՔ) 2006 թվականից սկսած Կալիֆորնիայի բոլոր հանրային դպրոցնում պահանջվում է հանձնել ԿԲԴԱՔ և բավարարել նահանգի և տեղի բոլոր պահանջները՝ բարձր դպրոցի դիպլոմ ստանալու համար: ԿԲԴԱՔ գնահատում է երկու առարկաներ՝ անգլալեզու ընթերցանություն և մաթեմատիկա:

1. Քննության անգլալեզու ընթերցանություն բաժինը բաղկացած է բազմակի ընտրության հարցերից և գրավոր հանձնարարությունից: Բազմակի ընտրության ձևաչափը օգտագործվում է գնահատելու համար բառավերլուծությունը, ընթերցանության ըմբռնումը, գրական մեկնաբանությունը և վերլուծությունը, գրավոր խոսքի ստրատեգիաները և գրավոր խոսքի համաձայնությունները (ուղղագրությունը, քերականությունը և կետադրությունը): Բազմակի ընտրության հարցերից բացի աշակերտներից պահանջվում է գրել ակնարկ կոնկրետ թեմայի վերաբերյալ կամ մեկնաբանել գրական կամ տեղեկատվական որևէ տեքստից հատված:.

2. ԿԲԴԱՔ քննության մաթեմատիկայի բաժինը ներառում է պետական մաթեմատիկայի բովանդակության ստանդարտները: Այն ներառում է վիճակագրություն, տվյալների վերլուծություն և հավանականություն, թվաբանական մտածողություն, չափագրում և երկրաչափություն, հանրահաշիվ և ֆունկցիաներ, մաթեմատիկական տրամաբանություն և Հանրահաշիվ I: Աշակերտները պետք է հաշվելու զարգացած հմտություններ ունենան և իմանան թվաբանության հիմունքները, ներառյալ գիտելիքներ տասնորդական կոտորակների, կոտորակների և տոկոսների մասին: Մաթեմատիկայի քննությունը բաղկացած է բազմակի ընտրության հարցերից:

Page 12: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Առաջին անգամ ԿԱԼՍԹ ոլոր աշակերտներից պահանջվում է հանձնել տասներորդ դասարանում: Այն աշակերտները, որոնք չեն անցնում ԿԱԼՍԹ քննության որևէ կամ երկու բաժիններն էլ տասներորդ դասարանում, լրացուցիչ հնարավորություն կստանան հանձնել քննությունը: Աշակերտները վերահանձնում են միայն այն առարկան (առարկաները), որոնք իրենք հաջողությամբ չեն հանձնել: Դպրոցները օգնում են այն աշակերտներին, որոնք թեստը չեն կարողանում հանձնել: Աշակերտներից պահանջվում է, որ իրենք բավարարեն նահանգի և շրջանի առարկայական և կրեդիտի պահանջները և հաջողությամբ հանձնեն ԿԱԼՍԹ քննության երկու բաժիններն էլ Բարձր դպրոցի դիպլոմ ստանալու և ավարտական արարողությանը մասնակցելու համար: ԿԱԼՍԹ ծրագրի մասին առավել տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք կապ հաստատեք երեխայի հարցերով զբաղվող խորհրդականի հետ: Ծնողները պետք է ստանան թեստի արդյունքները քննության անցկացման ամսաթվից 9-10 շաբաթ հետո: Լրացուցիչ տեղեկություններ տեղադրված է հետևյալ կայքէջում՝ http://www.cde.ca.gov/ta/tg/hs/ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԿՊՀ-ՎԳԾ) ԿՊՀ-ՎԳԾ-ն ծրագիր է 11-րդ դասարանի աշակերտների համար, որոնք ցանկանում են նախօրոք գնահատել իրենց պատրաստվածությունը քոլեջի համար անգլերենի լեզվի ընթերցանության և մաթեմատիկայի քննություններից: ՎԳԾ-ի գնահատականները կարող են օգտագործվել թե Կալիֆորնիայի պետական համալսարանում և թե Կալիֆորնիայի համայնքի քոլեջներում՝ որոշելու համար անգլերեն և մաթեմատիկա արառկաներից դասերի մասնակցությունը: ՍԹԱՐ ԿՊՀ/ՎԳԾ-ի մասին առավել տեղեկություններ ձեռք բերելու համար, խնդրում ենք կապ հաստատեք Ձեզ երեխայի հարցերով զբաղվող խորհրդատուի կամ դպրոցի գրասենյակի հետ: Լրացուցիչ տեղեկություններ կան հետևյալ կայքէջում՝ http://www.cde.ca.gov/ta/tg/sr/ . ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ Լոս Անջելեսի Միացյալ դպրոցական շրջանը (ԼԱՄԴՇ) քաղաքականությամբ արգելվում է բջջային հեռախոսներ կամ էլեկտրանային ազդանշանային միջոցների օգտագործումը աշակերտների կողմից դպրոցի տարածքում՝ դպրոցի կանոնավոր դասաժամերի ընթացքում։ Աշակերտներին թույլ է տրվում ունենալ բջջային հեռախոսներ, փեյջերներ կամ էլեկտրանային ազդանշանային միջոցներ դպրոցի տարածքում՝ պայմանով, որ այդ սարքերը կլինեն «անջատած» ռեժիմում և պահվեն կողպվող պահարանում, մեջքի պայուսակում, դրամապանակում, գրպանում, կամ որևէ այլ տեղ, որը տեսանելի չէ դպրոցի կանոնավոր դասաժամերի ընթացքում։ Աշակերտներին թույլ է տրվում ունենալ բջջային հեռախոսներ, փեյջերներ կամ էլեկտրանային ազդանշանային միջոցներ դպրոցի տարածքում նախքան դպրոցում դասեր սկսելը և դրանցից հետո կամ դպրոցական միջոցառումների ընթացքում, որոնք տեղի են ունենում դպրոցի աշխատանքային ժամերից դուրս։ Շրջանային, նահանգի, պետական և ազգային գնահատումների ժամանակ աշակերտներին արգելվում է օգտվել որևէ արգելված էլեկտրոնային միջոցից թեստի ամբողջ ընթացքում։ Աշակերտները պարտավոր են ենթարկվել, եթե դպրոցի աշխատակազմի կողմից պահանջվում է ցանկացած ժամանակ դադարեցնել բջջային հեռախոսի, փեյջերի կամ այլ ազդանշանային սարքի օգտագործումը նույն դպրոցի աշխատանքային ժամերից առաջ և դրանցից հետո։ Դպրոցի խորհրդի միջոցով դպրոցները կարող են ընդունել առավել խիստ կանոններ բջջային հեռախոսների վերաբերյալ։ Բջջային հեռախոսի օգտագործումը դպրոցի ավտոբուսում պետք է լինի միայն բացառիկ նպատակներով. պահանջվում է թույլտվություն վարորդի կողմից։ Առավել տեղեկությունների համար Դուք կարող եք զանգահարել (800) 522-8737։ Շրջանը պատասխանատու չէ կորած կամ գողացված բջջային հեռախոսների կամ արժեք ներկայացնող այլ անձնական իրերի համար ինչպես օրինակ՝ Այփոդներ, լուսանկարչական ապարատներ, էլեկտրանային խաղեր, ռադիոներ, CD նվագարկիչներ, համակարգիչներ և այլն։ ԱՇԱԿԵՐՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՈՒՄԸ

Ա. Որևէ կամ բոլոր աշակերտների տվյալների ստուգումը/վերանայումը կկատարվի դպրոցի կանոնավոր աշխատանքային ժամերին և կկազմակերպվի այնպես, որ փոխադարձաբար հարմար կլինի թե ծնողի (կամ, եթե տեղին է՝ աշակերտի) և դպրոցի աշխատակցի համար։ Ներկա պետք է լինի շրջանի վկայագրված աշխատակից՝ օժանդակելու և որպես գործի կառավարիչ հանդես գալու համար։ Եթե աշակերտի գործի տվյալների մեջ կան տեղեկություններ այլ աշակերտների մասին, ապա նման նյութեր ստուգել և վերանայել ցանկացող ծնողը (կամ, եթե տեղին է՝ աշակերտը) կարող է տեսնել միայն այն մասը, որը վերաբերում է այդ ծնողի երեխային։ Եթե ծնողը (կամ, եթե տեղին է՝ աշակերտը) պահանջում է աշակերտի գործի տվյալները ամբողջությամբ կամ դրա մի մասը, ապա կտրամադրվի պատճենը։ Կրթական ծառայությունների կենտրոնը կարող է պահանջել 25 ցենտ ($.25) առաջին էջի համար և 10 ցենտ ($.10) յուրաքանչյուր լրացուցիչ էջի համար։ Գնահատականների բացի աշակերտի այլ տվյալների համար Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 49070 մասով սահմանվում է, որ ծնողը (կամ նախկին աշակերտը) կարող է վիճարկել աշակերտի գործում ներառված տվյալները ներկայացնելով գրավոր դիմում գործից տվյալներ հանելու կամ դրանք ուղղելու մասին, որոնք՝

1. ստույգ չեն 2. հիմնված են չհիմնավորված անձնական եզրակացության կամ ենթադրության վրա 3. հիմնված են եզրակացության կամ ենթադրության վրա, որը եզրակացություն կատարողի կոմպետենտության շրջանակից դուրս է 4. հիմնված չեն տվյալ անձի անձնական դիտարկման վրա նշված դիտարկման ժամանակահատվածում և վայրում 5. շփոթեցնող են 6. խախտում են աշակերտի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքները։

Ծնողը կարող է վիճարկել նման տվյալների բովանդակությունը դպրոցի տնօրենի հետ առաջին հանդիպման ընթացքում։ Եթե տնօրենը պաշտպանում է ծնողի վիճարկումը, ապա տվյալները ուղղվում կամ հեռացվում են։ Եթե դպորցի տնօրենը չի պաշտպանում ծնողի վիճարկումը, ապա ծնողը իրավունք ունի բողոքարկել։ Դպրոցի տնօրենի հակառակ որոշման բողոքարկումները պետք է ներկայացվի նախ Կրթական ծառայությունների կենտրոնի դասավանդման բաժնի վերակացուին և Կրթության խորհուրդը կարող է որոշել կազմել անկողմնակալ հանձնախումբ՝ քննելու համար վիճարկման առարկան։ Եթե հանձնախումբը պաշտպանում է ծնողի վիճարկումը, ապա կատարվում է վիճարկվող նյութի ուղղում, հեռացում կամ ոչնչացում։ Եթե ծնողի վիճարկումը վերջնականապես մերժվում է, ապա ծնողը իրավունք ունի գրավոր ներկայացնել իր առարկությունները այդ տեղեկությունների վերաբերյալ։ Այդ գրավոր առարկությունը կցվում է աշակերտի գործի տվյալներին, եթե միայն և քանի դեռ առարկության առարկա հանդիսացած տվյալները չեն փոխվել կամ հեռացվել։

Բ. Գնահատականների վիճարկման համար գոյություն ունի առանձին ընթացակարգ։ Կալիֆորնիայի Կրթության մասին օրենսգրքի 49066 բաժնով սահմանվում է, որ եթե գրասենյակային կամ մեխանիկական սխալ, կեղծարարություն, անբարեխիղճ վերաբերմունք կամ ոչ կոմպետենտություն չկա, ապա յուրաքանչյուր աշակերտի գնահատականը վերջնական է։ Գնահատականների վիճարկումները կկատարվեն Կալիֆորնիայի օրենքի և ԼԱՄԴՇ քաղաքականության համաձայն։ Խնդրում ենք կարդացեք Ծնողների իրավունքը գնահատականը փոխելու պահանջ ներկայացնելու հարցում բաժինը։

Գ. Այն տվյալները կամ տեղեկությունները, որոնք պահվում են դպրոցի աշխատակցի կողմից բացառապես անձնական հղման կամ օգտագործման

համար և որոնք չեն ներկայացվում որևէ այլ անձի, բացառությամբ այդ աշխատակցին փոխարինող անձի, չեն համարվում աշակերտների մասին տվյալներ, որոնք կարել է ստուգել, վերանայել կամ չեն կարող վիճարկվել ծնողի կամ չափահաս աշակերտի կողմից։

Դ. Եթե դպրոցը, որտեղ աշակերտը փորձում է կամ մտադիր է ընդունվել, գրավոր պահանջ է ներկայացնում, ապա այդ աշակերտի կրթության

վերաբերյալ տվյալները ուղարկվում են այդ դպրոցին։ ԲՈՂՈՔՆԵՐԸ Ծնողները իրավունք ունեն բողոք ներկայացնել շրջանի ընթացակարգերի վերաբերյալ, որոնք ազդում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքների վրա՝ բողոքը ներկայացնելով Կալիֆորնիայիա նահանգի կրթության դեպարտամենտ և/կամ Ընտանեկան քաղաքականության համապատասխանության գրասենյակ, ԱՄՆ Կրթության դեպարտամենտ, 400 Maryland Avenue, Washington, D.C. 20201.

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԷԹՆԻԿ/ՌԱՍԱՅԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ 2009-10 թվականներից սկսած, շրջանում պահանջվում է տվյալներ հավաքել ռասայական և էթնիկ պատկանելության մասին դպրոց նոր ընդունվող բոլոր աշակերտների մասին՝ օգտագործելով երկու մասից բաղկացած հարց։ Առաջին մասում հարց է տրվում, թե արդյոք պատասխանողը իսպանական կամ լատինական ծագում ունի։ Երկրորդ մասում պատասխանողից պահանջվում է ընտրել հետևյալ հինգ խմբերում նշված ռասաներից մեկը կամ մի քանիսը՝

Page 13: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

• Ամերիկյան հնդկացի կամ Ալյասկայի բնիկ • ասիացի • Հավայան կղզիների բնիկ կամ Խաղաղ օվկիանոսի այլ կղզաբնակ • սևամորթ կամ աֆրիկացի, ամերիկացի • սպիտակամորթ։

Այն ծնողները/խնամակալները, որոնք ցանկանում են փոխել իրենց երեխաների ներկա էթնիկ կամ ռասայական պատկանելության կատեգորիան, պետք է լրացնեն Աշակերտի էթնիկ/ռասայական նույնականացման ձև, ստորագրեն և վերադարձնեն այն իրենց երեխայի դպրոց։ Եթե Դուք ունեք հարցեր կամ ցանկանում եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ, կապ հաստատեք դպրոցի հաճախման կամ ընդունելության գրասենյակի հետ։ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ/ՀՐԱՏԱՊ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ծնողների, խնամակալների կամ չափահաս խնամողի պարտականությունն է տեղեկացնել դպրոցին հասցեի, հեռախոսի համարի կամ հրատապ որևէ տեղեկության մասին։ Եթե դպրոցը կատարում է իր պարտավորությունները կապված բնակության վայրի մասին տեղեկությունների մասին ծանուցելու պահանջի հետ, ապա 30 օրացուցային օրվա ընթացքում հասցեի փոփոխության մասին ընտանիքի կողմից չտեղեկացնելը կարող է հանգեցնել Դպրոցում սովորելը շարունակելու թույլտվության իրավունքից զրկման։ Ծնողները պետք է որևէ եղանակով հնարավորություն տան ստանալ աշակերտի մասին գրավոր (ԱՄՆ փոստով) և բանավոր (հեռախոս, բջջային) տեղեկություններ։ Աշակերտների առողջությանը և բարեկեցությունը պաշտպանելու համար և խթանելու համար անմիջական հաղորդակցությունը ծնողի/օրինական խնամակալի կամ խնամողի հետ, ԼԱՄԴՇ–ի ԿՕ 49408–ի համաձայն պահանջվում է, որ ծնողը/օրինական խնամակալը տրամադրի հրատապ իրավիճակների մասին ընթացիկ տեղեկություններ պաշտոնական Հրատապ իրավիճակների քարտի միջոցով (Ձև 34-EH-12) և ներկայացնի այն դպրոց. Յուրաքանչյուր ծնող/օրինական խնամակալ կամ խնամող պետք է լրացնի Հրատապ իրավիճակների քարտ յուրաքանչյուր աշակերտի համար, երբ վերջինս ընդունվում է դպրոց։ Հրատապ իրավիճակների մասին տեղեկությունները ներառում են, բայց սահմանափակված չեն հետևյալով՝

• տան հասցեն և ընթացիկ հեռախոսը, ներառյալ բջջային հեռախոսը • աշխատանքի վայրի/բիզնեսի հասցեն և հեռախոսի համարները • բարեկամի/ընկերոջ անունը, հասցեն և հեռախոսի համարները, որոնք իրավունք ունեն դպրոցից վերցնել երեխային և հոգ տանել նրա համար

հրատապ իրավիճակներում, եթե հնարավոր չէ կապ հաստատել ծնողի/օրինական խնամակալի հետ։ Եթե աշակերտը դպրոց գնում և դպրոցից գալիս է դպրոցական ավտոբուսով, պետք է ներառվի նրա երթուղու մասին տեղեկություններ՝ երթուղու համարը, ավտոբուս նստելու և ավտոբուսից իջնելու վայրը։ Հաշմանդամություն ունեցող աշակերտների ծնողները նույնպես պետք է նշեն որևէ չափահասի անուն, որը նախատեսված է երեխային ընդունելու համար հրատապ իրավիճակներում։

Աշակերտներին կարող են տանել միայն այն անձինք, որոնք նշված են հրատապ իրավիճակների քարտում, եթե միայն ծնողը/օրինական խնամակալը չի տրամադրել գրավոր թույլտվություն առանձին դեպքերում։ Ծնողները պետք է թարմացնեն այս տեղեկությունները առնվազն 2 անգամ՝ դպրոցի ուսումնական տարվա ընթացքում։ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ Տեղեկացնելու պարտավորություններ Դպրոցական շրջանի ցանկացած աշխատակից, որը հիմնավոր կասկածներ ունի, որ տեղի է ունեցել երեխայի շահագործում կամ ներկայումս տեղի է ունենում նման շահագործում, օրենքով պարտավոր է երեխայի կասկածվող շահագործման մասին հաշվետվություն ներկայացնել երեխայի պաշտպանության ծառայություններ տրամադրող համապատասխան գործակալություն՝ կամ տեղի ոստիկանություն կամ շերիֆի բաժանմունք, կամ Երեխաների և ընտանիքի ծառայությունների դեպարտամենտ։ ԼԱՄԴՇ դպրոցի ոստիկանության բաժանմունքը (ԼԱԴՈԲ) օրենսդրությամբ չի համարվում երեխայի պաշտպանության ծառայություն տրամադրող գործակալություն։ Ուստի, ԼԱԴՈԲ աշխատակիցները չեն կարող լինել երեխայի շահագործման մասին հաշվետվություններ ստացող մարմին։. Երեխայի կասկածվող շահագործման մասին հաշվետվությունները գաղտնի են՝ կապված նման հաշվետվություն ներկայացնող աշխատակցի ինքնության հետ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՀՎԱԾՔԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ Շրջանը պարտավորված է ապահովել, որ այն աշխատակիցները և բոլոր անհատ անձինք, որոնք աշխատում կամ շփվում են աշակերտների հետ, նրանց հետ վարվեն այնպես, որ նրանց վարքագիծը լինի աջակցող, դրական, պրոֆեսիոնալ և առանց շահագործման։ Շրջանը չի հանդուրժի անհարկի վարքագիծ կամ դրսևորում աշակերտների նկատմամբ կամ նրանց հետ՝ իր աշխատակիցների կողմից կամ որևէ անձի կողմից, որը աշխատում կամ շփվում է աշակերտների հետ։ Ծնողները և խնամակալները, որոնք ունեն հարցեր կամ մտահոգություններ կապված աշխատակիցների կողմից կամ աշակերտների հետ աշխատող կամ շփվող որևէ անձի կողմից աշակերտների նկատմամբ կամ նրանց հետ ցուցաբերվող վարքագծի կամ դրսևորման հետ, խրախուսվում են խոսել դպրոցի վարչության հետ կամ զանգել Կրթական համապատասխանության պահպանման գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով՝ (213) 241-7682։ Կրթության մասին օրենսգրքի 44807 բաժնում նշվում է, որ յուրաքանչյուր ուսուցիչ հանրային դպրոցներում խստորեն պատասխանատու է աշակերտների վարքի համար դպրոց գնալիս և այնտեղից վերադառնալիս, խաղահրապարակում, կամ ընդմիջումների ժամանակ։ Կալիֆորնիայի օրենսդրությամբ աշակերտների նկատմամբ մարմնական պատիժը արգելվում է։ Այնուամենայնիվ, ուսուցիչը, տնօրենի տեղակալը, տնօրենը կամ դպրոցական շրջանի որևէ վկայագրված աշխատակից չի կարող ենթարկվել քրեական հետապնդման կամ քրեական պատժի այն բանի համար, որ իր պարտականությունների կատարման ընթացքում աշակերտի նկատմամբ կիրառել է ֆիզիկական այնպիսի վերահսկողություն, որը օրինականորեն կարող էր կիրառել ծնողը, բայց որը ոչ մի դեպքում չի կարող լինել ավելին, քան ողջամտորեն անհրաժեշտ է կարգը պահպանելու կամ ուսուցման համար բարենպաստ և համապատասխան պայմաններ պահպանելու համար։ Այս բաժնի դրույթները լրացնում և չեն փոխարինում 49000 բաժնի դրույթներին։ ԱՊԱՀՈՎ և ԱՌՈՂՋ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐ Կալիֆորնիայի հանրային դպրոցներից պահանջվում է պահպանել Կալիֆորնիայի Կրթության մասին օրենսգրքի 32281 բաժնի պահանջները, որոնք վերաբերում են «Ապահով դպրոցի պլաններ» կազմելուն: Լոս Անջելեսի Միացյալ դպրոցական շրջանից պահանջվում է պահպանել 2004 թվականի «Երեխայի սննդակարգի և կանանց, նորածինների և երեխաների մասին (ԿՆԵ)» վերաարտոնագրման ակտի պահանջները, որը պահանջում է ստեղծել և վերահսկել տեղական մակարդակով առողջարարական քաղաքականություն: Այս պլաններում ներառված են բռնության կանխարգելման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, ապահով երթևեկության և ճգնաժամերի կանխարգելման հարցերը, ինչպես նաև ներառված է Դպրոցում համակարգված առողջապահության ծրագիրը, որը բաղկացած է առողջարարական քաղաքականությունից: Շրջանը թողարկել է թիվ REF-5511 տեղեկագիրը, Ապահով դպրոցի պլանները, Կանխարգելում – 1-ին հատորը (Ապահով և առողջ դպրոցի համակարգված գնահատում/գործելակերպեր), Արձագանք – 2-րդ հատորը (Արտակարգ իրավիճակներ ընթացակարգեր/գործելակերպեր) և Վերականգնում – 3-րդ հատորը (Վերականգման ընթացացկարգեր/գործելակերպեր), որոնք ծառայում են որպես ուղեցույց ապահով և առողջ դպրոցական միջավայր ստեղծելու համար: Ծնողները կարող են իմանալ ավելին Ապահով և առողջ դպրոցի համակարգված գնահատում/գործելակերպեր ծրագրի մասին տնօրենից և Դպրոցի ապահովության պլանավորման կոմիտեի անդամներից, որոնք պատասխանատու են Ապահով և առողջ դպրոցի համակարգված գնահատում/գործելակերպեր ծրագրի ամենամյա վերանայման և թարմացման համար: Կայքի կառավարիչը կտպի պլանը և պատճենահանի բավարար պատճեներ, որոնք մշտապես հասանելի կլինեն ստուգման համար դպրոցի բոլոր աշխատակիցների և հանրության համար: Պատճեները պետք է տրամադրվեն գլխավոր աշխատակազմի և պետք է հասանելի լինեն այնպիսի վայրերում, ինչպիսիք են հիմնական գրասենյակը, ուսուցչական անձնակազմի ճաշարանը կամ հանգստի սենյակը և վթարային արկղում: ՀԱԳՈՒՍՏԻ ԿԱՆՈՆՆԵՐ/ՀԱՄԱԶԳԵՍՏԵՐ Դպրոցները կարող են սահմանել հագուստի կանոններ, որոնք ողջամտորեն առնչվում են աշակերտների առողջության և անվտանգության խնդիրների հետ: Դպրոցական հագուստի կանոնները և համազգեստի քաղաքականությունները պետք է իրականացվեն այնպես, որ դա համահունչ լինի Միացյալ Նահանգների սահմանադրության առաջին փոփոխությանը և Կալիֆորնիայի սահմանադրության 1-ին հոդվածի 2-րդ բաժնին: Կալիֆորնիայի օրենսդիրը սահմանել է, որ «բանդաների հագուստը» վտանգավոր է առողջության և դպրոցական միջավայրի անվտանգության համար, և, ուստի, նման հագուստ կրելը կարող է սահմանափակվել: Հագուստի բոլոր կանոնները պետք է հավասար լինեն երկու սեռերի համար. աշակերտներին արգելվում է կարգապահական տույժի ենթարկել կամ արգելել նրանց կրել հագուստ կամ զարդարանք, որը սովորաբար նույնացվում է մյուս սեռի հետ:

D

Page 14: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Ա. Հագուստի կանոններ

Բոլոր աշակերտներից պահանջվելու է պատշաճ ուշադրություն դարձնել անձնական հիգիենային, առողջությանը, կոկիկությանը, անվտանգությանը և հագուստի հարմարությանը, ինչպես նաև դպրոցական միջոցառումների ժամանակ արտաքին տեսքին: Բոլոր իրավիճակներում աշակերտի հագուստը և արտաքին հարդարանքը պետք է լինի մաքուր և չպետք է՝ • իրականում շեղի դպրոցի որևէ միջոցառումից կամ խանգարի դրան կամ փաստացիորեն խանգարի աշակերտին մասնակցել որևէ դպրոցական

միջոցառման • վտանգ ներկայացնի աշակերտի անվտանգությանը • ստեղծի առողջության համար վտանգ:

Բ. Համազգեստներ

Կալիֆորնիայի Կրթության մասին օրենսգրքի 35183 բաժնով կառավարող մարմնին թույլ է տրվում սահմանել համազգեստի քաղաքականություն, որը արտոնում է դպրոցներին աշակերտներից պահանջել կրել դպրոցական համազգեստ: Որոշ դպրոցներ, դպրոցների խորհրդատուների հետ միասին, որոշել են ընդունել իրենց ուրույն դպրոցական համազգեստի մասին քաղաքականություններ: Դպրոցների կողմից իրականացվող համազգեստի մասին ցանկացած քաղաքականություն պետք է լինի կամավոր և դրույթ պետք է նախատեսի տնտեսապես անապահով աշակերտների կողմից մասնակցության համար: Ծնողներին պետք է տեղեկացնել, որ իրենք կարող են հրաժարվել դպրոցի համազգեստի քաղաքականությունից: Այն աշակերտները, որոնց ծնողները նախընտրում են չմասնակցել համազգեստի ծրագրին, չպետք է ենթարկվեն կարգապահական տույժի, նրանց նկատմամբ չպետք է դրսևորվի խտրական վերաբերմունք, կամ նրանք չպետք է զրվեն իրավունքներից և արտոնություններից, որոնք, այլապես, հասանելի են այլ աշակերտների:

Վերոնշյալ ուղեցույցերին համահունչ՝ մազերը, բակերը, բեղերը և մորուքը կարող է լինել ցանկացած երկարության և ոճի, իսկ հագուստը կարող է լինել ցանկացած նորաձևության, ոճի կամ դիզայնի, ինչպես որ կորոշեն աշակերտը և նրա ծնողները: ԿՐԹԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐՈՎ ԴՊՐՈՑՆԵՐ Կալիֆորնիայի օրենսդրությամբ բոլոր դպրոցական շրջանները իրավունք ունեն տրամադրել այլըտնրանքային դպրոցներ: Այլընտրանքային դպորցը մի դպրոց է, որը նախագծված է այնպես, որ լավագույնս օժանդակի աշակերտներին իրենց կրթական պահանջների հարցում ավելի փոքր, առավել անձնականացված ուսումնական միջավայրում: Այդ դպրոցներին աջակցում է Ուսումնական պլանների, դասավանդման և դպրոցի օժանդակության գրասենյակը: Կրթական այլընտրանքներով դպրոցները նախագծված են եղել այն աշակերտների համար, որոնք հաջողության չեն հասնում ավանդական դպրոցական միջավայրում: Այլընտրանքային դպրոցները հիմնված են ստանդարտների վրա և նախատեսված են հնարավորություն տալու աշակերտներին իրենց դասընթացը սկսել ակադեմիական տարվա ցանկացած ժամանակահատվածում: Կախված դպրոցի տեսակից և առանձին աշակերտի կարիքներից՝ նպատակն է կա՛մ օգնել աշակերտներին ավարտել բարձր դպրոցի դիպլոմով կամ հետանցում կատարել դեպի ավանդական դպրոց: Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատեք Կրթական այլընտրանքների գրասենյակի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ (213) 241-3759: ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ _ ԼԱՄԴՇ ԼԱՄԴՇ-ի բոլոր դպրոցները մեծ ջանքեր են ներդնում ապահովելու համար, որ աշակետրները և աշխատակիցները պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներին: Յուրաքանչյուր դպրոց ունի մանրամասն Արտակարգ իրավիճակների պլան, որը ուղղորդում է դպրոցի աշխատակազմին արտակարգ իրավիճակներում գործելու համար: Յուրաքանչյուր դպրոց իրականացնում է կանոնավոր վարժանքներ, որոնք բավարարում կամ գերազանցում են պետական պարտադիր պահանջները, ինչպես նաև հարմարություններ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կանոնավոր վարժանքները դպրոցի միջոցառումների մաս են կազմում: Յուրաքանչյուր դպրոց իրականացնում է հետևյալ տեսակի վարժանքներ՝ Հրդեհի դեպքում վարժանք – Յուրաքանչյուր տարրական և միջին դպրոց անցկացնում է այս ընթացակարգը ամիսը մեկ անգամ. Ավագ դպրոցում այն կատարում են յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Երկրաշարժի դեպքում վարժանք – Տարին մեկ անգամ բոլոր դպրոցներում անց է կացվում մեծամասշտաբ վարժություն որպես Կալիֆորնիայի մեծ երկրաշարժի միջոցառման մաս: Այս վարժանքները նախատեսված են անցկացնել աշնանը և ընդգրկում են ամբողջ շրջանը, որի ժամանակ գործնականում կիրառվում են դպրոցի աղետների պլանի բոլոր բաղադրիչները: «Փակի տակ մնալու» վարժանք – Կանոնավոր կերպով դպրոցները վարժվում են, թե ինչպես պետք է արձագանքել վտանգին դպրոցի տարածքում կամ դրան մոտիկ: Տեղում կացարան վարժանք – Կանոնավոր կերպով դպրոցները վարժվում են, թե ինչպես պետք է արձագանքել շրջակա միջավայրի վտանգին դպրոցի տարածքում կամ դրան մոտիկ: Գցելու, ծածկելու, սպասելու վարժանք – Յուրաքանչյուր ամիս դպրոցները օգտագործում են այս վարժանքը աշակերտներին հիշեցնելու համար, թե ինչպես պետք է պաշտպանեն իրենց երկրաշարժի ժամանակ: Պատսպարվելու վարժանք – Կանոնավոր կերպով աշակերտները վարժվում են, թե ինչպես պետք է արձագանքնեն մոտակա տարածքում տեղի ունեցող կրակահերթին կամ պայթյունին: Ծնողներից պահանջվում է ապահովել, որ իրենց աշակերտները ակտիվ մասնակցեն և այս վարժանքներին լրջորեն վերաբերվեն: Այս վարժանքները հանրային դպրոցները դարձնում են ամենաապահով վայրը աշակերտների համար արտակարգ իրավիճակներում: Բացի կանոնավոր վարժանքներ անցկացնելուց, յուրաքանչյուր դպրոցում պահեստավորվում են արտակարգ իրավիճակների համար նախատեսված պաշարներ, որոնք բավական են աշակերտների և աշխատակազմի համար: Այդ պաշարների մեջ մտնում են՝ ջուրը, սնունդը, առաջին բուժօգնության պարագաները, որոնման և փրկարարական պարագաները և սանիտարահիգիենից պարագաները: Այդ պաշարները կանոնավոր կերպով ստուգվում են դպրոցի աշխատակազմի կողմից և տեսչական ստուգումների են ենթարկվում Շրջակա միջավայրի առողջության և անվտանգության գրասենյակի տեսուչների կողմից:

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ Ծնողները պետք է ծանոթ լինեն դպրոցի արտակարգ իրավիճակների ընթացակարգերի հետ: Իմանալը, թե որտեղ գնալ երեխային վերցնելու համար կխնայի ժամանակ և կնվազեցնի անհանգստությունը: Ծնողները պետք է հիշեն, որ դպրոցում գոյություն ունեն արտակարգ իրավիճակների ընթացակարգեր բոլոր աշակերտներին պաշտպանելու համար և որ դպրոցները կհետևեն այդ ընթացակարգերին արտակարգ իրավիճակներում: Ծնողները նաև պետք է հիշեն, որ երեխաները պետք է նրանցից ստանան ուղորդում և աջակցություն արտակարգ իրավիճակներում. այն ծնողները, որոնք ուժեղ և հանգիստ են, կարող են ոգեշնչել երեխաներին լինել նույնիպիսին: Սա բավականին կօգնի վերականգնումը խթանելու և նորմալ կյանքին վերադառնալու հարցում: Այն ծնողները, որոնք հարցեր ունեն իրենց դպրոցի արտակարգ իրավիճակներ հետ կապված ընթացակարգերի մասին, խրախուսվում են կապ հաստատել դպրոցի վարչության հետ: Շրջանի Արտակարգ իրավիճակների պլանի մասին հարցերը պետք է ուղղվեն Արտակարգ իրավիճակների ծառայություններ գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով՝ (213) 241-3889:

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔ Արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում ծնողները պետք է հիշեն, որ հանրային դպրոցները համայնքի ամենաապահով շենքերն են: Օրենսդրությամբ Կալիֆորնիայի հանրային դպրոցները կառուցված են առավել բարձր ստանդարտներով, քան այլ հանրային շենքերը, ինչպես պահանջում է Ֆիլդ ակտով. ուստի, դպրոցները, որպես կանոն, առավել քիչ կվնասվեն, քան բնակելի կամ առևտրային շենքերը: Դպրոցներում կան լայնածավալ Հրդեհներից ապահովագրման համակարգեր, որոնք ներառում են ազդանշաններ և հակահրդեհային համակարգեր՝ նախագծված աշակերտներին և աշխատակազմին պաշտպանելու համար: Սովորաբար, դպրոցները արձագանքում են արտակարգ իրավիճակներին աշակերտներին հնարավոր ամենաապահով վայր տեղափոխելու միջոցով: Հրդեհների կամ երկրաշարժերի դեպքում աշակերտներին կտեղափոխեն դասասենյակից դուրս ապահով հավաքատեղի, որը գտնվում է շենքից հեռու՝ սովորաբար դպրոցի

E

Page 15: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

սպորտդաշտ կամ խաղադաշտ: Փակի տակ մնալու կամ պատսպարվելու դեպքում, աշակերտներին կտեղափոխեն շենքի ներս՝ շենքը որպես պաշտպանական միջոց օգտագործելու համար: Արտակարգ իրավիճակներում, այն ծնողներից, ովքեր ցանկանում են վերցնել իրենց երեխաներին, կարող է պահանջվել գնալ Պահանջի ներկայացման դարպասի մոտ, որը տեղակայված է դպրոցի ներքին սահմանների ներսում և ցույց տալ ինքնությունը հաստատող փաստաթուղթ: Սա հատուկ տեղանք է, որը դպրոցները կօգտագործեն աշակերտներին դպրոցից բաց թողնելու համար: Խնդրում ենք հիշել, որ աշակերտներին բաց կթողեն միայն այն անձի հետ, որի անունը նշված է աշակերտի Արտակարգի իրավիճակների քարտում: Ծնողները պետք է ապահովեն, որ այդ քարտը լինի ընթացիկ և ստույգ: Խնդրում ենք տեղեկացրեք դպրոցին ցանկացած ժամանակ, երբ կփոխվեն արտակարգ իրավիճակների համար նախատեսված կոնտակտային տվյալները: Բռնության վտանգի դեպքում աշակերտներին կպատսպարեն փակ դասասենյակում ցանկացած բանից հեռու, որը կարող է վնասել նրանց: Այնպիսի արտակարգ իրավիճակում, երբ դպրոցի տարածքը պետք է պաշտպանվի, ծնողները չեն կարող վերցնել իրենց երեխաներին մինչև դպրոցի տարածքը կհայտարարվի ապահով իրավապահ մարմինների կողմից: Ծնողները պետք է հասկանան, որ աշակերտներին պատսպարում են ապահով դասասենյակում նրանց անվտանգության համար և բաց կթողնվեն, երբ ապահով կլինի դա անելը: ՖԵԴԵՐԱԼ ԵՎ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ , ՈՐԸ ԱԶԴՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔԻ ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ Դպրոցում պահվող տվյալների անձեռնմխելիությունըը պահպանվում է ֆեդերալ և նահանգային օրենսդրությամբ, որով կարգավորվում են տեղի դպրոցներում կամ դպրոցական շրջանի կենտրոնական գրասենյակում պահվող՝ աշակերտի մասին գրեթե բոլոր տվյալները: Նման տվյալները կարող են ներառել տեղեկություններ հաճախելիության, առողջության, գնահատականների, վարքի, մարմնամարզական կարողությունների կամ դասարանում տեղի ունեցող միջոցառումների մասին: Օրենսդրությամբ, ընդհանուր առմամբ, արգելվում է հրապարակել տեղեկություններ առանց ծնողի, կամ չափահաս աշակերտի (18 տարեկան կամ ավելի բարձր) համաձայնության. Դպրոցի աշխատակցի կողմից զուտ անձնական հղման կամ օգտագործման համար պահվող տվյալների մասին տեղեկությունները չեն համարվում աշակերտի մասին տվյալներ և ենթակա չեն ֆեդերալ կամ նահանգային՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին օրենքների: Եթե այլապես արգելված չէ օրենսդրությամբ, ապա ցանկացած հարազատ ծնող, որդեգրող ծնող կամ օրինական խնամակալ կարող է մուտք գործել և վերանայել իրենց երեխայի դպրոցական տվյալները։ Նաև 16 տարին լրացած և ավելի մեծ աշակերտները (կամ որոնք ավարտել են 10–րդ դասարանը) իրենց տվյալների հասանելիության իրավունք ունեն։ Դպրոցը և շրջանի աշխատակիցները և պաշտոնյաները, որոնք օրինական կրթական հետաքրքրություն ունեն, ունեն աշակերտի տվյալների մասին տեղեկությունների հասանելիության իրավունք՝ առանց ծնողի կամ աշակերտի համաձայնության։ «Օրինական կրթական հետաքրքրությունը» սահմանվում է որպես անհրաժեշտություն աշխատակցի/պաշտոնյայի համար մուտք գործելու աշակերտի տվյալներ՝ իր պարտավորությունները կատարելու նպատակով։ Պահանջի դեպքում՝ դպրոցը բացահայտում է կրթական տվյալները առանց մեկ այլ դպրոցական շրջանի պաշտոնյայի համաձայնության, որտեղ աշակերտը փորձում կամ մտադիր է ընդունվել, կամ արդեն ընդունվել է, եթե բացահայտումը կատարվում է աշակերտի ընդունելության կամ փոխադրման նպատակով։ Ընդհանուր առմամբ, այլ անհատներ կամ գործակալություններ կարող են աշակերտի տվյալների հասանելիության, վերանայման և/կամ ձեռք բերման իրավունք ունենալ դատարանի որոշմամբ, հարազատ ծնողի, որդեգրող ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությամբ կամ օրենքով։ Տեղեկագրի տեղեկությունները սովորական տեղեկություններ են, որոնք դպրոցական շրջանները պահում են աշակերտների մասին։ Աշակերտների տյալների մասին տեղեկությունների այս հատուկ կատեգորիան չի պահանջում գաղտնիության միևնույն մակարդակ, որը պահանջվում է աշակերտների տվյալների մասին տեղեկություններով։ Օրենսդրության համաձայն դպրոցական շրջանը կարող է սահմանել տեղեկագրի տեղեկություների որոշակի կատեգորիաներ և տրամադրել տեղեկագրի տեղեկությունները որոշակի անձանց, պաշտոնյաների և կազմակերպությունների, որոնք համաձայն շրջանի այդ տեղեկությունների մասին իմանալու լեգիտիմ անհրաժեշտություն ունեն։ Ծնողները և/կամ չափահաս աշակերտները իրավունք ունեն սահմանափակել կամ հրաժարվել տեղեկագրի տեղեկությունների ցանկացած մասից։ Բացի դրանից, ծնողները և/կամ չափահաս աշակերտները կարող են հրաժարվել տրամադրել տեղեկագրի տեղեկությունները որոշակի տեղեկություն ստացողների։ Աշակերտին վերաբերող՝ տեղեկագրի տեղեկությունների ցանկացած կետ կամ բոլոր կետերը կարող են տրամադրվել տեղեկություն ստացողներին, եթե միայն չի ներկայացվել գրավոր դիմում չբացահայտելու այդ տեղեկությունները, ինչպես նշված է Տեղեկությունների տրամադրման ձևում, որը ներկայացվում է դպրոցին՝

• անուն • հասցե • հեռախոս • ծննդյան թիվ • դպրոց հաճախելու ամսաթիվը • նախկինում հաճախած դպրոցները։

ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ (ԿԱՖԵ ԼԱ) ԼԱՄԴՇ-ի Սննդի ծառայությունների բաժինը պատասխանատու է Դպրոցի նախաճաշի ամենամեծ ծրագրի (ԴՆԾ) և իր մեծությամբ երկրորդ՝ Դպրոցի լանչի ազգային ծրագրի (ԴԼԱԾ) իրականացման համար Միացյալ Նահանգներում։ Այս ծրագրերում ներառված են մոտավորապես 560,000 աշակերտին տրվող սնունդ, որոնք տրամադրվում են օրական կտրվածքով։ Ծառայություն մատուցելով 673 դպրոցական ճաշարանների և 110 երեխաների խնամքի սննդի ծրագրերի՝ Նյուման սննդի կենտրոնը պատրաստում է ավելի քան 180,000 կերակուրներ ամեն օր և բաժանում է դրանք մոտավորապես 435 դպրոցների, որտեղ հնարավոր չէ սնունդ պատրաստել տեղում։ ԴՆԾ և ԴԼԱԾ ծրագրերը մշակվել են երեխաներին պաշտպանելու համար սովից և թերսնումից՝ տրամադրելով բալանսավորված կերակուրներ։ Նախաճաշից և երկրորդ նախաճաշիկից բացի շատ ԼԱՄԴՇ դպրոցներ առաջարկում են դպրոցից հետո թեթև սննդի ծրագրեր, շաբաթօրյա սննդի ծառայություն և ամառային սննդի ծրագրեր՝ նպատակ հետապնդելով բավարարել աշակերտների պահանջները դպրոցի կանոնավոր աշխատաժամանակից դուրս։ .

ԿԵՐԱԿՐՈՒՄ ԵՎ ԿԱՖԵ ԼԱ ՄԵՆՅՈՒ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋ, ՉԹԵՐՍՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱԿՏ ԴՆԾ և ԴԼԱԾ ուղեցույցերը արդեն 15 տարի է փոփոխվել են։ 2010 թվակնի Առողջ, չթերսնվող երեխաների մասին ակտը մեր ժողովիրդի կողմից մեծ քայլ է առաջ դպրոցներում երեխաներին առողջ սնունդ տրամադրելու հարցում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երրորդ երեխա Ամերկայում այսօր համարվում է ավելաքաշ և գեր, և դպրոները պաշտոնապես առաջնային դեր են կատարում երեխաների գիրության դեմ պայքարի և երեխաների ընդհանուր առողջությունը բարելավելու հարցում։ ԴԼԱԾ և ԴՆԾ փոփոխությունների սննդային մոդելները համպատասխանում են 2005 թվականի «Ամերիկացիների դիետիկ ուղեցույցեր» փաստաթղթին, ինչպես պահանջվում է Ռիչարդ Բ. Ռուսսելի Դպրոցում երկրորդ նախաճաշիկի մասին ակտով։ Փոփոխությունները հիմնվում են Բժշկության ազգային ակադեմիաների ինստիտուտի առաջարկների վրա։ Այդ օրինագծով պարտադիր են համարվում հետևյալ փոփոխությունները առաջիկա մի քանի տարիների համար՝

• ավելացնել մրգերի և բանջարեղենների չափաբաժինները • ավելացնել ամբողջական ցորենի չափաբաժինը • տրամադրել միայն ճարպազերծված և ցածր յուղայնության 1% հեղուկ կաթ • նվազեցնել նատրիումի մակարդակները • նվազեցնել հագեցած ճարպի պարունակությունը սննդի մեջ • օժանդակել բավարարելու դպրոցական երեխաների սնուցման կարիքները՝ պահանջվող էներգետիկ արժեքի սահմաններում։

2002 թվականից սկսած ԼԱՄԴՇ-ը կատարել է սնուցման քաղաքականության էական փոփոխություններ խորհուրդների առաջարկների հիման վրա կազմված Առողջ ըմպելիքների վաճառքը խթանելու և Գիրությունը կանխարգելելու առաջարկներով, որը մեզ առաջատար դիրքում դրեց ժողովրդի մյուս մասի նկատմամբ։ Արդյունքում, մեզ ճանաչում են որպես ազգային լիդեր առողջ սնունդ և առողջ ապրելակերպ խթանելու ջանքերում՝ գիրության, դիաբետի և այլ առողջական խնդիրների դեմ պայքարում։ Բացի դրանից, Սննդի ծառայությունների բաժնի ճաշացուցակը 2011-ից 2012 թվականների համար ստացել է Ոսկե գազար մրցանակը Պատասխանատու բժշկության բժիշկների կոմիտեի (ՊԲԲԿ) կողմից, որը առողջ դիետա խթանող շահույթ չհետապնդող ազգային կազմակերպություն է։ Ներկայում մեր ճաշացուցակները՝

• պլանավորվում են մեր վկայագրված դիետոլոգների կողմից • մենք օգտագործում են ամբողջական ցորենից մթերքներ և անդամակցում են Ամբողջական ցորենի խորհրդին • մենք ամեն օր առաջարկում ենք բազմատեսակ նախուտեստներ, ներառյալ նախուտեստներ բուսակերների համար • մենք կրկնակի ավելացրել ենք մրգերի և բանջարեղենների սպառումը վերջին երկու տարիների ընթացքում • մենք բալանսավորում ենք աշակերտների նախապատվությունները առողջ սննդի առաջարկներով՝ սննդարար կերակրատեսակներ

առաջարկելու նպատակով

F

Page 16: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

• մենք թխում ենք մեր սնունդը – տապակված ուտելիք չկա • որպես Նյուման սննդի կենտրոն մեր ամենօրյա այցելություններ մաս, աշակերտները համտեսում են պոտենցիալ կերակրատեսակներ և

հետադարձ առաջարկներ են կատարում մեր ճաշացանկի վերաբերյալ • մեր ճաշացանկում ընդգրկվելու համար, կերակուրը պետք է ունենա առնվազն 75% աշակերտների կողմից ընդունելիության վարկանիշ։

Մեր ճաշացանկերից կարող եք ծանոթանալ Ձեր երեխայի դպրոցում, մեր կայքէջում կամ schoolmenu.com հասցեում։ Եթե Ձեր երեխային պետք է հատուկ դիետա, խնդրում ենք ձեռք բերեք «Բժշկական հայտարարագիր հատուկ դիետա պահանջելու մասին» ձևը Սննդի ծառայությունների կառավարչից կամ դպրոցի բուժքույրից։ Դուք կարող եք նաև ձեռք բերել այդ ձևը մեր կայքէջում ԾՆՈՂՆԵՐ էջի վրա. Խնդրում ենք կարդացեք Հատուկ դիետայի կարիք ունեցող աշակերտներ (էջ 25) բաժինը լրացուցիչ տեղեկությունների համար։ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐ Աշակերտները կարող են ստանալ անվճար կամ իջեցված գներով սնունդ՝ կախված իրենց ընտանիքի անդամների քանակից և եկամուտից, որը հիմվում է Ֆեդերալ եկամուտ ստանալու իրավունքի ուղեցույցերի վրա: Շատ աշակերտներից պահանջվում է լրացնել սննդի համար ներկայացվող ընթացիկ դիմում յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում:

• Անվճար և իջեցված գներով սննդի դիմումները փոստով ուղարկվում են աշակերտների տները նախքան ուսումնական տարվա սկիզբը: Այդ դիմումները կարելի է ձեռք բերել նաև դպրոցի տարածքում:

• Դիմումներ կարելի է լրացնել նաև առցանց, ներկայացնել էլեկտրոնային եղանակով և դրանց ընթացք կտրվի 48 ժամվա ընթացքում: Խնդրում ենք այցելեք Կաֆե ԼԱ կայքէջը հետևյալ հասցեում՝ http://cafe-la.lausd.net/new-online_meal_application.

• Օգտագործվում են դպրոցի համակարգչային համակարգում առկա հասցեները, ուստի խնդրում ենք ապահովեք, որ Ձեր հասցեն լինի ընթացիկ և ստույգ:.

• Եթե Դուք ստանաք դիմում փոստով, ապա խնդրում ենք լրացրեք այն և փոստով հետ ուղարկել կից ներկայացված հետադարձ ծրարով. սա կարագացնի գործընթացը:

• Յուրաքանչյուր տնից պահանջվում է ներկայացնել միայն մեկ դիմում: Խնդրում ենք մի ներկայացրեք մի քանի դիմում, քանի որ դա կդանդաղեցնի Ձեր դիմումին ընթացք տալու պրոցեսը:

• Երբ Ձեր դիմումը ստացվում է և/կամ դրան ընթացք է տրվում, Ձեր տան հասցեով կուղարկվի նամակ սնունդ ստանալու իրավունքի մասին: • Դիմումներ ընդունվում են ուսումնական տարվա ամբողջ ընթացքում: Եթե Ձեր եկամուտը կամ ընտանիքի անդամների թիվը փոխվում է, Դուք

կարող եք ներկայացնել թարմացված դիմում: Դա ենթակա է ստուգման և պետք է հիմնավորվի փաստաթղթերով: • Մեր կայքէջում կան մանրամասն տեղեկություններ, թե ինչպես լրացնել Սննդի դիմումներ՝ հայերեն, չինարեն, կորեյերեն, վիետնամերեն և

ռուսերեն լեզուներով նույնպես: Նոր դիմում պետք է կցված լինի գործին նոր ուսումնական տարվա առաջին ամսվա ընթացքում. սա կոչվում է «զեղչային շրջան»: «Զեղչային շրջան»-ի ավարտից հետո բոլոր այն աշակերտներից, որոնք գործին կից չեն ունենա նոր դիմում, կպահանջվի վճարել սննդի լրիվ գինը մինչև դիմում ներկայացնելը և սննդից անվճար կամ զեղչված գներով օգտվելու իրավունքը որոշելը: Եթե աշակերտները փող չունեն կամ մոռացել են բերել նախաճաշիկ, բաժինը Ձեր երեխային կտա կես պանրով սենդվիչ և չորս ունցիա հյութ (խնձորի): ԱՄՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԵՐ Բացի ճաշացանկի ուղեցույցերից, Սննդի ծառայությունների բաժինը պետք է պահպանի ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի կանոնակարգերը՝ ստացված սննդի դիմաց փոխհատուցում պահանջելու համար: Այս փոխհատուցումը Սննդի ծառայության բաժնի համար ֆինանսավորման միայն աղբյուրն է: Եթե Դուք հարցեր ունեք կապված Սննդի ծառայությունների հետ, ամենաճիշտը Ձեր երեխայի դպրոցի Սննդի ծառայությունների կառավարչի մոտ գնալն է պատասխանների համար: Նրանք լավատեղյակ են սննդի ծառայության, կերակրի պատրաստման, հիգիենիկ պայմանների, անվտանգության բոլոր կողմերից և առաջարկվող տարբեր ծրագրերից: Մեր ծրագրերի, ինչպես նաև սննդի հետ կապված ռեսուրսների մասին տեղեկություններ մենք առաջարկում ենք նաև մեր կայքէջում:

Հիմնական կոնտակտային համարներ

Սննդի ծառայությունների բաժին (213) 241-6419 or (213) 241-6422 Տնօրենի գրասենյակ (213) 241-2993 Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք մուտք գործեք հետևյալ հասցեով՝ http://cafe-la.lausd.net.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՄԴՇ Օտարերկրյա աշակերտների ընդունելության գրասենյակը (ՕԱԸԳ) իրավունք ունի տրամադրել պահանջվող 1-20 փաստաթղթեր 9-12-րդ դասարանների միջազգային աշակերտներին, որոնք ցանկանում են սովորել ԼԱՄԴՇ-ում Պետական դեպարտամենտի կողմից տրամադրված F-1 կամ J-1 աշակերտական վիզայով: Գործընթացի և օտարերկրյա աշակերտների ընդունելության իրավունքների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, Դուք կարող եք այցելել http://studyinla.net կամ խնդրում ենք զանգահարել՝ (213) 241-3844. ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ , ՆԵՐԱՌՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ , ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ , ՀԱՎԱՔՆԵՐ , ՑՈՒՅՑԵՐ ԵՎ ԱՅԼՆ Աշակերտները ունեն խոսքի ազատության իրավունք և կարող են մասնակցել քաղաքական կամ ազատ խոսքի միջոցառումների, երբ գտնվում են դպրոցի տարածքում: Աշակերտները կարող են տարածել իրենց տեսակետները և կարծիքներն արտահայտող գրականություն: Աշակերտները կարող են հավաքվել դպրոցի տարածքում դասավանդման ժամանակից դուրս՝ իրենց տեսակետները և կարծիքները քննարկելու համար և կարող են մասնակցել խաղաղ ցույցերին դպրոցի տարածքում դասավանդման ժամանակից դուրս: Աշակերտները կարող են կիրառել այս իրավունքները, եթե միայն նրանց խոսքը, արտահայտությունը կամ վարքը անպարկեշտ, անվայել, զրպարտչական, վիրավորական չեն, չեն հրահրում աշակերտներին ոչնչացնել գույք կամ վնաս հասցնել որևէ անձի, կամ էապես ապակայունացնել դպրոցի գործունեությունը: Կալիֆորնիայի օրենսդրությամբ դպրոցի վարչական մարմինները կարող են սահմանել ողջամիտ պարամետրեր այն աշակերտների համար, որոնք ցանկանում են կիրառելի ազատ խոսքի իրենց իրավունքները դպրոցի տարածքում կամ դպրոցի աշխատանքային ժամերին: Դպրոցի վարչական մարմինները կարող են սահմանել սահմանափակումներ ժամանակի, տեղի և այդ ելույթների կամ գործողությունների եղանակի վերաբերյալ՝ նպատակ հետապնդելով պահպանել անվտանգ և խաղաղ դպրոց բոլոր աշակերտների և շրջանի աշխատակիցների համար: Այն աշակերտները, որոնք չեն կատարի դպրոցի վարչական մարմինների հրահանգը կամ չեն պահպանի շրջանի՝ ցույցերի, հավաքների, նստացույցերի մասին քաղաքականության պահանջները, կարող են ենթարկվել կարգապահական տույժի: Այն աշակերտները, որոնք կամավոր լքում են դպրոցի տարածքը կամ դասասենյակը ցույցի ընթացքում, կհրահանգվեն վերադառնալ դպրոցի տարածք կամ դասասենյակ: Այս հրահանգը կատարելուց հրաժարվելու դեպքում կգրանցվի անհարգելի բացակայություն և կարող է հանգեցնել այդ աշակերտի դեմ կարգապահական տույժի: Եթե աշակերտական ցույցը կամ բողոքի ակցիան խանգարում է ընդհանուր հանրությանը, ապա վիճակին կարող է արձագանքել տեղի իրավապահ մարմինը: Չնայած Լոս Անջելեսի Միացյալ դպրոցական շրջանը ընդունում և հարգում է աշակերտի ազատությունը խոսքի իրավունքների առումով, այնուամենայնիվ, շրջանի աշխատակիցները չեն խթանի, հաստատի կամ խրախուսի աշակերտներին մասնակցել որևէ աշակերտական ցույցի, տարածել նյութեր, հավաքվել, նստացույց կամ բողոքի ակցիա անել: Այս հարցի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Ձեր երեխայի դպրոցի վարչական պաշտոնյայի հետ:

Page 17: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Կրթության մասին օրենսգրքի 49066, բաժնի համաձայն ծնողները իրավունք ունեն պահանջել փոխել աշակերտի գնահատականը հետևյալ հիմքերով՝

• սխալ • կեղծարարություն • վատ համբավ, և/կամ • գնահատական նշանակելու կոմպետենտության պակաս:

Երբ հանրային դպրոցում դասավանդվող որևէ դասընթացի համար աշակերտը գնահատական է ստանում, յուրաքանչյուր աշակերտի կողմից ստացված գնահատականը այն գնահատակնն է, որը որոշել է տվյալ դասընթացի ուսուցիչը: Վերոնշյալ հիմքերի բացակայության դեպքում, գնահատականը վերջնական է: Գնահատականը փոխելու ցանկացած պահանջ պետք է ներկայացվի դասասենյակի ուսուցչին գնահատականի մասին հաշվետվություն փոստով ստանալուց հետո 30 օրերի ընթացքում: Որպես հաջորդ քայլ, եթե խնդիրը ուսուցչի հետ լուծում չի ստանում, գրավոր պահանջ է ներկայացվում տնօրենին: Եթե լուծում չի ստացվում, որոշումը կարող է բողոքարկվել Կրթական ծառայության կենտրոն և վերջապես Ուսումնական պլանների, դասավանդման և դպրոցի օժանդակության գրասենյակ: Յուրաքանչյուր քայլի դեպքում ծնողը իրավունք ունի տեղեկություն ներկայացնել ի աջակցություն իր պահանջի: Եթե ցանկանում եք ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ խնդրում ենք հարցրեք Ձեր դպրոցի տնօրենից կամ կապ հաստատել Կրթական ծառայության կենտրոնի հետ թիվ. 1926.1 տեղեկագի ձեռք բերելու համար (Աշակերտի գնահատականը փոխելու պահանջ): ԶԵՆՔԻՑ ԱԶԱՏ՝ ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑՆԵՐ Զենքից ազատ ապահով դպրոցների ֆեդերալն ակտով և Կալիֆորնիայի օրենսդրությամբ արգելվում է հրազեն կրել դպրոցի տարածքներում: Այս օրենքների համաձայն եթե որևէ աշակերտի մոտ գտնվի հրազեն, նա կենթարկվի ձերբակալման և անմիջապես կառաջարկվի վտարել նրան դպրոցից: Վտարման ժամկետը կլինի մեկ տարի: Եթե կառավարող խորհուրդ հայտնաբերի, որ աշակերտի տնօրինության տակ եղել է հրազեն, այն կհեռացնի աշակերտին: «Տնօրինության տակ ունենալ» ներառում, բայց չի սահմանափակվում հետևյալով՝ կողպվող պահարանում պահելը, քսակում պահելը, մեջքի պայուսակում պահելը, ավտոմեքենայի մեջ պահելը: ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Եթե աշակերտը վերադառնում է դպրոց լուրջ և երկարատև հիվանդությունից, վնասվածքից, վիրահատությունից կամ այլ հոսպիտալացումից հետո (ներառյալ հոգեբուժական և թմրամիջոցների կամ ալկոհոլի դեմ հիվանդանոցային պայմաններում բուժում), ապա նա պետք է գրավոր թույլտվություն ունենա Կալիֆորնիայի լիցենզավորված առողջապահական ծառայություն մատուցողի կողմից դպրոց հաճախելու համար, այդ թվում՝ առաջարկներ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու վերաբերյալ: Այն աշակերտը, որը դպրոց է վերադառնում վիրահատական կարերով (կար, ամրակ), էլաստիկ բինտով փաթաթված գիպսով, կոտրվածքների գիպսով, հենակներով, ձեռնափայտով, ճռնիկով կամ սայլակով, պետք է գրավոր թույլտվություն ունենա Կալիֆորնիայի լիցենզավորված առողջապահական ծառայություն մատուցողի կողմից դպրոց հաճախելու համար, որը ներառում է առաջարկներ և/կամ սահմանափակումներ կապված ֆիզիկական ակտիվության, շարժունակության և անվտանգության հետ: Ֆիզիկական կրթության դասից բացակայությունը (10 շաբաթից պակաս) կարող է համարվել հարգելի այս աշակերտի համար, որը չի կարողանում մասնակցել կանոնավոր կամ փոփոխված ուսումնական ծրագրին ժամանակավորապես հիվանդության կամ վնասվածքի պատճառով: Բացակայությունը հարգելի համարելու՝ ծնողի խնդրանքը ընդունելի կլինի մինչև 5 օր տևողությամբ, դանից հետո, գրավոր դիմում է պահանջվում աշակերտի առողջապահական ծառայություն մատուցողից: Դպրոցի ղեկավարությունը կարող է հարգելի համարել ցանկացած՝ մինչև 12 տարեկան աշակերտի բացակայությունը դպրոցից գաղտնի բժշկական ծառայություններ ստանալու նպատակով՝ առանց ծնողի կամ խնամակալի համաձայնության: Աշակերտներին թույլ է տրվում կրել պաշտպանական պարագաներ (գլխարկներ, արևապաշտպան դիմակներ և/կամ արևային ակնոցներ), երբ գտնվում են դրսում ընդմիջմանը, մարզասրահում, և այլն: Դպրոցները կարող են կանոնակարգել արևապաշտպան պարագաների տեսակները Կալիֆորնիայի Կրթության մասին օրենսգրքի 35183.5 բաժնի համաձայն: Դպրոցները պարտավոր չեն տրամադրել պաշտպանիր պարագաներ: Աշակերտները նաև կարող են օգտագործել արևապաշտպան քսուկ (ազատ վաճառքի) որպես թույլատրելի արևապաշտպան միջոց դպրոցում գտնվելու ժամանակ շենքից դուրս միջոցառումների համար:

ԱՍՏՄԱՅԻ ԾՐԱԳԻՐ Աստման դպրոցում բացակայությունների հիմնական պատճառներից մեկն է, որը կարող է ազդել աշակերտի առաջադիմության վրա: ԼԱՄԴՇ բուժական ծառայություններ, աստմայի ծրագիրը առաջարկում է աջակցություն աշակերտներին և ծնողներին աստմայի մասին կրթության միջոցով: Եթե Ձեր երեխան հաճախ բացակայում է աստմայի ախտանշանների պատճառով, հաճախ է գնում բժշկի սենյակ, արտակարգի իրավիճակների սենյակ աստմայի պատճառով, կամ աստմայի հետևանքով վերջերս հոսպիտալացվել է, ապա այդ աշակերտի աստման ամենայն հավանականությամբ լավ չի վերահսկվում: Դուք կարող եք ուղարկել Ձեր երեխային Աստմայի ծրագիր կապ հաստատելով դպրոցի բուժքրոջ հետ կամ զանգահարելով Բուժական ծառայություններ հետևյալ հեռախոսահամարով՝ (213) 202-7534: Աստմայի ծրագիր հղված աշակերտները բարելավում են ախտանշանների վերահսկումը և կրճատում են դպրոցից բացակայության օրերի քանակը: ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ Պարբերաբար կարող են կատարվել վարակիչ հիվանդությունների ստուգումներ: Այն աշակերտը, որի մոտ կասկածվում է վարակիչ հիվանդություն, կհեռացվի դպրոցից մինչև վերաընդունելության ուղեցույցերի պահանջների բավարարումը: Դպրոցից հեռացման և դպրոց վերաընդունման ուղեցույցերը պահպանում են դպրոցական շրջանի, Առողջապահության դեպարտամենտի և Կրթության դեպարտամենտի կողմից սահմանված քաղաքականությունների պահանջները: Վարակիչ հիվանդությունների դեպքում գործելու ուղղորդում տրված է նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և ազգային կազմակերպությունների կողմից: Կոնկրետ հիվանդությունների դեպքում ուղղորդման համար խնդրում ենք ծանոթացեք «Դպրոցներում վարակիչ հիվանդություններ» ձեռնարկին (2005թ.) Աշակերտի բժշկական ծառայություններ կայքէջում՝ http://SMS.lausd.net Աշակերտին դպրոցից ժամանակավորապես հեռացնելը սովորաբար տեղի է ունենում վարակիչ հիվանդությունների դեպքում, որոնց դեպքում առկա են, բայց սահմանափակված չեն հետևյալ պայմանները՝ կոնյուկտիվիտ («սուր վարակիչ կոնյուկտիվիտ»). մաշկային վարակներ («իմպետիգո»), սուր ֆարինգիտ, ջրծաղիկ, քոր, պեդիկուլյոզ և կոկլյուշ («կապույտ հազ»): Դպրոցից հեռացումը կարող է կատարվել անմիջապես կամ դպրոցի աշխատանքային օրվա վերջում, կախված հիանդությունից, դրա վարակելիությունից և շրջանի, տեղի կամ նահանգի քաղաքականությունից: Դպրոց վերաընդունումը հիմնվում է աշակերտի վիճակի և համապատասխան բուժման վրա: Ցանկացած աշակերտ, որին հեռացրել են դպրոցից գրիպի նման ախտանիշներով և/կամ 100 աստիճան կամ ավելի բարձր տենդով, պետք է ախտանիշներ չունենա առվազն 24 ժամ առանց գրիպը նվազեցնող դեղամիջոցների օգտագործման նախքան դպրոց վերադառնալը (REF- 4832.0): Փորձ կարվի տեղեկացնել ծնողներին/խնամակալներին դպրոցում ջրծաղիկի, պեդիկուլյոզի և այլ վարակիչ հիվանդությունների դեպքում, որոնք վտանգ են ներկայացնում աշակերտների համար: Այն աշակերտի ծնողը/խնամակալը, որի համար ջրծաղիկը հատուկ վտանգ է ներկայացնում, պետք է կապ հաստատեն դպրոցի բուժքրոջ հետ: Ռիսկային են համարվում այն աշակերտները, որոնց իմունային համակարգը ազդեցության է ենթարկվում և որոնք որոշ դեղեր են ընդունում քաղցկեղի կամ օրգանների փոխպատվաստման բուժման նպատակով: Պեդիկուլյոզի բուժման և կանխարգելման մասին տեղեկություններ կարող եք ստանալ դպրոցի բուժքրոջից կամ դպրոցի բուժական անձնակազմից: Նոր աշակերտներին դպրոց չեն վերցնի, եթե առողջապահության ծառայություն մատուցող կազամակերպության կամ առողջապահության բաժանմունքի կողմից տրամադրված չէ պատվաստման մասին գրավոր տեղեկանք և եթե պատվաստումները արդի չեն: Այն աշակերտները, որոնք կարիք կունենան ստանալ լրացուցիչ պատվաստանյութի չափաբաժին դպրոց ընդունվելու պահին կամ որոնք չունեն գրավոր տեղեկանք, զրկվում են «զեղչի շրջանի» իրավունքից: Շրջանում նոր բնակվող բոլոր աշակերտները, կամ շրջանում փոխադրում կատարած աշակերտները պետք է ցույց տան, որ իրենց ստացել են ընթացիկ բոլոր պատվաստումները՝ դպրոց ընդունվելու համար: Բացի դրանից, 7-րդ դասարան ընդունվող կամ տեղափոխվող

H

G

Page 18: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

բոլոր աշակերտները պետք է ապացուցեն, որ իրենք ստացել են կոկլյուշ պարունակող պատվաստանյութ (օրինակ՝ Թդափ) 7 տարեկանը լրանալիս կամ դրանից հետո (7-րդ ծննդյան օրը): Բոլոր աշակերտների պատվաստման կարգավիճակը պաբերաբար կվերանայվի: Այն աշակերտները, որոնք չեն բավարարում պետական ուղեցույցերի պահանջները, պետք է հեռացվեն դպրոցից մինչև պահանջների կատարումը: Այն աշակերտները, որոնք ստացել են վարակիչ հիվանդություն, որի համար նրանք պատվաստում չեն ստացել, կարող են հեռացվել դպրոցից առողջապահության բաժանմունքի տնօրինությամբ: Բժիշկը կարող է ազատել Ձեր երեխային որոշ կամ բոլոր պատվաստումներից (օրինակ՝ պայմանավորված առողջական վիճակով): Դուք կարող եք ազատել ձեր երեխային անձնական կամ կրոնական հավատամքների պատճառով: Մանրամասների համար դիմեք Ձեր երեխայի առողջության ծառայություն մատուցողին: Ա. 2011-2012 թվականների նոր օրենքը 7-12-րդ դասարան ընդունվող կամ տեղափոխվող բոլոր աշակերտներից պահանջում է ապացուցել, որ

իրենք ստացել են կոկլյուշ պարունակող պատվաստանյութ (օրինակ՝ Թդափ) 7 տարեկանը լրանալիս կամ դրանից հետո (7-րդ ծննդյան օրը): Բ. 2012թ. հուլիսի1-ից սկսած 7-րդ դասարան մուտք գործող բոլոր աշակերտներից կպահանջվի ներկայացնել ապացույց, որ իրենք ստացել են

կոկլյուշ պարունակող պատվաստանյութ (օրինակ՝ Թդափ) նախքան 7-րդ դասարան գալու առաջին օրը՝ դպրոց հաճախելու համար: Խորհրդակցությունների համար կարող եք դիմել դպրոցի բժշկական անձնակազմին: ԴԵՂԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ/ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 49423, բաժինը սահմանում է, որ ցանկացած աշակերտը, որը դպրոցի կանոնավոր օրվա ընթացքում պետք է ընդունի դեղեր (դեղատոմսով կամ ազատ վաճառքի) կարող է օժանդակություն ստանալ դպրոցի բուժքրոջ կամ դպորցի այլ համապատասխան աշխատակցի կողմից, եթե շրջանային դպրոցը ստանա՝ 1. գրավոր հայտարարություն Կալիֆորնիայի կողմից դեղ նշանակելու համար լիցենզավորված առողջության ծառայություն մատուցողի կողմից,

որի մեջ մանրամասնվում է նման դեղ ընդունելու մեթոդդը, չափը և ժամանակացույցը, և 2. գրավոր հայտարարություն ծնողի կամ խնամակալի կողմից, որով արտահայտվում է ցանկություն, որ դպրոցական շրջանը օժանդակի

աշակերտին առողջության ծառայություն մատուցողի հայտարարության մեջ նշված հարցերի շուրջ: Աշակերտները չեն կարող կրել կամ օգտագործել դեղեր դպրոցի տարածքում առանց գրավոր համաձայնության: Այնուամենանիվ, աշակերտները կարող են կրել և ինքնուրույն օգտագործել որոշ դեղեր (օրինակ՝ աստմայի շնչառական դեղ կամ ինքնասրկսվող ադրենալին), եթե շրջանային դպրոցը ստանա համապատասխան փաստաթղթեր: Սրա մեջ ներառվում է՝ 1. գրավոր հայտարարություն լիցենզավորված առողջության ծառայություն մատուցողի կողմից, որի մեջ մանրամասնվում է դեղի անունը, դեղի

ընդունման մեթոդը, չափը և ժամանակացույցը և որը հաստատում է, որ աշակերտը ինքնուրույն կարող է ընդունել այդ դեղը, և 2. գրավոր հայտարարություն աշակերտի ծնողի կամ խնամակալի կողմից, որով համաձայնություն է տրվում, որ աշակերտը ինքնուրույն ընդունի

դեղի՝ ազատելով դպրոցի բուժքրոջը և այլ բուժ անձնակազմին աշակերտի առողջության ծառայության մատուցողի հետ դեղի հետ կապված որևէ հարցի շուրջ խորհրդակցելու պարտավորությունից և ազատելով շրջանային դպրոցը և դպրոցի աշխատակազմին որևէ բացասական ազդեցության հետ կապված պարտավորությունից:

Աստմայի գործողությունների որոշ ծրագրեր կարող են բավարար լինել, որպեսզի աշակերտը կրի և ինքնուրույն ընդունի աստմայի դեղամիջոց դպորցում: Աշակերտը կարող է ենթարկվել կարգապահական տույժի, եթե դեղը օգտագործվել է ոչ այն եղանակով, որը նշանակվել է: Պահանջվող անկետայի ձևերը կարող եք ստանալ դպրոցի բուժքրոջից կամ վարչական աշխատողից: Դպրոցի բուժ անձնակազմը չի նշանակում կամ չի տալիս դեղերի հետ կապված խորհուրդներ: ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մանկապարտեզի երեխաները, որոնք ընդունվում են հանրային դպրոց կամ առաջին դասարանի աշակերտները, որոնք նախկինում հանրային դպրոց չեն գնացել, պետք է ապացույց ներկայացնեն բերանի խոռոչի առողջության գնահատում անցած լինելու մասին մինչև ուսումնական տարվա մայիսի 31-ը: Այս գնահատումը պետք է անցկացված լինի ոչ շուտ, քան աշակերտի կողմից հանրային դպրոց ընդունվելուց 12 ամիս առաջ: Այս օրենքը ազդում է այն երեխաների վրա, որոնք ներկայումս գնում են մանկապարտեզ կամ առաջին դասարան: Բերանի խոռոչի առողջության գնահատումը պետք է կատարվի լիցենզավորված ատամնաբույժի կողմից կամ կամ այլ լիցենզավորված կամ գրանցված ատամնաբույժ մասնագետի կողմից: Աշակերտի ծնողները կամ օրինական խնամակալը կարող են թույլտվություն ստանալ չպահպանել բերանի խոռոչի առողջության գնահատման պահանջը, եթե նրանք ստորագրեն հրաժարման մասին փաստաթուղթ, որում նշված է, որ իրենք չեն կարողացել գտնել ատամնաբուժարան, որը կընդունի իրենց երեխայի ապահովագրությունը, բավարար միջոցներ չեն ունեցել գնահատում կատաելու համար կամ չեն ցանկացել, որ իրենց երեխայի բերանի խոռոչը գնահատվի: Այն աշակերտների և ընտանիքների համար, որոնք չեն կարողացել պահպանել բերանի խոռոչի առողջության գնահատման պահանջը, պատժի որևէ ձև չկա (օրինակ՝ աշակերտին չեն հեռացնի դպրոցից գնահատման պահանջը չկատարելու կամ հրաժարման մասին փաստաթուղթ ստորագրելու համար): ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐ Բոլոր առաջին դասարանի աշակերտների համար պահանջվում է անցնել համապարփակ ֆիզիկական զննում և առողջության գնահատում, որը համապատասխանում է Երեխայի առողջության և հաշմանդամության կանխարգելման (ԵԱԳԿ) ուղեցույցերի պահանջներին դպրոց մուտք գործելուց 18 ամիսների ընթացքում մինչև առաջին դասարան ընդունվելուց հետո 3 ամիսը: ԵԱԳԿ կամ համարժեք գնահատում կարող է կատարվել մասնավոր հիմունքներով առողջության ծառայություն մատուցողի, առողջության բաժանմունքի կլինիկայի կամ, որոշ դեպքերում շրջանային ԵԱԳԿ աշխատակազմի կողմից: Բոլոր երեխաները, որոնք մուտք են գործում Վաղ մանկության ծրագիր, պետք է անցնեն ֆիզիկական զննում: Չնայած պարտադիր չէ, այնուամենայնիվ ԼԱՄԴՇ-ն առաջին անգամ ընդունվող աշակերտներին խրախուսվում է դպրոցին ներկայացնել հաշվետվություն վերջին ֆիզիկական զննման մասին: Այս նպատակով լրացվող ձևերը կարելի է ձեռք բերել դպրոցի բուժքրոջից: Եթե Ձեր երեխան չունի բժշկական ապահավոգրություն կամ ապահովագրությունը սահմանափակ է, կամ եթե դուք ապահովագրված եք Մեդի-Քալ ծրագրով, ապա Ձեր երեխան կարող է հավակնել անվճար ԵԱԳԿ զննման դպրոցում: Եթե անհրաժեշտ է ցուցաբերել օժանդակությունը ԵԱԳԿ զննման պահանջները բավարարելու համար, խնդրում ենք կապ հաստատեք դպրոցի բուժքրոջ հետ: Եթե ծնողները/խնամակալները չեն ցանկանում, որ իրենց երեխան զննման ենթարկվի դպրոցում (ներառյալ տեսողության և լսողության ստուգում), ապա նրանք պետք է տարեկան կտրվածքով գրավոր հայտարարություն տան այդ մասին, որը ներակայցվում է դպրոցի վարչական պաշտոնյաներին:

Աշակերտի տեսողության կամ լսողության ստուգումը կկատարվի դպրոցում նահանգի մանդատների համաձայն: 7-րդ դասարանի բոլոր աղջիկները և 8-րդ դասարանի բոլոր տղաները կստուգվեն հնարավոր սկոլիոզ հայտնաբերելու նպատակով (ողնաշարի անբնական ծռում): Ծնողներին/խնամակալներին կտեղեկացնեն զննման լրացուցիչ ուշադրություն պահանջող արդյունքների մասին, որոնք ստացվել են պարտադիր ստուգման թեստերի արդյունքում: 9-ից 12-րդ դասարանի յուրաքանչյուր աշակերտ, որը ցանկանում է մասնակցել դպրոցների միջև անցկացվող մարզական մրցույթներին, պետք է անցնի համապարփակ ֆիզիկական զննում յուրաքանչյուր տարի առողջության լիցենզավորված ծառայություն մատուցողի կողմից, որը բավարարում է շրջանի քաղաքականության պահանջները: Եթե աշակերտը չունի անձնական առողջության ծառայություն տրամադրող, դպրոցական մրցույթներին մասնակցության համար զննումները կարող են կատարվել դպրոցի բժիշկների և պրակտիկ բուժքույրերի կողմից ընդունելություն նշանակելու դեպքում: Ընդունելությունների մասին առավել տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք զանգել Աշակերտի բժշկական ծառայությունների գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով՝ (213) 202-7584:

Page 19: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

2-ՐԵ ՏԵՍԱԿԻ ԴԻԱԲԵՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ծանրաքաշ երեխաները և երիտասարդները ավելի հակված են լուրջ առողջական խնդիրներ ունենալու հարցում, այդ թվում՝ 2-րդ տեսակի դիաբետներ, արյան բարձր ճնշում, սրտի հիվանդություններ և աստմա: Եթե ստուգումներ չանցկացվեն, ապա դիաբետը կարող է առավել խորը բարդություններ առաջացնել, ինչպես օրինակ երիկամների անբավարարություն, կուրություն, սրտի կաթված և անդամահատումներ: Կալիֆորնիայի Կրթության դեպարտամենտը, ազգային և տեղական առողջապահական գործակալությունների հետ համատեղ, մշակել է 2-րդ տեսակի դիաբետի տեղեկատվական թերթիկ, որոնք կտրամադրվեն առաջիկա յոթերորդ դասարանի աշակերտների ծնողների և խնամակալներին 2010 թվականի հուլիսի 1-ից: «Ի՞նչ է դիաբետը» տեղեկատվական թերթիկը պետք է տրվի բոլոր ընթացիկ և նոր ընդունվող 7-րդ դասարանի աշակերտներին ընդունման պահին կամ ընդհանուր դասաժամին:

ԲԱՐՁՐ ԴՊՐՈՑ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 2005 թ. հուլիսի 14-ին ԼԱՄԴՇ Կրթության խորհուրդը հաստատել A-G Որոշումը A-G դասընթացի շարքի իրականացման միջոցով հաստատել ընթերցանության և թվաբանության բազային հմտությունների ձեռքբերման հավասար իրավունքը՝ որպես ավագ դպրոցը ավարտելու պահանջ: 2008 թվականի հուլիսի 1-ից սկսած A-G Որոշումը սահմանում է, որ բոլոր աշակերտները պետք է անցնեն A-G դասընթաց ավարտելու համար, որը բաղկացած է տասնհինգ առարկաներից որպես քոլեջ ընդունվելու նախապատրաստական մաս (ԼԱՄԴՇ-ի տեղեկագիր 2513.1): Բոլոր իններորդ դասաարանի աշակերտները, որոնք ընդունվել են ԼԱՄԴՇ բարձր դպրոց 2008 թվականի աշնանը (2012թ. և դրանից հետո ավարտական դասարան) պետք է անցնեն A-G դասընթացների ամբողջ շարքը: Տասերորդ դասարանի գարնան կիսամյակից սկսած աշակերտներին և նրանց ծնողներին թույլ է տրվում դիմել A-G դասընթացի պահանջից ազատվելու՝ դասընթացի փոխարինման փաստաթղթի համար ավագ դպրոցը ավարտելու համար (հավելված Ա): Դասընթացից ազատվելու փաստաթուղթ կտրվի այն աշակերտներին, որոնք ցանկանում են ազատվել 3-րդ դասարանի մաթեմատիկայի և միջազգային լեզուներ շարքից միայն: Հրաժարված առարկաները կարող են փոխարինվել միայն A-G առարկաներով: Դպրոցը կտեղեկացնի աշակերտներին և ծնողներին/խնամակալներին քոլեջ ընդունվելու և հետ միջնակարգ կրթության բոլոր հետևանքների մասին: Յուրքանչյուր աշակերտ կկազմի բարձր դպրոցի առարկայական պլան և կարիերայի ուղի իր ծնողի/խնամակալի և դպրոցի խորհրդատուի հետ միասին: Այս գործընթացը կիրառելի է 2012-ից 2015 թթ. ավարտական դասարանների համար:

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ Միջին դպրոց/բարձր դպրոց լրացուցիչ խորհրդատվական ծրագիրը (AB1802) պահանջում է, որպեսզի անցկացվեն աշակերտ, ծնող և խորհրդատու տարեկան խորհրդակցություններ 7-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար: Երբ երեխան ընդունվի միջին դպրոց, ապա ծոնղները/խնամակալները և աշակերտը կաշխատեն խորհրդատուի հետ Անհատական ավարտական պլան (ԱԱՊ) կազմելու համար և երբ աշակերտը ընդունվում է բարձր դպրոց, նրանք կվերանայեն ԱԱՊ-ն տարեկան կտրվածքով: SB 405 ընդլայնում է պահանջները, պահանջելով վերանայել աշակերտի համար հասանելի դպրոցական, ակադեմիական և կարիրեայի հնարավորությունների համար նպատակները և բացատրել դասընթացը և ակադեմիական առաջընթացի պահանջները, որոնք պահանջվում են չորս տարի տևողությամբ քոլեջ ընդունվելու համար: Այն աշակերտները, որոնք չեն բավարարում A-G պահանջները, պետք է հայտնաբերվեն և վերահսկվեն: Սա կատարվում է ի լրումն AB 347-ի, որը պահանջում է լրացուցիչ տեղեկացում, խորհրդատվություն, ծառայության վերահսկում և աշակերտի մասին փաստաթղթերի ամրագրում (2006, 2007թթ. դասարաններ և դրանից հետո), որոնք բավարարում են ավարտական բոլոր պահանջները, բայց չեն հանձնել ԿԲԴԱՔ երկու մասերն էլ:

LAUSD

ԲԱՐՁՐ ԴՊՐՈՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Առարկա

Ավարտ. տարիներ 2014 և 2015 Ավարտ. տարի 2016 Ավարտ. տարի 2017

Պատմություն/Հասարակական գիություններ – A (2 տարի)

30 կրեդիտ

Անգլերեն – B (4 տարի) 40 կրեդիտ Մաթեմատիկա – C (3 տարի) 20 կրեդիտ

Բնագիտություն – D (2 տարի)

20 կրեդիտ Կենսաբանություն/Կենդանական աշխարհ, Գիություն - 10 կրեդիտ և Բնական գիտություններ- 10 կրեդիտ

Անգլերենից բացի այլ լեզու – E (2 տարի)

Ավագ դպրոցը ավարտելու պահանջ չէ, բայց նվազագույնը 2 տարի կամ 20 կրեդիտ է անհրաժեշտ բավարարելու համար Կալիֆորնիայի համալսարան և Կալիֆորնիայի պետական համալսարան ընդունելության պահանջները

Տեսողական և կատարողական արվեստ – F (1 տարի) 10 կրեդիտ

Ֆակուլտատիվ դասընթաց – G (1 տարի)

Աշակերտներից պահանջվում է կատարել

նվազագույն ԿՀ/ԿՊՀ 15 A-G դասընթացի պահանջները

առնվազն D գնահատականով

Աշակերտներից պահանջվում է կատարել նվազագույն ԿՀ/ԿՊՀ 15 A-

G դասընթացի պահանջները առնվազն C

գնահատականով

Առողջապահություն 5 կրեդիտ 5 կրեդիտ 5 կրեդիտ Ֆիզիկական կրթություն 20 կրեդիտ 20 կրեդիտ 20 կրեդիտ Կիրառական մեխանիկա 10 կրեդիտ Չկա Չկա Ֆակուլտատիվ 75 Ավարտելու համար պահանջվող կրեդիտների ընդհանուր թիվը 230 210 210

Բարձր դպրոցի դիպլոմ ստանալու համար դասընթացից դուրս պահանջները ներառում են՝ բարձր դպրոցի համար պահանջվող կրեդիտներ հավաքելը, Կալիֆորնիայի բարձր դպրոցի ավարտական քննության (ԿԲԴԱՔ) երկու բաժինները հանձնելը, Ծառայության ուսուցում պահանջի հաջող կատարումը և Համակարգչային գրագիտության պահանջի կատարումը: Ծնողներին խրախուսվում է խոսել իրենց երեխայի դպրոցի խորհրդատուի հետ բոլոր այս պահանջների մասին յուրաքանչյուր տարի:

Page 20: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԱՆՕԹԵՎԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ McKinney-Vento անօթևաններին օժանդակության ակտը անօթևան երեխաների և երիտասարդների համար բոլոր անօթևան դպրոցական տարիքի երեխաներին տալիս է այն նույն անվճար և պատշաճ հանրային կրթության իրավունքը, որը տրամադրվում է ոչ անօթևան աշակերտներին։ Անօթևան աշակերտ է բնորոշվում անձը, ով վեցից տասնութ տարեկան է և չունի կայուն, կանոնավոր և համարժեք գիշերային բնակավայր ու կարող է՝

• Բնակվել արտակարգ կամ տարանցիկ ապաստանում, լքված շենքում, կայանված ավտոմեքենայում կամ այլ շինությունում, որը նախատեսված չէ որպես գիշերակացի բնականոն կեցավայր մարդկային էակների համար։

• Բնակվել մեկ այլ ընտանիքի հետ` ֆինանսական խնդիրների պատճառով (օրինակ՝ աշխատանքի կորուստ, վտարում կամ բնական աղետ) բնակարանը կորցրած լինելու հետևանքով։

• Ապրել հյուրանոցում կամ մոթելում։ • Ապրել կցավագոնում (թրեյլերում) կամ ճամբարավայրում իր ընտանիքի հետ։ • Լքված լինել հիվանդանոցում։ • Սպասել խնամատարի մոտ տեղավորման՝ սահմանափակ պայմաններում։ • Բնակվել դպրոցական տարիքի միայնակ մայրերի կամ ապագա մայրերի համար նախատեսված տանը, եթե չկան բնակության համար այլ մատչելի

կացարաններ, կամ • Լինել թափառական կամ լքված, փախստական կամ վռնդված երիտասարդ, ով որակվում է որպես անօթևան, քանի որ բնակվում է վերոնշյալ

հանգամանքներում։ Աշակերտներին հայտնաբերում են ԱԲՀ (SRQ) (Աշակերտի բնակության հարցաթերթիկ) միջոցով, ինչը պահանջվում է ներառել ներգրավվման յուրաքանչյուր փաթեթում։ Ընտանիքներն իրենք են որոշում ըստ ԱԲՀ-ի իրենց ընթացիկ բնակության իրավիճակը։ Յուրաքանչյուր դպրոցից պահանջվում է ունենալ դպրոցական անօթևանների հետ կապի հատուկ պատասխանատու, ով ԱԲՀ-ն կտրամադրի Անօթևանների կրթության ծրագրին` ծառայությունների համար։ Անօթևան աշակերտն իրավունք ունի հաճախել կամ այն դպրոցը, որտեղ վերջին անգամ հաճախել է, կամ` ըստ բնակության վայրի։ Շրջանը հնարավարության դեպքում պետք է ապահովի փոխադրամիջոցի պատշաճ տրամադրումը ծնողի, խնամակալի կամ ուղեկցող չունեցող երիտասարդի խնդրանքով՝ առաջին դպրոցը գնալու և վերադառնալու համար։ Օրենքը պահանջում է անօթևան աշակերտների անհապաղ ներգրավվումը։ Դպրոցները չեն կարող ուշացնել կամ խոչընդոտել ուսանողի ներգրավումը դպրոցական կամ պատվաստումների փաստաթղթերի բացակայության պատճառով։ Դպրոցը պարտավոր է նախորդ դպրոցից պահանջել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ծնողներին ուղղորդել` տեղեկացնելով այն բոլոր ծրագրերին և ծառայություններին, որոնցից օգտվելու իրավունք ունի տվյալ աշակերտը։ Ուղղորդումը կարող է ներառել և չսահմանափակվել հետևյալով` անվճար սնունդ, հատուկ կրթական ծառայություններ, առանձին պարապմունքներ, նախադպրոցական, մինչ- և հետ-դպրոցական ծառայություններ և անհրաժեշտ ցանկացած այլ ծառայություններ։ Ուղեկցող չունեցող երիտասարդներն ունեն այս նույն իրավունքները։ Եթե դպրոցի ընտրության կամ դպրոցում ներգրավվման հետ կապված վեճ է ծագում, ապա ծնողը կամ խնամակալն իրավունք ունի վիճարկել դպրոցի որոշումը։ Հետագա տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Անօթևանների կրթության ծրագրին՝ (213) 202-7581 հեռախոսահամարով։ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳԻՐ 1999թ. մարտին Կրթության խորհուրդը հաստատեց Վնասատուների դեմ ինտեգրված պայքարի (ՎԻՊ/IPM) վերանայված քաղաքականությունը` նպատակ հետապնդելով վերջնականապես հրաժարվել պեստիցիդների և հերբիցիդների օգտագործումից, որքանով դա թույլ է տալիս տեխնոլոգիան։ Շրջանի նպատակն է` ապահովել վնասատուների խնդիրը լուծելու առավել անվտանգ և նվազ ռիսկային մոտեցում` միաժամանակ պաշտպանելով մարդկանց, շրջակա միջավայրը և գույքը։ Ստորև մանրամասնված ՎԻՊ քաղաքականությունը բևեռվում է երկարաժամկետ կանխարգելմանը՝ նախապատվությունը տալով ոչ քիմիական մեթոդներին՝ վնասատուների դեմ պայքարի համապատասխան մեթոդներ ընտրելիս։ Այս ծրագրի շրջանակներում շեշտը դրվում է վնասատուների դեմ պայքարի մեխանիկական (օրինակ` սոսնձե թակարդների օգտագործում) և բացառող (օրինակ` դռների շեմերի և ցանցերի տեղադրում, անցքերի և ճեղքերի խծուծում) մեթոդների վրա` նախքան պեստիցիդների և հերբիցիդների օգտագործումը, երբ դա հնարավոր է։ Վնասատուների դեմ պայքարի 15 անդամից կազմված խումբը, որի կազմում են առողջապահության մեկ պատասխանատու, մեկ գործող բժիշկ, երկու ծնող և հասարակության այլ անդամներ, ինչպես նաև Շրջանի աշխատակազմը, պատասխանատու է նշված քաղաքականության իրականացման, ներառյալ` ցածր ռիսկայնության պեստիցիդների և հերբիցիդների հաստատման համար։ Կիրառվող պեստիցիդներ/հերբիցիդները նախ պետք է հաստատվեն ՎԻՊ-ի խմբի կողմից` դրանց բաղադրիչների, նախազգուշական միջոցների և օգտագործման ցածր ռիսկայնությամբ մեթոդների հանգամանալի ուսումնասիրությունից հետո։ Պեստիցիդները և հերբիցիդները կարող են կիրառվել միայն Շրջանի կողմից լիազորված Վնասատուների դեմ պայքարի տեխնիկական աշխատակազմի կողմից։ Պեստիցիդների/հերբիցիդների օգտագործումը չի թույլատրվում դպրոցի անձնակազմի, պայմանագրային աշխատողների, սաների կամ ծնողների կողմից։ Շրջանը ծնողներին, աշխատակիցներին և սաներին կծանուցի պեստիցիդների բոլոր կիրառումների մասին` օգտագործելով հետևյալ ուղենիշները.

1. Ստորև ներկայացված են ՎԻՊ ծրագրի և դրա նպատակների ամփոփումը, ՎԻՊ քաղաքականությունը, Ծանուցման ձևը և ՎԻՊ ներկա խմբի կողմից հաստատված ապրանքների ցուցակը, որոնք ներառված են սույն Ձեռնարկում։

2. Հետևյալ տեղեկատվությունը նաև մատչելի է դպրոցի Հիմնական գրասենյակում.

• ՎԻՊ խմբի կողմից հաստատված ապրանքների ցուցակը։ • Դպրոցում ՎԻՊ գործունեության տեղեկամատյանը։ • Ծանուցման ձևը՝ ծնողների և խնամակալների կողմից ստորագրման համար, եթե նրանք ցանկանում են 72 ժամ առաջ տեղեկացվել

պեստիցիդների օգտագործման վերաբերյալ (բացառությամբ արտակարգ իրավիճակների, որոնք կսահմանվեն ՎԻՊ Համակարգողի կամ անկախ ՎԻՊ-փորձագետի կողմից)։

Ծանուցումը կներառի որոշակի տեղեկատվություն, այդ թվում՝ ապրանքի անվանումներն ու ակտիվ բաղադրիչները, թիրախ վնասատուն, պեստիցիդի օգտագործման ժամկետը, ազդանշանային բառը, որը մատնանշում է պեստիցիդի թունավորության կատեգորիան, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կոնտակտային անձի անունը և հեռախոսահամարը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվության առկայությունը դպրոցի հիմնական գրասենյակում։ Ծնողները կամ խնամակալները պետք է Ծանուցման ձևում տեղեկացնեն դպրոցի տնօրենին, եթե նրանք կարծում են, որ պեստիցիդային նյութերը կարող են ազդել իրենց երեխայի առողջության և/կամ վարքի վրա, և եթե նրանք ցանկանում են տեղեկանալ պեստիցիդի բոլոր կիրառումների վերաբերյալ։ Ցուցանակները պետք է ակներև փակցված լինեն ցանկացած տարածքի շուրջը՝ առնվազը 72 ժամ առաջ և ոչ արտակարգ իրավիճակում ՎԻՊ-խմբի հաստատած ցուցակում չընդգրկված պեստիցիդների օգտագործումից կամ կիրառումից նյութի կիսաքայքայման հինգ (5) ժամանակամիջոցից հետո։ Արտակարգ իրավիճակի դեպքում, ինչպես վերը նշված է, ծանուցումը կատարվում է կիրառման ժամանակ։ ՎԻՊ ծրագրի և քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ծնողները կամ խնամակալները կարող են դիմել Շրջանի տեխնիկական սպասարկման և գործառնությունների մասնաճյուղային գրասենյակ՝ (213) 241-0352 հեռախոսահամարով։ Տեղեկատվությունը մատչելի է նաև առցանց www.laschools.org ինտերնետային էջի «Links» բաժնում։ Յուրաքանչյուր ծնող կամ խնամակալ, ով ցանկանում է ներգրավվել ՎԻՊ խմբում՝ ծնողական ներկայացուցչի ազատ տեղի պարագայում, նույնպես կարող է զանգահարել այս հեռախոսահամարով և գրանցվել։ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ . Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի քաղաքականությունն է գործադրել Վնասատուների դեմ ինտեգրված պայքար (ՎԻՊ)։ Այս ծրագրի բոլոր տեսանկյունները կլինեն համապատասխան դաշնային և նահանգային օրենքներին ու կանոնակարգերին և օկրուգի արարողակարգերին։ Շրջանի բոլոր քաղաքականությունները պետք է համապատասխանեն սույն ՎԻՊ քաղաքականությանը։ Պեստիցիդները ռիսկի են ենթարկում մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը՝առանձնահատուկ վտանգ ներկայացնելով երեխաների համար։ Հայտնի է, որ պեստիցիդները վտանգավոր են մարդու առողջության համար՝ պատճառելով, օրինակ՝ քաղցկեղ, նյարդային խանգարումներ, բնածին արատներ, գենետիկական փոփոխություններ, վերարտադրողական խնդիրներ, իմունային համակարգի դիսֆունկցիա, էնդոկրին խանգարումներ և սուր թունավորում: Վնասատուների դեմ պայքար կտարվի՝ աշակերտների և անձնակազմի առողջությունը և անվտանգությունը պաշտպանելու, ուսումնական արդյունավետ միջավայրը և դպրոցի շենքերի ու հրապարակների ամբողջականությունը պահպանելու նպատակով։ Պեստիցիդներ չեն օգտագործվի վնասատուների դեմ զուտ գեղագիտական նկատառումներով պայքարելու համար։ Առաջնահերթ ուշադրություն կդարձվի աշակերտների, անձնակազմի և շրջակա միջավայրի

I

Page 21: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

անվտանգությանն ու առողջությանը։ Բացի այդ, Շրջանի նպատակն է՝ ապահովել վնասատուների խնդիրը լուծելու առավել անվտանգ և նվազ ռիսկային մոտեցում` միաժամանակ պաշտպանելով մարդկանց, շրջակա միջավայրը և գույքը։ Շրջանի ՎԻՊ քաղաքականությունը բևեռվում է երկարաժամկետ կանխարգելմանը՝ վնասատուների դեմ պայքարի համապատասխան մեթոդներ ընտրելիս նախապատվությունը տալով ոչ քիմիական մեթոդներին։ Շրջանը ձգտելու է վերջնականապես զերծ մնալ քիմիական վերահսկման բոլոր մեթոդների օգտագործումից։ «Կանխարգելման սկզբունքը» Շրջանի երկարաժամկետ նպատակն է։ Այս սկզբունքի համաձայն՝ որևէ պեստիցիդ ապահով չէ մարդու առողջության համար վտանգ կամ սպառնալիք ներկայացնելու առումով, և պետք է արդյունաբերողներից պահանջվի ապացուցել, որ իրենց պեստիցիդային նյութերում բացակայում են վերոնշյալ ռիսկերը, այլ ոչ թե պահանջել, որ կառավարությունը կամ հասարակությունը ապացուցի, որ վնաս է հասցվում մարդկանց կյանքին։ Քաղաքականությունն ընդունում է, որ Կանխարգելման սկզբունքի լիարժեք կիրառումը հնարավոր չէ այս պահին, և կարող է հնարավոր չլինել տասնամյակներ շարունակ։ Սակայն Շրջանը հանձն է առնում դրա լրիվ իրականացումը, երբ մատչելի լինեն դա հնարավոր դարձնող հուսալի գիտական տվյալներ։ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը (ԼԱՄԴՇ/LAUSD) տրամադրում է ինտերնետ և էլեկտրոնային փոստ Շրջանի համակարգչային ցանցի (LAUSDnet/ԼԱՄԴՇ-ցանց) միջոցով։ Շրջանի ինտերնետային կայքի հասցեն է՝ www.lausd.net։ Շրջանի համակարգիչների և ցանցերի բոլոր օգտատերերը կանոնակարգվում են ԼԱՄԴՇ-ի Ընդունելի օգտագործման քաղաքականությամբ (Acceptable Use Policy - ԸՕՔ/AUP), որը կարելի է գտնել Շրջանի ինտերնետային էջում։ ԼԱՄԴՇ-ցանցից ինտերնետին մուտքը և Շրջանի ցանցային միջոցների, ինչպես նաև Շրջանի էլեկտրոնային հասցեների օգտագործումն արտոնություն է, այլ ոչ իրավունք։ ԼԱՄԴՇ-ցանցին մուտքն անվճար է ակտիվ ներգրավված աշակերտների համար, ովքեր ունեն աշակերտի նույնականացման համար, ակտիվ ԼԱՄԴՇ աշխատակիցների և Շրջանի կողմից հրավիրված կապալառուների համար։ Ինտերնետին և Շրջանի ցանցային միջոցներին անվճար մուտք տրամադրելու նպատակը կանոնավոր ուսումնական գործունեություն կամ գործարարությունն է, կամ կրթական հետազոտության համար անհրաժեշտ տվյալների հավաքումը։ Աշակերտները կարող են ստանալ էլեկտրոնային փոստի հաշիվներ ԼԱՄԴՇ-ցանցից միայն այն դպրոցի ուսուցչի կամ վարչական հովանավորի միջոցով, որտեղ նրանք հաճախում են։ Բոլոր աշակերտ օգտատերերը, ովքեր մուտք են գործում ինտերնետ Շրջանի որևէ հաստատությունից կամ Շրջանի որևէ հաստատության հետ կապված հեռակա տեղանքից, պետք է ունենան ԱՇԱԿԵՐՏԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ձև՝ դպրոցի ֆայլում։ Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը գործում է Երեխաների ինտերնետի պաշտպանության դաշնային ակտի (Federal Children’s Internet Protection Act – ԵԻՊԱ/CIPA) համաձայն։ Մասնավորապես, ԵԻՊԱ-ն պահանջում է, որ դպրոցի շրջաններն օգտագործեն տեխնոլոգիաներ՝ արգելափակելու մուտքն այնպիսի ինտերնետային կայքեր, որոնք` ա) անպարկեշտ են, (բ) պարունակում են մանկական պոռնկագրություն, կամ (գ) վնասակար են անչափահասների համար։ Նկատի առեք, որ արգելափակող տեխնոլոգիան կարող է 100%-ով արդյունավետ չլինել, և չկա որևէ տեխնիկական փոխարինող միջոց դպրոցում կամ տանը ինտերնետից օգտվող երեխայի բավարար վերահսկման համար։ Դպրոցները, որոնք ինտերնետային մուտք են տրամադրում, իրենց աշակերտներին կրթում են Երեխաներին 21-րդ դարում պաշտպանելու մասին ակտի (Protecting Children in the 21st Century Act) համաձայն։ Ծնողներին խնդրում են նպաստել տանն ինտերնետի պատասխանատու, ընդունելի և ապահով օգտագործմանը։ Ինտերնետից օգտվելու հետ կապված երեխաների անվտանգությանն առնչվող լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ http://edtech.lausd.net/safety կայքից։ Աշակերտների կողմից երաժշտության, լուսանկարների և/կամ տեսանյութերի ներբեռնումները պետք է համապատասխանեն հեղինակային իրավունքների մասին բոլոր կիրառելի օրենքներին։ Բացի այդ, ցանկացած երաժշտություն, լուսանկար և./կամ տեսանյութ պետք է ներբեռնվի միայն Շրջանի, այլ ոչ անձնական նպատակներով։ Անձնական նպատակներով ներբեռնումները, մասնավորապես, եթե դրանք հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի ներբեռնումներ են, որոնք խախտում են ԼԱՄԴՇ-ի ԸՕՔ-ը, արգելված են, և աշակերտները ենթակա են կարգապահական պատժի՝ չհաստատված կամ ապօրինի ներբերռնման գործողությունների համար։ ԼԱՄԴՇ-ցանցի ոչ մի օգտատեր չպետք է ունենա գաղտնիության ակնկալիք։ Ինտերնետը հանրային ցանց է, որտեղ էլեկտրոնային փոստը կամ այլ տեսակի հաղորդակցության միջոցները գաղտնի չեն։ ԼԱՄԴՇ-ցանց համակարգի օպերատորները մուտք ունեն օգտատերերի բոլոր հաշիվների դիրեկտորիաներին և տվյալներին, էլեկտրոնային փոստին, ինտերնետային էջերին և համակարգի սերվերների վրա պահվող ցանկացած այլ ֆայլերին։ Օգտատերերը պատասխանատու են մուտք չգործել այնպիսի նյութերին, որոնք չեն համապատասխանում Շրջանի խնդիրներին, նպատակներին, քաղաքականություններին և կրթական առաքելությանը, ինչպես նաև պարտավոր են ենթարկվել քաղաքային, նահանգային կամ դաշնային ցանկացած օրենքի։ Ակնկալվում է, որ օգտատերերը չեն օգտագործի ԼԱՄԴՇ-ցանցը` այլոց սպառնալու, ստորացնելու, անվանարկելու կամ զրպարտելու նպատակով՝ ռասայի, կրոնի, դավանանքի, մաշկի գույնի, ազգային պատկանելության, ծագման, ֆիզիկական հաշմանդամության, գենդերի, սեռի և սեռական կողմնորոշման կամ այլ պատճառով։ Բացի այդ, մուտքը Շրջանի ցանցին և էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին, այդ թվում նաև ինտերնետին և էլեկտրոնային փոստին, չպետք է օգտագործվի վախեցնելու կամ այլ անձին կամ անձանց վնասելու նպատակով նմանօրինակ այլ գործունեության համար։ Անձնական հավատամքի ցանկացած ձևակերպում էլեկտրոնային փոստում կամ տեղադրված ցանկացած այլ նյութում ընկալվում է որպես հեղինակի անհատական և ոչ թե Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի տեսակետ։ ԼԱՄԴՇ-ի ԸՕՔ-ի խախտումը կարող է հանգեցնել ինտերնետից և էլեկտրոնային փոստից օգտվելու արտոնությունների կորստի, և բացի այդ, կարող է ձեռնարկվել նաև հետագա կարգապահական կամ իրավական գործողություն։ ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ Միջդպրոցական մարմնամարզության ԼԱՄԴՇ գրասենյակը վարչարարում է ավագ դպրոցի աթլետիկայի ծրագիրը, ինչպես նաև Միջին դպրոցի ներքին ծրագիրը։ Երկու ծրագրերն էլ մշակված են ուսումնական պարապմունքների և մարմնամարզության միջև գործընկերությունն ամրապնդելու, սպորտում մասնակցության արժեքները խթանելու նպատակով, և երաշխավորելու, որ այս գործունեության մեջ ներգրավված յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերվում է արժանապատիվ և հարգալից վերաբերմունք։ Մասնակցությունը միջդպրոցական մարմնամարզությանը մատչելի է աշակերտներին բոլոր ավագ դպրոցներում, այդ թվում նաև Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի Span դպրոցների և Single-Site Magnet դպրոցների մեծամասնությունում։ Աշակերտները պետք է համապատասխանեն իրավասության չափանիշներին, որոնք սահմանված են Կալիֆորնիայի միջդպրոցական դաշնության (California Interscholastic Federation) և ԼԱՄԴՇ միջդպրոցական մարմնամարզության կոմիտեի (LAUSD Interscholastic Athletic Committee) կողմից։ Մասնակցության իրավունք ունենալու համար աշակերտի միջին գնահատականը պետք է լինի 2.0 միավոր, նա ամեն տարի պետք է անցնի համակողմանի բժշկական քննություն Կալիֆորնիայի արտոնագրված առողջապահական ծառայություն մատուցողի մոտ, որը համապատասխանում է Շրջանի ընթացիկ քաղաքականությանը, և կներկայացնի արտակարգ իրավիճակի քարտ (Emergency Card), ինչպես նաև ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ համաձայն Կալիֆորնիայի Կրթական օրենսգրքով պահանջվող չափանիշներին։ Մարմնամարզիկը նաև պետք է ստորագրի Ստերոիդների օգտագործման արգելման ձև և Վարքի կանոնագրի ձև։ Ծնողներից պահանջվում է ներկայացնել Ռիսկերի մասին նախազգուշացված լինելու և համաձայնության (Acknowledgement of Risk Warning and Consent) ձև: Աշակերտներն ունեն փոխադրման իրավունք՝ 9-12-րդ դասարաններում դպրոցը փոխելիս՝ համաձայն փոխադրման քաղաքականությունների, և փոխադրման ժամանակ պետք է տրամադրեն պատշաճ փաստաթղթեր։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ փոխադրման փաստաթղթերի ներկայացումը բոլոր մարմնամարզիկներից պահանջվում է բոլոր փոխադրումների համար՝ անկախ բնակության վայրի փոխվելուց կամ չփոխվելուց։ Ավագ դպրոցի մարմնամարզության ծրագրի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ դպրոցի մարմնամարզության գծով տնօրենից և Կալիֆորնիայի միջդպրոցական դաշնության (ԿՄԴ/CIF) Լոս Անջելեսի քաղաքային բաժնի ինտերնետային կայքից՝ www.cif-la.org։ Միջդպրոցական մարմնամարզության ծրագրի և Միջին դպրոցի ներքին ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Միջդպրոցական մարմնամարզության գրասենյակ՝ 213-241-5847 հեռախոսահամարով։ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՏԵՂԸ Աշակերտների մասին արձանագրությունները հիմնականում պահվում են դպրոցի տարածքում։ Տարրական դպրոցում պահպանվող արձանագրությունները սովորաբար պահվում են Հիմնական գրասենյակում՝ տնօրենի մոտ, ով համարվում է այդ արձանագրությունների պահառուն։ Միջնակարգ մակարդակում արձանագրությունները սովորաբար պահվում են այնպես, ինչպես նշված է ստորև՝

1. Աշակերտների մասին այն արձանագրությունները, որոնք վերաբերում են աշակերտի առողջությանը, պահվում են Առողջապահական գրասենյակում՝ դպրոցի բուժքրոջ մոտ, որպես դրանց անմիջական պահառուի։

2. Աշակերտների մասին այն արձանագրությունները, որոնք վերաբերում են աշակերտի առաջընթացին, խորհրդատվությանը կամ ուղղորդմանը, պահվում են Խորհրդատվական գրասենյակում՝ աշակերտների խորհրդատվական ծառայությունների գծով տնօրենի օգնականի մոտ, որպես անմիջական պահառուի։

3. Աշակերտների մասին այն արձանագրությունները, որոնք վերաբերում են հաճախումներին, պահվում են Հաճախումների գրասենյակում՝ աշակերտների խորհրդատվական ծառայությունների գծով տնօրենի օգնականի մոտ, որպես անմիջական պահառուի։

4. Աշակերտների մասին այն արձանագրությունները, որոնք վերաբերում են մարմնամարզության գործունեությանը, պահվում են Ֆիզիկական կրթության գրասենյակում՝ մարմնամարզության գծով տնօրենի մոտ, որպես անմիջական պահառուի։

5. Կրթական այն արձանագրությունները, որոնք վերաբերում են դասարանական գործունեությանը, պահվում են յուրաքանչյուր դասարանում՝ յուրաքանչյուր ուսուցչի մոտ, որպես անմիջական պահառուի։

6. Հատուկ կրթության Անհատականացված կրթական ծրագրերը (ԱԿԾ/IEP) պահվում են աշակերտի կուտակային արձանագրությունների ծրարում։

L

Page 22: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Աշակերտների վերաբերյալ որոշ արձանագրություններ, ինչպես՝ կարգապահական, հատուկ կրթության կամ հոգեբանության վերաբերյալ արձանագրությունները կարող են պահվել Կրթական ծառայությունների կենտրոնում, օժանդակ բաժիններում կամ Շրջանի կենտրոնական գրասենյակներում։ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ Երբեմն նոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են այցելել դպրոցներ՝ լուսաբանելու այնպիսի միջոցառումներ, ինչպես սպորտային մրցումները, դպրոցական հավաքները, հատուկ ծրագրերն ու ընդհանուր արժանահիշատակ իրադարձությունները։ Հնարավորության դեպքում դպրոցը պետք է գործադրի ցանկացած ջանք՝ նախօրոք ծնողներին և խնամակալներին այդ մասին տեղեկացնելու ուղղությամբ՝ լրատվամիջոցների մուտքն իրենց երեխային թույլատրելու կամ արգելելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ Օրենքը նախատեսում է, որ երբ լրատվամիջոցի ներկայացուցիչներն օրինականորեն են գտնվում ուսումնական կամպուսում, ապա նրանք կարող են հարցազրույց անցկացնել աշակերտների հետ, լուսանկարել կամ տեսանկարել նրանց։ Այնուհանդերձ, ծնողները կամ խնամակալները կարող են թույլ տալ կամ արգելել իրենց երեխայի հետ հարցազրույց անցկացնելը, նրան տեսանկարելը կամ լուսանկարելը։ Ծանոթացեք խնդրեմ լրատվական հաղորդագրության ձևին, որը ներառված է այս նյութերում։ Բացի այդ, աշակերտը կարող է հրաժարվել լրատվամիջոցի հետ խոսելուց և հարցազրույցից, տեսաձայնագրվելուց կամ լուսանկարվելուց։ ՈՉ ՄԻ ԵՐԵԽԱ ՉՊԵՏՔ Է ՀԵՏ ՄՆԱ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Դաշնային Ոչ մի երեխա չպետք է հետ մնա 2001թ. ակտը թույլ է տալիս տրամադրել «ՈՉ մի երեխա չպետք է հետ մնա՝ հանրային դպրոցի ընտրություն» (NCLB-PSC) հնարավորությունն այն աշակերտներին, ովքեր հաճախում են Ծրագրային բարելավման (Program Improvement - PI/ԾԲ) դպրոց։ ԾԲ դպրոց հաճախող աշակերտները հնարավորություն են ստանում փոխադրվել Ոչ ծրագրային բարելավման դպրոց։ Նախապատվությունը պետք է տրվի «ամենացածր առաջադիմությամբ երեխաներին ցածր եկամտով ընտանիքներից»: Ոչ մի երեխա չպետք է հետ մնա՝ հանրային դպրոցի ընտրությունը Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանում գնահատվում է CHOICES բրոշյուրի համաձայն։ CHOICES բրոշյուրը հրապարակվում է հոկտեմբերին, իսկ դիմումներն ընդունվում են նոյեմբերին։ Դիմումները նույնպես մատչելի կլինեն առցանց միևնույն ժամանակահատվածում։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել http://eChoices.lausd.net կայքը։ Շրջանի կողմից վճարված փոխադրամիջոցներ են տրամադրվում Ոչ ծրագրային բարելավման դպրոցին և հետևում է ԼԱՄԴՇ-ի քաղաքականություններին և ուղենիշներին։ Խնդրում ենք նկատի ունենալ, ավագ դպրոցի աշակերտները, ովքեր փոխադրվում են Ոչ մի երեխա չպետք է հետ մնա ակտի Ոչ մի երեխա չպետք է հետ մնա՝ հանրային դպրոցի ընտրության դրույթի համաձայն, իրավասու չեն լինի դպրոցական մարմնամարզության համար՝ համաձայն Կալիֆորնիայի միջդպրոցական դաշնության (ԿՄԴ/CIF) Կանոն 214-ի՝ մինչև Ոչ ծրագրային բարելավման դպրոցում ընդգրկվելու երկրորդ տարին։ Հարցերի կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել Աշակերտների ինտեգրման ծառայություն՝ (213) 241-6572 հեռախոսահամարով։ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը պարտավորվել է ապահովել աշխատանքային և ուսումնական այնպիսի միջավայր, որը զերծ է խտրականությունից, ոտնձգություններից, ահաբեկումից և բուլինգից (հետապնդումից)։ Շրջանն արգելում է խտրականությունը, ոտնձգությունը, ահաբեկումը և բուլինգը (հետապնդումը)՝փաստացի կամ ընկալվող բնութագրերի հիման վրա, որոնք սահմանված են Քրեական օրենսգրքի Բաժին 422.5-ում և Կրթական օրենսգրքի Բաժին 220-ում, և փաստացի կամ ընկալվող սեռի, սեռական կողմնորոշման, գենդերի, գենդերային ինքնության, գենդերային արտահայտման, ռասայի կամ էթնիկ պատկանելության, էթնիկ խմբի նույնականացման, ծագման, ազգության, ազգային պատկանելության, կրոնի, գույնի, մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամության, տարիքի կամ անձի կամ խմբի հետ անձին առնչելու այս մեկ կամ մի քանի փաստացի կամ ընկալվող բնութագրերի հիմքով՝ ցանկացած ծրագրում կամ գործունեության մեջ, որ վերջինն իրականացնում է կամ որին էական օժանդակություն է ցուցաբերում։ Խտրականությունը տարբեր վերաբերմունք է պաշտպանված կատեգորիայի հիմքով՝ կրթական ծրագրի կամ գործունեության համատեքստում՝ առանց օրինական ոչ խտրական պատճառի, և խոչընդոտում է կամ սահմանափակում է անհատի կարողությունը մասնակցելու Շրջանի կողմից մատուցվող ծառայություններին, միջոցառումներին կամ օգուտ քաղելու Շրջանի տրամադրած արտոնություններից։ Ոտնձգությունը տեղի է ունենում, երբ (1) թիրախը ենթարկվում է անցանկալի վարքի՝ պաշտպանվող կատեգորիայի հետ կապված։ (2) Ոտնձգությունը թե՛ սուբյեկտիվորեն վիրավորական է թիրախի համար և թե՛ վիրավորական կլիներ միևնույն տարիքի և բնութագիր ունեցող ողջամիտ մարդու համար նույն հանգամանքներում։ (3) Եվ ոտնձգությունը բավարար ծանր է, համատարած կամ շարունակական՝ կապված Շրջանի կողմից առաջարկվող ծառայություններին, միջոցառումներին մասնակցելու կամ հնարավորություններից օգտվելու կամ դրանցից օգուտ քաղելու՝ անհատի կարողությանը խոչընդոտելու հետ։ Խտրականության, ոտնձգության, ահաբեկման և/կամ բուլինգի (հետապնդման) գործողության ականատես լինելու դեպքում, որը հիմնված է պաշտպանվող կատեգորիայի փաստացի կամ ընկալվող բնութագրերին (ինչպես թվարկվեց վերևում), դպրոցի անձնակազմից պահանջվում է ձեռնարկել դրան միջամտելու ուղղակի քայլեր, եթե դրանք անվտանգ են։ Երբ դպրոցը կամ գրասենյակը ծանուցում է ստանում խտրականության, ոտնձգության, ահաբեկման կամ բուլինգի (հետապնդման) մասին՝ իրականացված աշխատողների, աշակերտների կամ երրորդ անձի կողմից, այն պետք է անմիջապես և պատշաճ քայլեր ձեռնարկի հետաքննելու կամ այլ ձևով պարզելու, թե ինչ է կատարվել, և իրականացնի արագ և արդյունավետ քայլեր, որոնք ողջամտորեն հաշվարկված լինեն նշված արարքին վերջ դնելու և թշնամական միջավայրը վերացնելու նպատակով, եթե նման միջավայր ստեղծվել է, և կանխարգելելու նման վարքի նոր դրսևորումը։ Այս քայլերը պետք է ձեռնարկվեն անկախ նրանից, թե արդյոք անհատը բողոք է ներկայացնում կամ խնդրում է դպրոցին կամ գրասենյակին գործողություն ձեռնարկել, թե ոչ։ Խտրականության բացառման այս քաղաքականությունը տարածվում է Շրջանի բոլոր ծրագրերի և միջոցառումների ընդունելության կամ մուտքի կամ դրանց շրջանակներում վերաբերմունքի կամ աշխատանքի ընդունման վրա՝ ներառյալ մասնագիտական կրթությունը։ Շարժունակության խանգարումներ ունեցող աշակերտների ծնողները և խնամակալները ԼԱՄԴՇ-ի կամ դպրոցի աջակցությամբ իրականացվող ուղևորություններին և այլ միջոցառումներին մասնակցելու համար փոխադրամիջոցների մատչելիության օրինական իրավունք ունեն, երբ փոխադրամիջոցներ են տրամադրում հաշմանդամություն ունեցող աշակերտներին։ Կապվեք Ձեր դպրոցի վարչական պատասխանատուի հետ՝ նրան ուղղելով մատչելի փոխադրամիջոցի վերաբերյալ խնդրանքը։ Անգլերեն լեզվի հմտությունների պակասը խոչընդոտ չի հանդիսանա Շրջանի ծրագրերին կամ միջոցառումներին ընդգրկվելու կամ դրանցում մասնակցելու համար։ Խտրականության բացառման այս քաղաքականությունը կիրառվում է բոլոր այն գործողությունների դեպում, որոնք առնչվում են դպրոցական գործունեությանը կամ դպրոց հաճախելուն՝ Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի վերակացուի իրավասության ներքո որևէ դպրոցի կամ գրասենյակի շրջանակներում։ Պաշտպանվող կատեգորիայի փաստացի կամ ընկալվող բնութագրերի վրա հիմնված (ինչպես թվարկվեց վերևում)՝ խտրականության, ոտնձգության, ահաբեկման և/կամ բուլինգի (հետապնդման) առնչությամբ տեղեկություններ և օգնություն ստանալու կամ բողոք ներկայացնելու նպատակով դիմեք Կրթական հավասարության համապատասխանեցման գրասենյակ (Educational Equity Compliance Office)՝ (213) 241-7682 հեռախոսահամարով։ Վերոնշյալ կատեգորիաներից որևէ մեկի հիմքով ոտնձգությունն անօրինական խտրականության ձև է և չի հանդուրժվելու Շրջանում։ Ոտնձգությունն աշակերտի կամ աշխատողի նկատմամբ հետապնդումն է կամ չարաշահումը, որը ստեղծում է թշնամական միջավայր և կարող է հանգեցնել կարգապահական գործողության՝ հանցավոր աշակերտի կամ աշխատողի նկատմամբ։ Ոտնձգությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով, այդ թվում՝ բանավոր մեկնաբանություններ և անվանարկում, գրաֆիկական կամ գրավոր հայտարարություններ և վարք, որն ահաբեկում կամ ստորացնում է, և չսահմանափակվելով դրանցով։ Ապօրինի խտրականության կամ ոտնձգությունների այլ ձևերի, անպատեհ վարքի և/կամ ատելության վրա հիմնված դեպքերի և հանցագործությունների արգելման մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Շրջանի այլ քաղաքականություններում, որոնք մատչելի են բոլոր դպրոցներում և գրասենյակներում։ Շրջանի նպատակն է, որ նման քաղաքականությունները վերանայվեն հետևողականորեն՝ ապահովելու անօրինական խտրականությունից պաշտպանության առավելագույն մակարդակ կրթական ծառայությունների և հնարավորությունների տրամադրման ոլորտում։ Շրջանն արգելում է հաշվեհարդարը յուրաքանչյուրի նկատմամբ, ով բողոք է ներկայացնում կամ ով մասնակցում է բողոքի հետաքննությանը։ Տեղեկությունների, օգնության կամ աշակերտի սեռի, սեռական կողմնորոշման, գենդերի, գենդերային արտահայտման կամ ինքնության, ռասայի, մաշկի կամ ազգային ծագման, կամ մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամության հիմքով խտրականության կամ ոտնձգությունների առնչությամբ բողոք ներկայացնելու նպատակով դիմեք Կրթական հավասարության համապատասխանեցման գրասենյակ (Educational Equity Compliance Office)՝(213) 241-7682 հեռախոսահամարով։

N

Page 23: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԲՈՒԺՔՈՒՅՐ-ԸՆՏԱՆԻՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Բուժքույր-ընտանիք գործընկերությունը մի ծրագիր է այն դեռահասների համար, ովքեր սպասում են իրենց առաջին երեխային։ Ծրագիրը ներառում է այցելություններ տանը՝ արտոնագրված դպրոցական բուժքրոջ կողմից՝ հղիության ընթացքում, և այցելությունները շարունակվում են մինչև երեխան դառնա 2 տարեկան։ Փաստերին հիմնված այս ծրագիրը կօգնի առաջին անգամ մայրացողներին դառնալ ավելի լավ ծնող, ստեղծել ուժեղ ցանց և միջոցների համակարգ, կօգնի դեռահաս մայրերին շարունակել իրենց կրթությունը և ավարտել կամ ստանալ Ընդհանուր կրթական զարգացում (ԸԿԶ/GED) և նպատակներ սահմանել իր ընտանիքի ապագայի համար։ Ծրագիրն անվճար է ԼԱՄԴՇ-ի համար իրավասու բոլոր աշակերտների համար։ Հետագա տեղեկատվություն ստանալու համար դիմեք Բուժքույր-ընտանիք գործընկերության ծրագրին՝ (213) 202-7540 հեռախոսահամարով։ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ Հնարավորությունների փոխանցումները (ՀՓ/OT) հանգամանորեն ծրագրված փոխանցումներն են ԼԱՄԴՇ-ի դպրոցների ներսում։ Այս քաղաքականության հիմքում ընկած նպատակն է աշակերտական գործընթացին միջամտելն ու ուղղորդելն այնպես, որ բարելավվի նրա վարքը։ ՀՓ-ները տրամադրվում են օգնելու ստեղծել դպրոցական այնպիսի միջավայր, որը նպաստավոր է ուսման համար՝ միաժամանակ նվազեցնելով կարգապահական խնդիրները, որոնք ընդհատում են ուսումնական գործընթացը։ ԾՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԼԱՄԴՇ-ի բոլոր դպրոցները խրախուսվում են գործարկել ծնողական կենտրոն կամ տրամադրել որևէ տարածք, որտեղ կիրականացվեն ծնողներին օժանդակության ծառայություններ և կկազմակերպվեն դասընթացներ։ Ծնողների ներգրավվման դպրոցի նպատակները սահմանում են չափանիշներ ծնողական արդյունավետ ներգրավվածության համար և ուղղորդում են դպրոցի ջանքերը՝ ծնողներին բոլոր դասարանական մակարդակներում ընդգրկուն դերերի և գործունեության մեջ արդյունավետ ներգրավվելու ուղղությամբ։ Այս նպատակներն են՝

1) Երաշխավորել, որ ծնողները ողջունելի են որպես հավասար գործընկերներ։ 2) Ծնողներին տրամադրել հնարավորություններ՝ ուսումնառությանն օժանդակելու նրանց կարողությունն ամրապնդելու նպատակով։ 3) Իրականացնել արդյունավետ կամավորական ծրագիր։ 4) Արդյունավետ արձագանքել ծնողների մտահոգություններին և բողոքներին։ 5) Հետևել ծնողների ներգրավվման բոլոր հանձնագրերի կատարմանը։

Ծնողների ներգրավվման ծրագրերը դպրոցներում մշակվում են դպրոցական մակարդակում, և դպրոցի ու Ծնողական կենտրոնի աշխատակազմն ուղղորդվում են և աջակցություն ստանում Համայնքային ծառայությունների ծնողական մասնաճյուղից (Parent Community Services Branch) և յուրաքանչյուր Կրթական ծառայության կենտրոնի ծնողական և համայնքային ներգրավվման միավորի (Educational Service Center Parent and Community Engagement Unit) միջոցով։ Բոլոր ծնողների, ներառյալ՝ անգլերեն սովորողների, գաղթած և հաշմանդամություն ունեցող աշակերտների ծնողների մուտքը երաշխավորված է դպրոցական գործունեություններին և ծրագրերին։ Ըստ պահանջի՝ դպրոցները կարող են հատուկ բնակարան ապահովել այն ծնողների համար, ովքեր հաշմանդամություն ունեն կամ հատուկ ուշադրություն են պահանջում։ Բացի այդ, Հատուկ կրթության բաժինը (Division of Special Education) տրամադրում է անվճար միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին՝ նրանց իրենց երեխայի կրթության և ներգրավվման ուղիների վերաբերյալ տեղեկացնելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (213) 241-6701 հեռախոսահամարով։ Ուղղակիորեն վճարված փոխադրամիջոցներ են տրամադրվում ճանապարհորդող աշակերտների ծնողներին, և նրանց թվում նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների ծնողներին՝ ծնողական միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Տեղեկություններ ստանալու համար դիմեք ձեր տեղական դպրոց։

ԴՊՐՈՑԻ ԿԱՄԱՎՈՐ ԾՐԱԳՐԻՐԸ (ԴԿԾ/SVP)

Դպրոցական կամավորներն աջակցում են դպրոցներին՝ օժանդակություն տրամադրելով ուսուցիչներին և դպրոցի մյուս անձնակազմին գործունեության բազմաթիվ ձևերով։ Համայնքային ծառայությունների ծնողական մասնաճյուղը (Parent Community Services Branch) և PACE խմբերը յուրաքանչյուր Կրթական ծառայության կենտրոնում (ԿԾԿ/ESC) դյուրին են դարձնում դպրոցի կամավորների աշխատանքը, պահում են դպրոցի կամավորների տվյալների շտեմարան և վերապատրաստման դասընթացներ են առաջարկում կամավորներին ծնողական կենտրոնի անձնակազմի միջոցով։ Դպրոցի կամավորները պետք է դիմեն դպրոց և համապատասխանեն առողջական և անվտանգության հիմնական պահանջներին՝ աշակերտների և անձնակազմի բարեկեցությունը երաշխավորելու նպատակով։ Կամավորության մեջ հետաքրքրված ծնողները պետք է դիմեն իրենց տեղական դպրոց և խնդրեն դիմումի ձև։ Կամավորական ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր տեղական դպրոց կամ այցելեք Համայնքային ծառայությունների ծնողական մասնաճյուղի (Parent Community Services Branch) ինտերնետային էջ՝ www.families.lausd.net հասցեով։

ԾՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ #89-01Կրթության քաղաքականության Պետական խորհուրդ Արդյունավետ դպրության կարևոր նախադրյալ է ծնողների ներգրավումը։ Հետազոտությունը համոզիչ կերպով ցույց է տվել, որ ծնողների ներգրավվածությունն իրենց երեխաների կրթությանը նպաստում է աշակերտի ձեռքբերումներին։ Բացի այդ, երբ ծնողները ներգրավված են դպրոցում, նրանց երեխաներն ավելի բարձր մակարդակների են հասնում և դպրոցները լինում են ավելի հաջողակ։ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ՝

1. Ընտանիքներն ապահովում են հիմնական կրթական միջավայրը։ 2. Ծնողի ներգրավումը նպաստում է աշակերտի ձեռքբերումներին։ 3. Ծնողի ներգրավումն առավել արդյունավետ է, և այն համապարփակ է, աջակցող, երկարատև և լավ ծրագրված։ 4. Ծնողների ներգրավման օգուտներն ակնհայտ են դպրոցի յուրաքանչյուր մակարդակում՝ սկսած վաղ մանկությունից՝ տարրական մակարդակում և

շարունակում են դրական ազդեցություն ունենալ մինչև ավագ դպրոց։ 5. Իրենց երեխաների կրթությանը միայն տանն օժանդակելու նպատակով ծնողներին ներգրավելը բավարար չէ։ Որպեսզի երաշխավորվի դպրոցների

որակը՝ որպես իրենց համայնքին ծառայող հաստատությունների, ծնողները պետք է ներգրավված լինեն դպրոցներում՝ բոլոր մակարդակներում։ 6. Երեխայի կրթության մեջ ծնողի ներգրավման չափը շատ ավելի կարևոր է աշակերտի հաջողության համար, քան ընտանիքի եկամուտը կամ

կրթությունը։ 7. Դպրոցը և տունը պետք է լինեն գործընկերներ և չեն կարող լինել միմյանցից տարանջատված, ընտանիքները և դպրոցները պետք է համագործակցեն՝

դպրոցում և կյանքում աշակերտի հաջողությունը երաշխավորելու նպատակով։ ԾՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը ընդունում է, որ երբ դպրոցներն ու ծնողներն ունեն ամուր համագործակցություն, մեր երեխաների կրթական հաջողությունների պոտենցիալը զգալիորեն բարելավվում է։ Ծնողները՝ որպես հավասար գործընկերներ քաղաքականությունն ուղղորդում է դպրոցական և համայնքային բոլոր գործելակերպերը՝ կապված իրենց երեխաների կրթության մեջ ծնողներին ներգրավվման հետ։ Բացի այդ, յուրաքանչյուր դպրոց, որը ստանում է դաշնային և/կամ նահանգային հիմնադրամներ, պետք է հիմնի խորհրդատվական կոմիտեներ և Դպրոցական խորհուրդ (School Site Council - ԴԽ/SSC), և ծնողները պետք է ներգրավվեն՝ որպես ԴԽ-ին խորհրդատվություն տրամադրողներ կամ դրա անդամներ, երբ որոշում է կայացվում դպրոցի կրթական ծրագրի, այս ծրագրերին աջակցելու համար դասակարգված հիմնադրամների օգտագործման և իրենց երեխաների կրթությանը ծնողների ներգրավվելու վերաբերյալ դպրոցի ծրագրի շուրջ։ Շրջանը նաև ստեղծել է Title I Ծնողների ներգրավվման քաղաքականություն և բոլոր դպրոցներին հրահանգում է տարեկան կտրվածքով վերանայել և վերափոխել՝ այն իրենց դպրոցի կարիքներին համապատասխանեցնելու համար։ Ծնողները կարող են այցելել http://families.lausd.net/ կայքէջ՝ ծանոթանալու ԼԱՄԴՇ-ի Ծնողների ներգրավվման քաղաքականությանը Title I և ոչ-Title I դպրոցների համար կամ ծնողների ներգրավվման քաղաքականությունների վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ստանալու նպատակով։

O

P

Page 24: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Դպրոցական փորձառության հարցման միջոցով ծնողներն ամեն տարի հարցվում են՝ տարբեր խնդիրների վերաբերյալ իրենց ընկալումների մասին ԼԱՄԴՇ-ին տեղեկացնելու նպատակով, ներառյալ այն մասին, թե ինչպես են իրենց դպրոցներում համագործակցում իրենց հետ։ Ծնողներին խրախուսվում է ամեն տարի մասնակցել այս հարցմանը։ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ Կրթական օրենսգրքի Բաժին 51101-ն ամրագրում է, որ հանրային դպրոցներ հաճախող աշակերտների ծնողները կամ խնամակալներն իրավունք ունեն և պետք է հնարավորություն ունենան միասին աշխատել փոխադարձ նպաստավոր և հարգալի համագործակցությամբ դպրոցների հետ, որպեսզի օգնեն իրենց երեխաներին հաջողել, նախապես ծանոթացված լինել դպրոցի կանոններին և դպրոցներ հաճախելու և դասասենյակը զննելու ընթացակարգերին: ԼԱՄԴՇ-ի Ծնողների իրավունքների և պարտականությունների օրինագիծը (Parent Bill of Rights and Responsibilities) Ծնողները՝ որպես հավասար գործընկերներ բանաձևի ինտեգրված բաղադրիչն է, որն ամրագրում է ընտանիքների և դպրոցների գործընկերությունների դերն աշակերտի հաջողությունների ձեռքբերման համար։ Այն նաև հաստատում է այն իրավունքներն ու պարտականությունները, որ ունեն ծնողներն իրենց երեխաների ուսումնական հաջողությանը նպաստելու ոլորտում։

Ծնողների իրավունքներն ու պարտականությունները՝ իրենց երեխայի հաջողությունը երաշխավորելու նպատակով

Ծնողները՝ որպես հավասար գործընկերներ իրենց երեխաների կրթության գործում մի որոշում է, որն ընդունվել է Կրթության խորհրդի կողմից 2010թ. դեկտեմբերին, ներառում է ընտանիքի ուժեղ կողմերը և միջոցները, որոնք կարևոր են աշակերտների ուսումնական հաջողության համար, և ընդունում է ծնողներին՝ որպես առաջին և առավել կարևոր ուսուցիչներ իրենց երեխաների կրթության համար ողջ կյանքի ընթացքում։ Այս նպատակով ընտանիքներն ու դպրոցները ստանձնում են իրենց պատասխանատվությունն աշակերտի հաջողության համար և հանձն են առնում մի գործընկերություն, որը՝

• Պահպանում է աշակերտի ձեռքբերումների նկատմամբ բարձր ակնկալիքներ • Երաշխավորում է , որ բոլոր երեխաները պատրաստ են քոլեջի և կարիերայի համար • Խթանում է արդյունավետ շփում և համագործակցություն • Արտացոլում է փոխադարձ հարգանք և աջակցություն

Ծնողներն իրավունք ունեն՝

• Անվճար կրթության, որը հարգում է իրենց երեխայի ուսումնառությունը և նրան պատրաստում քոլեջի և կարիերայի։ • Բարյացակամ միջավայրի, որն արժևորում է ընտանիքը և նրա ներդրումն ուսումնառությանը։ • Տեղեկատվություն դպրոցի ակնկալիքների, կրթական ծրագրերի, քաղաքականությունների և ընթացակարգերի վերաբերյալ։ • Դպրոցի զեկույցի քարտ՝ գնահատելու իրենց երեխայի դպրոցի որակը։ • Այցելել իրենց երեխայի դասարան և համագործակցել ուսուցչի և աշխատակազմի հետ։ • Հնարավորություններ՝ սովորելու, թե ինչպես առավելագույնս նպաստել կրթությանը տանը և դպրոցում։ • Դասընթացների մատուցման ծառայություններ և ուսումնառության ոլորտում այլ օժանդակություն իրենց երեխայի համար։ • Ընտրել իրենց երեխայի համար մատչելի լավագույն դպրոցը և ծրագրերը։ • Պաշտոնական բողոք ներկայացնել առանց ճնշումներից վախենալու։ • Թարգմանչական ծառայություններ՝ դպրոցի անձնակազմի հետ արդյունավետ հաղորդակցվելու համար։

Ծնողները պարտավոր են՝

• Խթանել գրագիտություն, բարձր ձեռքբերումներ և սեր ուսման նկատմամբ։ • Երաշխավորել, որ իրենց երեխան դպրոց է հաճախում ամեն օր, ժամանակին և պատրաստ է սովորել։ • Վերահսկել և ուղղորդել իրենց երեխայի ուսումնական գործընթացը՝ հաջողությունը երաշխավորելու նպատակով։ • Հաղորդակցվել ուսուցիչների և դպրոցական այլ անձնակազմի հետ իրենց երեխայի կրթության վերաբերյալ։ • Մասնակցել հանդիպումներին և ուսումնական գործունեությանը՝ տեղեկացված լինելու և օժանդակելու իրենց երեխայի ուսուցմանը: • Արտահայտել իրենց բավարարվածության մակարդակը Դպրոցի փորձառության տարեկան հարցախույզի միջոցով: • Տրամադրել տեղեկատվություն իրենց երեխայի վերաբերյալ, երբ դա անհրաժեշտ է դպրոցին։

Լինել իրենց երեխայի կրթության ջատագով։ ԾՆՈՂՆԵՐԻ՝ ԻՄԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ Ոչ մի երեխա չպետք է հետ մնա ակտը (NCLB) պահանջում է, որ ցանկության դեպքում ծնողները տեղեկացվեն իրենց երեխայի ուսուցչի մասնագիտական որակավորումներին ակադեմիական հիմնական առարկաների ոլորտում։ Այս տեղեկատվությունը ներառում է՝

• Ինչ տեսակի հավատարմագիր ունի ուսուցիչը • Ուսուցչի քոլեջից ստացած գիտական աստիճան (ներ)ը և հիմնական առարկաները։

Ծնողը նաև կարող է տեղեկատվական հարցում կատարել ուսուցչի օգնականի մասնագիտական որակավորումների վերաբերյալ, ով ծառայություններ է մատուցում իր երեխային։ Բացի այդ, դպրոցները պետք է ժամանակին ծանուցեն երեխայի ծնողներին, ով սովորել է կամ ում դասավանդվել է որևէ հիմնական ակադեմիական առարկա չորս կամ ավելի հաջորդական շաբաթվա ընթացքում մի ուսուցչի կողմից, ով չի համապատասխանում NCLB-ի ուսուցչի պահանջներին։ ԾՆՈՂՆԵՐԻ/ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները համաճարակային են մեր համայնքում։ Հանրային առողջապահության վիճակագրությունը և զեկույցները ցույց են տալիս, որ ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդներ են դեռահասության շրջանում ներգրավվում այնպիսի գործունեություններում, որոնք նրանց ենթարկում են վարակվելու ռիսկին։ Չնայած, որ Շրջանն առաջարկում է կրթություն, որը շեշտում է ժուժկալությունը որպես վարակի կանխարգելման միակ հարյուր տոկոսանոց միջոց, Շրջանը նաև գիտակցում է, որ ոչ բոլոր աշակերտները զսպվածություն կցուցաբերեն, ուստիև պետք է նրանց սովորեցնել, որ պահպանակի ճիշտ օգտագործումն ապահովում է պաշտպանություն սեռական ճանապարհով ՄԻԱՎ/ՁԻԱՀ վիրուսի տարածումից։ Նկատի առնելով այս փաստերը և համագործակցելով բժշկական ու հանրային առողջապահական մարմինների հետ՝ Կրթության խորհուրդը 1992թ. ընդունել է մի քաղաքականություն, որի համաձայն աշակերտներին տրամադրվում են պահպանակներ, եթե ծնողները չեն դիմում դպրոցի բուժքրոջը՝ թույլտվությունից գրավոր հրաժարվելու նկատառումով: Լոս Անջելեսի շրջանային հանրային առողջապահության բաժանմունքը պահպանակներն անվճար կտրամադրի աշակերտներին, ովքեր կդիմեն այդ հարցով, եթե Դուք՝ որպես ծնող կամ խնամակալ գրավոր նամակ չներկայացնեք դպրոցի բուժքրոջը դա արգելելու վերաբերյալ։ Պահպանակներ տրամադրելով՝ Շրջանը պատասխանատվություն չի վերցնում իր վրա։ Ծնողները/խնամակալները, ովքեր չեն ցանկանում, որպեսզի իրենց որդին, դուստրը, աշակերտը կարողանա այդ պահպանակները ձեռք բերել Պահպանակների մատչելիության ծրագրի միջոցով, կարող են գրավոր նամակ ներկայացնել դպրոցի բուժքրոջը ցանկացած ժամանակ։

Page 25: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆԵՐ Համայնքն ընդունում է, որ անհատ աշակերտների և ընտանիքների կարիքներին անհրաժեշտ է արձագանքել։ Խտրականության վերացման նպատակները, մատչելի տարածքը և գնային գործոնների նկատառումն անպայմանորեն ներառված է թույլտվության քաղաքականության բոլոր տեսանկյուններում։ Յուրաքանչյուր դպրոցի տնօրեն և Կրթական ծառայության կենտրոնի յուրաքանչյուր նշանակված վարչարար տեղեկատվություն կտրամադրի աշակերտներին, ծնողներին և համայնքին վերաբերող թույլտվությունների մասին։ Թույլտվություն խնդրող ցանկացած անձ հնարավորություն կունենա դիմել դրա համար։ Ոչ մեկի չեն մերժի տեղեկատվություն տրամադրել բողոքարկման գործընթացի վերաբերյալ։ Դպրոցը կամ շրջանը, որը ժխտում է, չեղյալ է համարում կամ հերքում է թույլտվության խնդրանքը, կտեղեկացնի ծնողին կամ խնամակալին բողոքարկման գործընթացներին։ Տեղեկությունների կեղծումը կամ թույլտվություն ձեռք բերելու կամ պահպանելու համար անհրաժեշտ չափանիշների փոփոխությունը կարող է հիմք հանդիսանալ թույլտվության հայտն անմիջապես մերժելու կամ չեղյալ համարելու համար։ Թույլտվությունների և աշակերտի տեղափոխման գրասենյակը վարչական պատասխանատվություն ունի ներշրջանային (այլ դպրոցական շրջան կամ դպրոցական շրջանից) թույլտվությունների հայտերի և դրանց առցանց ընթացք տալու համար: Ներշրջանային թույլտվությունները (դպրոցից դպրոց ԼԱՄՇԴ-ի շրջանակներում) բողոքարկվում են տեղական Կրթական ծառայության կենտրոնում (ԿԾԿ/ESC): Թույլտվությունների դիմումների ընթացակարգերի և դրանց բողոքարկման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը մատչելի է առցանց՝ http://studentpermits.lausd.net կայքում և Թույլտվությունների և աշակերտի տեղափոխման գրասենյակի միջոցով՝ (213) 241-5255 հեռախոսահամարով։

ՄԻՋՇՐՋԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆԵՐ Միջշրջանային թույլտվությունները լիազորում են աշակերտների տեղափոխումը ԼԱՄՇԴ-ի և այլ դպրոցական շրջանների միջև։ Այս թույլտվությունները կարող են տրամադրվել այնպիսի աշակերտների, ովքեր տեղափոխվում են ԼԱՄՇԴ կամ ԼԱՄՇԴ-ից դուրս։ Բոլոր Միջշրջանային թույլտվությունները պետք է իրականացվեն Թույլտվությունների և աշակերտի տեղափոխման գրասենյակի միջոցով։ Դպրոցի պաշտոնյաները չեն կարող շնորհել, մերժել կամ հերքել միջշրջանային թույլտվությունները։ ԼԱՄՇԴ-ի թույլտվության դիմումը պետք է լրացվի առցանց՝ http://studentpermits.lausd.net կայքում։ Դիմումը պետք է ներկայացվի դիմումների համար նախատեսված ժամանակահատվածում։ Գալիք ուսումնական տարվա համար ԵԼՔԱՅԻՆ միջշրջանային թույլտվության դիմումների ներկայացման ժամանակահատվածը բոլոր աշակերտների համար յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ն է։ Ծնողի աշխատանքի ընդունումը կլինի միակ ելքային թույլտվության դիմումը, որը կընդունվի նշված ամսաթվից հետո։ ՄՈՒՏՔԱՅԻՆ միջշրջանային ժամանակահատվածը սկսվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա փետրվարի 1-ից։ Յուրաքանչյուր դիմում կնայվի ըստ էության։ Բոլոր ելքային միջշրջանային թույլտվության դիմումները պետք է լրացվեն էլեկտրոնային եղանակով։ Թղթային դիմումներ չեն ընդունվում։ Շրջանը կքննի ԵԼՔԱՅԻՆ միջշրջանային թույլտվության դիմումները՝

• Ծնողի աշխատանքի • Մասնագիտացված համապարփակ ծրագրի • 10-12-րդ դասարանների Ավագ դպրոց աշակերտների շարունակական ներգրավվման • Եղբայրների և քույրերի • Բացառությունների վերաբերյալ Շրջանը կքննի ՄՈՒՏՔԱՅԻՆ միջշրջանային թույլտվության դիմումները՝ • Երեխայի խնամքի • Ծնողի աշխատանքի • Շարունակական ներգրավվման • Ավագ կարգավիճակի • Մասնագիտացված ծրագրերի • Եղբայրների և քույրերի • Բացառությունների վերաբերյալ

ՆԵՐՇՐՋԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆԵՐ Ներշրջանային թույլտվությունները լիազորում են աշակերտների տեղափոխումը ԼԱՄՇԴ-ի բնակության վայրի դպրոցից ԼԱՄՇԴ-ի մեկ այլ դպրոց։ Թղթային դիմումները և ընթացակարգերը ներշրջանային թույլտվություն ստանալու համար կարելի է ձեռք բերել ցանկացած ԼԱՄՇԴ-ի դպրոցում։ Այս տեղափոխումները նախաձեռնվում են ծնողի կամ խնամակալի խնդրանքով։ Տեղափոխման թույլտվությունները կարող են տրամադրվել ստորև բերված մեկ կամ մի քանի հիմքով՝ • Երեխայի խնամք • Ծնողի աշխատանք • Շարունակական ներգրավում • Ավագ կարգավիճակ • Անվտանգություն և պաշտպանություն • Մասնագիտացված ծրագիր • Եղբայրներ և քույրեր • Բացառություններ

Ներշրջանային թույլտվությունները կտրամադրվեն միայն այն դեպքում, երբ դիմողը իրավասու է և եթե խնդրանքը հաստատվի թե՛ բնակության վայրի և թե՛ տեղափոխման նպատակակետ դպրոցի վարչարարի կողմից։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ (ԹԵՍՏ) Նահանգի օրենսդրությունը դպրոցական շրջաններից պահանջում է ամեն տարի իրականացնել հինգերորդ, յոթերորդ և իններորդ դասարանների բոլոր աշակերտների Ֆիզիկական մարզավիճակի ստուգում (ՖՄՍ/PFT)։ Պետության նշանակած ՖՄՍ-ը FITNESSGRAM®-ն է։ FITNESSGRAM®-ը մի շարք թեստերի խումբ է, որոնք նախատեսված են գնահատելու առողջական մարզավիճակը և օգնելու աշակերտներին ձևավորել կանոնավոր ֆիզիկական գործունեության սովորույթներ ամբողջ կյանքի համար։ FITNESSGRAM համապարփակ թեստը չափում է աշակերտի հնարավորությունները հետևյալ ոլորտներում՝

1. աէրոբիկայի կարողություններ 2. մարմնի կազմվածք 3. մկանների ուժ, դիմացկունություն և ճկունություն

Ուսուցիչները և վարչարարները պատասխանատու են աշակերտներին նախապատրաստել, որպեսզի նրանք լավ արդյունքների հասնեն թեստի ժամանակ՝ նրանց տրամադրելով ուղենիշներ և պատշաճ պրակտիկա ստուգվող հմտությունների և կարողությունների ոլորտում։ Առաջարկվում է, որ դպրոցները աշակերտներին տրամադրեն պատշաճ պրակտիկա՝ որպես կանոնավոր ֆիզիկական կրթության (Ֆ.Կ.) ծրագրի մի մաս՝ ամբողջ տարվա ընթացքում։ Աշակերտները քննությունը հանձնում են փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում։ Ծնողները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երեխաները մասնակցելու են ֆիզիկական ակտիվության և սնուցման կանոնավոր ծրագրին:

Page 26: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

FITNESSGRAM-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Ձեր երեխայի ուսուցիչներին։ Լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրված առցանց՝ http://www.cde.ca/gov/ta/tg/pf/ կայքում: Թեստերի օրացույցները կարելի է գտնել՝ www.lausd.net կայքում։ Սեղմեք « Families » կոճակը և փնտրեք « Student Testing and Assessment»-ը։ Եթե ունեք լրացուցիչ հարցեր Ձեր երեխայի դպրոցի թեստային ծրագրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել դպրոցի տնօրենին։ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՃԱԽԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ Կալիֆորնիայի օրենսդրությունը [Կրթական օրենսգրքի Բաժին 48980 (i)] պահանջում է բոլոր դպրոցական խորհուրդներից յուրաքանչյուր ծնողի կամ խնամակալի դպրոցական տարվա սկզբին տեղեկացնել այն բազմապիսի ձևերին, որոնցով նրանք կարող են դպրոց ընտրել իրենց երեխաների համար, որը տարբեր է շրջանի կողմից նախատեսված դպրոցից։ Ձեր տան հասցեին համապատասխան դպրոց գտնելու համար մտեք www.lausd.net կայք և ընտրեք « FAMILIES» բաժինը կամ դիմեք Դպրոցի տեղեկատվական բաժին՝ (213) 241-2450 հեռախոսահամարով։ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ Համաձայն պետական օրենսդրության, ուսուցում է տրամադրվում տանը կամ հիվանդանոցում ընդհանուր կրթության համար իրավասու աշակերտներին, ովքեր սովորում են K-12 դասարաններում, ում ժամանակավոր բժշկական (ոչ վարակիչ) հաշմանդամությունը խանգարում է հաճախել ամենօրյա դասերին կամ այլընտրանքային կրթական ծրագրին որոշակի սահմանափակ ժամանակահատվածում։ Նպատակն է՝ պահպանել աշակերտների ուսուցման ծրագրի շարունակականությունը ժամանակավոր հաշմանդամության շրջանում։ Տնային կամ հիվանդանոցային ուսուցիչն ուսուցում է տրամադրում այնպիսի առարկաների կամ դասընթացների ոլորտում, որոնք առավելագույնս փոխկապակցված են աշակերտի դպրոցական ծրագրին։ Տնային և հիվանդանոցային ուսուցումը նախատեսված է որպես ժամանակավոր միջանկյալ ծառայություն։ Այն չպետք է երկարատև փոխարինի կանոնավոր պահանջվող ուսուցման ծրագրին։ Ուսուցումը տանը և հիվանդանոցում կսկսվի, երբ (1) բուժող բժիշկը թույլատրում է սկսել այս ծառայությունը՝ հիմնվելով դրան մասնակցելու աշակերտի կարողության վրա և (2) երբ ծնողից ստացվում է կրթական պարտականությունների ժամանակավոր փոխանցման մասին թույլտվություն։ Ուսուցումը տանը կամ հիվանդանոցում ժամանակավոր հիմունքներով նաև տրամադրվում է Անհատականացված կրթական ծրագրում (ԱԿԾ) ընդգրկված աշակերտներին կամ Բաժին 504 պլանի աշակերտներին՝ որոշակի հանգամանքներում։ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ/ԾՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ Քաղաքացիական Օրենսգրքի 1714.01-ն ամրագրում է, որ անչափահասի ցանկացած միտումնավոր զանցանք, որը հանգեցնում է մյուսի գույքի կամ անձի վնասին, պետք է հանդիսանա ծնողի կամ խնամակալի պատասխանատվությունը, ով խնամում և վերահսկում է տվյալ անչափահասին բոլոր քաղաքացիական վնասների դեպքում և խնամակալություն ու վերահսկողություն ունեցող ծնողը կամ խնամակալը պետք է համատեղ և խիստ պատասխանատվություն կրի անչափահասի հետ միասին ցանկացած վնասի համար, որն ի հայտ է եկել միտումնավոր զանցանքի արդյունքում և չի գերազանցում $25,000-ը։ Կալիֆորնիայի Կրթական օրենսգրքի Բաժին 48904-ը նախատեսում է, որ անչափահասի ծնողը կամ խնամակալը պատասխանատվություն է կրում դպրոցական շրջանի կամ մասնավոր դպրոցի առջև այն ողջ գույքի համար, որը փոխառվել է և չի վերադարձվել կամ միտումնավոր վնասվել է անչափահասի կողմից։ Այն նաև լիազորում է տեղական դպրոցական շրջաններին՝ որդեգրել մի քաղաքականություն, որով այս աշակերտների թվանշանները, վկայականը կամ պատճենները կպահվեն, քանի դեռ աշակերտը կամ ծնողը կամ խնամակալը չի փոխհատուցել վնասները կամ չի վերադարձրել գույքը։ Շրջանի քաղաքականությունն է հետամուտ լինել վերականգնման, այդ թվում՝ այն դեպքերում, երբ աշակերտը միտումնավոր կտրում, փչացնում կամ կորցնում է, չի վերադարձնում կամ այլ ձևով վնասում է ցանկացած գույք, անշարժ կամ անձնական, որը պատկանում է դպրոցին կամ դպրոցի աշխատակցին։ Աշակերտի ծնողը և խնամակալը պատասխանատու է նման վնասների համար, որոնք չեն գերազանցում $25,000-ը։ Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի Ռիսկերի կառավարման և ապահովագրության ծառայությունների վերականգնման բաժինը պատասխանատու է վերականգնմանը հետամուտ լինելու համար։ Ստանալով ծանուցումը՝ ծնողը կամ խնամակալը կարող է վերադարձնել գույքը կամ մարել չվճարված պարտավորությունը։ Եթե ծնողը կամ խնամակալը չի վերադարձնում գույքը կամ չի վճարում պարտքը, ապա փոքր բողոք կներկայացվի Վերականգնման բաժնի կողմից ծնողի կամ խնամակալի դեմ։ Եթե ծնողը կամ խնամակալը չի կարող փոխհատուցել վճիռը, ապա կարող է դիմել սեփականատեր-պարտապան լսումներ անցկացնելու խնդրանքով։ ԴՊՐՈՑԻ ՀԱՇՎԵՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՔԱՐՏ Կրթական օրենսգրքի Բաժին 35256-ը պահանջում է, որ Շրջանն ամեն տարի հրապարակի Դպրոցի հաշվետողականության զեկույցի քարտ (School Accountability Report Card – ԴՀԶՔ/SARC) յուրաքանչյուր դպրոցի համար։ ԴՀԶՔ-ը հրապարակվում է մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա փետրվարի 1-ը։ Պատճենը մատչելի է դպրոցին դիմելու միջոցով, ինչպես նաև առցանց՝ www.lausd.net հասցեով։ MEDI-CAL-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ Medi-Cal-ի մասին հետևյալ տեղեկությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող և Medi-Cal-ի ծառայություններից օգտվելու պահանջները բավարարող երեխաների ծնողներին: Համաձայն «Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի» (IDEA) կանոնակարգումների, Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական Շրջանը (ԼԱՄԴՇ) տրամադրում է պահանջվող բոլոր ծառայությունները, որոնք սահմանված են երեխայի Անհատականացված կրթական պլանում (ԱԿՊ)` ծնողների համար ծախսեր չառաջացնելով: Այդուհանդերձ, ԼԱՄԴՇ-ը կարող է փոխհատուցվել այդ ծառայությունների ծախքերի դիմաց դաշնային կառավարության Medicaid ծրագրից, ինչը մեծացնում է ԼԱՄԴՇ-ի բոլոր աշակերտներին առողջապահական ծառայություններ տրամադրելու հնարավորությունները: Medi-Cal-ի կողմից փոխհատուցվող ծառայությունները ներկայումս ներառում են որոշակի առողջապահական ծառայություններ Շրջանի բոլոր աշակերտների, ինչպես նաև հատուկ ծառայություններ հաշմանդամություն ունեցող աշակերտների համար: Հաշմանդամություն ունեցող աշակերտների համար նախատեսվող առողջապահական ծառայությունները ներառում են աշակերտի վիճակի գնահատումը և նրա Անհատականացված կրթական պլան (ԱԿՊ) նշված բուժումը (բուժումները), այդ թվում` լսողաբանություն (աուդիոլոգիա), խորհրդատվություն, բուժքույրական ծառայություններ, աշխատանքային թերապիա, ֆիզիկական թերապիա, խոսքի թերապիա (լոգոպեդի ծառայություն), ինչպես նաև այդ ծառայությունների հետ կապված տրանսպորտային փոխադրումներ: Medi-Cal-ի կանոնակարգերը սահմանում են նույն բարձր մասնագիտական չափանիշները դպրոցում գործող բուժսպասարկում իրականացնողների համար, որոնք աշխատում են հիվանդանոցներում, վերականգնողական կենտրոններում և այլ միջավայրերում: Medi-Cal-ի ծառայություններից օգտվելու պահանջները բավարարող աշակերտների ծնողները լիազորում են ԼԱՄԴՇ-ին` ներկայացնելու Medi-Cal-ի կողմից փոխհատուցման հայցեր Medi-Cal-ի կողմից ֆինանսավորվող ծառայությունների համար, երբ ծնողը ստորագրում է համաձայնություն Հատուկ կրթության գնահատման պլանի կամ կամ ԱԿՊ-ի համար: Հայցերի հաճախականությունը համաձայնեցվում է աշակերտի վիճակի գնահատման լիազորություններին և (կամ) Medi-Cal-ի կողմից ֆինանսավորվող ծառայությունների տեսակին և հաճախականությանը, որը ծնողը լիազորում է աշակերտի ԱԿՊ-ում: Փոխհատուցում հայցելիս գուցե հարկ լինի, որ ԼԱՄԴՇ-ը հրապարակի աշակերտի փաստաթղթերը, բժշկական տեղեկություններ և և (կամ) այլ աշակերտին վերաբերող այլ տեղեկություններ: Դպրոցում տրամադրվող ծառայությունների դիմաց Medi-Cal-ի փոխհատուցումը չի ազդում երեխայի` Medi-Cal-ի արտոնությունների վրա` առողջապահական այլ հանգամանքներում: Կալիֆոռնիայում հաշմանդամություն ունեցող աշակերտների համար վերին սահմանաչափ (առաստաղ) գոյություն չունի: ԼԱՄԴՇ-ը երբեք հաշիվ չի ներկայացնում ընտանիքի մասնավոր ապահովագրությանը` երեխայի ԱԿՊ-ում նշված առողջապահական ծառայությունների համար: Շրջանը կատարում է «Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի» (IDEA) պահանջները, այդ թվում` հաշմանդամություն ունեցող աշակերտներին անվճար և պատշաճ պետական կրթություն տրամադրելու պահանջը (FAPE): Medi-Cal-ի ծառայություններից օգտվելու պահանջները բավարարող աշակերտների ծնողները կարող են նախընտրել թույլ չտալ, որ ԼԱՄԴՇ-ը փոխհատուցում հայցի իրենց երեխային տրամադրված ծառայությունների դիմաց` ԼԱՄԴՇ-ի Medi-Cal-ի գրասենյակից խնդրելով «Ծնողի կողմից Medi-Cal-ի հաշիվ ներկայացնելու չլիազորում» ձևը: Զանգահարել 213-241-0558: Երեխաները համապատասխանում են Medi-Cal-ի ծառայություններից օգտվելու պահանջներին` ելնելով տարբեր գործոններից, այդ թվու` ընտանիքի եկամուտից և հաշմանդամությունից: Medi-Cal-ի մասին լրացուցիչ տեղեկություններով հետաքրքրվող ծնողները կարող են զանգահարել ԼԱՄԴՇ-ի «Երեխաների առողջապահության մատչելիության և Medi-Cal ծրագրի» (CHAMP) ծնողների համար նախատեսված առողջապահական օգնության գծի անվճար հեռախոսահամարով` 1-866-742-2273:

S

Page 27: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԼԱՄԴՇ-ի Medi-Cal-ի փոխհատուցման և համապատասխանության ծրագիրը հետևում է «Առողջապահական ապահովագրության տեղափոխելիության և հաշվետվողականության ակտի» (HIPAA) բոլոր դրույթներին: Տես` այս ձեռնարկի վերջում բերված «Գաղտնիության գործելակերպերի ծանուցումը»: ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԴՊՐՈՑ 6-ից 18 տարեկան յուրաքանչյուր անձ, որն ազատված չէ, ենթակա է պարտադիր լրիվ կրթության, և յուրաքանչյուր ծնող, խնամակալ կամ այլ անձ, որը վերահսկում է աշակերտին կամ պատասխանատու է նրա համար, պետք է աշակերտին ուղարկի նրա բնակության վայրում գտնվող լրիվ ցերեկային ուսուցմամբ դպրոց կամ շարունակելի դպրոց կամ դասերի` այն լրիվ ժամանակով, որը սահմանված է որպես դպրոցական օրվա տևողություն (Կրթական օրենսգիրք, կետ 48200): Եթե ծնողները ամուսնալուծված, իրավականորեն բաժանված են կամ ամուսնացած չեն և ապրում են առանձին, աշակերտը կարող է հաճախել ծնողներից որևէ մեկի բնակության վայրում գտնվող դպրոցը: Կրկնակի ընդգրկումը դպրոցներում խստորեն արգելվում է, և կարող է լինել բնակության միայն մեկ գրանցված վայր [Պետական օրենսգրքի կետ 244(բ)]: Դպրոցների ունեն բնակությունը ստուգելու իրավունք և պարտականություն: Եթե ծնողները (խնամակալները) ի վիճակի չեն տրամադրել փաստաթղթեր` երեխայի դպրոցում ընդգրկման ժամանակ նրա բնակության մասին, ապա բնակությունը ստուգելու նպատակով կօգտագործվի գրավոր վկայությունը: Բնակության վերաբերյալ փաստաթղթերը տրամադրելու համար ծնողները (խնամակալները) ունեն երեխայի դպրոցում ընդգրկման օրվանից հաշված 30 օր: Անօթևան երեխաները կարող են հաճախել իրենց ծագման դպրոցը կամ բնակության դպրոցը: Որոշ դեպքերում կարող է թույլատրվել երեխայի տեղափոխումը բնակության վայրի դպրոցից տարբեր այլ դպրոց` շրջանի ներսում կամ շրջանից շրջան: Ծնողները կարող են կապվել Թույլտվությունների և աշակերտների տեղափոխությունների գրասենյակ (213) 241-5255 հեռախոսահամարով: Հատուկ կրթական ծառայություններ ստացող երեխաները, եթե հաշմանդամություն ունեցող երեխայի ԱԿՊ-ով այլ բան չի պահանջվում, ուսում են ստանում այն դպրոցում, որը կհաճախեին, եթե հաշմանդամություն չունենային: Այն աշակերտը, որը չի ապրում իր ծնողի (խնամակալի) հետ, կարող է հաճախել շրջանի սահմաններում գտնվող դպրոց, եթե նա`

• տեղավորված է կանոնավոր կերպով հաստատված արտոնագրված մանկական հաստատությունում կամ արտոնագրված խնամատար ընտանիքում, կամ ընտանիքում` Սոցիալական օգնության և հաստատությունների օրենսգրքից համաձայն: Պատասխանատու մեծահասակը կամ խնամատուն պետք է տվյալ դպրոցին ներկայացնի ապացույցներ (տես «Երեխաների և ընտանեկան ծառայությունների դեպարտամենտի (DCFS) կամ Փորձաշրջանի դեպարտամենտի կողմից տնից դուրս խնամքի տեղավորված աշակերտներ» կետը):

• Անուղեկից անօթևան պատանի է • Աշակերտ է, ում այլ շրջանում դպրոց հաճախելը հաստատվել է: • Ծնողների կամ խնամակալի վերահսկողությունից ազատված անչափահաս է, որի բնակության վայրը գտնվում է դպրոցական շրջանի

սահմաններում: • Դպրոցական շրջանի սահմաններում գտնվող նահանգային հիվանդանոցում բնակվող աշակերտ է: • Աշակերտ է, որն ապրում է խնամատու մեծահասակի հետ, եթե շրջանը չի որոշում, որ աշակերտը չի ապրում խնամատուի տանը:

Ձեր տան հասցեի համապատասխան դպրոց գտնելու նպատակով մոտք գործեք www.lausd.net կայքը և ընտրեք «Գտնել դպրոց» կամ կապվեք «դպրոցների տեղեկությունների մասնաճյուղ» (213) 241-2450 հեռախոսահամարով: ԴՊՐՈՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԵՐ Կրթության օրենսգրքի 48980 (գ) կետը սահմանում է, որ շրջանի սահմաններում որևէ դպրոց հաճախող բոլոր աշակերտների ծնողներին և խնամակալներին պետք է ուղարկվի ծանուցում ` հայտնելով նվազագույն օրերի և առանց աշակերտների աշխատակազմի զարգացման օրերի ժամանակացույցի մասին, և եթե դրանից հետո սահմանվում են նվազագույն օրեր և առանց աշակերտների աշխատակազմի զարգացման օրեր, ապա ղեկավարող խորհուրդը պետք է դա ազդեցությունը կրած աշակերտների ծնողներին և խնամակալներին ծանուցի հնարավորինս վաղ, սակայն ոչ ուշ, քան սահմանված նվազագույն օրվանից կամ առանց աշակերտների օրվանից մեկ ամիս առաջ: ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ , ՈՐՈՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ «ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՐՓԱԿ ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԿՏԻՆ» Դպրոցներից պահանջվում է`

1. Աշակերտներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` իրենց սեռական և վերարտադրողական առողջությունը անցանկալի հղիությունից կամ սեռավարակներից պաշտպանելու համար:

2. Խրախուսել բոլոր աշակերտներին` զարգացնել առողջ վերաբերմունքներ դեռահասների աճի և զարգացման, իրենց մարմնի մասին ունեցած սուբյեկտիվ ընկալման, գենդերային դերերի, սեռական կողմնորոշման, ժամադրվելու, ամուսնության և ընտանիքի նկատմամբ:

Ծնողների ծանուցում և ծնողների կողմից ազատում Դպրոցները պետք է խրախուսեն աշակերտներին` հաղորդակցվելու իրենց ծնողների կամ խնամակալների հետ մարդու սեռական ակտիվության հարցերի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, և հարգելու ծնողների կամ խնամակալների իրավունքը` հսկելու իրենց երեխաների կրթությունը այդ թեմաներով: Բացի դրանից, դպրոցները պետք է սահմանեն ընթացակարգեր, որոնք ծնողների կամ խնամակալների համար հեշտացնեն համակողմանի սեռական առողջության կրթությանը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթությանն առնչվող նյութերի և գնահատման եղանակների վերանայումը, որպեսզի նրանք կարողանան որոշել` թույլ տա՞լ, թե չտալ, որ իրենց երեխան մասնակցի ուսուցմանը կամ գնահատմանը` ամբողջովին կամ մասնակիորեն: Այս առումով, դպրոցները պետք է հարգեն այն սկզբունքը, որ ծնողները և խնամակալները կրում են իրենց երեխաներին մարդու սեռական ակտիվության հարցերում արժեքներ հաղորդելու վերջնական պատասխանատվությունը: Այն ծնողը կամ խնամակալը, որը չի ցանկանում, որ իր երեխան ստանա համակողմանի առողջապահական կրթություն կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթություն, պետք է գրավոր խնդրանք ներկայացնի դպրոցին: Համաձայն Կրթական օրենսգրքի 51938-րդ կետի, աշակերտի ծնողը կամ խնամակալը իրավունք ունի թույլ տալու, որ երեխան, ամբողջովին կամ մասնակիորեն, մասնակցի համակողմանի սեռական առողջության կրթությանը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթությանը և այդ կրթությանն առնչվող գնահատումներին` հետևյալ պայմաններով.

1. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, կամ ավելի ուշ ընդգրկված աշակերտներին, դպրոցները պետք է ծանուցեն ծնողներին կամ խնամակալներին սեռական առողջության կրթության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթության դասավանդման և աշակերտների առողջական վարքագծերի վերաբերյալ հետազոտության մասին, որը կօգտագործվի դասավանդման ընթացքում: Ծնողներին կամ խնամակալներին ուղարկվող ծանուցումը պետք է ներառի հետևյալ բոլոր տեղեկությունները. • Որ համակողմանի սեռական առողջության կրթության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթության մեջ օգտագործվող գրավոր և

տեսաձայնային ուսումնական նյութերը առկա են զննության համար: • Որ դպրոցները կարող են դասավանդել համակողմանի սեռական առողջության կրթություն և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթություն`

Շրջանի անձնակազմի կամ դրսի խորհրդատուների միջոցով. դրսի խորհրդատուների միջոցով դասավանդելու դեպքում ծնողը կամ խնամակալը պետք է նաև տեղեկացվի, որ դպրոցը կարող է այդ դասավանդումը անցկացնել դասարանում կամ հավաքատեղիում` հրավիրված մասնագետների կողմից: Երկու դեպքում էլ դպրոցը պետք է ծնողին կամ խնամակալին տեղեկացնի` (ա) դասավանդման ամսաթիվը, (բ) յուրաքանչյուր հրավիրված մասնագետի կամ մասնագետների կազմակերպության կամ մասնաճյուղի անվանումը, (գ) ծնողի կամ խնամակալի իրավունքը` խնդրելու այս ենթակետի, 51933-րդ կետի և 51934-րդ կետի օրինակներ: Եթե դրսի խորհրդատուների կամ հրավիրված մասնագետների կողմից հրահանգավորման պայմանավորվածությունները ձեռք են բերվում ուստարին սկսվելուց հետո, ապա ծնողի կամ խնամակալի ծանուցումը պետք է կատարվի փոստով կամ ծանուցման այլ` լայնորեն օգտագործվող ձևով, հրահանգավորման օրվանից ոչ պակաս, քան 14 օր առաջ:

• Որ ծնողը կամ խնամակալը իրավունք ունի խնդրելու «Կալիֆոռնիայի համակողմանի սեռական առողջության կրթության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթական ակտի» Գլուխ 5.6-ի օրինակ:

• Որ ծնողը կամ խնամակալը իրավունք ունի գրավոր կերպով խնդրելու, որ իր երեխան չստանա համակողմանի սեռական առողջության կրթություն կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթություն:

Page 28: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

2. Դպրոցները պետք է շարունակեն բավարարել 51513-րդ կետի պահանջները, որը սահմանում է, որ մանկապարտեզից մինչև 12-րդ դասարանների (K-

12) ոչ մի աշակերտի չպետք է առաջարկել որևէ հարցաշար, հարցում կամ քննություն, որը բովանդակում է որևէ հարց սեքսի, ընտանեկան կյանքի, բարոյականության կամ կրոնի վերաբերյալ աշակերտի անձնական կարծիքների կամ գործելակերպերի վերաբերյալ, կամ որևէ հարց սեքսի, ընտանեկան կյանքի, բարոյականության կամ կրոնի վերաբերյալ աշակերտի ծնողների կամ խնամակալների անձնական կարծիքների կամ գործելակերպերի վերաբերյալ, եթե աշակերտի ծնողը կամ խնամակալը գրավոր կերպով չի ծանուցվել, որ այդ թեստը, հարցաշարը, հարցումը կամ քննությունը կատարվելու է, և աշակերտի ծնողը կամ խնամակալը չի տալիս գրավոր թույլտվություն, որ աշակերտը մասնակցի դրանց: Համաձայն վերոնշյալ Ակտի, դպրոցները կարող են մանկապարտեզից մինչև 12-րդ դասարաններում (K-12) օգտագործել հետազոտության և գնահատման անանուն, կամավոր և գաղտնի գործիքներ` չափելու աշակերտների առողջական վարքագծերը և ռիսկերը, այդ թվում` թեստեր, հարցաշարեր և հարցումներ, որոնք բովանդակում են տարիքին համապատասխան հարցեր աշակերտների սեքսի նկատմամբ վերաբերմունքի կամ գործնական սեքսին առնչվող հարցեր, եթե ծնողը կամ խնամակալը գրավոր կերպով ծանուցվել է, որ այդ թեստը, հարցաշարը կամ հարցումը կատարվելու է, և ծնողին կամ խնամակալին հնարավորություն է տրվել ուսումնասիրելու նյութերը և գրավոր կերպով խնդրելու, որ իր երեխան չմասնակցի:

Աշակերտը չպետք է հաճախի համակողմանի սեռական առողջության կրթության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթության որևէ դասի, կամ մասնակցի աշակերտի առողջական վարքագծերի կամ ռիսկերի վերաբերյալ որևէ անանուն, կամավոր և գաղտնի թեստի, հարցաշարի կամ հարցման, եթե դպրոցը աշակերտի ծնողից կամ խնամակալից ստացել է գրավոր խնդրանք` աշակերտին մասնակցությունից ազատելու վերաբերյալ: Աշակերտը չպետք է ենթարկվի կարգապահական գործողությունների, ուսումնական կամ այլ տույժի եթե աշակերտի ծնողը կամ խնամակալը հրաժարվում է թույլ տալ, որ աշակերտը ստանա համակողմանի սեռական առողջության կրթություն կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթություն, կամ մասնակցի աշակերտի առողջական վարքագծերի կամ ռիսկերի վերաբերյալ որևէ անանուն, կամավոր և գաղտնի թեստերի, հարցաշարերի կամ հարցումների: Համակողմանի սեռական առողջության կրթություն կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթություն, կամ աշակերտի առողջական վարքագծերի կամ ռիսկերի վերաբերյալ որևէ անանուն, կամավոր և գաղտնի թեստի, հարցաշարի կամ հարցում անցկացնելու ընթացքում այն աշակերտների համար, ում ծնողը կամ խնամակալը խնդրել է, որ նրանք չստանան հրահանգավորումը կամ չմասնակցեն թեստին, հարցաշարին կամ հարցմանը: Թույլատրված համակողմանի սեռական առողջության կրթություն

1. Դպրոցական շրջանները կարող են մանկապարտեզից մինչև 12-րդ դասարաններին (K-12) տրամադրել համակողմանի սեռական առողջության կրթություն, այսինքն` կրթություն մարդու զարգացման և սեռական ակտիվության մասին, այդ թվում` կրթություն հղիության, ընտանիքի պլանավորման և սեռավարակների մասին:

2. Դպրոցական շրջանները կարող են հրահանգավորումն անցկացնելու համար հրավիրել շրջանի վերապատրաստված աշխատակիցների կամ դրսի խորհրդատուների, ովքեր տեղյակ են մարդու սեռական ակտիվության, հղիության և սեռավարակների մասին բժշկական տեսակետից ստույգ ամենաթարմ հետազոտություններին: Հրահանգավորումը պետք է բավարարի հետևյալ պահանջները. • Հրահանգավորումը և ուսուցանման նպատակով օգտագործվող նյութերը պետք է համապատասխան լինել տվյալ տարիքի աշակերտների

ինտելեկտուալ, հուզական և վարքագծային ունակություններին: • Ուսուցանվող բոլոր տեղեկությունները պետք է լինեն բժշկության տեսակետից ստույգ, այսինքն` դրանք պետք է ճշտված և հիմնավորված լինեն

գիտական մեթոդով կատարված հետազոտությամբ, վերանայված լինեն գործընկերների կողմից և առողջապահության հարցերում փորձագիտական գիտելիքներ ուներող դաշնային գործակալությունների և մասնագիտական կազմակերպությունների կողմից ճանաչված լինեն որպես ստույգ և անաչառ:

• Հրահանգավորումը պետք է հավասար հիմունքներով առկա լինի անգլերեն սովորող աշակերտների համար (նկարագրված է 306-րդ կետի (ա) ենթաբաժնում)` առկա ուսումնական ծրագրի և անգլերեն սովորողների համար այլընտրանքային տարբերակներին համապատասխան:

• Հրահանգավորումը և նյութերը պետք է պատշաճ լինեն բոլոր ռասաների, սեռերի, սեռական կողմնորոշումների, էթնիկական ծագումների և մշակույթների աշակերտների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների համար:

• Հրահանգավորումը և նյութերը պետք է համապատասխանեցվեն հաշմանդամություն ունեցող աշակերտների համար` ուսումնական ծրագրի, նյութերի ուսուցման ձևաչափի, օժանդակ պարագաների և այլնի փոփոխման միջոցով:

• Հրահանգավորումը և նյութերը պետք է խրախուսեն աշակերտներին` իրենց ծնողների և խնամակալների հետ խոսելու մարդու սեռական ակտիվության մասին:

• Հրահանգավորումը և նյութերը պետք է ուսուցանեն հարգանք ամուսնության և կայուն հարաբերությունների նկատմամբ: • Սկսած 7-րդ դասարանից հրահանգավորումը և նյութերը պետք է ուսուցանեն, որ սեռական հարաբերություններ չունենալը սեռավարակները

կանխելու միակ ստույգ ձևն է, և սեռական հարաբերություններ չունենալը ունի նաև այլ անձնական և հասարակական օգուտներ: Բացի դանից, հրահանգավորումը և նյութերը պետք է տրամադրեն բժշկական տեսակետից ստույգ տեղեկություններ հղիության և սեռավարակների կանխման այլ եղանակների վերաբերյալ:

• Սկսած 7-րդ դասարանից, հրահանգավորումը և ուսուցումը պետք է տեղեկություններ տրամադրեն սեռավարակների մասին, այդ թվում` թե դրանք ինչպես են փոխանցվում և ինչպես չեն փոխանցվում, սեռավարակներով վարակվելու ռիսկի նվազեցման` Պարենի և դեղորայքի վարչության հաստատած բոլոր մեթոդների արդյունավետությունը և անվտանգությունը, տեղեկություններ սեռավարակների թեստերի կատարման և բժշկական խնամքի տեղական աղբյուրների մասին:

• Սկսած 7-րդ դասարանից, հրահանգավորումը և ուսուցումը պետք է տեղեկություններ տրամադրեն Պարենի և դեղորայքի վարչության հաստատած հակաբեղմնավորման և հղիության կանխման բոլոր մեթոդների և այլ հաստատված միջոցների արդյունավետության և անվտանգության մասին:

• Սկսած 7-րդ դասարանից, հրահանգավորումը և ուսուցումը պետք է աշակերտներին տրամադրեն հմտություններ` սեռական ակտիվության վերաբերյալ պատասխանատու որոշումներ ընդունելու և դրանք կատարելու համար:

• Սկսած 7-րդ դասարանից, հրահանգավորումը և ուսուցումը պետք է տեղեկություններ տրամադրեն այն փաստի մասին, որ ծնողը կամ այլ անձ, որը հրաժարվում է երեք օրական կամ ավելի փոքր երեխայի ֆիզիկական խնամակալությունից օրենքով սահմանված հիվանդանոցում կամ կամովի ընտրած այլ վայրում, ենթակա չէ հետապնդման, ինչպես ամրագրված է «Առողջության և անվտանգության օրենսգրքի» 1255.7 կետում և «Պատժիչ օրենսգրքի» 271.5 կետում:

3. Դպրոցական շրջանները, որոնք դասավանդում են համակողմանի սեռական առողջության կրթություն ավելի վաղ, քան 7-րդ դասարանը, կարող է տրամադրեն տարիքին համապատասխան և բժշկական տեսակետից ստույգ տեղեկություններ վերը` 8-12-րդ պարբերություններում բովանդակվող ընդհանուր թեմաներից ցանկացածի վերաբերյալ, և եթե այդպես են վարվում, սկսած 7-րդ դասարանից կամ ավելի վաղ, պետք է կատարեն հետևյալ պարբերությունների պահանջները. • Հրահանգավորումը և նյութերը չպետք է ուսուցանեն կամ խթանեն կրոնական ուսմունքներ: • Հրահանգավորումը և նյութերը չպետք է արտացոլեն կամ խթանեն կողմնակալություն որևէ անձի հանդեպ սեռի, էթնիկական խմբի, ռասայի,

ազգային ծագման, կրոնի, մաշկի գույնի, մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամության հիմքով (ինչպես թվարկված են «Կրթության օրենսգրքի» 220-րդ կետում), կամ նախնիների, սեռի կամ սեռական կողմնորոշման հիմքով (ինչպես թվարկված են «Պատժիչ օրենսգրքի» 422.6 կետում):

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պահանջվող կրթություն

1. Դպրոցական շրջանները պետք է 7-12-րդ դասարանների աշակերտներին տրամադրեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթություն առնվազն մեկ անգամ (8-10 դասաժամ) միջին դպրոցում և մեկ անգամ (8-10 դասաժամ) ավագ դպրոցում` տվյալ թեմայով վերապատրաստված հրահանգիչների կողմից:

2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթությունը, անկախ այն բանից` ուսուցանվում է դպրոցական շրջանի անձնակազմի թե դրսի խորհրդատուների կողմից, պետք է բավարարի վերոնշյալ կետ 51933-ի 1-6-րդ պարբերությունների պահանջները և կետ 51933-ի վերջում բերված 1-ին և 6-րդ պարբերությունների պահանջները, պետք է ճշգրտորեն արտացոլի ամենավերջին տեղեկությունները և ԱՄՆ Գլխավոր վիրաբույժի, Հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման դաշնային կենտրոնների և Գիտությունների ազգային ակադեմիայի հանձնարարականները, և պետք է ներառի հետևյալը. • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնույթի և մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցության մասին տեղեկություններ: • Տեղեկություններ այն մասին, թե ինչպես է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը փոխանցվում և ինչպես չի փոխանցվում, և այն գործողությունների մասին, որոնք

ներկայացնում են ՄԻԱՎ վարակի ամենաբարձր ռիսկը: • ՄԻԱՎ վարակի ռիսկի նվազեցման մեթոդների քննարկում և հրահանգավորում, որտեղ ընդգծվում են, որ սեռական ժուժկալությունը,

մենամուսնությունը, բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալուց խուսափելը և ներերակային թմրանյութերի օգտագործումից խուսափելը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներն են, և որտեղ ներառված է վիճակագրություն պահպանակների այլ հակաբեղմնավորիչների` ՄԻԱՎ-ով սեռական ճանապարհով փոխանցումը կանխելու հաջողվածության և ձախողման ցուցանիշների վերաբերյալ ամենավերջին բժշկական տեղեկությունների մասին, ինչպես նաև այն մեթոդների մասին, որոնք կարող են նվազեցնել ՄԻԱՎ վարակի փոխանցումը թմրամիջոցների ներերակային օգտագործմամբ:

• ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հանրային առողջապահության հարցեր: • Տեղեկություններ ՄԻԱՎ-ի թեստի կատարման և բժկական խնամքի տեղական աղբյուրների մասին:

Page 29: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

• Հրահանգավորում մերժելու հմտությունների զարգացման վերաբերյալ` օգնելու աշակերտներին հաղթահարել հասակակիցների ճնշումները և

օգտագործելու որոշումների կայացման արդյունավետ հմտություններ` խուսափելու բարձր ռիսկի գործողություններից: • Քննարկում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հասարակական կարծիքների շուրջ և հրահանգավորում, որտեղ ընդգծվում են կարծրատիպերը հասկանալը,

ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց մասին «առասպելները» և կարեկցանքը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ: Աշխատանքին զուգակցվող վերապատրաստում աշխատակազմի համար

1. Տարածաշրջանային պլանավորման, համատեղ գործունեության վերաբերյալ համաձայնագրերի կամ շրջանի հանրության շահագրգիռ կողմերի հետ պայմանագրերի միջոցով դպրոցական շրջանները պետք է իրենց ողջ աշխատակազմերի համար ծրագրեն և իրականացնեն աշխատանքին զուգակցվող վերապատրաստումներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթության հարցերով:

2. Դպրոցական շրջանները պետք է մշակեն և իրականացնեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթության հարցերով աշխատանքին զուգակցվող վերապատրաստումներ Կրթության պետդեպարտամենտի և շրջանի ուսուցիչների հետ համատեղ, ովքեր կդասավանդեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթություն:

3. Դպրոցական շրջանները պետք է պարբերաբար իրականացնեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթության հարցերով աշխատանքին զուգակցվող վերապատրաստումներ` անձնակազմին ի զորու դարձնելու տեղեկանալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գիտական ըմբռնման նոր զարգացումների մասին: Աշխատանքին զուգակցվող նման վերապատրաստումները պետք է լինեն կամավոր այն աշխատակիցների համար, ովքեր ցուցաբերել են իմացություն կամ անցել են աշխատանքին զուգակցվող վերապատրաստումներ Կրթության պետդեպարտամենտի կամ Հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման դաշնային կենտրոններից կողմից:

4. Դպրոցական շրջանները կարող են ընդլայնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթության հարցերով աշխատանքին զուգակցվող վերապատրաստումները և ընդգրկել համակողմանի սեռական առողջության կրթություն ուսուցանող աշխատակազմերի անդամներին` նրանց ի զորու դարձնելու տեղեկանալ սեռական առողջության գիտական ըմբռնման նոր զարգացումների մասին:

Դպրոցական շրջանները կարող են պայմանագրեր կնքել դրսի խորհրդատուների հետ, ովքեր համակողմանի սեռական առողջության կրթության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կրթության փորձագետներ են, մշակել են բազմալեզու ուսումնական ծրագրեր, մշակել են հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան ուսումնական ծրագրեր` հրահանգավորելու կամ վերապատրաստելու դպրոցական շրջանի անձնակազմին:

ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական Շրջանը (ԼԱՄԴՇ) ձգտում է ապահովել սեռական ոտնձգություններից զերծ աշխատանքային և ուսումնական միջավայր: Շրջանը արգելում է սեռական ոտնձգությունները աշխատողների, աշակերտների կամ Շրջանի հետ կամ Շրջանի համար բիզնեսով զբաղվող անձանց նկատմամբ կամ նրանց կողմից, իրական կամ ընկալված սեքսի, սեռական կողմնորոշման, գենդերի, գենդերային ինքնության կամ գենդերային արտահայտության հիմքով: Այս քաղաքականությանը չհետևելը նահանգային և դաշնային օրենքների խախտում է: Սեռական ոտնձգությունը սահմանված է Կալիֆոռնիայի կրթական օրենսգրքի 212.5 կետով որպես անցանկալի սեռական բնույթի գործողություններ, սեռական կապի խնդրանքներ և սեռական բնույթի այլ խոսքային, տեսողական կամ ֆիզիկական պահվածք աշխատանքային կամ կրթական միջավայրում գտնվող անձի կողմից` հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայությամբ. • Նման պահվածքին զիջելը բացահայտ կամ ոչ-բացահայտ կերպով ներկայացվում է որպես անհատի աշխատանքի, ուսումնական կարգավիճակի կամ

առաջընթացի պայման: • Անհատի կողմից նման պահվածքին զիջելը կամ դա մերժելը օգտագործվում է որպես տվյալ անհատի վրա ազդող` աշխատանքի կամ ուսումնական

որոշումների հիմք: • Նման պահվածքը նպատակ ունի բացասական ազդեցություն թողնելու անհատի աշխատանքային կամ ուսումնական կատարողականի վրա կամ

ստեղծելու վախեցնող, թշնամական կամ վիրավորական աշխատանքային կամ ուսումնական միջավայր: • Անհատի կողմից նման պահվածքին զիջելը կամ դա մերժելը օգտագործվում է որպես հիմք տվյալ անհատի վրա ազդող ցանկացած որոշման համար, որը

վերաբերվում է ուսումնական հաստատությունում առկա նպաստներին և ծառայություններին, պատվոգրերին, ծրագրերին կամ աշխատանքներին: Որևէ պաշտպանվող կարգի (ինչպես դրանք թվարկված են վերը) իրական կամ ընկալված հատկանիշների հիման վրա խտրականության, ոտնձգության, վախեցնելու և (կամ) ահաբեկելու գործողության ականատես լինելու դեպքում դպրոցի աշխատակազմից պահանջվում է անմիջապես ձեռնարկել միջամտելու քայլեր, երբ այդպես վարվելը անվտանգ է: Նման պահվածքը վարիչին (ադմինիստրատորին) կամ IX կոչման/ահաբեկման բողոքների հարցերով կառավարչին հայտնելը կարող է լինել պատշաճ միջամտություն: Դպրոցի կամ որևէ բաժնի կողմից խտրականության, ոտնձգության, վախեցնելու և (կամ) ահաբեկելու պահվածքի մասին ծանուցում ստանալուց հետո, անկախ այդ բանից` դա կատարել է աշխատո՞ղը, աշակե՞րտը, թե` երրորդ կողմը, դպրոցը կամ բաժինը պետք է անհապաղ ձեռնարկի պատշաճ քայլեր` քննելու կամ այլ կերպ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Դպրոցի անձնակազմը պետք է շուտափույթ կերպով ձեռնարկի ողջամտորեն հաշվարկված արդյունավետ քայլեր` վերջ դնելու նման պահվածքին, վերացնելու թշնամական միջավայրը, եթե նման միջավայր ստեղծվել է, և կանխելու պահվածքի կրկնվելը: Նշված քայլերը պետք է ձեռնարկվեն անկախ այն բանից` անհատը բողոք ներկայացրե՞լ է կամ խնդրե՞լ է դպրոցին կամ բաժնին` ձեռնարկել գործողություններ: Այս քաղաքականությունը վերաբերում է Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական Շրջանի վերակացուի (տեսուչի) իրավասության շրջանակում գտնվող ցանկացած դպրոցի կամ գրասենյակի գործունեությանը կամ հաճախումներին առնչվող բոլոր գործողություններին: Շրջանի ցանկացած աշակերտ կամ աշխատող, որը կարծում է, որ ինքը եղել է սեռական ոտնձգության զոհ, պետք է խնդիրը ներկայացնի դպրոցի տարածքի վարիչի (ադմինիստրատորի) կամ դպրոցի IX կոչման/ահաբեկման բողոքների հարցերով կառավարչի ուշադրությանը, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան գործողություններ` խնդիրը լուծելու նպատակով: Շրջանը արգելում է վրեժխնդիր վարքագիծ ցանկացած մեկի դեմ, որը ներկայացրել է սեռական ոտնձգության բողոք, կամ բողոքի քննության գործընթացի ցանկացած մասնակցի դեմ: Բողոքները պետք է շուտափույթ կերպով քննվեն` այնպես, որպեսզի հարգվի խնդրո առարկա կողմերի անձնական կյանքը: Լրացուցիչ տեղեկությունների կամ աշակերտների կամ ծնողների/խնամակալների մտահոգությունների հարցերով աջակցություն ստանալու համար դիմել Կրթության հավասարության համապատասխանության գրասենյակ` (213) 241-7682 հեռախոսահամարով: Աշխատողների մտահոգությունների հարցերով աջակցություն ստանալու համար դիմել Հավասար հնարավորությունների բաժին` (213) 241-7685 հեռախոսահամարով: ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ : ԲՈՂՈՔՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԱԺԻՆ (CRU)/ԾՆՈՂՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՑԱՆՑ (PRN) Բողոքների արձագանքման բաժինը (CRU)/Ծնողների ռեսուրսների ցանցը (PRN) հաշմանդամություն ունեցող աշակերտների ծնողներին տրամադրում է տեղեկություններ և վերապատրաստումներ` Շրջանի հատուկ կրթության քաղաքականությունների և ընթացակարգերի, Համաձայնության փոփոխված որոշման և Շրջանի հատուկ կրթության ծրագրերի վերաբերյալ: Բողոքների արձագանքման բաժինը (CRU)/Ծնողների ռեսուրսների ցանցը (PRN) ստեղծվել է` արձագանքելու հաշմանդամություն ունեցող աշակերտների ծնողների մտահոգություններին: Դա Շրջանին հնարավորություն է տալիս ծնողների բողոքներին տրամադրելու օրինական արձագանքներ` նրանց ազատելով արտաքին բողոքներին և համապատասխան գործընթացի մեխանիզմներին դիմելու անհրաժեշտությունից: Բողոքը հետևյալ պահանջների` բողոքողի ընկալմամբ ընկալված խախտման ենթադրություն է. (ա) «Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի» (IDEA),(բ) «Կալիֆոռնիայի կրթական օրենսգրք»ի կամ (գ) «Շրջանի հատուկ կրթության քաղաքականությունների և ընթացակարգերի ձեռնարկ»-ի: Բողոքը ստացվելուց և քննվելուց հետո Բողոքների արձագանքման բաժինը (CRU)/Ծնողների ռեսուրսների ցանցը (PRN) տրամադրում է օրինական պատասխան, որը բավարարում է Շրջանի իրավական պարտավորությունները և կարող է լինել հետևյալներից որևէ մեկը. (1) իրավական պաշտպանության միջոց և, համապատասխան դեպքում, իրավական պաշտպանության միջոցի իրականացման ժամկետը. (2) տեղեկություններ, որ կատարվել է պատշաճ ուղեգրում. (3) առաջարկվող գործողություն, որը բողոքողը կարող է ցանկանալ ձեռնարկել. կամ` (4) որոշում, որ բողոքը քննվել է և որոշվել անհիմն: Տեղեկությունների կամ աջակցություն ստանալու համար դիմել ծնողների օգնականներից (ֆասիլիտատոր) որևէ մեկին` (800) 933-8133 հեռախոսահամարով: ՏԻՊԱՅՆԱՑՎԱԾ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ (STAR) Տիպայնացված թեստավորման և հաղորդման (STAR) ծրագիրը նահանգային թեստավորման համակարգի կարևոր մասն է կազմում: STAR ծրագիրը իրականացվում է ամեն տարվա գարնանը և նախատեսված է չափելու, թե աշակերտները որքանով են յուրացնում Կալիֆոռնիայի ուսումնական չափորոշիչներով սահմանված գիտելիքները և հմտությունները:

Page 30: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Երկրորդից տասնմեկերորդ դասարանների բոլոր աշակերտները հանձնում են STAR ծրագրի թեստերը, այդ թվում` անգլերեն սովորող և հաշմանդամություն ունեցող աշակերտները: Թեստերը չեն հանձնում միայն այն աշակերտները, որոնց ծնողները/խնամակալները ներկայացրել են գրավոր խնդրանքներ` նրանց ազատելու STAR ծրագրի թեստավորումից: Ուսանողների անհատական արդյունքները գաղտնի են. թեստի արդյունքները տեսնում են միայն աշակերտները, նրանց ուսուցիչները, դպրոցների տնօրենները և ծնողները/խնամակալները: STAR ծրագիրը բաղկացած է չորս թեստերից.

1. Կալիֆոռնիայի տիպայնացված թեստերը (CSTs) կազմվում են Կալիֆոռնիայի պետական դպրոցների համար համաձայնեցվում են նահանգի ուսումնական չափորոշիչներին` անգլերեն լեզվի հմտություններ (2-11-րդ դասարաններ), մաթեմատիկա (2-11-րդ դասարաններ), պատմություն-հասարակագիտություն (8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ), և բնագիտություն (5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ): 4-րդ և 7-րդ դասարանների աշակերտները հանձնում են գրավոր թեստ, որը մաս է կազմում անգլերեն լեզվի հմտությունների CST միավորի:

2. Կալիֆոռնիայի առաջադիմության մեկընդմեջ գնահատումը (CAPA) կազմվում է ճանաչողական նշանակալի հաշմանդամություն ունեցող աշակերտների համար և հիմնված է պետական անգլերեն լեզվի հմտությունների, մաթեմատիկայի և բնագիտության ուսումնական չափորոշիչների ենթացուցակի վրա: CAPA թեստն անցկացվում է 2-11-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր ունեն ԱԿՊ, որտեղ նշված է, որ CAPA թեստը պետք է անցկացվի:

3. Կալիֆոռնիայի չափորոշիչների վրա հիմնված իսպաներեն լեզվով թեստերը պահանջվում են 2-11-րդ դասարանների իսպանախոս անգլերեն սովորողների համար, ովքեր կամ ստանում են ուսուցում իրենց առաջնային լեզվով, կամ ովքեր ընդգրկված են եղել ԱՄՆ դպրոցում 12 ամսից պակաս: Գնահատումներն անցկացվում են ընթերցանության հմտությունից և մաթեմատիկայից:

4. Կալիֆոռնիայի փոփոխված գնահատումը (CMA) այն աշակերտների` ըստ դասարանի անցկացվող թեստ է, ովքեր ունեն ԱԿՊ, ստանում են դասարանի մակարդակի ուսուցում, և փոքր է հավանականությունը, որ տարվա ընթացքում ձեռք կբերեն դասարանի մակարդակի գիտելիքներ` նույնիսկ միջամտությունների դեպքում: CMA-ի ձևաչափը փոփոխվում է` աշակերտների համար թեստը մատչելի դարձնելով և նրանց թույլ տալով ցուցադրել, թե ինչ չափով են բավարարում անգլերեն լեզվի հմտությունների, մաթեմատիկայի և բնագիտության բովանդակային չափորոշիչները: CMA թեստը 3-11-րդ դասարանների համար է: 4-րդ և 7-րդ դասարանների աշակերտները հանձնում են նաև գրավոր թեստ, որը մաս է կազմում անգլերեն լեզվի հմտությունների միավորի:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ «Կալիֆոռնիայի կրթական օրենսգրքի» 32220-32224 կետերը միջդպրոցական սպորտով զբաղվող աշակերտներից պահանջում են ունենալ առողջապահական կամ դժբախտ պատահարների բժշկական ապահովագրություն: «Աշակերտների առողջապահական ապահովագրություն» վերնագրի տակ նշվող առողջապահական ապահովագրության փաթեթները նախատեսված են նաև օգնելու ծնողներին` կատարել Նահանգային օրենքի պահանջները: Սպորտի, դժբախտ պատահարների և հիվանդության պետական և մասնավոր ապահովագրության մասին տեղեկություններ կարելի է ստանալ կապվելով Ռիսկերի կառավարման և ապահովագրական ծառայությունների բաժին (Ռիսկերի կառավարում)` (213) 241-2176 հեռախոսահամարով: Մասնավոր ապահովագրության մասին տեղեկություններ կարելի է ստանալ նաև Ռիսկերի կառավարման բաժնի կայքում` http://riskmanagement.lausd.net: Անվճար և ցածրածախք առողջապահական ապահովագրության մասին տեղեկություններ կարելի է ստանալ` կապվելով ԼԱՄԴՇ-ի «Երեխաների առողջապահության մատչելիության և Medi-Cal ծրագրի» (CHAMP) հետ անվճար ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԻ (HELPLINE) 1-(866) 742-2273 հեռախոսահամարով կամ այցելելով կայք` http://CHAMP.lausd.net: Ապահովագրական ծրագրերին արագորեն ծանոթանալու համար նայեք ներդիր էջերում տրամադրված` CHAMP-ի 2013-2014 թթ . Առողջապահական ապահովագրության համեմատությունների աղյուսակը : ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼԱՄԴՇ-ի «Երեխաների առողջապահության մատչելիության և Medi-Cal ծրագիրը» (CHAMP) կարող է օգնել ծնողներին իրենց երեխաներին ընդգրկել անվճար կամ ցածրածախք առողջապահական ապահովագրության ծրագրերում, ինչպիսիք են Medi-Cal-ը, Healthy Kids-ը և Երեխաների առողջության Kaiser Permanente փաթեթը: Սրանք ծրագրեր են երեխաների համար` անկախ նրանց ներգաղթային կարգավիճակից: Երեխաներին ընդգրկելու հարցերով աջակցություն ստանալու համար ծնողները կարող են զանգահարել CHAMP-ի անվճար ՕԳՆՈՒԹՅԱՆ գծով` 1-(866) 742-2273 հեռախոսահամարով, կամ այցելել CHAMP-ի կայք` http://CHAMP.lausd.net: CHAMP-ը կարող է ծնողներին նաև աջակցել դիմում ներկայացնելու կամ ուղեգրվելու CalFresh (սննդի կտրոններ), «Կանայք, մանուկներ և երեխաներ» (WIC) ծրագիր, ինչպես նաև սոցիալական ապահովության ցանցերի այլ ծրագրեր: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել http://CHAMP.lausd.net: Դպրոցները կարող են, CHAMP-ի գրասենյակի հետ կապվելով, կազմակերպել ներկայացում (պրեզենտացիա) աշխատակազմի կամ ծնողների համար: Վերը նշված ապահովագրական ծրագրերին արագորեն ծանոթանալու համար նայեք CHAMP-ի 2013-2014 թթ. Առողջապահական ապահովագրության համեմատությունների աղյուսակը : ԱՇԱԿԵՐՏԻ/ԴՊՐՈՑԻ ՎԱՐՔԻ ԿՈԴԵՔՍ «Կալիֆոռնիայի կանոնակարգումների օրենսգրքի 5-րդ վերնագրի 300-րդ բաժինը աշակերտներից պահանջում է հետևել դպրոցի կարգուկանոնին, ենթարկվել բոլոր ցուցումներին, ուսման մեջ լինել ջանասեր, հարգալիր վերաբերվել ուսուցիչներին և այլ պաշտոնյաներին, ձեռնպահ մնալ անպարկեշտ և գռեհիկ խոսքի օգտագործելուց: Յուրաքանչյուր աշակերտ, նախադպրոցականից մինչև չափահաս, իրավունք ունի ուսում ստանալու անվտանգ, հարգալիր և բարեհամբույր միջավայրում: Յուրաքանչյուր մանկավարժ իրավունք դասավանդելու ուսումնառությանը խանգարող անկարգություններից և խոչընդոտներից զերծ մթնոլորտում: Կարգապահության հաստատման քաղաքականություն. «Դպրոցում դրական վարքի աջակցության ուղեցույցը» սահմանում է շրջանակ, որը հիմնված է վարչական առաջնորդության, թիմային իրականացման, սահմանված, ուսուցանված, մշտադիտարկված, ամրապնդված և ուղղված վարքի ակնկալիքների, տվյալների վրա հիմնված որոշումների կայացման վրա: Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական Շրջանը (ԼԱՄԴՇ) ձգտում է յուրաքանչյուր դպրոցի տարածքում ապահովել այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր աշակերտ իրեն զգում է ապահով և ցանկալի: Ուղղորդիչ սկզբունքներ բոլորի համար

1. Եղիր հարգալիր 2. Եղիր պատասխանատու 3. Հարգիր տարբերությունները 4. Եղիր ազնիվ 5. Եղիր ապահով 6. Սովորիր ողջ կյանքում

Աշակերտներին պետք է օգնել յուրացնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են դպրոցում դրական մտնոլորտ ստեղծելու և բացասական վարքից խուսափելու համար: Ցանկացած աշակերտ, որը կատարել է ստորև թվարկված որևէ գործողություն, կենթարկվի լիարժեք քննության և, հարկ եղած դեպքում, բոլոր համապատասխան կարգապահական ջոցառումների, որոնք կարող են ներառել ժամանակավոր հեռացում, հեռացում և (կամ) օրինապահ մարմիններին հանձնում: Չի թույլատրվում`

1. Ահաբեկել/վախեցնել 2. Ունենալ զենք 3. Կռիվներ/սպառանալիքներ/բռնություն 4. Ունենալ/վաճառել թմրամիջոցների 5. Պատերին նկարել/ջարդարարություն 6. Գանգստերություն 7. Խաբեություն և գրագողություն 8. Խարդախում և կեղծում 9. Սեռական ոտնձգություններ և հարձակումներ 10. Շանտաժ և շորթում 11. Նախապաշարմունքից և ատելությունից բխող հանցագործություններ 12. Կողոպուտ և գողություն 13. Հրավառություն և ճայթռուկներ

Page 31: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Համապատասխան ուղղորդմամբ, աշակերտները պետք է`

1. Սովորել դպրոցի և դասարանի կանոնները և հետևել դրանց: 2. Լուծել կոնֆլիկտները պատշաճ կերպով` առանց ֆիզիկական և խոսքային բռնության: 3. Պահպանիր պատերի արված նկարներից, զենքերից և թմրանյութերից զերծ անվտանգ և մաքուր դպրոցի տարածք: 4. Ծառայիր որպես դրական օրինակ և օգնիր ստեղծելու դրական դպրոցական միջավայր: 5. Հայտնիր ահաբեկման, ոտնձգությունների և ատելությունից դրդված միջադեպերի մասին: 6. Եղիր լավ մարզիկ` ինչպես մարզահրապարակում, այնպես էլ խաղահրապարակում: 7. Դպրոց հաճախիր ժամանակին, դասագրքերով և գրենական պիտույքներով, և պատրաստ եղիր սովորելու: 8. Միջոցառումները պահիր անվտանգ:

Հիշիր, որ դու կարևոր ես: Քո գաղափարները, մտքերը և կարծիքները կարևոր են և արժեք ունեն: «Դպրոցի հպարտություն» նշանակում է...

• Ուրիշներին վերաբերվել հարգանքով • Գտնել խաղաղ լուծումներ • Լսել միմյանց • Հեռու մնալ թմրամիջոցներից • Մեր դպրոցը պահել մաքուր և գեղեցիկ • Ընկերություն անել ազնիվ ձևով • Ստեղծել իմ իսկ աշխատանքը • Միշտ լինել ազնիվ • Ցուցաբերել ապրումակցում և համակրանք • Պաշտպանել ուրիշների շահերը • Հարգել մեր տարբերությունները • Հարգել ուրիշների գույքը • Զբաղվել անվտանգ գործերով

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Միացյալ Նահանգների Սահմանադրության 4-րդ փոփոխությունը անհատներին պաշտպանում է անօրինական խուզարկություններից: Այդուհանդերձ օրենքը դպրոցի պաշտոնատարներին թույլ է տալիս կատարել աշակերտների խուզարկություններ որոշակի սահմանափակ հանգամանքներում.

Ա. Ողջամիտ կասկածի հիմքով խուզարկություններ Եթե աշակերտը դրսևորել է այնպիսի վարք, որը վարչական աշխատողին (ադմինիստրատորին) ստիպում է ունենալ ողջամիտ կասկած, որ աշակերտը կատարել է կամ պատրաստվում է կատարել որևէ հանցագործություն, կամ խախտել է օրենքը կամ դպրոցի կանոնները, ապա վարիչը կարող է կատարել այդ աշակերտի խուզարկություն: Վարիչը պետք է` • Կարողանա ձևակերպել իր կասկածի պատճառը և միջադեպին առնչվող փաստերը և (կամ) հանգամանքները: • Կարողանա ողջամտորեն կապել աշակերտին որևէ կոնկրետ միջադեպի, հանցագործության, կամ կանոնի կամ օրենքի խախտման հետ: • Հիմնվի իր իսկ իմացած և (կամ) այլ ականատեսներից ստացված թարմ, արժանահավատ տեղեկությունների վրա: • Ապահովի, որ ողջամիտ կասկածի հիմքով կատարված խուզարկությունը չափից ավելի «միջամտող» չլինի` նկատի ունենալով աշակերտի

տարիքը և սեռը և զանցանքի բնույթը:

Ողջամիտ կասկածի հիմքով աշակերտի խուզարկություն կատարելիս դպրոցի պաշտոնատարները պետք է պահպանեն հետևյալ գործելակերպերը. • Կատարել խուզարկությունը միայն այն դեպքում, երբ կան կասկածի հստակ և որոշակի պատճառներ, և առկա են փաստեր, որոնք աշակերտին

կապում են զանցանքի որևէ կոնկրետ միջադեպի: • Պիջակները, դրամապանակները, ուսապարկերը, պայուսակները և աշակերտի ունեցած այս պիտույքներ կարող են խուզարկվել ողջատորեն

անհրաժեշտ չափով: • Ոչ մի դեպքում չպետք է կատարել մարմնի խուզարկություն կամ մերկացնելով խուզարկություն: • Խուզարկությունը կարող են կատարել միայն խուզարկվող աշակերտի սեռին պատկանող դպրոցի պաշտոնատարները: • Ողջամիտ կասկածի հիմքով խուզարկությունները պետք է կատարվեն առանձնացված վայրում, որտեղ խուզարկությունը տեսանելի չի լինի

մյուս աշակերտներին կամ անձնակազմին (բացառությամբ դպրոցի վարիչի կամ նշանակված վկայի` դարձյալ նույն սեռին պատկանող):

Բ. Մետաղի հայտնաբերիչով պատահական խուզարկություններ Կալիֆոռնիայի դատարանները և Կալիֆոռնիայի Գլխավոր Դատախազի Գրասենյակը հավանություն են տվել մետաղի հայտնաբերիչի օգտագործմամբ պատահական խուզարկություններին` զենքեր գտնելու համար: Մետաղի հայտնաբերիչների պատահական օգտագործումը պատշաճ է միայն այն դեպքում, երբ. • Խուզարկվող աշակերտների ընտրության մեթոդը իրապես պատահական է: • Մետաղի հայտնաբերիչներով պատահական խուզարկությունների համար ընտրվող աշակերտները ընտրվում են անկախ անձնական

ճանաչելի հատկանիշներից, օրինակ, ռասա, սեռ, մականուն, որոշակի խմբի պատկանելություն, կամ նախկին զանցանքների պատմության (այսինքն, ընտրությունը պատահական է):

• Խուզարկությունները պետք է լինեն հնարավորինս «չմիջամտող»: • Դպրոցի պաշտոնատարները պետք է ծնողներին և աշակերտներին նախապես և մանրամասնորեն տեղեկացնեն մետաղի հայտնաբերիչներով

պատահական խուզարկությունների ընթացակարգերի մասին: Եթե մետաղի հայտնաբերիչներով խուզարկության արդյունքում ծագում է ողջամիտ կասկած , որ կոնկրետ որևէ աշակերտ կարող է զենք ունենալ, ապա դպրոցի պաշտոնատարները կարող են կատարել տվյալ աշակերտի խուզարկություն` առանձնացված վայրում, ողջամիտ կասկածի հիմքով խուզարկությունների վերոնշյալ ուղենիշների համաձայն: ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ Դպրոց չպեք է բերել արժեքավոր անձնական առարկաներ (բջջային հեռախոսներ, iPod-ներ, լուսախցիկներ, էլեկտրոնային խաղեր ռադիոընդունիչներ, լազերային սկավառակների նվագարկիչներ և համակարգիչներ), քանիոր հնարավոր է դրանց կորուստ, գողություն կամ վնասվածք: Բացի դրանից, նման առարկաները կարող են շեղել ուսումնական գործընթացից, և բռնագրավվել դպրոցի անձնակազմի կողմից: Շրջանը պատասխանատու չէ կորած կամ գողացված առարկաների համար (այդ թվում` կողպվող պահարաններում պահվածների): ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ (DCFS) ԿԱՄ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԽՆԱՄՔԻ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ DCFS-ի կամ Փորձաշրջանի դեպարտամենտի կողմից վերահսկվող և արտոնագրված խնամատար կամ հաստատություններում (group homes) կամ ազգական խնամատուների մոտ տեղավորված երեխաների համար գործում են դպրոց ընդունվելու հատուկ դրույթներ: Ասամբլեայի 490-րդ օրինագիծը սահմանում է, որ խնամառու (խնամատվության հանձնված) երեխաները պետք է անմիջապես ընդգրկվեն դպրոցում («Կրթական օրենսգիրք», 48853.5-րդ կետ), և մանկավարժները, դպրոցի անձնակազմը, սոցիալական աշխատողները, փորձաշրջանի պաշտոնատարները, խնամատուները և այլ շահագրգռված կողմեր բոլորն աշխատում են միասին` բավարարելու տնից դուրս խնամքի հանձնված երեխաների կրթական պահանջմունքները:

Page 32: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

2011 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած Ասամբլեայի 1933-րդ օրինագիծը սահմանում է, որ սկզբնական տեղավորման ժամանակ կամ խնամառու երեխայի տեղավորման ցանկացած հետագա փոփոխության ժամանակ, խնամառու երեխային սպասարկող տեղական կրթական գործակալությունը պետք է թույլ տա, որ խնամառու երեխան դատարանի իրավասության տևողության ընթացքում ուսումը շարունակի ծագման դպրոցում: Եթե դատարանի իրավասությունը դադարեցվում է նախքան ուսումնական տարվա ավարտը, ապա երեխային պետք է թույլ տալ ուսումը շարունակել ծագման դպրոցում ուսումնական տարվա տևողության ընթացքում: 2009 թ. հոկտեմբերի 11-ին ուժի մեջ մտած Ասամբլեայի 167-րդ օրինագիծը տրամադրում է ավարտման որոշ ազատումներ խնամառության տակ գտնվող երեխաների համար, եթե նրանք 11-րդ կամ 12-րդ դասարաններում են, ինչպես նաև տեղափոխում մեկ այլ շրջանից կամ ԼԱՄԴՇ-ի մեկ դպրոցից մյուսը: Մանրամասներ կամ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ձեր դպրոցի վարիչից կամ Միջնակարգ ուսուցման բաժնից` կապվելով (213) 241-7510 համարով: Ծնողները, խնամակալները, խնամատարները, սոցիալական աշխատողները և (կամ) փորձաշրջանի պաշտոնատարները պետք է դպրոցական շրջաններին տեղեկացնեն` իմանալուն պես, որ որևէ երեխա փոխում է իր խնամքի վայրը, որպեսզի դպրոցի փաստաթղթերը ժամանակին փոխանցվեն: Դպրոցին առնչվող խնամատարության մտահոգություններով դիմել Խնամատարության բաժին` (213) 241-3848 հեռախոսահամարով: ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Աշակերտները ուսումնառում են տարբեր ձևերով, ընդ որում նրանց մեծ մասը արդյունավետ կերպով սովորում է ավանդական միջավայրում: Հաշմանդամություն ունեցող աշակերտներները կարող են համապատասխանելի լինել հատուկ կրթության ծառայություններ ստանալու համար: Այդ ծառայությունները հիմնված են գնահատումների վրա և որոշվում են Անհատականացված կրթական պլանի (ԱԿՊ) թիմի կողմից, որն ընդգրկում է աշակերտի ծնող(ներ)ին որպես հավասար գործընկերների: Հատուկ կրթության ծառայությունները նախատեսված են բավարարելու հաշմանդամություն ունեցող աշակերտների եզակի կրթական կարիքները և տրամադրվում են` ծնողների համար ծախսեր չառաջացնելով: Հաշմանդամություն ունեցող աշակերտները ուսում են ստանում իրենց ոչ-հաշմանդամ հասակակիցների հետ` այն դպրոցի ընդհանուր կրթական միջավայրում, որը նրանք կհախեին, եթե հաշմանդամ չլինեին: Դպրոցահասակ երեխաների ծնողները, ովքեր կասկածում են, որ իրենց երեխան կարող է հաշմանդամություն ունենալ, և որը կարող է կարիք ունենալ հատուկ կրթական ծառայությունների, պետք է դիմեն իրենց թաղամասի պետական դպրոցի վարիչին: Դպրոցում չընդգրկված նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները, ովքեր կասկածում են, որ իրենց երեխան կարող է հաշմանդամություն ունենալ և համապատասխանելի լինել հատուկ կրթական ծառայությունների, պետք է դիմեն Վաղ մանկության հատուկ կրթության բաժին` (213) 241-4713 համարով: Հատուկ կրթության ծրագրերի և ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրված են Շրջանի «Հատուկ կրթության ծառայությունների ուղեցույց ծնողների համար» (ներառյալ ընթացակարգային իրավունքները և երաշխիքները) հրատարակության մեջ, որն առկա է Շրջանի յուրաքանչյուր դպրոցում և Հատուկ կրթության բաժնի կայքում` http://sped.lausd.net/. Հատուկ կրթության հարցերին առնչվող աջակցություն կարող եք ստանալ ձեր դպրոցի վարիչից կամ Հատուկ կրթության բաժնից` (213) 241-6701 համարով: ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԸՍՏ 504-ՐԴ ԿԵՏԻ 1973 թ. «Վերականգնման ակտի» (Rehabilitation Act) 504-րդ կետը քաղաքացիական իրավունքների մասին դաշնային օրենք է, որն արգելում է խտրականությունը հաշմանդամների նկատմամբ այն ծրագրերում և աշխատանքներում, որոնք ֆինանսական օժանդակություն են ստանում ԱՄՆ Կրթության դեպարտամենտից: Անհատների նկատմամբ ցանկացած ձևի խտրականությունը, ոտնձգությունը, նրանց վախեցնելը և (կամ) ահաբեկելը նրանց իրական կամ ընկալված հաշմանդամության հիմքով` անընդունելի և անհանդուրժելի է: Շրջանը շուտափույթ կերպով կքննի հաշմանդամության հիմքով խտրականության/ոտնձգությունների ցանկացած բողոքներ և կձեռնարկի ողջամիտ գործողություններ` վերջ դնելու նման խտրականության/ոտնձգությունների ապագա միջադեպերին: 504-րդ կետի համաձայն Շրջանն ունի «ազատ, պատշաճ պետական կրթության» դրույթին առնչվող որոշակի պատասխանատվություններ հաշմանդամություններ ունեցող դպրոցահասակ անհատների նկատմամբ: Շրջանց պահանջվում է տրամադրել ծրագիր, որը նախատեսված կլինի բավարարելու հաշմանդամություն ունեցող աշակերտների կրթական կարիքները նույնքան համարժեք կերպով, որքան` հաշմանդամություն չունեցող աշակերտների կրթական կարիքները: Այն աշակերտների համար, որոնք համապատասխանելի չեն հատուկ կրթության ծառայությունների համար, սակայն բավարարում են հաշմանդամություն ունեցող անձանց սահմանումը ըստ 504-րդ կետի, կարող է մշակվել 504-րդ կետի պլան, որտեղ նշվում են հարմարություննեը, լրացուցիչ օժանդակ պարագաները և (կամ) ծառայությունները, որոնք կտրամադրվեն` օգնելու ընդհանուր կրթության ծրագիրը աշակերտի համար մատչելի դարձնելուն: 504-րդ կետը պետք է տրամադրի ոչ-ուսումնական և արտադպրոցական ծառայություններ և գործնական աշխատանքներ` այնպես, որպեսզի հաշմանդամություններ ունեցող անհատներն ունենան մասնակցելու հավասար հնարավորություն: Ծնողները կամ խնամակալները պետք է գրավոր կերպով ծանուցվեն Շրջանի ցանկացած որոշումների վերաբերյալ, որոնք վերաբերվում են իրենց աշակերտների գնահատմանը, նույնականացմանը (ինքնության հաստատմանը) և (կամ) իրենց աշակերտների կրթական տեղավորմանը և նրանց` այդ որոշումներին մասնակցելու կամ այդ որոշումները բողոքարկելու իրավունքին` համաձայն 504-րդ կետի: 504-րդ կետի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և (կամ) դիմում կամ բողոք ներկայացնելու, 504-րդ կետի վերաբերյալ ոչ-ֆորմալ միջնորդություն կամ անկողմնակալ լսում վարելու հարցում աջակցություն ստանալու համար, կապվեք Կրթության հավասարության համապատասխանության գրասենյակի հետ` (213) 241-7682 հեռախոսահամարով: ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՍԴ-ն 2001թ.` Ոչ մի երեխա չպետք է մոռացվի ակտի շրջանակներում Ծրագրային բարեփոխման դպրոցներում երկու կամ ավելի տարով Լրացուցիչ կրթական ծառայություններ (ԼԿԾ) է մատուցում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից ընտրված (ըստ անվճար և էժան սննդի ծրագրին մասնակցության սահմանված) երեխաներին: ԼԿԾ-ները ակադեմիական/ուսուցողական բնույթի ծառայություններ են, որոնք տրամադրվում են դասերից առաջ կամ հետո, հանգստյան օրերին կամ այլ ժամանակ` պետականորեն լիազորված մատակարարների կողմից: Ընտրված երեխաների ծնողներին գրքույկներ են ուղարկվում, ուր նկարագրված են մատակարարները և նրանց կողմից առաջարկվող ծառայությունները: Ընտրված երեխաների մասնակցությունն ապահովելու համար նրանց ծնողները պետք է դիմումաձև լրացնեն և մինչև վերջնաժամկետն ուղարկեն ԱՍԴ: ԱՌԿԱԽՈՒՄ և ՀԵՌԱՑՈՒՄ Կալիֆոռնիայի կրթական ակտի 48925 (դ) կետն առկախումը սահմանում է որպես «կարգապահական նպատակով աշակերտի հեռացում ընթացիկ դասերից»: Աշակերտին կարելի է առկախել ոչ ավելի, քան 5 հաջորդական օրով: Կալիֆոռնիայի կրթական ակտի 48925 (բ) կետը հեռացումը սահմանում է որպես «աշակերտի ազատում (1) անմիջական վերահսկողությունից և ստուգումից կամ (2) դպրոցի աշխատակազմի ընդհանուր վերահսկողությունից»: ԼԱՄԴՇ Աշակերտների կարգապահության և հեռացման հարցերով օժանդակ մարմինը պատասխանատու է հեռացման ենթակա աշակերտների համար արդար և անկողմնակալ դատաքննություն, ինչպես նաև համապատասխան դատավարական իրավունքներ ապահովելու համար: Աշակերտը կարող է հեռացվել առանց առկախման կիրառման («անմիջապես» հեռացվել), ինչի արդյունքում նրան չի թույլատրվում հեռացման ժամանակահատվածում հաճախել ԼԱՄԴՇ որևէ դպրոց կամ մասնակցել ԼԱՄԴՇ որևէ ծրագրի: Կամ համաձայն Կրթական ակտի 48917 կետի` հեռացումը կարող է առկախվել, ինչի դեպքում հեռացված աշակերտը կարող է հեռացման ժամանակահատվածում մասնակցել ԼԱՄԴՇ այլընտրանքային կրթական ծրագրի: Հեռացման ժամանակահատվածը կարող է ներառել այն կիսամյակը, որի ընթացքում աշակերտը հեռացվել է, հեռացման կիսամյակը` գումարած հաջորդ կիսամյակը, կամ մեկ օրացուցային տարի` կախված աշակերտի կատարած խախտումից կամ նրա կարգապահական նախադրյալներից: Որոշակի հանգամանքներում հեռացման ժամկետը կարող է երկարաձգվել:

Ա. Առկախում և հեռացում սահմանելու իրավասությունը տարածվում է դպրոցական գործունեությանն ու հաճախումներին առնչվող խախտումների վրա, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում այնպիսի խախտումներով, որոնք տեղի են ունենում.

• դպրոցի տարածքում, • տնից դպրոց և դպրոցից տուն ճանապարհին, • ընդմիջման ժամին, լինի դա դպրոցում թե դպրոցից դուրս, • դպրոցի կողմից կազմակերպված որևէ միջոցառման գնալիս, միջոցառման ընթացքում կամ միջոցառումից վերադառնալիս:

Կալիֆոռնիայի օրենքը թույլ է տալիս ուսուցչին առկախում կիրառել աշակերտի հանդեպ Կրթական ակտի 48900 և հաջորդող կետերում նկարագրված խախտումների դեպքում (տե´ս Բ կետում ներկայացված Առկախման/հեռացման հիմքերը, հաջորդիվ): Աշակերտին դասարանից առկախելու դեպքում ուսուցիչը պարտավոր է անմիջապես տեղեկացնել տնօրենին` համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով: Տնօրենն այդժամ որոշում է, թե արդյոք կարիք կա աշակերտին առկախել դպրոցից, թե կարելի է նրան թույլ տալ մնալ դպրոցում դասարանական առկախման ընթացքում: Միայն դպրոցի տնօրենը կամ

Page 33: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

նրա կողմից նշանակված համապատասխան անձն է իրավասու աշակերտին առկախել դպրոցից: Դասարանական առկախումը չի կարող ավելի երկար տևել, քան մեկ օր (տվյալ դասաժամը)` գումարած հաջորդ օրը (կամ տվյալ դասաժամին հաջորդող դասը): Դասարանական առկախման ենթարկված աշակերտը պետք է մնա դպրոցի տարածքում` համապատասխան վերահսկողության տակ: Դասարանական առկախումից հետո ուսուցիչը հնարավորինս շուտ հանդիպման է հրավիրում աշակերտի ծնողին, որին կարող են ներկա գտնվել նաև դպրոցի կառավարիչը, խորհրդատուն կամ հոգեբանը: Եթե աշակերտը անվայել արարք է թույլ տվել, խախտել է դպրոցական կարգուկանոնը կամ անարգել է դպրոցի աշխատողներին, ուսուցիչը կարող է պահանջել, որ ծնողը/խնամակալը օրվա մի մասն անցկացնի երեխայի դասարանում:

Բ. Առկախում կիրառելու սահմանափակումներ Առկախումը, այդ թվում` Կրթական ակտի 48911.1 կետում նկարագրված վերահսկվող առկախումը, կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ դաստիարակության այլ մեթոդներ անարդյունավետ են դուրս գալիս: Դաստիարակության այլ մեթոդների մասին պետք է արձանագրություն կազմվի և պահպանվի աշակերտի կարգապահական թղթապանակում և լինի հասանելի` համաձայն Կրթական ակտի 49069 կետի: Այնուամենայնիվ աշակերտը, այդ թվում` բացառիկ կարիքներով անհատը, առաջին խախտման դեպքում կարող է ենթարկվել առկախման Կրթական ակտի 48900 կետում թվարկված ցանկացած պատճառով, եթե տնօրենը որոշում է, որ աշակերտը խախտել է 48900 կետի ա, բ, գ, դ կամ ե ենթակետերը, կամ եթե աշակերտի ներկայությունը վտանգ է ներկայացնում մյուսների համար:

Ա. Առկախման/հեռացման հիմքեր

(ա) (1) Աշակերտը ֆիզիկական վնաս է պատճառել, փորձել կամ սպառնացել է վնաս պատճառել մեկ ուրիշ անձի, (ա) (2) միտումնավոր կերպով բռնություն է գործադրել մեկ ուրիշի հանդեպ, բացի ինքնապաշտպանության դեպքում, (բ) պահել, վաճառել կամ պատրաստել է հրազեն, դանակ, պայթուցիկ կամ որևէ այլ վտանգավոր իր, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա

համար աշակերտը նախօրոք գրավոր թույլտվություն է ստացել դպրոցի լիազորված աշխատողից, ինչը համաձայնեցվել է տնօրենի կամ տնօրենի ներկայացուցչի հետ,

(գ) ապօրինաբար պահել, օգտագործել, վաճառել, պատրաստել կամ գտնվել է Առողջության և անվտագության մասին ակտի Բաժին 10-ի Գլուխ 2- ում (որը սկսվում է 11053 կետով) թվարկված որևէ վերահսկվող նյութի, ալկոհոլային խմիչքի կամ ցանկացած այլ տիպի հարբեցնող նյութի ազդեցության տակ,

(դ) ապօրինաբար առաջարկել կամ միջնորդել է Առողջության և անվտագության մասին ակտի Բաժին 10-ի Գլուխ 2- ում (որը սկսվում է 11053 կետով) թվարկված որևէ վերահսկվող նյութի, ալկոհոլային խմիչքի կամ ցանկացած այլ տիպի հարբեցնող նյութի վաճառքին, այնուհետև վաճառել, առաքել կամ որևէ այլ կերպ մեկ ուրիշ անձի մատակարարել է հեղուկ կամ պինդ նյութ` ներկայացնելով դա որպես վերահսկվող նյութ, ալկոհոլային խմիչք կամ հարբեցնող նյութ,

(ե) կատարել կամ փորձել է կատարել գողություն կամ շորթում, (զ) վնասել կամ փորձել է վնասել դպրոցական կամ մասնավոր գույքը, (է) գողացել կամ փորձել է գողանալ դպրոցի կամ մասնավոր գույքը, (ը) պահել կամ օգտագործել է ծխախոտ կամ ծխախոտ ու նիկոտին պարունակող ապրանք, այդ թվում, բայց ոչ միայն` սիգարետ, սիգար,

նուրբ սիգարետներ, համեմունքով սիգարետներ, անծուխ ծխախոտ, քթախոտ, ծամելու փաթեթներ և բիթլ: Այնուամենայնիվ սույն կետը չի արգելում աշակերտին պահել և օգտագործել բժշկի կողմից նշանակված դեղեր:

(թ) կատարել է անվայել արարք, (ժ) ապօրինաբար պահել, առաջարկել կամ միջնորդել է որևէ դեղի վաճառքին` համաձայն Առողջության և անվտանգության ակտի 11014.5

կետի: (ի) խոչընդոտել է դպրոցական միջոցառումներին (համադպրոցական միջոցառումներ. սահմանված միայն կառավարչի կողմից), (լ) իմանալով ընդունել է գողացված դպրոցական կամ մասնավոր գույք, (խ) պահել է նմանակված հրազեն, (ծ) կիրառել կամ փորձել է կիրառել սեռական բռնություն, (կ) Հետապնդել, սպառնացել կամ ահաբեկել է աշակերտի, ով դպրոցական կարգապահական քննության մեջ ընդգրկված է որպես բողոքող

կողմ կամ վկա` նպատակ հետապնդելով կամ տվյալ աշակերտին ցուցմունք տալուց հետ պահել, կամ էլ իր դեմ որպես վկա հանդես գալու համար հակընդդեմ հայց ներկայացնել:

(հ) ապօրինաբար առաջարկել, միջնորդել կամ վաճառել է Սոմա տիպի դեղ, (ձ) կատարել կամ փորձել է կատարել ստորացուցիչ գործողություններ` համաձայն 32050 կետի, (ղ) կատարել կամ փորձել է կատարել խուլիգանական արարք, այդ թվում, բայց ոչ միայն ` էլէկտրոնային միջոցներով, մեկ այլ աշակերտի

կամ դպրոցի աշխատողների հանդեպ: (ճ) օժանդակել կամ դրդել է մեկ այլ անձի հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրել (միայն առկախում):

48900.2 Կատարել է սեռական ոտնձգություն (4-12 դաս.), 48900.3 Հրահրել, փորձել է հրահրել, սպառնացել է հրահրել կամ մասնակցել է ատելության հողի վրա կատարվող բռնարարքի (4-12 դաս.), 48900.4 Միտումնավոր կերպով մասնակցել է դպրոցի աշխատակազմի կամ աշակերտների դեմ ուղղված հետապնդումների, սպառնալիքների

կամ ահաբեկիչ գործողությունների, 48900.7 ահաբեկչական սպառնալիքներ է կիրառել դպրոցի աշխատողների և գույքի հանդեպ:

Դ. Հաշմանդամ աշակերտների վարքը` որպես խոչընդոտող գործոն

Հաշմանդամ աշակերտները, որոնց վարքը խոչընդոտում է ուսմանը, Անհատական ուսումնական ծրագրի միջոցով մշակված և այդ ծրագրի շրջանակներում իրականացվող Վարքի աջակցման նախագծի կարիք ունեն: Հատուկ կրթական ծառայություններից օգտվող և Կրթական ակտով (Կրթական ակտի 56520 և հաջորդող կետեր) սահմանված վարքային լուրջ խնդիրներ ունեցող աշակերտի դեպքում կարող է նաև Գործառական վերլուծության գնահատման և Վարքային միջամտության նախագծի անհրաժեշտություն լինի:

Ե. Հաշմանդամ աշակերտների առկախումն ու հեռացումը

Հաշմանդամ աշակերտների համար օրենքով նախատեսված են լրացուցիչ գործընթացներ և նկատառումներ. • Առկախում`

Հատուկ ուսուցում. Երբ հատուկ կրթական ծառայություններից օգտվող աշակերտը ենթարկվում է առկախման, դպրոցի աշխատակազմը պետք է որոշի` արժի արդյոք Անհատական կրթական նախագծի քննարկման նպատակով ժողով հրավիրել` Վարքային աջակցման նախագիծ կազմելու համար, թե պետք է վերանայել և փոփոխել արդեն իսկ գոյություն ունեցող Վարքային աջակցման նախագիծը` վարքային ուսուցումը առավել նպատակաուղղված դարձնելու համար, ինչն էլ կօգնի կանխել սխալ վարքագծի կրկնությունը: Եթե աշակերտը շարունակում է սխալ վարքագիծ դրսևորել, անհրաժեշտություն է առաջանում Անհատական կրթական ծրագրի թիմի ժողով գումարել` քննարկելու լրացուցիչ կրթական և/կամ վարքային օժանդակության անհրաժեշտությունը և ընթացիկ ծառայությունների նպատակահարմարությունը: Աշակերտը չի կարող առկախվել ավելի քան 10 օր մեկ ուսումնական տարվա ընթացքում: Եթե առկախման օրերը հասնում են 10-ի, Անհատական կրթական ծրագրի թիմը համապատասխան որոշում է կայացնում: Կետ 504. Աշակերտը, ով ունի Կետ 504-ով սահմանված նախագիծ, համարվում է հանրակրթական դպրոցի աշակերտ և կարող է առկախվել նույնքան օր, որքան հանրակրթական դպրոցի աշակերտը, բայց 10 օրվա առկախման դեպքում, պետք է կատարվի վերլուծություն Կետ 504-ով նախատեսված ժողովի ժամանակ:

Page 34: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

• Հեռացում`

Հատուկ ուսուցում. Հատուկ կրթական ծառայություններից օգտվող աշակերտին հեռացման ներկայացնելուց առաջ Անհատական կրթական ծրագրի թիմը պետք է մինչհեռացման ժողով հրավիրի և կայացնի որոշում: Հեռացման դեպքում հաշմանդամ աշակերտն իրավունք ունի հեռացման կիսամյակում օգտվել այն ծառայություններից, որոնք նախատեսված են իր անհատական կրթական պլանով: Աշակերտը նաև իրավունք ունի հեռացման կիսամյակում օգտվել հեռացմանը հաջորդող ծառայություններից (Վերականգնման և վերահաստատման վերաբերյալ տես հաջորդիվ` Հեռացում բաժնում): Եթե աշակերտը չի հեռացվում, նրան տեղակայում են աշակերտի անհատական կրթական պլանով սահմանված ամենահարմար միջավայրում:

Լրացուցիչ տեղեկությունների համար նայել Հատուկ կրթական ծառայությունների ուղեցույց ծնողների համար (ներառյալ Ընթացակարգային իրավունքներ և երաշխիքներ)

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Առկախման դեմ բողոքները կարելի է ուղիղ հղել Կրթական ծառայությունների կենտրոն (ԿԾԿ): Հեռացման առաջադրված աշակերտները հրապարակային դատաքննության իրավունք ունեն: Եթե դատաքննությունից հետո հեռացման առաջարկը հասնում է Կրթական հանձնաժողով, աշակերտը, նրա ծնողը/խնամակալը կամ ներկայացուցիչը կարող է դիմել Հանձնաժողովի անդամներին նախքան վճռի կայացումը: Հեռացման որոշման բողոքարկումը կատարվում է Լոս Անջելեսի կրթական գրասենյակում: ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԵՌԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ Կալիֆորնիայի օրենքով դպրոցական շրջանները պարտավոր են կրթական ծառայություններ մատուցել և տեղավորել հեռացված աշակերտներին: Նաև դպրոցական շրջանների առջև պահանջ է դրված մշակել վերականգնման ծրագրեր և ռազմավարություններ հեռացված աշակերտների համար, ինչպես նաև օրենքով տրամադրվում են կրթական ծառայություններ Շրջանային համայնքային ցերեկային դպրոցներում տեղավորված աշակերտների համար: Աշակերտական կարգապահության և Հեռացված աշակերտների աջակցման շրջանային մարմինը համակարգում է աշակերտների վերականգնման հարցերը` վերականգման համար միջնորդություն հղելով Կրթական հանձնաժողովին: Ծառայությունների մեջ մտնում է անհատական վերականգնման պայմանագրերի կազմումը, որոնք ճշգրտում են վերականգնման պայմանները` աշակերտների և ծնողների համար հասանելի դարձնելով սկզբնաղբյուրները և վերահսկելով աշակերտների առաջադիմությունը: Կրթական ակտի 48916 կետն ասում է, որ հետընդունման գործընթացի ավարտին, Հանձնաժողովը հետ է ընդունում հեռացված աշակերտին, եթե իհարկե չկա որևէ հիշատակում այն մասին, որ աշակերտը չի բավարարում վերականգնման պլանի պահանջներին կամ շարունակում է դպրոցի, դպրոցի աշակերտների կամ աշխատողների համար վտանգ ներկայացնել:

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ IX ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ Դաշնային օրենքը, Փաստաթուղթ IX-ը, երկրի օրենքը և շրջանային քաղաքականությունը արգելում են աշակերտի հանդեպ դրսևորել խտրականություն սեռական կողմնորոշման, սեռային պատկանելության կամ գենդերային հողի վրա (այդ թվում` գենդերային ինքնություն, գենդերի արտահայտություն, ամուսնական կարգավիճակ, հղիություն, ծննդաբերություն և այլն): Արական և իգական սեռի աշակերտները հավասար ուսումնական հնարավորություններ ունեն դպրոցում և պետք է հավասար վերաբերմունքի արժանանան բոլոր ծրագրերում և միջոցառումներում, այդ թվում`

• Մարմնամարզություն • Դասընթացների ընտրություն • Դասարանում նրանց հանդեպ վերաբերմունքը • Նրանց տրվող խորհրդատվությունը • Արտադասարանական միջոցառումները, որոնց նրանք մասնակցում են • Պատվոգրերը, մրցանակները, պարգևատրումները, կրթաթոշակները, որ նրանք ստանում են, և ավարտական միջոցառումները, որոնց մասնակցում

են: Ուսանողները, որոնք կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, իրավունք ունեն դիմել կոնկրետ քայլերի, նրանք չպետք է վարանեն շտկել իրավիճակը` զրուցելով դպրոցի կառավարչի, բողոքներով զբաղվող մենեջերի, հոգեբանի, խորհրդատուի, դպրոցում ինչ-որ վստահելի մեծահասակի հետ կամ բողոք ներկայացնելով (Տես Բողոքելու Ընթացակարգերը): Խրախուսելի է, երբ աշակերտները հնարավորության դեպքում իրենց կոնֆլիկտները լուծում են հենց դպրոցի տարածքում: Ցանկացած աշակերտ, ով կարծում է, որ իր` Փաստաթուղթ IX-ով սահմանված իրավունքները ոտնահարվել են, իրավունք ունի բողոք ներկայացնելու: Լրացուցիչ տեղեկությունների կամ օգնություն ստանալու համար կարող եք կապվել Կրթական հավասարության պահպանման գրասենյակի հետ` զանգահարելով (213) 241-7682 կամ գրելով 333 Ս.Բոդրի պողոտա, 20րդ հարկ, Լոս Անջելես, CA 90017 հասցեին: ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ . ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ Տրանսպորտով ապահովվում են միայն լիազորված ծրագրերում ընդգրկված համապատասխան աշակերտները: Նախքան ուսումնական տարվա սկիզբը «Ձեր երեխայի տրանսպորտային ժամատախտակը» Ձեզ տեղեկացնում է երթուղու, ավտոբուսային կանոնների, կոնտակտային տվյալների և այլ հարցերի մասին: Խնդրում ենք նաև հիշել, որ

• Ծնողները պետք է երեխաների հետ ընթերցեն ավտոբուսային կանոնները, • Ծնողները պետք է երեխաների հետ այցելեն ավտոբուսի կանգառ նախքան ուսումնական տարվա սկիզբը և համոզվեն, որ երեխան գիտի տնից

կանգառ և կանգառից տուն ապահով ճանապարհը, • Աշակերտները պետք է սպասեն ավտոբուսին ժամատախտակում նշված ժամից հինգ րոպե շուտ, • Երեխաների անվտագությունը ապահովելու նպատակով ծնողները կամ լիազորված անձը պետք է ամեն օր լինեն կանգառում երեխայի ավտոբուս

նստելու և ավտոբուսից իջնելու պահին, • Ծնողները և երեխաները պետք է իմանան իրենց դպրոցի անունն ու երթուղու համարը և զանգահարեն ավտոբուսների կայան, եթե ավտոբուսն

ուշանում է 15 րոպե, • Երեխաներին վերցնելու և իջեցնելու ժամերը կարող են փոփոխվել` կախված երթուղային փոփոխություններից, դասերի սկսվել-ավարտվելու

ժամերից, եղանակային պայմաններից, երթևեկության վիճակից, • Ծնողները պետք է շտապ տեղեկացնեն բնակության վայրի կամ հեռախոսահամարի փոփոխության մասին և տան լիազորված անձանց անունները,

ովքեր դիմավորելու են երեխաներին (հաշմանդամ երեխաների դեպքում զանգել Հատուկ կրթական ծառայությունների կենտրոն (213) 241-6701 հեռախոսահամարով)

• Եթե հարցեր կամ առաջարկներ ունեք տրանսպորտի վերաբերյալ, խնդրում ենք զանգահարել (800) 522-8737 կամ այցելել http://transportation.lausd.net • Այն աշակերտների համար, ում, ըստ Անհատական կրթական ծրագրի, ավտոբուսն անհատապես է վերցնում տանից, պետք է լիազորված չափահաս

անձ լինի, ով ներկա կլինի` ընդունելու երեխային դպրոցից վերադառնալիս: ՊԱՀՎԱԾՔԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՒՄ • • Համաձայն Փաստաթուղթ V-ի, Կալիֆորնիայի կոդեքսի 14103 կետի` դպրոցական ավտոբուսով դպրոց տեղափոխվող աշակերտները

անմիջականորեն ենթարկվում և գտնվում են վարորդի պատասխանատվության տակ, հետևաբար վարորդն է պատասխանատու աշակերտների համար, մինչ աշակերտները գտնվում են ավտոբուսում կամ անցնում են փողոցը, մայրուղին կամ ճանապարհը: Դպրոցական ավտոբուսով երթևեկող աշակերտները պարտավոր են ավտոբուսի մեջ ենթարկվել նույն կանոններին, ինչ դպրոցում: Ցանկացած աշակերտ, ով վատ վարքագիծ է ցուցաբերում, խախտում է դպրոցական ավտոբուսով երթևեկության կանոնները, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում վարորդի հանդեպ կամ վտանգում է դպրոցական ավտոբուսի անվտանգությունը, ենթարկվում է կարգապահական տույժի` ներառյալ դպրոցական ավտոբուսից առկախում կամ հեռացում: Դպրոցական ավտոբուսում աշակերտների պահվածքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել (800) 522-8737 հեռախոսահամարով կամ այցելել http://transportation.lausd.net.

T

Page 35: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ՄԻՕՐԻՆԱԿ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ (ՄԲԸ) Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի առաջնային պարտականությունն է ապահովել կրթական ծրագրերը կարգավորող դաշնային և պետական օրենքների և կանոնների պահպանումը: Շրջանը հետաքննում է խտրականության, ոտնձգությունների, ահաբեկման, խուլիգանության և կրթական միջոցառումների համար ոչ լիազորված դրամահավաքների վերաբերյալ ստացված բողոքները: Շրջանը փորձում է ինքնուրույն լուծում տալ այդ բողոքներին` համաձայն Կանոնների փաստաթուղթ 5-ի 4600-4687 կետերի և Շրջանի քաղաքականության և ընթացակարգերի: Միօրինակ բողոքարկման ընթացակարգը ենթադրում է գրավոր հաղորդում աշակերտի հանդեպ խտրականության, ոտնձգության, ահաբեկման կամ խուլիգանության վերաբերյալ, որը տեղի է ունենում Պատժամիջոցների մասին օրենքի 422.5 կետում և Կրթական ակտի 220 կետում նշված հատկանիշների հողի վրա, այդ թվում` սեռերի տարբերություն, սեռական կողմնորոշում, գենդեր, գենդերային ինքնություն, գենդերի արտահայտություն, ռասայական կամ էթնիկ պատկանելություն, ծագում, ազգային պատանելություն, կրոն, մաշկի գույն, մտավոր կամ ֆիզիկական անկարողություն, տարիք կամ խտրականություն անձին վերոնշյալ հատկանիշները կրող մեկ այլ անձի կամ խմբի հետ ասոցացնելու պատճառով: Բողոքի ներկայացումը կատարվում է միօրինակ բողոքարկման ընթացակարգի միջոցով` համաձայն Կալիֆորնիայի կոդեքսի փաստաթուղթ 5-ի 4600-4687 կետերի: Միօրինակ բողոքարկման ընթացակարգով բողոք ներկայացնելու հետ կապված հարցերով զբաղվում են պարտադիր ֆինանսավորման ենթակա դաշնային և պետական ծրագրերը: Աշակերտից իրավունք չունեն կրթական գործընթացին մասնակցելու համար վարձավճար պահանջել, քանի դեռ վարձավճարի չափսը պաշտոնապես չի սահմանվել պետության կողմից, կամ եթե ոտնահարվում է Կրթական ակտի 49011 կետը: Ըստ միօրինակ բողոքարկման ընթացակարգի` օրենքի խախտման մասին բողոքը նախ պետք է ուղղվի դպրոցի տնօրենին: Դպրոցի կայացրած որոշումից դժգոհ մնալու դեպքում կարելի է դիմել Շրջանի միօրինակ բողոքարկման ընթացակարգի համակարգողին, որը բողոքը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում գրավոր պատասխանում է բողոք ներկայացնողին: Շրջանի ՄԲԸ-ն օգտագործվում է նաև պետական կամ դաշնային օրենքների խախտման դեպքում հետևյալ բնագավառներում.

Ա. Չափահասների կրթություն Բ. Կոնսոլիդացված պարտադիր օգնություն Գ. Գաղթականների կրթություն Դ. Միջին մասնագիտական կրթություն Ե. Երեխայի խնամք և դաստիարակություն Զ. Երեխայի կերակրում Է. Հատուկ կրթություն

Շրջանի ՄԲԸ գործընթացի մասին լրացուցիչ տեղեկություններ կամ բողոք ներկայացնելիս օգնություն ստանալու համար կարող եք զանգահարել Կրթական հավասարության պահպանման գրասենյակ (213) 241-7682 հեռախոսահամարով: Կրթական հավասարության պահպանման գրասենյակի պատասխանատու Կրթական հավասարության պահպանման գրասենյակի տնօրենը նշանակված է որպես Շրջանի պատասխանատու, ով ընդունում և քննում է բողոքները, արձանագրում և համապատասխան գործողություններ կատարում և հետևում օրենքի պահպանմանը: Ծանուցումներ Շրջանը ամեն տարի գրավոր կերպով ծանուցում է աշակերտներին, ծնողներին/խնամակալներին, աշխատողներին, շրջանի խոհրդատու հանձնաժողովներին, համապատասխան մասնավոր դպրոցների ներկայացուցիչներին և այլ հետքրքրված կողմերին ԳՄԸ ընթացակարգերի և գանգատները քննող անձի վերաբերյալ: ՄԲԸ բողոքների ներկայացում Կրթական ծրագրերը կարգավորող դաշնային և պետական օրենքների և կարգի խախտման վերաբերյալ բողոքները գրավոր կերպով ներկայացվում են Շրջանի Կրթական հավասարության պահպանման գրասենյակ: Եթե բողոքի առարկան դուրս է տվյալ կառույցի իրավասության շրջանակներից, բողոք ներկայացնողը գրավոր կերպով տեղեկացվում է այդ մասին: ՄԲԸ դիմումաձև կարելի է ստանալ ցանկացած դպրոցում կամ Շրջանային գրասենյակում կամ զանգահարելով Կրթական հավասարության պահպանման կենտրոն (213) 241-7682 հեռախոսահամարով: Ցանկացած անձ, այդ թվում, բայց ոչ միայն` անկարողություն ունեցող անձինք, ովքեր ցանկանում են բողոք ներկայացնել, բայց ի վիճակի չեն ինքնուրույն պատրաստել գրավոր դիմումը, ստանում են համապատասխան օգնություն Շրջանի աշխատողի կողմից: Ձրի տրամադրվում է ՄԲԸ դիմումաձևի մեկ օրինակ: Խտրականության , ոտնձգության , ահաբեկման և/կամ խուլիգանության դեպքերի վերաբերյալ Շրջանի ընդունած որոշումների բողոքարկում Եթե բողոքարկուին չի գոհացնում Շրջանի կայացրած որոշումը, բողոքարկուն կարող է որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում բողոքարկել այն: Բողոքարկումը պետք է լինի գրավոր և ներառի նախնական բողոքի կրկնօրինակը, Շրջանի որոշումը և բողոքարկման հիմնավորումը: Շրջանի որոշման բողոքարկումը պետք է կատարվի հետևյալ հասցեով.

Կալիֆորնիայի կրթության վարչություն

Հավասար հնարավորությունների գրասենյակ 1430 N փողոց – գրասենյակ 4206

Սակրամենտո, Կալիֆորնիա 95814

Քաղաքացիական օժանդակության միջոցներ Կալիֆորնիայի կրթական ակտի 262.3 ակտի համաձայն` ՄԲԸ ընթացակարգով բողոք ներկայացրած անձանց պետք է տեղեկացնել, որ իրենք ունեն քաղաքացիական օժանդակության միջոցներից օգտվելու հնարավորություն, այդ թվում, բայց ոչ միայն դատական որոշումներ, սահմանափակող կանոնակարգեր և այլ օժանդակ կանոնակարգեր: Բողոք ներկայացնողները պետք է խորհրդատվություն ստանան խտրականության, հետապնդման, ահաբեկման և խուլիգանության վերաբերյալ Կալիֆորնիայի և դաշնային օրենքներով սահմանված քաղաքացիական օժանդակության միջոցներից օգտվելու իրավունքի մասին: ԴՊՐՈՑԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ Դպրոց այցելող բոլոր անձինք պետք է ունենան տնօրենի/տնօրենի ներկայացուցչի համաձայնությունը: Այցելության թույլտվությունը տրվում է կա´մ հենց դիմումի պահին, կա´մ դիմելու պահից ոչ շատ ուշ: Դպրոցի աշակերտ չհանդիսացող երեխաները չեն կարող գտնվել դպրոցի տարածքում առանց նախապես տնօրենից թույլտվություն ստանալու: Այցելուները չեն կարող միջամտել ուսումնական գործընթացին կամ խախտել դպրոցի կարգուկանոնը: Շրջանի կանոնադրության 3630 կետում ասվում է, որ ծխելն արգելվում է Շրջանին պատկանող տարածքում, փոխադրամիջոցներում կամ դպրոցական միջոցառումների ժամանակ. արգելքը վերաբերում է ինչպես աշխատողներին և աշակերտներին, այնպես էլ այցելուներին: Այցելուները պետք է`

• Պետք է հարգեն այցելության թույլտվություն ստանալու համար Շրջանի կողմից ընդունված կարգը, • Դպրոց ժամանելուն պես լրացնեն այցելության թույլտվության դիմումաձևը, • Մտնեն և դուրս գան դասարանից հնարավորինս անաղմուկ, • Այցելության ընթացքում չզրուցեն աշակերտների և ուսուցիչների հետ,

U

VA

Page 36: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

• Չմիջամտեն դպրոցական միջոցառումներին, • Չչարաշահեն դպրոցական այցելությունների հաճախականությունն ու տևողությունը, • Անհրաժեշտության դեպքում ուսուցչին կամ տնօրենին հանդիպելու համար հետևեն դպրոցում հաստատված կարգին, • Ծանոթանան և հետևեն դպրոցում ընդունված կարգապահական կանոններին, • Դպրոցից հեռանալուց առաջ հետ վերադարձնեն այցելության թույլտվությունը:

Ցանկացած անձ, ով վնասում է դպրոցի գույքը կամ խախտում է դպրոցում ընդունված վարքի կանոնները, ենթակա է հեռացման դպրոցի տարածքից, ինչից հետո ընդհանրապես կարող է արգելվել նրա այցելությունը դպրոց: ՈՒԻԼՅԱՄՍԻ/ՎԱԼԵՆԶՈՒԵԼԱՅԻ ՄԻՕՐԻՆԱԿ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Ուիլյամսի/Վալենզուելայի միօրինակ բողոքարկման գործընթացը, Կրթական ակտի 35186 կետը կարևոր տեղեկատվություն է տրամադրում ծնողներին, խնամակալներին, աշակերտներին, ուսուցիչներին և այլ շահառու կողմերի գբողոքարկման իրավունքների մասին հետևյալ դեպքերի համար.

1. Ամեն դպրոց պարտավոր է յուրաքանչյուր աշակերտի, այդ թվում` անգլերեն սովորողներին, տրամադրել բավականաչափ դասագրքեր և/կամ ուսումնական նյութ` դասի ժամանակ և տանը օգտագործելու համար:

2. Դպրոցը պետք է լինի մաքուր, ապահով, բարվոք վիճակում: 3. Դպրոցի զուգարանները պետք է լինեն մաքուր, համապատասխան պարագաներով մատակարարվեն և բաց լինեն դասերի ընթացքում: 4. Յուրաքանչյուր դասարան պետք է ունենա մշտական ուսուցիչ, այլ ոչ թե ժամանակավոր փոխարինողներ: Ուսուցիչը պետք է համապատասխան

որակավորում ունենա երեխաներին դասավանդելու համար, այդ թվում ` կարողանա անհրաժեշտության դեպքում սովորողներին անգլերեն սովորեցնել:

5. Այն աշակերտները, ովքեր մինչև 12րդ դասարանի վերջը չեն հանձնում ավագ դպրոցի ավարտական քննությունը (CAHSEE), 12րդ դասարանն ավարտելուց հետո չեն կարող ստանալ ինտենսիվ ուսուցում և օգտվելԿրթական ակտի 37254 (դ) (4) և (5) կետով նախատեսված ծառայություններից:

Բողոքները կարող են ներկայացվել Ուիլյամսի/Վալենզուելայի միօրինակ բողոքարկման գործընթացի դիմումաձևի միջոցով կամ անանուն կերպով: Վերոնշյալ կետերի հետ կապված բողոք ներկայացնելու համար դիմումաձևերը կարելի է ձեռք բերել`

Դպրոցի գլխավոր շենքից Զանգահարելով Կրթական հավասարության պահպանման Գրասենյակ (213) 241-7682 հեռախոսահամարով:

Ժամանակին պատասխան ստանալու համար լրացված դիմումաձևերը պետք է

Ներկայացվեն դպրոց (գլխավոր շենք` տնօրենին) Ֆաքսով ուղարկվեն Կրթական հավասարության պահպանման գրասենյակ (213) 241-7682 համարով Կամ էլեկտրոնային փոստով ուղարկվեն`

ԼԱՄԴՇ Կրթական հավասարության պահպանման գրասենյակ Ուիլյամս/Վալենզուելա բողոքներ, 333 South Beaudry Ave., 20th Floor Los Angeles, CA 90017

Ուիլյամս/Վալենզուելայի ՄԲԸ գործընթացի հետ կապված հարցերը կարող են ուղղվել Կրթական հավասարության պահպանման գրասենյակ (213) 241-7682 հեռախոսահամարով:

WA

Page 37: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԼԱՄԴՇ-ը կցանկանար շնորհակալություն հայտնել հետևյալ գործընկերներին` այս տարվա «Ծնողի-աշակերտի» ձեռնարկի պատրաստմանը ցուցաբերած

ֆինանսական օժանդակության համար

CALIFORNIA CREDIT UNION

CHEVRON ENERGY SOLUTIONS

CVS CAREMARK

SCHOOLS FEDERAL CREDIT UNION

STUDENT TRANSPORTATION OF AMERICA

TYSON FOODS, INC.

Page 38: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։
Page 39: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԾՆՈՂԻ/ԱՇԱԿԵՐՏԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՁԵՎ 2013-2014 ԹԹ. ԾՆՈՂԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԻ ՁԵՌՆԱՐԿ

Հարգելի ծնող/խնամակալ, «Կրթական օրենսգրքի 48980 (ա) ենթակետը սահմանում է, որ Դպրոցական խորհուրդներից պահանջվում է ծնողներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին` օգտվելու իրենց շրջանի դպրոցի (դպրոցների) առաջարկած ծառայություններից և ծրագրերից: Ծնողները/խնամակալները պետք է ստորագրեն ծանուցման ձև և դա վերադարձնեն երեխաների դպրոցներին` ընդունելով, որ իրենք տեղեկացվել են իրենց իրավունքների մասին: Խնդրում ենք կարդալ նոր «Ծնողի և աշակերտի ձեռնարկ»-ը և ստորև բերված ձևը ստորագրել և վերադարձնել դպրոցին: Ձեր ստորագրությունը չի նշանակում համաձայնություն` մասնակցելու կոնկրետ որևէ ծրագրի: -------------------------------------------Կտրել այստեղից -------------------------------------------------

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԾՆՈՂԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԻ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՍՏԱՑԱԿԱՆ

2013-2014 ԹԹ. ԾՆՈՂԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԻ ՁԵՌՆԱՐԿ Ես ընդունում եմ` ստորև ստորագրելով, որ ստացել եմ ծնողի/աշակերտի իրավունքների մասին ամենամյա ծանուցումը իմ որդու/դստեր անունից: Խնդրում ենք ՏՊԱՏԱՌԵՐՈՎ գրել ձեր երեխայի անունը, ծննդյան ամիսը/օրը/տարին և դասարանը:

ԱՇԱԿԵՐՏԻ ԱՆՈՒՆԸ` Ազգանուն Անուն Երկրորդ` սկզբնատառ Ծննդյան օր/ամիս/տարի Դասարան Ծնողի/խնամակալի ստորագրություն Աշակերտի ստորագրություն (6-12-րդ դասարաններ)

Page 40: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇՐՋԱՆ ԾՆՈՂԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԻ ՁԵՌՆԱՐԿ . 2013-2014

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՁԵՎ

Դաշնային և նահանգային օրենքների համաձայն դպրոցական շրջանները կարող են աշակերտների գրանցման տեղեկությունները հաղորդել լիազորված անհատներին, կազմակերպություններին և (կամ) պաշտոնյաներին: Համաձայն Կալիֆոռնիայի «Կրթական օրենսգրքի» 49073-րդ կետի, ԼԱՄԴՇ-ը ստորև թվարկված տեղեկությունների կատեգորիաները սահմանել է որպես տեղեկատուի տեղեկություններ, որոնք կարող են հաղորդվել ստորև նշված պաշտոնատարներին և կազմակերպություններին: 17 տարեկան կամ ավելի ցածր տարիքի աշակերտների կամ 18 տարեկան կամ ավելի բարձր տարիքի չափահաս աշակերտների ծնողները կարող են դպրոցի տնօրենին խնդրել սահմանափակել տեղեկատուի տեղեկությունների հաղորդումը կամ ամենևին չհաղորդել: Աշակերտների մասին տեղեկատուի տեղեկությունները չհաղորդելու խնդրանքը ուժի մեջ է միայն ընթացիկ ուստարում:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԴԱԼ ԵՎ ԼՐԱՑՆԵԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՁԵՐ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՆ : ԵԹԵ ԱՅՍ ՁԵՎԸ ՉՎԵՐԱԴԱՐՁՆԵՔ , ԱՊԱ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ

ՀԱՂՈՐԴՎԵԼ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՁԵՎՈՎ :

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇՐՋԱՆ - 2013-2014 ԹԹ. ԾՆՈՂԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԻ ՁԵՌՆԱՐԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՁԵՎ

ԴՊՐՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ԱՄՍԱԹԻՎ`

ԱՇԱԿԵՐՏԻ ԱՆՈՒՆԸ` (Գրել տպատառերով)

Ծննդյան ամիս/օր/տարի` Դասարան`

Հասցե` Քաղաք` Փոստային ինդեքս`

Հեռախոս` Փաստաթղթերի սենյակ:

ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇԱԿԵՐՏԻ ՄԱՍԻՆ

1. Ես չեմ ցանկանում, որ տեղեկատուի որևէ տեղեկություն հաղորդվի որևէ անհատի կամ կազմակերպության: ԿԱՄ

2. Խնդրում եմ չհաղորդել իմ նշած վանդակների տեղեկությունները.

ՉՀԱՂՈՐԴԵԼ ՉՀԱՂՈՐԴԵԼ

ԾՆՈՂ/ՈՒՍՈՒՑԻՉ ԱՍՈՑԻԱՑԻԱ 1. Անուն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉ. 2. Հասցե

ԸՆՏՐՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ 3. Հեռախոս

Երեխ. և ընտան.ծառ. դեպ. (DCFS) 4. Ծննդյան ամիս/օր/տարի

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏ.

5. Հաճախումների ժամկետը

ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԴԵՊԱՐՏ. 6. Նախորդ դպրոց(ներ)ը

3. Միայն 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար. Ես չեմ ցանկանում հաղորդել վերը անվանված աշակերտի

անունը, հասցեն և հեռախոսի համարը ստորև իմ նշած վանդակների գործակալությանը կամ գործակալություններին:

_____ Միացյալ Նահանգների Զինված Ուժերի (Զինուժ) հավաքագրող գործակալություններ

_____ Քոլեջներ, համալսարաններ և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ

_____ Աշակերտների ազգային հաշվարկային պալատ (հետևելու քոլեջների հաճախումներին)

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող իմ երեխայի հետ հարցազրույց վարել, լուսանկարել կամ նկարահանել նրան: ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն կարող իմ երեխայի հետ հարցազրույց վարել, լուսանկարել կամ նկարահանել նրան:

Ծնողի/խնամակալի ստորագրությունը (եթե աշակերտը 18 տարեկան է) Աշակերտի ստորագրությունը (եթե աշակերտը 18 կամ ավելի բարձր տարիքի է)

ԼՐԱՑՐԵՔ , ՍՏՈՐԱԳՐԵՔ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԱՅՍ ՄԱՍԸ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ԴՊՐՈՑԻՆ

Page 41: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇՐՋԱՆ 2013-2014

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԾԱԳՄԱՆ/ՌԱՍԱՅԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ

Սկսած 2009-2010 ուստարվանից, Շրջանից պահանջվում է հավաքել նոր ընդգրկվող բոլոր աշակերտների ռասայի և էթնիկական ծագման վերաբերյալ տվյալներ` օգտագործելով երկու մասից կազմված հարցի միջոցով: Հարցի առաջին մասն այն է, թե աշակերտն արդյո՞ք իսպանական ծագում ունի կամ լատինո է, թե` ոչ: Հարցի երկրորդ մասը պատասխանողին խնդրում է աշակերտի համար ընտրել մեկ կամ երկու ռասա: Եթե ցանկանում եք փոխել ձեր երեխայի էթնիկական ծագման և ռասայի կատեգորիան, լրացրեք ստորև բերված ձևը և վերադարձրեք ձեր երեխայի դպրոցին:

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇՐՋԱՆ - 2013-2014 ԹԹ. ԾՆՈՂԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԻ ՁԵՌՆԱՐԿ

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԾԱԳՄԱՆ/ՌԱՍԱՅԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎ

ԴՊՐՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ԱՄՍԱԹԻՎ`

ԱՇԱԿԵՐՏԻ ԱՆՈՒՆԸ` (Գրել տպատառերով)

Ծննդյան ամիս/օր/տարի` Դասարան`

Հասցե` Քաղաք` Փոստային ինդեքս`վ

Հեռախոս` Փաստաթղթերի սենյակ:

ՔԱՅԼ 1.

Աշակերտը իսպանական ծագու՞մ ունի/լատինո՞ է: � ԱՅՈ � ՈՉ

ՔԱՅԼ 2 ՔԱՅԼ 3

Ո՞րն է աշակերտի առաջնային ռասան: (Ընտրեք մեկը) Ո՞րն է աշակերտի երկրորդային ռասան: (Ընտրեք մեկը)

q Աֆրոամերիկացի կամ սևամորթ q Աֆրոամերիկացի կամ սևամորթ

q Ամերիկյան հնդկացի կամ Ալյասկայի բնիկ q Ամերիկյան հնդկացի կամ Ալյասկայի բնիկ

Ասիացի Ասիացի

q (Ասիական) հնդիկ q (Ասիական) հնդիկ

q Կամբոջացի q Կամբոջացի

q Չինացի q Չինացի

q Ֆիլիպինցի q Ֆիլիպինցի

q Հմոնգ q Հմոնգ

q Ճապոնացի q Ճապոնացի

q Կորեացի q Կորեացի

q Լաոսցի q Լաոսցի

q Վիետնամցի q Վիետնամցի

q Այլ ասիացի q Այլ ասիացի

Հավայան կամ Խաղաղօվկիանոսյան կղզիների բնիկ Հավայան կամ Խաղաղօվկիանոսյան կղզիների բնիկ

q Գուամանցի q Գուամանցի

q Հավայացի q Հավայացի

q Սամոացի q Սամոացի

q Թահիթեցի q Թահիթեցի

q Խաղաղօվկիանոսյան այլ կղզու բնակիչ q Խաղաղօվկիանոսյան այլ կղզու բնակիչ

q Սպիտակամորթ q Սպիտակամորթ

Ծնողի/խնամակալի ստորագրությունը (եթե աշակերտը 18 տարեկան է) Աշակերտի ստորագրությունը (եթե աշակերտը 18 կամ ավելի բարձր տարիքի է)

ԼՐԱՑՐԵՔ , ՍՏՈՐԱԳՐԵՔ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԱՅՍ ՄԱՍԸ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ԴՊՐՈՑԻՆ

Page 42: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական շրջան 2013-2014

ՎՆԱՍԱՏՈՒԱՍՊԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջանը ընդունել է Վնասատուների դեմ ինտեգրված պայքարի քաղաքականություն: Քաղաքականությունը ներառում է ծնողներին/խնամակալներին վնասատուասպանների օգտագործման մասին ծանուցելը: Ուսումնական տարվա ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանալ օգտագործելու վնասատուասպաններ ձեր երեխայի դպրոցում` խուսափելու լուրջ առողջական խնդիրներից, որ կարող են առաջացնել վնասատուները, ինչպես նաև կառույցի ամրությունը պահպանելու նպատակով: Սակայն, եթե դուք կարծում եք, որ վնասատուասպան նյութերի հետ շփվելը կարող է ազդել ձեր երեխայի կամ ձեր (դպրոցի անձնակազմի համար) առողջության և (կամ) վարքագծի վրա, ապա դուք ծանուցվում եք հետևյալ կերպ.

Ուստարվա ընթացքում կարող են օգտագործվել հաստատված ցուցակում ներառված միջոցները (տես վնասատուասպանների կցված ցուցակը, որոնք հաստատվել են Շրջանի դպրոցներում օգտագործվելու համար):

Եթե պահանջվի օգտագործել որևէ արտադրատեսակ, որը հաստատված ցուցակում ներառված չէ, ապա դուք կծանուցվեք 72 ժամ առաջ: (Բացառություն: Արտակարգ հանգամանքներ, որոնք պահանջում են անհապաղ արձագանք):

Վնասատուասպանների մասին լրացուցիչ տեղեկություններ, այդ թվում` Շրջանի հաստատված ցանկում ներառվածների, կարելի է ստանալ առցանց` http://www.cdpr.ca.gov հասցեում:

Խնդրում ենք ստորև բերված ձևը լրացնել, կտրել և վերադարձնել դպրոցի գլխավոր գրասենյակ, նշելով, թե ցանկանու՞մ եք արդյոք, որ ձեզ նախապես ծանուցեն` ամեն անգամ, երբ պլանավորվում է դպրոցում օգտագործել վնասատուասպան միջոց:

---------------------------- Կտրել այստեղից և պահանջված դեպքում վերադարձնել -----------------------------

ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՆՈՂԻ/ԽՆԱՄԱԿԱԼԻ ԽՆԴՐԱՆՔ

2013-2014

Ես կցանկանայի նախապես ծանուցվել` ամեն անգամ, երբ իմ երեխայի դպրոցում պետք է օգտագործվի վնասատուասպան միջոց (այսինքն, տարեկան ծանուցումներից բացի): Ես հասկանում եմ, որ ծանուցումը կուղարկվի տուն` երեխայիս հետ, կամ կտրամադրվի ինձ որպես դպրոցի աշխատակազմի անդամի` օգտագործումից առնվազն 72 ժամ առաջ: (Բացառություն: Արտակարգ հանգամանքներ, որոնք պահանջում են անհապաղ արձագանք):

Կարիք չկա ինձ ծանուցել` ամեն անգամ, երբ պետք է օգտագործվի վնասատուասպան միջոց: Ես հասկանում եմ, որ կստանամ տարեկան ծանուցում դպրոցներում օգտագործման համար հաստատված վնասատուասպանների մասին «Ծնողի և ուսանողի ձեռնարկ»-ով, կամ այլ միջոցներով:

Երեխայի անունը (գրել տպատառերով)________________________________________________ Սենյակի համարը_____________ Դպրոցը__________________________________________________________________ Ծնողի/խնամակալի անունը (գրել տպատառերով)_________________________________________ Ծնողի/խնամակալի ստորագրությունը____________________________________Ամսաթիվ_________

Նշում վարիչի համար

Բնօրինակը պահել գլխավոր գրասենյակում : Եթե նշում է արված վերոնշյալ «Ես կցանկանայի նախապես ծանուցվել» վանդակում, ապա այս ծանուցման մեկ օրինակ դպրոցի փոստով ուղարկեք Վնասատուների դեմ պայքարի դեպարտամենտ: Պահպանման և շահագործման կենտրոնական 3 և հատուկ ծառայություններ

Փոխանցել Վնասատուների դեմ պայքարի բաժին

Page 43: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական Շրջան Վնասատուասպանների հաստատված ցուցակ 2013

ՎՆԱՍԱՏՈՒԱՍՊԱՆ ՆՅՈՒԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

(1) ԱԿՏԻՎ ԲԱՂԱԴՐԻՉԸ

ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ

ՀԵՏԵՎՅԱԼ ՎՆԱՍԱՏՈՒ-ՆԵՐԻ ԴԵՄ

ԹՈՒՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ Բնապահպանական գործակալության (USEPA)

(2) ՆՇՈՒՄԸ՝ ՊԻՏԱԿԻ ՎՐԱ

ՆՇՈՒՄՆԵՐ

EPA ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ կամ CA.ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ

Մրջյունների նախնական հատիկավոր խայծ

աբամեկտին B1 0.011%

Հատիկավոր

Շենքերի ներսում՝ ճեղքերում, ճաքերում և անցքերում Շենքերից դուրս՝ ըստ պիտակի

Մրջյուններ 3 Նախազգուշացում Խայծ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

499-370

Ալպիական ուտիճների գելային խայծ

Դինոտեֆուրան

Գել Շենքերի ներսում՝ ճեղքերում, ճաքերում և անցքերում

(Սև) ուտիճներ 3 Նախազգուշացում Խայծ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

499-507

Ուտիճների կանխարգելիչ չոր լցնովի խայծ (Բանաձև 1)

աբամեկտին B1 0.05%

Փոշի Ճեղքերում և ճաքերում լցվող փոշի խայծ

(Սև) ուտիճներ 3 Նախազգուշացում Խայծ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

499-294

Բորա-Քեր տերմիտասպան, միջատասպան և սնկասպան խտանյութ

երկնատրիում օկտաբորատ տետրահիդրատ 40%

Կախույթ

Փայտը ծակող միջատների դեմ կիրառվող օդափոշի (սպրեյ)

Տերմիտներ 3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

64405-1

Կոնտրակ Բլոքս միջոց բրոմադիալոն 0.005% Ամբողջական կտորով խայծ

Կրծողների խայծ. Կիրառվում է միայն կրծողների խայծերի համար նախատեսված սարքերում

Կրծողներ 3 Նախազգուշացում Երբեմն գործածվում է կրծողների խայծերի համար նախատեսված սարքերում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

12455-79

Դիմայզ Իսի միջոց

Լինալոոլ 37% Պիպերոնիլ բուտօքսիդ 40%

Հեղուկ Կիրառությունը՝ օդափոշի (սպրեյ)

Լվեր 1 Վնասակար է Յուրաքանչյուր գործածություն պետք է թույլատրվի վնասատուների դեմ պայքարի գծով վերադասի կողմից։ Գործածվում է միայն ոչ-բնակելի վայրերում։ Վնասատուների դեմ միավորված պայքարի անձնակազմը (IPM) պետք է տեղեկացվի հաջորդ հանդիպման ժամանակ։ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

4758-161-57076

Դիստանս Այջիար միջոց Պիրիպրօքսիֆեն 0.5%

Հատիկ Տեղային կամ տարածված

Կարմիր մրջյուններ

3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

1021-1728-59639

Դրաքս՝ մրջյունասպան գել

բորաթթու 5%

Գել Շենքերի ներսում և դրսում ճեղքերում և ճաքերում կիրառվող՝ շաքարի հիմքով խայծ

Մրջյուններ 3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

9444-131

ԷկոԻգզեմթ Դի՝ միջոց

2- Ֆենէթիլ Պրոպիոնատ 4.5%, Էվգենոլ 1.75%

Փոշի Ձեռքի փոշեցրիչ Խայթող միջատներ և ուտիճներ

3 Նախազգուշացում Գործածել անցքերում և այլ փակ տարածքներում։ Չգործածել բնակելի տարածքներում։ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

FIFRA Exempt

Ջենըրեյշն փոքր բլոկ դիֆեթիալոն 0.0025%

Ամբողջական կտորով խայծ

Միայն կրծողների խայծերի համար նախատեսված սարքերում գործածվող խայծ

Կրծողներ 3 Նախազգուշացում Գործածել խայծերի համար նախատեսված ամուր փակվող սարքերում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

7173-218

Ջենթրոլ Այջիար խտանյութ

հիդրոպրեն 9%

Հեղուկ Ճեղքերում և ճաքերում կիրառվող օդափոշի (սպրեյ)

(Սև) ուտիճներ, լվեր, մթերքի վնասատուներ

2 Զգուշացում Գործածել միայն կառուցապատված տարածքներում. Միջատների աճը կարգավորող միջոց Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

2724-351

Էմ-Փիդ

ճարպաթթուների կալիումական աղեր 49%

Հեղուկ Փչել անմիջապես միջատների վրա

Աֆրիկյան մեղուներ, տրիպսեր և սպիտակաթիթեռներ

2 Զգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

53219-6

Page 44: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական Շրջան Վնասատուասպանների հաստատված ցուցակ 2013

ՎՆԱՍԱՏՈՒԱՍՊԱՆ ՆՅՈՒԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

(1) ԱԿՏԻՎ ԲԱՂԱԴՐԻՉԸ

ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ

ՀԵՏԵՎՅԱԼ ՎՆԱՍԱՏՈՒ-ՆԵՐԻ ԴԵՄ

ԹՈՒՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ Բնապահպանական գործակալության (USEPA)

(2) ՆՇՈՒՄԸ՝ ՊԻՏԱԿԻ ՎՐԱ

ՆՇՈՒՄՆԵՐ

EPA ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ կամ CA.ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ

ՄադրԸրթ միջոց 2% պիրեթրին Պիրեթրին 2.0% (բուսական միջատասպան)

Օդափոշի (աէրոզոլ)

Կիրառել՝ ըստ պիտակի Լվեր, մոծակներ, մժեղներ, մեղուներ, փետրակերներ

3 Նախազգուշացում Այս ապրանքից օգտվելիս պահպանեք սննդի հետ վարվելու անվտանգության կանոնները Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

499-520

ՄադրԸրթ Դի միջոց Երկատոմ ջրիմուռներից առաջացած ապար 100%

Փոշի Կիրառել՝ ըստ պիտակի Զանազան միջատներ

3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

499-509

Նիբան հատիկավոր խայծ և Նիբան-Էֆջի

Բորաթթու-5%

Հատիկավոր և մանր հատիկավոր

Շենքերի ներսում և դրսում կիրառվող խայծ

Զանազան միջատներ

3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

64405-2

Նիբոր-Դի (NiBor-D) Երկնատրիում օկտաբորատ տետրահիդրատ-98%

Փոշի Կիրառվում է թե՛ չոր, թե՛ թաց վիճակում

Զանազան միջատներ

3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

64405-8

Փիթի 565 Պլյուս Իքսելո Բանաձև 2 պիրեթրիններ-0.5% պիպերոնիլ բուտօքսիդ -1% n-օկտիլ բիցիկլոհեպտեն դիկարբօքսիմիդ 1%

Օդափոշի (աէրոզոլ)

Կիրառել՝ ըստ պիտակի Լվեր, մոծակներ, մժեղներ, մեղուներ, փետրակերներ

3 Նախազգուշացում Ապրանքը գործածելուց հետո բնակելի տարածքը մտնել միայն 24 ժամ անց։ Այս ապրանքից օգտվելիս պահպանեք սննդի հետ վարվելու անվտանգության կանոնները Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

499-290

Փիթի կրետների դեմ միջոց ֆենոթրին 0.12% d-տրանս ալետրին 0.129%

Օդափոշի (աէրոզոլ)

Շենքից դուրս կիրառվող օդափոշի. փչել անմիջապես կրետների և մեղուների վրա

Կրետներ (իշամեղուներ), ձիաստացներ (ձիաբոռեր) և մեղուներ

3 Նախազգուշացում Յուրաքանչյուր անգամ գործածեք վերադասից թույլտվություն ստանալուց հետո։ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

499-362

Ռիքրութ IV Էյջի (Սենթրիքոն)

Նովիֆլումուրոն 0.5%

Պինդ Միայն կրծողների խայծերի համար նախատեսված սարքերում գործածվող խայծ

Ստորգետնյա տերմիտներ

3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

62719-454

Ռիքրութ IV (Սենթրիքոն)

Նովիֆլումուրոն 0.5%

Պինդ Միայն կրծողների խայծերի համար նախատեսված սարքերում գործածվող խայծ

Ստորգետնյա տերմիտներ

3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

62719-453

Ռոզոլ՝ պարկավոր առնետների դեմ խայծ

Քլորֆացինոն……0.005%

Հատիկավոր խայծ Միայն պարկավոր առնետների բներում տեղադրելու համար

Պարկավոր առնետներ

3 Նախազգուշացում Գործածվում է դաշտերում և բաց տարածքներում, երբ աշակերտները մոտակայքում չեն։ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

7173-184

Սուսպենդ Էսսի (SC) դելտամեթրին 4.75% Հեղուկ Օդափոշի (սպրեյ) Լվեր, տզեր, կարմիր մրջյուններ,

3 Նախազգուշացում Գործածել միայն շենքերից դուրս՝ լվերի, տզերի և կարմիր մրջյունների դեմ։ Ապրանքը գործածելուց հետո տվյալ տարածքին մոտենալ միայն 24 ժամ անց։ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

432-763

Թիմ-բոր պրոֆեսիոնալ

երկնատրիում օկտաբորատ տետրահիդրատ 98%

Փոշի Կիրառվում է թե՛ չոր, թե՛ թաց վիճակում

Փայտը ոչնչացնող օրգանիզմներ և սնկեր

3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE) վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

64405-8

Page 45: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական Շրջան Վնասատուասպանների հաստատված ցուցակ 2013

ՎՆԱՍԱՏՈՒԱՍՊԱՆ ՆՅՈՒԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

(1) ԱԿՏԻՎ ԲԱՂԱԴՐԻՉԸ

ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ

ՀԵՏԵՎՅԱԼ ՎՆԱՍԱՏՈՒ-ՆԵՐԻ ԴԵՄ

ԹՈՒՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ Բնապահպանական գործակալության (USEPA)

(2) ՆՇՈՒՄԸ՝ ՊԻՏԱԿԻ ՎՐԱ

ՆՇՈՒՄՆԵՐ

EPA ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ կամ CA.ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ

Վիլկո՝ գետնասկյուռի խայծ

Դիֆացինոն 0.005 %

Հատիկավոր խայծ Միայն կրծողների խայծերի համար նախատեսված սարքերում տեղադրելու համար

Գետնասկյուռներ 3 Նախազգուշացում Չօգտագործել երբ անձրև է սպասվում։ Յուրաքանչյուր անգամ գործածեք վերադասից թույլտվություն ստանալուց հետո։ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

36029-20

ՊրոՓրփուր պլատինում

Նատրիումի Լաուրիլսուլֆատ, Նատրիումի լաուրոամֆոացետատ, Նատրիումի Լաուրիլսուլֆատ .......60%

Փրփուր Փրփրեցնող միջոց. վնասատուասպան չէ

Զանազան կիրառություններ

3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

Ca. Reg. 1051148-50001-AA

Լողացող Բիթիայ բրիկետներ

Bacillus thuringiensis, ենթատեսակ՝ israelensis. պինդ նյութեր, սպորներ և միջատասպան թունանյութեր -10%

Պինդ բրիկետ Լողացող թրթուրասպան միջոց

Մոծակի թրթուրասպան

3 Նախազգուշացում Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

6218-47

Մոծակի թրթուրասպան Ջիբի 1111

Նավթի ալիֆատիկ ածխաջրածիններ- 98.7%

Հեղուկ Կիրառվում է ջրի մակերեսին

Մոծակի թրթուրասպան

3 Նախազգուշացում Այս ապրանքի ցանկացած գործածության դեպքում անհրաժեշտ է տվյալ տարածքի շուրջն ամրացնել «Վնասակար» նշումով երիզներ կամ փակել մուտքը տվյալ տարածք և տեղադրել նախազգուշացնող նշաններ։ Յուրաքանչյուր գործածությունից հետո պետք է տեղեկացնել Վնասատուների դեմ միավորված պայքարի անձնակազմին (Integrated Pest Management Team, IPM)՝ հաջորդ հանդիպման ժամանակ։ Անհրաժեշտ է ձեռք առնել գույքի պաշտպանության միջոցներ։ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

8329-72

Ալտոսիդային բրիկետներ S-Մեթոպրեն- 8.62%

Բրիկետ Լողացող թրթուրասպան միջոց

Մոծակի թրթուրասպան

3 Նախազգուշացում Այս ապրանքը նախատեսված չէ հոսող ջրով տարածքներում գործածելու համար, ինչպես օրինակ՝ ջրհորդաններում, լյուկերում և ցանկացած այլ տարածքում, որտեղով հավանական է, որ ջուր հոսի։ Դեղարկիչ . վնասատուասպաններից անձի պաշտպանվածության համապատասխան միջոցների (PPE), վերաբերյալ տեղեկանալ ապրանքի պիտակից

2724-375

Page 46: 21758 PrntStdntHndbk1314 arm › ourpages › auto › 2017 › 12 › 4 › ... · կատարում է բոլոր առաջադրանքները, ներառյլալ տնային աշխատանքը։

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Այս ծանուցման մեջ նկարագրված է, թե ինչպես կարող են օգտագործվել և հաղորդվել ձեր երեխայի մասին բժշկական տեղեկությունները, և ինչպես կարող եք հասու լինել այդ տեղեկություններին: Խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել այս փաստաթուղթը: Դաշնային օրենքով` «Առողջապահական ապահովագրության տեղափոխելիության և հաշվետվողականության ակտով» (HIPAA) Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական Շրջանից (ԼԱՄԴՇ) և վերջինիս հետ պայմանագրեր ունեցող գործակալություններից/դպրոցներից պահանջվում է ապահովել, որ ձեր` Պաշտպանված առողջապահական տեղեկությունները (ՊԱՏ) պահվեն գաղտնի: ՊԱՏ-ը ներառում է տեղեկություններ, որոնք մենք կազմել կամ ստացել ենք ձեր երեխայի անցյալ, ներկա կամ ապագա առողջական/բժշկական վիճակկների մասին, որոնք կարող էին օգտագործվել ձեր երեխայի ինքնությունը պարզելու նպատակով: Եթե դուք մեզ չտաք գրավոր թույլտվություն, մենք ձեր առողջական/բժշկական տեղեկությունները կհաղորդենք միայն բուժման, վճարման կամ առողջապահական գործողությունների նպատակով, կամ երբ մեզանից այլ կերպ պահանջվի կամ թույլատրվի օրենքով: Ոչ բոլոր գործածություններն են թվարկված, սակայն մեր կողմից տեղեկություններն օգտագործելու կամ հաղորդելու ձևերը մտնում են ստորև բերված նկարագրություններից որևէ մեկի տակ: 1. Տեսակցության հիշեցումներ և առողջապահությանն առնչվող արտոնություններ կամ ծառայություններ : Մենք կարող ենք օգտագործել ՊԱՏ-ը` ձեզ

ուղարկելու տեսակցությունների հիշեցումներ: Մենք կարող ենք նաև օգտագործել ՊԱՏ-ը` ձեզ տրամադրելու տեղեկություններ այլ առողջապահական բուժումների և ծառայությունների մասին:

2. Բուժում : Մենք կարող ենք օգտագործել և հաղորդել ձեր ՊԱՏ-ը նրանց, ովքեր ձեզ մատուցում են առողջապահական ծառայություններ կամ ովքեր ներգրավված են ձեր երեխայի խնամքի գործում, օրինակ, բժիշկներ, բուժքույրեր և այլ բուժմասնագետներ: ՊԱՏ-ը կարող է նաև օգտագործվել ուղեգրելու հիվանդանոցներ, նեղ մասնագետների մոտ կամ բուժման այլընտրանքների: Օրինակ, մենք կարող ենք ՊԱՏ-ը տրամադրել դպրոցի համապատասխան աշխատակազմին` Անհատականացված կրթական պլանի (ԱԿՊ)-ի նպատակներով` դպրոցում գտնված ժամանակ ձեր երեխայի առողջական կարիքները հոգալու համար հատուկ կրթությանն առնչվող համապատասխան ծառայություններ խորհուրդ տալու համար:

3. Ստանալու ձեր երեխային տրամադրված բուժման վճարը : Մենք կարող ենք օգտագործել և հաղորդել ձեր ՊԱՏ-ը` հաշիվ ներկայացնելու և ստանալու այն բուժման և ծառայությունների վճարը, որը ձեր երեխան ստացել է դպրոցում կամ համայնքի միջավայրում: Օրինակ, ԼԱՄԴՇ-ը հաշիվ է ներկայացնում Medicaid-ին` Medi-Cal-ի ծառայություններից օգտվելու պահանջները բավարարող աշակերտներին տրամադրված ծառայությունների դիմաց:

4. Առողջապահական գործողություններ : Մենք կարող ենք օգտագործել և հաղորդել ձեր ՊԱՏ-ը` վարելու մեր` դպրոցում տեղակայված առողջության կենտրոնները: Օրինակ, մեր որակի բարելավման թիմի անդամները կարող են օգտագործել ձեր երեխայի բժշկական քարտի տեղեկությունները` ուսումնասիրելու խնամքը և արդյունքները` որակի բարելավման նպատակներով:

5. Իրավական պահանջները բավարարելու համար : Մենք կարող ենք օգտագործել և հաղորդել ՊԱՏ-ը` պետական պաշտոնյաներին կամ իրավապահ մարմիններին, երբ դա պահանջվի դաշնային, նահանգային կամ տեղական օրենքներով: Մենք նաև ՊԱՏ-ը տրամադրում ենք դատարանում կամ այլ իրավական վարույթներում, եթե դա մեզանից պահանջվում է: Օրինակ, եթե օրենքը պահանջում է, որ մենք պետք է հաղորդենք անձնական տեղեկություններ այն աշակերտների մասին, ովքեր ենթարկվել են չարաշահման (բռնության), մենք նման տեղեկություններ կտրամադրենք:

6. Հանրային առողջապահության աշխատանքները հաղորդելու համար : Մենք կարող ենք օգտագործել և հաղորդել ՊԱՏ-ը պետական պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են հանրային առողջապահության մասին որոշակի տեղեկությունների հավաքման համար: Օրինակ, մենք ընդհանուր տեղեկություններ ենք տրամադրում ծնունդների, մահերի մասին, ինչպես նաև որոշ վիճակագրական տվյալներ հիվանդությունների մասին, ինչպիսիք են սուր ծանր շնչառական համախտանիշը և ջրծաղիկը:

7. Հետազոտական նպատակներով : Մենք չենք հաղորդում ՊԱՏ-ը բժշկական հետազոտությունների նպատակների համար: Սակայն օգտագործում ենք ՊԱՏ-ը` ստեղծելու տեղեկությունների հավաքածու, որը անհնար է կապել ձեր երեխայի հետ և պարզել նրա ինքնությունը:

8. Վնասից խուսափելու համար : Որևէ անձի կամ հանրության առողջության կամ անվտանգության նկատմամբ որևէ լուրջ սպառնալիքից խուսափելու համար մենք կարող ենքՊԱՏ-ը տրամադրել օրինապահ, շտապօգնության անձնակազմին կամ ուրիշներին, ովքեր կարող են ի վիճակի լինել դադարեցնել կամ նվազեցնել վնասը:

9. Միջոցների հանգանակություն : Մենք կարող ենք օգտագործել և հաղորդել ՊԱՏ-ը դրամաշնորհների համար դիմելիս և (կամ) ֆինանսավորող գործակալություններին` մեր ծառայությունների կատարելագործման և ընդլայնման նպատակով: (Թեև օրենքով թույլատրելի է, սակայն ԼԱՄԴՇ-ը չունի ձեր ՊԱՏ-ը օգտագործելու կամ հաղորդելու պրակտիկա այնպիսի ձևով, որը հնարավորություն տար տեղեկությունները կապել ձեր երեխային և պարզել նրա ինքնությունը):

Ձեր իրավունքները • Տեսնել կամ ձեռք բերել այն տեղեկությունների մի օրինակ, որ մենք ունենք ձեր երեխայի մասին, կամ ուղղել ձեր երեխայի անձնական տեղեկությունները, որոնք ձեր

կարծիքով բացակայում են կամ ճիշտ չեն: Եթե տեղեկությունները մեզ տվել է մեկ ուրիշը (օրինակ, ձեր բժիշկը), ապա մենք ձեզ կհայտնենք, թե ով, որպեսզի դուք կարողանաք նրան խնդրել դրանք ուղղել:

• Խնդրել մեզ չօգտագործել ձեր առողջական տեղեկությունները վճարման կամ առողջապահական գործառնությունների համար: (Մեզանից չի պահանջվում համաձայնել այդ խնդրանքներին):

• Խնդրել մեզ` հաղորդակցվել ձեզ հետ առողջական հարցերով` օգտվելով ողջամիտ այլընտրանքային եղանակներ կամ այլ հասցեով, եթե ձեր տան հասցեով հաղորդակցվելը կարող է ձեզ ենթարկել վտանգի:

• Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ գրավոր կերպով ետ վերցնելու կամ անվավեր ճանաչելու ձեր համաձայնությունը: Սակայն մենք կարող ենք հրաժարվել շարունակել երեխայի բուժումը, եթե ծնողը ետ է վերցնում իր համաձայնությունը:

• Ստանալ ձեր առողջական տեղեկությունների բացահայտումների ցուցակ, որը մենք կատարում ենք 2003 թ. ապրիլի 14-ին կամ դրանից հետո, բացի այն դեպքերից, երբ. o Դուք թույլ եք տվել բացահայտումը, o Բացահայտումը կատարվում է բուժման, վճարման կամ առողջապահական գործողությունների համար, կամ` o Օրենքը այլապես սահմանափակում է հաշվապահությունը: o Եթե հարցեր ունեք, զանգահարեք Բոննի Միմս-Գրինին` (213) 241-3851 հեռախոսահամարով:

Բողոքների գործընթաց Եթե դուք կարծում եք, որ մենք խախտել ենք ձեր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, ապա կարող եք ձեր գրավոր բողոքն ուղարկել`

Լոս Անջելեսի Միասնական Դպրոցական շրջան Աշակերտների առողջության և մարդկային ծառայություններ

333 South Beaudry Avenue, 29th Floor Los Angeles, CA 90017

Փոխանցել` Դեբրա Դուարդոյին, ժամանակավոր գործադիր տնօրեն Բողոքին ընթացք տալու այլընտրանքային եղանակ.

Անձնական կյանքի գաղտնիությանն առնչվող բողոքներ P.O. Box

Առողջապահության և մարդկային ծառայությունների ԱՄՆ դեպարտամենտ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոններ

7500 Security Boulevard Baltimore, Maryland

1-800-633-4227

MEMBERS OF THE BOARD LOS ANGELES UNIFIED SCHOOL DISTRICT MONICA GARCIA, PRESIDENT TAMAR GALATZAN BENNETT KAYSER MARGUERITE POINDEXTER LAMOTTE NURY MARTINEZ RICHARD A. VLADOVIC, Ed.D. STEVEN ZIMMER JOHN E. DEASY, Ph.D. Դպրոցների տեսուչ

STUDENT HEALTH AND HUMAN SERVICES 333 S. Beaudry Avenue, 29th Floor

Los Angeles, CA 90017 Հեռախոս` (213) 241-3840

Ֆաքս` (213) 241-3305

MICHELLE KING Ավագ փոխտեսուչ, դպրոցի գործառնությունների բաժին

Տեսուչի գրասենյակ

DEBRA DUARDO Ժամանակավոր գործադիր տնօրեն