1001 ՄԱՇՏՈՑ1001 ՄԱՇՏՈՑ Ժ — x ԹԵՐԹ՝ 184։ ՊՐԱԿ՝ 25 (Ա—Չ)×8 (Ա չիք,...

851
1001 ՄԱՇՏՈՑ Ժ — X ԹԵՐԹ՝ 184։ ՊՐԱԿ՝ 25 (Ա—Չ)×8 (Ա չիք, Բ, Չ 6, Ը 7, Ո 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 40×25,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ ուղղագիծ երկաթագիր։ ՏՈՂ՝ 24։ ԿԱԶՄ՝ ծաղկաթուղթ, թիկունքը եւ անկիւնները՝ կաշի, մի- ջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, մասն աստառի։ ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութիւնից գունափոխուած, ցեցակեր, լուսանցակողերը՝ եզրահատուած, սկզբից եւ վերջից՝ պակասաւոր, ԺԹ դ. նորոգուած, վերջին մասում թերթերը խառնուած։ Կազմի թուղթը` տեղ- տեղ քերծուած, մասամբ ցեցակեր եւ անկիւնները՝ մաշուած։ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ 1. 1աբ [«Հիմնարկէք եկեղեցւոյ» (լուսանցքից)] — Աղօթք Դանիէլի մարգարէի. Տէր Աստուած մեծդ եւ սքանչելի... առն Յուդայ եւ բնակ]իչս Երուսաղէմի... Հմմտ. Գիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ, Կ. Պօլիս, 1807, էջ 165։ 2. 2ա—23ա Կանոն ե[կե]ղեցի աւրհնելոյ — Իսկ նաւակատիս եկեղեցւոյ հսկումն լինի... 3. 23ա—4ա Կանոն յորժամ նոր դուռն հաստատեն — Ասեն Սաղմոս ՃԺԷ. Խոստովան եղերուք... 4. 24ա—32բ Կանոն նաւակատեաց եկեղեցւոյ պղծելոյ յանաւրինաց, եւ շարժել սեղանւոյ վերստին հաստատելոյ — Մտանէ եպիսկոպոսն քահանայիւք, սարկաւագաւքն... 5. 32բ—3ա Կանոն զնկար եկեղեցւոյ աւրհնել[ոյ] — Յերեկորեայ հսկումն առնեն... 6. 33աբ Կանոն զհանդերձեղէն զսպաս աւրհնելոյ — Տանին յեկեղեցին առաջի բեմին եւ սարկաւագն ի վեր ունելով ասեն Սաղմոս... 7. 33բ Է. Կանոն սկի[հ] եւ մողոզմայ [աւրհնելոյ] — Լուանան նախ ջրով եւ ապա՝ գինեաւ... 8. 34աբ Ը. Կանոն նորակերտ գրոց աւրհնելոյ — Տանին յեկեղեցին եւ հանեն ի բեմն... 9. 34բ—6ա Կանոն ժամահար աւրհնելոյ — Բերեն յեկեղեցին եւ լուանան ջրով եւ ապա՝ գինեաւ... 10. 36ա—40բ Կանոն աւազան աւրհնելոյ — Տանին ի տեղ իւր եւ հաստատեն ի մէջ եկեղեցոջն... 11. 40բ—54բ Կանոն խաչ աւրհնելոյ — Բերեն յեկեղեցին եւ լուանան ջրով եւ գինով եւ ասեն Սաղմոս ի թիւ Կ... 12. 54բ—7ա Կանոն խաչալուայ առնելու — Ասեն Սաղմոս Դ. Կցուրդ. Նշանեցաւ... 13. 57ա—70ա Կանոն Աստուածայայտնութեան Ջուր աւրհնելոյ — Երթան ի ջուրն եւ այս կանոն կատարի Սաղմոս ԻԷ. Ձայն Տեառն... 14. 70ա—5բ Կանոն տեառնական աւրհնելոյ — Ածեն զխոստացեալն ի դուռն եկեղեցւոյն եւ առաջի խաչին... 15. 76ա ԺԵ. Կանոն աղ աւրհնելոյ — Ասեն Սաղմոսք Գ ի թիւ. Աստուած ողորմեա... 16. 76բ—7ա ԺԶ. Աւրհնութիւն սեղանոյ տեառնականի ճաշոյ եւ պատարագի — Եւ ասէ զաղաւթս զայս. Աւրհնեալ ես, Տէր Աստուած ամենակալ... 17. 77ա—8բ ԺԷ. Աւրհնութիւն հատի պատարագի — Գոհանամք եւ փառաւորեմք... 18. 79ա ԺԸ. Աւրհնութիւն հատի մարտիրոսի — Աւրհնեալ ես, Տէր Աստուած մեր, Արարիչ ամենայն արարածոց, որ լցուցեր... 19. 79ա—82բ ԺԹ. Կանովն զամենայն արմտիս աւրհնել զսերմ, զհնծան — Առնու քահանայն զխաչն եւ զԱւետարանն... 20. 82բ—94ա Ի. Կանովն մկրտութեան յորժամ քրիստոնեայ առնեն — Նախ չէ պարտ յեկեղեցին թողուլ... 21. 94ա—5բ ԻԲ. Կանոն կուսանաց խաչ փոխել — Ասեն Սաղմոս. Երանելի է այր... ԻԲ փխ ԻԱ, եւ այդպէս շարունակուած։ 22. 95բ—104ա ԻԳ. Կանոն պսակ աւրհնելոյ — Ասեն Սաղմոս Ի Կցուրդ. Տէր, ի զաւրութեան քում...

Transcript of 1001 ՄԱՇՏՈՑ1001 ՄԱՇՏՈՑ Ժ — x ԹԵՐԹ՝ 184։ ՊՐԱԿ՝ 25 (Ա—Չ)×8 (Ա չիք,...

  • 1 0 0 1Մ Ա Շ Տ Ո Ց

    Ժ — X

    ԹԵՐԹ՝ 184։ ՊՐԱԿ՝ 25 (Ա—Չ)×8 (Ա չիք, Բ, Չ 6, Ը 7, Ո 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 40×25,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ ուղղագիծ երկաթագիր։ ՏՈՂ՝ 24։ ԿԱԶՄ՝ ծաղկաթուղթ, թիկունքը եւ անկիւնները՝ կաշի, մի-ջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, մասն աստառի։

    ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութիւնից գունափոխուած, ցեցակեր, լուսանցակողերը՝ եզրահատուած, սկզբից եւ վերջից՝ պակասաւոր, ԺԹ դ. նորոգուած, վերջին մասում թերթերը խառնուած։ Կազմի թուղթը` տեղ-տեղ քերծուած, մասամբ ցեցակեր եւ անկիւնները՝ մաշուած։

    Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն1. 1աբ [«Հիմնարկէք եկեղեցւոյ» (լուսանցքից)] — Աղօթք Դանիէլի մարգարէի. Տէր Աստուած մեծդ եւ սքանչելի... առն Յուդայ եւ բնակ]իչս Երուսաղէմի...

    Հմմտ. Գիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ, Կ. Պօլիս, 1807, էջ 165։

    2. 2ա—23ա Կանոն ե[կե]ղեցի աւրհնելոյ — Իսկ նաւակատիս եկեղեցւոյ հսկումն լինի...3. 23ա—4ա Կանոն յորժամ նոր դուռն հաստատեն — Ասեն Սաղմոս ՃԺԷ. Խոստովան եղերուք...4. 24ա—32բ Կանոն նաւակատեաց եկեղեցւոյ պղծելոյ յանաւրինաց, եւ շարժել սեղանւոյ վերստին հաստատելոյ — Մտանէ եպիսկոպոսն քահանայիւք, սարկաւագաւքն...5. 32բ—3ա Կանոն զնկար եկեղեցւոյ աւրհնել[ոյ] — Յերեկորեայ հսկումն առնեն...6. 33աբ Կանոն զհանդերձեղէն զսպաս աւրհնելոյ — Տանին յեկեղեցին առաջի բեմին եւ սարկաւագն ի վեր ունելով ասեն Սաղմոս...7. 33բ Է. Կանոն սկի[հ] եւ մողոզմայ [աւրհնելոյ] — Լուանան նախ ջրով եւ ապա՝ գինեաւ...8. 34աբ Ը. Կանոն նորակերտ գրոց աւրհնելոյ — Տանին յեկեղեցին եւ հանեն ի բեմն...9. 34բ—6ա Կանոն ժամահար աւրհնելոյ — Բերեն յեկեղեցին եւ լուանան ջրով եւ ապա՝ գինեաւ...10. 36ա—40բ Կանոն աւազան աւրհնելոյ — Տանին ի տեղ իւր եւ հաստատեն ի մէջ եկեղեցոջն...11. 40բ—54բ Կանոն խաչ աւրհնելոյ — Բերեն յեկեղեցին եւ լուանան ջրով եւ գինով եւ ասեն Սաղմոս ի թիւ Կ...12. 54բ—7ա Կանոն խաչալուայ առնելու — Ասեն Սաղմոս Դ. Կցուրդ. Նշանեցաւ...13. 57ա—70ա Կանոն Աստուածայայտնութեան Ջուր աւրհնելոյ — Երթան ի ջուրն եւ այս կանոն կատարի Սաղմոս ԻԷ. Ձայն Տեառն...14. 70ա—5բ Կանոն տեառնական աւրհնելոյ — Ածեն զխոստացեալն ի դուռն եկեղեցւոյն եւ առաջի խաչին...15. 76ա ԺԵ. Կանոն աղ աւրհնելոյ — Ասեն Սաղմոսք Գ ի թիւ. Աստուած ողորմեա...16. 76բ—7ա ԺԶ. Աւրհնութիւն սեղանոյ տեառնականի ճաշոյ եւ պատարագի — Եւ ասէ զաղաւթս զայս. Աւրհնեալ ես, Տէր Աստուած ամենակալ...17. 77ա—8բ ԺԷ. Աւրհնութիւն հատի պատարագի — Գոհանամք եւ փառաւորեմք...18. 79ա ԺԸ. Աւրհնութիւն հատի մարտիրոսի — Աւրհնեալ ես, Տէր Աստուած մեր, Արարիչ ամենայն արարածոց, որ լցուցեր...19. 79ա—82բ ԺԹ. Կանովն զամենայն արմտիս աւրհնել զսերմ, զհնծան — Առնու քահանայն զխաչն եւ զԱւետարանն...20. 82բ—94ա Ի. Կանովն մկրտութեան յորժամ քրիստոնեայ առնեն — Նախ չէ պարտ յեկեղեցին թողուլ...21. 94ա—5բ ԻԲ. Կանոն կուսանաց խաչ փոխել — Ասեն Սաղմոս. Երանելի է այր...

    ԻԲ փխ ԻԱ, եւ այդպէս շարունակուած։

    22. 95բ—104ա ԻԳ. Կանոն պսակ աւրհնելոյ — Ասեն Սաղմոս Ի Կցուրդ. Տէր, ի զաւրութեան քում...

  • 23. 104աբ ԻԴ. Կանոն պսակ վերացուցանելոյ — Ասեն Սաղմոս ԻԲ. Տէր հովեսցէ զիս...24. 104բ—18ա ԻԵ. Կանոն ապաշխարող ձեռնադրելոյ — Առնու քահանայն զեկեալն յապաշխարութեան...25. 118ա—30ա Կանոն Մեծի հինգշաբաթին զապաշխարողսն արձակելոյ — Ժողովէ եպիսկոպոսն կամ հայր վանաց զապաշխարողսն ի դուռն եկեղեցւոյն...26. 130ա—2բ ԻԷ. Կանովն ի նմին աւուր երեկորին յորում Փրկիչն զոտսն աշակերտացն լուաց, աւանդեաց եւ մեզ զայս մեծ խորհուրդ ի Մեծի հինգշաբաթովն — Ժողովէ քա-

    հանայն կամ եպիսկոպոսն զքահանայսն...27. 132բ—7բ ԻԸ. Կանովն քարոզ պատուիրանի, զոր զեկուցանէ քահանայն ժողովրդեանն — Առնու զԱւետարանն ի գիրկս եւ կարկառեալ զձեռն իւր ի վեր քարոզէ...28. 137բ—40բ ԻԹ. Կանոն հաղորդութիւն տալոյ հիւանդի, եթէ յեկեղեցին չկարէ գալ — Առնու քահանայն զփրկական խորհուրդն, խաչն առաջի եւ բուրուառն...29. 140բ—53բ Լ. Կանոն զամենայն ննջեցեալք թաղմամբ ի Քրիստոս յուղարկելոյ — Ասեն գոբողայք Գ. Սաղմոս. Առ քեզ Տէր համբարձի...30. 153բ—8բ ԼԱ. Կանոն. Իսկ յերկրորդումն աւուրն երթան ի գերեզմանն առաւաւտուն, եւ այս կանոն կատարի — Սաղմոս ՃԽԸ. ողբաձայն Կցուրդ. Հոգի քո բարի...31. 158բ—62ա ԼԲ. Կանոն ոգէհանգիստ առնելոյ, կամ պատարագ առնել ննջեցելոց — Ասեն Սաղմոս ի թիւ. Երանի որում թողութիւն...32. 162ա—7բ ԼԳ. Կանոն մոնոզոն առնելոյ հերակտրութեանն Եգիպտացւոցն, եւ սուրբ լերինն, եւ Պղաստին, արանց եւ կանանց, որք զկուսութիւնն յանձն առին վասն Ք-

    րիստոսի, կարգ այս է — Ածեն զնուիրեալն ի դուռն եկեղեցւոյն եւ ասեն ի թիւ զՍաղմոսն ԻԴ. Առ քեզ Տէր համբարձի...33. 167բ—77բ, 180աբ, 178ա—9բ, 181ա—4բ ԼԴ. Կանոն ձեռնադրութեան կրաւնաւորութեան սքեմ տալոյ արժանացելոյ չափահասակաց կատարման տիոց միայնայցելոց ի

    Քրիստոս — Ածեն զնուիրեալն առ դուռն եկեղեցոյն իբրեւ զողջակէզս... Ի Կաթողիկէից թղթոյն Պետր[ոսի]. Սիրելիք, ի բաց թաւթափել այսուհետեւ զամենայն... որ թեպէտ եւ ի մարդ-կանէ անարգեալ այղ/// (շար. թափուած)։

    ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ47բ Տէր Աստուած, Փրկիչ աշխարհի եւ ազատիչ ազգի մ[ե՞րոյ], ի ձեռն Սուրբ խաչիս ողորմէ գծողես. ամէն։69բ Յիսուս Քրիստոս, վասն քո սուրբ Մկրտութեանդ աղաչեմ, ողորմեայ գծողիս. ամէն։

    1002Մ Ի Ն Ա Ս Ա Ր Ք Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս

    Յ Ա Ղ Ա Գ Ս Ա Ր Ա Ր Ո Ղ Ո Ւ Թ Ե Ա Ն Ե Ւ Հ Ի Մ Ն Ա Ր Կ Ո Ւ Թ Ե Ա ՆՍ Ր Բ Ո Յ Ե Կ Ե Ղ Ե Ց Ւ Ո Յ

    Էջմիածի՞ն ԺԶ — XVI

    ԹԵՐԹ՝ 80. չգրուած՝ 78ա—80բ։ ՊՐԱԿ՝ Ա—Ժ×8։ ՆԻՒԹ՝ թուղթ լուսադրոշմով (տարբեր՝ 1—48, 49—80)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 31,8×21։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր։ ՏՈՂ՝ 37։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյնկաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ ծաղկաթուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ արծուանշան եւ «IMPEK///F» լուսադրոշմով։

    ՎԻՃԱԿ՝ բաւարար. 73—80 թերթերի ստորին լուսանցքից եզրահատուած։

    Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն1. 1ա—21բ [«Նորին տեառնս մեծի ճառ ութն եւ տասաներորդ, առ եօթներորդ հատուած գլխոցն, որ է». ձեռ. 2228, 189ա] Յաղագս արարողութեան եւ հիմնարկութեան սր-

    բոյ եկեղեցւոյ ի բանն որ ասէ. Իմաստութիւն շինեաց իւր։ 0րհնեալ Հայր Աստուած ճշմարիտ — Ժամանեցին պահոց աչք իմ, խռովեցայ եւ ոչ խօսեցայ...16ա Յատակագիծ եկեղեցւոյ:

    2. 21բ—77բ Ճառ ինն եւ Ժ—երորդ. Յաղագս արարողութեան եւ նաւակատեաց սրբոյ եկեղեցւոյ, դարձեալ ի նոյն բանն, որ ասէ. Իմաստութիւն շինեաց իւր — Շինօղն եկե-ղեցւոյ եւ Արարիչն երկնի եւ երկրի Տէր մեր Յիսուս Քրիստոս... խնդրեմք ներել եւ անբասիրս առնել զմեզ... յաւիտեանս յաւիտենից. ամէն։

    Մինաս Արքեպիսկոպոսի Քարոզգիրքը՝ տասնինը քարոզներից տե՛ս ձեռ. 2228։

  • ԿՆՔԱԴՐՈՇՄ ՝ 1ա Գրիգոր վարդապետ, 1811։

    1003Ժ Ո Ղ Ո Վ Ա Ծ Ո Յ

    Կաֆայ ՌՃԿԷ — 1718

    ԳՐԻՉ՝ Տիրացու Մարգար։ ՍՏԱՑՈՂ՝ Աբրահամ վրդ.։ԹԵՐԹ՝ 228. չգրուած՝ 3բ։ ՊՐԱԿ՝ Ա—Ժ×12։ ՆԻՒԹ՝ թուղթ, եռամահիկ եւ «AP» լուսադրոշմներով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 31×21,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր։ ՏՈՂ՝ 35։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի,

    միջուկը՝ տախտակ, աստառը՝ ծաղկաթուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2 (Ա—Բ)+2 (Գ—Դ), թուղթ լուսադրոշմով։

    ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ — Կ ի ս ա խ ո ր ա ն ՝ 4ա։ Ճ ա կ ա տ ա զ ա ր դ ՝ 1ա, 106ա, 165ա, 176ա, 203ա, 224բ։ Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ ՝ բուսական։ Զ ա ր դ ա գ ի ր ՝ կենդանագիր (4ա), թռչնագիր։ Գ ո յ ն ե ր ՝ կար-միր, կապոյտ։

    ՎԻՃԱԿ՝ բաւարար. մի քանի տեղ վերանորոգուած, կազմի կաշին՝ քերծուած, ցեցակեր, թիկունքի ծայրերը՝ մաշուած ու պոկուած։

    Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ ՆԱ. 1ա—202բ [Մեկնութիւն Հնգամատենին, արարեալ Վարդանայ վարդապետի]

    Տե՛ս ձեռ. 1139, 2ա—102բ. 1/1ա (խորագիր՝ Նախադրութիւն Ծննդոց տեսութեան սրբոյ հաւրն Վարդանայ առ խնդրօղ մատենիս)։ ա/1ա—3ա (խորագիր՝ Աշխարհալուր եւ տիեզերալուր վարդապետի Վարդանայասացեալ Մեկնութիւն Արարածոցս): բ/4ա—105բ (խորագիր՝ Նախադրութիւն Ծնընդոց տեսութեան, զոր արարեալ է սրբոյ հօրն Վարդանայ Հայոց վարդապետի)։ 2/105բ (անխորագիր. ունի աւարտ)։ ա/106աբ (խորա-գիր՝ Նախադրութիւնք դպրութեան Ելից)։ բ/106բ—51ա (անխորագիր)։ 3/151բ—2ա: ա/152ա—64ա։ 4/164ա—5ա (խորագիր՝ Թիւք, թիւք եւ դարձեալ թիւք)։ ա/165ա—75ա (խորագիր՝ Նախադրութիւն թուոց)։ 5/175բ—6ա(խորագիր՝ Երկրորդ աւրէնք)։ ա/176ա—202բ (խորագիր՝ Նախադրութիւնք Երկրորդ աւրինացն)։ Յիշատակարան հեղինակի/202բ։

    Բ. 203ա—28բ [Մասոււնք Աստուածաշնչի]1. 203ա—23ա — Յեսու։2. 223ա—4ա — Դատաւորք։ 224ա Նխ. (աստ § 3)։ 224բ—8բ Գրք. (վերջ՝ Ե, 17. «Յորդանանու»)։3. 224աբ — Հռութ։ Նխ.:

    ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ3ա Զգործս ձեռաց իմոց ուղիղ արայ ինձ, Տէր.Զգործս ձեռաց իմոց աջողեա ինձ, Աստուած.Զսկսեալս իմ դու կատարեա, Տէր Յիսուս Քրիստոս։Սկսայ ողորմութեամբ եւ շնորհօք Աստուծոյ անարժան եւ անպիտան տիրացու Մարգարս ի թվին Հայոց ՌՃԿԷ—ին (1718), յամսեանն ապրիլի Ա, ի խնդրոյ Աբրահամ վարդապետի,

    ի քաղաքն Կաֆայ։105բ Ով ընթերձող եղբայրք բարի,

    Որք հանդիպիք այս կտակի,Ըզձեզ աղաչեմ արտասուելի,Մի մոռանաայք զգծողս գըրի։

    164ա (Բնագրին կից)... Եւ Վարդանայ վարդապետի ողորմութեամբ ի նմանէ եւ ինձ տառապեալ ոգւոյս փառք յաւի[տեանս]։175ա (Բնագրին կից)... Եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք, եւ մեզ մեղուցելոցս ողորմութիւն ի նմանէ, այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

    ՅԻՇԱԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

  • 1ա (ԺԹ դ. նօտրգիր) Թօմաս վարդապետիս է (տե՛ս կնքադրոշմ)։ԿՆՔԱԴՐՈՇՄ ՝ Քրիստոսի ծառայ Թօմաս վարդապետ, 1811։

    1004Վ Ա Ր Դ Ա Ն Ա Ր Ե Ւ Ե Լ Ց Ի

    Մ Ե Կ Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Հ Ն Գ Ա Մ Ա Տ Ե Ն Ի ՆԼէվ ՌՁԵ — 1636

    ԳՐԻՉ՝ Անանուն (4ա—92բ), Անանուն (3աբ), Սիմէոն դպիր։ԹԵՐԹ՝ 197. չգրուած՝ 1ա—2ա, 196ա—7բ։ ՊՐԱԿ՝ 1×1+Ա—ԺԹ×10 (Գ—Է, ԺԲ 12, Թ 8, Ժ 9, ԺԹ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ դեղնաւուն, լուսադրոշմով (տարբեր՝ 93—197, այլ լուսադրոշմով, 1, 3՝ սպիտակ, եռամահիկ եւ

    «MM»լուսադրոշմով)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 29,5×19։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (տարբեր՝ ըստ գրիչների)։ ՏՈՂ՝ 32 (3աբ, 30—33, 93ա—195բ)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ բաց շագանակագոյն կաշի, միջուկը՝ ստուարա-թուղթ, աստառը՝ թուղթ։

    ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ — Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ ՝ բուսական (3ա)։ Զ ա ր դ ա գ ի ր ՝ թռչնագիր (3ա)։

    ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ վերանորոգուած. խոնաւութեան հետքեր։ 3աբ թերթի նիւթը լրացուած հետագայում։ Կազմի կաշին՝ քերծուած, անկիւնները՝ մաշուած, ցեցակեր։

    Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն— 2բ—191բ [Մեկնութիւն Հնգամատենին, արարեալ Վարդանայ վարդապետի]

    Տե՛ս ձեռ. 1139, 2ա—102բ. 1/2բ (խորագիր՝ Նախադրութիւն Ծննդոցն տեսութեան սրբոյ հօրն Վարդանայ առ խնդրողն մատենիս)։ ա/3ա—5ա (խորագիր՝ Ի խնդրոյ տեառն Համազասպայ եւ վարդապետի Գրիգո-րի Հաւաքումն մեկնութեան սրբոց արանց Եղիշէի եւ Յօհաննու եւ զոր տեսանէք յանձն իւրսն ի տառապեալ ոգւոյ Վարդանայ)։ բ/5ա—97բ (անխորագիր)։ 2/(անխորագիր։ Ունի աւարտ)։ ա/98ա (խորագիր՝ ԴպրութիւնքԵլից)։ բ/98բ—141բ (անխորագիր)։ 3/141բ—2ա (խորագիր՝ Երրորդական մատեանս մովսիսական գրոցս. Ղեւտական դպրութիւն)։ ա/142ա—54ա (անխորագիր)։ 4/154աբ (խորագիր՝ Թիւք, թիւք եւ դարձեալ թիւք)։ա/154բ—64ա (անխորագիր)։ 5/164ա—5ա (խորագիր՝ Երկրորդ օրէնքն)։ ա/165ա—90բ (անխորագիր)։ Յիշատակարան հեղինակի/ 191աբ։

    3աբ թերթի նիւթը լրացուած հետագայում։

    ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ1. 83ա (Անանուն Ա գրչի) Զանարժան եւ զմեղաւորս յիշեցէք ի Տէր։2. 141բ (Սիմէոն գրչի բնագրին կից)... Եւ Մովսէսի աստուածախօսին ողորմութիւն։ Եւ ինձ՝ անարժան գրչիս Սիմէոն դպրիս մեղաց թողութիւն։156ա Ախ ի՞նչ անեմ, գրիչս չի աջողիլ՝ ո՜հ, ո՜հ եւ ո՜հ։164ա (Բնագրին կից)... Եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք. եւ մեզ մեղուցելոցս ողորմութիւն ի նմանէ. յայժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։190բ Ով գիր որ մնաս,/ Ով մարդ, որ կարդաս, Ով մատունք, որ հող դառնաս,/ Ով ընթերձող եւ օրինակող՝ աղաչեմ մէկ Հայր-իւ մի/ Զմեղաւոր եւ զանարհեստ գրիչս չի մոռանաս,/

    Եւ դու արքայութեան երկնից արժանանաս,/ Եւ կայանս արդարոց վերանաս։191բ Արդ, գրեցաւ Մեկնութիւն Արարածոցս, որ ունի Ե գիրքն Մովսէսի, մեկնեալ եւ պարզեալ սուրբ վարդապետացն եկեղեցոյ` Մեծին Բարսղի, Եփրեմի, Գրիգոր Աստուածաբա-

    նի, Յոհան Ոսկիբերանի, Եղիշէի եւ վարդապետին Վարթանայ՝ առաւել ի լոյս ածողի զայս։ Բայց նօտրեցաւ գիրքս ի դառն եւ անբարի, վշտաշատ ժամանակիս, որ ամենայն ուստէքնեղութիւնք եւ տառապանք հասին Դ կողմ աշխարհիս, ամենայն ուստէք եւ ամենայն կողմանց, յաջմէ եւ յահեկէ, զի լցաւ ամենայն երկիր սով, սրածութիւն, մահտարաժամ, խռովու-թիւնք, սասանութիւնք, շփոթք, աղմուկ եւ պատերազմ, եւ. Չիք Որդոյ մարդոյ տեղի ուր դիցէ զգլուխ իւր. ըստ բանի Տեառն, զի ոչ գոյ հանգիստ, եւ չիք խաղաղութիւն ամենայն տեղիս:Զի կողմն հիւսիսոյ, որ էր մեծ թախտ եւ հաստատ, հզօր եւ զօրեղ թագաւորութիւն մեծ եւ հին ժամանակաց, զոր յայժմ նկուն եղեալ ի մարտս պատերազմի յոլով կռիւ տվեալ որ կարա-ցին զդէմ ունել արի եւ քաջ յաղթող նորածին Լեհաց՝ Վլատիսլաւին, որ սրախողող արարեալ զանթիւ հեծեալս, զայլս գերեցուցեալ եւ զկէսս հնազանդեցուցեալ եւ ընդ ձեռամբ արա-րեալ, նաեւ թագաւորն հարկիւ եդեալ զքաղաքս մեծամեծս, զբազում բերթս եւ զաւանս առեալ բազում աւարաւ եւ մեծաւ մեծ թօբերով դարձաւ խնդութեամբ ի տուն։ Իսկ երկրորդումամի նորա թագաւորութեան, կրկին ապստամբեցաւ ոմն անհաւատ չար շվէտն, ունելով բազում լութէր իշխանք եւ մեծամեծ պարոնայք, որ հայր արքային մերով մարտ եդեալ յոլով ամս

  • ընդ նոսա ոչ կարաց յաղթել Մեծն Զիկմունտ, այլ յաղթեալ ի նոցանէ՝ առին զամուր բերթս եւ անուանի քաղաքս եւ զգիւղս ի ձեռաց մերոց, եւ բազում օճիրս եւ վնաս գործեցին յերկիրսԼէհու։ Սա, զկնի մահուան հօրն, որ էր թվ[ին] ՌՁԴ (1635), բազում զօրօք եւ անթիւ հեծելովք գնացեալ ի վերայ նոցա, յաղթեաց զօրութեամբ Քրիստոսի, եւ էառ ԺԵ քաղաք մեծ եւ ան-վանի. եւ տիրեաց երկրին Շվէտու եւ Իֆլանտի, տիրեալ ծովու եւ ցամաքի. դարձուցին զքաղաքն ամենայն, զոր առեալ էին, ի ձեռաց հօրն: Եւ ընդ հարկիւ արարեալ զնոսա, դարձաւմեծաւ յաղթութեամբ առանց պատերազմի եւ կռվոյ, եւ այս եւս կողմն հիւսուսոյ է։ Իսկ յարեւմուտք՝ մեծ աղմուկք եւ շփոթք գոն, զի մեծ կայսրն քրիստոնէից, սուր եդեալ ի վերայ արի-անոսաց, լութերաց եւ այլ չար հերիտիկոսաց եւ աղանտաւորաց, բնաջինջ // (192ա) առնելով եւ սրախոհող կոտորմամբ մինչեւ ի սպառ, որպէս ի հինն զԱմաղէկացիս, զի յոյժ ոլով եւսաստիկ են ազգնոցն անհաւատից, եւ փարթամք եւ ընչաւէտ, զի ոչ կարէ զդէմ ունել նոցա միայն, մինչ այլ թագաւորք օգնեն նմա, զի յոյժ հնարագէտ եւ կռողք են։ Եւ թագաւորն Սպա-նիս, որ տիրէ արեւմտիցն բոլոր մինչեւ Ենկի Տունեան եւ Հրմուզ, եւ մինչեւ ի փոքր Հունգուսդան, եւ թագաւորն եւս Ֆռանցու, նաեւ Փափն, վասն սակաւ իրիք եւ պատճառաց իրարանկեալ են, եւ ի մեծ շփոթ եւ աղմուկ. միթէ սուրբ խաղաղարար Հոգին հաշտեցուսցէ զնոսա. ամէն։ Այլեւ հարաւակողմն չիք խաղաղութիւն, զի մաճարաց պարոնն՝ Խարաֆլախու եւՊուղտանաց կամին յիրար դիպել եւ կռվել։

    Բայց եղավ ու վայ եհաս յԱրեւելք` Հայոց երկրին, քանզի այսմ ամեն, մեծ բռնաւորն թուրքաց սուլթան Մուրատն՝ խրոխտ եւ գոռոզ հպարտն, գնաց ի վերայ Շահ Սըֆին ի պատե-րազմի՝ ԺԵՌ տարպայ ՃՌ հոգով, եւ հասեալ Իկօնիօն քաղաք, որ է՝ Ղօնեայ, աստմամբ չարին եւ խրատու վատ մեծամեծ իւրոց, սաստիկ հրաման եհան ամենայն աշխարհն իւր՝ սուր-կունի. Ուռումէլի եւ Անատօլի, եւ ամենայն սահմանս իւր, զի Խ տարեն ի վեր եկքն մինչեւ Ի օրն գնասցին ի տեղիս իւրեանց, առանց ամենայն պատճառանաց, ոչ ոսկով, ոչ արծաթով,եւ ոչ այլով իւիք փրկեսցին, եւ թէ ոք յետ Ի աւուր գտցին, չարաչար մահուամբ սպանցին, եւ զինչսն ամենայն յափշտակեսցեն։ Որ եւ հասին հրովարտակքն արքայէն ի Ստամպօլ, որպէսի հնումն Համանայ պղծէ ի յԱրեգ քաղաք եւ յայլն, ուր ցրուեալ էին իսրայէլացոց ազգն. եթէ անդ էր լաց եւ հառաջ, աստ՝ առաւելագոյն, զի Խ ամաց ի վեր իբրեւ տեղացիք լեալ, տունեւ բնակութիւն շինեալ, այգի եւ բուրաստան, կրպակս, խանութս՝ լի ապրանօք եւ ընչիւք, հարուստք եւ փարթամք՝ տնովք եւ տեղօք, որդովք եւ դստերօք, զարմօք եւ զաւակօք եւ ամե-նայն գոյիւք. նաեւ զդստերս տվեալ ոմանց, եւ այլոց զդուստրըն առեալ որդոց եւ եղբարց. եւ այսպէս կապակցեալ եւ բարեկամացեալ ի սէրն միմեանց եւ յընտելացեալ եւ ընտանացե-ալ։

    Ապա պօստանճի պաշին եւ մեծ վազիրն, ղայմախան, հրամայեցին ամէն փողոցէ կոչել զիմամնին եւ զիրիցնին, եւ սպառնալեօք պատվիրեցին, որ մինչ Ի օր մարդ չի մնաց, կամ զ-թագչի ուրէք ոչ հաց, ոչ տաճիկ, ոչ ճհուտ, ոչ հոռոմ, ոչ այլ ոք. միայն տեղացիք։ //(192բ) Եւ ելեալ զինուորքն սարայու փաշայէն, սուպաշուն եւ ղատիէն, եասախչիք, հասասնի եւ ենկի-չարիք՝ շրջէին ի բոլոր քաղաքն, ի փողոցս եւ ի հրապարակս, ի ծածուկ տեղիս, ի խաներն եւ ի քարվանսարայս, նաեւ յեկեղեցիս եւ ի մէջիթս, եւ զորս գտանէին ի տան ըմբռնէին իբրեւզմահապարտ եւ զչարագործ, չարչարէին, հարկանէին եւ տանէին առ վէզիրն։ Անդ էր տեսանել զլաց եւ զաղաղակ, զճիչ եւ զկական, զհառաջ եւ զկսկիծ. ոհ մեծի աղէտից եւ աւաղ տա-րակուսանացս. որպիսի դառն կսկիծ եւ նեղութիւն հասին ի վերայ ամենայնի, եւս առաւել մեծ վտանկ Հայոց ազգի. զի խզըլպաշն անդ սուրկուն արարեալ տարաւ ի ներս, սկսեալ Էրե-ւանայ ամայի եւ աւեր դարձոյց քանդելով, աւիրելով եւ հրայրեաց հրդեհեալ հրով, զկէսն, որ ի Տունս Հոռ[ո]մաց՝ թուրքի հեծելն աւիրեալ ոչինչ դարձոյց. վա՜յ ի վերայ վայի եւ եղուկթշուառացեալ Հայոց ազ[գ]ի, զի ցրւեցան, կորեան եւ բնաջինջ դարձան. ո՜հ, ո՜հ եւ աւա՜ղ թշուառութեանս: Մի՞թէ գրոց բանքն կատարեցան, կամ սուրբ Լուսաւորչի խնդիրքն հասան,որ նեռան ժամանակն վերջին Հայք չի մնան, կամ սրբոյն Ներսիսի անէծքն հասան, զի եղկելի Հայք բնաջինջ դարձան, վայ ինձ զի եւ ի լեհացոց գլուխ չարիք եկին, որ ի մեծ փաթերականկան հոգով, մարմնով, տամբ եւ զարմօք կորեան։ Զոր ի թվ[ին] ՌՀԹ (1630), ել ոմն մեծազգի եւ փարթամաց զարմի, Նիկօլ անուն Թորոսենց նախնական անուամբ կոչեալ, մանուկտիօք եւ տգէտ մտօք, խաւարեալ խորհրդով եւ անիմաստ հանճարով, անուղա վարիւք, վայ եւ ապիրատ ամենայն իրս եւ ի գործս, լիրբ, յանզգամ եւ անդուգն, ի կարս աստիճանի դպիրգոլով. եւ լեալ ԻԳ ամաց, կաշառօք ձեռնադրեցաւ, եպիսկոպոս ի Մելքիսէթ կաթողիկոսէ, յորժամ եբեր զնա մեր մեղքն Իլով, զոր յետ ամի միոյ, յետ յոլով չարեացն խորհեցաւ խորհուրդչար վասն ազգիս Հայոց եւ վասն հաւատոյ սուրբ Լուսաւորչին եւ սուրբ եկեղեցեացն մեր հնարս իմացեալ զայս, ոմամբ համախոհիւք գնացեալ առ յեզուիդսն, երդմամբ խոստացաւդառնալ ի հաւատս եւ ի կրօնս նոցա, եւ լինել ախթարմայ. զոր յետ սակաւ [աւ]ուրց լիով կատարեալ զայն ի մէջ եկեղեցով առաջի բազմաց կարգաւորաց եւ իշխանաց։ Ապա սկսաւ բա-զում չարիս եւ նենկութիւն եւ դաւ գործել ազգիս իմոյ, ունելով իւր օգնական զամենայն ազգն լէհու՝ պարոնայքն, զիշխանս, զդատաւորս // (193ա) եւ զամենայն քահանայս եւ զկարգա-ւորս, ապա սկսաւ անգոսնել, արհամարհել զհաւատն մեր. Հերձուածող եւ բաժանող, կոչէ զՀայք: Յետոյ ելեալ եւ յափշտակեալ զեկեղեցիս եւ զվանորայս ի ձեռաց մերոց վիմաշէն, կա-մարակապ, սալարայարկ, այլեւ զքահանայս ցրուեաց զոմանս շխթայս ածելով եւ զուղափառսն մատնելով, հարկանելով, տուգանելով եւ ազգ եւ ազգ զըզվելով։ Ապա սկսաւ վատնել եւկորուսանել զինչս եւ զխազինայս, զոսկիղէն եւ արծաթեղէն անօթս, զմեծամեծ խաչսն, պատվական եւ ոսկէօծ ըսկիրս, ծանրաշէն բուռվառսն, մեծագին քշոցսն եւ արծաթի խնկատո-ւիսն, զուտր արծաթի ճրագարանս փոքր եւ մեծամեծսն, թող զշուրջառսն, զխաչվառսն, զեմիփորոնս եւ մեծագին թագս հայրապետաց ոսկով եւ մարգարտով եւ ակամբք ընդելուզեալ,եւ վարշամակս յոլով զուտր մեծամեծ մարգարտովք շարեալ: Զոր ԵՃ (500) ամաց հետէ ժողովեալ էր աստուածասէր տանուտէրաց եւ բարի եւ երկիւղաց կանանց եւ տանտիկնանց, զորոչ երբէք գտանիւր այլ աշխարհ այնպիսի թօհվայք եւ անգիստ իրք։ Թող զարծաթապատ ոսկիակազմ մագաղաթ ոսկէգիր բազում Աւետարանս եւ յոլով Շարակնոցս ոսկով եւ լաջվար-դով նկարեալ պատուական պատկերս եւ Բ. ԳՃ ազնիւ գրեանս վարդապետականս ի թագաւորական խազնայէ ի դուրս ելած, մանաւանդ Սըսու եւ Քաֆայու Բ. Գ. Աստուածաշունչք, այ-լեւ Մեկնիչք եւ Քաղուածք Փիլոն գիրք եւ Քարոզգրքեր, Տօնականք, Սարգիսգիրք, Սաղմոսի մեկնիչք եւ Արարածոց մեկնիչք եւ այլ անթիւ ազնիւ գրեանք, նաեւ յոլով արտաքին գիրք,զորս ոչ կարեմ մի ըստ միոջէ գրել, զի ձանձրասցին լսողքն։ Եւ զայն ամենայն վերոյգրեալ Մսրայ խազինսն ի միում ամի կորոյս եւ ոչընչացոյց, նաեւ զգրեանս ամենայն չար նոսին,

  • զորս ծախէր եւ վաճառէր, զկէսս գրաւէր հրէից եւ այլեւայլ ցեղից, զայլս հալէր եւ ի պէտս մարմնաւոր մսխէր, եւ զորս փոխէր ընդ ոչինչ իրս անպիտան եւ մարմնաւոր. տայր զոսկին եւառնոյր զհողն եւ զմոխիր ի վերայ գլխոյն եւ զամենայն զոր ինչ եւ կամէր, առնէր զորքս Հայոց: Եւ ոչ ոք իշխէր ասել բան ինչ կամ զրոյց, զի առաւել եղեւ սա հակառակ Հայոց քան զՊօղէրէցն եւ զուրացողն Վասակ. եւ այս ամենայն վասն ծովացեալ մեղաց իմոց. վա՜յ ինձ։ //(193բ) Եւ յետ այսր ամենայնի, յաւել զչարն ի վերայ չարք եւ ամ չար խորհուրդ ի մտի, զի չ-տայր զԷ խորհուրդն եկեղեցոյ կատարել, իբրեւ դարձան Հայք իւրմէ եւ զգնացին յեկեղեցիքն եւ ոչ զկնի նորա, բայց միայն իւր ազգականքն եւ ընտանիքն, չտայր մեռեալս թաղել եւ զե-րախայս կնքել, կամ պսակ տալ, կամ հաղորդ, այլ ծածուկ յայլ քաղաքաց բերէին քահանայս, կամ զմեռեալս ուղարկէին այլ դեղ. եւ զայն եւս ահիւ եւ դողութեամբ։ Որ եւ զայն եւս իմա-ցեալ, եդ ի դրունս քաղաքին, զի մի տարցեն այլ տեղ զհիւանդս կամ զմեռեալս, կամ մի զոք բերցեն։ Եւ օր մի գտեալ էրէց մի ի քաղաքն, որ եկեալ էր առ հիւանդսն, կոխեցին զտունն,կալան զերէցն եւ տանէքն ընդ մէջ քաղաքին բոտ ոտամբ եւ գլխիբաց՝ իբրեւ զմահապարտ. եւ իբրեւ տարան ածին զնայ առաջի նորա, ընդ որս էի եւ ես՝ եղկելիս, զոր յետ բազում գա-նից եւ զզվանաց ետ ի շխթայս եւ ի կապանս եւ յարկ ի բանտ, մինչեւ տօլվաթաւորքն հազիւ կարացին թափել ի ձեռաց նորա։ Եւ մեք այսպէս լքեալ եւ թողեալ եղաք, եւ տարակոյս լեալ,զի յոչ Աստուծոյ եւ ոչ ումեք կարացաք ունել օգնութիւն, զի մեղք մեր մեծամեծք չտային թոյլ։ Իբրեւ զգոյր հնար մեզ ամենայն ուստէք, ապա սկսան թաղել զմեռեալս ի տունս եւ ի գետ-նափորս, եւ աղքատքն՝ յաղբս կամ ի դուրս անարգ տեղով, եւ զայն՝ ծածուկ եւ գաղտ ի նոցանէ։

    Եւ Ե ամ էր Լովայ մայրաքաղաքին Հայքն թագաւորազն եւ իշխանատիպ ի մէջ այսպիսի դառն նեղութեան եւ տառապանաց, մեծ վշտի եւ վտանկի, մարդիք ազնիւ եւ պատուական,մեծատունք եւ փարթամք, որ այսպիսի աղէտի եւ կսկծի դիպան, եւ այս Ե տարիս ոչ ժամ, ոչ աղօթք եւ ոչ Աւետարանին ձայն ականջք մեր լուան. եւ ոչ աչք մեր զվարդապետ կամ քահա-նայ տեսան. զի մեր գլուխ եկած չարն ոչ ի հինն ժամանակս եղած է, եւ ոչ ի նորս, եւ ոչ ի ժամանակս հալածանաց պեղծ եւ ուրացող չար եւ կռապաշտ թագաւորն՝ Ուլիանոսի, Մաքսի-միանոսի եւ այլոցն, զի նոքա թէպէտ զմարմինս տանջէին եւ զեկեղեցիս խլէին, կամ կործանէին քրիստոնէից, ապա քահանայքն ծածուկ ի տունս կատարէին զքահանայագործութիւնս,իսկ մեք ամենեւին հեռի ամենայն հոգեւորացն եւ ժամանակագրութեանց, անժամ, անհաղորդ, անխոստովանանք, առաւել քան թէ գերեալք ի ձեռս բարբարոսաց։ Ապա սկսան ուղա-փառքն դրամ մսխել եւ դեկան ցրվել մեծամեծաց, իշխանաց եւ պարոն//(194ա)աց, այլեւ ի Ղաբին գնացին քանիցս անգամ, եւ էմիրնի բերին եւ ոչինչ օկտեցան, զի կարգաւորքն ամէնեւ մեծամեծքն հետ Նիկօլ եպիսկոպոսքն էին: Եւ զի հաւատոյ բան էր, յիշխէր թագաւորին եւ ոչ նախարարքն՝ առնել դատասդան, թէպէտ շատ գանձ եւ խազինայ տային։ Եւ ի թվ[ին]ՌՀԹ—նէն (1630) մինչ թվ[ին] ՌՁԵ (1636), Լ—ԽՌ (30—40000) ղռուշ խարճեցին լովցիք, բնաւ ճարակ հնար չի գտան հայք։ Եւ իբրեւ նստաւ քաղաքի եկեղեցոյն խազնան եւ վանօրէի-ցն, եւ ինքն սկրսաւ չքաւորել, զի էր յոյժ անառակ եւ վայրաջուր ունէր մարդիք աշխարհականք եւ կարգաւորք. Ի. Հ. պահէր պէտակի ձիան, կառս մեծագինս, եւ տաճիկ ձիանս, եւ ինքնյագանէր բեհեզս եւ ծիրանիս, մախմուր եւ աթլազ, ներքեւանց սամուր մորթի կամ վաղախ, գաւազանն բուն արծաթի, նաեւ սնտուխչան, կաղմարն, ջրլուացքն, իպրիխն եւ ամէն անօթ-քն եւ կահքն զուտր ոսկէօջրած արծաթէ, վասն որոյ իսպառ ջնջեալ կորոյս զամենայն ինչ եւ զմեզ։ Դարձեալ խորհեցաւ խորհուրդ չար վասն Հայոց եւ ասէ. Գնամ ես առ մեծն փափ հա-նեմ էմրեր եւ ֆէթվանի, որ յերկրէս Լէհու, ուր եւ կան Հայք՝ հնազանդին ինձ եւ փափին դապի լինին, ապա թէ ոչ արտաքսեսցին եւ վտարեցին յերկրէն Լէհու, զի հերձուծողք են. եւ եղե-ալ գնաց իւրովքն։ Իսկ եղկելի հայք տարակուսի եղեալ եւ ի մեծ սուգ անկեալ ապաւինեցան ի սուրբ Աստուածածին կոյսն Մարիամ եւ ի Միածին Որդին, բարեխօս ունելով զսուրբհայրն եւ Լուսաւորիչն Գրիգորիոս՝ քրտնաջան նահատակն եւ մեծ երախտաւորն, զի նա պահեսցէ զմեզ հաստատուն ի հաւատս մեր, եւ ի կրօնս, եւ յօրէնս նախնիս: Եւ զի մի´ դարձեցիյետս առ մեզ, եւ կորուսէ կամ դարձուսցէ զմեզ ի հաւատն իւր. այլ իսպառ կորիցէ յինքն եւ մի դարձցի յետս, որպէս պիղծի Ուլլիանոս՝ աղօթիւք սրբոյն Բարսեղի Մեծի Կեսարեցոյ։

    Եւ մինչ մեծ յայսո տարակուսեաց եւ տրտմութեան էաք, եկն եհաս նորապսակ արքայն բազում հեծելօք եւ սպառազինօք ի քաղաքն Լով, որ գնայր ի վերայ յԱպազին եւ թուրքացխառնիճաղանճ յէշքէրին՝ ջնջել եւ հալածել, որպէս եւ եղեւն իսկ: Զի մեծ սպառապետն, Բան Քրաքովսքին գնացեալ կոտորեաց զայլս փախստական արարեալ մեծաւ յաղթութեամբ եւցնծութեամբ եկն առ թագաւորն Իլով քաղաքս։ // (194բ) Եւ օր մի ժողովեալ ամենայն հայք՝ ծերք եւ տղայք, երիտասարդք, եկք եւ բնակք բազում յոյժ եւ գնացին ի դարպասն եւ անկե-ալ ի վերայ յերեսաց մեծաձայն եւ բարձր աղաղակէին ողորմ ու լալի արտասուօք, ճիչ եւ ողբ կսկծալի հանեալ գոչէին ասելով. Ողորմեայ մեզ, ով թագաւոր մեր եւ բաց զեկեղեցիս մեր։Մինչ զի քաղաքն ամենայն ողբակից լեալ գումարէին ի վերայ մեր, նաեւ զօրքն արքային մինչ թագաւորն ինքնին եկեալ ի պատուհանն, ետես եւ լուաւ զհառաջ, զողբ եւ զդառն կսկիծեւ կոչաց առ ինքն զՀայոց մեծամեծսն եւ ասէ. Զին՞չ է խիղճն եւ ողորմելի աղաղակս ձեր։ Եւ նոքա պատասխանի տվեալ ասեն. Մեծ օճիրս եւ բազում վնաս գործեց մեզ Նիկօլ եպիսկո-պոսն եւ զեկեղեցոյ խազնան ջնջեաց եւ վատնեալ կորոյս. եւ ինքն գնացեալ ի Հռոմ, կպղեց եւ մօրհեց զդրունս, եւ եդ զբանալիս քահանայապետիցն աստ։ Եւ ասեն. Ստոյգ գիտեմք։ Ա-պա ասէ. Մի հոգայք, երբ աստ եկի զձեր բանն կու հոգամ։ Եւ կոչեաց զմեծ քահանայապետն եւ ասէ. Առ ձե՞զ է բանալին Հայոց եկեղեցոյն։ Եւ նոքա ասեն. Այոյ։ Ապա ասէ. Զի՞նչ արարզայսչափ խազինան։ Եւ նոքա ասեն. Կայ ամէնն։ Եւ բարկացեալ արքայն առաքէ զիւր խորհրդակիցն եւ զնոսա, ասելով. Գնացէք կոտորեցէք զդրունս, զկնիքն աւիրեցէք, բացէք եւ իներս մտէք տեսէք զիմ խազնան։ Եւ իբրեւ չգիտին եւ ոչինչ, ամօթալից դարձան առ թագաւորն, նկուն եւ սեւերես, զի իբր ասելով ջնջել էր, եւ շուռջառ մի չէր թողել հին։ Ասէր թագա-ւորն ցասմամբ. Ապա դուք է՞ր խաբիք զիս, թէ. Ամէն խազնան ի տեղն է։ Էառ զբանալին եւ հրամայեաց կրկին կնքել իւր մօհրովն, եւ գրեաց նամակ առ փափն, թէ. Ես ինքնիս եկեալԻլով տեսի աչօք եւ լուաց ականջօք զամենայն յօճրագործութիւնս եւ չարագործութիւնս արդ Նիկօլ եպիսկոպոսիդ. եւ թէ որպէս վատնեալ կորոյս զայդչափ խազնան: Այլեւ գրեաց զա-մենայն իրս նորա մի ըստ միոջէ. եւ թէ: Ես կամէի դատել զնա, փախեաւ եւ եկն առ քո սրբութիւնդ։ Արդ, սուրբ Հայր, դատեսցես որպէս զյանցաւոր, զի ոչ եթէ եկն սա ի մեր հաւատնվասն Աստուծոյ, այլ վասն ընչից եւ խազնին եկեղեցոյ։ Եւ այլ բազում բանս գրեաց եւ ուղարկեաց, եւ Հայոց պատվիրեաց, թէ. Երբ գամ Շվէտու պատերազմէն ի յաթոռս իմ ի Վարշով,գայք առ իս, ես ձեր եկեղեցիքն կու տամ ձեզ։

  • // (195ա) Արդ, գնալոյն ի վեր մինչեւ ցայժմ տարի ու կէս անցեաւ. Բ տարին մօտեցաւ՝ բնաւ խապարն չեկաւ, ոչ ինքն, ոչ գիտեմք ողջ է թէ՞ մեռած։ Այլ եւ այլ զրուցնի կուգան, ե-թէ. Փափն զինքն արգիլեր է: Եւ այլք ասեն, թէ. Կորուսել է զինքն: Բայց զճշմարիտն միայն Աստուծոյ է գիտելի: Իսկ Հայոց աղանին գնացին ի Վարշով առ թագաւորն՝ ի մեծ տիվան, որկորչի՝ Սէմ։ Մի՞թէ ողորմածն եւ մարդասէրն Աստուած մեր մեղացն զհայի, այլ ծագէ ի սիրտն թագաւորին եւ իշխանացն եւ մեծամեծ նախարարացն զՀոգին շնորհաց, որ գթացեալ տանմեզ եւ դարձնեն զեկեղեցիս մեր, զի արժանասցին մտից նորա, եւ կացցուք մնասցուք հայրենի հաւատս եւ էրէնս, եւ յաւանդս մեր, փառաւորելով զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգինյայժմ եւ անզրաւ յաւիտենիւ. ամէն։

    Արդ, թողլով զայլ իրս ի բաց, եկեսցուք ի բանս մեր յառաջին, զոր սկսաք պատմել վասն սուրկունին, զոր վարէին եւ արտաքսէին։ Անդ էր տեսանել զլաց եւ զաղաղակ, զճիչ եւ զ-հառաչ, զի բաժանէին զորդիս ի հարց, եւ զեղբարս եղբարց, զփեսայն հարսնէ եւ հարսն ի փեսէ, զայր ի կնոջէ եւ կին այրէ. եւ քակեալ հեռացուցանէին, զբարեկամս եւ զսիրելիս ի մի-մեանց։ Ո՜հ մեծի աղետի, աւաղ տարակուսանաց եւ Ռ վա՜յ տառապանաց, որ եկին հասին ի վերայ ազգիս Հայոց, մեծ կսկիծք եւ տագնապք, զի ոչ գիտէին թէ ու՞ր երթիցեն. ոմանք զ-թավանլու տներն ծախէին կէս գին, այլք՝ զխանութնին եւ զէսպապնին առանց գնոջ, այլք՝ զհանդերձս եւ զագանելիքն. կէսք՝ զտան ինչքն եւ զապրանքն, ոմանք երթային եւ այլք ի ծովանկանէին, այլք գնացեալ մերձ սօխթայիք, ձեռս անկանէին եւ ի նոցանէ կոտորէին, եւ կիսոց մատաղատունկ մանկունք եւ կոյս աղջկունք ի ճանապարհին մեռանէին ի սովոյ եւ ի ծա-րաւոյ, յանձրեւոյ եւ ի ցրտոյ, եւ ո՞վ կարէ պատմել, կամ գրով արկանել զանցս եւ զվիշտս մեծի աղէտից, զոր յանհնարին չարի դիպան. յառաջմէ հեծելազօրքն, յետուստ ծովն, յաջմէսով եւ յահեկէ՝ սրածութիւն, եւ ոչ գոյ թիւ աղաղակի նոցա, եւ ոչ կարէին փախչել ուրէք, եւ ոչ զգինս փրկանաց անձանց իւրոց տալ։ Իսկ խօնթքարն գնաց մինչ յԵրեւան եւ առ զբերթնեւ զիւր //(195բ) շրջակայ գեղօրայքն, զոր յետ սակաւ աւուրց դարձան զօրքն պարսից ի վերայ տաճկաց է անխնայ կոտորեցին զանթիւ եւ զանհամարս, աւելի քան զԺԵ բիւրս, եւ առինզքաղաքն դարձեալ յետ, եւ ասին թէ. Սուլթան Մուրատն փախստական դարձաւ ի տուն. եւ այլք ասեն թէ. Մնայ ի ձմեռայնոցն Համիթ. եւ զայլն յայլում վայրի գրեսցուք։ Զայս սակաւսփոքր ի շատէ ծանուցաք ըստ կարի մերում, որպէս լուաք ի հաւատարիմ արանց. աղաչեմ համարձակութեանս լռել եւ զանհարմարութիւն բանիւ ընդունել, ի զլաւն ի վատթարացն բա-ժանել եւ ինձ չի մեղադրել։

    Բայց գրեցաւ սա ի հայրապետանիստ մայրաքաղաքն Լէվ կոչեցեալ, որ է Առիւծ, ի դուռն Ննջման Սուրբ Աստուածածնին, որ յայժմ գերեալ եւ մատնեալ է յաղթարմայից ձեռս, որ-պէս ի հնումն տապանակն՝ ի ձեռս այլազգաց, ի հայրապետութեան տեառն տէր Փիլիպոսի եւ ի թագաւորութեան նորապսակ արքային՝ Վըլատիսլաւին նօտրեցաւ Մեկնութիւն Արարա-ծոցս ձեռամբ Բ եւ Գ նօտարացն, զոր եղեւ զրաւ եւ յաւարտ սորայ թվ[ին] ՌՁԵ (1636), դեկտեմբեր ԺԵ, Սուրբ Յակոբայ պահոց. Զոր աղաչեմ զհանդիպողսդ այս սուրբ կտակիս եւ աս-տուածային բուրաստանիս, յորժամ կարդաք կամ օրինակէք, զառաջին եւ զվերջին աշխատողսդ մեկ Հայր մեղայիւ մի յիշէք. եւ Աստուած, որ առատն է ի տուրս բարեաց, ձեզ՝ յիշողացդեւ մեզ յիշելոյս առհասարակ ողորմեսցի. եւ նմա փառք, աւրհնութիւն եւ գոհութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

    ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ1. 190բ (ԺԸ դ. նօտրգիր) Այս գիրգս Յովանէս վարդապետին եւ Եղեքեցի Աշոտեանն (տե՛ս կնքադրոշմ):2. 190բ (Արաբատառ գրութիւն):3. 195բ (Նօտրգիր) Ի թուականիս Հայոց ՌՃԾԹ (1710), փետրվար ամսոյ է, մահտեսի Քէշիշն այմ գրգիմ գինն Ժ ղռուշ ետ եւ յիշատակն օրհնութեամբ եղիցի եւ իւր որդոցն՝ Ոհա-

    նին, Արութինին եւ Ղազարին եւ ծնողացն ամենայնի եւ զարմից նորին. եւս միոյս որդին՝ Մարկոսն իշատակն աւրհնութեամբ եղիցի։4. 195բ (ԺԸ դ., շղագիր) ՅԱպուզաինքին համամճի Յովանէսի որդի Սարգիսն Բ չափու մէկ սարու զէնճիրով, մէկ սարու զէնճիրով, մէկն կէռէտէ, մէկն ղուլարիշի աճմի. Բ—ն՝ մէկ

    զօլօթի։ԿՆՔԱԴՐՈՇՄ ՝ 1. (սեւ) Քրիստոսի ծառայ Յովհանէս վարդապետ. ՌՃԼԴ (1685):2. (Կարմիր) Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

    1005Կ Ո Ւ Ռ Ն Ե Լ Ի Ո Ս

    Մ Ե Կ Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ծ Ն Ն Դ Ո ՑԺԸ — XVIII

    ԹԵՐԹ՝ 344. չգրուած՝ 34բ—5ա, 36բ—8բ, 341բ—4բ։ ՊՐԱԿ՝ Ա—Գ×12 (Գ 14)+Ա—ԻԶ×12 (Բ, ԺԵ 14, Գ, ԺԶ, ԻԲ, ԻԳ, ԻԴ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ լուսադրոշմով (տարբեր՝ 1—38, 39—344)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 32×21։ ԳՐՈՒ-ԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ շղագրանման նօտրգիր (նօտրգիր՝ 35բ—6ա)։ ՏՈՂ՝ 41։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ սեւ կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ ոսկեզօծ եւ դրոշմազարդ։

  • ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութեան հետքեր, փոքրիկ պատռուածքներ, տեղ-տեղ թանաքից գրադաշտը գունափոխուած (321ա—41ա)։ Կազմի կաշին նախկինում վերանորոգուած, քերծուած, ցեցակեր, անկիւննե-րը՝ մաշուած, փականներն՝ ընկած։

    ԾՆԹ. Նոյն գրչի ձեռքով ձեռ. 1006, 1008։

    Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն— 1ա—341ա [Մեկնութիւն Ծննդոց]1. 1ա—36ա Առաջաբանութիւն եւ գովասանութիւն Սուրբ Գրոցա. 1ա—27ա Գովասանութիւն Սուրբ Գրոց. Առաջին բաժանումն զգաղափարէ նորին, զարժանապատութենէ, առարկայէ, հարկաւորութենէ, պտղոյ լայնութենէ, դժուարութե-

    նէ, օրինակէ, կարգէ եւ զտրամադրութեանց — Հռչակաւոր այն աստուածաբանն եգիպտացւոց...բ. 27ա—8ա Մեկնութիւն հինգ գրեանցն Մօսիսի. Առարկութիւն — Եբրայեցիքն ըստ վկայութեան սրբոյն Հերօնիմոսի...գ. 28ա—34ա Կանոնք, որք վառեն զջահ հինգ գրեանց — Մինչ Մօսէս զայս պատմութիւնս աշխարհի գրէ...2. 35բ—6ա Այսոքիկ են Ժամանակագրութիւնք աշխարհի կամ բոլոր Հնոյ կտակարանի՝ յԱդամայ մինչեւ առ Քրիստոս — Ամենայն ի սկզբանէ աշխարհի 1, յԱդամայ... Քրիս-

    տոս ուրեմն ծնաւ յամի աշխարհի 3950։3. 39ա—338բ Մեկնութիւն Ծննդոց։ Գլուխ Առաջին. Շար գլխոց. Գրի ստեղծումն աշխարհի եւ գործն վեց աւուրց... եւ զմարդն ի վերայ այլոց իբր Տէր կացոյց — Ի սկզբաննէ։

    Նախ սուրբն 0գոստինոս, սուրբն Ամբրոսիոս եւ Բասիլիոս. ի սկզբանէ ասեն...Ծննդոցի 50 գլուխների մեկնութեան իւրաքանչիւր խորագրին կից՝ «Շար գլխոց»՝ տուեալ գլխի համառօտ շարադրանքով։

    — 339աբ Շար գլխոց եւ պատմութիւն բոլորի Ծննդոց (ցանկ) — Յառաջնում յամի աշխարհի, վեցերորդում աւուր, որ է աւուր ուրբաթու՝ ստեղծ Աստուած զԱդամ... եւ զամենեսե-ան յաւիտենից ի մտի ունեցայ։

    4. 340ա—1ա Փառք Աստուծոյ՝ ստեղծողին յարարածոց Ծննդոց — Խոստովանիմ քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով, զի հայեցայ ի գործս իմաստութեան եւ կարողութեան քո... Եւ ո-ղորմութիւն նորա յազգէ—յազգ երկիւղածաց նորա։ Փառք... ամէն։

    ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ1. (կնքադրոշմի տակ) Թօմաս վարդապետիս է։ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա Քրիստոսի ծառայ՝ Թօմաս վարդապետ, 1811։

    1006Կ Ո Ւ Ռ Ն Ե Լ Ի Ո Ս

    Մ Ե Կ Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Թ Ո Ւ Ո Ց Ե Ւ Ե Ր Կ Ր Ո Ր Դ 0 Ր Ի Ն Ա ՑԺԸ — XVIII

    ԹԵՐԹ՝ 319. չգրուած՝ 1աբ, 172ա—3բ, 308աբ, 317բ—9բ։ ՊՐԱԿ՝ 1×1+Ա—ԺԴ×12 (Թ 10, ԺԲ 16)+1×2+Ա—ԺԲ×12 (ԺԲ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 32×20,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝նօտրգրանման շղագիր։ ՏՈՂ՝ 40։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ սեւ կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ ծաղկաթուղթ, լուսանցակողերը՝ ոսկեզօծ եւ դրոշմազարդ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, ծաղկաթուղթ (մասն աստառի) եւ 1 թերթ ս-կզբից, թուղթ (մասն ձեռագրի թղթի)։

    ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութեան հետքեր, տեղ—տեղ փոքր պատռուածքներ. կազմի կաշին նախկինում վերանորոգուած, քերծուած, ցեցակեր, անկիւնները՝ մաշուած, փականներն՝ ընկած։ԾՆԹ. Նոյն գրչի ձեռքով ձեռ. 1005, 1008։

    Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ ՆԱ. 1. 2ա—171բ Մեկնութիւն Թուոց

  • — 2ա Առարկութիւն — Գիրքս այս եբրայեցերէն յսկզբէ իւրոյ ասի. Վայի, էդուպպէս, այսինքն՝ Եւ խօսեցաւ. յունարրէն՝ Առիթմոս... որ եղեւ յամէ ջրհեղեղին 798 առ ամն 837. վա-խճան առարկութեան։

    Թիւքի 36 գլուխների մեկնութեան իւրաքանչիւրի խորագրին կից՝ «Շար գլխոց» տուեալ գլխի համառօտ շարադրանքով։

    ա. 2բ—170ա Մեկնութիւն թուոց։ Գլուխ Ա. Շար գլխոց. սկսանի թիւն որդւոցն Իսրայէլի ի քսան ամէ... որք են վաթսուն երեք հազարք հինգ հարիւր յիսուն — Եւ խօսեցաւ Տէր.Որ զան հրեշտակն, որ կրէր զանձն Աստուծոյ...

    բ. 6ա—10ա Գլուխ երկրորդ։ Շար գլխոց. Տրամադրին բանակք երկոտասան ցեղիցն Իսրաիլի, շուրջ զխորանաւ ի չորս ծագս աշխարհի... որք զեկեղեցին պաշտպանել եւ նա-խախնամել պարտին — [Բան]. Իւրաքանչիւրքն գնդաւ, նշանաւ...։ [Մեկնութ.] Եբրայեցերէն` Իւրաքանչիւրքն ընդ դրօշակաց իւրեանց...

    գ. 10ա—3բ Գլուխ երրորդ։ Շար գլխոյ. Զղեւտացիս ի տեղի այնաւք անդրանկացն Իսրաէլի ի պաշտման իւրում պահանջէ Աստուած... նոցա պահպանութիւն իրացն խորանիբաշխի — [Բան]. Այսոքիկ են ազգք։ [Մեկնութ.] Այսինքն՝ այսոքիկ են ծնեալքն...

    դ. 13բ—7ա Գլուխ չորրորդ։ Շար գլխոց. Թուին Ղեւտացիքն 30—րդ ամէ 8580, որք կրիցեն զանօթս տապանակին մինչ շարժիցին քանակքն... եւ փիղքն, 24 համար։ Բայց Մե-րարացւոց վանդակքն, սիւնքն եւ խարիսղքն, համար 31 — [Բան.] Առ զթիւ որդւոցն Կահաթու...։ [Մեկնութ.] Ի վերնագոյն գլուխն 15 համարն...

    ե. 117ա—20բ Գլուխ հինգերորդ։ Շար գլխոց. Հրամայէ Աստուած պղծոց մերժիլ ի բանակաց... զշնութենէ կասկածեալք ջրովքն անիծիւք փորձեն — [Բան.] Հրամայեա որդւոցնԻսրաէլի...։ [Մեկնութ.] Յեբրայեցիս առակցի պատճառս...

    զ. 120բ—6ա Գլուխ վեցերորդ։ Շար գլխոց. Առադրի ուխտն սրբագործութիւն եւ արարչութիւն Նազօրեցւոց... քահանայքն օրհնիցեն զժողովուրդն — [Բան.] Այր կամ կին մինչառնիցեն զուխտս...։ [Մեկնութ.] Եբրայեցերեն` Մինչ բաժանիցեն կամ որոշիցեն...

    է. 126ա—9բ Գլուխ եօթներորդ։ Շար գլխոց. Իշխանքն երկոտասան ցեղից մատուցանեն տապանակին նորապէս կանգնեցելոյ զպարգեւս... եւ զանօթս ի պետս տապանա-կին. համար 12 — [Բան.] Եւ եղեւ յաւուր յորում մինչ կատարեաց Մօսէս...: [Մեկնութ.] Ոչ ինքնամբ, այլ՝ Բեսէլիէլիւ...

    ը. 29բ—30բ Գլուխ Ութերորդ։ Շար գլխոց. Նախագրէ Աստուած աշտանակին եւ ճրագաց զզետեղումն։ Երկրորդ համար: 6 տայ զարարչութեան ձեռնադրութեան Ղեւտացւոց— [Բան.] Մինչ դիցես զեօթն ճրագսն...։ [Մեկնութ.] Այսինքն՝ ի եօթնաստեղեան աշտանակին...

    թ. 30բ—4ա Գլուխ իններորդ։ Շար գլխոյ. Հրամայէ Աստուած եբրայեցւոց ի Սինայ հռչակել զմատիկն, որ կարգաւ էր երկրորդ... ամպն, որ էր առաջնորդ ճանապարհին եւհանգստութեան — [Բան.] Խօսեցաւ Տէր ընդ Մօսիսի...։ [Մեկնութ.] Աստուստ յայտ է վերստին...

    ժ. 34ա—9բ Գլուխ տասներորդ։ Շար գլխոց. Հրամայէ Աստուած եղանիլ երկուց փողոց եւ նոցին կիրառումն... տապանակն կանխէ բանակին աղաչանօքն Մօսիսի — [Բան.]Արա քեզ զերկու փողս...։ [Մեկնութ.] Զի նոքօք կոչիցես զժողովուրդն...

    ժա. 39բ—50ա Գլուխ մետասաներորդ։ Շար գլխոց. Տրտնջան եբրայեցիքն եւ խնդրեն զմիսն եւ զսոխն Եգիպտոսի... ուստի ասացաւ տեղն այն Գերեզման ցանկութեան — [-Բան.] Յայսմիկ միջոցի ել տրտունջ ժողովրդեան։ [Մեկնութ.] Եբրայեցերեն է` Եւ էր ժողովուրդն չարաչար տրտնջալով...

    ժբ. 50ա—4բ Գլուխ երկուտասաներորդ: Շար գլխոց. Մարիամ սակս բամբասանաց ընդ Մօսիսի բորոտութեամբ հարկանի... զկնի եօթն աւուրց բժշկի եւ կոչի — [Բան.] Խո-սեցան Մարիամ եւ Ահարօն...։ [Մեկնութ.] Խնդրիցես, թէ ով իցէ այս եթովպացիս...

    ժգ. 54բ—61ա Գլուխ երեքտասաներորդ: Շար գլխոց. Մօսէս առաքեաց զերկոտասան լրտեսս ի Քանան... ընդունայն ընդդիմանալն Փաղեբայ — [Բան.] Եւ չուեաց ժողովուր-դն ի Հասերօթայ։ [Մեկնութ.] Ուր եղեւ չորեքտասաներորդ բնակարան եբրայեցւոց...

    ժդ. 61ա—7բ Գլուխ չորեքտասաներորդ։ Շար գլխոց. Ի պատմութենէ լրտեսաց տրտնջան եբրայեցիքն... եբրայեցիքն ընդդէմ հրամանի Տեառն երանելլովք ի լեառն կոտորին իքանանացւոց — [Բան.] Տրտնջացին։ [Մեկնութ.] Ստրջացին. 2 օրինաց 1. 27. առակցի, թէ նոքա ասացին...

    ժե. 67բ—71ա Գլուխ տասնեւհինգերորդ։ Շար գլխոց. Կացուցաննի չափ իմն նուիրաց իւրաքանչիւր զոհից... զի եբրայեցիքն կրիցեն զքղանցս, որք նոցա միշտ ուսուցանիցենզօրէնս Աստուծոյ։ Համար 37 — [Բան.] Մինչ առնիցէք ցընծայմունս Տեառն...։ [Մեկնութ.] Աստուստ եւ ի յայլոց տեղեաց յայտ է...

    ժզ. 71ա—7բ Գլուխ վեցտասաներորդ։ Շար գլխոց. Կորխ, Դադան, Աբիրոն եւ Գօն ամբարշտին ընդդէմ Մօսիսի... ի սաստկանալն հրոյն Ահարօն, աղօթիւք իւրով արգելու —[Բան.] Ահա եւ Կորխ որդին Եսահառայ...։ [Մեկնութ.] Աստուստ յայտ է, թէ Կորխ էր հօրեղբօրորդի Մօսիսի...

    ժէ. 77բ—81ա Գլուխ եօթնեւտասաներորդ։ Շար գլխոց. Մօսէս զերկոտասան ցեղիցն Իսրաէլի ի մէջ նոցա միայն ծաղկի գաւազանն Ահարօնի... եւ հաստատի քահանայու-թիւն — [Բան.] Խօսեաց առ որդիսն Իսրաէլի...։ [Մեկնութ.] Այսինքն՝ ի ցեղէ իւրեանց...

    ժը. 81ա—3բ Գլուխ ութեւտասաներորդ։ Շար գլխոց. Ի տեղի ժառանգական վիճակի, կերակրոյ եւ թոշակի Աստուած քահանայից առնշանադրէ զզոհս... տայցեն զտասա-

  • նորդս քահանայից եւ զնոսա լաւագոյնս եւ ընտիրս — [Բան.] Դու եւ որդիք քո կրեսջիք զանօրէնութիւն սրբարանին...։ [Մեկնութ.] Այսինքն՝ դու եւ յետնորդք քո...ժթ. 83բ—93բ Գլուխ իննեւտասաներորդ։ Շար գլխոց. Գրի՝ ջուր սրսկման ի մսխրոց այրեցեալ կարմիր երնջոյ եւ խառնեալ — [Բան.] Այս է կրօն։ [Մեկնութ.] Այսինքն՝ արարո-

    ղութեան կամ արարողական օրէնք...ի. 93բ—9ա Գլուխ քսաներորդ։ Շար գլխոց. Մեռանի Մարիամ. երկրորդ 3 համար։ Սակս ծարաւու տրտնջայ ժողովուրդն... ի լեառն Հօռ մեռանի Ահարօն — [Բան.] Եւ եկին

    որդիքն Իսրաէլի...։ [Մեկնութ.] Այս Սեն անապատ այլ է ի Սինայէ...իա. 99ա—105ա Գլուխ քսանեւմիերորդ։ Շար գլխոց. Եբրայեցիքն զիջանին Արադայ արքայէն, երկրորդ 2 համարն տրտնջայ ժողովուրդն... եբրայեցիքն պատերազմեն զԵհօ-

    նայ եւ օձ թագաւորաց — [Բան.] Քանանացւոց թագաւորն Արադ...։ [Մեկնութ.] Երկրին Քանանու չէ նկատմամբ. սովոր է Սուրբ Գիրն զետեղումն...իբ. 105ա—11ա Գլուխ քսաներկուերորդ [գլխոյ]։ Շար գլխոց. Բաղակ կոչէ զԲաղաամ, զի անիծանիցէ զեբրայեցիս... ուստի 22 համար ի հրեշտակէն բերանով իշոյ խօսողի

    յանդիմանէ — [Բան.] Եւ լուեալք բանակացան ի դաշտսն Մովաբու։ [Մեկնութ.] Որք ի հնումն էին Մովաբու...իգ. 111ա—20ա Գլուխ քսանեւերեքերրորդ: Շար գլխոց. Բաղաամ անիծանելոց զեբրայեցիս բացի մտաց օրհնեաց զնոսա.. եւ զյաղթութենէ նոցին գուշակէ աստուստ վերս-

    տին փոխէ զտեղին 27 համար — [Բան.] Եւ ասաց Բաղաամ Բաղակայ...։ [Մեկնութ.] Բաղաամ զայսոսիկ սեղանս կանգնիլ հրամայեաց...իդ. 120ա—8ա Գլուխ Քսանեւչորսերորդ։ Շար գլխոց. Բաղաամ երրորդ եւ չորրորդ անգամ օրհնեաց զԻսրաէլ... Դարձեալ զԱմաղեկայ, զՆինացւոց, զթագաւորութենէ Հռօմա-

    յեցւոց եւ զկործանմանէ նոցին — [Բան.] Եւ մինչ ետես Բաղաամ...։ [Մեկնութ.] Ետես, այսինքն՝ ծանեաւ...իե. 128ա—35բ Գլուխ քսանեւհինգերորդ։ Շար գլխոց. Պոռնկանան եբրայեցիքն ընդ Մադգանացւոց... սպանանելով յԱմեթի եւ զԳօզպայ եւ վասն այնորիկ Աստուած նմա զ-

    քահանայութիւն ի մշտնջենաւորս առնշանադրէ — [Բան.] Եւ բնակիւր Իսրաէլէ յայնմիկ ժամանակի ի Սեթիմ — [Մեկնութ.] Է այս 42 եւ վերջին բնակարան եբրայեցւոց...իզ. 135բ—7բ Գլուխ քսանեւվեցերորդ գլխոյ։ Շար գլխոց. Եբրայեցիքն մտանելոց ի Սուրբ երկիրն թուին ի քսան ամաց եւ ի վեր յիւրաքանչիւր ցեղս, զի նոցա երկիրն բաժա-

    նիցի — [Բան.] Զկնի մեղսամակարդաց: [Մեկնութ.] Այսինքն՝ պոռնկաց, որզան շնացողաց ընդ դստերացն Մովաբու...իէ. 137բ—41բ Գլուխ քսանեւեօթներորդ։ Շար գլխոց. Վասն դստերացն Սաղփաստայ Աստուած տայ զօրէնս... եւ ինքեան դքսութեան ժողովրդեան կացուցանել զՅեսու — [-

    Բան.] Եւ մերձեցան դստերքն Սաղփաադայ...։ [Մեկնութ.] Զի առընթեր դրան տապանակին էր վրա Մօսիսի...իը. 141բ—5ա Գլուխ քսանեւութներորդ։ Շար գլխոց. Նախագրէ Աստուած զկացուցեալ զոհս ի տօնի մատուցանելի... զնոյն զոհսն հրամայէ մատուցանել ի տօնի Զատկի,

    համար 16, եւ ի տօնի Պենտէկոստէի, համար 26 — Գիտելի է, թէ այսմիկ գլխոջ եւ ի հետեւելումն...իթ. 145աբ Գլուխ քսանեւիններորդ։ Շար գլխոց. Հրամայէ Աստուած, զի ի տօնի փողոց մատուցանիցեն զերինջ մի, զխոյն մի... նախագրէ զզոհս ի տօնի Տաղավարահարաց

    յեօթն օր մատուցանելիք — [Բան.] 0ր հնչման եւ փողոց է: [Մեկնութ.] Տօնն փողոց հռչակիւր յառաջնում աւուր...լ. 145բ—7բ Գլուխ Երեսներորդ։ Շար գլխոց. Սահմանէ Աստուած, զի հայրն դստեր, այրն կնոջ զուխտն ցրել կամիցէ... Եթէ յերկրորդում աւուր ընդդէմ ասիցէ — [Բան.] Առ իշ-

    խանսն։ [Մեկնութ.] Եւ առ բոլոր ժողովուրդսն...լա. 147բ—51բ Գլուխ երեսունեւմիերորդ։ Շար գլխոց. Հրամանաւն Աստուծոյ կոտորին Մադիանացիքն... Չորրորդ, 48 համար, իւրաքանչիւրքն զամենայն ոսկիս, զոր յափշ-

    տակեալք էին, Աստուծոյ ընծայեցին այնու, զի ոչ ոք յեբրայեցւոց անկաւ ի պատերազմէն — [Բան.] Վրեժ խնդրեցէք որդիք Իսրաէլի զՄադիանացւոց։ [Մեկնութ.] Զի նոքա գրգռե-ցին զԻսրայելացիս...

    լբ. 151բ—4ա Գլուխ երեսունեւերկուերորդ։ Շար գլխոց. Ռուբինեանքն եւ Գադեւանքն առատացեալ խաղամբք խնդրեն ի վիճակ դրիլ ինքեանց զերկիրն Գաղաադան եւ զնո-սա ի Քանան ածիցեն — [Բան.] Եւ որդիքն Ռուբենի եւ Յուդայ...։ [Մեկնութ.] Զի զնոսա ինքեանց ի վիճակ եւ ի ժառանգութիւն դրիլ խնդրիցէին...

    լգ. 154ա—8բ Գլուխ երեսունեւերեքերորդ։ Շար գլխոց. Համահաշուին 42, բնակարանք եբրայեցւոց յանապատին, խորհեցաց զնոսա... տեսցէ ընթերցօղն զԱշխարհացոյցնԱտրիգօմիոսի — Վարգապէս որպէս եբրայեցիքն 42 բնակարանօք կամ կացութեամբ գնային ի Քանան...

    լդ. 158բ—60բ Գլուխ երեսունեւչորսերորդ։ Շար գլխոց. Առագրին սահմանք Աւետեաց երկրէն, այսինքն՝ որ ի յարեւելից եզերելի է Մեռեալ ծովէն... զայս երկիրս բաժանիցեն իվիճակ — [Բան.] Մասն միջօրէի սկսի ի Սին անապատէն...: [Մեկնութ.] Ծովն Աղի, է լիճն Սոդոմացւոց...

    լե. 160բ—8ա Գլուխ երեսունեւհինգերորդ։ Շար գլխոց. Հրամայէ Աստուած Ղեւտացւոց տրիլ 48 քաղաք առ ի բնակիլ ընդ արուարձանաց... իսկ եթէ ակամայ ի ապաստանիմնայցէ մինչեւ ի մահն քահանայապետին — [Բան.] Զայս եւս խօսեցաւ Տէր...: [Մեկնութ.] Առաջի, այսինքն՝ առընթէր...

    լզ. 168ա—70ա Գլուխ Երեսունեւվեցերորդ։ Շար գլխոց. Պատճառաւ դստերացն Սալպաադու, դնի օրէնք, զի ինքեանք եւ այլք իւրաքանչիւրք մտանիցեն ի ժառանգութիւն հօրէամուսնայցեն ընդ ցեղակցաց իւրեանց — [Բան.] Քեզ՝ Տեառնդ մերոյ հրամայեաց Տէր...։ [Մեկնութ.] Այսինքն՝ բաժանիլ հրամայիցես յաջորդովք քովք...

    — 170բ—1բ Փառաբանութիւն Աստուծոյ առաջնորդողին եւ իշխողին ի յարմարմանցն եւ ի գործոյ Թուոցն — Տէր մեծ եւ գովելի յոյժ ի քաղաքի Աստուծոյ մերոյ...2. 174ա—301բ Մեկնութիւնքն Երկրորդ օրինաց

  • Տե՛ս ձեռ. 1231, 269ա—451բ. Առարկութիւն/ 174աբ։ § ա—լդ /175ա—285ա։ Ունի.

    ա. 285բ—7ա Փառաբանութիւն Աստուծոյ օրինաբերին եւ նորին քարոզ յԵրկրորդ օրինաց — Զողորմութիւն եւ զսրբութիւնս Տեառն ի յաւիտեան երգեցից...բ. 287բ—301բ Աղօթք եւ եզրափակումն — Ստեղծօղ ամենից Աստուած, որ քոյով նախատեսութեամբ կառավարես զամենեսեան... 288ա—301բ [Եզրափակումն] — Զի Մօսիսա-

    կան օրէնքն կամա Հնոյ Կտակարանի բազումք են...Կոռնելիոսի հինգ գրեանց մեկնութեան ցանկը տե՛ս 309ա—17ա:Բ. 301բ—7բ Զչափոյ եւ ծանրութեանց Եբրայեցւոց, Յունաց, Հռօմայեցւոց, Սպանիացւոց հաւաքեալք ի յՌուպերտոսէ Գենալոսէ, Ակռիքոլասսէ, Ազքիաթոսէ եւ մանաւանդ ի

    Վիլալփանտոսէ եւ յԱլգազարոսէ, որք նորապէս եւ սրբապէս զնոցունց գրեցին — Զդրամոց, եւ ծանրութեանց եւ կշռոց։ Նախախրատիմ աստ առնուլ զհասարակ լիտրն...— 309ա—17ա Ցանկ եւ ցուցակ գլխոց եւ տանց Մօսէսի Հինգ գրեանցն Կուռնէլիոսի մեկնութեանցն [Ա—0] — Աբէլ զի՞նչ թարգմանի... օրհնութիւն քո ի վերուստ եղիցի: Վերջ։

    ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ317ա Գրողչէքս առի։

    1007Տ 0 Ն Ա Պ Ա Տ Ճ Ա Ռ

    Հոռոմա՞յր ԺԳ — XIII

    ԳՐԻՉ՝ Առաքեալ։ ՍՏԱՑՈՂ՝ Յովաննէս քհյ.։ԹԵՐԹ՝ 467։ ՊՐԱԿ՝ Ա—ԾԱ×10 (Բ՝ չիք, Ա, Ե 1, Գ 13, Զ, ԺԹ, ԻԳ 9, Ի, ԻԲ 8, ԻԴ 6, ԾԱ 3)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 34,5×24։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ արեւելեան բոլորգիր։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ բաց շականակագոյն

    կաշի, միջուկը՝ (Ա փեղկ) ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ, (Բ փեղկ) տախտակ, աստառը՝ կապոյտ կտաւ։

    ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ — Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ ՝ բուսական։ Զ ա ր դ ա գ ի ր ՝ հանգուցագիր։ Գ ո յ ն ե ր ՝ դեղին, կանաչ, կարմիր, կապոյտ։ՊԱՏԱՌԻԿ — ՊԱՀՊԱՆԱԿ — (Կանոն նաւակատեաց եկեղեցի օրհնելոյ. մասն տպագիր Մաշտոցի) 2+1, թուղթ, էջ 25—32 (28—29 սօսնձուած՝ կազմաստառին) + էջ 27—30։ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած, ցեցակեր, անկիւնները տեղ—տեղ փոքրիկ պատռուածքներ, որոշ լուսանցակողեր՝ եզրահատուած, նաեւ որոշ թերթեր խառնուած։ Կազմի կաշին՝

    քերծուած, անկիւնները՝ մաշուած, ցեցակեր (մանաւանդ Բ փեղկի միջուկը)։

    Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Նա. 1ա—2բ [Յաղագս Դաւթի եւ Յակոբայ, խորհուրդ սուրբ վարդապետացն ասացեալ. Վասն հաւատս ընդդէմ հերձուածողացն — Զոր աւրինակ ոք յորժամ շինուածս.... ձեռ.

    3795, 1ա] /// վկա զՂուկաս աւետարանիչն ունիմք...— 2բ (Լուսանցքում, նօտրգրով) «Եւ այս նշանակ ձեզ գտանիցէք մանուկ պատեալ ի խանձարուրս եւ եդեալ ի մըսուր յանբանից» (Ղուկ., Բ, 12—13)։

    բ. 2բ—5բ Սարկաւագ վարդապետի — Ի Յարութենէն Քրիստոսի մինչեւ ցԲեկտոր... եւ աւանդեալ կանգնեցաւ անագան ուրեմն/// (շար. թափուած):գ. 6ա—16բ [Մեկնութիւն Թագաւորութեան, որ վասն Դաւթի եւ Սաւուղա, եւ կործանելոյն Գաղիաթի. Յոհաննու Ոսկեբերանի եւ Եփրեմի եւ Հիպողիտեա ասացեալ — Եւ զղ-

    ջացաւ Տէր զի թագաւորեցոյց.... ձեռ. 3795, 5բ] /// արհամարհեալ են հաւատք եւ աստուածապաշտութիւն...դ. 16բ—25բ Յոհաննու Ոսկեբերանի, Եփրեմի, Պրոկղի, Նեքտառեա, Աթանասի ասացեալ Ի սուրբ Նախավկայն Քրիստոսի — Երեւելի արեգակնս ընդ յերկնաւ ծագելով զարու-

    սեակն... որդիք են այնպիսի հարցն որք /// (շար. թափուած):ե. 26ա [Մասնաւոր ինչ գիւտ նշխարացն. Նեքտառեա ասացեալ — Ըստ աւրինացն կատարելով... ձեռ. 3795, 26ա] /// եկեղեցոյն հանդերձ այլ եպիսկոպոսացն...զ. 26ա—34ա Թէ որպէս փոխեցաւ յԵրուսաղէմէ ի Կոստանդնուպաւլիս նշխարք Նախասարգաւգին Ստեփանոսի, յառաջ ասացեալ Աղեքսանդրի Վկայասէր սենեկա-

    պետ թագաւորին, ի ձեռն կնոջ նորա Յուլիանէ — Արդ, իբրեւ անցին ամք հինգ շինւածո տաճարին...26ա Խորագրին կից եւ ստորին լուսանցքում յունարէն տառերով գրած է Յուլիանէի եւ Ստեփաննոսի անունները:

    է. 34ա—9ա Յաղագս Պետրոսի եւ Պաւղոսի. ի Յոհաննու Աւետարանին մեկնութենէն — Ասէ ցնոսա Յիսուս. Եկայք ճաշակէցէք...

  • «Իսկ երանելին Պետրոս երկրորդ անգամ ... ծագեաց ի բարձանց եւ լուսաւորեաց զտիեզերս» սկիզբ եւ վերջ ունեցող հատուածը (36բ-7ա), 2039 (24բ), 2040 ձեռագրերում«Անանիայի վարդապետի ասացեալ ի խաչելութիւն Պետրոսի» խորագրով տպ. Յ. Քէօսէեան Աստուածաբանական բնագրեր, Ուսումնասիրութիւններ, Ա. Անանիա Սանահնեցի, Ս.Էջմիածին, 2000, էջ 179-180, A:

    ը. 39ա—46բ Անանիաի վարդապետի. ի խորհուրդ կատարման առաքելոյն Պետրոսի — Իսկ երանելին Պետրոս հասեալ ի տեղի կատարմանն...Տե´ս տպ. «Էջմիածին», 1984, ԺԱ—ԺԲ, էջ 104—109, A։

    թ. 46բ—9ա Յոհաննու Ոսկեբերանի, ի Գործոց մեկնութենէն. Վասն Յակոբա ասացեալ — Ընդ ժամանակս ըստ այնոսիկ կարգս ժամանակի եւ թագաւորաց...ժ. 49ա—57բ Պատճառ սուրբ Աւետարանին Յոհաննու եւ վասն նորին — Որք արտաքին հանդիսիցն լինին տեսողք, յորժամ զբռնամարտիկ ոք...ժա. 57բ—60ա Յոհաննու Ոսկեբերանի, Յոհաննու Աւետարանին մեկնութենէն եւ վասն նորին — Դարձաւ Պետրոս եւ տեսանէր զաշակերտն...ժբ. 60ա—3ա Պատճառք ընթերձւածոցն Սամւէլի եւ Պաւղոսի եւ այլոց վարդապետացն ասացեալ (ստ. լուսանցքում՝ «Ճրագալուցին») — Արդ, սկիզբն եւ գլուխ ամենայն տաւ-

    նից...ժգ. 63ա—74ա Իսկ յերկունն յունւարի ի հինգն ժողովին ի հովւանոցն, այսինքն՝ յեկեղեցին — Այս յայտնի մեզ զժողովելն յանձեռագործ խորանն...ժդ. 74ա—95բ Յոհանիսի Տարաւնացո եւ այլոց (ստ. լուսանցքում՝ «Ծննդեան») — Յառաջին աւուրն ասաց Աստուած. Եղիցի լոյս...ժե. 95բ—103բ Երիցս երանեալ վարդապետաց Յոհաննու Ոսկեբերանի, Եփրեմի, Անանիայի ասացեալ. Ի Յունան մարգարէն (ստ. լուսանցքում՝ «Նինւէի») — Մարգարեիցն

    նախատինս դնեին Իսրայէլացիք...ժզ. 103բ—9բ Պատճառ Առաջաւորին — Արդ, Առաջաւորացն պատճառք բազում են, բայց զսակաւն ասացուք...ժէ. 109բ—18բ Յաղագս գալստեան Տեառն Քառասնաւրեա ի տաճարն. Յոհաննու եւ այլ վարդապետաց ասացեալ — Աւրինացն Աստուծոյ հրաման էր թէ. Կին որ սերմ առցէ

    եւ ծնցի արու...ժը. 118բ—27ա Վասն երախայիցն յընթերձւածոց մեկնութենէն (ստ. լուսանցքում՝ «Պահոց») — Բարսիղ աւագ վարդապետն այսպէս [աս]աց. Մինչ Կիւրեղ Երուսաղէմի...ժթ. 127ա—32բ Պաւղոսի եւ Սամւիէլի եւ Գրիգորի, եւ այլոց վարդապետաց. Յաղագս Քառասնորդացն ասացեալ եւ մեկնութեան ընթերձւածոցն — Մերձեալ է արքաութիւն

    Աստուծոյ եւ ի ներքո վարագուրացն Աստուծոյ...ի. 132բ—4ա Առաջին չորեքշաբաթին ընթերձւածն յԵլից — Այս են ասեն անւանք որդոցն Իսրայելի մտելոցն յԵգիպտոս...իա. 134ա—9ա ՅԱռաջին ուրբաթին, յԵրկրորդ աւրինաց — Զի յուրբաթու ԻԶ—երորդ աւուր...իբ. 139ա—42բ Երկրորդ շաբաթին Բ—շաբաթին ընթերձւածն յԱռաջին թագաւորու[թենէն] — Այր մի էր յԱրեմաթեմա...իգ. 142բ—4ա Չորեքշաբաթին. Կանոն ի սուրբն Սիոն կատարի — Բազում աւրինակ տպաւորեաց Մովսէս...իդ. 144ա—7ա Հինգշաբաթի աւր. Կանոն ի սուրբ Յարութեան — Եւ Հեղի ծերացեալ էր եւ նշանակէ...իե. 147ա—53բ Յուրբաթ աւր ի սուրբն Սիոն ժողովին — ԶՍիոն հնոյն աւրինակ եւ նորոյս ճշմարտութեան...իզ. 153բ—6բ Ուրբաթ աւր. յԵրկ[ր]որդ աւրինաց — Զգուշացուցանէ զապաշխարողսն. Մի հպարտանար...իէ. 156բ—8բ Չորեքշաբաթին. Ընթերձւածն յԵլից — Արդ երկեալ ժողովեսցես զծերակոյտ...իը. 158բ—62ա Ուրբաթուն յԵրկրորդ աւրինաց — Զաւետեաց խոստումնն ունի երկիրն...իթ. 162աբ, 184աբ, 163ա—6բ Չորորդ շաբաթին երեքշաբաթի աւուրն — Ով է դա որ թաքուցանէ...լ. 166բ—71ա Հինգերորդ չորեքշաբաթին — Ասէ Տէր զՄովսէս ի մէջ ամպոյն...լա. 171ա—4ա Ուրբաթուն յԵրկրորդ աւրինաց — Ի ժամանակին յայնմիկ յորում աղաւթիւք ապրեցոյց զժողովուրդն...լբ. 174ա—7ա Տեսիլ Դանիելի մեկնութեան, Ստեփանոսի վարդապետի — Ես՝ Դանիէլ տեսանեի եւ Դ հողմք յերկնից...լգ. 177ա—80ա Իսկ ի Զ—երորդ շաբաթուն ի չորեքշաբաթին յԵլից — Եւ ասէ Տէր ցՄովսէս. Յերթալդ քո եւ ի դառնալդ...լդ. 180ա—3բ, 184աբ Յոհաննու Ոսկեբերանի. յԵզեկիէլեան մեկնութենէն — Եւ եղեւ ի վերա իմ ձեռն Տեառն...լը. 185բ—8բ Ուրբաթին յԵրկրորդ աւրինաց — Ցուցանէ զհանգամանս երկրին...լզ. 189ա—205բ Վասն յարութեան Ղազարու — Վեց շաբաթս այս զվեց Ռ դարն նշանակէ...

    Տե՛ս տպ. «Մամբրէի վերծանողի ճառք», Վենետիկ, 1894, էջ 35։

  • լէ. 206ա—30ա Սուրբ վարդապետացն ասացեալ Յոհաննու Ոսկեբերանի, Եփրեմի, Մամբրէի, Զաքարիայի եւ Ստեփանոսի Ի գալուստն Տեառն յԵրուսաղէմ — Քանզի նշանքհրաշափառք բնաւորեալ են...

    լը. 230ա—6բ Ի Մեծի աւուր երկշաբաթի երանելոյն Զաքարիայի Հայոց կաթողիկոսի եւ այլոց վարդապետաց ասացեալ — Սկիզբն Հայր, Բանն Որդի եւ Հոգին Սուրբ արար զեր-կինս եւ զերկիր...

    լթ. 236բ—45բ Ի Մեծի աւուր երեքշաբաթին Զաքարիայի Հայոց կաթողիկոսի — Որ ցուցանէ, թէ փոխանակ դրախտին զեկեղեցի...խ. 245բ—53ա Ի Մեծի աւուր չորեքշաբաթի սուրբ վարդապետաց ասացեալ — Ի չորորդ աւուրն ի սպառումն տւընջեանն...խա. 253ա—65ա Ի Մեծի աւուր հինգշաբաթոջ սուրբ վարդապետաց ասացեալ — Ի հինգերորդ աւուր արարչութեան...խբ. 265բ—84ա Ի Մեծի աւուր ուրբաթուն Զաքարիայի Հայոց կաթողիկոսի եւ այլոց սրբոց ասացեալ — Ի վեցերորդ աւուրն ստեղծաւ մարդն, իսկ յանցանել մարդոյն...խգ. 284ա—95բ Թեոփիլոսի եւ Զաքարիայի ասացեալ. Ի թաղումն Տեառն — Ահա այր մի նախարար անուն Յովսէփ, արդար եւ աշակերտ Յիսուսի...խդ. 295բ—308բ Պատճառ երեկորին Ճրագալուցին — Բայց թե զինչ խորհուրդ է, որ ի Ծննդեան Ճրագալուցին երեկունն. Տէր հովւեսցէ...խե. 308բ—10ա Թե վասն է՞ր ասի Նոր կիրակէ եւ նաւակատիք, զոր եւ Աստուածաբան զՆաւակատեաց ճառն յայսմ աւուր խաւսեցաւ, յասելն այսպէս. Նաւակատիք պատ-

    մեցին հին ատէնքն: Եւ Պաւղոս ասէ, թե. Հինն էանց եւ եղեւ ամենայն նոր (ստ. լուսանցքում՝ «Յարութեան») — Արդ, առաջին աւուր արարչութեան Նոր կիրակէն է...խզ. 310ա—5ա Յաղագս որ յետ Յարութեան տաւնեմք Ծ աւր, զնոյն առանց պահոց եւ ծունր դնելո կատարեմք հանդերձ Աւետարանաւքն — Հարցումն. Զինչ պատճառ է Ծ ա-

    ւուր պահքն, եւ սուգ, եւ տրտմութեան, եւ ողբաձայն սաղմոսք...խէ. 315ա—35բ Յոհաննու Ոսկեբերանի. Ի Գործոց մեկնութէնեն — Բազմաց անգիտելի է մատեանս, եւ ոչ է բարիոք այսչափ գանձս...խը. 335բ—49ա Յաղագս Համբարձմանն. երանելոյն Եփրեմի, Յոհաննու Ոսկեբերանի, Զաքարիայի եւ Ստեփաննոսի ասացեալ — Առաքեաց հարս նախասացս զերջանիկ մար-

    գարէսն, որ գուշակեցին...խթ. 349ա—52ա Պատճառ Երկրորդ գալստեանն — Զտաւնս զայս տաւնեն ոչ միայն որդիք մարդկան...ծ. 352ա—9ա Յոհաննու Ոսկեբերանի. Ի Գործոց մեկնութենէն Եփրեմի եւ Սարգսի, ի Հոգին Սուրբ — Ի կատարել աւուրցն Պենդակոստէից...ծա. 359բ—61ա Յաղագս նախահարցն — Նախահարք ասին. Աբրահամ եւ որ զկնի նորա եղան աստուածապաշտք...ծբ. 361ա—5ա Յաղագս սուրբ մարգարէիցն — Քրիստոս ասաց. Ամենայն մարգարէք մինչեւ ցՅովաննէս մարգարէացան...ծգ. 365բ—73ա Անւանք երկոտասան առ[աք]ելոցն, թե ուստի՞ էին կամ յորմէ՞ ցեղէ, որք ի սփիւռս ընդ ժամանակի Քրիստոսի քարոզութեան կոչեցան — Որպէս Եսայի մարգա-

    րէն ցուցանէ զտեղին...ծդ. 373ա—84ա Սրբոյն Ստեփաննոսի. Սիւնեց[ի] եպիսկոպոսի Վասն նախերգանի աղաւթից, որ ի մէջ գիշերի կատարի — Որպէս նեղեալ ոք ի չար թշնամեաց...ծե. 384ա—94բ Յաղագս Տապանակին խորհուրդ — Եւ արար Բերսէլիէլ զտապանակն յանփուտ փայտից...ծզ. 395ա—419ա Պատճառ Վարդավառին. սուրբ վարդապետաց ասացեալ — Վասն է՞ր Յակոբ Մեծն, որ Եղբայր Տեառն կոչեցաւ...ծէ. 419ա—22ա Յաղագս նաւակատեաց խաչին — Իսկ նաւակատեաց խաչին կանոնն ի սուրբ Յարութեան կատարի...ծը. 422բ—3բ Յոհաննու իմաստասիրի Հայոց կաթողիկոսի Յաղագս շաբաթու — Արդ, ասասցուք զխորհուրդ միաշաբաթուն...ծթ. 423բ—9բ Պատճառ աւուրցն Արարչութեան — Սկիզբն տաւնից մերոց Աստուծոյ Յայտնութիւն է եւ Մկրտութիւն...կ. 429բ—40ա Զաքարիայի Հայոց կաթողիկոսի. Ի Փոխումն Աստուածամաւրն — Արարիչն արար զլուսաւորս մեծ եւ զփոքունս...

    Տպ. Մատենագիրք Հայոց, Թ, էջ 349—356, A:

    կա. 440ա—6ա Յաղագս սուրբ հայրապետացն — Ծագեալ ծանուցաւ խորհուրդ Երրորդութեան առ իւր արարածս...կբ. 446ա—52ա Յաղագս սուրբ մարտիրոսացն — Յորժամ լուսաւորին հարք հոգեւորք...կգ. 452բ—5բ Խորհուրդ եւ կարգաւորութիւն եկե