1 · Web view2017/03/21  · հունվարի 1-ից բնակչության սոցիալական...

102
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ «ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ» ՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ «ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ» ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ «ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ» ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ. RCM ԱԱԱԱԱ. ST-15-00047 11.2017 «ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ» ԱԱԱԱ 2017Ա․ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱ: ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ: 1

Transcript of 1 · Web view2017/03/21  · հունվարի 1-ից բնակչության սոցիալական...

Հայաստանի Հանրապետություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ

Ամփոփ հաշվետվություն

«Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի մշտադիտարկման և գնահատման

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման գործընթացին» սուբսիդիայի պայմանագրի շրջանակներում

Տեսակ. RCM

Համար. ST-15-00047

11.2017

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ 2017թ․

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Արգելվում է առևտրային նպատակով ցանկացած մասի վերատպագրությունը, վերաթվայնացումը կամ այլ եղանակներով իրացումն առանց իրավատիրոջ գրավոր թույլտվության:

Բովանդակություն

1. «Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի ՄԳ տեղեկանք32.«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի ՄԳ անձնագիր143.«Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի ՄԳ համառոտագիր194.«Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի ՄԳ վերլուծություն254.1. Նախաբան254.2.Ծրագրի շահառուները264.3. Ծրագրի շահառուների սոցիալական պայմանները394.4.Ծրագրի շահառուների եկամտի աղբյուրները434.5. Ծրագրի ֆինանսավորումը514.6. Ծրագրի վարչարարությունը554.7. Ծրագրի ազդեցությունը տնտեսության վրա` աղքատության կրճատման առումով624.8. Ծրագրում ընդգրկված շահառուների գոհունակությունը674.9.Եզրակացություններ724.10. Առաջարկություններ81

1. «Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրիՄԳ տեղեկանք

1. Ծրագրի նախապատմությունը

90-ական թվականների սկզբից` ԽՍՀՄ-ի փլուզմամբ ու համակարգային փոփոխություններով պայմանավորված հիմնախնդիրների համատեքստում անկախացած Հայաստանի կառավարությունը հարկադրված էր նաև լուծումներ գտնել այնպիսի գերծանր հարցերի համար, ինչպիսիք էին 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարումը, արցախյան զինված հակամարտության կարգավորումը, հարյուր հազարավոր փախստականների պատսպարումը և այլն: Վիճակն էլ ավելի էր բարդանում հանրապետության շրջափակման, էներգետիկ ճգնաժամի, նախկին տնտեսական կապերի հիմնահատակ խզման, բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության դադարեցման, կազմալուծման և այլ կործանարար գործոնների ազդեցությամբ:

Այս ամենն իր բացասական ազդեցությունն ունեցան բնակչության կենսամակարդակի վրա: Բնակչության մեծ մասն անզոր գտնվեց դիմակայելու առաջ եկած նոր մարտահրավերներին, որոնք պայմանավորված էին ազատ շուկայական տնտեսավարման, գործազրկության աննախադեպ աճի, ցածր կենսաթոշակների, աշխատավարձերի, նպաստների, վճարովի առողջապահության և կրթության, խաբված ավանդատուի կարգավիճակում հայտնվելու հետ: Հազարավոր ընտանիքներ դարձել էին խիստ կարիքավոր: Ծանր պայմաններում էին հայտնվել հատկապես տարեցները, հաշմանդամություն ունեցողները, ծնողազուրկ երեխաները, փախստականները և այլ սոցիալական ռիսկի խմբերին պատկանող անդամներ ունեցող ընտանիքները:

Ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հայաստան էր ուղարկվում մարդասիրական օգնություն, որն ուղարկվում էր տարբեր ծավալներով և հաճախականությամբ: Տարբեր տարիներին մարդասիրական օգնություններն ունենում էին որոշակի նպատակային ուղղվածություն և տրամադրվում էր որոշակի սոցիալական խմբեր ունեցող անձանց (հաշմանդամ, կենսաթոշակառու, ծնողազուրկ և այլն): Ամենածանր տարիներին (1992-1995թթ.-ին) օգնություններն ուղարկվում էին անընդհատ և տրամադրվում էր բնակչության շուրջ 80 տոկոսին:

Օգնության բազմաթիվ ծրագրերը կոորդինացնելու և բաշխելու նպատակով 1993թ.-ին ձևավորվեց ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողով և նույն տարում ՀՀ Նախագահի հրամանագրով կառավարությանը հանձնարարվեց երկրում հիմնել սոցիալական ծառայություններ: ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 10-ի 458 որոշմամբ հաստատվեց սոցիալական ծառայությունների կանոնադրությունը, որով դրվեց համակարգի ստեղծման հիմքը:

Մարդասիրական օգնության ծրագրերից օգտվելու իրավունք ունեին թվով 12 սոցիալական խմբերից որևէ մեկին (կամ մի քանիսին) պատկանող անձինք` անկախ կարիքավորության մակարդակից, և օգնության տրամադրման մասին համապատասխան նշում էր կատարվում անձի անձնագրում: Այդ սոցիալական խմբերն էին` 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ, մանկուց հաշմանդամ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա, միայնակ մայր, ամուսնալուծված անձ, միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիք, միայնակ կենսաթոշակառու, կենսաթոշակառուներ, որոնց խնամքին կար անչափահաս երեխա, 3 և ավելի երեխա ունեցող ընտանիք, մինչև 2 տարեկան երեխա ունեցող ընտանիք կարգավիճակ ունեցողները:

Հետագայում մարդասիրական օգնությունների տրամադրման մասին անձնագրում նշում կատարելու փոխարեն սկսվեց ընտանիքների տվյալների հաշվառումը տարբեր փաստաթղթերի, տեղեկանքների հիման վրա: Իսկ այնուհետև, ներկայացված տվյալների հավաստիացումն իրականացվում էր տնային այցելություններ կատարելու միջոցով: Ընտանիքներին տրամադրվող օգնությունների ծավալներն հստակեցնելու նպատակով անհրաժեշտ էր հստակեցնել նաև թե որքանով էր ընտանիքը կարիքավոր, այսինքն` որոշվում էր յուրաքանչյուր ընտանիքի անապահովության աստիճանը:

Այսպիսով 1994թ.-ին հանրապետությունում ստեղծվեց և ներդրվեց տնային-տնտեսությունների անապահովության մակարդակի գնահատման համակարգ` «Փարոս» համակարգը, որը Հայաստանի տնային տնտեսությունների մասին մանրամասն և ընդլայնված տեղեկատվություն պարունակող տեղեկատվական համակարգ էր, ներառում էր ընտանիքի անապահովության աստիճանի հաշվարկի մեթոդաբանությունը և շահագործվում էր սոցիալական ծառայությունների կողմից: «Փարոս» համակարգում հաշվառվել էր շուրջ 710 հազ. ընտանիք:

Հաշվի առնելով, որ հետագա տարիներին ավելի էր վատթարանում տնտեսության վիճակը, տրամադրվող մարդասիրական օգնություններից բացի, անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու բնակչությանը տրամադրվող պետական օգնության համակարգ, որն ինչ որ չափով կթեթևացներ բնակչության սոցիալական վիճակը: Այդպիսի աջակցության համակարգ էր սոցիալական տրանսֆերտների ծրագիրը` դրամական նպաստների և փոխհատուցումների տեսքով, ինչպես նաև տարատեսակ արտոնությունները: Պետական տրանսֆերտ տրամադրելու համար միակ և բավարար հիմք էր հանդիսանում անձի` որոշակի սոցիալական խմբի պատկանելու համապատասխանությունը (անչափահաս երեխա, հաշմանդամ, կենսաթոշակառու և այլն): 1992թ.-ից մինչև 1998թ.-ը ՀՀ կառավարության տարբեր որոշումներով նշանակվող տրանսֆերտների թիվը հասնում էր 26-ի: Նպաստ ստացողների ընդհանուր թիվը կազմում էր 470.905 անձ, իսկ այդ նպատակով տարեկան ծախսերը` շուրջ 14.9 մլրդ. դրամ:

Տրանսֆերտների նշանակումն ու վճարումն իրականացվում էր կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների միջոցով:

Սակայն նպաստը կամ փոխհատուցումը նշանակելիս հաշվի չէին առնվում անձի բարեկեցության մակարդակը: Եվ երբեմն նույն անձին նշանակվում էր մեկից ավելի տրանսֆերտ, եթե անձը բավարարում էր մեկից ավելի սոցիալական խմբերի (օր. մինչև միայնակ մոր 18 տարեկան հաշմանդամ երեխա): Նման մոտեցումը բերում էր առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող պետական բյուջեի միջոցների քիչ արդյունավետ և շատ հաճախ անարդարացի տրամադրմանը:

Պետական միջոցների նպատակային, արդյունավետ և հասցեական աջակցության տրամադրման համար որոշվեց հիմք ընդունել ընտանիքի անապահովությունը և անձի այս կամ այն սոցիալական խմբին պատկանելուց բացի, հաշվի առնել այն բոլոր հանգամանքները, որոնք ազդում էին այդ անձի ընտանիքի անապահովության աստիճանի վրա: Այդպիսով 1999թ.-ի հունվարի 1-ից բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում անձնավորված պետական տրանսֆերտների համակարգի փոխարեն սկսեց գործել ընտանեկան նպաստի միասնական պետական համակարգը:

2. Ծրագրի զարգացման փուլերը և կատարված փոփոխությունները.

Ծրագրի զարգավման փուլերը կարելի է պայմանականորեն բաժանել հետևյալ ժամանակահատվածների՝

· Ծրագրի ձևավորման փուլ

· Ծրագրի կայացման/իսնտիտուցիանալացման փուլ,

· Ծրագրի պարամետրիկ փոփոխությունների փուլ

· Ծրագրի հասցեականաության բարելավման փուլ

· Ծրագրի իրավական հիմքերի հստակեցման և հասցեականության շարունակական բարելավման փուլ

Ծրագրի ձևավորման փուլ

Համակարգի ներդրման աշխատանքները համակարգելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ՀՀ վարչապետի 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 608 որոշմամբ ստեղծվեց ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբ` ՀՀ տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ:

Անցումն այս համակարգին հետապնդում էր նախկինում կիրառվող պետական տրանսֆերտների օգտագործումը այն ձևով, որպեսզի հիմքում դրվեր առավել անապահով ընտանիքներին աջակցելու հնարավորություն` ֆինանսկան միջոցների առավել օպտիմալ օգտագործմամբ:

Ընտանեկան նպաստի համակարգի հիմնական գաղափարներն էին` ընտանիքին (այլ ոչ ընտանիքի առանձին անդամներին) դիտարկել հասարակության այն փոքր սոցիալ-տնտեսական միավորը, որին ուղղվում է սոցիալական աջակցությունը, ընտանիքի անապահովության աստիճանի գնահատումը` հիմնված բացառապես ընտանիքի սոցիալ-տնտեսական ընդհանուր պայմանների փաստերի վրա, անապահովության աստիճանի հիման վրա սոցիալական օգնության չափի որոշումն ու նշանակումը:

ՀՀ կառավարության որոշմամբ պետական ընտանեկան նպաստների հասցեականության ապահովման համար հիմք ընդունվեց տնային տնտեսությունների անապահովության աստիճանի գնահատման բալային համակարգը՝ «Փարոս» համակարգը, որը երկար ժամանակ կիրառվում էր մարդասիրական օգնություններ տրամադրելու համար:

Այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ «Փարոս» համակարգում արդեն իսկ ներառված էր տեղեկատվություն` հիմնականում բոլոր կարիքավոր ընտանիքների վերաբերյալ, ընդգրկում էր փաստաթղթաշրջանառության իրականացման ապահովումը, օգտագործվում էր տնային տնտեսությունների անապահովության աստիճանի բալային համակարգի մեթոդոլոգիան, որում հաշվի էին առնվում մի շարք ցուցանիշներ` ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը, դրանցից յուրաքանչյուրի թվային արժեքը, ընտանիքի անդամների թիվը, եկամուտները, բնակարանային պայմանները, բնակության վայրը, ինչպես նաև որոշակի ֆիլտրեր (ավտոմեքենա ունենալու, անհատ ձեռներեցությամբ զբաղվելու, բարեկեցիկ համարվելու և այլ հանգամանքներ):

1999թ.-ին ընտանեկան նպաստների ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 21.1 մլրդ դրամ, որը պետական բյուջեի միջոցների շուրջ 9 տոկոսն էր կազմում:

Ընտանեկան նպաստի համակարգում ընտանիքների թվի որոշման համար հիմք էր ընդունվել ՀՀ վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծությունների նախարարության Համաշխարհային բանկի հետ համատեղ 1996-1997թթ. կատարած տնային տնտեսությունների բյուջեների ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն` այդ տնտեսությունների 54,7%-ը գտնվում էր հարաբերական աղքատության սահմանի եզրին, իսկ շուրջ 28%-ը` բացարձակ աղքատության մեջ:

Հենց այդ 28%-ը, որը կազմում էր շուրջ 230,0 հազ.ընտանիք, ՀՀ կառավարության 1998թ-ի նոյեմբերի 19-ի թիվ 727 որոշմամբ ընդգրկվեց ընտանեկան նպաստի համակարգում: Այսինքն` դրանք այն ընտանիքներին էին որոնք ձեռք էին բերում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավոր: ՀՀ կառավարության 31.12.1998թ.-ի N 365 որոշմամբ սահմանվեց ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը (36,00), բազային նպաստը (3500 դրամ), ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափը (1300 դրամ): Ընդ որում, որքան մեծ է այդ միավորը` այնքան անապահով է համարվում այդ ընտանիքը:

Պետական տրանսֆերտների համակարգից ընտանեկան նպաստների համակարգին անցում կատարելիս, մտավախություն կար, որ մինչ այդ սոցիալական տրանսֆերտ ստացող անձանց կողմից դժգոհության ալիք կբարձրանա: Այդ պատճառով նպատակ էր դրվել ոչ միայն հայտնաբերել առավել կարիքավոր ընտանիքներին, այլ նաև հնարավորության սահմաններում աջակցել այն ընտանիքներին, որոնք նախկինում ստացել էին սոցիալական տրանսֆերտներ կամ մարդասիրական օգնություն, սակայն նոր համակարգով չէին հավաքում բավարար միավոր դրամական օգնություն ստանալու համար։ :

Այդ կապակցությամբ ընտանեկան նպաստի համակարգի ներդրմանը զուգահեռ իրականացվեց ևս երկու ծրագիր`

· ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 19-ի թիվ 727 որոշմամբ «Փարոս» համակարգում հաշվառված և անապահովության սահմանային մեծության միավորից (36.00) ցածր միավոր ունեցող ընտանիքների համար սահմանվեց առավել անապահով ընտանիքների քվոտա` յուրաքանչյուր համայնքի նպաստառու ընտանիքների թվաքանակի 5%-ի չափով:

· ՀՀ կառավարության 1999թ. հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի միասնական սակագին սահմանելու հետ կապված փոխհատուցում հատկացնելու մասին» թիվ 26 որոշմամբ անապահովության 33.70 – 36.00 միավոր ունեցող շուրջ 70,0հազ. ընտանիքի ամբողջ 1999թ.-ի ընթացքում վճարվեց ամենամսյա փոխհատուցում ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց` 1450 դրամի չափով:

Ծրագրի կայացման/իսնտիտուցիանալացման փուլ

2000 թվականի հուլիսի 3-ին ընդունվեց ՀՀ կառավարության N 350 որոշումը, որով հաստատվեց ՀՀ-ում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը: 2000թ.-ից հետո ընտանիքի անապահովությունը բնութագրող ցուցանիշները, դրանց թվային արժեքները, ինչպես նաև վերանայվեցին անապահովության միավորի հաշվարկի բանաձևում առկա գործակիցները, կատարվեցին փոփոխություններ, ճշգրտումներ: Համաձայն գործող կարգի ձևավորված սոցիալական աջակցության խորհուրդներին հնարավորություն տրվեց աջակցել այն ընտանիքներին, որոնք անապահով են, սակայն սահմանային միավորից բարձր միավոր ձեռք չէին բերում: Իսկ աջակցությունը տրամադրվում էր միանվագ եռամսյակային օգնության ձևով` ընտանեկան նպաստի բազային գումարի չափով (3000 դրամ), այդ նպատակի համար հատկացնելով ընտանեկան նպաստի համար նախատեսված ֆինանսական բյուջեի մինչև 5%-ի չափով:

Փոխվեց նաև հենց նպաստի անվանումը և վերանվանվեց աղքատության ընտանեկան նպաստ, ենթադրելով, որ ապահովված ընտանիքները չեն դիմի աղքատության նպաստ ստանալու համար, որը նաև հիմք էր հասցեականության մեծացման համար: Զուգահեռ համայնքների ղեկավարների հետ համագործակցելով, հայտնաբերվում էին նաև ոչ աղքատ ընտանիքները:

2000 թվականի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտանեկան նպաստի համար նախատեսվեց 19.2 մլրդ. դրամ կամ բյուջեի շուրջ 6%-ը:

2000թ. հունվար ամսից գործնականում չէր գործում ընտանեկան նպաստի հանրապետական շտաբը: Սակայն հանրապետական շտաբի որոշումների զգալի մասն ընդգրկվեց 2000թ. աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի կիրարկման հրահանգներում:

Աղքատության դինամիկայի տեսակետից 1999-2001 թթ. հիմնական առանձնահատկությունը աղքատության կառուցվածքի փոփոխությունն էր՝ 30.16 տոկոսով կրճատվել էր շատ աղքատ բնակչության թիվը: Շատ աղքատ բնակչության այդ կրճատումը հիմնականում պայմանավորված էր երկու գործոնով՝ և տնտեսական աճով, որի արդյունքում ավելացան եկամուտները վարձու աշխատանքից և ինքնազբաղվածությունից և 1999թ. ընտանեկան նպաստների ներդրմամբ,: Սակայն նշված ավելացումները, ինչպես նաև ընտանեկան նպաստի չափերը բավարար չէին աղքատության ընդհանուր գիծը հաղթահարելու համար, և շատ աղքատների նկատելի մասը ծայրահեղ աղքատության խմբից տեղափոխվեց աղքատ բնակչության խումբ: 1999-2001 թթ. կրճատվեցին ինչպես ընտանեկան նպաստի գումարները (21.1 միլիարդ դրամից՝ 16.09 միլիարդ դրամ), այնպես էլ դրանք ստացող տնային տնտեսությունների թիվը (226.5 հազար տնային տնտեսություն 1999 թ. և 173.3 հազար՝ 2001 թ.)։

Ծրագրի պարամետրիկ փոփոխությունների փուլ

2000-2002թթ. նպաստներ ստանալու պայմանները խստացվեցին՝ նպաստների հատկացման բանաձևում ներառվեցին լրացուցիչ սահմանափակող պայմաններ, օրինակ, էլեկտրաէներգիայի սպառման և միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների սահմանաչափերը, արտահանման և ներմուծման մաքսային հայտարարագրերը, բնակվելու պայմանները բարելավող անշարժ գույքի ձեռքբերումը և այլն, որի արդյունքում՝ 1999թ. Համեմատությամբ, զգալիորեն կրճատվեց նպաստների վրա ծախսվող միջոցները և նպաստառու ընտանիքների թիվը:

Ծրագրի հասցեականաության բարելավման փուլ

Նպաստների հասցեականության բարձրացման նպատակով 2002թ. հունվարից ընտանեկան նպաստների հաշվարկման բանաձևում կատարվեց ևս մեկ փոփոխություն` հավելում նախատեսելով նպաստառու ընտանիքների միայն մինչև 18 տարեկան անդամների համար: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ բազմազավակ ընտանիքները հանդիսանում են ամենախոցելի խմբերից մեկը:

Ուշադրության կենտրոնում էր ինչպես նպաստի չափի բարձրացումը, այնպես էլ հասցեականության մեծացումը: Ընդ որում հասցեականության մեծացման աշխատանքներն իրականացվել են երկու ուղղությամբ`

1. ընտանիքների անապահովության գնահատման բանաձևի հղկում,

2. նպաստի չափի որոշման բանաձևի փոփոխություն, համաձայն որի գումարներն ուղղվում են աղքատության տեսանկյունից առավել խոցելի խմբերին:

Փոփոխություններն առաջարկվել են Հայաստանում իրականացված աղքատության վերլուծության տվյալների հիման վրա (ՀՀ ԱՎԾ- ի կողմից իրականացվող տնային տնտեսությունների կենսամակարդակի գնահատման ամբողջական հետազոտության հիման վրա): 1999-2003 թվականներին աղքատությունը հանրապետությունում նվազել է 55.05%-ից ընդամենը 42.9%, ծայրահեղ աղքատության մակարդակը 22.9%-ից 7.4%, իսկ ՀՀ պետական բյուջեում 1999թ.-ի համեմատությամբ մինչև 2004թ-ը աղքատության ընտանեկան նպաստի համար նախատեսված ֆինանսական միջոցները նվազել են` 21,141 մլն-ից 2003թ.-ին` 12,750 մլն կամ 39.7 %-ով, իսկ 2004 թ.-ին աճել` 16,093 մլն կամ շուրջ 30%:

2002թ.-ին ՀՀ-ում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակումն ու վճարումն իրականացվել է ՀՀ կառավարության 15.04.2002թ.-ի 407 որոշման համաձայն:

Մինչև 2003 թվականը ներառյալ աղքատության ընտանեկան նպաստի չափը որևէ կապ չուներ ընտանիքի անապահովության աստիճանի հետ: Իրականացրած աշխատանքները` համակարգի հասցեականության մեծացման ուղղությամբ, հնարավորություն տվեցին տարբերակել նպաստի չափը` ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 95-Ն որոշմամբ սահմանվեցին աղքատության ընտանեկան նպաստի տրամադրման պայմանները` աղքատության ընտանեկան նպաստի իրավունքի սահմանային անապահովության միավորը` 34.00, աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 6000 դրամ, իսկ յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը տարբերակվեց 3000-ից մինչև 4500 դրամ, կախված` անապահովության միավորից և բնակավայրից (բարձր լեռնային կամ սահմանամերձ): Սահմանվեց նաև երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության չափը` 35000 դրամ, երեխայի հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության չափը` 20000 դրամ: Միանվագ դրամական օգնության համար տրամադրվող միջոցները պետական բյուջեով սահմանվեց 3 %-ի չափով:

Ծրագրի իրավական հիմքերի հստակեցման և հասցեականության շարունակական բարելավման փուլ

2005 թ.-ի հոկտեմբերի 24-ին ընդունվել և 2006թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտան «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքները: Սոցիալական աջակցության տրամադրման և կազմակերպման սկզբունքներն իրենց արտահայտությունն են ստացել ընդունված իրավական ակտերում, ապահովելով դրանց կիրառումն ամբողջ հանրապետությունում:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանվեց պետական նպաստների տրամադրման նպատակը, որը` աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելն է, ինչպես նաև քաղաքացու որոշակի ծախսերի հատուցումը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանվեցին պետական նպաստների տեսակները, այդ թվում նաև ընտանեկան նպաստը: Սահմանվեցին նաև միանվագ օգնության նշանակման հստակ հիմքեր` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում երեխայի ծննդյան, երեխայի` առաջին դասարան ընդունվելու և ընտանիքի անդամի (եթե կենսաթոշակառու և աշխատող չէ) մահվան դեպքում` հուղարկավորության միանվագ դրամական օգնություն:

ՀՀ կառավարության 29.12.2005թ-ի «Պետական նպաստների չափերը սահմանելու, պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2315-Ն որոշմամբ սահմանվեցին ընտանեկան նպաստի իրավունքի ընտանիքի անապահովության սահմանային միավորը, բազային մասի և հավելումների չափերը: Իսկ ընտանիքի անապահովության գնահատման կարգը հաստատվեց ՀՀ կառավարության 29.12.2005թ.-ի N 2317-Ն որոշմամբ:

2006 թվականին ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են նաև ՀՀ կառավարության 12.01.2006թ.-ի N 110-Ն որոշմամբ:

2004, 2005, 2006թթ. համար ՀՀ կառավարության որոշումներով իջեցվել է ընտանեկան նպաստի իրավունք տվող սահմանային միավորը` 36.00-ից, համապատասխանաբար` 35.00, 34.00 և 33.00, իսկ 2008 թ.-ից` 30.00, որը պահպանվել է մինչև 2016թ.-ը:

Ծրագրի վարչարարության բարելավման նպատակով ՀՀ կառավարության 2010թ.-ի հունիսի 17-ի նիստում հավանության արժանացավ պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության մեծացման միջոցառումների ժամանակացույցը, որի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում` տարվա ընթացքում նպաստառու ընտանիքների թիվը կրճատվեց` միջինում կազմելով 105 հազար ընտանիք, նախատեսված 110700 ընտանիքի դիմաց:

2013թ.-ի դեկտեմբերի 12-ին ընդունվել և 2014թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական նպաստների մասին» ՀՀ նոր օրենքը (ՀՕ-154): Այդ օրենքով որպես` պետական նպաստի տրամադրման նպատակ սահմանվեց նաև անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանվեց ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագիրը, որը մինչև 2014թ. հունվարի 1-ը գործած ընտանեկան նպաստի ծրագրի իրավահաջորդն է և իր մեջ ներառում է ընտանեկան նպաստ` երեխա ունեցող աղքատ ընտանիքների համար և սոցիալական նպաստ` երեխա չունեցող աղքատ ընտանիքների համար և հրատապ օգնություն: Իսկ հրատապ օգնության տեսակներն են միանվագ հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, առաջին դասարան ընդունվելու դեպքերում և ընտանիքի անդամի մահվան դեպքում, ինչպես նաև եռամսյակային հրատապ օգնությունը` անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:

Ծրագրում ընդգրկված ընտանիքների թիվը, ինչպես նաև հատկացված ֆինանսական միջոցների ծավալը 2014թ. համար նախատեսվել են նույն քանակով և ծավալով, ինչ մինչ այս փոփոխությունը գործող ընտանեկան նպաստի ծրագրինը:

Այսպիսով ԸԿԲՆԾ-ի հիմնական նպատակը երկրում աղքատության հաղթահարմանը նպաստելն է: Այն պետական դրամական աջակցություն է տրամադրում առավել աղքատ և առավելապես տնտեսապես ոչ ակտիվ ընտանիքներին և բնակչությանը և որպես հանրապետությունում իրականացվող տրանսֆերտային մեծ ծրագրերից մեկը` կարևոր նշանակություն ունի աղքատության նվազեցման գործում:

ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ին ընդունվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 145-Ն որոշումը, որով կարգավորվել է ընտանեկան կամ սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները: Իսկ պետական նպաստների չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ:

Հետագա տարիներին ընտանիքների անապահովության գնահատման կարգի փոփոխությունները դիտարկվել են սոցիալական պաշտպանության քաղաքականության ամբողջության մեջ, այն առումով, որ դրանք համահունչ լինեն առաջնային եկամուտների` աշխատավարձի, կենսաթոշակի, տարեցտարի բարձրացմանը, ինչպես նաև ՀՀ-ում բնակչության աղքատության ցուցանիշների և ժողովրդագրական փոփոխություններին: Փոփոխություններն ուղղված են եղել ԸԿԲՈւ նպաստի իրավունքի որոշման վրա առաջնային եկամուտների չափի բարձրացման ազդեցության չեզոքացմանը, ինչպես նաև խստացվել են ընտանիքի տնտեսապես ակտիվ անդամ ունենալու պարագայում ԸԿԲՈւ նպաստի իրավունքի որոշման պայմանները, դրանով խթանելով նրանց զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկելու գործընթացը: Կարևորվել է նաև տվյալների առցանց եղանակով ստացումը, որը հնարավորություն է տալիս առավել արագ իրականացնել աջակցություն հայցող տվյալների ձեռքբերում կամ ստուգում:

2016թ.-ին ընտանեկան, սոցիալական նպաստների, հրատապ օգնության չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 14.01.2016թ.-ի N 5-Ն որոշմամբ:

Ըստ տարիների նպաստի չափերի, ընտանիքների թվի և ֆինանսական միջոցների մասին աղյուսակը բերված է ստորև տեղեկանքում:

3. Ծրագրի նպատակը

ԸԿԲՈՒ նպաստների տրամադրման նպատակն է`

1) անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը.

2) ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի մասնակի հատուցումը.

4. Ծրագրի իրավական հիմքերը.

1. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք,

2. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք,

3. «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք,

4. «Գնումների մասին» ՀՀ օրենք,

5. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N 145-Ն որոշում,

6. «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 14.01.2016թ.-ի N 5-Ն որոշում,

7. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորված կազմակերպություն ճանաչելու և նրա հետ կնքվող վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 23.04.2014թ. N 495-Ն որոշում,

8. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում պետության կողմից Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության կազմակերպման ծախսերի տարեկան նորմատիվները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 20.01.2016թ.-ի N 31-Ն որոշում:

5. Ծրագրի համար հատկացվող բյուջեն` վերջին երեք տարվա կտրվածքով.

(տես Տեղեկանքը)

6. Շահառուների շրջանակը, թվաքանակը, իրավունակությունը

Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, եթե բավարարում են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով և ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջներին: Մասնավորապես` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Իսկ սոցիալական նպաստի իրավունքը տրված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

Նպաստառուների թիվը վերջին 3 տարում կազմում է տարեկան շուրջ 105 հազար ընտանիք, իսկ պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցները շուրջ 38,361 մլրդ դրամ:

7. Ծրագրի առանձնահատկությունները, ենթածրագրերը.

ԸԿԲՈՒ նպաստները տրամադրվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին, որոնք բավարարում են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Ենթածրագրերն են`

1. ընտանեկան նպաստ,

2. սոցիալական նպաստ,

3. հրատապ միանվագ օգնություն`

· ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում.

· ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում.

· ընտանիքի անդամի մահվան դեպքում:

4. Եռամսյակային հրատապ օգնությունը, որը տրամադրվում է անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:

ՏԵՂԵԿԱՆՔ

2013-2016թթ ընտանեկան նպաստի բազային մասի, հավելումների, միանվագ դրամական օգնությունների չափերի

2013

2014

2015

2016

Սահմանային միավոր

30.00

30.00

30.00

30.00

Նպաստի բազային մաս

16000

16000/

17000

17000

17000/ 18000

Նպաստի բազային մաս` 2010թ. մայիսի 1-ից

Յուրաքանչյուր մինչև 18 տարեկան

անդամին տրվող հավելում

5500

6500

6000

7000

5500

5500

5500

5500

5500

6500

6500

6500

6500

6500

6000

6000

6000

6000

6000

7000

7000

7000

7000

7000

6000

7000

6500

7500

6000

6000

6000

6000

6000

7000

7000

7000

7000

7000

6500

6500

6500

6500

6500

7500

7500

7500

7500

7500

6500

7500

7000

8000

6500

6500

6500

6500

6500

7500

7500

7500

7500

7500

7000

7000

7000

7000

7000

8000

8000

8000

8000

8000

2013

2014

2015

2016

հրատապ օգնություն

16000

16000

17000

17000/

18000

միանվագ դրամական օգնություն, այդ թվում`

երեխայի ծննդյան

50000

50000

50000

50000

առաջին դասարան ընդունվելու

25000

25000

25000

25000

ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ

50000

50000

50000

50000

ֆինանսական միջոցներ / մլրդ դրամ

37105

37105

38361

38361

միջին նպաստ

29350

30350

30350

31350

նպաստառու ընտանիքներ (պլանային թիվ)

104685

104685

104685

104685

նպաստառու ընտանիքներ (փաստացի թիվ)

102570

104130

105408

* 2016թ. օգոստոս ամսից նպաստի միջին չափը կազմել է 31350 դրամ՝ բազային նպաստի փոփոխման հետևանքով 17000 դրամի փոխարեն 18000 դրամ

2.«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի ՄԳ անձնագիր

Անվանումը

Նկարագիրը

1

Ընթացիկ նպատակներ

Պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնության միջոցով աղքատ ընտանիքներին աջակցելը

2

Հեռահար նպատակներ

Անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը.

Որպես ընտանեկան նպաստների ծրագրի իրավահաջորդ, ԸԿԲՆԾ-ի հիմնական նպատակը երկրում աղքատության հաղթահարմանը նպաստելն է[footnoteRef:1]: [1: Ըստ ՀԶՌԾ-ի]

3

Խնդիրները, որոնց լուծմանը միտված է ծրագիրը

Ծրագիրն ուղղված է աջակցելու աղքատ և դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին:

4

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, այդ թվում

Որակական

1. Նպաստառու ընտանիքների շրջանում աղքատության կրճատում, մեղմացում

2. Անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացում

3. ԸԿԲՈՒ նպաստի նշանակման, վերահաշվարկման և դադարեցման դեպքում՝ վերականգնման ծառայությունների մատչելիությունը` նպաստ ստացող քաղաքացիների համար։

4. Նպաստի իրավունք ունեցող անձանց իրազեկվածության բավարար մակարդակը։

5. Ծրագրի շահառուների բավարարվածության աստիճանը ծրագրի շրջանակում մատուցվող ծառայության որակից, պետության կողմից սահմանված և իրենց հասանելի այլ ծառայությունների մատչելիությունից և որակից։

6. Ծրագրի վարչարարության բարելավումն ի հաշիվ ներառման և բացառման սխալների մակարդակների նվազեցման։

Քանակական

1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվ,

2. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվ,

3. Նպաստառու ընտանիքներ/աղքատության ստորին շեմից ցած գտնվող ընտանիքների հարաբերակցություն

4. Հրատապ օգնություն ստացող ընտանիքների թիվ

5. Սոցիալական այլ ծրագրերից օգտվող նպաստառու ընտանիքների թիվը

6. Նախատեսված ֆինանսական միջոցներ

7. Մեկ նպաստառու ընտանիքի ստացած նպաստի միջին չափի դինամիկան, կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի համեմատ

8. ԸԿԲՈՒ նպաստներին ուղղված ֆինանսական միջոցների հարաբերակցության դինամիկան ամբողջ սոցիալական պաշտպանությանն ուղղված ֆինանսական միջոցների մեջ

5

Ոլորտում վարվող քաղաքականության նպատակադրումները

Ըստ ՄԺԾԾ-ի` անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը.

Ըստ ՀԶՌԾ-ի` ԸԿԲՈՒՆ ծրագրի գերակայություններից մեկը աղքատության կրճատմանը, անհավասարության մեղմմանը, արժանավայել ծերության ապահովմանը, բնակչության խոցելի խավերի հնարավորությունների ընդլայնմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումն է:

Այդ ոլորտում հիմնական առաջնահերթություններից է` սոցիալապես անապահով և խոցելի, նաև նպատակային/թիրախային խավերին սոցիալական աջակցության՝ ինչպես դրամական օժանդակության, այնպես էլ սոցիալական ծառայությունների համալիր փաթեթների թիրախային ու հասցեական տրամադրումը (միջնաժամկետ հեռանկարում աստիճանական անցում կատարելով առավելապես սոցիալական ծառայությունների համալիր փաթեթների տրամադրմանը),

Ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում նպատակադրում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացման նպաստների ծրագրի հնարավոր շահառուների քանակի աստիճանական նվազում և դրանց համապատասխանեցում աղքատության ոչ թե վերին, այլ ստորին շեմից ցած գտնվող ընտանիքների քանակի հետ: 2014թ.-ի դրությամբ նպաստառու ընտանիքներ/աղքատության ստորին շեմից ցած գտնվող ընտանիքներ հարաբերակցությունը կազմել է 75%: Ծրագրային նպատակադրումներն ուղղված են նրան, որ 2017թ.-ին ընտանիքի կենսամակարդակի բարձրացման նպաստների ծրագրի շահառու ընտանիքների քանակը ծածկի աղքատության ստորին շեմից ցած գտնվող ընտանիքների քանակը շուրջ 95%-ով, իսկ սկսած 2018-ից՝ 100%-ով: Ծրագրի քաղաքականությունը նպատակաուղղված է երկարաժամկետ հեռանկարում ԸԿԲՆԾ-ին ուղղվող պետական ծախսերի պահպանմանը ՀՆԱ 0.6%-ի սահմաններում՝ անընդմեջ տնտեսական աճի պայմաններում: Դա նշանակում է, որ ԸԿԲՆԾ-ին ուղղվող պետական միջոցներն անվանական արտահայտությամբ կաճեն՝ այնպես, որ միջնաժամկետ հեռանկարում՝ 2017 թ., դրանք անվանական արտահայտությամբ դեռևս կպահպանվեն նախածրագրային ժամանակահատվածի մակարդակի վրա, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 2021 թ.-ն կգերազանցեն 2013թ.-ի մակարդակը շուրջ 1.5 անգամ:

(Կետ 386). Մեկ նպաստառու ընտանիքի ստացած նպաստի միջին չափը միջնաժամկետ հեռանկարում պահպանել նախածրագրային մակարդակի վրա, իսկ երկարաժամկետ հեռանկարում անվանական արտահայտությամբ ապահովել, որ 2021 թ.-ին գերազանցի 2013 թ. մակարդակը շուրջ 1.7 անգամ:

Ըստ ՀՀ կառավարության ծրագրի (19.05.2014թ N511-Ա որոշում)`

· պետական նպաստների համակարգի օպտիմալացում և համապատասխանեցում միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջներին՝ ապահովելով նպաստների չափի աստիճանական բարձրացում՝ բնակչության առաջնային եկամուտների (կենսաթոշակ և աշխատավարձ) առաջանցիկ աճի պայմանով,

· ընտանիքների անապահովության գնահատման հասցեականության բարձրացում` ապահովելով այդ համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերի հաջորդականություն` գնահատելով տրամադրվող սոցիալական աջակցության ազդեցությունն ընտանիքի անապահովության մակարդակի վրա:

6

Ծրագրի շահառուների շրջանակը

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքներ

0.01-30.00` եռամսյակային հրատապ օգնություն

30.01-35.00 ընտանեկան կամ սոցիալական նպաստ

35.01-39.00 ընտանեկան կամ սոցիալական նպաստ

39.01 և ավելի` ընտանեկան կամ սոցիալական նպաստ

2013թ․-ին՝ 102570 ընտանիք

2014թ․-ին՝ 104130 ընտանիք

2015թ․-ին՝ 105408 ընտանիք

2016թ․-ին` 106296 ընտանիք

7

Ծրագրին հատկացված միջոցները

Ծրագրի իրականացման համար փաստացի հատկացվել է՝

2013թ․-ին՝ 37.105 մլրդ. դրամ

2014թ․-ին՝ 37.105 մլրդ. դրամ

2015թ․-ին՝ 38.361 մլրդ. դրամ

2016թ․-ին` 38.361 մլրդ. դրամ

8

ՄԳ հիմնական ոլորտները/ՄԳ իրականացման տրամաբանական շրջանակի տարրերը

1. Ծրագրի մասնակիցները/շահառուները

2. Ծրագրի շահառուների սոցիալական պատկերը

3. Ծրագրի շահառուների եկամտի աղբյուրները

4. ԸԿԲՈՒ ծրագրի ֆինանսավորումը

5. Ծրագրի վարչարարությունը

6. Ծրագրի ազդեցությունը ա/ տնտեսության վրա՝ աղքատության մակարդակի կրճատման առումով, բ/ նպաստառուների կենսամակարդակի վրա, նրանց շրջանում աղքատության մակարդակի կրճատման առումով

7. Նպաստառուների բավարարվածությունը մատուցվող ծառայություններից

9

ՄԳ իրականացման ժամանակահատվածը

Ելակետային տարի՝ 2016թ.

Պատմական ժամանակահատված՝ 2013-2015թթ

Կանխատեսվող ժամանակահատված՝ 2017-2019թթ

10

Ծրագրի համար պատասխանատու ՀՀ ԱՍՀՆ ստորաբաժանումը

Սոցիալական աջակցության վարչություն

11

Ծրագրի բնույթը

Պատվիրակված է ՝

Պատվիրակված չէ

12

Ծրագիրն անմիջապես իրականացնող կառույցը

Սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմինները

13

Ծրագիրն իրականացնող աշխատողների թիվը

Կհստակեցվի առաջին ՄԳ արդյունքում

10

ՄԳ գործընթացի իրականացման մասնակից կողմերը

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչություն, մոնիթորինգի և վերլուծության վարչություն, ֆինանսատնտեսական վարչություն, Նորք ՏՎԿ

11

Այլ պահանջներ

Ընտրանքային հետազոտություն կամ Ֆոկուս խումբ քննարկումներ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության աշխատողների, սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմինների աշխատողների հետ,

ԸԿԲՈՒ նպաստ ստացող ընտանիքների հետ, ընտանիքերի անապահովության գնահատման համակարգում հաշվառված, սակայն ԸԿԲՈՒ նպաստ չստացող ընտանիքների հետ

3.«Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի ՄԳ համառոտագիր

1.Ծրագրի նպատակ՝ Ծրագրի ընթացիկ նպատակ է հանդիսանում պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնության միջոցով աղքատ ընտանիքներին աջակցելը, իսկ հեռանկարային նպատակ՝ անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը, երկրում աղքատության հաղթահարմանը նպաստելը:

2.Ծրագրի մշտադիտարկման և գնահատման համար օգտագործված գործիքներ՝ ՄԳ տեղեկանք, ՄԳ անձնագիր, ՄԳ ցուցանիշների ցանկ, որակական հարցումների հարցաթերթեր:

3.Ծրագրի գնահատման մեթոդ՝ Ծրագիրը գնահատվել է ըստ հետևյալ ազդեցության ոլորտների.

1) ծրագրի շահառուները,

2) ծրագրի շահառուների սոցիալական պայմանները,

3) ծրագրի շահառուների եկամտի աղբյուրները,

4) ծրագրի ֆինանսավորումը,

5) ծրագրի վարչարարությունը,

6) ծրագրի ազդուցությունը տնտեսության վրա` աղքատության կրճատման առումով,

7) ծահառուների գոհունակությունը:

4.Ծրագրի մշտադիտարկման և գնահատման արդյունքում վերհանված խնդիրներ և դրանց հաղթահարման նպատակով ներկայացվող առաջարկները (ըստ աղյուսակի)

Հ/ Հ

Խնդիրներ

Խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջարկներ

1

Ծրագրի շահառուների թվաքանակի ավելացման ռիսկեր (Կանխատեսվում է ՀՀ ընտանիքների թվաքանակի՝ տարեկան միջինը 0.65%-ով աճին զուգընթաց ԱԳՀ-ում հաշվառված ընտանիքների տարեկան միջինը 0.37% և ԸԿԲՈՒ նպաստի աջակցություն ստացող ընտանիքների թվաքանակի տարեկան միջինը 0.89% աճ: Միաժամանակ ակնկալվում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թվի 0,86% աճ:)

1.Նախատեսել ծրագրի ֆինանսական պլանավորման ժամանակ բյուջեի որոշակի ավելացում:

2.Վերանայել անապահովության միավորի հաշվարկման կարգը, մասնավորապես նախատեսել սոցիալական խմբերի միավորների վերանայում, ինչը կկանխարգելի շահառու ընտանիքների թվաքանակի ավելացումը:

2

Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված նպաստառու ընտանիքների թվաքանակը ըստ մարզային բաշխվածության ունի անհավասարաչափ բաշխում: Առավել բարձր է համակարգում ընդգրկվածությունը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում:

1.Նախատեսել նշված մարզերում նպատակային ծրագրերի մշակում և իրականացում, որոնք կնպաստեն աղքատության մակարդակի կրճատմանը:

3

Բարձր լենային շրջանումներում նկատվում է աղքատության առավել բարձր մակարդակ:

1.Նախատեսել նպատակային ծրագրերի մշակում և իրականացում, որոնք կնպաստեն աղքատության մակարդակի կրճատմանը:

4

Նպաստառու ընտանիքների հիմնական մասը (47%-ը) ունեն 30.01-ից 35.00 միավոր, ևս 15%-ը 20.01-ից 30.00 անապահովության միավոր: Այլ կերպ ասած ընտանիքների մեծ մասը կուտակվում է սահմանային միավորի շուրջ: Այս երևութը արձանագրվել է նաև սահմանային 33.01 և 36.01 միավորների ժամանակ: Ընտանիքներում գործում է ամեն կերպ նպաստ ստանլու ձգտումը:

1.Ուժեղացնել ծրագրի շրջանակներում իրականացվող վարչարարությունը:

2.Նվազեցնել սոցիալական աշխատողի և նպաստառու ընտանիքի անդամների հնարավոր շփումները:

3.Առավել լիարժեք օգտագործել համայնքի ռեսուրսները և ազդեցությունը:

4.Մշակել և իրականացնել նպատակային ծրագրեր, որոնք կնպաստեն ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի որոշակի բարելավմանը, ինքնուրույնության զարգացմանը, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, դրանով իսկ հնարավորություն ստեղծելով ընտանիքների առաջին խմբի մի մասին դուրս բերել նպաստառուի կարգավիճակից, իսկ երկրորդ խումբ ընտանիքների մի որոշ մասին թույլ չտալ դառնալու նպաստառու

5

Ծրագրի շահառուների եկամուտները հիմնականում ձևավորվում են զբաղվածությունից ստացված եկամտից, նպաստներից և կենսաթոշակից, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի մշկումից և անասնապահությունից: Ընտանիքների հիմնական մասի զբաղվածությունից ունեցած եկամուտը դրամական արտահայտությամբ չի գերազանցել 70 հազար ՀՀ դրամը:

1.Ուղղորդել ընտանիքի աշխատունակ անդամներին զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու համար, այդ ընտանիքներում զբաղվածության մակարդակը բարձրացնելու, իսկ դրա հետ մեկտեղ նաև ընտանիքի եկամուտները ավելացնելու նպատակով: Առավել արդյունավետ է սեզոնային զբաղվածության ծրագրի, որտեղ առավել մեծ թիվ են կազմում նպաստառու ընտանիքների ընդգրկվածությունը:

2.Իրականացնել ծրագրեր ընտանիքների աշխատունակ անդամների մասնագիտական ուսուցման և կողմնորոշման ուղղությամբ, հաշվի առնելով ընտանիքի անդամների կրթական ցածր մակարդակը:

6

Ընտանիքներին տրամադրվող նպաստների ազդեցությունը ընտանիքի եկամտի վրա ունեցել է որոշակի դրական, սակայն ոչ էական ազդեցություն, հնարավորություն տալով ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ աղքատության գիծը, սակայն շարունակելով մնալ անապահով:

1.Վերանայել նպաստների չափերը, ինչպես նաև նպաստի տրամադրման և անապահովության միավորի հաշվարկման կարգերը:

7

Ընտանիքների եկամուտների գնահատման տեսանկյունից մեկ շնչին ընկնող եկամտի չափը, որը ըստ տարիների աճել է միջինը մոտ 3%-ով, սակայն շարունակել է ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի դրամական արժեքից մոտ 5.5 անգամ:

1.Վերանայել նպաստների չափերը, ինչպես նաև նպաստի տրամադրման և անապահովության միավորի հաշվարկման կարգերը:

2.Ուղղորդել ընտանիքի աշխատունակ անդամներին զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու համար, այդ ընտանիքներում զբաղվածության մակարդակը բարձրացնելու, իսկ դրա հետ մեկտեղ նաև ընտանիքի եկամուտները ավելացնելու նպատակով:

3.Ներդնել սոցիալական աջակցության այլ ծրագրեր և դրանցում ընդգրկել շահառու ընտանիքներին:

8

Նպաստների տրամադրումը ներկայիս չափերով, ինչպես նաև շահառու ընտանիքների զբաղվածությունից եկամուտների համադրումը հնարավորություն են տալիս ընտանիքների շատ փոքր մասին՝ 19.7%-ին հաղթահարել ծայրահեղ աղքատության գիծը, և առավել փոքր մասըին՝ 3%-ին աղքատության գիծը և սպառողակլան նվազագույն զամբյուղը, ինչը վկայում է այն մասին, որ նպաստների համակարգը էականորեն չի ազդում աղքատության կրճատման գործընթացի վրա, այն ընդամենը ապահովում է շահառու ընտանիքների համար աղքատության պայմաններում ապրելու լրացուցիչ եկամուտ:

Նպաստների համակարգի վերանայում, նպաստների հասցեականության բարձրացում, նպաստառու ընտանիքների աշխատունակ անդամների զբաղվածության մակարդակի բարձրացում:

9

Տարիների ընթացքում նվազել է նաև ԸԿԲՈՒ նպաստներ ծրագրին հատկացված միջոցների մասնաբաժինը պետական և սոցիալական բյուջեների ծախսերի մեջ, ինչպես նաև ՀՆԱ-ում:

Վերանայել ծրագրի ֆինանսավորման տրամաբանությունը, որպես առաջնահերթություն դիտարկել ծրագրում առավել կարիքավորների ընդգրկումը, ինչպես նաև տրամադրվող նպաստի փոխարեն շահառուների զբաղվածության կամ ինքնազբաղվածության խթանումը:

10

Երկրում առկա է որոշակի շահառու ընտանիքների խումբ (ընդգրկվածների մոտ 94.7%), որոնք շարունակաբար ընդգրկվում են նպաստների համակարգում, այն դեպքում երբ առաջին անգամ համակարգում ընդգրկվելու համար դիմածների ավելի քան 30 տոկոսը ստանում են մերժում:

Ուժեղացնել վարչարարությունը, խստացնել սոցիալական աշխատողների համար նախատեսվո տույժերը, նրանց կողմից խախտումներով համակարգում շահառուներին ներառելու դեպքում:

11

Ծրագրի շրջանակներում մեկ սոցիալական աշխատողի կողմից կատարված տարեկան տունայցերի միջին թիվը կազմել է 522 տունայց, կամ օրական միջինը 2.32 տունայց, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

Վերանայել սոցիալական աշխատողների համար նախատեսված հաստիքային միավորները սահմանող չափորոշիչները, ինչը հնարավորություն կտա որոշ չափով նվազեցնել նրանց ծանրաբեռնվածությունը և կնպաստի շահառուներին որակյալ ծառայությունների մատուցմանը:

12

ՍԱՏԳ (ՍԱՏԲ) աշխատողների ծրագրի շրջանակներում ստեղծված պայմաններից բավարարվածության գնահատականը եղել է համեմատաբար ցածր և կազմել միջինը 2.35 միավոր կամ 52.54% կատարողական:

Վերանայել աշխատանքի պայմանները ՍԱՏԳ-ներում և ՍԱՏբ-ներում, ապահովելով սոցիալական աշխատողներին համապատասխան տեխնիկական միջոցներով և աշխատանքի պայմաններով:

13

Սոցիալական նպաստի չափից բավարարվածության ցածր գնահատական՝ 2.65 միավոր և համեմատաբար ցածր գնահատական ընտանեկան նպաստի չափից՝ 3.69 միավոր:

1.Որպես առաջնահերթություն նախատեսել սոցիալական նպաստի չափի ավելացում, իսկ բյուջետային հնմարավորությունների դեպքում վերանայել նաև ընտանեկան նպաստի չափը, նախատեսելով նպաստի բազային չափին ոչ միայն մեկ երեխայի հաշվարկով հավելում, այլ նաև ընտանիքի անապահովության միավորով պայմանավորված հավելում:

14

Ըստ մարզերի աղքատության մակարդակի տարբերություններ, մարզերի անհավասարաչափ զարգացման հետագա խորացման և աղքատության մակարդակի փոփոխման նախադրյալների առկայություն

Շարունակելով պահապանել հատկացվող ռեսուրսների ըստ մարզերի բաշխման ներկայիս հարաբերակցությունը, կարևոր կլիներ ձևավորել մարզպետի տնօրինության ներքո գործող ռեզերվային (անձեռնմխելի) ֆոնդ, որը կօգտագործվի տվյալ մարզում ըստ անհրաժեշտության և կուղղվի աղքատության հաղթահարմանը:

15

Ծրագրի շահառու ընտանիքների մոտ 12%-ի մոտ առկա է բնակարանային խնդիր, որի լուծումը կարող է բերել այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական որոշակի բարելավման

Նպատառու ընտանիքների շրջանում իրականացնել ընտանիքներին բնակարանով ապահովման (ժամանակավոր, վարձակալության հիմունքներով կամ մշտական) նպատակային ծրագրեր, որպես օրինակ կարող է դառնալ միջազգային պրակտիկայում տարածում ունեցող մոտեցումներից մեկը՝ նպաստի փոխարեն բարեկարգ բնակարանի վարձավճարի փոխհատուցումը, որից հետո ընտանիքը ինքը սկսում է հոգալ իր խնդիրները

16

Ծրագրի վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակ

Ձեռնարկել միջոցառումներ ծրագրի վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, օգտագործելով այդ նպատակով տարատեսակ տեղեկատվության տարածման միջոցներ

17

Սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների հետագա բարձրացման անհրաժեշտություն

Նախատեսել շարունակական վերապատրաստումների շարք ծրագրի շրջանակներում աշխատող սոցիալական աշխատողների և այլ մասնագետների շրջանում:

4.«Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի ՄԳ վերլուծություն4.1. Նախաբան

«Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» (այսուհետ՝ ԸԿԲՈՒ նպաստներ) ծրագրի (այսուհետ Ծրագիր) մշտադիտարկման և գնահատման ամփոփ հաշվետվությունը կազմվել է համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 28 հունիսի 2016թ. N70-Ա/1 հրամանով սահմանված մեթոդաբանության և ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների մշտադիտարկման և գնահատման 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին 23 դեկտեմբեր 2016թ. N121 Ա/1 հրամանի: Ծրագիրը գնահատվել է ըստ հետևյալ ազդեցության ոլորտների.

1) ծրագրի շահառուները,

2) ծրագրի շահառուների սոցիալական պայմանները,

3) ծրագրի շահառուների եկամտի աղբյուրները,

4) ծրագրի ֆինանսավորումը,

5) ծրագրի վարչարարությունը,

6) ծրագրի ազդուցությունը տնտեսության վրա` աղքատության կրճատման առումով,

7) ծահառուների գոհունակությունը:

Ծրագրի մշտադիտարկման և գնահատման համար «Վիվատ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից մշակվել են համապատասխան գործիքներ՝ ծրագրի ՄԳ տեղեկանքը (տես՝ հավելված 1) և ՄԳ անձնագիրը (տես՝ հավելված 2): Միաժամանակ իրականացվել է նաև որակական ցուցանիշների հավաքագրման և վերլուծության աշխատանքներ «Բիզնես Քոնսալթ» կազմակերպության կողմից[footnoteRef:2]: [2: «Ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի շրջանակներում ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված շահառուների հետ հարցման արդյունքների վերլուծություն, Բիզնես Քոնսալթ, Երևան 2017, 51 էջ։]

Ծրագրի ընթացիկ նպատակ է հանդիսանում պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնության միջոցով աղքատ ընտանիքներին աջակցելը, իսկ հեռանկարային նպատակ՝ անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելը, երկրում աղքատության հաղթահարմանը նպաստելը:

Ծրագրի մշտադիտարկման և գնահատման համար մշակված ցուցանիշների թվաքանակը ըստ ազդեցության ոլորտների ներկայացված է ստորև բերված աղյուսակում:

Հ/Հ

Ազդեցության ոլորտը

Ցուցանիշի թիվը

Որակական

Հավաքագրվել է

Քանակական

Հավաքագրվել է

1

Ծրագրի շահառուները

0

 

297

297

2

Ծրագրի շահառուների սոցիալական պայմանները

0

0

80

80

3

Ծրագրի շահառուների եկամտի աղբյուրները

0

0

145

130

4

Ծրագրի ֆինանսավորումը

0

0

31

3

5

Ծրագրի վարչարարությունը

9

9

55

51

6

Ծրագրի ազդուցությունը տնտեսության վրա` աղքատության կրճատման առումով

0

0

68

44

7

Շահառուների գոհունակույունը

32

32

 

 

 

Ընդամնեը

41

41

676

605

Ըստ էության ծրագրի մշտադիտարկման համար մշակված ցուցանիշների մոտ 90%-ը հաջողվել է հավաքագրել, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Միաժամանակ պետք է նկատել, որ առանձին ոլորտների մշտադիտարկման և գնահատման համար հավաքագրված բոլոր ցուցանիշները պարունակել են անհրաժեշտ տեղեկատվություն և օգտագործվել վերլուծությունների համար:

4.2.Ծրագրի շահառուները

Այս բաժնում հավաքագրված տեղեկատվությունը վկայում է, որ ԱԳՀ-ում հաշվառված (փաստագրված) ընտանիքների թվաքանակը դիտարկվող 2013-2016 թվականներին արձանագրել է նախ աճի, ապա ոչ էական նվազման միտում: Համաձայն պաշտոնական վիճակագրության, ՀՀ-ում ընտանիքների թվաքանակը նույնպես արձանագրել է նույն միտումները: Նշված ցուցանիշների համար հիմք ընդունելով գծային մոտարկման եղանակը կատարվել է հետագա 2017-2020 թվականների կանխատեսում, որոնց արդյունքները բերված են գծանկար 1-ում և 2-ում (այստեղ և հետագայում կատարված կանխատեսումները ենթադրում են իրավիճակի փոփոխության կանխատեսում, երբ արտանքին և ներքին բոլոր պայմանները մնան անփոփոխ):

Գծանկար 1. ՀՀ-ում ընտանիքների թվի փոփոխությունը, ընտանիք

Գծանկար 2. ԱԳՀ-ում հաշվառված ընտանիքների և ԸԿԲՈՒ նպաստի աջակցություն ստացող ընտանիքների թվաքանակի փոփոխությունը, ընտանիք

Ինչպես երևում է գծանկար 1-ից ընտանիքների թիվը փաստացի ժամանակահատվածում ունեցել է տարեկան միջինը 0․4% աճ, իսկ կանխատեսվող ժամանակահատվածում այդ աճը կազմել է 0․65%: Գծանկար 2-ից երևոմ է, որ ԱԳՀ-ում հաշվառված ընտանիքների թիվը արձանագրել է աճի ավելի ցածր տեմպեր` փաստացի ժամանակահատվածում 0․03%, իսկ կանխատեսվող ժամանակահատվածում` 0․37%:

ԸԿԲՈՒ նպաստի աջակցություն ստացող ընտանիքների թիվն ունեցել է աճի ավելի բարձր տեմպեր, քան ՀՀ-ում ընտանիքների և ԱԳՀ-ում հաշվառված ընտանիքների թիվը` արձանագրելով փաստացի ժամանակահատվածում տարեկան միջինը 0,72% և կանխատեսվող ժամանկահատվածում` 0,89% աճ: Որպես հետևանք աճել է նաև ԸԿԲՈՒ նպաստի աջակցություն ստացող ընտանիքների տեսակարար կշիռը ԱԳՀ-ում հաշվառված ընտանիքների թվաքանակի մեջ` փաստացի ժամանակահատվածի համար միջինը տարեկան 0,79%-ով, իսկ կանխատեսվող ժամանակահատվածում` 0,58%-ով: Ինչ վերաբերում է ԱԳՀ-ում հաշվառված ընտանիքների տեսակարար կշռին ՀՀ ընտանիքների թվաքանակում, ապա այստեղ էական աճ կամ նվազում չի արձանագրվել:

ԸԿԲՈՒ նպաստի աջակցություն ստացող ընտանիքների բաշխումը ըստ աջակցության տեսակների` ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և եռամսյակային հրատապ օգնության բերված է գծանկար 3-ում:

Գծանկար 3. Ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն ստացող ընտանիքների թիվը, ընտանիք

Ինչպես երևում է գծանկար 3-ից ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը փաստացի ժամանակահատվածում արձանագրել է տարեկան միջինը 0,66% աճ, իսկ կանխատեսվող ժամանակահատվածում` 0,86% աճ: Ըստ էության աջակցություն ստացող ընտանիքների թվաքանակի աճի հիմնական մասը պայմանավորված է ընտանեկան նպաստ ստացողների թվաքանակի աճով: Աճի տեմպերով առավել բարձր է սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը, որը փաստացի և կանխատեսվող ժամանակահտվածներում արձանագրել է տարեկան միջինը 1,25% աճ: Ի տարբերություն ա