СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018....

15
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS 1.1 (18) Общественные науки (теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2017

Transcript of СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018....

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

1.1 (18)

Общественные науки (теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2017

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

1.1 (18)

Հասարակական գիտություններ (աստվածաբանություն, արևելագիտություն,

պատմություն)

ԵՐԵՎԱՆ ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2017

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

բ.գ.թ., դոց. Ռ․ Մելքոնյան պ․գ․թ․, դոց․ Հ․ Քոչարյան բ․գ․թ․, դոց․ Վ․ Ոսկանյան պ.գ.թ., դոց. Մ․ Գաբրիելյան պ.գ.թ., դոց. Է․ Զոհրաբյան պ.գ.թ., դոց. Կ․ Գասպարյան պ.գ.թ., դոց. Ա․ Հովհաննիսյան պ.գ.թ. Ա․ Բալյան ա․գ․թ․ Ս․ Վարդանյան

к.ф.н., доц. Р. Мелконян к.и.н., доц. А. Кочарян к.ф.н., доц. В. Восканян к.и.н., доц. М. Габриелян к.и.н., доц. Э. Зограбян к.и.н., доц. К. Гаспарян к.и.н., доц. А. Ованисян к.и.н. А. Балян к.и.н. С. Варданян

Editorial Board

PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. H. Kocharyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD, Associate Prof. M. Gabrielyan PhD, Associate Prof. E. Zohrabyan PhD, Associate Prof. K. Gasparyan PhD, Associate Prof. A. Hovhannisyan PhD A. Balyan PhD M. Vardanyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94, Էլ. փոստ՝ [email protected] ԵՊՀ ՈՒԳԸ կայք՝ sss.ysu.am.

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

45

Շուշան Ազատյան ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, մագիստրանտ Գիտ. ղեկավար՝ բ. գ. թ., դոցենտ Վարդան Ոսկանյան

Էլ. փոստ՝ [email protected]

ԹԱԼԻՇԱԿԱՆ ՈՐՈՇ ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Յուրաքանչյուր լեզվի բառային կազմը որոշակի տարբերակումներ կարող է կրել աշխարհագրական տեսանկյունից՝ կապված տարբեր զբաղմունքների առկայության, կենցաղի, կյանքի ուրույն պայմանների և առհասարակ շրջա-պատող բնության առանձնահատկությունների հետ: Այս առումով թալիշերենի՝ իրանական լեզուներից մեկի բառապաշարում կարող են կարևոր լինել բուսա-կան աշխարհին վերաբերող բառապաշարը, մասնավորապես բուսանունները: Թալիշի կլիմայական յուրահատուկ պայմաններն իրենց հետքն են թողել բու-սական աշխարհի վրա. այնտեղ աճում է 150-ից ավելի բուսատեսակ, որոնց մեջ հանդիպում են նաև շատ էնդեմիկ տեսակներ: Բնությանն այդքան մոտ կանգնած և գյուղատնտեսությամբ զբաղվող թալիշների բառապաշարում բու-սանուններն իրենց հատուկ տեղն են զբաղեցնում, դրանում արտահայտված են նրանց մտածողությունը և աշխարհայացքը կյանքի նկատմամբ: Թալիշա-կան բուսանունների ցանկում երեք բարբառախմբերի (հյուսիսային, կենտրո-նական, հարավային) կտրվածքով հիմնականում կարելի է հանդիպել միևնույն բուսանվան հնչյունափոխված տարբերակների, սակայն քիչ չեն նաև այնպի-սիք, որոնք տարբեր բառերով են անվանվում: Այս երեք բարբառախմբերից ա-մենաշատը տարբերվում են թերևս հարավային բարբառի բուսանունները թե՛ հնչյունափոխության տեսանկյունից, թե՛ բառի փոփոխության, որը պայմանա-վորված է գրական պարսկերենի ազդեցությամբ:

Սույն հոդվածի շրջանակներում կներկայացվեն թալիշների աշխարհայաց-քին և թալիշական բնությանն ամենաբնորոշ և լեզվական տեսանկյունից հե-տաքրքրություն ներկայացնող բուսանունները:

Bərz1, burunj2, berz, berj3 ‒ բրինձ (oryza): Բառն առաջացել է միջին պարսկերեն brinj ձևից, որից փոխառյալ են բելուջերեն, օսերեն, սվաներեն brinj, վրացերեն brinji, քրդերեն birinj, թուրքերեն pirinj, բուլղարերեն pirinč, պարսկերենում տարածված է նաև gorenj4 տարբերակը, սողդերենում՝ ryz’kh, խոտանասակերենում՝ rrīysua-, փաշտոյում՝ wrīžī (հոգ.): Իրանական ձևերի

1 Amiri�n R., Guyeš-e T�leši, Tehran, 1384 Š/2005, s. 121. 2 Пирейко Л. А., Талышско-русский словарь, Москва, 1976, cтр. 40. 3 ‘Abdoli ‘A., Farhang-e tatbiγi-e T�leši-T�ti-�zari, Tehran, 1380 Š/2001, s. 144. 4 http://loghatnameh.org/dehkhodaworddetail-db016360fd9b459f87217ace5e36eb9d-fa.html

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

46

նախնականն է *vrinji-, որը նույնն է, ինչ վեդայական vrīhí-ն:5 Թալիշերենի բար-բառներում ամենաշատը տարածված է bərz ձևը, հյուսիսայինում հանդիպում է նաև burunj, իսկ հարավայինում՝ berz տարբերակը: Թալիշերենում ձայնավոր-ները առանձնանում են իրենց անկայունությամբ, ինչի հետևանքով էլ տարբեր բարբառներում դրանք հեշտությամբ հնչյունափոխվել են: Ճշգրիտ տեղեկու-թյուն չկա այն մասին, թե Մերձկասպյան շրջաններում և Իրանական սարա-հարթում երբ են ծանոթացել բրնձին: Ուտելի մշակաբույսերի ատլասում բրնձի քարտեզի հեղինակները առաջարկում են, որ մերձկասպյան շրջաններում բրինձն աճեցվել է Ք.ա. 4-րդ դարում6: 13-րդ դարի աղբյուրները հավաստում են, որ բրինձ աճում էր Ատրպատականում, Ֆարսում, Խուզեստանում, մերձ-կասպյան շրջաններում, որոնք մինչև հիմա էլ բրնձի արտարության հիմնական տարածքներն են: 1982 թ. Իրանի մշակելի հողատարածքների 2,5%-ն օգտա-գործվում էր բրնձի համար: Բրնձի դաշտերը կազմում են Գիլանի մշակելի հո-ղատարածքների մոտավորապես 52 %-ը, Մազանդարանում այն կազմում է 16 %, Ֆարսում 3 %, իսկ մնացած 1 %-ը՝ երկրի մնացյալ տարածքում: Բրնձի ար-տադրությունը կենտրոնացված է մերձկասպյան շրջաններում, որը 1982-ին տվել է երկրի ընդհանուր բերքի 85 %-ը: Միայն այս շրջաններն ունեն բավա-կանաչափ ջուր՝ շնորհիվ առատ տարեկան տեղումների և գետերի ու հոսքերի խիտ ցանցի: Գիլանում և Մազանդարանում բնական պայմանները այդքան էլ բարենպաստ չեն ցուրտ ձմեռային եղանակի պատճառով, իսկ գարնանն ու ամ-ռանը ջերմաստիճանը ցածր է բրնձի աճեցման համար, որը սահմանափակում է աճի սեզոնը մինչև մեկ անգամվա բերք տարվա մեջ: 1911 թ. Ռաբինոն և Լաֆոնտը նշում են, որ չնայած Գիլանի բրինձը ավելի լավն է, քան Մազանդա-րանինն ու Աստարաբադինը, բայց վերջին երկու շրջանները բրնձով են ապա-հովում Պարսկաստանի մայրաքաղաքը և կենտրոնը: Բրնձի մշակությունը, ինչ-պես շատ այլ գործունեություններ Գիլանում, ընդլայնվել է՝ ի պատասխան ռու-սական շուկայի պահանջարկի: 1874-1892 թթ. տարեկան Ռուսաստան էր ար-տահանվում 50000 տոննա բրինձ, որը 1915թ. հասնում է առավելագույնի՝ 90000 տոննա: Բրինձը տեղափոխվում էր Գիլանի բազմաթիվ կենտրոններով՝ Աստարա, Հասան Քիադեհ, Լանգառուդ, Ռուդսար, Անզալի: Իրանում բրնձի արտադրությունն աճել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. 1950 թ. այն կազմում էր 450000 տոննա, իսկ 1970-ականներին՝ միլիոնից ա-վելի:

Մերձկասպյան շրջաններում բրինձ աճեցնելու համար օգտագործվող հո-ղերը առանձնանում են շատ առումներով: Մինչև 1960 թ. փոքր մասնավոր տնտեսություններ շատ հազվադեպ կարելի էր գտնել Գիլանում և Մազանդա-

5 Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, h. Ա, Երևան, 1971, էջ 492-93: 6 Lombard M., L’Islam dans sa première grandeur (VIII-XI siècle Paris), 1971, p. 40.

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

47

րանում: 1960 թ. Գիլանի տնտեսությունների 83 և Մազանդարանի տնտեսու-թյունների 65 %-ը երեք հեկտարից ավելի չեն կազմում: Գիլանում ստանդարտ չափերի տնտեսությունը, որում աշխատում էր մի ընտանիք, 1,5-2 հեկտար էր: 1970-ականներին հողամասերը միավորելու համար ստեղծվել են գյուղացիա-կան ընկերություններ: 1976 թ. Գիլանում կային այդպիսի երկու ընկերություն-ներ, որոնք զբաղեցնում էին բրնձի դաշտերի 1%-ից պակաս տարածքներ7: Կանայք կատարում են առավել ծանր աշխատանքը՝ օգտագործելով տարրա-կան գործիքներ կամ ոչ մի գործիք ընդհանրապես: Նրանց աշխատավարձը նկատելիորեն ավելի բարձր էր, քան տղամարդկանցը, քանի որ կանանց աշ-խատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը ավելի բարձր էր, քան տղամարդկանցը: Կնոջ սոցիալական կարգավիճակը Գիլանում և Մա-զանդարանում, որը ավելի բարձր էր, քան Իրանում որևէ այլ տեղ, անկասկած, վճռորոշ էր բրնձի արտադրության մեջ: 19-րդ դարի կեսերից հիմնական գաղ-թերը տեղի էին ունենում այն ժամանակ, երբ բրնձի դաշտերը պետք է պատ-րաստվեին տնկելու համար: Ամեն ձմեռ մի քանի տասնյակ հազարավոր տղա-մարդիկ թողնում էին Արևելյան Ատրպատականի (մասնավորապես Արդաբի-լից և Խալխալից) իրենց գյուղերը և գալիս էին կասպյան ցածրավայրերի բրն-ձի տնտեսություններում խմբերով աշխատելու8: Մեր օրերում միգրացիաները նվազել են: Բացի գյուղատնտեսների կանանցից՝ աշխատանքի էին վերցվում նաև կանայք, որոնք գալիս էին հարևան քաղաքներից կամ կասպյան լեռների անասնապահական շրջաններից: 6-8 շաբաթվա պայմանագրով այս կանայք տղամարդկանց նման վարձվում էին՝ հողը հերկելու համար: Նրանց տրվում էր սենյակ, ուտելիք, ամրագրված քանակությամբ բրինձ, գումար, երբեմն նաև հագուստ՝ կեղտոտ հագուստը փոխելու համար: Հնձելու համար ավելի քիչ էր զգացվում դրսի աշխատուժի կարիքը, որովհետև տղամարդիկ ու կանայք աշ-խատում էին միասին: Բրնձի բերքի մի մասը վաճառվում էր: Բրնձի առևտրա-կանները իրենց հատուկ տեղն ունեին շաբաթական կազմակերպվող շուկանե-րում և քաղաքների խոշոր bāzār-ներում: Նրանք հաճախ մեծացնում էին շա-հույթը՝ գնելով բերքը մինչև բերքահավաքը: Թալիշների շրջանում բրնձի առա-վել տարածված տեսակներից են՝ hāšemi, sadri, tarom, hasani, xazar, neda, āγāyi, γariba, čimpā: Սովորաբար ṣadri-ն աճեցվել է Սեֆիդռուդի դելտայում, մինչդեռ čampā-ն և մյուս միջին չափի տեսակները աճեցվում են Մազանդարա-նում, Գորգանում, Թալիշում, որտեղ ջրամատակարարումը սահմանափակ է: Բրնձի դաշտերի (թալիշերեն bijur, bijār) նախապատրաստման աշխատանքնե-րը ընդգրկում են ձմեռվանից մինչև վաղ գարուն ընկած ժամանակահատվա-ծը, որի ընթացքում հողը 3 անգամ հերկվում է. առաջին անգամ, երբ թեթևակի

7 Bazin M., Le Tâlech, une région ethnique au nord de l’Iran, Paris, 1980, Vol. I, pp. 123-24, 138. 8 Bazin M., Le Tâlech, une région ethnique au nord de l’Iran, Paris, 1980, Vol. II, pp. 122-26.

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

48

հերկվում է եզով, երկրորդ անգամ, երբ հերկվում է բահովև երրորդ անգամ: Դրանից հետո տափանում են ցեխոտ հողը: Գարնան սկզբին բրնձի սերմերը խոնավեցնում են և դնում հատուկ պարկի կամ զամբյուղի մեջ, որպեսզի այն ծլի: Տնկման (nešā, թալիշերեն tumažor) աշխատանքները՝ առաջին փուլը, կա-տարում են կանայք: Երկրորդ փուլում կանայք նաև քաղհանում են (vijin) բրնձի դաշտերը, որը ավելի դժվար է, քան տնկելը և պետք է խորդադ ամսվա (մայի-սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ փուլը՝ բերքահավաքը, տե-ղի է ունենում հուլիսի վերջից մինչև նոյեմբերի սկիզբ: Բերքի հավաքումը (berenj-bini, թալիշերեն bičin) կատարում են տղամարդիկ, անհրաժեշտության դեպքում՝ նաև կանայք: Այնուհետև դրանցից խուրձ են կապում և չորացնում: Կասպյան շրջաններին բնորոշ է ծխեցնելով ավարտել չորացման գործընթացը: Ասում են, որ բրնձին լավ բույր է հաղորդում և եփելու ժամանակ պահպանում է բրնձի հատիկները իրար կպած: Բրինձը իրանցիների սննդակարգում մշտա-պես կարևոր տեղ է զբաղեցրել: Այն, որ մերձկասպյան շրջաններում բրինձը մարդկանց ավանդական սննդակարգի հիմնական մասն է կազմում, հաստատ-վում է դրանով պատրաստվող կերակրատեսակներով, օգտագործման հաճա-խականությամբ: Անեկդոտները ընդգծում են տարբերությունները մերձկաս-պյան շրջանում ապրող մարդկանց, որոնք բրինձ են ուտում և Իրանի մյուս շր-ջաններում ապրող մարդկանց, որոնք հաց են ուտում: Այնուամենայնիվ, հացի սպառումը ճաշի ժամանակ կասպյան շրջաններում տարածվել է միայն վեր-ջերս: Այս շրջաններում բրինձն ուտում են թե´ նախաճաշին, թե´ ճաշին, թե´ ը-նթրիքին, մանավանդ Թալիշում, որը ավելի քիչ է ազդվել քաղաքային սպառ-մանը բնորոշ օրինաչափություններից: Թալիշում չափահաս տղամարդը օրա-կան միջինում ուտում է մոտավորապես 1 կգ բրինձ: Ըստ Մոկադասիի և իբն Հաուկալի՝ բրինձը հիմնական կերակուր էր նաև Թաբարեստանում, Դեյլամում, Գիլանում: Բրնձի հացը (lākս) այսօր պատրաստում են Գիլանում, ինչպես նաև Քերմանշահում, Ղազվինում, Շիրազում: Սկսած Սեֆյան ժամանակաշրջանից՝ բրինձն Իրանում գլխավորապես երկու կերակրատեսակներում է կիրառվում՝ polow և čelow: Բրինձ պատրաստելու ամենապարզ և ամենաարագ ձևը kata-ն է` Գիլանի ավանդական բրնձով ուտեստը: Մի անգամ լվացած բրինձը ջրի մեջ մեկ ու կես անգամ եփում են անոթում: Երբ ջուրը կլանվում է, կարելի է ավե-լացնել զտած յուղը, աղը, և անոթը փակվում է մինչև բրնձի եփելը: Կարելի է ավելացնել նաև զաֆրան և մածուն: Kata-ն մեկ այլ տարբերակով էլ են պատ-րաստում, երբ բրինձը եփում են ոչ թե ջրով, այլ տոմատի սոուսով՝ ավելացնե-լով նաև կարտոֆիլ ու աղացած միս: Kata-ի վերին շերտը խրթխրթան է և փոքր-ինչ շագանակագույն: Kata-ն դանակով կտրում են ու մատներով գնդիկ-ներ պատրաստում: Նախաճաշին kata-ն մատուցում են մի քանի եղանակով. տաքացնում և թրջում են կաթի մեջ շիլայի պես, պատրաստում են բալով կամ

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

49

բերգամոտով, ինչպես նաև համեմում պանրով կամ սխտորով: Ճաշին և ընթ-րիքին այն ուտում են մսի, ձկան հետ: Բրինձը նաև օգտագործվում է տարբեր քաղցրավենիքներ պատրաստելու համար, որում մասնագիտացված են կաս-պյան շրջանի բնակիչները: Oրինակ՝ nān-e berenji («բրնձի հաց», որը պատ-րաստվում է ցորենի ու բրնձի ալյուրների խառնուրդով և համեմվում համե-մունքներով), fereni (բրնձով պատրաստված խմորը խառնում են մանրացված նուշի, շաքարավազի, զաֆրանի հետ), jukulku (խաղողի հյութի խառնուրդ ման-րացված ընկույզի, չամանի, ṣadri հետ), հalwā-ye ārd-e berenj (բրնձի ալյուրով, շաքարավազով, ջրով, զաֆրանով, վարդաջրով, հիլով)9: Երբ թալիշի տուն ինչ-որ մեկը հյուր է գնում, ապա տանտերը անպայման առաջինը առաջարկում է բրինձ եփել և հյուրասիրել՝ bәrz bәpatam? կամ bәrz bәnam?: Դաշտից նոր քա-ղած բրինձը լավ հոտ ունի, բայց լավ չի մեծանում, բայց հին բրինձը, որը վատ հոտ ունի, շատ է մեծանում: Թալիշները սիրում են համեմատել այս հին ու նոր բրինձը փորձառու և անփորձ մարդկանց հետ:

Bumariša10, bumaša11, gazar12, gazer, gazәr, yerkokü13 ‒ գազար (daucus): Թալիշերենի հյուսիսային և կենտրոնական բարբառներում հաճախ հանդիպում են bumariša կամ bumaša ձևերը, իսկ հարավային բարբառներում՝ gazar-ը: Bumariša-ն բարդ բառ է՝ կազմված bum «հող», a (կապակցող մաս-նիկ), riša «արմատ» բաղադրիչներից, իսկ bumaša-ն դրա կրճատ տարբերակն է (թալիշերենում բառամիջի r-ն անկայուն է): Պարսկերեն ձևն է՝ gazar (նաև zardak, havij), որից փոխառյալ են նաև արաբերեն jazar, ասորերեն gezārā, քր-դերեն gizir, գնչուերեն ġezer: Վերջինիս հետ Պասպատին համեմատում է սանսկրիտ garjara, հնդկական gajur, աֆղանական gazara, բոլորն էլ՝ «գազար» նշանակությամբ14: Ժամանակակից բուսաբանները Իրանում գազարի մի քանի տեսակ են առանձնացնում: Պարսան առանձնացնում է 8 տեսակ: Վայրի գա-զարի համար նա առանձնացնում է մի քանի տեղական անվանում. panir-vāš բառացի՝ «պանրի քաղցրահյութ» (Գիլանում), թյուրքական āq-bāš բառացի՝ «ս-պիտակ գլխով» (Խալխալում), ešak-zardakī բառացի՝ «շան գազար» (Բախտի-արիում): Վայրի տեսակներից մյուսն էլ կոչվում է šaqāqol, որը տարածված է Ա-տրպատականում, Քարաջում, Խուզեստանում, Մազանդարանում15: Գազարը վաղուց ի վեր աճել է իրանական տափաստաններում, և դրա անվանումը ամ-

9 http://www.iranicaonline.org/articles/berenj-rice 10 Пирейко Л. А., նշվ. աշխ., էջ 40: 11 Հեղինակի դաշտային աշխատանք: 12 Rafi‘i ‘A., Loqatn�me-ye t�leši, Rasht, 1388 Š /2009, s. 214. 13 Bazin M., Quelque échantillons des variations dialectales du tâleši, Studia Iranica 10, 1981, p. 274. 14 Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, h. Ա, Երևան, 1971, էջ 499: 15 Laufer B., Sino-Iranica, Chicago, 1919 (repr. Taipei, 1967), pp. 452-53.

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

50

բողջ երկրում նույն կերպ է ներկայացված՝ gezer, zardak (Բեհդինան), gazar (Դամավանդ), gezar, gozrak (Ֆարամարզան), gəzər, zərdək (գիլաներեն), gezer (Սաբզեվար), zerdak (Քուչան), gēzar (քրդերեն (Մահաբադ)), gezer (լաքերեն), zardak, bīḵ-zemīn բառացի՝ «հիմնային արմատ» (լուրերեն), zarda/ek (Մազան-դարան), zīrzamīnī բառացի՝ «ստորերկրյա» (Սարվեստան), gazar (հյուսիսային թաթերեն), havīja (հարավային թաթերեն): Գազարի մասին ամենավաղ հիշա-տակումը եղել է Աթեմա Շիրազիի Դիվանում: Բացի բազմաթիվ մեջբերումնե-րից՝ նա նաև նշում է դրա մի քանի կիրառությունների մասին (գազարով փլավ, գազարով հալվա): Գազարի խոհարարական օգտագործման մասին ամենա-շատ տեղեկությունները Սեֆյան ժամանակաշրջանից են: Ինչպես նշում է Հաջի Մոհամմադ Ալի Բավարչին իր Kār-nāma-ում, գազարն օգտագործվում էր ա-պուրի (āš-e ḥalīm) և 5 տեսակ փլավների (3-ը նշվում է անուններով՝ šīla-palāv, nargesī-palāv, qabūlī-palāv) մեջ:16 Այսօր, բացի այն, որ գազարը հում են ուտում, նաև օգտագործում են տարբեր տարածաշրջանային ճաշատեսակներում, օրի-նակ՝ Գիլանում պատրաստվող gəzər-(v)āvīj/-qūrmə-ն (ձվածեղի մի տեսակ): Ի-րանում մեծ տարածում ունի գազարով հյութը, որն առաջարկում են զովացու-ցիչ ըմպելիքների խանութներում և մայթերի կրպակներում17:

Zəməstoni (zəmsoni)18, zəməstuni, hinduna 19, xenduna20, xündina21, xindina, xondune22 ‒ ձմերուկ (citrullus), պարսկերեն hendevāne: Թալիշերեն՝ zәmәstoni (zәmsoni) հմմտ. թաթերեն zumustuni (կովկասյան պարսկերեն), հայերեն՝ ձմերուկ, վրացերեն՝ sazamtʰro, որոնց բոլորի արմատն էլ «ձմեռ» ի-մաստն ունի. թալիշերեն zәmәston (zәmson) և համապատասխանաբար zumustun, ձմեռ, zamtʰari: Սա ցույց է տալիս, որ թալիշները, թաթերը, հայերը, վրացիները, ապրելով միևնույն աշխարհագրական և մշակութային արեալում, պատմականորեն ունեցել են լեզվական շատ սերտ շփումներ: Մյուս կողմից էլ դա կարող է բացատրվել նրանով, որ ձմերուկը շատ ջրալի և զովացուցիչ բույս է: Հ. Աճառյանը հմմտ. նաև թուրքերեն qarpuz «ձմերուկ», որը ժողովրդական ստուգաբանությամբ մեկնվում է որպես թուրքերեն qar «ձյուն» + buz «սա-ռույց» բառերից23: Իրանցիների շրջանում ընդունված է ձմերուկն ուտել Յալ-դայի տոնին (ձմեռային գիշերահավասարի ժամանակ):

16 Afš�r I., Āšpazi-e dawra-ye ṣafawi: Matn-e do res�la az �n dawra, Tehran, 1360 Š./1981, pp. 66, 111-118. 17 http://www.iranicaonline.org/articles/carrot-the-taproot-of-daucus-l 18 Пирейко Л. А., նշվ. աշխ., էջ 107: 19 Հեղինակի դաշտային աշխատանք: 20 ‘Abdoli ‘A., նշվ. աշխ., էջ 188: 21 Rafi‘i ‘A., նշվ. աշխ., էջ 124: 22 Bazin M., նշվ. աշխ., էջ 274: 23 Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հ. Գ, Երևան, 1977, էջ 156-57:

Page 10: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

51

Γaysi24, šinālak25, širnālak26, zerdāyu, zardālu27 ‒ ծիրան (prunus armeniaca), պարսկերեն zardālu: Ծառի հայրենիքը Հայաստանն է: Ա. Աբդոլին իր բառարանում ծիրանի համար նշում է čaγāla28 բառը (հմմտ. հայերեն ցոգոլ՝ չհասած ծիրան): Šinālak (širnālak) բարդ բառը կազմված է երկու բաղադրիչից՝ šin «քաղցր» + ālak վերջածանցը, որը ցույց է տալիս ինչ-որ բանի շատ լինելը:

Sualif, su29 ‒ կոծուկ (heracleum): Վայրի տեսակն աճում է Իրանի խոնավ ալպյան մարգագետիններում և հարակից շրջաններում: Առանձնահատուկ ձևաբանական տեսքի պատճառով այն հասարակ մարդկանց կողմից անտես-վում է: Իրանում տարածված 5 տեսակները սովորաբար կոչում են մի անու-նով՝ ՝ golpar, գիլաներեն՝ kolpar կամ kulpar, մազանդարաներեն՝ kūla/ek, լուրե-րեն՝ karso, ադրբեջաներեն՝ bāldïrḡān: Թալիշերենի կենտրոնական բարբառնե-րում հանդիպում է sualif բարդ բառը, իսկ հարավայինում` su տարբերակը: Բույսի տեսակներից H. Rechingeri-ն Գիլանի, այդ թվում՝ նաև Թալիշի բարձ-րալեռների էնդեմիկներից է: H. persicum-ը, որը անգլերենում երբեմն անճշտո-րեն անվանում են «Persian marjoram» («պարսկական սուսամբար») Իրանի և հարավարևելյան Անատոլիայի էնդեմիկ տեսակներից է:30

Aluš31, alāš32, tə(i)nəγ33, tənək34, alәš, aloš, alduš35, γәzәl-goz36 ‒ հա-ճարենի (fagus), պարսկերեն՝ rāš: Այն աճում է Կասպից ծովի ափերի բարձրա-դիր անտառներում՝ Աստարայից Գորգան: Տարբեր աղբյուրներում հատկապես նշվում են Աստարան, Ասալեմից Ռաշթ, Կարգանռուդ և Թալիշի տարբեր շր-ջանները, Դորֆաք սարը, Մանջիլը, Ռամսարը, Թալարի դաշտը, Նուրը, Քոջու-րը և այլն: Հաճարենու փայտանյութն օգտագործվում է ավելի շատ, քան մյուս ծառերինը՝ դռների, պատուհանների, կահույքի, օրորոցների, արկղերի, բազ-րիքների, ֆերմերների գործիքների պատրաստման ժամանակ և այլն: Այն նաև արժեքավոր վառելափայտ է37: Հաճարենին սուրբ ծառ է թալիշների համար: Ն. Մառը նշում է կոնկրետ հաճարենիներ Ուլյա Շավեշ բարձունքի վրա, որոնց ե-

24 Пирейко Л. А., նշվ. աշխ., էջ 62: 25 Հեղինակի դաշտային աշխատանք: 26 Rafi‘i ‘A., նշվ. աշխ., էջ 183: 27 Bazin M., նշվ. աշխ., էջ 275: 28 ‘Abdoli ‘A., նշվ. աշխ., էջ 177: 29 Հեղինակի դաշտային աշխատանք: 30 http://www.iranicaonline.org/articles/golpar 31 Հեղինակի դաշտային աշխատանք: 32 ‘Abdoli ‘A., նշվ. աշխ., էջ 132: 33 Пирейко Л. А., նշվ. աշխ., էջ 215: 34 Миллер Б. В., Талышские тексты, Москва, 1930, стр. 255. 35 Bazin M., նշվ. աշխ., էջ 272: 36 http://www.loghatnaameh.org/dehkhodaworddetail-e092bcd5656d4496b200fed08c4bc5ce-fa.html 37 http://www.iranicaonline.org/articles/beech-fagus-l

Page 11: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

52

րկրպագում էին թալիշները:38 Թալիշերենի կենտրոնական, նաև հարավային բարբառներում մեծ մասամբ առկա են aluš, alāš, aloš տարբերակները: Ըստ ժողովրդական ստուգաբանության` առաջացել է ālօv՝ «բոց», «կրակ» բառից, քանի որ հաճարենու փայտը գնահատվում է որպես լավ վառելափայտ: Γәzәl-goz-ը հանդիպում է Աստարայի բարբառում և թյուրքերենից թարգմանաբար նշանակում է «կարմիր աչք»: Tə(i)nəγ, tənək ձևերն առկա են հյուսիսային բար-բառներում:

Le(y)na39, lan40, le41, urdu42, piza43 ‒ եղեգ (phrágmites), պարսկերեն՝ ney: Եղեգի տեսակներից են՝ kora leyna, օzolejna (եղեգի տեղական տեսակներ), lejna šaka (շաքարեղեգ), xuga piza (լճային եղեգի տեսակ, բառացի՝ խոզի ե-ղեգ): Le(y)na, urdu, piza տարբերակները հանդիպում են թալիշերենի հյուսի-սային բարբառներում, իսկ հարավային բարբառներում՝ lan, le: «Եղեգ» բառը կարելի է գտնել թալիշների մայրաքաղաք Լենքորան անվան մեջ՝ *lankar-ān = lan (թալիշերեն le(y)na) «եղեգ» + kar (թալիշերեն ka < հին իրանական *kata-) «-տուն» + ān (հին իրանական -āna)՝ տեղանուն ձևավորող ածանց:44

Nil45, səγ46, sex47, sәx, seγ48 ‒ zelkova hyrcana, zelkova crenata (дзельква): Այն հիրկանյան անտառներին ամենաբնորոշ ծառերից է, որը հան-դիպում է ցածր բարձրություն ունեցող մերձկասպյան անտառներում՝ Լենքո-րանի ցածրավայրից մինչև Գոլի Դաղ, որը ծովի մակարդակից 900 մետր է բարձր, ինչպես նաև կոլխիդյան անտառներում: Ազադը եվրոսիբիրյան տա-րածքի հիրկանյան բուսաբանական շրջանի էնդեմիկ բույսերից է: Ծառը պարս-կերեն և գիլաներեն կոչվում է āzād՝ «ազատ», Մազանդարանում և Գորգանում՝ azedār կամ azzār, Գոլի Դաղում՝ āqča āḡāj, թալիշերենի հյուսիսային բարբառ-ներում՝ nil, կենտրոնական և հարավային բարբառներում՝ səγ(x): Ազադը ունի ատամնավոր եզրերով և փափուկ տերևներ, ինչպես ծփիինը, բայց ավելի փոքր, որոնք հաճախ ծառայում են որպես անասնակեր: Այն երբեմն հենց այդ նպատակով պահում են այլ անտառային ծառերի հետ49: Որոշ ազադների բարձրությունը գերազանցում է 30 մետրը, իսկ տրամագիծը հասնում է մինչև 1,80 մետր: Դրանք պահպանվել են Գիլանի շատ արգելավայրերում և հաճախ 38 Марр Н. Я., Талыши, Петербург, 1922, стр. 6. 39 Пирейко Л. А., նշվ. աշխ., էջ 131: 40 Հեղինակի դաշտային աշխատանք: 41 Rafi‘i ‘A., նշվ. աշխ., էջ 228: 42 Пирейко Л. А., նշվ. աշխ., էջ 221: 43 Миллер Б. В., նշվ. աշխ., էջ 244: 44 Введение в историю и культуру талышского народа, Ереван, 2011, стр. 24. 45 Пирейко Л. А., նշվ. աշխ., էջ 152: 46 Հեղինակի դաշտային աշխատանք: 47 ‘Abdoli ‘A., նույն տեղում, էջ 213: 48 Bazin M., նշվ. աշխ., էջ 272: 49 Bazin M., Le Tâlech, une région ethnique au nord de l’Iran, Paris, 1980, vol. I, pp. 146-47.

Page 12: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

53

եղել են պաշտամունքի առարկա: Ազադն ունի բարձր որակի ծանր և կարծր փայտ: Գիլանի գյուղացիները դրանից պատրաստում են անթացուպ, որը կո-չում են čāṇčū, իսկ ատաղձագործներն այն համարում են լավագույն փայտա-նյութը: Թալիշների մոտ այն սուրբ ծառ է համարվում: Ն. Մառը նշում է Վերա-վուլա գյուղի մոտ աճող ազադների մասին, որոնք սուրբ էին:50

Kaškar, karafaliv, šabxosb51 ‒ լենքորանյան ալբիցիա, լենքորանյան ա-կացիա, մետաքսե ծառ (albizzia julibrissin), պարսկերեն՝ šabxosb: Թալիշական անտառի էնդեմիկներից է:

Ուշադրության են արժանի նաև կազմությամբ բարդ մի շարք թալիշական բուսանուններ.

šətlivāš52 ‒ մի դեղաբույս է, որի ցողունից կաթի նման սպիտակ նյութ է հոսում: Բարդ բառ է՝ կազմված vāš «խոտ» արմատով:

kunasujā53 ‒ թալիշական բուսանուն է՝ կազմված երկու բաղադրիչից՝ kuna «հետույք» + sujā «այրող»: Բույսն այսպես է կոչվել, որովհետև դրանով խփում էին երեխաների հետույքին, երբ անկարգ էին պահում իրենց:

kəlāliva54 ‒ մեծ տերևներով բույս է, որն աճում է լեռնային և ցուրտ վայրերում:

rəməjaliva55 ‒ դեղաբույս է, որն օգտակար է վերքերի կամ թարախների համար:

armaliva56 ‒ մշտադալար բույսի տեսակ: Վերջին երեքը կազմված են թալիշերեն liv «տերև» արմատով: Թալիշական որոշ բուսանուններում կարելի է նկատել կենդանիների ա-

նուններով արմատներ: Օրինակ` hāušāguš, avalik, xargušaliv57 ‒ Թալիշի արոտավայրերում աճող ծա-ղիկ: Hāušāguš-ը բարդ բառ է` կազմված երկու արմատից` hāuš «նա-պաստակ» + ā հոդակապ + guš «ականջ»: Xargušaliv-ը նույնպես բարդ բառ է` xarguš «նապաստակ» + a հոդակապ + liv «տերև»:

gajuju58 ‒ բարդ բառ է՝ ga «կով» + juju «ստինք»:

50 Марр Н. Я., նշվ. աշխ., էջ 6: 51 Bazin M., Quelque échantillons des variations dialectales du tâleši, Studia Iranica 10, 1981, p. 272. 52 Rafi‘i ‘A., նշվ. աշխ., էջ 181: 53 Հեղինակի դաշտային աշխատանք: 54 Rafi‘i ‘A., նշվ. աշխ., էջ 203: 55 Rafi‘i ‘A., նշվ. աշխ., էջ 151: 56 ‘Abdoli ‘A., նշվ. աշխ., էջ 177: 57 http://sfandiar91.blogfa.com/tag/%DA%AF%D9%84-%D9%87%D8%A7-%D9%88-%DA%AF%DB%8C%D8%A7%D9%87%D8%A7%D9%86-%D8%AA%D8%A7%D9%84%D8%B4 58 Հեղինակի դաշտային աշխատանք:

Page 13: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

54

ganzašāx59 ‒ բարդ բառ է՝ ganza «եղջերու» + šāx «պոզ», պարսկերեն šāx gavazn:

Բուսանուններ կարելի է հանդիպել մի շարք թալիշական արտահայտու-թյուններում, ասացվածքներում, ինչպես նաև հեքիաթներում: Բերենք մի քանի օրինակ.

tayf60, tiaf61, teref62, teraf63 ‒ բողկ (raphanus), պարսկերեն՝ torob: Թալիշ-ների շրջանում տարածված է հետևյալ արտահայտությունը՝ av eštān šešnay, nunday tayfa liva sa, բառացի՝ «Նա իրեն լվանում և դնում է բողկի տերևի վրա»: Դա ասում են այն մարդուն, ով ցանկանում է իրեն գովաբանել և ցույց տալ, որ ինքը լավագույնն է:

āmbur (māmbur)64, ambur, māmur, ānbur65 ‒ մամուռ (bryophyta), պարս-կերեն` xaze: Թալիշների շրջանում մի այսպիսի ասացվածք է տարածված՝ mori čә māmburi zahla baše, hežo čay lona-sa bebaše, բառացի՝ «Օձը զզվում է մա-մուռից, քանի որ այն միշտ իր բնի մոտ է աճում»: Դա ասում են տհաճ ու անե-րես մարդու մասին:

sənjə66, senjer67, pesle68, sәnji69 ‒ փշատ (elaeagnus), պարսկերեն senjed: Թալիշների մոտ հին ժամանակներում մի սովորություն կար, ըստ որի՝ փեսա-ցուները, որպես իրենց սիրո արտահայտություն, հարսին փշատ էին տանում: Բացի այդ՝ թալիշները մի այսպիսի արտահայտություն են օգտագործում՝ pesle әstane?, բառացի՝ «փշատ գնեցի՞ր»: Դա ասում են այն մարդուն, ով ինչ-որ ա-նարժեք բան է վերցնում70:

kang71, kangar72 ‒ կանկառ, արտիճուկ, պարսկերեն kangar: Երբ մարդն անվճար ուտում և գործ չի անում, ասում են՝ kangar haru langar rise, բառացի՝ «Կանկառը կերել է, խարիսխը գցել է»:

šəmšor73, kiš74 ‒ շիմշատ (buxus), պարսկերեն՝ šemšād: Թալիշների շրջա-նում տարածված է sine kiš kāre արտահայտությունը, որը նշանակում է չափից

59 http://www.taleshshenasi.blogfa.com/post-110.aspx 60 Пирейко Л. А., նշվ. աշխ., էջ 210: 61 Հեղինակի դաշտային աշխատանք: 62 ‘Abdoli ‘A., նշվ. աշխ., էջ 164: 63 Rafi‘i ‘A., նշվ. աշխ., էջ 84: 64 Пирейко Л. А., նույն տեղում, էջ 21: 65 ‘Abdoli ‘A., նշվ. աշխ., էջ 133: 66 Հեղինակի դաշտային աշխատանք: 67 ‘Abdoli ‘A., նշվ. աշխ., էջ 217: 68 Amiri�n R., նշվ. աշխ., էջ 140: 69 Rafi‘i ‘A., նշվ. աշխ., էջ 170: 70 Հեղինակի դաշտային աշխատանք: 71 ‘Abdoli ‘A., նշվ. աշխ., էջ 237: 72 Rafi‘i ‘A., նշվ. աշխ., էջ 199: 73 Пирейко Л. А., նշվ. աշխ., էջ 258:

Page 14: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

55

ավելի սեփական ջանքերը ներդնել: Բացի այդ` թալիշները մի հեքիաթ ունեն այն մասին, թե ինչպես է շիմշատը դարձել մշտադալար ծառ: Ըստ դրա՝ մի ան-գամ սբ. Խիդրը Զեմզեմ դրախտային աղբյուրից բերված ջուր է տալիս ագռա-վին և հրամայում լցնել այն մարդկանց գլխին, որպեսզի նրանք հավերժական կյանք ձեռք բերեն: Ագռավը վերցնում է ջուրը, թռչում և նստում է շիմշատի ծա-ռի վրա (այդ ժամանակ շիմշատի ծառը դեռ մշտադալար չէր): Ագռավը որոշում է ջուրն իր գլխին լցնել, բայց դա նրան չի հաջողվում: Ջուրը լցվում է շիմշատի վրա, որն այդ օրվանից դառնում է մշտադալար:75

Գրականություն

1. Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, h. Ա, Երևան, 1971: 2. Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հ. Գ, Երևան, 1977: 3. Введение в историю и культуру талышского народа, Ереван, 2011. 4. Марр Н. Я., Талыши, Петербург, 1922. 5. Миллер Б. В., Талышские тексты, Москва, 1930. 6. Пирейко Л. А., Талышско-русский словарь, Москва, 1976. 7. Талышские народные предания и сказки, Ереван, 2005. 8. Laufer B., Sino-Iranica, Chicago, 1919 (repr. Taipei, 1967). 9. Bazin M., Le Tâlech, une région ethnique au nord de l’Iran, Paris, 1980, vol. I. 10. Bazin M., Le Tâlech, une région ethnique au nord de l’Iran, Paris, 1980, vol.

II. 11. Bazin M., Quelque échantillons des variations dialectales du tâleši, Studia

Iranica 10, 1981. 12. Lombard M., L’Islam dans sa première grandeur (VIII-XI siècle Paris), 1971. 13. Afš�r I., �špazi-e dawra-ye �afawi: Matn-e do res�la az �n dawra, Tehran,

1360 Š./1981. 14. Amiri�n R., Guyeš-e T�leši, Tehran, 1384 Š/2005. 15. ‘Abdoli ‘A., Farhang-e tatbiγi-e T�leši-T�ti-�zari, Tehran, 1380 Š/2001. 16. Rafi‘i ‘A., Loqatn�me-ye t�leši, Rasht, 1388 Š /2009. 17. http://www.iranicaonline.org/ 18. http://www.loghatnaameh.org 19. http://sfandiar91.blogfa.com 20. http://www.taleshshenasi.blogfa.com

74 ‘Abdoli ‘A., նշվ. աշխ., էջ 242: 75 Талышские народные предания и сказки, Ереван, 2005, стр. 20.

Page 15: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ - ysu.am18)_2017, pp. 45-56.pdf · 2018. 2. 22. · սի 21-հունիսի 20) մեջ 2 անգամ կատարել: Երրորդ

56

Շուշան Ազատյան

ԹԱԼԻՇԱԿԱՆ ՈՐՈՇ ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բանալի բառեր` թալիշերեն, բուսանուններ, թալիշական բարբառներ, թալիշական ասացվածքներ

Ամփոփում

Հոդվածում քննության առարկա են դարձել իրանական լեզուներից մեկի՝ թալիշերենի մի շարք բուսանուններ, որոնք լեզվական տեսանկյունից ուշագրավ են և առավել բնորոշ են թալիշական բնությանը: Թեման ավելի կարևոր է դարձնում այն համգամանքը, որ թալիշական բուսական աշխարհում հանդիպում են նաև էնդեմիկ բուսատեսակներ, ուստի այդ բուսանունները շատ դեպքերում կարող են չունենալ պարսկերեն համարժեքներ: Թալիշերենում բուսանուններով կան հետաքրքիր արտահայտություններ, ասացվածքներ և պատմություններ, որոնցում արտահայտված է նրանց մտածողությունը, աշխարհայացքը և բնությանը մոտ լինելու հանգամանքը:

Шушан Азатян

О НЕКОТОРЫХ ФИТОНИМАХ В ТАЛЫШСКОМ ЯЗЫКЕ

Ключевые слова: талышский язык, фитоним, талышские диалекты, талышские поговорки

Аннотация В статье изучаются некоторые фитонимы в талышском языке, которые вызывают ин-

терес с точки зрения лингвистики. Данная тема привлекает внимание ученых еще и пото-му, что в талышской природе часто встречаются эндемики, названия которых во многих случаях не имеют эквивалентов в персидском языке. В статье также изучаются сохра-нившиеся в талышском языке фразеологизмы, поговорки и рассказы как носители талышской культуры, содержащие в себе компонент рассматриваемых нами фитонимов.

Shushan Azatyan

ON THE NAMES OF SOME PLANTS IN TALISH

Key words: Talish language, plant names, Talysh dialects, Talysh sayings

Summary

The article covers a study of some plant names in the Talysh language (one of the Iranian languages) that are most typical of Talysh nature and are of particular interest from the linguistic viewpoint. The topic generates interest because there are also some endemic species in the flora of Talysh, and thus in many cases these plant names may have no equivalent in Persian. The Talysh language is rich in remarkable phrases, sayings and stories with these plant names, which express the Talysh cultural mentality, world outlook and the closeness to nature.