Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ...

30
Արտակ Հովհաննիսյան <<Web Պիկապ>> Պրակտիկ թրեյնինգ տղամարդկանց համար

Transcript of Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ...

Page 1: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

Արտակ Հովհաննիսյան <<Web Պիկապ>>

Պրակտիկ թրեյնինգ տղամարդկանց համար

Page 2: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

Հեղինակի կողմից Հարգելի ընթերցող, գիրքը, որը դու այժմ ընթերցում ես կարող է ամբողջությամբ փոխել քո պատկերացումները ինտերնետ ծանոթությունների մասին: Այն կօգնի նոր մոտեցում ցույց տալ ինտերնետ ծանոթություններին, ամբողջությամբ տարբերվել ինտերնետում աղջիկների հետ ծանոթանալ փորձող տղաների բազմահազարանոց բանակից: Ու ոչ միայն տարբերվել, այլ նաև լինել 100 անգամ առավել հմայիչ աղջիկների համար, քան միջին ստատիստիկ հայ տղամարդը: Այս գրքից կարող եք ստանալ վեբ ծանոթությունների համար կարևոր այնպիսի գիտելիքներ , ինչպիսիք են` ինչպե՞ս ամբոխի մեջ գտնել աղջիկների, ովքեր պատրաստ են ծանոթության, ինչպե՞ս սկսել ծանոթությունը ինետում, ինչի՞ց խոսել, որպեսզի գրավեք աղջկան, ինչպե՞ս տարբերվել գորշ մասայից, ինչպե՞ս ստեղծեք կամ կազմեք ձեր պրոֆիլն ու անկետան, որպեսզի այն աննկատ չմնա, ինչպիսի՞ն պետք է լինի ձեր վերաբերմունքը այն աղջկա նկատմամբ,որի հետ ծանոթացել եք ինտերնետով, որպեսզի հարաբերությունները չմնան ինտերնետի սահմաններում և դուրս գան ռեալ կյանք, ի՞նչ անեք, որպեսզի իրավիճակը կառավարեք դուք, ինչպե՞ս ռապորտ հաստատեք աղջկա հետ, ինչպե՞ս արագ վերցնեք հեռախոսի համարը և հրավիրեք ժամադրության: Մի խոսքով այն ամենը ինչը կարևոր է: Գիրքը ունի միայն մեկ թերություն: Այն խմբագրված չի և ընթերցանության ընթացքում կարող եք հանդիպել որոշ կետադրական կամ շարահյուսական սխալների: Ում որ դա դուր չի գա կարող է օգնել ինձ խմբագրության հարցում: Կարող է խմբագրել այն և ուղարկել գրքի վերջում նշված email-ին;) Շնորհակալ կլինեմ:

Page 3: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Ինտերնետը և հատկապես սոցիալական կայքերը այսօր իրենց բազմազանությամբ շատ քիչ են տարբերվում ռեալ, առօրյա կյանքից: Շատերը իրենց ժամանակի մեծ մասը ապրում են ինետում և, առավելապես, տարբեր սոցիալական կայքերում, հատկապես, ծանոթության կայքերում կամ ադնակլասնիկում, որը բացի իր հիմնական ֆունկցիայից կատարում է նաև ծանոթության կայքի ֆունկցիա: Այնպես է ստացվել, որ երբ այսօր մեկի հետ խոսում ես ծանոթություններից հակառակ սեռի հետ` առաջինը մտքին երևի կլասնիկն է գալիս, հետո նոր մնացած միջոցները: Որոշ չափով սա ունի իր վատ կողմերը: Օրինակ` նորմալ, մարդկային շփումն ընկնում է երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ աղջիկը ամաչում են կամ հարմարավետ չեն զգում իրենց կամ կան ինչ-որ վախերն , որոնք խանգարում են , ռեալում մոտենալ հակառակ սեռի որևէ ներկայացուցչի, ով նրանց դուր է եկել և ծանոթություն հաստատեն նրա հետ: Եվ այստեղ ինտերնետը սկսում է խաղալ փրկչի դերը: Ու այդպիսիները շատ-շատ են: Եվ այնպես է ստացվում, որ վեբ ծանոթությունները շատերի համար առավել հարմարավետ են, քան ռեալ ծանոթությունները: Այստեղ պետք չի շուտ կողմնորոշվել ինչ ասել, չկա այն թեթև լարվածությունը, որն առաջանում է ծանոթության պահին, երկու կողմն էլ ավելի ազատ են, փողոցի կամ բարի կեսը աչքերը չռած հետաքրքրված հայացքով չի նայում, որ տեսնի աղջիկը կծանոթանա, թե` ոչ: Լինում է չէ՞, որ մոտենում ես փողոցում կանգնած ինչ-որ աղջկա ու մեկ էլ հանկարծ փողոցի կեսը էնպեսա նայում, որ քեզ թվում է ուր որ է կսկսեն խաղադրույքներ անել: Կծանոթանա- Չի ծանոթանա: Ու այդ ամեն ինչը հաճախ շփոթմունքի մեջ է գցում շատ տղաների: Անգամ այդքան ոչ տղաներին, որքան աղջիկներին, քանի որ աղջիկների համար շատ կարևոր է, թե ինչպիսին են իրենք կողքից նայողի աչքերում: Ու այդ հայացքների ճնշման տակ, հենց այդտեղ, փլուզվում է ինչ-որ մեկի երջանիկ ապագան, միգուցե: Վեբ ծանոթությունները հարմար են նաև այն տղաների համար, ովքեր ընդհանուր առմամբ վատ չեն կարողանում լեզու գտնել աղջիկների հետ, սակայն, ինչ վերաբերվում է առաջին քայլին, նրանք ուղղակի չգիտեն ինչից սկսեն: Դրա համար էլ ծանոթության կայքերում հաճախ կարելի է տեսնել տղաների, որ նորմալ արտաքին ունեն, շատ սիրուն կարողանում են խոսել, հետաքրքրել ու դուր գալ աղջիկներին, սակայն նստած չատ են անում: Նույնը աղջիկների մասին կարելի է ասել: Ինչպես տեսնում ենք, ինտերնետային ծանոթությունները այդքան էլ միայն վատ կողմերով չեն օժտված: Ինտերնետային ծանոթությունների հետ կապված , ավելի ճիշտ` <<Ինչպե՞ս սկսել ծանոթությունը ինետում>> հարցի հետ հատ կապված շատ կարծիքների կարելի է հանդիպել` հատկապես ամեն տեսակ ֆորումներում: Պիկապին նվիրված կայքերում էլ քիչ չի այս մասին գրված: Ու կարծիքներն այնքան շատ են, որ սկսում ես խճճվել: Վերջը ճիշտը ո՞րն է: Ֆորումներում մեկը խորհուրդ է տալիս սկսել ուղղակի <<Բարևից>>, մյուսը <<նկարը մեկ գնահատելուց>>, երրորդը <<ստատուսին կոմենտ գրելուց>> և այլն: Այս ամենը իհարկե որոշ չափով գործում է, գործում է ոմանց հետ ու շատ քչերի հետ: Բացի այդ էլ, որոշ կոնկրետ մեթոդները կարճ ժամանակ անց կորցնում են իրենց յուրահատկությունը, դառնում են շաբլոն

Page 4: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

տարբերակներ, ու երբ նման շաբլոն տարբերակով փորձում եք ծանոթանալ աղջկա հետ` ուղղակի նրա աչքերում երևում եք հերթականը այն հարյուրավոր տղաներից, որ գրում են նրան: Իսկ մեր նպատակն է, ոչ թե օգտագործել տարբերակներ, որ երբեմն են գործում, որ հնանում են, այլ տարբերակներ, որ գործում են հնարավորինս շատ աղջիկների դեպքում և միշտ էլ կարելի է կիրառել: Ասեմ, որ ունիվերսալ տարբերակներ չկան: Տարբերակներ, որ այ հենց 10-ից 10-ը արձագանքում են, չկան: Բայց կան տարբերակներ, որ հնարավորություն են տալիս, մաքսիմում նվազեցնել անհաջողության հանդիպելու ռիսկը: Հենց այդ տարբերակների մասին էլ ուզում եմ խոսել, որպեսզի այնպես չստացվի, որ հանկարծ ինետում հանդիպեք ձեր երազների աղջկան նման աղջիկ ու հանկարծ գրելուց հետո պարզվի, որ ինքը այն հարյուրից մեկը չէր, որը արձագանքում էր <<Բարև Ձեզ, կարելի՞ է ծանոթանալ>> արտահայտությանը: Ընդհանրապես վեբ ծանոթությունները կարելի է համեմատել օրինակ` բիզնեսի հետ: Այստեղ Դուք հանդես եք գալիս որպես ինչ-որ ապրանք, որը պետք է ներկայացնել գնորդին և ներկայացնել այնպես, որ նա ցանկանա այն գնել` ինչ գնով էլ, որ լինի: Այսինքն, այսպես ասած, սկզբից վաճառում եք Ձեզ, հետո նոր հարաբերությունները ձեր հետ, սեքս ձեր հետ, ամուսնություն ու երկար տարիների կյանք Ձեր հետ և այլն: Այս տեսանկյունից ելնելով` եկեք նայենք, թե ինչն է բնորոշ մեր հասարակությանը: Ինչպես մեր, այնպես էլ ընդհանրապես սպառող յուրաքանչյուր հասարակության բնորոշ է, որ մարդիկ ինչ-որ բան գնելիս շատ քիչ են նայում տվյալ ապրանքի տեխնիկական հատկանիշներին և որակին: Նրանց ավելի շատ հետաքրքրում է ապրանքի տեսքը, փոթեթավորումը, բրենդը, ինչ հեղինակություն է այդ ապրանքը վայելում հասարակության մեջ(մենք արդեն ունենք 1.000.000 բաժանորդ) և այլն: Օրինակ` շուկայից կարելի է գնել որևէ ժամացույց, որը կունենա հոյակապ տեսք, բարեխղճորեն կծառայի քեզ երկար ժամանակ, հետ ու առաջ չի ընկնի ու այդ ամենի համար կվճարես միջինը 5.000 դրամ: Սակայն կան գեղեցիկ սարքված խանությներ, ինչ-որ բրենդի անուն ճակատին խփած և այդտեղ այդ նույն տիպի ժամացույցը քեզ կվաճառեն 25.000 դրամով: Ու մարդկանց մեծ մասը պատրաստ է 5 անգամ ավել աշխատել և 5 անգամ ավել վճարել, որպեսզի գլուխ գովա, թե ինքը ինչ բրենդի ժամացույց է կապում, ստանա կողքինների հավանությունը: Իսկ բրենդը դա առաջին հերթին հենց փաթեթավորումն է: Օրինակ` եթե այդ ժամացույցը վաճառվեր շուկայում, ինչ-որ պապիկի մոտ, բրենդից բան չէր մնա: Բրենդը իրենից շքեղություն չէր ներկայացնի: Գրեթե նույնը նաև հարաբերությունների սկզբնական էտապներում է և հատկապես ինտերնետային ծանոթություններում: Մենք դեռ կանդրադառնանք նրան, թե ինչպես ստեղծեք լավ փաթեթավորում, իսկ մինչ այդ ուզում եմ անդրադառնանք բիզնես ստրատեգիայի մյուս կարևոր առանձնահատկությանը` մրցակիցների և շուկայի ուսումնասիրմանը:

Page 5: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ՄՐՑԱԿԻՑՆԵՐ, ՇՈՒԿԱ, ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔ-ԱՌԱՋԱՐԿ

Մրցակիցների ուսումնասիրման համար խորհուրդ կտամ ժամանակավոր որևէ աղջկա անկետա սարքել այն կայքում, որտեղ ցանկանում եք ծանոթանալ, և հետևել, թե ինչ են գրում Ձեզ մյուս տղաները: Նրանք ովքեր գրում են Ձեզ դրանք Ձեր մրցակիցներն են և Ձեզ զուգահեռ գրելու են աղջիկներին: Այս մեթոդով Դուք կարող եք արագ պարզել, թե ինչ ապրանք կա շուկայում և դրա փոխարեն առաջարկել ավելի լավը: Ասեմ որ, չնայած նրան, որ այդ շուկայում արդեն լճացում է նկատվում, այնուամենայնիվ, շատ քչերն են, որ որակյալ ապրանք են առաջարկում: Այնպես որ, մեծ սպասումներ չարժի ունենալ: Սարքեք անկետան ու ինքներդ կհամոզվեք, որ 100-ից մեկ կամ երկուսն են, որ իրոք նորմալ ինչ-որ բան են գրում, ինչը կարար աղջիկների մոտ ցանկություն առաջացնել ծանոթանալ նրանց հետ: Տղաների և տղամարդկանց ծանրակշիռ մեծամասնությունը այնպիսին են, որ նրանց հետ մի երկու բառ խոսելուց հետո ձեր տանը եղած բութ գործիքները սկսելու են գիտությունների դոկտոր պրոֆեսորներ թվալ :Սա նաև թույլ կտա, հետագայում աղջիկներին գրելուց Ձեր մրցակիցներից ավելի բարձր մակարդակի վրա գտնվել, ինչպես նաև զգալ, թե ինչպիսին եք Դուք երևում աղջկա աչքերում, երբ ինչ-որ բան եք պատրաստվում գրել նրան: Այստեղ կարելի է նաև գրագողությամբ զբաղվել: Ենթադրենք մեկը ինչ-որ հետաքրքիր բան գրեց: Կարող եք գողանալ նրանից դա և հետագայում ինքներդ օգտագործել: Այն բանից հետո, երբ ուսումնասիրեցիք և իմացաք, թե ինչ ապրանք կա շուկայում, անհրաժեշտ է այդ ապրանքից ավելի լավ ապրանք առաջարկել սպառողին` անպայման գեղեցիկ փաթեթավորված:

Page 6: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Եթե փաթեթավորումը լավն եղավ, դուք աննկատ չեք մնա: Իսկ փաթեթավորումը սկսվում է առաջին հերթին նկարից, ապա անկետայից(կլասնիկում` ստատուսից(հայ.- տողատակ)): Նկար 1. Իրականում նկարը դա ձեր այցեքարտն է, առաջին տպավորությունն է, որ պետք է թողնեք աղջկա մոտ: Նկարը, և ոչ թե առաջին արտահայտությունը, ինչպես պնդում են ֆորումներում <գիտակները>: Գրեթե միշտ, երբ աղջկան ինչ-որ մեկը գրում է, նա առաջին հերթին նայում է, թե ով է իրեն գրել: Այնպես որ, եթե դուք ունեք անշուք և անհրապույր նկար, ապա ընդհանուր առմամբ ոչ մի նշանակություն չունի ինչ եք գրում: Միևնույն է, շատ քիչ է հավանականությունը, որ ձեզ կպատասխանեն: Անգամ եթե այնպիսի բան եք գրել, որը հետաքրքրել է աղջկան ու նա պատասխանել է Ձեր նամակին, միևնույնէ, շատ քիչ է հավանականությունը, որ նա Ձեր հետ կհանդիպի, եթե Ձեր նկարը, արտաքին տեսքն ու փաթեթավորումը նրան դուր չեկավ: Դուք այդպես էլ մնալու եք որպես հետաքրքիր զրուցակից, որի հետ նա խոսում է ինտերնետում: Մի’ մոռացեք, որ դիմավորում են հագուստով, ճանապարհում խելքով, և երկրորդ անգամ հնարավորություն չեք ունենա թողնելու առաջին տպավորությունը: 2. Ցանկալի է որպեսզի լինի ոչ թե մեկ նկար այլ 3 կամ 4 և բոլորը ոչ թե նույն տիպի նկարներ` նույն շորերով, նույն տեղում, նույն ֆոնի վրա, միայն մի դեպքում աջ ձեռքը գլխի տակ, մյուսում` ձախ, այլ տարբեր շորերով, տարբեր տեղեր, տարբեր ֆոների վրա: Սա ցույց կտա աղջիկներին, որ Դուք միօրինակ և ձանձրալի մարդ չեք, Դուք տարբեր եք: 3. Եթե չկան լավ շորեր, ցանկալի է մի փոքր ծախս կատարել և նորմալ շորեր գնել: Հագուստի ոճի հետ կապված ընդհանուր դրույթներ կարող եք նայել այստեղ http://bc-life.info/stile1.html : 4. Շատ ցանկալի է, որպեսզի նկարները լինեն պրոֆեսիոնալ կամ գոնե դրան մոտ: Ժամանակակից աղջիկների պատկերացումները գեղեցիկի մասին ձևավորվում է հիմնականում մասմեդիայից մատուցված կերպարների հիման վրա: Այնպես որ, եթե ուզում եք արագ հասնել արդյունքի, մի ափսոսացեք մի քանի հազար դրամը ֆոտոսեսիա անցնելու համար: Եթե ամսագրում կամ ինտերնետում ինչ-որ կինոյի տղու նկար եք տեսել, որը ձեզ շատ է դուր եկել, կարող եք այդ նկարը հետներդ վերցնել, ցույց տալ լուսանկարչին ու ասել, որ այդպիսի նկար եք ուզում: 5. Ցանկալի է որ նկարի վրա լինեք միայն դուք: Եթե հիմա ինտերնետում դրած նկարներ ունեք, որի վրա մի 83 հոգով իրար վզի փաթաթված ձեր շենքի դիմացը կանգնած եք, վերևում էլ գրել եք. <<Լավ ախպերներով>> կամ <<Ես, կյաժը,ճուտը մեկ էլ մեր չոփուռը>> , ապա լավ կլինի հենց հիմա ջնջեք այդ նկարները: Ձեր լավ ախպերներն ու Ձեր չոփուռը ոչ մի աղջկա չեն հետաքրքրում: Բացի այդ էլ,մի քիչ անհասկանալի է, դո՞ւ ես ծանոթանում աղջկա հետ, թե՞ դուք` տղերքով եք ծանոթանում: Քո համա՞ր ես աղջիկ ման գալիս, դո՞ւ ես հետը ընկերություն անելու, թե դուք` երեքով եք ընկերություն անելու` դու, չոփուռը, մեկ էլ ինքը: ) 6. Եթե կա նկար, որի վրա լավ ես դուրս եկել, սակայն մի քանի հոգով եք և որոշել ես մոնտաժել այդ նկարը, ուշադիր եղի, որպեսզի ոչ մեկի ձեռքի մի մասը չմնա ուսիդ,

Page 7: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

հատակապես, եթե դա աղջկա ձեռք է: 7. Մի նկարվեք նաև մեքենաների ֆոնի վրա: Հավատացե’ք, դա աղջիկների մոտ միայն թեթև ծիծաղ է առաջացնում, հատկապես եթե դուք 18-20 տարեկան երիտասարդ եք, ու մեկ էլ ինչ-որ 600-ի մոտ նկարվել եք , ու դեռ ավելի ահավոր, եթե վերևում գրել եք “մաշնես ու ես”: Անբնականությունը միանգամից զգացվում է: Երբ 600-ի մոտ նկարվում է 40-45 տարեկան պրիստիժոտ հագնված ինչ-որ ձյաձկա, դա բնական է նայվում, բայց երիտասարդների դեպքում առաջին կարծիքը, որ առաջանում է այդ նկարի հետ կապված` փողոցում անկապ մեքենա է տեսել ու կողքը նկարվել: Անիմաստ պոնտեր անելու կարիք ամենևին էլ չկա, եթե մեքենա չունեք, պետք էլ չի ձևացնել իբր ունեք: Պատահում է որ տղաները անիմաստ գլուխ են գովում, անկապ նկարներով պոնտեր են անում կամ անկետաներում փորձում են որքան հնարավոր է ճոխ երևալ, սակայն գնում են ժամադրության ու աղջիկը տեսնում է, որ իր առջև ամենևին էլ այն մարդը չէ, ում հետ նա մի շաբաթ կամ մի ամիս խոսում էր: Գերմարդու փոխարեն նրա առջև կանգնած է հասարակ տղա: Ու բնականաբար հենց ժամադրության սկզբից մտածելու է ոնց ցրի ձեզ: Ամենևին էլ ոչ նրա համար, որ դուք սովորական տղա եք, իսկ նա շահամոլի մեկը, ինչպես շատերը կարող են մտածել, այլ նրա համար, որ դուք ամենևին էլ այն չեք ներկայանում ինչ կաք, անկեղծ չեք, անբնական եք: Ու դա հետ է պահելու աղջկան: Անգամ եթե իրոք այն 600-ը ձեր սեփականությունն է ու դուք 13 տարեկանից աշխատել ու փող եք հավաքել, որ այդ մեքենան գնեք, կարիք չկա ամբողջ աշխարհին հայտարարել դրա մասին: Համեստությունը գեղեցկացնում է մարդուն: 8. Իրականում ամենալավ նկարները ստացվում են բնության գրկում, այգում կամ ուղղակի փողոցում: Տանն էլ վատ չի, եթե մայկա տռուսիկով չեք: 9. Ի դեպ, եթե մկանոտ մարմին չունեք կարիք չկա բաց մարմնով նկարվել: Իսկ եթե սպորտային ակումբներ եք հաճախում, այդ ակումբների նկարները նույնպես անհրաժեշտ չեն: 10. Տանը եղած ամբողջ ոսկեղենն էլ անհրաժեշտ չի, որ լցնեք վրաներդ նոր նկարվեք: 11. Նկարվելուց պետք չի ալֆա որձի դիրք ընդունել` ջղայնացած դեմքով: 12. Պպզած նկարներն էլ ջնջեք ձեր արխիվից: Թե չէ պատահում է, ինչ-որ չոլում, ինչ-որ բլուրի վրա պպզած նկարվում են, վերևն էլ գրում են “կայֆերով”: Ու հետո սկսում են գրել աղջիկներին: Իսկ հետո զարմանում են, թե ինչո՞ւ աղջիկները չեն պատասխանում: Շատ պարզ պատճառով. աղջկան միանգամից պարզ է դառնում, թե դուք ինչ կայֆեր եք նրան առաջարկում: Նման կայֆերը երկրագնդի վրա գրեթե ոչ մի աղջկա հետաքրքիր չեն: Այնպես որ, նկարվեք մարդավարի դիրքերով, համեստ, թեթև ժպիտը դեմքներիդ: 13. Լավ կլինի, որ բացի այն նկարները, որ դրել եք կայքում, մի քանի հատ էլ պահեստում լավ նկարներ ունենաք, որովհետև հաճախ է պատահում, որ սկսում ես խոսալ աղջկա հետ ու որոշ ժամանակ անց աղջիկը խնդրում է մի քանի հատ էլ քո նկարներից ուղարկես նրան: 14. Նկարների հետ կապված գոյություն ունի ևս մեկ նրբություն: Կախված նրանից, թե նկարներում ինչ ոճ ունեք, համապատասխան դրան էլ նույն ոճի աղջիկներ են ձեզ պատասխանելու: Եթե որոշել եք ակումբային ոճի, գլամուր աղջիկներ հետ ծանոթանալ, ապա պետք է ձեր նկարները համապատասխանեն այդ ոճին, դուք այդ նկարում պետք է գլամուր տեսք ունենաք: Եթե որոշել եք համեմատաբար ավելի հասարակ աղջիկների հետ ծանոթանալ , ապա պետք է ունենաք համեմատաբար ավելի հասարակ տեսք նկարում:

Page 8: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

Եթե դուք հասարակ տեսք և ոճ ունեք, ապա դժվար Ձեզ պատասխանեն <լյուքսուսային> աղջիկները, քանի որ այդպիսի աղջիկը ցանկանում է, որ իր կողքի տղամարդն էլ <լյուքսուսային> լինի:

Անկետա ծանոթության կայքի համար

Սրա մասին երևի շատ բան չկա ասելու: Աղջիկները հիմնականում առաջին հերթին նայում են նկարներին: Հետո, երբ արդեն սկսել եք խոսել, ընթացքում կարող է մտնել և աչքի տակով անց կացնել Ձեր անկետան: Երևի բոլորդ էլ տեղյակ եք ծանոթության կայքերում եղած անկետաների բաժիններից: Սրանք կամ գոնե դրանց մի մասը պետք է լրացնել, թեկուզ հենց նրա համար, որ աղջկա մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե նա ռոբոտի հետ է զրուցում: Պետք է լրացնել գրագետ,աշխատեք տառասխալներ թույլ չտալ, լինել հակիրճ և կոնկրետ: Երկար տեքստերը ոչ ոք չի կարդալու: Փորձենք դիտարկել բաժիններից ամենակարևորները, և նայենք, թե ինչ կարել է այդտեղ գրել: Այսպես. О себе – Երկար տեքստեր, պոնտեր և այլ զրթուզիբիլ անհրաժեշտ չէ: Մի քանի բառով կարող եք ներկայացնել Ձեզ, սակայն, ոչ թե այսպես. <<Արամ Հակոբյան, Երևան, 1987թ., ԵՊՀ ուսանող>>,- այլ Ձեր նախասիրությունների մասին, Ձեր սիրած որև է խոսքը, որը կարտահայտի ձեր աշխարհահայացքն ու ներքին աշխարհը: Ցանկալի է պոզիտիվի մեջ: Եթե շարադրելու ունակություն չունեք, կարող եք ուղղակի մեկից գողանալ իր գրածը: Բայց նայեք, որ գողոնը համապատասխանի Ձեր անձին: Кого я хочу найти – Լավ կլինի, որ մի քանի բառով նշեք, թե ում եք փնտրում: Цель знакомства – Այստեղ երբեք մի գրեք секс на 1, 2 раза: Աղջիկների կողմից դա հաճախ լավ չի դիտվում: Նրանց կարծիքով, եթե նման բան է գրված անկետայում, ապա տղայի միակ նպատակն է արագ սեքս անել ու թռնել: Պետք չէ նաև ընկնել մյուս ծայրահեղության մեջ` дружба и общение, որովհետև շատերն էլ կարող են Ձեզ հենց այդպես հասկանալ: Դրա համար ամենահարմար տարբերակը любовь, отнощения, որտեղ կարող է հասկացվել և’ ընկերությունը, և’ սեքսը: Рост, Вес – Սրանք ցանկալի է ճիշտը գրել, հասարակ մի պատճառով: Եթե գրեք, որ երկու մետր հասակ ունեք, իսկ հետո գնաք ժամադրության և աղջիկը տեսնի, որ հազիվ 1.60 եք ձգում,իհարկե կհիսաթափվի: Որոշակի հումորն էլ անկետայում չի խանգարի: Օրինակ` что вам нравится в сексе? – подвижная девушка. Եթե կան բաներ, որոնց մասին չեք ուզում գրել, պետք չի ստել: Ուղղակի մի’ գրեք:

Page 9: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ՇՓՈՒՄ - Ֆիլտրացիա - Այսպես, անկետան կամ պրոֆիլը պատրաստ է և այժմ ժամանակն է գտնելու ՆՐԱՆ: Տղաների մեծամասնության սխալներից մեկը այն է, որ նրանք գրեթե ուշադրություն չեն դարձնում, թե ում են գրում: Այսինքն` դարձնում են, սակայն միայն աղջկա ոտքերին: Իսկ ինչ վերաբերվում է մնացած հատկանիշներին` ընդհանրապես ֆիլտրացիա չեն անում: Բոլորին մոտենում են նույն սկզբունքներով, երբեմն ընդհանրապես տարբերություն չեն դնում աղջիկների միջև, ռոբոտի պես մեխանիկորեն կատարում են ստանդարտ գործողությունների որոշակի շարք, իսկ այդ գործողություններն էլ հաճախ այդքան էլ գրագետ չեն դուրս գալիս: Որովհետև այն ինչ մի իրավիճակում լավ է, մյուսում ցավ է : Իսկ դա հանգեցնում է նրան, որ սկսում են կամ ընդհանրապես անտեսվել կամ էլ մերժումը մերժման վրա ստանալ: Սա բնականաբար սկսում է ազդել նրանց ինքնագնահատականի վրա,տղամարդկային արժանապատվության վրա, իրենց և աղջիկների հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա: Այսինքն` կա ցանկություն, որը արտահայտվում է ոչ ճիշտ ձևով և ոչ ճիշտ վայրում և ոչ ճիշտ մարդու մոտ և արդյունքում այդ ցանկությունը չի գտնում իր արտահայտումը: Դրա հետևանքով մարդը սկսում է զգալ որոշակի բացասական զգացողություններ: Որոշ ժամանակ անց տղան ընդհանրապես հրաժարվում է ինչ-որ մեկի հետ ծանոթանալու մտքից: Այսինքն սկսվում է ճնշվել առաջնային ցանկությունը: Սեքսուալ էներգիան սկսվում է ճնշվել: Մարդու մոտ առաջանում է ծրագիր` աղջիկների մոտ չի կարելի: Ու որոշակի ժամանակ հետո այդ ճնշված ցանկությունն ու էներգիան վեր են ածվում ագրեսիայի: Եվ երբ հարմար պահ է լինում, որ տղան աղջկան կարող է հայտնել իր զգացմունքների մասին, նա աղջկան խառնում է կեղտի հետ,սկսում է ագրեսիա ցուցաբերել նրա նկատմամբ: Նման երևույթ տեղի է ունենում նաև կանանց մոտ: Նրանք սկսում են կպնել տղամարդկանց արժանապատվությանը և տղամարդկանց հրահրել ագրեսիվ վարքի: Եվ արդյունքում ցանկության էներգիայի փոխարեն առաջանում է ատելության էներգիա: Այս ամենի հետ միասին մարդը սկսում ինքն իրեն գնահատական տալ, գնահատել իր վարքը, գործողությունները, որոնք նա կատարում է կամ չի կատարում, իր տեղը աշխարհում, հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ: Ու եթե գնահատեց ու հասկացավ, որ ինքը հեչ բանի պետք չի, առաջանում է ագրեսիայի երկրորդ ալիքը` ուղղված դեպի իրեն կամ էլ արտաքին աշխարհ: Եթե այն ուղղվում է դեպի արտաքին աշխարհ, ստանում ենք նկարների տակ նման կոմենտներ գրողներ. - Տո այ բ*** աղջիկ, ի՞նչ մի քեզ դրել ես եսիմ ում տեղը - Ի՞նչ *** ես, որ մի հատէլ քեզ գրեմ Փողոցում տարբեր աղջիկների հետևից անցենզուր ռեպլիկներ թողողներ և այլն: Մի խոսքով ասոցիալ տպեր: Իսկ եթե ուղղված է դեպի ներս` մարդու մոտ սկսում են առաջանալ բացասական համոզմունքներ. <<Ես չմո եմ, իմ մոտ ոչ մի բան չի ստացվում, երկիրը երկիր չի, իսկ այդ երկրում բոլոր աղջիկները ուռոդ են, իսկ իմ բոլոր գործողությունները դատապարտված են ֆիասկոյի>>: Կորում է ամեն տեսակ մոտիվացիան:

Page 10: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

Այսպես, որոշ ժամանակ անց տղան վեր է ածվում աղջիկներից վիրավորված, ցածր ինքնագնահատականով, անսեռ բանջարեղենի: Իսկ մինչ սա տեղի ունենալը ,ոմանք հուսահատության եզրին կանգնելով` ընդհանրապես սկսում են սեփական սեռական օրգանները նկարել և տեղադրել ինտերնետում: Կարծես դա ստիպելու է աղջիկներին երազել իրենց մասին: Ոմանք էլ, թեև սեռական օրգանները չեն տեղադրում, բայց դե գտնում են իրենց ցանկությունների բավարարման սուրոգատ մեթոդներ: Իսկ կարծում եք հայ տղային, ով ապրում է օրինակ` Երևանում, ինչի՞ն է պետք ծանոթությունը ինչ-որ աղջկա հետ Մոսկվայից կամ ինչ-որ հեռավոր Չիտայից: Նրանք անգամ չեն էլ հանդիպելու, բայց այդ աղջիկները` Կատյաներն ու Մաշաները, ուղղակի փրկում են հայ տղաներին, թեկուզ վիրտուալ զրույցների միջոցով, տալիս են նրանց այն էմոցիաները, որոնք նրանք չեն կարողանում ստանալ իրենց համաերկրացիներից ու շրջապատի աղջիկներից: Դրանք միայն ու միայն սիրո էմոցիաների սուրոգատ են: Համենայն դեպս, ավելի լավ է դա, քան` ոչինչ: Պատահում է, որ այդ նույն սուրոգատների հետևից վազող տղաները գալիս ու սկսում են ուրախ-ուրախ հայտնել մեզ, որ երեկ մի հոյակապ,գժոտ,բոմբ աղջկա հետ են ծանոթացել` Կրասնոսելսկից, իսկ կես ժամ հետո մեզ փորձում են ապացուցել, որ իրենք հայ աղջիկների հետ պրոբլեմներ չունեն: Հայ աղջիկների հետ պրոբլեմ չունեցողին չեն հետաքրքրում իրենից հազար կիլոմետր հեռու վիրտուալ աղջիկները, նրանց հետ ծանոթություն հաստատելուց նրանք աշխարհով մեկ չեն լինում: Հաջողակները իրենց ավելի մոտ աղջիկների միջոցով լիովին բավարարում են իրենց անհրաժեշտ էմոցիաներն ու պահանջմունքները: Նրանց ուղղակի հետաքրքիր չեն իրենցից միլիոն կիլոմետր հեռու ապրող աղջիկները: Նրանցից սպասելիք չկա, բացի անկապ պրիվետներ իրար ուղարկելը: Պրոբլեմ չունեցող տղան չի էլ շարունակի ամիսներով ինետով շփվել մեկի հետ, հույսեր փայփայելով, որ մի օր կհանդիպի այդ աղջկան: Նա կամ այնպես կանի, որ միանգամից հեռախոսի համարը կվերցնի ու կսկսի ռեալում շփվել նրա հետ կամ էլ, եթե տեսնի, որ ոչինչ չի ստացվում երթուղին կփոխի: Որպեսզի շաբաթներով ու ամիսներով չթթվեք ինտերնետում ,անիմաստ նյարդեր չքայքայեք, չհայտնվեք նման անախորժ իրավիճակներում, անհրաժեշտ է ֆիլտրացիա անել այն աղջիկների մեջ ում պատրաստվում եք գրել կամ արդեն գրում եք: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Ինչպես նշվեց վերևում, երբ տղան փորձում է ծանոթանալ աղջկա հետ և դա վերջանում է անհաջողությամբ, նա ձեռք է բերում որոշակի բացասական փորձ: Դա ուղղակիորեն ազդում է տղայի ինքնագնահատականի և տղամարդկային արժանապատվության վրա, տղամարդկային առողջ սեքսուալության վրա: Մի շարք նման անհաջող փորձերը կարող են հանգեցնել նրան, որ տղան որոշակի ժամանակ անց ընդհանրապես չփորձի ծանոթանալ աղջիկների հետ, երբեմն կորում է նաև հետաքրքրությունը հակառակ սեռի նկատմամբ: Առաջանում են վախեր և զայրույթ կանանց նկատմամբ: Արդյունքում տղային ոչ միայն սկսում են քիչ հետաքրքրել աղջիկները, այլ նաև նա անձամբ սկսում է քիչ համակրելի դառնալ աղջիկների համար: Եվ որպեսզի այդպիսի պրոբլեմների առաջ չկանգնեք, անհրաժեշտ է որքան հնարավոր է մինիմումին մոտեցնել մերժում ստանալու հնարավորությունը, իսկ կյանքի փորձը կառուցել դրական փորձի վրա: Իսկ դրական փորձ ստանալու համար

Page 11: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

անհրաժեշտ առաջին քայլերից մեկը հենց ֆիլտրացիան է,որն իրականացնելու մեխանիզմների մասին էլ մենք հիմա կխոսենք: Այսպես.

1. Ցուցաբերել ադեկվատ մոտեցում Առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի հարցին ադեկվատ մոտեցում ցույց տաք: Շատ տղաներ սկսում են գրել աղջիկների, որոնք, այսպես ասած, իրենց հագով չեն: Ինչպես է լինում, աղջիկները ցանկանում են ծանոթանալ ստատուսով տղամարդկանց հետ, այսինքն քիչ թե շատ կայացած և ունևոր: Տղաները նույնպես ցանկանում են ծանոթանալ ստատուսով աղջիկների հետ, սակայն այստեղ արդեն ստատուսը արտահայտվում է ոչ թե աղջկա ունևորության մակարդակով, այլ նրանով, թե որքան է նա գեղեցիկ կամ գլամուրային: Ու հասարակ տղաները, որ այդքան էլ չեն փայլում իրենց ո’չ ֆինանսական միջոցներով,ո’չ հասարակության մեջ ունեցած դիրքով, ո’չ ինտելեկտով և ո’չ էլ արտաքինով, սկսում են փորձեր անել ծանոթանալ ստատուսով, գլամուրային աղջիկների հետ: Ու բնականաբար ոչինչ չի ստացվում, քանի որ աղջիկը, ով ունի որոշակի ստատուս, ցանկանում է, որ իր կողքի տղամարդը նույնպես ունենա որոշակի ստատուս: Այնպես որ պետք չի փորձել թռնել գլխից վերև, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք փորձել, ուղղակի մի’ սպասեք, որ արդյունքի կհասնեք: 2. Փորձե’ք գրել այն տիպի աղջիկներին, որ տիպին, որ դուք դուր եք գալիս ռեալում: Փորձե’ք ընտրել աղջիկներ, Ձեր երամից: Եթե դուք հասարակ տղա եք, ոչնչով աչքի չընկնող և առանձնապես գլոբալ հարցերով չեք զբաղվում, փորձե’ք ընտրել Ձեր նման հասարակ աղջիկների: Եթե դուք ատում եք ակումբները, պետք չի գրել աղջիկների, որոնց անկետաներից միանգամից պարզ է դառնում, որ աղջիկը ակումբային կյանք է վարում: Մի փոքր ռեալիստորեն մոտեցեք հարցին: Ամեն մարդ իր երամի հետ պետք է թռնի: Մոռացե’ք, այդ տարածված մտավոր աղբը, որ իբր լավ տղերքի կողքով պարտադիր պիտի ժուռնալի աղջիկները քայլեն: Եթե խորացել եք պիկապի մեջ, մոռացեք այդ գուրուների գրքերից թափվող ժեխը, որ իբր եթե 8-9 կամ 10 բալանոց աղջիկների չես կարում կպցնես, ընդհանրապես արժանի չես տղա կոչվելու: Ուղղակի մոռացե’ք: Անտեղի մի’ փորձեք նմանվել Ձեր գուրուին կամ էլ էն Ձեր սիրած կինոյի տղուն , որ Կետրին Զետա Ջոնսի հետ է երեկոներն անց կացնում: Աստվածների, աստվածությունների ու կումիրների թիվն անցել է: Ապրե’ք Ձեր կայֆերով, ոնց հարմար է, ում հետ հարմար է: Ու այդ ժամանակ ինքներդ կզգաք, թե ինչքան է կյանքը թեթև դառնում, ինչքան եք ավելի համակրելի դառնում աղջիկների համար: Ինչքան հետաքրքիր է դառնում շփումը այն աղջիկների հետ, ում հետ հիմա շփվում եք: Որովհետև կորում են ամեն տեսակ համեմատությունները, որ անում եք այդ աղջիկների ու ժուռնալի աղջկա միջև, Ձեր ու Ձեր կումիրի միջև, կորում են ամեն տեսակ անհանգստությունները, բա ինչ կասեն ուրիշները, երբ տեսնեն` ես ժուռնալի աղջկա հետ չեմ ման գալիս: Անհայտանում է չափից մեծ բծախնդրությունը: Մի խոսքով` կյանքը ստանում է նոր գույներ: 3. Ինչպիսի նկարներ ունենաք, այդպիսի աղջիկներն էլ ձեր հետ կծանոթանան, ինչպիսի տեսք և ապրելաոճ ու համոզմունքներ ունենաք, այդպիսի աղջիկներն էլ ձեր հետ հանդիպելուց հետո կշարունակեն շփումը: Եթե ձեզ դուր են գալիս գլամուրային ակումբային աղջիկները կամ էմոները, ապա սկզբի

Page 12: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

համար ինքներդ դարձեք նման մեկը: Երկարացրեք մազերներդ ու այն կարգի, որ հետևից նայողը ընդհանրապես չկարողանա տարբերել առջևից տղա է գնում, թե աղջիկ, սկսեք հաճախել ակումբներ, փորձեք ներկա գտնվել ամեն տեսակ փարթիների, հետո այդ փարթիներում նկարվեք ու նկարները գցեք ձեր ծանոթության կայք,սկսեք հագնվել նորաոճ բուտիկներում,իջեցրեք Ձեր ինտելեկտը մինչև 15 տարեկան աղջնակի ինտելեկտի մակարդակի ու վայելեք արդյունքը: Սակայն խորհուրդ կտաի դա անել միայն այն դեպքում, եթե էմո կամ գլամուր պոլուպիդռի ոճում լինելը Ձեզ հաճույք է պատճառում և ոչ թե, որ դուք մտնում եք այդ ոճի մեջ միայն նրա համար, որ այդ ոճի աղջիկներին դուր գաք: Որովհետև, երբ անում եք մի բան, ինչը ձեզ ներքին հաճուք և ուրախություն չի պատճառում, ապա ուզում է երկրագնդի բոլոր աղջիկները Ձերը լինեն, միևնույն է, դուք կյանքից հաճույք և բավականություն չեք ստանալու: 4.Sexy Այստեղ կարելի է անդրադառնալ նաև էրոտիկ կոնտեքստով պրոֆիլներ ունեցող աղջիկներին` Sexyներին և <<Սեքս եմ ուզում>> ստատուսներ գրողներին: Տղաների գերակշիռ մեծամասնությունը մեծ ոգևորվածությամբ կուլ է տալիս այս կուտը: Նրանք ոգևորված սկսում են գրել, կարծելով, որ վերջապես գտան նրան ում հետ կիրականացնեն երկար երազած իրենց էրոտիկ ֆանտազիաները: Բայց դե “նե տուտ տը բիլո” ((: Իրականում դա ընդհամենը միամտություն է հայ տղաների կողմից կամ էլ փրփուրներից կախվող հույսը կորցրած մարդու պահվածք: Չնայած` ես 99.999% վստահ եմ, որ նման տղաներ այս գիրքը չեն կարդում, քանի որ նմանները ընդհանրապես բացի կլասնիկի ստատուսներից բան չեն կարդում,այնուամենայնիվ կարծում եմ որոշակի ինֆորմացիան այս երևույթի հետ կապված ավելորդ չի լինի: Տղաների մեծ մասը միամտորեն կարծում են, որ <<կարգին աղջիկները>> սեքսի մասին ոչ մտածում են, ոչ էլ խոսում: Իսկ եթե <<կարգին աղջիկները>> դա չեն անում, ապա <<ոչ կարգինները>> աջ ու ձախ բոլորին հայտնում են, որ սեքս են ուզում, որ գտնեն գոնե մեկին: Նրանք ուղղակի աղեկտուր խնդրում են տղամարդկանց փրկել իրենց: Եվ այդ տղաներից յուրաքանչյուրը այդ խնդրանքը հասկանում է, որպես անձամբ իրեն ուղղված ու իրեն նետում է փրկելու կինոյի աղջկան տանջալից տառապանքներից: Համաձայնվեք` լրիվ Չակ Նորիս են: Թեև այդպես կարծող տղաներից շատերը արդեն 25-30 տարի ապրում են այս երկրագնդի երեսին, բայց նրանց դեռ ոչ ոք չի ասել ու իրենք էլ չեն հասկացել, որ աղջիկը, կինը կամ տիկինը, կարգին լինի , թե անկարգ, որքան էլ, որ սեքս ուզի, որքան էլ, որ ուզենա մեկի հետ ծանոթանա, միևնույն է բացահայտ դրա մասին չի հայտնի, բացահայտ չի խոսա դրա մասին: Այդ անկետաների հետևում հիմնականում թաքնված են լինում կամ հումորասեր դեռահասներ, որ մյուս տղերքի վրա բոցեր են անում կամ էլ աղջիկներ, որ փորձում են ստանալ սուրոգատ էմոցիաներ: Ու տղաները, որ դրանց գրում են, հիմնականում զբաղված են անիմաստ ժամանակ ծախսելով ու դատարկ հույսեր իրենց ներշնչելով: Այդպիսի անկետաների հետևում, եթե անգամ աղջիկ լինի, շատ քիչ հավանական է, որ նա ինչ-որ մեկի հետ կհանդիպի: Այնպես որ, նման սեքսիներին գրելը անիմաստ ժամանակի կորուստ է: Այնպես որ, թողնենք նրանց հարյուրավոր այն երիտասարդներին, ովքեր այնքան կարիք

Page 13: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ունեն, որ գոնե վերջին հույսը , որ ինչ-որ մեկը, միգուցե, մի օր իրենց կտա, հանկարծ չմարի: 3. Լրբիկներ Ֆիլտրացիայի հաջորդ զոհը` դրանք <<լրբիկներն են>>: Ովքե՞ր են դրանք և ինչպե՞ս տարբերել մյուսներից: Բացում եք աղջկա անկետան և այնտեղ առաջին տողում գրված է նման մի բան. <<…ուղղակի բարև գրողներին միանգամից սև ցուցակ եմ գցելու …>>, <<…ես անկայուն եմ,դաժան եմ, երբեմն անտանելի,պատրա՞ստ ես ինձ յոլա տանելու…>>, <<Կծանոթանամ միայն նրանց հետ, ովքեր նվերներ անեն ինձ>> , <<Պատասխանում եմ միայն VIP-երին>> կամ <<Տղամա՞րդ ես, ուրեմն ինձ պարտք ես>> ոճի մեջ ինչ-որ ուրիշ մի բան: Այս տողերից միանգամից պարզ է դառնում, թե ով է թաքնված անկետայի ետևում: Դրանք հիմնականում աղջիկներ են, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական, որը լրացնում են արհեստական գերկոմպենսացիայով, ընդհանրապես զուրկ են արտաքին աշխարհի հետ հետադարձ կապից, որն էլ հանգեցնում է բարձր պահանջմունքների ներկայացմանը: Նման աղջիկները ունեն գլխի մեջ ստեղծված ինչ-որ ասպետի իդեալ և փնտրում են հենց նրան, սակայն իրենք կարող են ամենևին էլ չհամապատասխանել այդ ասպետի մակարդակին: Աղջիկը, ով չունի վեը նշված հատկանիշները, կամ թեկուզ ունի ցածր ինքնագնահատական, սակայն արտաքին աշխարհի հետ կապ հաստատող հետադարձ կապի փոխանցման տուփը վառված չի ու նորմալ աշխատում է, նա փնտրում է տղայի` համապատասխան իր մակարդակի, ով կլինի իր երամից, կթռնի նույն բարձրության վրա` ինչ ինքը, ավելի ադեկվատ մոտեցում ունեն զուգընկեր գտնելու հարցում: Ու սովորաբար նրանք գտնում են նման մեկին: Իսկ <<լրբիկների>> մոտ ամեն ինչ ուրիշ ձև է: Նախ` ծանոթության կայքում անկետայում նման տողեր տեղադրելուց հետո տղաները սկում են շատ լուրջ ու կոպիտ նամակներ գրել` ամենավերջին հայհոյանքներով: Եթե կլասնիկում է աղջիկը նման ստատուս դնում, ապա կոմենտներում են սկսում շան լափը գլխին թափել: Առաջին հայացքից պետք է թվա, որ աղջիկը մի փոքր պիտի նեղվի նման վերաբերմունքից ինտերնետ հասարակության կողմից ու փոխի ստատուսը կամ անկետան, սակայն աղջիկը դա չի անում: Ինչո՞ւ: Շատ հասարակ մի պատճառով: Երբ սկսում են նրան կեղտի հետ խառնել, դա նրան սկսում է դուր գալ, նա սկսում է դրանից հաճույք ստանալ: Ու ամեն ինչի պատճառը հենց այն է, որ աղջիկը կյանքում չի ստանում դրական էմոցիաներ, չի ստանում սիրո, ուրախության և երջանկության էմոցիաներ, որոնք նրան որոշակի կենսատու էներգիա կտան: Ու որպեսզի իր ամեոբիայի կարգավիճակի հետևանքով կարճ ժամանակ հետո ոտքեր չձգի վերև ու սատկի, աղջիկը սկսում է սնվել այդ բացասական էմոցիաներով: Կարելի է ասել հասարակության էմոցիոնալ կեղտով: Իսկ ինչո՞ւ հենց բացասական: Քանի որ ինտելեկտով այնքան ցածր է, որ ի վիճակի չէ իր գործողություններով տղամարդուն դրդել դրական էմոցիաների: Ինչպե՞ս է տեղի ունենում ծանոթությունը նման աղջիկների հետ:

Թրեյնինգների մասնակիցներից մեկի պատմությունը.

Ծանոթացել էի մի աղջկա հետ, անվանենք նրան Միլենա: Ծանոթությունը տեղի ունեցավ փողոցում, բայց հեռախոսի համարներով չցանկացավ փոխանակվենք: Ուղղակի

Page 14: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ծանոթացանք, մի փոքր զրուցեցինք, իսկ հետո եկավ նրա երթուղայինը ու նա գնաց: Բայց արտաքինով դուրս շատ էր եկել ու մեծ ցանկություն կար նրան նորից տեսնելու: Մի քանի օր հետո որոշեցի փնտրել նրան ինտերնետում: Գտա: Մտա նրա էջը, նկարները գնահատեցի, գրեցի, որ նկարներում նույնքան գեղեցիկ է որքան ռեալում: Սակայն անցավ մի երկու օր ու ոչ մի շարժ նրա կողմից չնկատվեց: Այդ ժամանակ որոշեցի տակտիկաս փոխել: Ակտիվացրեցի 5+ ֆունկցիա, մտա նրա էջ և գնահատականները բարձրացրեցի: Երեկոյան մտա կայք և իմ պրոֆիլ այցելածների թվում փայլում էր նաև նրա նկարը :) Նորից գրեցի և այս անգամ,պատկերացրեք, պատասխանեց… Եթե մարդիկ փնտրեին զուտ հարաբերություններ, բոլոր ծանոթությունները տեղի կունենային շատ բնական վիճակում ու հենց այնպես, ձեռքի հետ: Պետք չէին լինի ամեն տեսակ տեխնոլոգիաներ և մարդու արժեքը արհեստականորեն բարձրացնող ատրիբուտներ: Մարդիկ ծանոթություն կհաստատեին նրանց հետ, ովքեր կհամապատասխանեին իրենց թռիչքի բարձրության: Ոմանք ինստիտուտում, ոմանք խանութում` առանց արհեստականորեն բարձրացնելու իրենց գինը: Եվ փառք Աստծու դեռ կան այդպիսի աղջիկներ, ովքեր ավելի ռեալիստորեն են նայում ամեն ինչի: Եթե իրենք հասարակ են, ապա փնտրում են իրենց նման հասարակ տղաների: Իսկ <<լրբիկները>>, միշտ փնտրում են ծանոթության այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ արհեստականորեն բարձրացնում են իրենց շուկայական գինը: Դա կարող են լինել , օրինակ` ակումբները, ինչու չէ նաև ծանոթության և սոցիալական կայքերը: Վերջիններում կարելի է սեփական անձի մասին լեգենդներ հորինել և ցույց տալ զրուցակցին միայն մեդալի մի կողմը: Կարելի է մի քանի դոլարով VIP persona դառնալ կամ էլ 5+ ֆունկցիա ունենալ ու միանգամից տարբերվել մնացածից` չունենալով մյուսներից տարբերվելու ոչ մի այլ հատկանիշ: Եվ նման աղջիկները այդ ամենի վրա ձգվում են, նման արտաքին ատրիբուտների հիման վրա սկսում են անիրական երազներ կազմել, զրուցակցի մասին իլյուզոր պատկերացում կազմել, կարծելով, որ ահա վերջապես գտնվեց մեկը, ով համապատասխանում է իրենց բարձր իդեալներին ու պահանջներին: Սակայն երբ սկսում են հանդիպել տղայի հետ, որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ տղայի երակների մեջ ամենևին էլ կապույտ արյուն չի հոսում, նա սովորական մարդ է, ինչպես բոլորը, վատ տրամադրություն էլ է ունենում, կոպիտ է լինում, երբեմն հայհոյում էլ է: Եվ այդտեղ աղջիկը թռնում է տղայի դեմքին, կախվում է ունքերից և սկսում պահանջներ ներկայացնել, իբր ինքը նրա մեջ այլ մարդու էր տեսել, որով հիացել էր, խելքը կորցրել էր, իսկ նա պարզվում է այդքան էլ այն չի ինչ ինքը պատկերացրել էր: Եվ այդտեղ տղան սկսում է հիասթափություն ապրել: Չէ՞ որ ինքը փնտրում էր աղջկա` երկարատև հարաբերությունների և մարդկային շփման համար, իսկ այստեղ նրան հանում են օդերով, որովհետև իրեն, չգիտես ինչու, մի օր գերմարդկային հատկանիշներ էին վերագրել: Որովհետև մարդամեկը նայել էր միայն մեդալի մի կողմը, չմտածելով, որ կարող է նաև երկրորդ կողմ լինել: Այնպես որ, եթե աղջկա անկետայում կարդում եք. <<…ուղղակի բարև գրողներին միանգամից սև ցուցակ եմ գցելու …>>, <<…ես անկայուն եմ,դաժան եմ, երբեմն անտանելի,պատրաստ ես ինձ յոլա տանելու…>>, <<Կծանոթանամ միայն նրանց հետ, ովքեր նվերներ անեն ինձ>> , <<Պատասխանում եմ միայն VIP-երին>> կամ <<Տղամա՞րդ ես, ուրեմն ինձ պարտք ես>> ոճի մեջ

Page 15: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ինչ-որ ուրիշ մի բան,ապա ավելի լավ է մի գրեք նրան, իսկ եթե որոշել եք գրել, հետագայում գլխներիդ մազերը չպոկրտեք` գոռալով. <<Ուր էի ես նայում, ոնց կարաի խաբնվել…>>: Ապրանքի տուփի վրա պարզ հայերեն կամ ռուսերեն լեզվով գրված էր, թե տուպի մեջ ինչ ապրանք է դրված: Անգամ ժամկետն էլ էր գրված` ենթակա է օգտագործման 1 ամիս: Որքան մեծ է պահանջկոտության աստիճանը, այնքան մեծ է լրբության աստիճանը:

Page 16: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Мудрец говорит, что в мире существует только одно правило. Крохотный вопрос, от которого зависит наша удача. Чем чаще будет звучать этот вопрос, тем сильнее мы будем становиться. Вы поняли, что это за вопрос, мистер Грин? - ЧТО ЭТО ДАЁТ МНЕ? (х/ф Револьвер)

Կարևոր է նաև այն հանգամանքը, թե ինչ վերաբերմունք եք ցուցաբերում,այն աղջկան, որին պատրաստվում եք գրել: Հաճախ տղաները , երբ տեսնում են, որ աղջիկը շատ գեղեցիկ է կամ լավ նկարներ ունի միանգամից տվյալ աղջկան սկսում են չափից ավելի մեծ արժեք տալ, բարձրացնում են նրա կարևորությունը և արդյունքում սկսում են ցուցաբերել ոչ էֆեկտիվ վարք, երբեմն անգամ ոչ ադեկվատ: Չեն իմանում իրենց ո՞ր պատով տան, որ այդ աղջիկը ծանոթանա իրենց հետ, ի՞նչ օրիգինալ ու կրեատիվ մտքեր արտահայտեն, որ այդ աղջիկը ուշադրություն դարձնի իրենց վրա, սկսում են կոմպլիմենտների հեղեղ լցնել այդ աղջկա գլխին, եթե չի պատասխանում մի շաբաթ անընդմեջ այդ աղջկա հոգին հանել` մինչև սև ցուցակ չեն ընկնում: Մյուս տարբերակն էլ, երբ տեսնում են, որ աղջիկը լավիկն է, մտածում-մտածում են ի՞նչ գրեն ու այդպես էլ չեն գրում, երբեմն դրսևորելով << աղվեսի քիթը խաղողին չհասավ ասաց խակ է >> տիպի վարք : Իսկ իրականում անհրաժեշտ է, որպեսզի վերաբերմունքը լինի զրոյական: Այսինքն` աղջկան ոչ հանեք երկինք, ոչ էլ կեղտի հետ խառնեք: Պատկերացրե’ք, Ձեր վերաբերմունքն ու աղջկան տված ձեր գնահատականը չափվում է ջերմաչափի վրա: Այդտեղ կա զրո աստիճան ցելսիուս , զրոից վերև` պլյուս մեկ, երկու, տաս և այլն և ներքև` մինուս մեկ, երկու, տաս և այլն: Անհրաժեշտ է, որպեսզի ծանոթության պահին Ձեր վերաբերմունքը լինի զրոյի սահմաններում: Դրանից շատ վերև ու շատ ներքև ամեն ինչ փչանում է: Չգիտեմ` դա ոնց է աշխատում, ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է այդպես տեղի ունենում, բայց երբ Ձեր կողմից աղջկան տված գնահատականի սանդղակը չափից ավելի բարձրացնում եք , նա ուղղակի սառում է: Իսկ երբ շատ իջնում է` բնականաբար դա դուր չի գալիս աղջիկներին: Այնպես որ, պահպանե’ք զրոյական վիճակ: Իսկ դա անելու ամենալավ ձևը` գնահատող մոտեցում ցուցաբերելն է: Ոչ թե փորձեք հիացնել նրան Ձեր մտքի լուսապայծառությամբ, այլ փորձե’ք նայել` որքանով է այդ աղջիկը Ձեզ գոհացնում:Բացի իր` 3-4-րդ համարի զույգ կրծքերի ներկայությունից էլ ի՞նչ կարող է Ձեզ առաջարկել: Հետո՞ ինչ, որ նա սիրուն է: Սիրունությամբ աշխարհը չի վերջանում: Եթե Ձեզ միայն սիրունություն պետք լինի , դուք հանգիստ կարող եք գնալ և որոշակի ծառայություններ մատուցող աղջիկ վերցնել: Նրանց մեջ էլ են լինում շատ սիրունները: Միգուցե մի քիչ թանկ, բայց լինում են: Կարող եք վերցնել և խուսափել ավելորդ ժամանակի ծախսերից ու նրա ձևականությունները յոլա տանելուց: Անգամ, երբ ծանոթացաք` շփման սկզբնական շրջանում, մինչև առաջին կամ երկրորդ

Page 17: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ժամադրությունը անհրաժեշտ է պահպանել գնահատող վերաբերմունքը: Շփվե’ք ու նայե’ք, թե այդ աղջիկը Ձեզ ինչ կարող է տալ բացի իր երկնային ներկայությունից: Միայն այդ ժամանակ է, որ ընտրությունը սկսում եք կատարել դուք և ոչ թե նա, առաջանում է խարիզմա, աղջիկն է սկսում փորձել Ձեզ դուր գալ, որովհետև քանի դեռ Դուք մտածում եք ոնց դուր գամ նրան, նա մտածում է` արդյո՞ք դուր է գալիս Ձեզ: Տղաների մեծ մասը անում է հակառակը: Հենց ծանոթության սկզբից փորձում է դուր գալ, հիացնել ու հմայել աղջկան և արդյունքում ոչ մի բանի էլ չեն հասնում: Իսկ եթե հարմարեցնում են գոնե ժամադրության գնալ, առաջին ժամադրությունից հետո աղջիկը հեռախոսը չի վերցնում: Ուղղակի նրանց խաբել են ու այն էլ հենց նույն աղջիկները, ասելով, որ տղան պետք է ամեն կերպ փորձի դուր գա աղջկան, պետք է ցույց տա աղջկան, որ արժանի է իր ցածրունքից բարձրանալ ու կանգնել բարձրունքում, որտեղ աղջիկն է` մոռանալով սեփական շահերը: Այնպես որ, փորձեք նայել, թե բացի օրինակ` հնարավոր սեքսը, որ կարող է լինել կամ չլինել ձեր միջև, այդ աղջիկը էլ ի՞նչ կարող է Ձեզ տալ, որովհետև սեքսը մեր ժամանակներում այդքան էլ պրոբլեմ չի, այն շատ հեշտ ու հաճախ նաև էժան գներով վաճառվում է: Տղաներ էլ կան, որ չափից ավելի են սկսում բարձրացնել աղջկա արժեքը,դեպրեսիայի մեջ ընկնել ու գցել իրենց ինքնագնահատականը, երբ աղջիկը սկսում է խոսել իր հետաքրքրություններից ու հայտնում է, որ հետաքրքրվում է փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, գիտությամբ, դիզայնով, իմիջով, թատրոնով ու կինոյով… Տղաները միանգամից խառնվում են իրար, չգիտեն էլ ոնց շփվեն նման բազմակողմանի զարգացաց աղջկա հետ: Իսկ իրականում, երբ սկսում ես հարցուփորձ անել` հոգեբանությունից կամ մյուս ոլորտներից ինչ է կարդացել, որ ֆիլմերն է ավելի շատ սիրում, պարզվում է, որ հոգեբանությամբ, դիզայնով կամ իմիջով հետաքրքրվելը եզրափակվում է <<Армянка>> ու <<El Style>> կամ <<Luxury>> ամսագրերի հոդվածներով, իսկ կինոներից Սումերկին ա շատ սիրում: Ահա այդպիսի լուրջ գիտությունների ու բարձր մշակույթի հետ է նա շփվում: Կամ, օրինակ` աղջիկը գրում է, որ հովանավոր չի փնտրում, բայց հանդիպում եք, վերցնում տանում ես պոնչիկանոց` սպասում է, թե երբ ես իր պոնչիկի փողը տալու: Կամ մի երկու օր հանդիպում եք, տաքսով տուն ես ուղարկում, իսկ երրորդ օրը ճանապարհելուց տաքսի չես նստեցնում, երթուղայինով ես ուզում ճանապարհես, հանկարծ նկատում ես, որ մի տեսակ մրթնեց: Այդտեղ միանգամից նրա հովանավորի ամբողջ լեգենդը ջարդուխուրդ է լինում աշնանային թաց ասֆալտին: Կամ պատահում է, հարցնում ես աղջկան` իսկ ի՞նչ տիպի տեղեր ես սիրում գնալ, սկսում է էժանագին պոնտեր անել ու տղու ուղեղը լվանալ, իբր ինքը միայն Կամի է գնում, շուտ-շուտ Գլամուր բարում է լինում ու միմիայն մոխիտո է խմում: Ու տղաները սրանից սկսում են բարդույթավորվել: Միանգամից սկսում են մտածել. <<Ամաաա՜ան, բա ես էդքան փող որտեղի՞ց եմ ճարելու, որ սրան ամեն օր Կամի տանեմ ու մոխիտո հյուրասիրեմ: Չէ ես սրա տակից չեմ կարա դուրս գամ, ավելի լավ է թողնեմ սրան>>: Թեթև նայե’ք տղերք: Դրանք ընդհամենը էժանագին պոնտեր են ու դրանք շատ հեշտ է ճանաչելը: Նայե’ք , երբ հարցը հչում է . <<Իսկ ի՞նչ տիպի տեղեր ես ընդհանրապես սիրում >>,- մարդիկ ովքեր նորմալ շփվում են Ձեր հետ, պոնտեր չեն անում ու չեն ձգտում ավելին երևալ քան կան, նրանք պատասխանում են ընդհանուր: Այսինքն. <<Հիմնականում ակումբներն եմ շատ սիրում>> կամ <<Ամառային երեկոներին սիրում եմ բաց սրճարանում նստեմ>>: Հասկանում եք,

Page 18: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ոչ մի կոնկրետացում: Կոնկրետացումը գալիս է միայն այն ժամանակ, երբ հարցնում եք. <<Իսկ ո՞ր ակումբն ես շատ սիրում>>: Այդ ժամանակ միայն կարող են հչել ինչ-որ ակումբների անուններ: Ու այն էլ ոչ թե այն ինտոնացիայով, որ Ձեզ զարմացնեն, այլ հենց այնպես, <<հա դե ակումբա էլի>> տոնի մեջ: Իսկ նրանք ովքեր ձգտում են արհեստականորեն բարձրացնել իրենց գինը` Ձեր ընդհանուր տված հարցին, որը կանխատեսում է ընդհանուր պատասխան, տալու են կոնկրետ պատասխաններ. - Իսկ ի՞նչ տիպի տեղեր ես ընդհանրապես սիրում գնալ: - Գլամուր բարն եմ շատ սիրում: Ու այդ Գլամուր բառը այնպես են հնչեցնելու, իբր միայն ընտրյալներն են այնտեղ լինում: Պետք չի խաբնվել նման էժանագին խաղերին: Դա ընդհամենը փոշի է, որ փչում են Ձեր աչքերին: Իրականում այդ <<էլիտար>> վայրերում, եթե նրանք եղել էլ են, ապա հիմնականում հաստատ ուրիշի հաշվին, ու եթե այդ ուրիշը չլիներ, նրանք դռան կողքն էլ չէին կանգնի: Ու ամենևին էլ այնպես չի, որ եթե հիմա նրան չտանեք որևէ <<էլիտար>> սրճարան, այլ տանեք ինչ-որ սովորական տեղ, հենց տեղում վեր է կենալու, պայուսակը տա գլխներիդ ու թողի գնա: Ո’չ: Նա ընդունելու է այն ամենը ինչ Դուք կառաջարկեք: Այնպես որ, ամենևին էլ ուշադրություն մի’ դարձրեք կամ դարձրե’ք, բայց սրտին մոտ մի ընդունեք այն ամենը ինչ աղջիկը գրում է ինտերնետով, ինչ խոսում է սկզբի ժամադրությունների ընթացքում: Ուղղակի մարդկանց բնորոշ է քիչ ծանոթ մարդկանց փորձել երևալ լավ լույսի տակ:

Page 19: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ -Խոսակցության սկիզբ - Այսպես, շատ աղջիկներ պնդում են, որ տղաները չեն կարողանում գեղեցիկ սկսել ծանոթությունը, սակայն ոչ ես, ոչ էլ իմ ծանոթներից ինչ-որ մեկը, գրեթե համոզված եմ, որ դուք նույնպես, կյանքում իր ընկերուհիներից որևէ մեկից չի լսել. <<Հետդ ծանոթացա կամ համարս տվեցի կամ էլ հետդ հանդիպեցի, որովհետև հենց սկզբից այնպես սկսեցիր, որ խելքս թռցրեցի>>: Հատկապես, եթե ծանոթությունը ինտերնետով է տեղի ունեցել, շատերը անգամ չեն էլ հիշում, թե ինչպես է սկսել զրույցը: Այնպես որ, տղաներ, շատ սրտին մոտ մի ընդունեք կանացի այդ հանդիմանությունները, թե դուք չգիտեք ինչպես սկսեք ծանոթությունը: Իրականում այդքան էլ կարևոր չէ, թե ինչպես եք սկսում: Եթե ոչ մի հետաքրքիր միտք չի գալիս, ապա հասարակ <<բարևն>> էլ նորմալ է: Եթե լավ նկարներ ունեք, հետաքրքիր անկետա, իսկ եթե ադնագլազնիկում եք ծանոթանում, հետաքրքիր ստատուս, ապա այդքանն արդեն գործի 80 տոկոսն անում են: Մնացածը հարաբերական է: Դրանից հետո ուզում եք գրեք <<բարև>>, ուզում եք գրեք <<ողջույն>> միևնույն է: Եթե աղջկան դուր եկաք, նա Ձեր հետ ծանոթանալու է: Մի ընկեք մոգական արտահայտությունների հետևից: Դրանք գոյություն չունեն: Եվ չեմ ուզում սկսեմ հիմա ինչ-որ արտահայտություններ գրել: Եթե հիմա ես արտահայտություններ գրեմ, դրանք Ձերը չեն լինելու: Դուք գրելու եք, աղջիկը պատասխանելու է, իսկ Դուք չեք իմանալու ինչպես շարունակեք կամ էլ շարունակելուց բնական չեք երևալու, Ձեր ոճի մեջ չեք լինելու: Դրա համար էլ այստեղ տրվում են ընդհանուր մեխանիզմները, իսկ մնացածը ընթացքում դուք կարող եք ֆանտազիա ցուցաբերել և որոշ ժամանակ հետո ինքներդ կզգաք ում ինչ գրեք: Իսկ այն արտահայտություններն էլ, որոնց կարող եք հանդիպել այստեղ, օգտագործեք միայն այն դեպքում, եթե դրանք Ձեր ոճի մեջ են: Փոխաբերական իմաստով ասած , այստեղ Ձեզ է տրվում քարտեզ, որտեղ նշված են հակառակորդի զորքերի դասավորվածությունն ու մարտական դիրքերը, իսկ թե այդ կետերին հարվածելու համար ինչպիսի զենք ու զորքեր կօգտագործեք, դա արդեն Դուք եք որոշում: Երևի թե ավելի հարմար կլինի, ասել, թե ինչպես չսկսել: 1. Անիմաստ է սկսել ամեն տեսակ անցենզուր առաջարկներով ու արտահայտություններով: Տղաներ կան, որ հենց տեսնում են աղջիկը որոշ չափով բաց նկար է գցել կայք, միանգամից սկսում են սեքս առաջարկել ու այդպես էլ մնում են առաջարկողի դերում, որովհետև ինչպես վերևում նշեցինք` ամենավերջին անբարոյականն էլ սեքսի մասին բացահայտ չի խոսա, իսկ Ձեր բացահայտ առաջարկը կընդունի որպես վիրավորանք: Բացի այդ, շատ հայ աղջիկներին սեքսը ուղղակի հետաքրքիր չի: Նրանցից շատերը անգամ ցանկություն էլ չեն զգում: Եվ արդյունքում դուրս է գաիս, որ դուք առաջարկում եք այն, ինչը նրան պետք չի կամ ուղղակի

Page 20: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

հետաքրքիր չի: Երևի թե, սա միակ բանն է, որով չարժի փորձել սկսել ծանոթությունը: Մեռած և անհաջողակ տարբերակ է: 2. Նորմալ է ստացվում անկետայում մի բան գտնելն ու դրանից կառչելը, տողատակի կամ նիկի հետ կապված ինչ-որ հետաքրքիր բան գրելը: Օրինակ` աղջիկը հետաքրքիր նիկ ունի, կարող եք հարցնել. -Փոքր ժամանակ քեզ տնեցիք այդպես էին դիմում: Չնայած սա մի փոքր վտանգավոր տարբերակ է, որովհետև հումորից զուրկ կամ բարդույթավորված աղջիկներ կան, որ յուրաքանչյուր հումոր, որն անմիջապես կապված է իրենց հետ, միանգամից ընդունում են որպես ռազմական գործողությունների սկիզբ: Չնայած, մի կողմից էլ լավ տարբերակ է, միանգամից ձեռքի հետ էլ կստուգեք աղջկա հումորի զգացումը: Վատագույն դեպքում չի պատասխանի կամ էլ <<ապուշի>> կամ <<դեբիլի >> կարգի մի երկու հատ սիրուն բառ կգրի )) Ուրիշ տարբերակ. աղջիկը անկետայում գրել է. - Փնտրում եմ, խելացի, սրամիտ և հոգատար տղամարդու… Գրում եք. - Բարև Ձեզ: Այդ Դու՞ք եք փնտրում խելացի, սրամիտ և հոգատար տղամարդու: Հիմանականում պատասխանում են. -Այո: Եթե գրեց այո, գրում եք. -Նա Ձեր տրամադրության տակ է)) Անունս` Կարեն է(Էդո է, Լորիս է…): Սկզբի համար ավելի ցանկալի են կարճ նամակները: Երկար ինչ-որ սիրային <<կրեատիվ>> պոեմները համարյա չեն էլ աշխատում: Գրեթե միշտ հաջողությամբ է կնքվում այն տարբերակը, երբ աղջկա հետ զրույցը սկսվում է սոցիալ –ադեկվատ ինչ-որ հարցով և այնպես, որ դա չի հնչում որպես ծանոթության առաջարկ: Հնչում է սոցիալ ադեկվատ հարցը Ձեր կողմից -> հետո նրա պատասխանը-> հետո նոր հարցեր, որ առաջանում է նրա պատասխանից կամ էլ ոչ նրա պատասխանից->հետո նոր պատասխան -> ստացվում է զրույց և զրույցի ընթացքում, հենց այնպես, ձեռքի հետ ծանոթանում եք: Այստեղ ֆիշկան նրանում է, որ աղջկա մոտ չի ստեղծվում տպավորություն, որ նա նպատակադրված ծանոթանում է տղայի հետ: Մեր հասարակությունում նման աղջիկները ինչ-որ կողքից այդքան էլ լավը չեն երևում: Եվ այստեղ խնդիրն այն է, որ այնպես դասավորել իրադարձությունները, որ նա միշտ կարողանա ասել. <<Ես նպատակ չունեի ծանոթանալու: Այդպես ստացվեց>>: Այնպես անել, որ նա լավը երևա իր աչքերում, Ձեր աչքերում և կողքից նայողի աչքերում:

-Կոմպլիմենտներ - Եթե որոշել եք կոմպլիմենտ անել աղջկան, ապա պետք է նկատի ունենալ, որ ուղղակի ասել, <<Շատ սիրուն ես>>,- դա դեռ կոմպլիմենտ չէ: Ավելի ճիշտ կոմպլիմենտ է, սակայն, ոչ այդքան արդյունավետ և ազդեցիկ: Կարելի է ասել դա դեռ ոչինչ է: Ուղղակի խոսք է: Իսկ տղաների մեծ մասը վարվում են հենց այդպես: Կոմպլիմենտ են անում աղջկա բարեմասնություններին`

Page 21: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

մազեր, ոտքեր, կուրծք, աչքեր և այլն, չգիտակցելով, որ իրենց արած կոմպլիմենտների մեծ մասը ոչ մի ազդեցություն էլ չեն թողնում: Նրանք մոռանում են. 1. Այն, որ աղջիկը գեղեցիկ մարմին ունի, նա դա առանց իրենց էլ գիտի 2. Այն, ինչով նրան պարգևատրել է բնությունը, դա աղջկա սեփական արժանիքը չէ: Նա այդ արտաքինը ունի շնորհիվ իր գենետիկ ֆոնդի, ծնողների և բնության, բայց ամենևին էլ ոչ իր շնորհիվ: Դրա համար կոմպլիմենտը առաջին հերթին պետք է ուղղված լինի նրան, ինչը աղջկա արժանիքն է, նրա ճաշակի և հնարամտության արդյունքը: Օրինակ` նրա հագուստը, մազերի կտրվածքը, նկարվելու համար ընտրված վայրը և այլն: Կոմպլիմենտն ուղղում եք դրանցից մեկին, չմոռանալքվ շեշտել նրա բարձր ճաշակը: Ո՞ւմ համար են նրանք խնամքով հագուստներ ընտրում, ո՞ւմ համար են ժամերով հարդարվում հայելու առջև: Իհարկե մեր` տղամարդկանց: Գնահատե’ք նրանց այդ չարչարանքները, իսկ նրանք դրա փոխարեն շնորհակալ կլինեն ձեզանից, հարգելինե’րս: -Բուն խոսակցություն - Ենթադրենք, գրեցիք և աղջիկը պատասխանեց, ծանոթացել եք և շփումը կարելի է համարել սկսած:Շատ տղաների մոտ հաջողությամբ ստացվում է կոնտակտ հաստատել անծանոթ աղջկա հետ, իսկ դրանից հետո արգելակում են, չեն իմանում հետագա շփումն ինչպես կառուցեն, որ լավ լինի: 1. Նախ ցանկալի է, որ գրեք գրագետ: 2. Ամեն տեսակ փողոցային լեքսիկոնը հեռու պահեք ձեր շփումից: Աշխատեք քիչ տառասխալներ թույլ տալ, և նախադասությունները իրարից առանձնացրեք վերջակետերով: Ուղղակի, երբ տառասխալները շատ են, չես հասկանում որտեղ է սկսվում և որտեղ վերջանում նախադասությունը և սկսում ես գուշակել գրածի իմաստը, որոշ ժամանակ անց այդ ամենը սկսում է նյարդայնացնել: Եվ աղջիկը շուտով դադարելու է Ձեր հետ շարունակել շփումը, զուտ այն պատճառով, որ Ձեր գրածը հասկանալու համար նա հսկայական էներգիա է ծախսում: 3. Եթե ռուսերեն լավ չգիտեք, մի’ փորձեք աղջիկներին գրել ռուսերենով, դա ուղղակի ծիծաղելի է թվում: 4. Ինչ վերաբերվում է հետագա խոսակցության թեմաներին, ապա լավ կլինի, որ սկզբից խոսեք նիտրալ, սոցիալ ադեկվատ թեմաներից: Ինչո՞վ է զբաղվում, հետաքրքրվում, ի՞նչ երաժշտություն է սիրում, ի՞նչ ֆիլմեր, ինչպիսի վայրեր է սիրում հաճախել: Փորձում եք գտնել հետաքրքրության ընդհանուր եզրեր: Աղջիկներ կան, որոնց հենց սկսում ես նման հարցեր տալ, մեկ էլ տեսնում ես գրել է. <<Ի՞նչ կարևոր է, անկետա՞ ես լրացնում>>: Այստեղ տեղին կլինի, որ աղջկան ուղղակի բացատրեք, որ անկետայի պահ չկա, ուղղակի ցանկանում եք նրան ավելի լավ ճանաչել: Եթե հասկացավ, ապա ամեն ինչ կորած չէ, Ձեր ընտրյալը դեռ կարող է ուղղվել, իսկ եթե ոչ, ապա անցեք հաջորդին: 5. Մեր հասարակությունում, չգիտես ինչո՞ւ, ընդունված է, որ աղջկա հետ կոպիտ խոսել չի կարելի, վիրավորել չի կարելի, իսկ աղջիկներին կարելի է ամեն ինչ: Ու շատ տղաներ մնացել

Page 22: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

են այդ համոզմունքի տակ և հատկապես ծանոթության սկզբնական շրջանում հլու-հնազանդ կուլ են տալիս աղջիկների ամեն տեսակ <<բռի>> վերաբերմունքը: Ու որոշ ժամանակ անց նրանց դեմքին սկսում են հայտնվել 1մմ քառակուսի տրամաչափի կաբլուկի հետքեր: Արդեն դեմքի վրա քերծվածքներ են հայտնվում, արդեն արյունահոսություն է սկսվելի, իսկ նա շարունակում է բարեկրթություն խաղալ: Իսկ հետո սկսում են ֆորումներում ջղայնանալ աղջիկների վրա, թե նրանք ընտրում են միայն նրանց, ովքեր վատ են վերաբերվում իրենց հետ,աղջիկները չեն հասկանում լավ վերաբերմունքը և այլն: Այո, հաճախ աղջիկները ընտրում են նրանց, ովքեր, երբեմն կոպիտ են լինում իրենց հետ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ աղջիկները սիրում են այնպիսի տղաների, ովքեր կուլ չեն տալիս աղջիկների վիրավորական վարքը ու կարողանում են իրենց վիրավորողին տեղը դնեն: Սակայն այստեղ խոսքը չի գնում այն մասին, երբ տղան զսպում, զսպում է իրեն ու մեկ էլ ինչ-որ պահի այնպես են պայթում, որ ոչ ադեկվատ տպավորություն է սկսում թողնել: Այստեղ խոսքը գնում է կոպիտ ասած ` <<տակտիշնի պոռտը տեղը դնելու մասին>>: Հատված մեր ընկերներից մեկի նամակագրությունից. ՆԱ - А красное платье Вам очень идет . ՆԵ - Я знаю ՆԱ - Зато теперь и я знаю :-) А как Вас зовут? ՆԵ - Не знакомлюсь ՆԱ - Очень приятно не знакомлюсь :-) А это тока имя или имя с фамилией ? ՆԵ - Чгитеи вор ереванцинернел ен гюмрецинери пес тапак ՆԱ - Ес ел чгитеи вор ко нман сирун ахчике мтавор планов кара лрив тормуз лини. ՆԵ - Ой да что вы говорите умереть и не встать челюсть ниже кален язык на плечо!... ՆԱ - И такое можешь делать? Молоток. И давно практикуешь? ՆԵ - МОРДУ НАБИТЬ ТОЖЕ МОГУ!!! ՆԱ - А пиво бухать в подъезде, тоже можешь ? ՆԵ - Я не бухаю в отличие от других ՆԱ - Значит не все потеряно :-) ՆԵ - Совет:когда не знаешь человека не надо оскорблять тем болие девочки они очень тонкие личности... ՆԱ - 1. Смотри переписку с начала и увидишь кто кого оскорбил первым. 2. Так и видно что тонкие, прям создания из тонких энергетических миров :-) 3. Совет: Когда спрашивают имя это не всегда означает давайте знакомиться, это просто значит я хочу узнать Ваше имя, потому что не хочется обращаться к Вам на "Эй, слыш там". Հաջորդ օրը )) ՆԵ - как ты? ՆԱ –отлично ՆԵ - Так держать ՆԵ- (md) ՆԱ - (md)

Page 23: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ՆԵ – inch ՆԱ - inch@ inch? ՆԵ - nu ne znay smayliki kakie to otprovlyaesh ՆԱ - Kto ya? Da ne mojet bit'. Ya bi ne posmel :-D ՆԵ - vat es? ՆԱ - Vat@ du es . @ndhanrapes ashxati mi qich chapavorvac lines im het xosaluc, kam el @ndhanrapes heru mna im anketayic.Ankap mi hat @senc ban eir uxarkel (md) Asi mi hat ankap ban el es uxarkem ՆԵ - :-D :-D :-D lav el irar haskanum enk ՆԱ -Yola ktani ՆԵ - da ush…. Ու յոլա տարավ: Մի քանի ժամանակ հետո հանդիպեցինք: Վատ աղջիկ չէր Այնպես որ, կոպտությունը ոչ միայն պետք է , այլ նաև անհրաժեշտ է, սակայն միայն այն ժամանակ, երբ աղջիկն է սկսում վիրավորական վարք դրսևորել: Աղջիկների հետ շփվելուց կարևոր է սկզբից հումանիստ լինել, իսկ եթե աղջիկը դա չհասկացավ, լավ է ցույց տաք ձեր դիկտատորական հատկությունները: 6. Շատ տղաներ չգիտեն ինչպես հետաքրքրեն և գրավեն աղջիկներին: Սկզբի համար գրավեք նրան հետաքրքիր զրուցակից լինելով: Դրա համար, երբ խոսակցությունը արդեն սկսվել է, ցանկալի է, որ ավելի շատ խոսեք աղջկանից և ոչ թե պատմեք Ձեր մասին: Մարդկանց դուր է գալիս, երբ խոսում են իրենցից: Յուրաքանչյուր մարդու համար աշխարհի ամենակարևոր անձը դա իր անձն է: Սկսում եք հարցեր տալ, նա պատասխանում է: Նրա յուրաքանչյուր պատասխանի մեջ կարելի է գտնել ինչ-որ բառ կամ արտահայտություն և դրա հետ կապված հարց տալ` փոխելով թեման և ընդլայնելով զրույցի շրջանակները: Բնականաբար, այդ ընթացքում նա նույնպես կսկսի հետաքրքրվել ձեզանով, կսկսի հարցեր տալ: 7. Եթե Ձեր հետաքրքրությունները չեն համապատասխանում աղջկա հետաքրքրությունների հետ, ապա ցանկալի է, որ ծանոթության սկզբնական շրջանում Ձերը մի քիչ հեռու տեղ պահեք և խոսեք աղջկա հետաքրքրությունների մասին: 8. Տարբեր ինտելեկտուալ թեմաները, ինչպես նաև զրույցները հիվանդությունների և մանյակների մասին պետք է մի կողմ դնել: Աղջիկների հետ պետք է թուլանալ և ոչ թե ինտելեկտուալ զրույցներ վարել: 9. Հետաքրքրության հետ միասին, անհրաժեշտ է, որպեսզի աղջիկը սկսի Ձեզ վստահել: Դրա համար ցանկալի է, որ զրույցի ժամանակ ցուցաբերեք հոգատարություն: Հոգատարություն նրա և կանանց նկատմամբ ընդհանրապես: Նա պետք է վստահ լինի, որ Դուք չեք նեղացնի նրան, առաջին սեքսից հետո չեք փախնի, եթե հեռախոսի համարը տա, չեք գնա ու բաժանի Ձեր ընկերներին, Ձեր վրա կարելի է հույս դնել, Դուք իսկական տղամարդ եք, Դուք կներեք նրա բոլոր թերությունները: Ժամանակակից շատ աղջիկների համար առավել կարևոր է այն փաստը, որ տղան իրեն չի նեղացնի, քան թե սեքսը, փողը, հաճույքները և այլն: 10. Վստահություն ստեղծելուց հետո կարևոր է նաև այնպես անել, որպեսզի աղջիկը զգա, որ Ձեր հետ շփումը, ինչպես նաև հանդիպումը կլինի շահավետ: Եթե միլլիոններ չունեք, որոնցից

Page 24: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

նա դա կզգա, կարող եք խոսակցության մեջ շատ օգտագործել դրական նշանակություն ունեցող ածականներ. Հիասքանչ, գեղեցիկ, չքնաղ, անբնական, փայլուն և այլն: Բացեք որևէ բառարան և անգիր արեք այդտեղ եղած ածականները: Անգամ բացասական նշանակություն ունեցող բառերը փորձեք փոխարինել դրականով և ժխտական մասնիկներով: Օրինակ` պետք է գրեք <<վատ է>>, դրա փոխարեն գրում եք <<լավ չի>>: Երբ մենք որևէ բառ ենք արտասանում, այդ բառը մեր գլխի մեջ ասոցացվում է որոշակի պատկերների հետ: Իսկ նման փոքրիկ խորամանկության շնորհիվ դուք կարող եք աղջկա մոտ պոզիտիվ մարդու տպավորություն թողնել ու ստեղծել այնպիսի տպավորություն, որ Ձեր հետ շփվելը շահավետ է, հաճելի և ուրախ: Բացի այդ, դուք էլ միշտ կլինեք դրական, ռեսուրսային վիճակում, քանի որ այդ բառերը Ձեր գլխում նույնպես պատկերներ են ստեղծում: 11. Շատ տղաներ սովորություն ունեն թույլ տալու կոպիտ մի սխալ, որով էլ հենց ծանոթության սկզբից փակում են իրենց օդերը: Այդ սխալը` <<Դու ընկեր ունե՞ս>> հարցն է, որը տղաների մեծ մասը հնչեցնում է ծանոթությունից 5-10 րոպե հետո, եթե ոչ հենց աղջկա անունն իմանալուց հետո: Մենք հաճախ ենք աղջիկներից լսում նման հարցեր . <<Ու ինչո՞ւ են այդ հարցը տալիս տղաները: Խի չգիտե՞ն, որ ասելու եմ ունեմ>>: Մի’ տվեք <<ընկեր ունե՞ ս>> հարցը և կսկսեք ավելի հազվադեպ լսել <<ես ընկեր ունեմ>> պատասխանը: 12. Ծանոթության սկզբնական շրջանում չարժի խոսել նրա տղա ընկերներից և անցյալի ընկերներից, ում հետ ինչ է եղել ու ոնց է եղել: Անգամ եթե նա է թեմա բացում, անհրաժեշտ է արագ փոխել խոսակցության թեման կամ էլ ուղիղ ասել, որ Ձեզ այդքան էլ հաճելի ու հետաքրքիր չէ իր ընկերների և ուզողների մասին զրույցները: 13. Ցանկալի է, որպեսզի Դուք նույնպես չխոսեք անցյալի ու ներկայի ընկերուհիներից: Եթե վերջիներիս մասին նա է հարց տալիս, փորձեք փոխել թեման: 14. Այսքանը լիովին բավական է, որպեսզի լինելով հասարակ տղա, ցույց տաք աղջկան, որ Ձեր հետ շփումը կարող է լինել աննկարագրելի լավը: Նա կարող է վստահել Ձեզ, Դուք մանյակ չեք, նորմալ մարդ եք, նորմալ տղամարդ,որի հետ կարելի է և հանդիպել, եթե առիթ լինի: -Ռապորտի հաստատում - Ռապորտը դա համագործակցության և վստահության մթնոլորտ է, որը ստեղծվում է Ձեր և զրուցակցի միջև, և որի ժամանակ, հաճախ, դիմացինն անում է այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, առանց նրան ստիպելու` սեփական ցանկությամբ: Եվ ամենևին էլ պարտադիր չի, որ դա նրա համար հարմարավետ լինի: Ուղղակի նրա համար Ձեր լավ վերաբերմունքը կորցնելն ավելի անհարմար կլինի, քան ձեր խնդրանքը կատարելը : Արագ ու լավ ռապորտ հաստատվում է, եթե դու ունես ինչ-որ լավ քաղցրաբլիթ: Օրինակ` եթե դու քշում ես Porshe Cayene, ապա նույն աղջկա կողմից քո հանդեպ ռապորտ է առաջանում: Կամ ինտերնետ ծանոթությունների հետ կապված` եթե դու ունես գեղեցիկ նկարներ, նորմալ, մարդավարի տեսք նկարներիդ վրա, գրագետ ու պոզիտիվի մեջ կազմված անկետա կամ տողատակ, ապա աղջիկների կողմից քո հանդեպ ռապորտն ավելի արագ է առաջանալու ու ավելի որակյալ է լինելու, քան նրանց նկատմամբ, ովքեր ինչ-որ փոշոտ նկարներ են գցել, որտեղ քուչում 15 հոգով պպզած նկարվել են ու ստատուսին էլ գրել է . <<Աղջիկները դորադոի

Page 25: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

նման են….>>: Ռապորտի հաստատման ամենալավ մեթոդներից մեկը դիմացինի համոզմունքներին և արժեքային համակարգին համապատասխանելն է: Ի՞նչ է սա: Ընդհանուր առմամբ մոտ է Դեյլ Կարնեգիին, սակայն Կարնեգի չի: Սա այն չի, երբ դիմացինը մի բան է ասում ու դու միանգամից. <<Օօօ՜օ, ես նույնպես, ինչպես Դուք, մենք այնքան նման ենք իրար, այ կլոնից 7 ենք պակաս>>: Մարդկանց մոտ,ովքեր քիչ թե շատ ծանոթ են Կարնեգիի գրքերի հետ կա այդ կարծիքը, եթե դիմացինից ինչ-որ բան է պետք, անհրաժեշտ է սկզբից ամբողջությամբ կիսել նրա կարծիքը, միշտ ժպտալ ու համաձայնվել նրա ամեն տեսակ զառանցանքի հետ: Արդյունքում ստացվում է ոչ կոնգուրենտ պահվածք, ամեն ինչ հարամ է լինում և զրուցակիցը սառում է: Ֆորումներում հաճախ կարելի է հանդիպել նման իրավիճակների: Օրինակ` զրույց է գնում դավաճանության մասին: Ու աղջիկներից մեկը գրում է, որ դավաճանությունը դա աններելի է ու կապ չունի տղան է դավաճանել, թե աղջիկը: Ու մեկ էլ տեսնում ես ֆորումի տղաներից մեկը սկսեց . <<Այո, այո, ես ամբողջությամբ կիսում եմ Ձեր կարծիքը: Լիովին համաձայն եմ, կապ չունի ով է դավաճանում: Դա աններելի է>>: Կարդում ես ու զգում, որ ինչ-որ բան այնպես չի: Այնպես է գրում` կարծես նա հարմար առիթի դեպքում իր ընկերուհուն անգամ Ժաննա Ֆրիսկեի հետ չէր դավաճանի http://www.youtube.com/watch?v=L_S6rQfsirs

Ու անբնականությունը միանգամից զգացվում է: Սակայն սա չի նշանակում, որ պետք է անել լրիվ հակառակը, միանգամից թռնել զրուցակցի դեմքին ու բացատրել, որ ինքը ճիշտ չի: Օր.` աղջիկն ասում է, որ կյանքում կարևորն անկեղծությունն է: Այստեղ ոչ պետք է ասել. <<Այո, այո, ես էլ եմ կարծում, որ անկեղծությունը դա ամենաամենան է>>, -ոչ էլ. <<Ի՞նչ անկեղծություն, մարդիկ արժանի չեն դրան, պետք է ճկուն լինել, խաբել, ֆռացնել, կոխել ու թռնել>>: Առաջին դեպքում ինչպես նշեցինք կոմունիկացիան հեչ կլինի ոչ կոնգուրենտ(ներքին վիճակի համապատասխանություն արտաքին վարքին) պահվածքի պատճառով, իսկ երկրորդ դեպքում` մարդը Ձեզ ուղղակի չի հասկանա, իսկ եթե մի հատ էլ ավելացնեք, որ ինքը սխալ է` ընդհանրապես միակ ցանկությունը կլինի Ձեզ ուղարկել հեռավոր ճանապարհորդության: Դրա համար էլ, անում եք այսպես. - Միգուցե ավելի լավ է ասել այն ինչ կա, քան խաբել,- այնուհետև սկսում եք ձեր բառերով բացատրել Ձեր պատկերացրած անկեղծությունը,- բայց դե կյանքում շատ են լինում պահեր, երբ ստիպված ես լինում խաբել, թեկուզ չուզենալով, , հանուն ընդհանուր բարորության: Սակայն ձգտել, որքան հնարավոր է անկեղծ լինել, վատ չի ու պետք է:

Ավելի հզոր է այն ռապորտը, որը հաստատվում է յուրահատկության կամ անհատականության մակարդակի վրա: Այսպիսի ռապորտ հաստատվում է նույն կրոնական, քաղաքական, ազգային հայացքներ ունեցող անձանց միջև կամ սուբկուլտուրաների ներկայացուցիչների միջև: - Մենք երկուսս Եհովայի վկաներ ենք,մենք իրար հասկանում ենք: -Մենք նույն կուսակցության ներկայացուցիչներ ենք և ծառայում ենք նույն նպատակին:

Page 26: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

-Մենք Էմոներ ենք, ռեպերներ ենք և այլն: ԻՆՉՊԵՍ ՎԵՐՑՆԵԼ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐԸ Համարը վերցնելու համար ամենևին էլ անհրաժեշտ չի ամիսներով բանակցություններ վարել: Եթե ամեն ինչ արել եք այնպես, ինչպես վերևում էր նկարագրած` երբեմն ծանոթությունից 20 րոպեից մինչև երկու օրվա ընթացքում արդեն կարելի է համարը ուզել և ստանալ: Իհարկե կան աղջիկներ, որ ամենևին էլ մտադիր չեն ռեալում շփվել որևէ մեկի հետ: Նրանք հիմնականում կամ ընկեր են ունենում կամ էլ լուրջ բարդույթների ու վախերի մեջ են գտնվում, որոնք թույլ չեն տալիս որևէ մեկի հետ հանդիպել և հիմա նստած ինետում լրացնում են սիրո այն էմոցիաները, որոնք չեն կարողանում ստանալ ռեալում: Ինտերնետ շփումն ու հեռուստասերիալները նրանց համար նույն ֆունկցիան են կատարում` կյանքից չստացած էմոցիաների բավարարում: Կշփվեք այդպիսիների հետ, թե ոչ, դա արդեն Դուք որոշեք: Եթե Ձեր համար թանկ է Ձեր ժամանակն ու նյարդերը, խորհուրդ կտամ շատ չկենտրոնանալ այդպիսիների վրա: Էլի կարող եք շփվել, սակայն, հենց այնպես, ձեռքի հետ: Երբ կստացվի դուրս հանել, կստացվի: Ինչ վերաբերվում է համարը վերցնելու պրոցեսին,ապա այն, ինպես ամբողջ խոսակցությունը, պետք է անցնի թեթև և առանց լարվածության: Հիշե’ք, որ Դուք նոր մարդ եք, ով ներ է խուժում նրա կյանք և պետք է այնպես անել, որպեսզի նա չլարվի դրանից: Պետք չէ աղջկա մոտ լարվածություն ստեղծել կամ էլ խնդրողի դերում հայտնվել: Խուսափեք այնպիսի իրավիճակներից ինչպիսին է. - Համարդ կտա՞ս զանգեմ: -Չէ: -Խի՞: - Չեմ կարա: - Լավ էլի, խնդրում եմ: - Չէ ասեցի: - Հա ինչ կլինի, որ տաս: - Չի լինի: - Բայց ինչից ա, երբ լավ աղջիկ եմ հանդիպում, չի ուզում համարը տա: և այլն: Այս տարբերակով միայն հակակրանք եք ստեղծում աղջկա մոտ: Մի քիչ հետո աղջիը սկսում է մտածել. <<Ինչ համառ ու անհասկացող տղա է>>: Անգամ եթե կարողանաք սեղմել պատին ու համարը վերցնել, միևնույն է, հետո զանգելու եք, իսկ նա կամ հեռախոսը չի վերցնելու կամ էլ մի տեսակ մրթնած է խոսելու: Իսկ Դուք Ձեզ հույս եք տալու, իբր աղջիկ է, դեմից ձև է բռնել, իրեն է թանկացնում: Չի թանկացնում, տղե’րք, ուղղակի արդեն հակակրանք եք ստեղծել Ձեր նկատմամբ: Արդյո՞ք դա Ձեզ պետք է: Դրա համար պետք է այնպես անել, որպեսզի համարը վերցնելուց աղջիկը չլարվի: Օրինակ. - Հենց նոր մի հիասքանչ միտք ծագեց իմ գլխում: Արի փոխանակվենք համարներով, իսկ

Page 27: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

իրիկունը, երբ քեզ հարմար կլինի կզանգեմ կխոսենք: Խոսք եմ տալիս չեմ զանգի գիշերվա 4-ին ու փչեմ լսափողի մեջ: Հնարավոր է միանգամից համարը չգրի: Մի քանի րոպե կատակներ անի. - Ափսոս, իսկ ես այնքան եմ սիրում, որ զանգում են գիշերվա 4-ին ու փչում լսափողի մեջ . . Այդ դեպքում դուք էլ եք կատակում, իսկ մի երկու րոպեից նորից հիշեցնում համարի մասին. - Դե ինչ տալի՞ս ես, թե՞ գնամ կախվեմ: Եթե գրեց, ապա վերջ, ասում եք ցտեսություն և շարունակում զրույցը ռեալում: Եթե չգրի` չեք սկսում համոզել, ուղղակի սկսում եք նյարդերի հետ խաղալ. - Ես գիտեմ խի չես տալիս համարդ: - Խի՞: - Հաստ ու խռպոտ ձայն ունես ու հիմա վախում ես, որ կզանգեմ, ձայնդ կլսեմ ու կհիասթափվեմ քեզանից: կամ մի փոքր նեղացած տոն եք վերցնում. - Հա, լավ, էլ մի, ոնց որ մանյակ էի, ինչ էի, քեզ հեռախոսի մեջից կուլ էի տալու: Եթե համարը այդպես էլ չստացաք, լավ կլինի, որ դադար տաք զրույցին, հաջողություն մաղթեք ու դուրս գաք կայքից: Հետո կարող եք մի երկու օր չգրել կամ մի փոքր սառեք ու տեսնեք` ինչ է անում: Եթե սկսում է ակտիվություն ցուցաբերել, ուրեմն ամեն ինչ լավ է: Մի քանի ժամանակ անց նորից կարող եք ռեալ շփման հետ կապված ակնարկ անել: Իսկ եթե այնպես է ստացվել, որ ուզում եք ժամադրության հրավիրել, այնպիսի հրավեր արեք, որը չունի ժամադրության ենթատեքստ: Ինչ-որ առօրյա, հետաքրքիր և սոցիալ ադեկվատ պատճառ ունի ձեր հանդիպումը: Օրինակ. <<Գնում եմ գազանանոց բադիկներին կերակրեմ: Գալի՞ս ես հետս>>:

Page 28: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

ՎԵՐՋԱԲԱՆ Ահա և վերջ, հարգելի ընթերցող: Ահա այն հիմնական ինֆորմացիան, որը պետք է նկատի ունենալ ինտերնետային ծանոթությունների ժամանակ, և որը անհրաժեշտ է, որպեսզի կարողանաս կարճ զրույցից հետո աղջիկների հետ շփումը տեղափոխես ինտերնետից ռեալ կյանք: Եթե ընթացքում կառաջանան ինչ-որ հարցեր կամ հետաքրքիր առաջարկներ` կարող եք գրել [email protected] Email -ին: Եվ վերջում մի քանի տողով ցանկանում եմ ներկայացնել Ձեզ Bright Colors of Life Project -ը: BRIGHT COLORS OF LIFE պրոեկտն անց է կացնում թրեյնինգներ, որոնք նպաստում են մարդկանց

անձնական աճին և օգնում մտածել ու գործել առավել էֆեկտիվ,որպեսզի մարդիկ կարողանան մինիմալ ջանքեր գործադրելով հասնեն մաքսիմալին,ապրեն երջանիկ, թեթև ու հարմար:

BC-LIFE-ի թրեյնինգներն ուղղված են նրան, որ մարդկանց մոտ փոխվի կյանքը, առաջանա նոր ու ճիշտ

վերաբերմունք կյանքի և իրենց նկատմամբ, որպեսզի մարդիկ այն պայծառ ապագան, որ երազում են

ունենալ մի օր, դարձնեն ներկա ու վայելեն արդյունքը:

Գայթակղության արվեստի (պիկապի) թրեյնինգ Այս թրեյնինգը կարճ ժամանակահատվածում կարող է 180 աստիճանով դեպի լավը փոխել Ձեր կյանքի` անձնական-սիրային ոլորտը: Թրեյնինգի հիմքում ընկած է կանանց մոտ շատ հաջողակ տղամարդկանց պահվածքի մոդելները: Մասնակցելով թրեյնինգին` դուք նույնպես կկարողանաք Ձեր մոտ ձևավորել այդ մոդելը: Անցնելով Bright Colors of Life Project-ի <<Գայթակղություն առանց արգելքների>> հոգեբանական թրեյինգը, առանց մեծ ջանքեր գործադրելու, քեզ կոտրելու կամ հաղթահարելու մեթոդների կստանաս լուրջ արդյունքներ: Կոնկրետ ի՞նչ կտա Ձեզ <<Գայթակղություն առանց արգելքների>> հոգեբանական թրեյնինգը. - Կսկսեք ավելի լավ հասկանալ կանանց պահանջմունքներն ու ցանկությունները և դրանցից օգտվելու միջոցները - Կկարողանաք հեշտությամբ և առանց լարվելու ծանոթություն հաստատել աղջիկների հետ ցանկացած վայրում - Շնորհիվ կոնկրետ քայլերի կարճ ժամանակահատվածում կշրջապատեք Ձեզ գեղեցիկ կանանցով և աղջիկներով ու հրաժեշտ կտաք միայնակ երեկոներին - Կտիրապետեք սիրահարեցման պրոցեսին և, եթե առաջ Ձեր հավանած աղջկան սիրահարեցնելու համար ծախսում էիք ամիսներ, նյարդեր և գումարներ` այժմ կկարողանաք

Page 29: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

նրա սիրահարվածությանը հասնել մի քանի ժամադրության ընթացքում` առանց լարվելու ու անիմաստ արհեստական բարդությունների - Կստանաք կոնկրետ վարժություններ, որոնք թույլ կտան զարգացնել սեքսուալությունը և աղջիկների համար լինել ոչ միայն հետաքրքիր զրուցակից, լավ ընկեր ու բարեկամ, այլ նաև սեքսուալ համակրելի տղամարդ Եվ սա դեռ ամենը չէ… Մեկօրյա սեմինար-դասընթացներ -Ծանոթություն Սեմինար, որից հետո բոլոր նոր ծանոթությունները կսկսեն Ձեր մոտ հեշտությամբ ստացվել: Կվերանան ամեն տեսակ անհանգստություններն ու վախերը(եթե նման խնդիր կա), կվերանան ծանոթության պահին առաջացող. <<Մոտենամ ի՞նչ ասեմ, ինչի՞ց սկսեմ, բա որ չծանոթանա>> և այլ հարցերը: Կիմանաք ինչպես մոտենաք ու անկաշկանդ զրույցի բռնվել ցանկացած աղջկա հետ: - Հեռախոսային զրույցներ Ծանոթացել եք ինտերնետով և այժմ ժամանակն է զանգահարել ու հրավիրել ժամադրության, սակայն չգիտեք ինչից սկսել և ոնց հրավիրել ժամադրության, որպեսզի չմերժի: Կամ միգուցե երկար ժամանակ է խոսում եք միայն հեռախոսով և ոչ մի կերպ ժամադրության դուրս չի գալի՞ս: Այս սեմինարը կտա ձեր բոլոր հարցերի պատասխանները կապված հեռախոսային զրույցների հետ: - Ժամադրություն Գնում եք առաջին ժամադրության, սակայն չեք ուզում, որ այն վերջինը լինի՞: Այս սեմինարին կիմանաք ինչպես անեք, որպեսզի առաջին ժամադրությունը ոչ միայն վերջինը չդառնա, այլ նաև հարաբերությունների համար ամենաամուր ֆունդամենտը լինի: Ժամադրությունից հետո աղջիկը ուղղակի հիացած լինի Ձեզանով ու անհամբեր սպասի երկրորդ ժամադրությանը: - Երկարատև հարաբերություններ Արդեն ունեք ընկերուհի, որի հետ ցանկանում եք կառուցել երկարատև հարաբերություններ: Այս սեմինարի ընթացքում կիմանաք ինչպես ճիշտ կառուցեք երկարատև հարաբերությունները, որպեսզի նրանք Ձեզ` երկուսին, հարմարավետ լինի, ուրախություն և երջանկություն բերի: Թրեյնինգներին և սեմինարներին մասնակցելու համար բավական է միայն զանգահարել (093) 344 944 հեռախոսահամարով և օր ու ժամ պայմանավորվել: Թրեյնինգը վարում եմ ես` Արտակ Հովհաննիսյանս:

Page 30: Արտակ Հովհաննիսյան - usum.am · երկրորդ պլան: Բայց դրա հետ մեկտեղ կան նաև դրական կողմեր: Օրինակ` տղան կամ

Bright Colors of Life Project Կայք- www.Bc-Life.info Email – [email protected] Հեռ. (093) 344 944

Հեղինակի բլոգը hovhannisyan-a.livejournal.com