СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի...

10
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.5 (15) Общественные науки (Теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Transcript of СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի...

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.5 (15)

Общественные науки (Теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.5 (15)

Հասարակական գիտություններ

(Աստվածաբանություն, արևելագիտություն, պատմություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

պ.գ.դ., պրոֆ. Է. Մինասյան պ.գ.դ., պրոֆ. Ա. Ստեփանյան պ.գ.թ., պրոֆ. Պ. Հովհաննիսյան պ.գ.թ., դոց. Հ. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Վ. Ոսկանյան պ.գ.թ. Գ. Հարությունյան

Редакционная коллегия:

д.и.н., проф. Э. Минасян д.и.н., проф. А. Степанян к.и.н., проф. П. Ованисян к.и.н., доц. О. Григорян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. В. Восканян к.и.н. Г. Арутюнян

Editorial Board

DSc, Prof. E. Minasyan DSc, Prof. A. Stepanyan PhD, Prof. P. Hovhannisyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD G. Harutyunyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

38

Շուշան Ազատյան ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Վ. Ոսկանյան Էլ. փոստ՝ [email protected]

ԹԱԼԻՇԵՐԵՆԻ ՁԱՅՆԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Թալիշների1 լեզուն պատկանում է իրանական լեզուների հյուսիսարևմտյան ենթաճյուղի մերձ-

կասպյան բարբառների խմբին: Այն մերձավորագույն ցեղակցություն ունի հարավթաթական բարբա-ռախմբի հետ, իսկ պատմական զարգացման ընթացքում մեծապես ազդվել է նաև հարևան գիլաներե-նից, ադրբեջաներենից և, իհարկե, պարսկերենից: Թալիշերենում կարելի է առանձնել 2 բարբառ` հյու-սիսային և հարավային` հիմնված զուտ սահմանային բաժանման վրա, մինչդեռ լեզվաբանական չափո-րոշիչներով իրականում առկա են հյուսիսային, կենտրոնական, հարավային բարբառախմբեր: Թալիշե-րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից այն է, որ այս լեզուն ունի ավելի հարուստ ձայ-նավորական համակարգ, ինչի պատճառով էլ ծագում է վերջինիս ձայնավորական համակարգի ավելի խորն ուսումնասիրության և մինչ այժմ եղած բոլոր տվյալներն ամբողջացնելու անհրաժեշտություն: Այս հոդվածի շրջանակներում փորձ կկատարվի առանձին-առանձին քննելու թալիշերենի ձայնավորնե-րից յուրաքանչյուրի արտասանական առանձնահատկությունները, ինչպես նաև պարզելու, թե դրանք ինչ ազդեցություն են կրում վանկի, շեշտի գործոններից և շրջապատող հնչյունական միջավայրից

2:

Թալիշերենում, ինչպես իրանական ժամանակակից շատ լեզուներում, ձայնավորները կայուն չեն: Դրանք կարող են փոփոխվել շեշտի առկայության կամ բացակայության դեպքում: Ձայնավորի քանա-կական կայունության վրա նկատելի ազդեցություն է թողնում նաև վանկի բաց կամ փակ լինելը, ձայ-նավոր հնչյունը շրջապատող բաղաձայնները, բառի մեջ բաղաձայնի անկումը, երկու ձայնավորների միաձուլումը և այլն: Անշեշտ վանկերում ձայնավորների քանակական և որակական կայունությամբ կամ անկայունությամբ է որոշվում նաև դրա սղումը

3:

Թյուրքական լեզուների, մասնավորապես ադրբեջաներենի հետ երկարատև շփումներով է պայմա-նավորված հյուսիսային թալիշերենի ձայնավորական համակարգում տեղ գտած հետևյալ երևույթները. ձայնավորների մասնակի ներդաշնակությունը՝ առաջընթաց և հետընթաց առնմանումը, u և o հնչյուն-ների արտասանության փոփոխությունը: Թալիշերենի ձայնավորները կարելի է ներկայացնել հետևյալ աղյուսակով.

Ըստ շարքի

Ըստ բարձրացման Առաջին շարք Միջին շարք Ետին շարք

Ստորին բարձրացում ä a

Միջին բարձրացում e ә o

Վերին բարձրացում i u

Վերևում ներկայացված ձայնավորները բնութագրվում են հետևյալ հատկանիշներով և առանձնահատկություններով.

/i/ հնչյունն առաջին շարքի, վերին բարձրացման ձայնավոր է: Բաց շեշտված վանկում այն համա-

պատասխանում է վերոնշյալ որակական բնութագրին և լիահունչ է. si՝ «սխտոր», «կուշտ», «երեսուն»,

vi՝ «ուռենի», gi՝ «վիզ», di՝ «գյուղ», i՝ «մեկ», pinti` «կեղտոտ», «փնթի», tiši՝ «ծիլ»: Փակ շեշտված վան-

կում i-ն, ամբողջովին պահպանելով որակը, քանակապես փոփոխվում է. ամենամեծ երկարությունն

ունենում է շփականներ v, z, ž-ից ու r-ից առաջ. šiv՝ «ճյուղ», miz՝ «սեղան», tiž՝ «կծու», «սուր», tir՝

«նետ»: Խուլ շփականներից, l-ից, ռնգային m, n-ից առաջ i-ն ավելի կարճ է արտասանվում. vis՝ «պա-

1 Թալիշներն իրանական ժողովուրդներից են, ովքեր հիմնականում բնակվում են Ադրբեջանի Հանրապետության հարավային և

Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան մերձկասպյան շրջաններում: 2 Հոդվածում ներկայացված օրինակները վերցված են Լ. Պիրեյկոյի «Թալիշերեն-ռուսերեն բառարանից»: Տե՛ս Пирейко Л.,

Талышско-русский словарь, Москва, 1976: 3 Ըստ Ս. Վինոգրադովայի՝ քանակական հատկանիշը ենթարկվող է որակական հակադրությանը, չունի ինքնուրույն հնչյունաբա-

նական նշանակություն, հետևաբար՝ երկրորդական է: Տե՛ս Виноградова С., Талышский язык, Языки мира, Иранские языки: II Северо-западные иранские языки, Москва, 1999, էջ 91:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

39

րան», riš՝ «մորուք», zibil՝ «աղբ», dim՝ «դեմք», «երես», sin՝ «տարիք», šin՝ «քաղցր»: Խուլ պայթականնե-

րից առաջ i-ն ամենաշատն է կարճանում. dik՝ «ուղիղ», pišik՝ «կատվիկ», bilit՝ «տոմս», kibrit՝ «լուցկի»:

Ավելի քիչ i-ն կարճանում է ձայնեղ պայթականներից առաջ. bib՝ «սերկևիլ» (հվ. բրբռ.՝ bi), id՝ «տոն», ig՝ «ազդր»: Բաց անշեշտ վանկում i-ն զգալիորեն պահպանում է իր որակը` միայն քանակապես փոքր-ինչ

կարճանալով. imon՝ «հավատ», pie՝ «ցանկանալ», žimon՝ «կյանք», kinä՝ «աղջիկ», misol՝ «օրինակ»,

ni(ə)šon՝ «նշան»: Միջնալեզվային y-ից առաջ այն ավելի է կարճանում. ziyon՝ «վնաս», žie՝ «ապրել»,

piyoz՝ «սոխ»: Փակ անշեշտ վանկում i-ի արտասանությունն ամենակարճն է, բայց պահպանում է իր

որակը. inson՝ «մարդ», viždon՝ «խիղճ», vinde՝ «նայել», zindon՝ «բանտ», nisbät՝ «մասին», piškäš՝ «նվեր»,

rismon՝ «պարան»:

Ոչ պատմական i-ն հանդիպում ենք st, sp բաղաձայնական կապակցություններով սկսվող բառե-րում. ispička` «լուցկի», istakan` «բաժակ»:

Լեզվում առկա է նաև երկրորդական ծագման i, որը ձևավորվում է անշեշտ e-ի նեղացման արդ-յունքում. nemek>nimek` «աղ»: Այս երևույթը գտնում ենք նաև ապառնի ժամանակի հոգնակի երկրորդ

դեմքի վերջավորությունում` -eon>-ion (bakardi՛on` «դուք կանեք») և -ädä-ով մակբայական դերբայում.

(še՛ada>ši՛ada` «գնալով», be՛ada>biada «լինելով»)1:

Քերականական ձևույթներում i հնչյունի կիրառությունը բավականին լայն է.

այն մտնում է անցյալ անկատարի բայական վերջավորությունների մեջ՝ -im, -iš, -i, -imon, -ion, -in, ինչպես նաև հանդիպում դրա ժխտական ձևերում՝ nim, niš, ni, nimon, nion, nin,

առկա է անորոշ դերբայի վերջավորությունում` -ie (պրս.՝ idan). pie՝ «ցանկանալ», «սիրել», gənie՝ «ընկնել»,

անվանական կառույցների թեք հոլովում. məni՝ «ինձ», təni՝ «քեզ»,

շեշտակիր i-ն հանդիպում է էրգատիվ նախադասություններում. merdi vote՝ «մարդն ասաց»,

i-ն վերացականության ածանց է. väši՝ «սով», hovizi՝ «լայնություն», täši՝ «փափագ», «ծարավ»,

ինչպես նաև կազմում է -li փոքրացուցիչ ու փաղաքշական, -či գործողի անուն ցույց տվող, -äti

վերացական գոյականներ ձևավորող ածանցները. kinäli՝ «քույրիկ», kanči՝ «գյուղացի»,

bärobäräti՝ «հավասարություն»,

ադրբեջանական -miš-ով դերբայական ձևերում. kսčmiš be՝ «տեղափոխվել», pozmiš karde՝ «փչացնել»,

անշեշտ i-ն արտահայտում է գոյականի անորոշությունն ու միակությունը (ya-ye vähdät). ruzi՝ «մի

օր»2:

Հյուսիսային բարբառների i-ն հարավային բարբառներում կարող է հնչյունափոխվել e, ə, ä ձայնա-վորների. čimi (hյուսիսային) - čəmən (Աստարա) - čemen (Թալեշդուլաբ) - čämän (Մասալի) - čəmən (Մա-

սուլե)՝ «իմ», հirs (հյուսիսային) - xers (Մասալի) - xərs (Մասուլե)՝ «արջ», sipä (հյուսիսային) - espä (Աստա-

րա) - esbä (Թալեշդուլաբ) - äsbä (Մասալի) - əspä (Մասուլե)՝ «շուն», šit (հյուսիսային) - šet (Աստարա) - šet (Թալեշդուլաբ) - šət (Մասալի) - šət (Մասուլե)՝ «կաթ»

3:

/e/ հնչյունն առաջին շարքի, միջին բարձրացման ձայնավոր է: Բաց շեշտակիր վանկում այն ավելի

հաճախ է հանդիպում, որտեղ քանակապես ավելի երկար է. ve՝ «շատ», ke՝ «թմրած», «քարացած», ne՝

«ոչ», pe՝ «վերև», se՝ «երեք», še՝ «գնալ»: Փակ շեշտակիր վանկում e-ն, կախված վանկը եզրափակող

բաղաձայնից, քանակապես կարճանում է: E-ն ավելի երկար է հնչում շփականներից, հատկապես ձայ-նեղներից առաջ` v, z, ž, մի փոքր ավելի պակաս երկար r-ից առաջ և ավելի կարճ պայթականներից

առաջ. nez՝ «մոտիկ», ser՝ «զկեռ», vek՝ «երիկամ»: Որակապես e-ն այդքան կայուն չէ ու երբեմն նույնիսկ

հերթագայվում է ə, ä, i ձայնավորների, այսինքն` բավականին փոխում է որակը. šex||šəx(γ)՝ «ցող», «շաղ», beγ||bəγ` «բեղ», deven||devän՝ «հունձք», ne||nä՝ «ոչ», heč||hič՝ «ոչ մի», zevel||zevil` «ածուխ»: Փակ շեշտակիր վանկի e-ն հանդիպում է ապառնի ժամանակի եզակի 1-ին և 2-րդ ու հոգնակի 3-րդ դեմքում. bägiem՝ «ես կվերցնեմ», bäkardeš՝ «դու կանես», bävoten՝ «նրանք կասեն»: Այս բայաձևերում e-ն կայուն է: Բաց անշեշտ վանկում e-ն հեշտ է կորցնում իր որակն ու կարող է վերածվել ə-ի և նույնիսկ i, ä և u-ի. bexə||bəxə՝ «սև վառարան», žego||žəgo՝ «այդպես», nemek||nimek՝ «աղ», hežo||hužօ ՝ «միշտ», «հաճախ», tedäruk||tädorək՝ «պատրաստություն»: Շեշտակիր a, o, u ձայնավորներից հետո e-ն կարճանալով վերածվում է i-ի: Դա սովորաբար տեղի է ունենում սահուն խոսքում անցողական բայերի անորոշ

1 Миллер Б., Талышский язык, Мoсква, 1953, с. 34.

2 Նույն տեղում, էջ 34-35:

3 Asatrian G., Borjian H., Talish and the talishis, Iran and the Caucasus, vol. 9.1, 2005, pp. 53-55.

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

40

դերբայի ձևերում. doe||doi՝ «նա տվեց», masae||masai՝ «նա լսեց»: E-ից շեշտի` նախորդող վանկ անցնելու դեպքում բաց վանկի e-ն կարող է սղվել, որն, օրինակ, vote՝ «խոսել» բայի ներկայում բերում է ձևի նշանակալի փոփոխության. votédäm||vótdäm||vóttäm: Նույն երևույթն է դիտվում karde՝ «անել», barde՝ «տանել», varde՝ «բերել», mande՝ «մնալ» բայերում. kardédäm||kardäm, bardédäm||bardäm, mandédäm||mandäm, որտեղ e-ի անհետացումը ոչնչով չի փոխհատուցված: Խոնարհված բայաձևերում e-

ն ä, a ձայնավորներից առաջ դառնում է i. ni-a՝ «չէր եղել», žän-i-ä՝ «դու հարվածեցիր» 1

: Բերենք նաև փակ անշեշտ վանկի e-ի օրինակներ, որը նույնպես կայուն չէ ու կարող է նեղանալ` հերթագայվելով այլ ձայնավորներով. vedrä՝ «դույլ», derzi (därzi)՝ «դերձակ», dešmen (dəšmen)՝ «թշնամի», zehnin՝ «խելացի», mehkäm՝ «ամուր», respublikä՝ «պետություն»:

Առանձին բառերում կա երկրորդական ծագման e, որը կայուն է և չի փոխում իր որակը: Այն ստեղծվում է կամ ai, ei երկհնչյունի միաձուլման արդյունքում. kaina>keina>kēna՝ «ե՞րբ», leina>lēna՝ «շվի» (դրափոխություն neila-ից), neigo>nego՝ «ցուլ», կամ էլ բառամիջում բաղաձայնի սղման արդյունքում. nexčir||nexči>nēči՝ «վայրի գազան», «գայլ»:

Հարկ է քննարկել նաև ē-ն` այսպես կոչված ya-ye mäjhul-ը: Դրանով համեմատաբար նշանակալի քանակության բառեր են պահպանվել թալիշերենում. kēk՝ «լու», sēf՝ «խնձոր», pēša՝ «արհեստ», hēč՝ «ոչինչ», vēv՝ «այրի»: Այս e-ն դրսևորում է երկարություն ու համեմատական կայունություն: Միայն vēv՝ բառում, շրթնայնացմամբ պայմանավորված, արձանագրված է նաև հերթագայությունը ö-ի` vöv

2:

Քերականական ձևույթներում e-ն հանդիպում է.

անորոշ դերբայի վերջավորությունում. be՝ «լինել», vote՝ «խոսել», vite՝ «վազել», hore՝ «աղալ», zəne՝ «իմանալ»,

բայական e- և pe- նախածանցներում. edoe՝ «ծածկել», egarde՝ «իջնել», pevate՝ «պոկել», peγande՝

«կախել»,

սահմանական եղանակի ներկա ժամանակում, որը կազմվում է անորոշ դերբայից, -da հետդիրից և բայական վերջավորություններից. porsedam՝ «ես հարցնում եմ», omedan՝ «նրանք գալիս են»,

ապառնի (1-ին) ժամանակի եզակի 3-րդ դեմքի վերջավորությունում. bavite՝ «նա կփախչի», bapie՝ «նա կցանկանա»,

be- (առանց) նախածանցում (որտեղ e-ն երկրորդական շեշտի տակ է). beaγl՝ «անխելք», bedəl՝ «անսիրտ», bemäno՝ «անիմաստ», besädo՝ «անձայն», betam՝ «անհամ», bexäbä՝ «անտեղյակ», bečiz՝ «չունևոր»,

be- (դուրս) բայական նախածանցում (երկրորդական շեշտով). bevarde՝ «դուրս հանել», bevašte՝ «դուրս թռչել», bekarde՝ «հեռացնել», beγande՝ «դուրս գցել», beše՝ «դուրս գալ»:

3

Հյուսիսային բարբառների e-ն հարավում որոշ դեպքերում կարող է վերածվել i կամ ə-ի. sef (հյուսիսային) - sif (Աստարա) - sif (Թալեշդուլաբ) - sif (Մասալի) - sef (Մասուլե)՝ «խնձոր», äse(ars) (հյուսիսային) - äserg (Թալեշդուլաբ) - asərk (Մասալի)՝ «արցունք»

4:

/ä/ հնչյունն առաջին շարքի, ստորին բարձրացման, կարճ ձայնավոր է: Ձայնավորի որակն ու քանակն ամենաակնառու ձևով դրսևորվում է բաց շեշտակիր վանկի դեպքում. vänäšä՝ «մանուշակ», kä՝ «տուն», nänä՝ «մայր», sä՝ «գլուխ», hä՝ «էշ», səpä՝ «շուն», անցյալ դերբայում` kardä՝ «արած», hardä՝ «կերած», դերանուններում` amä՝ «մենք», šəmä՝ «դուք», ինչպես նաև փակ շեշտակիր վանկի դեպքում. bäd՝ «վատ», bärk՝ «ամուր», «ուժեղ», väräγ՝ «թերթ», gäv՝ «բերան», γäzän՝ «կաթսա», γälmäγäl՝ «աղմուկ», mäč՝ «համբույր», odäm՝ «մարդ», šäv՝ «գիշեր», šäm՝ «մոմ», äv՝ «նա»: Ձայնավորը պահպանում է իր որակը բաց անշեշտ վանկի դեպքում. vätän՝ «հայրենիք», dävo՝ «դեղ», dämirči՝ «դարբին», däli՝ «խենթ», mäse՝ «լսել», xäto՝ «վտանգ», čäkuš՝ «մուրճ», ներկայի բայական վերջավորություններում` zəndä՝ «նա գիտի», bäme՛dä՝ «նա լացում է», -ädä՝ հետդիրում` di՛ädä՝ «գյուղում», po՛zäde՝ «աշնանը», անշեշտ -ä ածանցում, որն ընդունում են որակական ածականները` yo՛l-ä ru՝ «մեծ գետ», xo՛s-ä kinä՝ «գեղեցիկ աղջիկ», և նույնիսկ ավելի թույլ հնչյունական իրադրությունում` փակ անշեշտ վանկի դեպքում. bayγuš՝ «բու», däftär՝ «տետր», zählä՝ «զզվանք», mäxluγ՝ «ժողովուրդ», säyfä՝ «էջ», särvoz՝ «զինվոր»: Ä-ի ավելի առաջնային դիրքում արտասանության վրա ազդում են միջնալեզվային y-ն և իրենց մեջ միջնալեզվային հատկանիշներ պարունակող բաղաձայնները

5: Օրինակ` niyä՝ «խնոցի», šiyä՝ «կավ»,

«կավե», bäyändə՝ «իրար», däše՝ «ներս մտնել», täšviš՝ «տագնապ», häši՝ «արև», čäš՝ «աչք»: Միջին շարքին մոտեցող ä-ի տարբերակը հայտնվում է հետնալեզվայինների, լեզվակայինների, հետնալեզ-

1 Lazard G., Le dialecte tāleši de Māsule (Gilān), Studia Iranica, № 7/2,1978, p. 254.

2 Соколова В., Очерки по фонетике иранских языков, I белуджский, курдский, талышский, татский, Москва - Ленинград, 1953,

с. 106. 3 Миллер Б., с. 35-36.

4 Asatrian G., Borjian H., pp. 53-55.

5 Соколова В., с.106.

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

41

վային ձայնավորների ազդեցությամբ և բառավերջում. gädä՝ «փոքր», «կրտսեր», gäšti՝ «նավ», käläm՝ «կաղամբ», källä՝ «գլուխ», käno՝ «ծայր», «ափ», kärvon՝ «քարավան», hämro՝ «կողակից», γälib՝ «ձև», γäfä՝ «սուրճ», γänd՝ «շաքար», xäsis՝ «ժլատ», xät՝ «գիծ»:

Այսպես, ä հնչյունը կարելի է համեմատաբար կայուն ձայնավորների թվին դասել, քանի որ որա-կապես դրա անշեշտ վիճակը քիչ է տարբերվում շեշտակիրից, իսկ քանակապես այն թեև կարճանում է, սակայն չի սղվում: Որոշակի հնչյունաբանական փոփոխություններ ենք նկատում միայն ձևաբանական տեսանկյունից: Մասուլի բարբառում, երբ բառավերջի ä-ին միանում է i անորոշության հոդը, այն հնչյունափոխվում է e-ի. հմմտ. kellä՝ «աղջիկ» և kelle-i՝ «մի աղջիկ», čäšmä՝ «աղբյուր» և čäšme-i՝ «մի աղբյուր»: Բայարմատի վերջին ä-ն, բայական վերջավորությունների ä-ին միանալով, հերթագայվում է i-ի. հմմտ. bə-nä-m «որ ես հարցնեմ» և bə-ni-äm «որ մենք հարցնենք»

1:

Համաձայն Վ. Շուլցեի կատարած հնչյունաբանական վերլուծության, որն արտացոլում է թալիշե-րենի Շուվիի բարբառը՝ ä հնչյունն ամենահաճախ հանդիպողն է: Հաճախականության տեսանկյունից դրան հաջորդում են i, ə, e, o, a, ü ձայնավորները: Սակայն ձևույթներում ä-ն առավել քիչ է հանդիպում: Ըստ ձևաբանական կիրառելիության` ձայնավորները հետևյալ հաճախականությամբ են տրված` e, i, ü, ə, ä, o, a

2:

/a/ հնչյունը հետնալեզվային, ստորին բարձրացման ձայնավոր է: Այն թե՛ որակապես, թե՛ քանակապես տարբերվում է ä-ից և հանդիպում է որոշակի հնչյունական միջավայրում և որոշակի բաղաձայններից առաջ.

ard, arz, ars կապակցություններում. ars՝ «արցունք», tars՝ «վախ», dars՝ «դաս», karde՝ «անել», barde՝ «տանել», pard՝ «կամուրջ», sard՝ «ցուրտ», barz՝ «բարձր», darz՝ «խուրձ», larze՝ «դողալ»: Ard, arz խմբերում, հատկապես շրթնային b, v, m-ով սկսվող բառերում a-ն շրթնայնացման մի-տում ունի` երբեմն-երբեմն ուժեղանալով մինչև օ. barde||borde՝ «տանել», varde||vorde՝ «բերել», marde||morde՝ «մահանալ», garde||gorde՝ «պտտվել»,

nd կապակցությունում. band՝ «կապ», «լեռ», hande՝ «կարդալ», zande՝ «ծնել», mande՝ «մնալ», gandəm՝ «ցորեն»,

ng կապակցությունում. taŋg՝ «նեղ», maŋg՝ «լուսին», vaŋg՝ «ճիչ», zaŋg՝ «զանգ», raŋg՝ «գույն», čaŋgo՝ «եղունգ», «ճանկ»,

mb խմբում. tambäl՝ «ծույլ», pambä՝ «բամբակ», hambol՝ «բեռնակիր», zambul՝ «զամբյուղ», čambä՝ «կապոց»,

առաջին բաղաձայնը խուլ շփական s կամ š-ն է, երկրորդը պայթականներ d, t, p, m-ն. däbaste՝ «կապել», astä՝ «ոսկոր», maštä՝ «առավոտյան», asp՝ «ձի», dasparde՝ «հանձնել», dašt՝ «դաշտ», «տափաստան», pašmä՝ «բուրդ»,

առաջին բաղաձայնը ձայնորդ շփական l-ն է, երկրորդը պայթական բաղաձայններ d, t, g-ն. balduz՝ «տալ» (բարեկամ), saldat՝ «զինվոր», balta՝ «կացին», γaltäγ՝ «թամբ», palgä՝ «կանաչ ճյուղ»,

vz, vd կապակցություններում. tavzə՝ «կշեռք», xavzä՝ «սեխ», čavdär՝ «աշորա»,

axt, axš խմբերում. taxt՝ «գահ», taxtä՝ «թախտ», vaxt՝ «ժամանակ», baxš՝ «բաժին», «նվեր», baxše՝ «ներել», naxš՝ «նախշ»,

aft կապակցությունում. kafte՝ «աղավնի», kaftor՝ «բորենի», haft՝ «յոթ», haftä՝ «շաբաթ» (7 օր): Շրթնայնացած տարբերակը երբեմն առանձնացնում են å-ով: Ըստ երևույթին, այն հիմնականում

գտնում ենք փակ վանկերում, շրթնային ու առաջնալեզվային բաղաձաններից առաջ (nd, ng, št բաղա-ձայնական կապակցություններով բառերում շրթնայնացման միտումն ամենաշատն է նկատվում, որոնց օրինակները տեսնում ենք ստորև), իսկ ոչ շրթնայինը` բաց վանկերում, կոկորդային հ-ի և հետնալեզ-վայինների հարևանությամբ. za` «պարս», ya` «թե», «կամ», ka` «փրփուր», sa` «հարյուր», ča` «ճախա-րակ»: Բարբառներում a-ի շրթնայնացման աստիճանը կարող է տարբեր լինել: Օրինակ` Աստարայի բարբառում դրա արտասանության հիմնական տարբերակը փակ ու շրթնայնացած է, իսկ Լենքորանի բարբառին բնորոշ է ավելի թույլ շրթնայնացումը

3: Ասալեմի բարբառում a-ն ավելի շրթնայնացած է,

քան պարսկերենում և կարող է վերածվել ս-ի m-ից և n-ից առաջ. Gelun՝ «Գիլան», badam||badum՝ «նուշ»:

4 Մասուլի բարբառում բայարմատի վերջին a-ն ä-ից առաջ կարող է վերածվել օ-ի, իսկ i, y-ից

առաջ` ս-ի. vo-äm՝ «մենք ասում ենք», vu-i-m՝ «ես ասել եմ», vu-y՝ «նա ասել է»:5

Թալիշերենում գոյություն ունի երկրորդական ծագման a, որը ձևավորվում է հետևյալ դեպքերում.

1 Lazard G., p. 254.

2 E և i հնչյունների քերականական բարձր արժեքը ակնհայտ է դառնում, եթե դա կապում ենք բառավերջի դիրքի հետ, այսինքն`

այդ դիրքում e-ն հանդես է գալիս որպես անորոշ դերբայի վերջավորություն և անցյալի օժանդակ բայ եզակի 3-րդ դեմքում, իսկ i-ն` թեք հոլովի ցուցիչ: Տե՛ս Schulze W., Northern Talysh, Munich, 2000, էջ 9-15: 3 Соколова В., с.107.

4 Yarshater E., The Tāleshi of Asālem, Studia Iranica, № 25/1, 1996, p. 85.

5 Lazard G., p. 254.

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

42

պատմական ع-ի սղմամբ. tām՝ «կերակուր», «ուտելիք»՝ (tä'äm), sāt՝ «ժամ» (sa'ät),

a-ին հաջորդող մի բաղաձայնի ընկնելու արդյունքում. pālu՝ «կողք» (<pählu), rās՝ «պարելը» (<rägs),

a պարունակող երկու վանկերի միացման դեպքում. šikayät>šikat՝ «բողոք»,

երբ ai երկհնչյունը վերածվում է a-ի. aište>ašte՝ «նա վեր կացավ»:1

/o/ հնչյունը հետին շարքի, միջին բարձրացման, շրթնայնացած ձայնավոր է: Բաց վանկի շեշտակիր o-ն ունի որոշակի երկարություն, որը նախադասության վերջում բացարձակ դադարի դեպքում ավելա-նում է. asbo` «ձիավոր», vo` «քամի», šo` «ուրախ», sado` «ձայն», dovo` «աղոթք», zomo` «փեսա», kolo` «գլխարկ», po` «ոտք», podšo` «թագավոր»: Օ նախածանցը (հին իրանական *ava- նախածանցը) գոյու-թյուն ունի ō-bərie` «կտրել», ō-gate` «պահպանել» բայերում: Բաց վանկի o-ն բարբառներում կարող է հերթագայվել u-ի. kō||kū` «գործ», dō||dū` «ծառ», gō||gū` «կով», sor||sur` «տարի»: Փակ վանկի շեշտակիր o-ն տարբերվում է փակ անշեշտից ինչպես որակական, այնպես էլ քանակական առումով: Այն թե՛ ավե-լի բաց է, թե՛ ավելի կարճ, որի բարձրացումը կախված է այն բանից, թե վանկն ինչ բաղաձայնով է ավարտվում. պայթական և խուլ բաղաձայնները նպաստում են հնչյունի բաց ու կարճ լինելուն, իսկ շփականներն ու ձայնեղները փակ և երկար լինելուն

2 (hմմտ.՝ xok՝ «երկիր», «հող» և poγ՝ «խորթ հայր»,

čok՝ «լավ» և xov՝ «երազ», kok՝ «լիքը» և lod՝ «նիհար», pok՝ «մաքուր» և tos՝ «թաս», pot՝ «կենտ» և toγ՝ «թել»): Օ-ն ձայնեղ շփականներ v, z, ž-ից առաջ ավելի փակ է. ov՝ «ջուր», mordov (mərdov)՝ «ճահիճ», nov՝ «ծունկ», poz՝ «աշուն», soz՝ «կարգավորված», tormoz՝ «արգելակ»: Ձայնորդներից առաջ հնչյունի բաց լինելու աստիճանը տարբեր է: L-ից առաջ այն ավելի բաց է, քան r-ից առաջ (հմմտ.՝ yol՝ «մեծ», gol՝ «ճահճացած լիճ», lol՝ «համր» և mor՝ «օձ», vožor՝ «շուկա», por՝ «փետուր»): N-ից առաջ օ-ն, շատ հազ-վադեպ դեպքերում կարող է հերթագայվել u-ի. gon՝ «ծանր», nodon՝ «անգետ», bon՝ «ձեղնահարկ», rayon՝ «շրջան», goävon՝ (guävon) «նախրապան», zəmson՝ (zomsun, Աստ., Լեր. բրբռ.՝ zomoston) «ձմեռ», tovson (Աստ.՝ tobiston)՝ «ամառ», իսկ գոյականի հոգնակի թվի -on վերջավորությունը բարբառներում երբեմն լսվում է -un. sorun՝ տարիներ, dandonun՝ ատամներ, dasun՝ ձեռքեր: Բաց վանկի անշեշտ o-ն հիմ-նականում պահպանում է իր որակը. toləš՝ «թալիշ», vote՝ «ասել», γօ näγ՝ «հյուր», komäg՝ «օգնություն», noe՝ «դնել», hovä՝ «քույր», tožä՝ «նոր»: Ինչպես բաց վանկի o-ն, այս o-ն ևս կարող է վերածվել u-ի. ome

(ume)՝ «գալ», gomuš (gumuš)՝ «գոմեշ», γօ ti (γuti)՝ «տուփ», nokä (nukä)՝ «ծառա», sobun (subun)՝ «օճառ», xoruz (huruz)՝ «աքաղաղ»: Մի քանի բառերում դիտվում է նաև o-ի անցումը ə-ի և a-ի. vožor (vəzor)՝ «շուկա», moä (məä)՝ «մայր», sobit (səbut)՝ «ապացույց», nomus (namus)՝ «պատիվ», xolčä (xalčä)՝ «գորգ»: Բարդ բառերում, որոնց առաջին բաղադրիչը o պարունակող լիանիշ անուն է, այն միշտ պահպանում է իր որակը. goduš՝ «կովկիթ» (go՝ «կով»), doču՝ «փայտե շրջանակ» (do՝ «ծառ»), čošamba՝ «չորեքշաբթի» (čo՝ «չորս»): Բաց անշեշտ վանկի o-ն քանակապես կախված է շեշտակիր վանկին մոտ լինելու հանգա-մանքից և նրա հետ հակադարձ հարաբերության մեջ է` ինչքան o-ն հեռու է կանգնած շեշտից, այնքան o-ն ավելի կարճ է. zomsuni՝ «ձմերուկ», bodəmčon՝ «բադրջան», gobäläk՝ «սունկ», korätän՝ «սարդ»: Փակ վանկի անշեշտ օ-ն նույնիսկ այս ավելի թույլ վիճակում ընդհանուր առմամբ պահպանում է իր որակը. asmon՝ «երկինք», boston (bəston)՝ «բանջարանոց», bofte՝ «գործել», «հյուսել», boxšäb՝ «ափսե», dolmä՝ «տոլմա», dorčin՝ «դարչին», doxtur՝ «բժիշկ», porse (parse)՝ «հարցնել»:

Թալիշական որոշ բառերում հանդիպում է vav-e mäjhul-ը. mor՝ «մեղու», kok՝ «գիրուկ»3:

Հյուսիսային բարբառների օ-ն հարավայինում կարող է հերթագայվել u, a, ä ձայնավորներով. zoä

(հյուսիսային) - zuä (Աստարա) - zue (Թալեշդուլաբ) - zuä (Մասալի) - zoä (Մասուլե)՝ «որդի, տղա», ov (հյուսիսային) - av (Աստարա) - av (Թալեշդուլաբ) - av (Մասալի) - av (Մասուլե)՝ «ջուր», osm(osson) (հյու-սիսային) - äsün (Մասալի) - asen (Մասուլե)՝ «երկաթ»

4:

Օ-ի առաջնալեզվային տարբերակը` ö հնչյունը, ադրբեջանական ձայնավորական համակարգի ազ-դեցությամբ և բառային փոխառությունների միջոցով ներթափանցել է թալիշերեն: Մաքուր թալիշա-կան բառերում այն հազվադեպ է լսվում, ընդ որում կարող է հերթագայվել կարճ լսվող ուրիշ ձայնա-վորներով. tö||tə՝ «դու», hör||här՝ «մառախուղ», šöp||šəp||šep՝ «զամբյուղ», bolöš||boləš՝ «բարձ»: Վերջին եր-կու բառերի հնչյունափոխությունը կարող է ձայնավորների առաջընթաց առնմանման արդյունք լինել: Ümr՝ «կյանք» բառը հաջորդող շրթնայինի ազդեցությամբ արտասանվում է ömr: Ադրբեջանական բա-ռերում ö-ի ձևավորման վրա կարող է ազդել հաջորդող ադրբեջանական l-ի փափուկ արտասանու-թյունը

5: Օրինակ` ölči՝ «չափ», ölčmiš karde՝ «չափել», ölgä՝ «երկիր», «շրջան»:

/u/ հնչյունը հետնալեզվային, վերին բարձրացման, շրթնայնացած ձայնավոր է: Ընդհանուր առ-

1 Миллер Б., с. 41.

2 Նույն տեղում, էջ 43:

3 Նույն տեղում, էջ 44:

4 Asatrian G., Borjian H., pp. 53-55.

5 Соколова В., с.108.

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

43

մամբ այն կայուն է ինչպես որակապես, այնպես էլ քանակապես, քանի որ չի նվազում մինչև 0 հնչյուն: Ձայնավորի լարվածության աստիճանը բավականին տարբեր է և փոփոխվում է` կախված հնչյունա-կան դիրքից: Բաց վանկի շեշտակիր ս-ն ամենանեղն է ու սովորաբար տևական է, փակ վանկում այն լայն է և կարճ է հնչում: Ադրբեջանական ձայնավորական համակարգի ազդեցությամբ թալիշերենում գտնում ենք նաև այս հնչյունի առաջնալեզվային տարբերակը` ü-ն, որը նման է ֆրանսերեն ս-ին ruse,

sûr բառերում: Բ. Միլլերը ü-ն է սահմանում որպես հիմնական հնչյուն, իսկ ս-ն` որպես դրա տարբերակ` հիմք ընդունելով Լենքորանի բարբառը, որտեղ ü-ն ավելի հաճախ է հանդիպում, ինչպես նաև այն փաստը, որ թալիշների կողմից տպագրված առաջին դպրոցական դասագրքում ընդունված էր այս հնչյունի փոխանցումն ինչպես ս-ով, այնպես էլ y (ü)-ով, ընդ որում ս-ն համեմատաբար քիչ բառերում էր հանդիպում

1: Բ. Միլլերի այդ փաստարկը հաստատվում է Լ. Պիրեյկոյի կողմից, ում կարծիքով հյուսի-

սային բարբառներում հիմնական տարբերակ համարվող ü-ն բացակայում է հարավայինում2: Պետք է

ասել, սակայն, որ Անբարանի և Ասալեմի բարբառներում, բացի ս-ից, առանձնացվում է նաև ü հնչույթը, որն ապացուցվում է իմաստատարբերակիչ հատկանիշով (kul՝ «խակ», «տհաս», kül՝ «շալակ», «ուս», du՝ «թան», dü՝ «ծուխ»)

3: Ա. Ռաֆիի «Թալիշերեն-պարսկերեն բառարանում», որտեղ ներկայացված է Ֆու-

ման բնակավայրին հարող Ալիան դեհեստանի խոսվածքը, ü հնչյունը գտնում ենք լատինական y և یو

պարսկերեն գրույթներով (օրինակ` دیو [dy]՝ «ծուխ», تیو[ty]՝ «թուք») 4

: Բայց Մասուլեի բարբառում, որն արտացոլված է Ջ. Լազարի տեքստերում, ü տարբերակն իսպառ բացակայում է

5: Իսկ հյուսիսային

բարբառների շարքում ü-ի կիրառությունն ամենաշատը բնորոշ է Լենքորանի բարբառին (Աստ., Լեր.՝ ku, Լենք.՝ kü՝ «կույր», Աստ., Լեր.՝ bu, Լենք.՝ bü՝ «բույր»)

6:

U-ի ավելի առաջնային արտասանությանը (ü) խթանող հնչյունական պատճառ են հանդիսանում բառում այս ձայնավորին նախորդող առաջնալեզվային բաղաձայնները և առաջնալեզվային ձայնա-վորների առկայությունը (i, e, ä), իսկ դրան խոչընդոտող փաստարկները` լեզվակային բաղաձայնների (x, γ) ու հետնալեզվային ձայնավորների (a, o) ազդեցությունը

7 (hմմտ.` γul` «ստրուկ», γuti` «տուփ», xun`

«արյուն», loku` «բրնձից հաց», kuč` (koč) «քոչվոր», mum` «մոմ», musiγi` «երաժշտություն» և düävož` «սուտասան», lülä` «խողովակ», sün` «սյուն», süte` «այրել», tüm` «տոհմ», «ցեղ», tülä` «որսորդական շուն»): Ըստ Բ. Միլլերի` միայն ս տարբերակն է ենթարկվում առնմանման. ustul՝ «աթոռ», guluz՝ «թուք», gulul՝ «կծիկ», kuku՝ «ձվածեղ»:

Մեծաքանակ արաբական փոխառություններում թալիշերեն ս և ü-ն համըկնում են արաբական եր-կար ու կարճ ս-ի հետ և նույնիսկ երկար ā-ին. mahbub՝ «սիրելի», amu՝ «հորեղբայր», uzv՝ «անդամ», amluk՝ «կալվածք» (արաբ.՝ amlāk), arbub՝ «կալվածատեր», «գնորդ» (արաբ.՝ arbāb), sülfa՝ «սփռոց», hüzür՝ «ներկայություն», nür՝ «լույս», dükon՝ «խանութ», ümr՝ «կյանք»: Ավելի քիչ քանակ կազմող ադրբե-ջանական փոխառություններում գտնում ենք երկու տեսակի ս-ի սահմանազատում` ադրբեջաներենի ս-ին և ü-ին համապատասխան (հմմտ.՝ yongu՝ «անկողին», yun՝ «բուրդ», duman՝ «մառախուղ», dusax՝ «բանտ» և հատկապես հետնալեզվայիններից ու քմայիններից հետո γuldur՝ «ավազակ», γuzi՝ «գառ-նուկ», γaraγuš՝ «արծիվ» և alüsti՝ «հենց հիմա», düymä՝ «դմակ», düz՝ «ուղիղ» և -lü ածանցում (bafolü՝ «հավատարիմ»)):

/ә/ հնչյունը միջնալեզվային, միջին բարձրացման ձայնավոր է: Այս հնչյունի նշանակությունը հաս-տատվում է իր իմաստատարբերակիչ դերով` i-ի հետ կազմելով նվազագույն զույգեր. pə՝ «հայր» և pi՝ «յուղ», sə՝ «բակ», «կարմիր» և si՝ «կուշտ», «սխտոր», də՝ «երկու», հետ նախդիրը և di՝ «գյուղ»: Միայն թե մի քանի բառում հանդիպում ենք i-ի անցումը ə-ի. šimol||šəmol՝ «հյուսիս», zing||zəng՝ «ծունկ», čirkin||čərkin՝ «կեղտոտ»: Որակապես ə-ն կայուն չէ և ինչպես շեշտված, այնպես էլ անշեշտ լինելու դեպ-քում շրթնայնանալով կարող է հերթագայվել օ, ö, u-ի. šəp||šöp՝ «զամբյուղ», tə||tö՝ «դու», dəyo||doyo՝ «ծով», xəyo||xoyo՝ «վարունգ», čəboγ||čopoγ՝ «չիբուխ», bərku||burku՝ «շոգ», γəbon||γubon՝ «զոհ», γədrät||γudrät՝ «ուժ»: Բաց վանկի անշեշտ ə-ն հեշտությամբ սղվում է, հատկապես ձայնորդներից առաջ.

1Հետագայում դասագրքերում տեսնում ենք այդ ձայնավորի փոխանցումը ս գրույթով` անկախ արտասանության առանձնահատ-

կություններից: Տե՛ս Миллер Б., էջ 45: 2 Пирейко Л., Талышский язык. Диалекты тати Ирана, Основы иранского языкознания, Новоиранские языки: северо-западная

группа, Москва, 1991, с. 92. 3 Amiriān R., Barrasi-e guyeš-e ‘Anbarān, Tehran, 2001, p. 27. Yarshater E., p. 85.

4 Rafi‘i ‘A., Loqatnāme-ye tāleši, Rasht, 2009, pp. 88, 167.

5 Lazard G., “Textes en tāleši de Māsule”, Studia Iranica, № 8/1, 1979, pp. 36-66.

6 Умняшкин А., Иранские языки Кавказа: история изучения талышского языка, Вестник Челябинского государственного

университета, № 14 (229), 2011, с. 136. Ուսումնասիրելով Մ. Բազինի աշխատանքում տեղ գտած հարավային թալիշերենի 11 բարբառներով 25 նախադասությունները՝ կարող ենք եզրակացնել, որ հիմնական փոփոխությունները նկատվում են հարավային բարբառներում միջանկյալ դիրք գրավող Ասալեմի բարբառից սկսած: Տե՛ս Bazin M., Quelque échantillons des variations dialec-tales du tâleši, Studia Iranica, № 10, 1981, էջ 111-124: 7 Соколова В., с.109.

Page 10: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 38-44.pdf · 2016. 10. 6. · րենի առավել ցայտուն տարբերությունը պարսկերենից

44

kra<kəra՝ «քուռակ», blənd<bələnd՝ «բարձր», gle<gəläy՝ «մի», «մեկ», gne<gənie՝ «նա ընկավ», vrä<vərä՝

«տեղ»: Այն քերականական ձևույթներում ունի լայն գործածություն. gərdil||gərdəl՝ «կլոր», bəndən||bandən՝

«կանգնի՛ր»: Ә-ն հանդիպում է ադրբեջանական փոխառություններում. γərmä՝ «կարթ», γəzəl՝ «կարմիր», γərγon՝

«կռիվ», γərväγ՝ «արագ»: Ә-ն ունի լայն քերականական գործածություն.

դերանվանական ածանցներում (բոլոր դեմքերում և թվերում` բացի հոգնակի 2-րդ դեմքից) որ-պես սկզբնական ձայնավոր է հանդես գալիս, որը միանում է բաղաձայնով սկսվող անվանական կամ բայական հիմքերին. äräγə härdä?՝ «դու խմեցի՞ր օղի», vindəže՝ «նա տեսավ», gätəmon՝ «մենք բռնեցինք»:

bə- բայական նախածանցում. bədä՝ «տո՛ւր», bəši՝ «գնա՛», bəvotän՝ «ասե՛ք», bəsänämon՝ «մենք

վերցնենք»:

բայական վերջավորությունների կազմում. -əm, -əš, -ə, -əmon, -əyon, -ən (հոգ. 2-րդ դ. անցնում է i-

ի)1:

Շուշան Ազատյան

ԹԱԼԻՇԵՐԵՆԻ ՁԱՅՆԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Բանալի բառեր՝ թալիշերեն, ձայնավորներ, համակարգ, շեշտ, վանկ, երկարություն, կարճություն

Հոդվածում մանրամասն քննության առարկա է դարձել իրանական լեզուներից մեկի՝ թալիշերենի ձայնավո-րական համակարգը: Թալիշերենը, ի տարբերություն պարսկերենի, ունի ավելի հարուստ ձայնավորական համա-կարգ: Այս լեզվում ձայնավորներն աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով: Դրանց վրա նկատելի ազդեցություն է թողնում շեշտի առկայությունը կամ բացակայությունը, վանկի բաց կամ փակ լինելը, ձայնավորին շրջապատող բաղաձայնները, բառի մեջ բաղաձայնի անկումը, երկու ձայնավորների միաձուլումը և այլն:

Шушан Азатян

ВОКАЛИСТИЧЕСКАЯ СИСТЕМА ТАЛЫШСКОГО ЯЗЫКА

Ключевые слова: талышский язык, гласные, система, ударение, слог, длительность слога

В статье подробно изучается вокализм одного из иранских языков - талышского. В отличие от персидского, для талышского языка характерен более богатый вокализм. В этом языке гласные отличаются несколькими особенностями: наличие или отсутствие ударения, открытость или закрытость слога, согласные, окружающие гласные, редукция согласного в слове, слияние двух гласных и т.д.

Shushan Azatyan

THE VOWEL SYSTEM OF THE TALYSH LANGUAGE

Keywords:Talysh language, vowels, system, emphasis, syllabus, length, brevity

The article covers a detailed investigation on the vowel system of Talishi language. Compared to modern Persian, Talishi language has got more enlarged vocalism. Talishi vowels possess a number of special features. The following factors have significant influence on vowels: existence of the stress, open or closed syllable, consonants surrounding the vowel, the fall of the consonant in the word, the merger of two vowels, etc.

1 Миллер Б., с. 51.