ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ...

20
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Էբթեսամ Փաժուհանդեհ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԻ ԱՆՁՆԱՅԻՆ ԱՃԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԺԹ.00.01-§Հոգեբանության տեսություն և պատմություն¦ մասնագիտությամբ հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության ՍԵՂՄԱԳԻՐ ԵՐԵՎԱՆ 2013

Transcript of ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ...

Page 1: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էբթեսամ Փաժուհանդեհ

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԻ ԱՆՁՆԱՅԻՆ ԱՃԸ

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

ԺԹ.00.01-§Հոգեբանության տեսություն և պատմություն¦ մասնագիտությամբ

հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման

ատենախոսության

ՍԵՂՄԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ 2013

Page 2: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

2

Ատենախոսության թեման հաստատվել է Երևանի պետական համալսարանում

ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ` հոգեբանական գիտությունների

թեկնածու, դոցենտ՝ Վ.Ռ. Պապոյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐ` հոգեբանական գիտությունների

դոկտոր`

հոգեբանական գիտությունների

թեկնածու`

ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ`

Ատենախոսության պաշտպանությունը կկայանա 2013 թ. հուլիսի ….-ին, ժ. 14:00-ին

ԵՊՀ-ում գործող` ԲՈՀ-ի հոգեբանության 066 մեկանգամյա պաշտպանության

մասնագիտական խորհրդի նիստում:

Հասցեն` 0025, ք. Երևան, Աբովյան 52 ա, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի

մասնաշենք, թիվ 302 լսարան:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ԵՊՀ գրադարանում:

Սեղմագիրն առաքված է 2013թ. հոնիսի ….-ին:

Մասնագիտական խորհրդի գիտ. քարտուղար,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ն. Խաչատրյան

Page 3: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

3

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Թեմայի արդիականություն: Այսօր մասնագիտության ընտրության և

աշխատանքային գործունեության համար լուրջ խնդիր է այն, որ տեսաբանության,

մեթոդաբանության և տեխնոլոգիական առաջընթացների անհամաձայնության

բախման կետը դառնում է ուսանողի, մասնագետի անձը, նրա

անհատականությունը, ստեղծագործելու, արարելու ունակությունը: Այս

հակասությունում անձի համար ելակետային առանցք են դառնում մասնագիտական

ինքնիրացման, կրթական նոր միջավայրում սոցիալ-հոգեբանական հարմարման և

հետագա կայացման խնդիրները, որոնք ուղեկցվում են անձի ինքնուրույնությամբ,

ակտիվությամբ, հաջողության և նվաճումների ձգտման դրդապատճառներով:

Այնուամենայնիվ, այսօր արդիական է սոցիալական պայմանների

փոփոխության դեպքում երիտասարդների շրջանում հոգեբանական ապրումների,

այդ թվում ընկճվածության, թույլ մոտիվացիայի առաջացման հիմնական

մեխանիզմների ուսումնասիրումը: Առավելապես քիչ են հետազոտությունները,

որոնք վերաբերում են կրթություն ստացող երիտասարդների՝ ուսանողների մոտ

ձևավորվող հարմարման դժվարություններին, որոնք արտահայտվում են անձնային

աճի գործընթացում: Այս հիմնախնդիրը հատկապես արդիական է այն ուսանողների

համար, որոնք բարձրագույն կրթություն ձեռք բերելու, հետագա մասնագիտական

աճի և կարիերայի համար կրթություն են ստանում ոչ իրենց բնակվայրում՝

հայտնվելով սոցիալապես նոր պայմաններում: Այստեղ առանձնակի շեշտվում են

նրանց սոցիալական աջակցության, միջանձնային շփման և սոցիալ- հոգեբանական

հարմարման հիմնախնդիրները:

Այսօր բազմաթիվ ուսանողներ ունեն տարաբնույթ խնդիներ, որոնք բխում են

իրենց կրթական, սոցիալական և հոգեբանական հիմնախնդիրներից:

Երիտասարդներից շատերն առաջին անգամ հայտնվելով նոր ուսումնական

միջավայրում ունենում են հոգեբանական ապրումներ: Այս պարագայում 18-ից 24

տարեկան անձը հանդես է գալիս ավելի խոցելի՝ պայմանավորված մասնագիտական

կողմնորոշման, սոցիալական հարմարման և կյանքի իմաստավորման հարցերի

հետ:

Ատենախոսության մեջ փորձ է արվում ուսումնասիրել սոցիալական

աջակցության և նոր ուսումնական պայմաններում անձի ինքնիրացման,

մասնագիտական և անձնային աճի հետ կապված փոխհարաբերակցությունները և

դրանցով պայմանավորված հոգեբանական խնդիրները: Այդ հոգեբանական

հիմնախնդիրները հատկապես վառ են արտահայտված ոչ տեղաբնակ և դեմոգրաֆիկ

առանձնահատկություններ ունեցող ուսանողների շրջանում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ տեղաբնակ և տեղաբնակ

ուսանողների հոգեբանական խնդիրները անկախ են տարիքից:

Page 4: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

4

Երիտասարդ տարիքում, որը համապատասխանում է ուսանողական

ժամանակահատվածին, առավելապես կարևորվում է ինքնակառավարման

գործունեությունը: Այս ժամանակաշրջանը, որը կապված է ոչ միայն արմատական

վերակազմակերպման, այլև միջանձնային հարաբերությունների վերակառուցման

հետ, նպաստում է սեփական շահերի վերանայմանը: Խնդիրը վերաբերում է

ժամանակակից կրթական միջավայրում անհատի զարգացմանը, որի հետ կապված

կան բազմաթիվ հետազոտություններ (Միտինա Լ.Մ, Օրլովա Ա.Բ., Ռոգով Ե.Ի., Կոն

Ի.Ս., Էրիկսոն Է.): Անձի տեսություններում (Լեոնտև Ա. Ն., Կոն Ի.Ս. Շամլու Ս.,

Մասլոու Ա. և ուրիշներ) զարգացումը դիտվում է որպես գործընթաց`

պայմանավորված ինչպես արտաքին միջավայրով, այնպես էլ

ժառանգականությամբ: Դրանով է բացատրվում անձի անհատական վարքի,

անհատականության արտաքին և ներքին, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների

տարբերությունները, որոնք էլ ապահովում են նոր միջավայրում

աշխարհընկալումը:

Ելնելով թեմայի արդիականությունից, հիմնական ուշադրությունը դարձվում է

ուսումնական զարգացնող միջավայրում վաղ երիտասարդ տարիքի ներկայացման

համակարգային մոտեցմանը:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ուսանողի անձի կայացումը

ապահովող այն հոգեբանական գործոնները, որոնք ձևավորվում են

համապատասխան նոր ուսումնական միջավայրում:

Հետազոտության վարկածը. ենթադրվում է, որ ուսանողի անձի

ինքնակառավարումը, ինքնահսկումը, համարժեք ինքնագնահատումը և

ուղղվածությունը ուսմանը ապահովում են կրթական միջավայրում արդյունավետ

ինքնադրսևորում և ինքնիրացում:

Հետազոտության խնդիրներն են.

1) ուսումնասիրել և վերլուծել երիտասարդ տարիքում անձնային աճի հիմնախնդիրը

անձի տարբեր տեսություններում,

2) վերլուծել և հիմնավորել անձի ինքնիրացման գործընթացի

հոգեբանասոցիալական առանձնահատկությունները,

3) կատարել տեսական վերլուծություններ, կապված ուսանողի անձի հոգեբանական

դիմանկարի և վարքային առանձնահատկությունների հետ,

4) ընտրել և հիմնավորել համապատասխան հետազոտական մեթոդները,

5) կատարել մաթեմատիկական վիճակագրական վերլուծություն,

6) տալ տեսական և կիրառական եզրահանգումներ,

Հետազոտության օբյեկտն են հանդիսանում Իրանի իսլամական

հանրապետության Սպահանի և Լորեստանի տեղաբնակ և ոչ տեղաբնակ

ուսանողները:

Page 5: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

5

Հետազոտության առարկան է՝ նոր ուսումնական միջավայրում ուսանողի

անձնային աճը ապահովող անձնային գործոնների կարևորության

ուսումնասիրությունը:

Աշխատանքի տեսական եւ մեթոդաբանական հիմքը կազմում են

համակարգային մոտեցումը կրթական միջավայրում և ուսումնական

գործունեության մեջ (Ա.Ն. Լեոնտև, Վ.Վ. Գրիշին, Վ.Ա. Յասվին, Դ.Բ. Էլկոնին),

մոտիվացիայի տեսությունները (Ռ. Վուդվորդ, Կ. Գոլդշտեյն, Լ.Ա. Ցիրևա, Ա.

Մասլոու, Մաք-Քլելանդ), պատանեկան տարիքում անձի զարգացման

ժամանակակից հոգեբանական տեսությունները (Ի.Ս. Կոն, Լ.Ի. Անցիֆերովա, Դ.Ի.

Ֆելդշտեյն), գիտակցության և ինքնագիտակցության հայեցակարգերը (Կ. Ռոջերս, Ս.

Պրիստ, Պ. Գալպերին, Լ.Ս. Վիգոտսկի), մասնագետի ձևավորմանն ուղղված

զարգացնող միջավայրի կոնցեպցիաների հիմնական դրույթները և համալիր

մոտեցումները (Ո.Ա. Յասվին, Ս.Վ. Ասմոլով, Բ.Պ. Նիկիտին):

Հետազոտության մեթոդները:

Ներկայացված խնդիրների լուծման նպատակով կիրառվել է հետազոտության

մեթոդների հետևյալ խումբը.

- որակական վերլուծությունների մեթոդ,

- հարցաթերթի մեթոդ,

- հարցարանային մեթոդ - Homesickness Quesionnair,

- թեստային մեթոդ – Քետտելի 16 անձնային գործոնների հարցարանի §C¦

տարբերակ, Անձի ինքնիրացման ուսումնասիրության հարցարան և Ա.Ա.

Ռեանի Հաջողության մոտիվացիա և վախ անհաջողությունից հարցարան,

- մաթեմատիկական - վիճակագրական վերլուծություների մեթոդ:

Հետազոտության անցկացման փուլերը

Ուսանողի անձնային աճի և դրանով պայմանավորված սոցիալական վարքի

շուրջ հետազոտություն իրականցրել ենք երկու փուլով:

Առաջին փուլում ուսանողության շրջանում կատարել ենք հարցում՝ նպատակ

ունենալով բացահայտել ոչ տեղաբնակ ուսանողների հոգեբանական

ծանրաբեռնվածության, ապրումների, իրենց հոգեբանական և սոցիալական

խնդիրները հաղթահարելու պատրաստակամության մասին: Այս առումով 2009թ.

Իրանի Իսլամական Հանրապետությունում գնահատվել են 600 հետազոտվող

ուսանողներ, որոնք բաժանվել են երկու խմբի: Նրանցից 382-ը Սպահանից են, իսկ

218-ը՝ Լորեստանից: Նրանք բոլորն էլ ընտրվել են պատահականության սկզբունքով՝

Սպահանի 10 ուսանողական հանրակացարանում ապրող աղջիկներից և

տղաներից, ինչպես նաև Լորեստանի աղջիկների և տղաների 6 ուսանողական

հանրակացարաններից: Սպահանի և Լորեստանի ուսանողական

հանրակացարաններից հետազոտվողներին (600 հոգի՝ աղջիկ և տղա) բաժանվել են

հոգեկան և հուզական վիճակի գնահատման հարցարան, բայց դրանցից 349 հետ են

Page 6: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

6

վերադարձվել և եղել են ոչ պիտանի, իսկ մնացած 251-ի տվյալները ամբողջացվել են

և վերլուծվել:

Երկրորդ փուլում կազմել ենք հետազոտության հիմանական խմբերը:

Առանձնացվել են հանրակացարանում ապրող 50 ոչ տեղաբնակ ուսանողներ (25

աղջիկ և 25 տղա), որոնք ունենցել են հոգեբանական ծանրաբեռնվածություն,

տագնապի և լարվածություն զգացողություններ, անհանգստություն: Համեմատական

հետազոտություն անցկացնելու համար կազմել ենք նաև ստուգիչ խումբ ևս 50 (25

աղջիկ և 25 տղա) ուսանողներից, որոնք եղել են տեղաբնակներ և առանձնակի չեն

ունեցել հոգեբանական ապրումներ և խնդիրներ պայմանավորված իրենց կեցության

և մասնագիտական գործունեության, կրթության հետ:

Աշխատանքի գիտական նորույթը կայանում է նրանում, որ առաջին անգամ փորձ

է արվել ուսումնասիրել նոր ուսումնական միջավայրում երիտասարդների մոտ

հոգեբանական այնպիսի որակների դրսևորումները, որի օգնությամբ կապահովվի

նրանց անձնային աճը ինքնիրացման ճանապարհին: Քանի-որ հետազոտվել են

ինչպես տեղաբնակ, այնպես էլ ոչ տեղաբնակ վաղ երիտասարդ տարիքում

գտնվողները, առավել կարևոր ենք համարել գտնել հոգեբանական տեսանկյունից

կարևորվող այնպիսի անձնային որակներ, որոնք ունեն

փոխպայմանավորվածություն ինքնիրացման բաղադրիչների հետ ոչ տեղաբնակների

մոտ: Բնական է, որ այդ հոգեբանական որակները նպաստում են նաև

ինքնաճանաչման ճանապարհով հասնել հոգեբանասոցիալական հարմարմանը:

Պաշտպանության են ներկայացված հետևյալ դրույթները.

1. Ժամանակակից պայմաններում կրթական զարգացող միջավայրը նպաստում է

ուսանողի ինքնագիտակցության ձևավորմանը, խթանելով ուսանողի անձի

նույնականացմանը, հասարակության մեջ ընդունելի կատարյալ ուսանողի

կերպարի հետ:

2. Վաղ երիտասարդների մոտ նոր կրթական միջավայրում ինքնիրացման մասին

պատկերացումները հիմնականում համապատասխանում են հասարակության մեջ

սեփական կարգավիճակի ձեռքբերման հետ:

3. Ինքնաիրացումը հասկացվում է որպես գործունեության մեջ կատարելության

ձգտում, ինքնակատարելագործում, որը անձի անհատական

առանձնահատկություններով պայմանավորված հասանելի ու իրագործելի է

դառնում համապատասխան միջավայրում և իրավիճակներում:

4. Ինքնագնահատականից կախված, տեղաբնակների մոտ նոր կրթական

միջավայրում սոցիալ-հոգեբանական հարմարումը ուղեկցվում է տագնապայնության

ցուցանիշով, իսկ ոչ տեղաբնակների մոտ, ոչ միայն տագնապով, այլև

լարվածությամբ:

5. Նոր ուսումնական միջավայրում ուսանողի անձի հոգեբանական գործոններում

կարևոր դեր են խաղում ադեկվատ ինքնագնահատումը, վարքի հսկողությունը,

բարեխղճությունն ու պատրաստակամությունը, շփվողականությունը:

Page 7: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

7

6. Երիտասարդ տարիքում անձնային աճի համար նշանակալի են համարվում

արժեքային կողմնորոշումը, ճկունությունն ու ստեղծարարությունը, ինչպես նաև

իմացության մոտիվացիան:

Աշխատանքի տեսական նշանակությունը կայանում է նրանում, որ վաղ

երիտասարդ տարիքում անձնային բնութագրերը ներկայացվում են շփման,

հուզակամային և ինտելեկտուալ ոլորտներով, որոնք, որպես անձի ներուժի

հոգեբանական կազմավորումներ, նպաստում են ինքնաճանաչմանը և կայացմանը:

Վաղ երիտասարդ տարիքի առաձնահատկությունները հիմնականում կապված են

սոցիալական միջավայրին հարմարվելու հետ, երբ հասարակությունը

երիտասարդներին թելադրում է մասնագիտական կայացման և ինքնիրացման

կարևորագույն խնդիրներ: Այդ խնդիրների լուծման արդյունավետությանը

նպաստում են անձնային գծերի հիման վրա ձևավորվող մասնագիտական

հոգեբանական կարևոր որակների համախումբը: Նաև վաղ երիտասարդ տարիքի

համար անձնային աճի որոշիչ է դառնում ուսման հանդեպ ձևավորված

մոտիվացիան:

Աշխատանքի գործնական նշանակությունը

Երիտասարդների մոտ նոր ուսումնական միջավայրում և կեցության նոր

պայմանների դեպքում ի հայտ եկող հոգեբանական ապրումներն ու

դժվարությունները արգելք են հանդիսանում նրանց մասնագիտական

գործունեության արդյունավետության համար, ուստի, ստացված արդյունքները

կարող են կիրառվել որպես անձնային աճը խթանող միջոցներ ոչ տեղաբնակ

ուսանողների հետ տարվող հոգեբանական աշխատանքներում:

Ատենախոսության հավաստիությունը և փորձաքննությունը

Հետազոտության արդյունքները քննարկվել են Երևանի պետական

համասարանի ընդհանուր հոգեբանության անբիոնի նիստերում և տպագրվել են

գիտական տարբեր ամսագրերում:

Ատենախոսության ծավալը և կառուցվածքը:

Ատենախոսական աշխատանքը շարադրված է 146 տպագիր էջի վրա,

բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից, օգտագործված

գրականության ցանկից (162 անուն), հավելվածից:

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ներածության մեջ հիմնավորված է թեմայի արդիականությունը, ձևակերպված

են հետազոտության նպատակը, վարկածը, խնդիրները, օբյեկտը և առարկան,

ներկայացված են թեմայի տեսամեթոդական հիմքերը, գիտական նորույթը,

տեսական և կիրառական նշանակությունը, հետազոտության մեթոդներն,

առաջադրված են պաշտպանության ներկայացվող դրույթները:

Ատենախոսության առաջին գլուխում՝ §Անձնային աճի հիմնախնդիրը

հոգեբանության մեջ¦ տեսական վերլուծության են ենթարկված անձի և անձնային

Page 8: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

8

աճի վերաբերյալ ժամանակակից հոգեբանական մոտեցումները, քննարկված և

հոգեբանական վերլուծության են ենթարկված ակմե, անձի ինքնիրացում

հասկացությունները, ինչպես անձի զարգացման հոգեբանասոցիալակ գործոնները:

Առաջին գլխի առաջին ենթավերնագրում՝ §Անձնային աճի լուսաբանումը

հումանիստական և էկզիստենցիալ հոգեբանության տեսանկյունից¦ դիտարկվում է

հիմնախնդրի փիլիսոփայական, մշակութային, պատմական և միջառարկայական

զարգացումը, քննարկվում են անձի և անձնային աճի վերաբերյալ հումանիստական

հայացքների ձևավորումը և էկզիստենցիալ մոտեցումները՝ առաջնորդվելով այն

հիմնական դրույթներով, որոնք ընկած են վերը նշված հոգեբանական

ուղղություններում (Կ. Գոլդշտեյն, Սարտր, Ա. Մասլոու, Է. Ֆրոմ): Քննարկվում են

այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կյանքի ուղին, իմաստը, անձի

դրդապատճառները և նպատակները, կատարելության ձտգման ուղիները և այլն:

§Հոգեբանության մեջ անձնային աճի մեկնաբանման տարբեր տեսակետները¦

ենթավերնագրում շեշտը դրվում է անձի զարգացման նախապայմանների

ուսումնսիրությանը, քննարկվում են անձի հոգեբանության գծային և անհատական

առանձնահատկությունների տեսությունները, վերլուծության են ենթարկված անձի

հոգեբանական կառույցները, նրա անհատականության դրսևորումները: Այս

ենթավերնագրում ինքնիրացումը առանձնացվում է որպես անձնային հասունության,

ինքնակատարելագործման և անհատականության դրսևորման ուղի (Գ. Օլպորտը, Հ.

Այզենկը և Ռ. Կետտելը, Ա.Ադլեր): Անձնային բնութագրերը ներկայացվում են մի

քանի ոլորտներով, որոնցից շեշտը հատկապես դրվում է շփման, հուզակամային և

ինտելեկտուալ ոլորտներին, նաև տրվում է անձնային գործոնային վերլուծությունը՝

Մեծ Հնգյակի համադրությամբ:

Առաջին գլխի երրորդ ենթավերնագրում՝ §Ինքնիրացման գործընթացի

սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները¦ մանրամասն ուսումնասիրված

և վերլուծության է ենթարկաված ինքիրացման գործընթացը, դրա

առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Համեմատական

վերլուծություն է կատարված նաև ինքնիրացման և նմանատիպ հասկացությունների

միջև, հստակեցված են դրանց տարբերություններն ու նմանությունները:

Այս ենթավերնագրում հիմնավորվում են ինքնիրացման գործընթացի սոցիալ-

հոգեբանական կողմերը: Ինքնիրացումը ենթադրում է անձի տարբեր կողմերի

հավասարակշռված ու ներդաշնակ զարգացումը՝ գենետիկական, անհատական և

սոցիալական ակտիվությանն ուղղված ադեկվատ ջանքերի գործադրման միջոցով:

Ինքնիրացումը կարող է ուսումնասիրվել որպես նպատակ, միջոց, գործընթաց,

վիճակ, արդյունք, հանրագումար: Ինքնաիրացումը անձի զարգացման անհրաժեշտ

բաղադրիչն է և պայմանավորված է կենսագործունեության որոշակի

մարտավարությամբ: Անձի ինքնիրացման հիմնական մեխանիզմներն են

ինտերիորիզացիան, նույնականացումը, ռեֆլեքսիան և էքստերիորիզացիան:

Page 9: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

9

Չորրորդ ենթավերանագրում (§Ինքնիրացման խնդիրը ակմեաբանության

մեջ¦) ինքնիրացումը դիտարկվում է §ակմե¦ հասկացության հիմքերում և

հիմնականում լուսաբանվում են ռուսական հոգեբանության դպրոցների

կոնցեպտուալ մոտեցումները (Բ.Գ. Անանև, Ա.Ն. Լեոնտև, Լ.Ս. Վիգոտսկի, Լ.

Ռուբինշտեյն): Ներկայումս ակմեաբանական գիտելիքների գործնականում

կիրառության հարցը քննարկելիս հարկավոր է առաջնորդվել ակմեաբանական այն

դրույթներով և սկզբունքներով, որոնք արտացոլում են անձի մասնագիտական

զարգացման հիմնախնդիրը, գործունեության կոնկրետ ոլորտում

արհեստավարժության մակարդակի ձեռքբերումները: Այդ ամենի օգնությամբ

հնարավոր է որոշել մասնագիտական իրազեկության զարգացման միտումները,

դինամիկան, հակասությունները, ինչպես նաև մասնագիտական գործունեության

որոշակի տեսակների կայացման առանձնահատկությունները: Մասնագիտական

իրազեկության հիմնախնդիրն ավելի առաջատար է դառնում հատկապես այն

ոլորտի մասնագիտություններում, որտեղ առկա են միջանձնային

հարաբերություններ՝ ՙմարդ-մարդ՚, ՙմարդ-կոլեկտիվ՚, ՙմարդ-սոցիալական խումբ՚

ոլորտներում: Այս ոլորտներում իրազեկությունը դիտարկվում է որպես

հոգեբանական արհեստավարժություն, որն իր մեջ ներառում է` սոցիալական

ընկալումների, հաղորդակցական, հոգեբանա-մանկավարժական բանիմացության

դրսևորումները:

Երկրորդ գլուխում §Ուսանողի անձի հարմարման հոգեբասոցիալական

դժվարությունները մասնագիտության ընտրության գործընթացում¦ նկարագրվում

են ուսանողական տարիքի հոգեբանական խնդիրները, ուսումնական նոր

միջավայրում նրանց հարմարման և ինքադրսևորման գործընթացները, ինչպես նաև

ուսանողի անձային աճի և ինքնիրացման գործընթացները:

Երկրորդ գլխի առաջին ենթավերնագիրը (Վաղ երիտասարդ տարիքի

հոգեբանական նկարագիրը և ինքնորոշումը) նվիրված է վաղ երիտասարդ տարիքի

հոգեբանական առանձնահատկությունները: Այս տարիքի հոգեբանական

օրինաչափությունների, բնորոշումների և առանձնահատկությունների մասին

ներկայացված են Ի.Ս. Կոն, Վիգոտսկի Լ.Ս., Բանդուրա Ա., Դայսի Ջ. և Քեննի Մ.

մոտեցումները:

Վաղ երիտասարդ տարիքի առաձնահատկությունները հիմնականում

կապված են սոցիալական միջավայրի յուրահատկության հետ: Հասարակությունը

երիտասարդներին թելադրում է մասնագիտական ընտրության և կայացման համար

կյանքի համար կարևորագույն խնդիրներ: Վաղ երիտասարդ տարիքում կարևոր դեր

ունեն մասնագիտական կողմնորոշման, ընտրության և մասնագիտության մեջ

կայացման խնդիրները, որոնց լուծումներն իրականացնելը պայմանավորված է

ժամանակի սոցիալ-տնտեսական պահանջարկով` գիտականորեն հիմնավորված

տեխնոլոգիաների կիրառմամբ: Երիտասարդության տարիքի զարգացման

բնութագրիչ գիծը վարքի կարգավորման և գիտակցված դրդապատճառների

Page 10: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

10

ուժեղացման բնույթն է: Զգալիորեն ամրապնդվում են այն որակները, որոնք չեն

բավարարում երիտասարդ տարիքում` ինքն իրեն տիրապետելու ունակությունը,

նպատակասլացությունը, նախաձեռնողականությունը:

Հաջորդ ենթավերնագրում՝ Ուսանողի անձի դիմանկարը և սոցիալական

վարքը, մեկնաբաված և վերլուծության է ենթարկաված ուսանողի սոցիալական

վարքը, նոր ուսումնական պայմանների հարմարվելու մեխանիզմներն ու

դժվարությունները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին կուրսի

ուսանողների մոտ նկատվում են բուհում ուսուցման պրոցեսին հարմարվելու

հետևյալ դժվարությունները` նախկին կոլեկտիվից հեռանալու բացասական

ապրումներ, մասնագիտական անորոշություն և կասկածամտություն, ուսուցման

համակարգի փոփոխություններ և այլն: Այս դժվարությունները հիմնականում

բացատրվում է նրանով, որ դեռևս երիտասարդների մոտ ձևավորված չեն անձային

այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են` ուսման նկատմամբ

պատրաստակամությունը, ինքնուրույն սովորելու և աշխատելու ունակությունները և

հմտությունները, բարեխղճությունը, հուզական հավասարակշռվածությունը և այլն:

Սոցիալական միջավայրում անձի հակազդումները պայմանավորված են

սոցիալական խմբերում ընդգրկված բնավորության գծերով, անհատականությամբ,

այն բնորոշ յուրահատկություններով, որոնցով նրանք տարբերվում են միմյանցից:

Միջավայրի փոփոխությունները իրենց հերթին փոխում են սոցիալական

բնավորությունը, որի արդյունքում ձեռք է բերվում նոր պահանջմունք, ինչը կարող է

ուղղորդվել տագնապով: Սոցիալական բնավորությունը, որպես բարոյական

պարտավորություն, հնարավորություն է ստեղծում անցում կատարելու՝

հասարակությունից դեպի անձ: Անդրադառնալով սոցիալական բնավորության

ձևավորմանը կրթական տեսանկյունից, Է. Ֆրոմը նշում է, որ այն պայմանավորված է

ավելի վաղ տարիքում ստացած ուսուցման և դաստիարակման ձևերով ու

հնարքներով: Եթե մեկնաբանենք կրթությունը սոցիալական գործընթացների

տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ նրա սոցիալական ֆունկցիան կայանում է

անհատի մոտ այնպիսի դերի նախապատրաստմանը, որով նա կներկայանա

հասարակությանը:

Հարմարման գործընթացը իրենից ենթադրում է հոգեբանական և սոցիալական

գործոններով պայմանավորված ընթացքը, որի վերաբերյալ վերլուծություններ են

ներկայացված §Հարմարման հոգեբանասոցիալական գործոնները¦

ենթավերնագրում: Ադապտացիա հոգեբանության մեջ մենկաբանվում է որպես

օրգանիզմի և նրա աշխատանքի, օրգանների, հյուսվածքների հարմարումը

միջավայրի պայմաններինֈ Ադապտացիոն գործընթացը արտաքին կամ ներքին

միջավայրերի ազդեցության հանդեպ օրգանիզմի ընդհանուր պատասխանն է, որը

բնութագրվում է կենսագործունեության սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ փուլային

փոփոխություններով: Դրանց կենսաբանական նպատակը ազդող գործոնի հանդեպ

օրգանիզմի կայունության բարձրացումն է և այդ պայմաններում

Page 11: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

11

հարմարվողականության ապահովումը: Մարդու կողմից ցուցաբերված սոցիալական

ակտիվությունից և ինքնադրսևորումից է կախված նրա սոցիալական զարգացումըֈ

Մարդու ցուցաբերած ակտիվությունն էլ կախված է նրանից, թե նա որքանով է

ադապտացված տվյալ միջավայրինֈ Որքան ավելի անվտանգ ու հարմարավետ է

իրեն զգում անձը սոցիալական միջավայրում, այնքան ավելի է լավ ընթանում նրա

սոցիալական զարգացումը, ինքնադրսևորվելը:

Հարմարման գործընթացը ենթադրում է հետևյալ դժվարությունների կամ

խոչընդոտող գործոնների խմբերը.

1. Անձնային կամ ներքին գործոնների խումբ. այս գործոնները կապված են մարդու

սոցիալական պահանջմունքների անբավարարվածության հետֈ

2. Միջավայրի կամ արտաքին գործոններ. սրանք մարդու համար այնպիսի

պայմաններ են ստեղծում, որ մարդը հոգեպես և ֆիզիկապես

անհարմարավետություն է զգում, երեխայի անձը ճնշող ընտանեկան ոչ առողջ

մթնոլորտը, ավտորիտար դաստիարակությունն ընտանիքում, կոնֆլիկտները,

ծնողների կողմից երեխաների նկատմամբ ուշադրության բացակայությունը կամ

պակասը, նոր իրադրության դեպքում անձի մոտ ինքնավստահության

բացակայությունը, խմբի կողմից մերժված կամ ճնշված լինելը, անձանց, խմբերի

բացասական ազդեցությունը, երեխաների տարիքից և անհատական

ունակությունները գերազանցող հանձնարարություններ ստանալը:

Հարմարումը միտված է օրգանիզմի, օրգան համակարգերի գործունեության

հավասարակշռության պահպանմանը շրջակա միջավայրում կատարվող

փոփոխություններին: Հոգեբանասոցիալական հարմարումը մարդու ակտիվ

գործունեությունն է սոցիալական միջավայրին տարբեր պայմաններումֈ Արդյունքում

մարդու համար ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ ինքնաիրացման,

հասարակության մեջ ընդունված արժեքների, վարքի նորմերի և ոճերի իրացման

համարֈ Հատուկ կարևորություն ունի երեխայի սոցիալական ադապտացիան, որը

հանդիսանում է երեխայի անհատական հնարավորությունների և շրջապատող

միջավայրի միջև համապատասխանություն ձեռք բերելու գործընթաց և արդյունք:

Սոցիալական ադապտացիա ասելով՝ հասկանում ենք նաև անձի հարմարումը

միջավայրի փոփոխվող պայմաններին, տարբեր սոցիալական խմբերում սոցիալ-

հոգեբանական փոխհարաբերությունների կառուցվածքինֈ Սոցիալական

ադապտացիան անհրաժեշտ պայման է մարդու օպտիմալ սոցիալիզացիան

ապահովելու համարֈ

Երկրորդ գլխի չորրորդ ենթավերնագորւմ ՝ Սոցիալական աջակցության դերը

ուսանողի անձի հարմարման գործընթացում, քննարկվում են ուսանողի անձնային

աճի, ինքիրացման, ուսումնական նոր պայմաններում սոցիալ- հոգեբանական

հարմարման գործընթացում անձ և հասարակություն փոխրահարբերությունները:

Այստեղ ներկայացված են սոցիալական աջակցության գործընթացի

առանձնահատկությունները, այդ գործընթացի կարևորությունը և դերը ուսումնական

Page 12: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

12

նոր պայմաններում հարմարման դժվարություններ ունեցող ուսանողների անձնային

հասունության և մասնագիտական առաջընթացների հարցում:

Ընդհանուր առմամբ սոցիալական աջակցությունը ապահովում են ընտանիքը,

ընկերները, աշխատակիցները, որոնք կազմում են անձի հաղորդակցման կողմերը:

Ոչ տեղաբնակ ուսանողների կրթական ծրագրերը ներառում են տեղեկատվական,

շրջակա միջավայրի, սոցիալ-հոգեբանական աջակցության, խնամքի և ընտանիքից

ու տանից հեռու լինելու համար փոխարինող միջոցառումներ: Այս

միջամտությունների արդյունքում պակասում է հայրենաբաղձությունը,

կարոտախտը և դրանով պայմանանվորված դեպրեսիայի և անհանգստության

զգացումները: Տանից հեռու կրթություն ստացող ուսանողները՝ հատկապես ավելի

տարիքով փոքրերը, հնարավորություն ունեն միայն ազատ օրերին հանդիպել իրենց

ծնողներին, շփվել հարազատների և բարեկամների հետ:

Սոցիալական աջակցության գործընթացի արդյունավետությունը

պայմանավորված է անձի դրդապատճառվածության մակարդակով, նրա

ձտգումներով և ինքնակառավարաման կարողություններով: Ուսանողների մոտ

մոտիվացված և նպատակամղված կրթությունը նպաստում է նոր միջավայրում և

նոր պայմաններին արագ և արդյունավետ հարմարում, ուստի սոցիալական

աջակցությունը այս պարագայում հանդես է գալիս որպես կարգավորող գործոն:

Հոգեբանական հարմարման դժվարությունների դեպքում սոցիալական

աջակցության գործընթացը համալրվում է նաև հուզական կողմով և ընդգրկում է

նաև հոգեբանական աջակցություն:

Ատենախոսության երրորդ գլուխը §Ուսանողի անձնային աճը

պայմանավորող գործոնների ուսումնասիրությունը¦ ներառում է հետազոտության

իրականացման ողջ ընթացքը, մեթոդների հիմնավորումը, հետազոտության

կազմակերպման ընթացքը և արդյունքների վերլուծությունները:

Հետազոտության տվյալների վերուծությունները ցույց են տվել, որ

հետազոտված տղաներն ինքնագնահատականի առումով ունեն միջին

կայունություն, սակայն սրան զուգահեռ նրանց մոտ ցարծ ինքնուրույնությունը

հակասություն է առաջ բերում: Կարելի է ասել, որ նման հակասությունը անձի

ներհոգեկանում և վարքում կարող է առաջ բերել տագնապայնություն,

լարվածություն, բայց միևնույն ժամանակ նման հուզական վիճակների

կառավարման մեծ ձգտում: Հետազոտվողների մոտ արտահայտված են նաև

մարդամոտությունը և վստահությունը շրջապատի հանդեպ, չնայած միջանձնային

հարաբերություններում կարող են ցուցաբերել նաև լիդերություն և միմյանց

նկատմամբ իշխանություն:

Միջին արտահայտվածություն ունի իմպուլսիվությունը, որը կարգավորվում է

վարքի վերահսկողության բարձր միտումով:

Page 13: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

13

Նկար 1. Հիտազոտված հիմնական խմբի տղաների և աղջիկների միջին

ցուցանիշների համեմատություն

Ոչ տեղաբնակ աղջիկ ուսանողների մոտ ի տարբերություն ոչ տեղաբնակ տղա

ուսանողների ավելի արտահայտված են տագնապայնությունը (O) և

լարվածությունը (Q4): Նրանք ավելի արագ են ունենում հուսալքության ապրումներ,

հոգնածության և պասիվության դրսևորումներ: Տղաների մոտ ի տարբերություն

աղջիկների ավելի արտահայտված են շփվողականությունը (մարդամոտություն) (A),

հուզական կայունությունը (C): Տղաների և աղջիկների միջև տարբերություններ չեն

գրանցվել ինքնագնահատականի (MD), իտելեկտի (B), իմպուլսիվության (F),

բարեխղճության (G) և երազկոտության (M) գործոններում:

Ստուգիչ երկու խմբերում՝ տեղաբնակ աղջիկ և տղա ուսանողների անձնային

հարցարանների տվայլները նույնպես համեմատական վերլուծության են ենթարկվել:

Ինչպես երևում է նկար 1-ից՝ տեղաբնակ տղա և աղջիկ ուսանողների անձնային

գործոնների միջև առկա են հետևյալ ընդհանրություններն ու տարբերությունները.

տղաների մոտ ինքնագնահատականը ավելի բարձր է, քան աղջիկների մոտ (MD),

տղաները հուզական ավելի կայուն են, քան աղջիկները (C), տղանրը ավելի

բարեխիղճ և պատասխանատու են, քան աղջիկները (G), աղջիկներն ավելի

համարձակ և նրբազգաց են, քան տղաները (H, I), տղաները միջանձնային

հարաբերություններում ավելի կասկածամիտ են և զգուշավոր, քան աղջիկները (L),

աղջիկները ավելի ինքնուրույն են, քան տղաները (Q2):

Ընդհանրացնելով անձնային հարցարանից ստացված արդյունքները, կարող

ենք ասել, որ տեղաբանակ և ոչ տեղաբնակ ուսանողների մոտ էական

տարբերություններ նկատելի են հուզական ոլորտում: Ոչ տեղաբանակ ուսանողների՝

հատկապես աղջիկների մոտ արտահայտված են տագնապայնությունը և

լարվածությունը: Իսկ ընդհանուր նմանությունների մեջ կարող ենք նշել, որ

ուսանողներին բնորոշ են վարքի վերահսկողությունը, բարեխղճությունը և ադեկվատ

ինքնագնահատականը: Ընդհանուր նույնն է նաև նրանց ինտելեկտի մակարդակը,

որն ունի միջին արտահայտվածություն:

0

1

2

3

4

5

6

7

8

MD A B C E F G H I L M N O Q1 Q2 Q3 Q4

տղաներ աղջիկներ

Page 14: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

14

Անձի ինքնիրացման գործոնների միջին ցուցանիշները գրեթե նույնանման են

արտահայտված նաև ոչ տեղաբնակ աղջիկ ուսանողների հետազոտական խմբում:

Նրանց մոտ նույնպես բարձր են արտահայատված արժեքների, ստեղծարարություն

և ինքնահամակրանքի գործոնները: Ինքնահամակրանքը այս մեթոդիկայի մեջ

հանդիսանում է հոգեկան առողջության և անձի արժեքային կայունության չափող

գործոն, սթափ գիտակցության, §Ես - կոնցեպցիայի¦ համաչփան կարևոր

չափորոշիչը և ծառայում է որպես ադեկվատ ինքնագնահատանի հիմք:

Հիմնական խմբի տղաների և աղջիկների միջև տարբերություններ նկատելի են

ինքնահամակրանքի և ինքնահասկացվածության գործոններում (տե՛ս նկար 2.):

Նկար 2. Հիմանական խմբի տղաների և աղջիկների անձի ինքնիրացման

թեստի միջին արդյունքների համեմատություն

Ստուգիչ խմբի՝ տեղաբնակ տղա ուսանողների անձի ինքնիրացման

գործոնների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց վարքի և գործունեության

առաջատար ուժը նույնպես արժեքներն են՝ կրոնական, բարոյական և մշակութային

մի շարք սկզբունքներով պայմանավորված: Չնայած նրան, որ ստուգիչ խմբի

երիտասարդները տեղաբակներ են, և նրանց կրթության և կենասգործունեության

պայմանների էական փոփոխություններ չեն լինում, ապրում և գործում եմ իրենց

ծննդավայրում, հարազատների, ընկերների կողքին, սակայն նրանց մոտ նույնպես

բավականին թույլ են ձևոավորված հաղորդակցման և շփման հմտությունները,

միջանձնային հարաբերություններում ճկունություն և ապրումակցում ցուցաբերելը:

Աղյուսակ 1.

Անձնային գործոնների և ինքնիրացման փոփոխականների միջև

փոխհարաբերակցությունը հիմնական խմբում

Կ.Ժ. Արժեք Հ.Մ.Է. Իմ.պ. Ստեղծ. Ի.վար. Ի. բեր Ի.հաս. Ի. համ. Շփվող Ճ.Հ.Մ

MD ,263* 0,16 0,16 0,18 0,09 0,12 ,269* 0,16 ,406** 0,06 0,14

A ,397** 0,17 0,1 -0 -0 -0,2 0,14 0,06 0,04 -0,1 0,04

0

2

4

6

8

10

տղաներ

աղջիկներ

Page 15: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

15

B ,265* -0,1 ,309* -0 -0,2 -0,2 -0,2 0,09 -0,2 0,1 0,22

C ,345** ,276* 0,17 ,360** -0,1 -0 -0 -0,1 0,17 0,03 ,305*

E 0,02 -0 0,05 0,03 0,13 0,13 0,11 0,09 -0,1 -0,1 0,1

F -0 0,21 0,17 0,02 0,14 0,02 0,12 -0 0,06 -0,2 -0,1

G 0,15 -0,1 0,02 0,04 0,01 -0,1 0,01 -0,2 -0,2 0,03 -0

H -0 0,22 0,16 0,11 0,17 0,2 0,2 0,02 ,293* 0,11 -0,1

I 0,08 -0,1 0,11 0,14 0,09 -0,2 -0,1 0,06 -0 0,07 0,09

L -0,1 -,308* -0,1 0,09 0,05 -0 ,249* -0,2 0,03 -0 0,05

M -0,1 -0,1 -0,1 0,11 -0 -0 -0,2 -0,1 -,257* -0,2 -0,2

N -0,1 -0 -0,2 0,15 -0,1 -0,1 0,05 -0,2 -0,1 0,05 -0,1

O -0,1 -,279* -0 -,284* -0,1 -,318* -,293* 0,15 -,286* -0,2 -0,2

Q1 0,01 -0,2 ,272* -0,1 -0,1 ,242* ,335** -0,1 -0,1 0,09 ,307*

Q2 -,443** -,276* 0,02 -,281* 0,09 0,07 -0,1 -0 0,02 -0,1 -0,1

Q3 0,08 -0 0,04 0,08 -0,1 -0,1 -0 -0,2 0,09 -0,1 0,04

Q4 -0,1 -0,2 0,18 -0,1 0,01 0,09 0,16 ,325* 0,08 0,07 0,17

Ընդհանրացնելով թեստային մեթոդներից ստացված արդյունքները կարող ենք

ասել, որ ընդհանուր առմամբ Իրանի Սպահան և Լորեստան քաղաքներում սովորող

տեղաբնակ և ոչ տեղաբնակ ուսանողների մոտ առկա են հոգեբանական մի շարք

դժվարություններ, որոնք պայմանավորված են նրանց անձնային գործոնների

դրսևորմամբ: Ոչ տեղաբնակ ուսանողների մոտ ավելի բարձր է իմացության

պահանջմունքը և նպատակաուղղված վարքը:

Անձնային գործոնների միջև փոխկապակցվածությունը հիմնական խմբում

ցույց է տվել, որ ինտելեկտի (B) և նրբազգացության (I) փոփոխականների միջև առկա

է ուժեղ դրական կապ (r= 0,460), (P § 0,01,): Այս կապը արտահայտվում նրանով, որ

ինչքան բարձր են անձի ողջամտությունը, իրատեսությունը, սթափ մտածողությունը

և ինքնավստահությունը, այնքան ինտելեկտուալ կարողություններում մեծանում են

մտքի ճկունությունը, տրամաբանական դատողությունները:

Ստուգիչ խմբի ուսանողների մոտ ուժեղ դրական կոռելյացիոն կապ է

հաստատվել հուզական կայունության (C) և վարքի վերահսկողության միջև (Q3)

(r=0,445): Այս փոխհարաբերակցությունը վկայում այն մասին, որ տեղաբանակ

ուսանողների մոտ բարձր հուզական կայունության շնորհիվ բարձր է նաև վարքի

վերահսկողությունը:

Հիմնական խմբի երիտասարդների մոտ ինքնագնահատականի և

ինքնահամակրանքի միջև առկա է ուժեղ դրական կապ (r=0,406), ինչը վկայում է այն

փաստը, որ ինչքան կայուն է ինքնագնահատականը, այնքան կայուն է

ինքնահամակրանքի գործոնը, որն ապահովում է անձի ինքնահաստատումը

միջավայրում: Փոխհարաբերակցություն է առկա նաև կողմնորոշում ժամանակում և

մարդամոտության (r=0,0397), հուզական կայունության (r=0,345), ինքնուրույնության

(r=-0,443) գործոնների միջև: Առանձնակի ուշադրության է արժանի իմացության

պահանջմունքի և հուզական կայունության միջև կապը (r=0,360): Սա խոսում է այն

մասին, որ ինչքան բարձր է հուզական կայունություն, այնքան ավելի կայուն է

Page 16: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

16

իմացության պահանջմունքը: Հիմնական խմբի երիտասարդների մոտ նկատելի է

նաև ճկունության և ինքնաբերականության միջև կապ (r=0,335):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Անձի հասունությունը, որն իր մեջ ներառում է անձնային այնպիսի

բաղադրիչներ, ինչպիսիք են ադեկվատ ինքնագնահատումը, ինքնագիտակցումը,

կողմնորոշումը հետաքրքրություններում և արժեհամակարգում, նպաստում է

կյանքի ընթացքում տարբեր իրավիճակների հարմարմանը, խթանելով

ինքնադրսևորմանը և ինքնիրացմանը:

2. Նոր կրթական միջավայրում, անձի հասունությունը, որպես

պահանջմունքների, դրդապատճառների, հետաքրքրությունների, արժեքների,

հույզերի և համոզմունքների հիման վրա ձևավորվող հարաբերությունների

համակարգ, նպաստում է անձնային այնպիսի առանձնահատկությունների

վերափոխմանը, որոնք ավելի արդյունավետ են դարձնում ուսումնառությունը:

3. ՈՒսանողների մոտ վաղ երիտասարդական տարիքը բնորոշվում է

անձնային այնպիսի գործոններով, ինչպիսիք են վարքի հսկողությունը,

բարեխղճությունը, ադեկվատ վերաբերմունքը և շփվողականությունը: Նոր կրթական

միջավայրում ոչ տեղաբնակ ուսանողներին, բացի նշվածներից, բնորոշ են նաև

ինքնուրույնության պակասը և բարձր լարվածությունը: Իսկ տեղաբնակների մոտ

ինքնուրույնությունը չունի վառ դրսևրում և ավելի առկա է թույլ մոտիվացիան,

առանց լարվածության:

4. Տեղաբնակ և ոչ տեղաբնակ երիտասարդների մոտ նոր կրթական

միջավայրը թելադրում է նոր պատկերացումների ձևավորում, որն օգնում է տվյալ

հասարակության մեջ սեփական կարգավիճակի ձեռքբերմանն ու հարմարմանը:

5. Ինչպես տեղաբնակ, այնպես էլ ոչ տեղաբնակ երիտասարդների մոտ

իմացության պահանջմունքի բավարարումը և կողմնորոշումը

փոխպայմանավորված է հուզական կայունության ցուցանիշով: Սակայն ոչ

տեղաբնակների մոտ այն ուղեկցվում է նրբազգացության, բարեխղճության և

պատասխանատվության ցուցանիշների դրսևորմամբ, իսկ տեղաբնակների մոտ

կրեատիվության և հաղորդակցման ցուցանիշներով:

6. Երիտասարդների մոտ նոր կրթական միջավայրում ինքնիրացման

բաղադրիչներից կարևորվում են կայուն ձևավորված արժեքները, իմացության

պահանջմունքը, կրեատիվությունը և ինքնահամակրանքը: Սակայն ոչ

տեղաբնակաների մոտ առավել արտահայտված է իմացության պահանջմունքը:

7. Վաղ երիտասարդ տարիքում ուսումնառության ընթացքում մոտիվացիայի

թույլ արտահայտվածությունը պայմանավորված է տեղեկատվության պակասով,

սոցիալական աջակցության կառույցների դերով, ապագայի անորոշությամբ, տվյալ

հասարակարգին բնորոշ յուրահատկություններով:

Page 17: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

17

Ատենախոսության հիմնական դրույթներն արծարծված են հետևյալ

հոդվածներում

1. Pajouhandeh E., Investigation of social support among non domestic students

in two well off and deprived cities Հոգեբանությունը և կյանքը, N 3-4 §Զանգակ¦,

Երևան, 2011, էջ 116-120:

2. Փաժուհանդեհ Է., Մասնագիտական ինքնիրացման և անձնային աճի

հոգեբանական հիմնախնդիրները երիտասարդների մոտ, Հոգեբանությունը և

կյանքը, N 3-4, §Զանգակ¦, Երևան, 2012, էջ 169-175:

3. Փաժուհանդեհ Է., Ոչ տեղաբնակ ուսանողների և տեղաբնակ ուսանողների

անձնային աճի խնդիրների համեմատական վերլուծություն (Պարսկերեն)

§Հոգեբանություն և փոխկապակցված ոլորտների երկրորդ ազգային մեծ

համաժողով¦, Փայամ Նուռ Համալսարան, Մահաբադ, ԻԻՀ, 27.04.2013, No

0212/02753/04, 8 էջ:

4. Pajouhandeh E., Investigation of self-actualization in non-domestic students,

§Գիտության տեսական և կիրառական արդի հիմնախնդիրները¦ միջազգային

գիտաժողովի նյութեր, Կրթության միջազգային ակադեմիա, Եր., 2013, էջ 31-35:

5. Pajouhandeh E., Personal development and self-actualization of student in the

new environment, International Journal of Research In Social Sciences Vol. 2, No.1

ISSN 2307-227X, IJRSS & K.A.J. K.A.J Printing Islamabad, Pakistan, May 2013, էջ 21-

26:

ПСИХОЛОГИЧЕСКИЕ ФАКТОРЫ ОБУСЛАВЛИВАЮЩИЕ ЛИЧНОСТНЫЙ РОСТ

СТУДЕНТА В НОВОЙ ОБРАЗОВАТЕЛЬНОЙ СРЕДЕ

диссертации на соискание ученой степени кандидата психологических

наук по специальности 19.00.01 – Теория и история психологии

Защита диссертации состоится 2 июля 2012г. в 14:00 на заседании разового

специализированного совета психологии 066 ВАК по присуждению ученых

степеней при Ереванском государственном университете, по адресу: ул. Х.

Абовяна 52а, ЕГУ, Ереван.

РЕЗЮМЕ

Актуальность исследования: Актуальной проблемой на сегодняшний

день является асинхронное развитие теоретико-методологической и

технологической базы системы образования. В результате чего актуализируется

так же проблема профессионального отбора и профессиональной деятельности в

плане формирования профессиональной компетентности студента, развитие его

индивидуальности и творческих способностей. С этой точки зрения особый

интерес представляет изучение социальной адаптации и становления

Page 18: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

18

личности студента в новой учебной среде, сопровождающееся его активностью,

самостоятельностью, а также мотивацией достижения и успеха.

В настоящее время исследования, посвященные изучению трудностей

адаптации студентов, малочисленны, что существенным образом отражается на

процессе личностного роста. Проблема особенно актуальна для тех студентов,

которые для получения высшего образования, профессионального роста и

дальнейшей карьеры покидают места постоянного проживания и оказываются в

новой социальной среде.

В диссертационной работе была предпринята попытка исследовать

взаимосвязь между самоактуализацией личности, личностным и

профессиональным ростом, социальным сопровождением и новой

образовательной средой и обусловленные ими псохологические проблемы.

Новая образовательная среда, как сформировавшая система,

осуществляет процесс непрерывного образования, интегрируя различные

научные отрасли, обеспечивая приобретение практических навыков субъектов

образования.

Исходя из актуальности темы, основное внимание уделяется системному

подходу изучения студенческой молодежи в учебно-развивающейся среде.

Цель исследования: исследовать тe личностные характеристики и

особенности, которые формируются у студентов соответственно в

развивающейся образовательной среде.

Задачи исследования:

1. исследовать и проанализировать проблему личностного роста студенческой

молодежи с позиции различных теорий личности,

2. проанализировать и обосновать психолого-социальные особенности

процесса самореализации личности,

3. провести теоретический анализ психологического портрета личности

студента и его поведенческих особенностей,

4. выбрать и обосновать соответствующие методы исследования,

5. выполнить математический статистичекий анализ,

6. представить теоретические и прикладные выводы.

Научная новизна исследования состоит в том, что впервые была

предпринята попытка исследовть в новой образовательной среде проявления

таких психологических качеств у студентов, с помощью которых обеспечивается

их личностный рост на пути самореализации. С психологической точки зрения

раскрыты те значимые личностные качества, которые обеспечивают

самореализацию приезжих студентов. Также благодаря самопознанию эти

психологические качества способствовали достижению психолого-социальной

адаптации.

Теоретическое значение исследования: заключается в том,что в

студенческом возрасте личностные характеристики связанные с эмоционально-

волевой, интеллектуальной и коммуникативной сферами, представляющий собой

личностный потенциал, способствуют самопознанию. Адаптация в социальной

среде прежде всего осуществляется благодаря профессиональному становлению

и самореализации, что с одной стороны связано со сформированностью ряда

Page 19: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

19

личностных черт, а с другой – способствует формированию важных

психологических. Определяющим фактором личностного роста служит

сформировавшая к учебе мотивация.

Практическое значение исследования: Поскольку исследования

направлены на раскрытие у молодежи психологических переживаний и

трудностей в новых условиях, которые служат препятствием для их

профессиональной эффективности , результаты исследования могут послужить

стимулирующим средством при психологической работе с не местными

студентами.

Апробация работы: Результаты исследований были обсуждены на

заседаниях кафедры общей психологии ЕГУ и опубликованы в научных журналах.

Объем и структура работы. Представленная диссертационная работа

состоит из введения, 3-х глав, заключения, списка использованной литературы и

приложения. Общий обúем составляет 146 страницы.

PSYCHOLOGICAL FACTORS OF PERSONALITY GROWTH OF STUDENTS IN THE

NEW EDUCATIONAL ENVIRONMENT

Dissertation thesis for the degree of candidate of psychological sciences.

Area of specialization: "Theory and history of psychology"

The dissertation defense will be held on July …., 2013, at 14:00 at Yerevan State

University during the session of the working HCC 066 specialized council

Address: 52a Abovyan str., corps. 8, YSU, Yerevan.

SUMMARY

The relevance of the research Today the actual problem is the discordant

development of theoretical-methodological and technological base of the education

system. As a result, the same problem of professional qualification and professional

seection becoming actual in terms of the formation of professional competence of the

student, the development of his individuality and creativity. In this case it is importante

to study of social adaptation and identity formation of the students in new the learning

environment, accompanied by there activity, independence, and achievement

motivation and success.

Currently, studies on the difficulties of adaptation of students are few, which

significantly affects the process of personal growth. The problem is particularly acute for

those students who are to receive higher education and future career leave their homes

and find themselves in a new social environment.

In this thesis the relationship between self-actualization, personality and

professional growth, social support and new learning environment and psychological

factors was studied.

New educational environment as a formed system, applaying the process of

lifelong learning, integrating various scientific sectors, providing practical skills in the

subjects of education.

Page 20: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ …councils.ysu.am/pdf_files/066/066-!bs2am.pdf · հավասարակշռված ու ներդաշնակ

20

Based on the relevance of the topic, focusing on the systematic approach of

studying students in teaching and developing environment.

The aim of the research: To study such personality characteristics and features,

which are formed by the students, respectively, in developing the educational

environment.

The objectives of the research.

1. to study and analyze the problem of personal growth of students with the

positions of the various theories of personality,

2. to analyse and justify the psychological and social aspects of the process of

self-realization,

3. to do theoretical analysis of the psychological portrait student's personality and

his behavioral traits,

4. to choose and justify appropriate research methods,

5. to perform mathematical statistical analysis,

6. to provide theoretical and practical conclusions.

The scientific novelty of the research. The first time in the new educational

environment manifestation of psychological characteristics of students was studied,

which are influance on the personal growth on the way of self-realizationFrom a

psychological point of view significant personal qualities which are ensure self-

realization of foreign students was disclosed. Also, due to self-cognition of these

psychological qualities were contributed to the psychosocial adaptation.

The theoretical value of the research: In the student's age personality

characteristics associated with emotional, intellectual and communicative spheres,

which are personal capacities for self-cognition. Adaptation in the social environment is

primarily regulated by the way of professional development and self-realization. On the

one hand this process related with the formation of the several personality traits, and on

the other - contributes to the formation of important psychological. The determining

factor is the personal growth formed the motivation for learning.

The practical value of the research. Since the research focuses on the disclosure

of the youth psychological experiences and challenges in the new environment,

которые служат препятствием для их профессиональной эффективности, results

of the study can serve as a stimulant for psychological support of the non-local

students.

The approbation of the research. The research results were discussed at the

meetings of the Yerevan State University, Department of General Psychology and

published in scientific journals.

The Thesis includes: The presented thesis consists of an introduction, three

chapters, conclusion, list of references and appendices, total of 146 pages.

Five scientific articles were published on the topic of the thesis.