Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին
Transcript of Ես հավատում եմ Սուրբ ծննդյան հրաշքին
ԻՄ ՓՈՔՐԻԿ ԸՆԿԵՐ ՀԱՅԿԸ
Մենք մեր ընտանիքում սուրբ ծննդյան տոնը
միշտ անցկացնում ենք ոչ թե մեր տանը ,այլ իմ ընկեր
Հայկի տանը: Մենք գնում ենք
առավոտյան և մնում մինչև ուշ երեկո:
Մայրիկս մեզ փոքր ժամանակվանից բացատրել է,որ ամենակարևոր բանը դա բարությունն ու հոգատարությունն է հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր ավելի շատ ունեն դրա կարիքը:
Հայկն այդ օրն անհամբեր սպասում է մեր գալուն,նա ժամերն է հաշվում:Այս տարի Հայկը Ձմեռ պապիկից իսկական ակորդեոն էր ուզել և մենք մեր բոլոր բարեկամներով կարողացանք գտնել ակորդեոն նրա համար:
Հայկը շատ ընդունակ է և ամեն անգամ մենք նրան տարբեր բաներ ենք սովորեցնում:Այս անգամ մենք նրա հետ կրկնեցինք այբուբենը:
Հայկի երազանքը ճարտարապետ դառնալն է:
Հայկը շատ է սիրում երաժշտություն ունի համարյա թե բոլոր երաժշտական գործիքները և բաց չի թողնում ոչ մի հետաքրքրիր համերգ:
Նա շատ բարի է ,հումորով և նրբանկատ
և մայրիկին չտխրեցնելու համար երբեք չի հարցնում ,թե ինչու ինքը մյուս երեխաների նման չի քայլում:
Հայկը արդեն վեց տարեկան է և այս տարի պետք է գնար դպրոց ,բայց չի գնա , որովհետև չի կարողանում քայլել:Ես արդեն պայմանավորվել եմ նրա մայրիկի հետ ,որ նա անպայման մեր դպրոց է գալու սովորելու,որովհետև մեր դպրոցում բոլոր պայմանները կան Հայկի սովորելու համար: Ես անհամբեր սպասում եմ այդ օրվան,որ ծանոթացնեմ Հայկին իմ ընկերների և դասատուների հետ և համոզված եմ ,որ նրան բոլորը կսիրեն:
Ես շատ եմ հավատում Ձմեռ պապիկին և Սուրբ ծննդյան հրաշքին և ամեն տարի խնդրում եմ , որ Հայկիկը քայլի:Այս տարի էլ եմ պահել այդ ցանկությունը և շատ եմ սպասում ,որ անպայման կատարվի,որովհետև ես դեռ շատ հետաքրքրիր ծրագրեր ունեմ , որոնք մենք պետք է անենք Հայկի հետ միասին:
Նյութը Պատրաստեց Սաթինե Տեր –Պետրոսյանը
4-3 դասարան