Բնական Ռեսուրսներ

15
ԱԱԱԱԱԱ - ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ - ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ – ԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ - 4-ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ – ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ – ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ – ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ

Transcript of Բնական Ռեսուրսներ

Page 1: Բնական Ռեսուրսներ

Առարկա - ԲնապահպանությունՖակուլտետ - Գեղարվեստական կրթություն

Բաժինը – Կերպարվեստ և գծագրությունԿուրս - 4-րդ

Ուսանողուհի – Ոսկանյան ԼյուդմիլաԴասախոս – Գասպարյան Արմեն

ՊրեզենտացիաԹեմա – Բնական ռեսուրսներ

Page 2: Բնական Ռեսուրսներ

ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Page 3: Բնական Ռեսուրսներ

Բնական ռեսուրսները, դրանք բնության այն տարրերն ու ուժերն են, որոնք օգտագործվում կամ կարող են օգտագործվել արդու կողմից

Բնական ռեսուրսներ, կենդանի և ոչ կենդանին բնության օբյեկտների ամբողջություն, բնական միջավայրի բաղադրամասեր, որոնք շրջապատում են մարդուն և որոնք գործածվում են հասարակական արտադրության պրոցեսում, մարդու և հասրակության նյութական և մշակութային պահանջմունքների համար։Գոյություն ունի բնականա ռեսուրսների մի քանի դասակարգում: Դրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են բնական ռեսուրսների տարբեր հատկանիշներ:

Page 4: Բնական Ռեսուրսներ

Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է: Դա նշանակում է, որ ներկայումս օգտագործման ենթակա բնության տարրերն ու երևույթները միշտ չէ, որ ռեսուրս են եղել: Դրանք այդպիսիք դարձել են մարդկային հասարակության պատմական զարգացման շնորհիվ: Սկզբնական շրջանում մարդու համար ռեսուրս են ծառայել բնության պատրաստի բարիքները` հատապտուղները, որսի կենդանիները, ավելի ուշ` մետաղային հանքատեսակները, քարածուխը, նավթը, գետերի անկման էներգիան:Այդ երևույթը հատկապես ինտենսիվ է զարգացել վերջին հարյուրամյակների ընթացքում: Երկաթի դարում մարդը կարողանում էր բնությունից կորզել և օգտագործել ընդամենը մի քանի քիմիական տարր, 18-րդ դարում ` 30, 19-րդ դարում` 50, իսկ ներկայումս արդեն ավելի քան 90:Գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ արագորեն ավելանում է ոչ միայն օգտագործվող բնական ռեսուրսների տեսականին, այլև նույն ռեսուրսի օգտագորխման բնագավառները և ծավալը:Հատկապես արագ է աճում հանքատեսակների և Համաշխարհային օվկիանոսի ձկնային ռեսուրսների օգտագործումը:Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման հնարավորության: Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ:

Page 5: Բնական Ռեսուրսներ

Բնական ռեսուրսների դասակարգումը

Ըստ Ծագման

Կլիմայական

Արեգակնային

էներգիա

Քամու էներգիա Երկրի

ներքին ջերմային էներգիա

Կենսաբանական

կենդանական Բուսական

Ռեկրեացիոն

Page 6: Բնական Ռեսուրսներ

Այս ռեսուրսները տարբերվում են ոչ միայն ծագումով: Դրանք տարբերվում են նաև գլխավոր ֆիզիկաքիմիական հատկանիշներով և այն դերով ու տեղով, որ ունեն աշխարհագրական միջավայրում ու մարդու կյանքում: Երկրի վրա ռեսուրսները տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ և տարբեր վայրերում տարբեր արժեք ունեն:

Page 7: Բնական Ռեսուրսներ

Համաշխարհային կլիմայական ռեսուրսների գնահատումըԱմբողջ աշխարհում այժմ տարածվում է “այլընտրանքային էներգիա” հասկացողութույնը, որը համարվում է կլիմայական ռեսուրս:

1. Հողմային էներգիա - Հողմաէլեկտրակայանը քամու էներգիան էլեկտրականի վերածող իրար միացած բազմաթիվ հողմատուրբինների համալիր է:

2. Արեգակնային էներգիա- Արեգակնային էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք:

 3. Մակընթացային - Մակընթացային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան: 4. Գեոթերմալ էներգիա - Երկրագնդի որոշ մասերում, հատկապես սեյսմիկ գոտիներում` երկրի մակերևույթին մոտ կան ստորերկրյա տաք ապարներ: Այս ապարների միջով հոսող ջուրը ոչ միայն տաքանում է, այլև կարող է վերածվել գոլորշու: Տաք ջուրը ը գոլորշին հնարավոր է օգտագործել տաքացնելու, ինչպես նաև էլէկտրաէներգիա ստանալու համար:

Page 8: Բնական Ռեսուրսներ

Կենսաբանական ռեսուրսներ

Յուրաքանչյուր բուսատեսակ և կենդանատեսակ ունի բնության մեջ իր դերը և նշանակությունը: Կենսաբանական ռեսուրսները` բույսերը և կենդանիները արտադրամիջոց են, բնական ռեսուրսներ որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ: Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագրծության արտադրություն, իսկ որոշ կենդանատեսակներից (օրինակ` փղոսկրից)պատրաստում են զարդեր, որոնք բավականին թանկ արժեն:Կան կենդանատեսակներ որոնք չենօգատործվում արդյունաբերության մեջ, բայց պակաս կարևոր նշանակություն չունեն բնության համար: Նրանք ունեն էկոլոգիական նշանակություն, օրինակ որոշ տեսակի միջատները բնության մեջ փոշոտում են իրականացնում: Շատ կարևոր են նաև սանիտար միջատները, որոնք մաքրում են բնությունունը լեշերից, կրծողներից և հիվանդ միջատներից: Հողում բնակվող որոշ կենդանատեսակներ փխրեցնում են հողը, բարելավելով հողի կառուցվածքը։

Page 9: Բնական Ռեսուրսներ

Կենդանական ռեսուրսները մեծ դեր ունեն մարդու կյանքում և մարդը չի կարող գոյատևել առանց դրանց օգագործման, այդ իսկ պատճառով շատ կարևոր է դրանց պահպանումը և չափավոր օգատգործումը: Կենսաբանական ռեսուրսները փոխկապակցված են իրար հետ, և որքան մեծ է էկոհամակարգը, այնքան ավելի մեծ է բուսական և կենդանական աշխարհի միջև կապը:Կենսաբանական ռեսուրսների փոխազդեցության լավագույն դրսևորումը սննդային շղթան է:

Page 10: Բնական Ռեսուրսներ

Ռեկրեացիոն ռեսուրսներ

 Ներկա ժամանակաշրջանում` ամբողջ աշխարհում  մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում մարդու առողջության պահպանման և հանգստի կազմակերպման պայմանների, ռեսուրսների ուսումնասիրման, գնահատման, օգտագործման հարցերին: Հենց այդ ռեսուրսներն էլ անվանվում են ռեկրեացիոն կամ հանգստի ռեսուրսներ:Ռեկրեացիոն ռեսուրսները լինում են բնական և մարդածին: Բնական ռեկրեացիոն ռեսուրսները շատ բազմազան են: Դրանց թվին են պատկանում մարդու հանգստի, առողջության համար նպաստավոր պայմաններ ունեցող ծովափնյա ու գետափնյա վայրերը, լեռնային մաքուր օդը, զուլալ աղբյուրները, արևային էներգիայի առատությունը, ձյունածածկ ու ալպյան մարգագետիններով հարուստ լեռները, անտառները, հանքային բուժիչ աղբյուրները, բնական հուշարձանները, որոնց հիման վրա հնարավոր է կազմակերպել հանգստյան տներ, սանատորիաներ, սպորտային և զբոսաշրջային բազաներ:

Page 11: Բնական Ռեսուրսներ

Սակայն մարդը կարող է իր հանգիստը, ուժերն ու առողջությունը վերականգնել, ոչ միայն բնական նշված ռեկրեացիոն ռեսուրսները օգտագործելով, այլև հաճախելով թանգարաններ, թատրոններ,դիտելով պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող կոթողներ, հուշարձաններ, քաղաքներ, արգելոցներ և մարդու կողմից ստեղծված այլ օբյեկտներ:

Page 12: Բնական Ռեսուրսներ

ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԸՍՏ ՍՊԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅ

ԱՆ

Սպառվող

Վերականգնվող Չվերականգնվող

Չսպառվող

Page 13: Բնական Ռեսուրսներ

Չսպառվող ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության, քամու էներգիան:Մնացած բոլոր ռեսուրսները սպառվող են: Բայց դրանց մեջ տարբերում են այնպիսիները, որոնք որոշակի ժամանակաընթացքում վերականգնվում են, և այնպիսիները, որոնք չեն վերականգնվում և օգտագործելու դեպքում կարող են սպառվել ամբողջովին, օրինակ` օգտակար հանածոները:Վերականգնվող ռեսուրսներ են, օրինակ, բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները: Դրանք այն ռեսուրսներն են, որոնք գոյանում են նյութի շրջապտույտի շնորհիվ և ունեն ցիկլային զարգացում: Բուսական ու կենդանական ռեսուրսները վերականգնվում են նյութի կենսաբանական շրջապտույտի, իսկ ջրային ռեսուրսները` ջրի շրջապտույտի շնորհիվ:

Page 14: Բնական Ռեսուրսներ

Բնական ռեսուրսներն ըստ փոխարկելիության

Փոխարկելի

Անփոխարկելի

Page 15: Բնական Ռեսուրսներ

Մեկ այլ դասակարգման ձեւ է փոխարինելի եւ անփոխարինելի ռեսուրսները: Օրինակ մարդու համար անփոխարինելի է թթվածինը, քաղցրահամ ջուրը, իսկ փոխարինելի բազմաթիվ ռեսուրսներ կան: Դրանցից են փայտանյությը, մետաղը, բնական թելերը, բնական կաշին ու մորթին եւ այլն: