մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը

18
ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ

Transcript of մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը

Page 1: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Մեսրոպ Մաշտոցը և գրերի գյուտը

Page 2: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Հայ ժողովուրդը և հայոց գիրը

Հայկական բարձրավանդակում մարդիկ ապրել են անհիշելի ժամանակներից: Այս ընթացքում ձևավորվել է հայոց լեզուն` հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ինքնուրույն լեզուներից մեկը:

Page 3: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Հնագույն ժամանակներում ստեղծվել են տարբեր տեսակի գրանշաններ`

Ժայռապատկերներ, Պատկերագրեր, Սեպագրեր, Գաղափարագրեր:

Page 4: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

387 թվականին Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև,իսկ 428 թվ.-ին վերացավ հայոց թագավորությունը: Այս պատմական իրավիճակում անհրաժեշտություն եղավ ստեղծել հայոց գրերը:

Հայոց գրեր ունենալու անհրաժեշտությամբ մտահոգված էին Հայաստանի արքա Վռամշապուհ Արշակունին և Սահակ Պարթևը:Այդ գործը նրանք վստահում են Մեսրոպ Մաշտոցին:

Page 5: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Նախամաշտոցյան գիր Գրի ծագումը տարբեր ժողովուրդներ վերագրել են

աստվածներին:

Հայոց գրի աստվածը Տիրն էր: Տիրը դպրության աստվածն էր,իսկ դպրությունն ունի հետևյալ իմաստները` գիր, այբուբեն, գրագիտություն, գրականություն, մատենագրություն:

Page 6: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Տիր աստծո մասին

Ըստ ավանդության` Տիրը Հայկ Նահապետի որդին է: Տիր անունից է հայոց մեջ տարածված Տրդատ անունը:Տիր աստվածը կատարել է գրողի և դպիրի դեր:

Ըստ ավանդության ` Տիր աստծու պաշտամունքի վայրը` մեհյանը, գտնվել է Զվարթնոց տաճարի տեղում:

Page 7: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Դանիելյան նշանագրեր

Դանիելյան նշանագրերը Հայաստան են բերվել Դանիել եպիսկոպոսի մոտից` աշակերտներին կրթելու նպատակով։ Հետագայում պարզվել է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին։

Page 8: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Մեսրոպ Մաշտոցը և գրերի գյուտը

Մաշտոցի կյանքի մասին գրել է նրա աշակերտ Կորյունը: Գրքի վերնագիրն է <<Վարք Մաշտոցի>> :

Վարքը սուրբերի կենսագրությունն է:

Մաշտոցի մասին գրել են նաև 5-րդ դարի մատենագիրներ Մովսես Խորենացին և Ղազար Փարպեցին:

Page 9: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Մեսրոպ Մաշտոց Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվ.-ին Տարոն

գավառի Հացեկաց գյուղում: Նրա հոր անունը Վարդան էր:

Կրթությունը նախ ստացել է Տարոնում, ապա Անտիոքում և Էջմիածնում: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին:

Page 10: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Մեսրոպ Մաշտոցը Գողթնում և Սյունիքում զբաղվում է <<Աստվածաշնչի>> քարոզչությամբ:

Գրերի հարցը լուծելու նպատակով նա մեկնում է Միջագետք, լինում Եդեսիա, Սամոսատ և Ամիդ քաղաքներում:

ԳողթնԵդեսիա

Ամիդ

Page 11: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Եդեսիայում Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը: Ըստ Կորյունի` Մաշտոցն այբուբենը ստեղծել է մահից 35 տարի առաջ` 405 թվականին:

Նա իր աշակերտների հետ նախ թարգմանում է <<Աստվածաշունչը>>, այնուհետև Սողոմոնի առակները. ծնվում է հայերեն առաջին նախ.-ը.<<Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…>>

Page 12: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Մաշտոցի հետագա գործունեությունը Մաշտոցը սկսում է կրթական գործը, զարկ տալիս

թարգմանությանը: Մաշտոցի աշակերտներից էին Կորյունը, Եղիշեն , Դավիթ Անհաղթը և ուրիշներ:

Ըստ Կորյունի` Մաշտոցը 414 թ. Տառեր է ստեղծում նաև վրացերենի և աղվաներենի համար 420թ. :

Page 13: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Մեսրոպ Մաշտոցի շարականները

Շարականը հոգևոր երգ է, որ կատարվում է կրոնական տոների և ժամերգությունների ժամանակ:Այն ստուգաբանվում է շար ականց, այսինքն ` թանկարժեք քարերի շարք:

Մաշտոցը շարականների առաջին ստեղծողներից էր:

Page 14: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Հայոց գրերի պատմական նշանակությունը

Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը, նոր թափ առավ հոգևոր գործը:

Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը:

Եկեղեցու դիրքի ամրապնդումը նպաստեց հայապահպանմանը և հայագիտության զարգացմանը:

Ձևավորվում են առանձին գիտաճյուղեր:

Page 15: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Հայոց այբուբենի գաղտնիքները

Հայոց տառերը 36ն են, որի մեջ 3-ը Սուրբ Երրորդությունն է,իսկ 6-ը՝ աշխարհի արարչագործության օրերը, կրկին սուրբ թիվ:

36-ը նաև 33+3 , որի մեջ թե՛ Քրիստոսի կյանքի տարիների թիվն է, թե՛ Սուրբ Երրորդությունը:

Ինչպես նաև 3-ի և 6-ի գումարը 9 է քրիստոնեության թվային համակարգում սրբազան խորհրդանիշ:

36-ը նաև 3*12-ն է որտեղ 3-ը Սուրբ երրորդությունն է, Իսկ 12-ը առաքյալների թիվը:

Page 16: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Եթե հայոց գրերը Ա-ից սկսած դասավորենք եռանկյունաձև հերթականությամբ կստանանք հետևյալ պատկերը.

↓ Ա

Բ Գ Դ Ե Զ

Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ

Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ

→Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք←

Ըստ այդմ Ա-ն՝ Արարիչ Աստված, Ս-ն՝ Սուրբ Հոգի և Ք-ն՝ Քրիստոս:Ա-ից մինչև Ս-ն 7 տառ է, Ս-ից՝Ք և Ք-ից Ա կրկին 7 տառ:Նշված երեք տառերը հանելուց հետո յուրաքանչյուր կողմում մնում է 6 տառ, որը ինչպես նշեցինք Սուրբ թիվ է:

Page 17: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Տառերը դասավորենք հետևյալ կերպ.  ↓ Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ   Ի  Լ  Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Ն Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ի  Փ  Ք

Ավելանում է նաև մի իրողություն. 1-ին սյունակը մեջտեղից կարդացվում է ԽԱՉ:

Page 18: մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը

Շնորհակալություն