Ագռավն ու աղվեսը
-
Upload
meri-grigoryan -
Category
Education
-
view
236 -
download
0
Transcript of Ագռավն ու աղվեսը
![Page 1: Ագռավն ու աղվեսը](https://reader035.fdocuments.net/reader035/viewer/2022062306/589c3a821a28abec478b5a71/html5/thumbnails/1.jpg)
ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ
Աթաբեկ Խնկոյան
![Page 2: Ագռավն ու աղվեսը](https://reader035.fdocuments.net/reader035/viewer/2022062306/589c3a821a28abec478b5a71/html5/thumbnails/2.jpg)
Բախտի բերմամբ Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավՄի գունդ պանիր
Դաշտում գտավ, Կտուցն առավ,Ծառին թռավ:
Օ՛, ի՛նչ պանիր, դեղին ոսկի,
![Page 3: Ագռավն ու աղվեսը](https://reader035.fdocuments.net/reader035/viewer/2022062306/589c3a821a28abec478b5a71/html5/thumbnails/3.jpg)
Բայց դեռ չառած համը իսկի,Աղվեսն անցավ ծառի մոտով՛
Գերվեց,Էրվեց
Պանրի հոտով:
Վազեց գնաց բերնի ջուրը,Եվ թուլացան կուռն ու ճուռը:
Էն ժամանակ իրա ձևին,Ծառի տակից աչքն ագռավին,
![Page 4: Ագռավն ու աղվեսը](https://reader035.fdocuments.net/reader035/viewer/2022062306/589c3a821a28abec478b5a71/html5/thumbnails/4.jpg)
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անուշ, մեղուշ,Թափեց, չափեց շաքար ու նուշ
Ինչքա՛ն լավն ես, Ես քո գերին ,Քո էդ սևիկ
Վառ աչքերին,Նուրբ ծալքերով Զույգ թևերին:
![Page 5: Ագռավն ու աղվեսը](https://reader035.fdocuments.net/reader035/viewer/2022062306/589c3a821a28abec478b5a71/html5/thumbnails/5.jpg)
Մի դու մտիկ,Էտպես քթիկ,Էպես ճտիկ,
մախմուր ագին,խաս ու ղումաշ,Ատլաս հագին։
Գիտեմ, անշուշտ, իմ քույրիկիՁայնն էլ կըլա հըրեշտակի։
![Page 6: Ագռավն ու աղվեսը](https://reader035.fdocuments.net/reader035/viewer/2022062306/589c3a821a28abec478b5a71/html5/thumbnails/6.jpg)
Երգի՛ր, քույրի՛կ, մի՛ ամաչի Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետԵրգեում էլ եղար վարպետ,
Օ,՛ կդառնաս, իմ մաքրուհի, Թռչունների մայր թագուհի։
Ագավ ազին իրեն տված Գովեստներից շշմած, ուռած ՛
![Page 7: Ագռավն ու աղվեսը](https://reader035.fdocuments.net/reader035/viewer/2022062306/589c3a821a28abec478b5a71/html5/thumbnails/7.jpg)
Ագռավային Բկովը մին
Որ չկռռա՛ց, Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։