հովհաննես այվազովկի

13
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ 7-4 ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ
  • Upload

    -
  • Category

    Design

  • view

    156
  • download

    1

Transcript of հովհաննես այվազովկի

Page 1: հովհաննես այվազովկի

Հովհաննես Այվազովկի

Միջին դպրոց7-4 դասարան

Մանե Բարսեղյան

Page 2: հովհաննես այվազովկի

Կյանքը Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի ,

հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, ապրում և աշխատում էր Ղրիմում, առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը:

Page 3: հովհաննես այվազովկի

Նա ծնվել է Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը, հայերեն՝ «Հովհաննես Այվազյան»։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար, նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նրան արժանացրին Ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և շպրտեց ծովը։

Page 4: հովհաննես այվազովկի

Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով՝ նա դարձավ ժամանակի առավել հայտնի ռուսական նկարիչը։ Նա թողել է 6000-ից ավելի ստեղծագործություն։ Վախճանվեց 1900 թվականին։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում։

Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։

Page 5: հովհաննես այվազովկի

Հովհաննես Այվազովսկու կտավները

Page 6: հովհաննես այվազովկի

«Իններորդ ալիք»՝

1850 թ.

Page 7: հովհաննես այվազովկի

   «Փոթորիկ Նիսի ափերին» (1885 թ.)

Page 8: հովհաննես այվազովկի

«Փոթորիկ Օդեսայի ափերին» (1898 թ.)

Page 9: հովհաննես այվազովկի

«Նոյն իջնում է Արարատից» (1889 թ.)

Page 10: հովհաննես այվազովկի

«Ձկնորսները ծովի ափին», 1852

Page 11: հովհաննես այվազովկի

Պատկերել Է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին ։

Page 12: հովհաննես այվազովկի

Ղրիմում և Եվրոպական երկրներում

Page 13: հովհաննես այվազովկի

Կրետե կղզում. Կովկասյան լեռնաշղթան