Աստծուն ընդառաջ

20
ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ: ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱ

Transcript of Աստծուն ընդառաջ

Page 1: Աստծուն ընդառաջ

Աստծուն ընդառաջ: Տյառնընդառաջ

կամ Տրնդեզ

Page 2: Աստծուն ընդառաջ

O Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը:

Page 3: Աստծուն ընդառաջ
Page 4: Աստծուն ընդառաջ

O Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Page 5: Աստծուն ընդառաջ

O Տրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է:Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի Տաճար գալուն:

Page 6: Աստծուն ընդառաջ
Page 7: Աստծուն ընդառաջ

O Տյառնընդառաջը (Տրնդեզը) ամենասիրված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Նաև Տրնդեզի օրը տեղի են ունենում նշանադրման և հարսանիքի արարողություններ:

Page 8: Աստծուն ընդառաջ
Page 9: Աստծուն ընդառաջ

O Տոնի ժողովրդական ավանդույթներից այսօր պահպանվել է նաև խարույկավառությունը: Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը, և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում են  խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում է, սկսում են կրակի վրայով թռչել` իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար:

Page 10: Աստծուն ընդառաջ
Page 11: Աստծուն ընդառաջ

O Տերընդեզի խարույկին վերագրվել են տարբեր հատկություններ: Կա մի հավատալիք, ըստ որի` չբեր կինը, այրելով իր քղանցքը Տրնդեզի կրակով, անպայման կհղիանա և արու զավակ կունենա: Տղամարդիկ կրակի վրայով թռել են նրա միջոցով մաքրագործվելու, իսկ երեխաները` չարից ազատվելու համար:

Page 12: Աստծուն ընդառաջ

O Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:Տրնդեզի մոխիրը համարվել է սրբազան: Հարսների բարեհաջող ծննդաբերության համար Տրնդեզի կրակի մոխիրը կանայք լցրել են ջրի մեջ և խմեցրել հղի հարսին: Տրնդեզի մոխիրը խորհրդանշել է առատությունը, և այն հաճախ պահել են կճուճների մեջ, որ առատություն լինի:

Page 13: Աստծուն ընդառաջ
Page 14: Աստծուն ընդառաջ

O Տրնդեզի սեղանին դնում են փոխինդից պատրաստված գնդիկներ, հարիսա, հացերի բազմաթիվ տարատեսակներ, չրեր, հալվա, աղանձ:

Page 15: Աստծուն ընդառաջ
Page 16: Աստծուն ընդառաջ
Page 17: Աստծուն ընդառաջ
Page 18: Աստծուն ընդառաջ
Page 19: Աստծուն ընդառաջ

Այսքանը

Page 20: Աստծուն ընդառաջ

OՊետրոսյան ԴավիթO5,2 դասարան