Մխիթար Սեբաստացի

12
ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ

Transcript of Մխիթար Սեբաստացի

Page 1: Մխիթար Սեբաստացի

Մխիթար ՍեբաստացիՆյութի հեղինակ՝ Էլեն Աբգարյան

Page 2: Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի1676 թվականին փետրվարի 7-

ին Սեբաստիա քաղաքում ծնվեց Մխիթարը: Հայրը՝ Մանուկի որդի վաճառական Պետրոսը, և մայրը՝ Շահրիստանը, նրան մկրտության ժամանակ կնքեց պապի՝ Մանուկի անունով: Մխիթար անունը նա ստացավ հետո, հոգևոր կոչման հետ:

Page 3: Մխիթար Սեբաստացի

Երեխան գրել-կարդալ սովորեց հինգ տարեկանում: Նրա առաջին ուսուցիչ-քահանան խիստ տպավորվող և զգայուն երեխայի մեջ սերմանեց սաստիկ կրոնա սիրություն և նույնիսկ ճգնավորների խորհրդավոր կյանքի մասին հրաշքներ պատմելով՝ ակամա նրան մղեց փորձելու ճգնավորական կյանքի հրաշալիքը:

Page 4: Մխիթար Սեբաստացի

Տասը տարեկան էր, որ իր հասակակից մի երեխայի հետ ծածուկ հեռանում է տնից՝ մի քարայրում ճգնելու համար, վստահ որ ինչպես Հովհաննես Մկրտչին էր Աստված անապատում խնամքով կերակրում, ինքը նույնպես իր ընկերոջ հետ կերակուր կստանա Աստծո հրեշտակների ձեռքով:

Page 5: Մխիթար Սեբաստացի

Թեև երկու ճգնավորները ամբողջ օրը ծնկաչոք աղոթեցին, սակայն երկինքն անտարբեր եղավ նրանց հանդեպ, և գիշերվա խավարն էլ իր հերթին այնպիսի սարսափով պատեց քաղաքից նվաղած խեղճ երեխաների սիրտը, որ սկսեցին սրտապատառ լաց լինել և օգնություն կանչել: Եվ, վերջապես, նրանց որոնողները լսելով մանկանց սարսափահար աղաղակները՝ գտան նրանց և տուն տարան:

Page 6: Մխիթար Սեբաստացի

Բայց սա կարծես քիչ էր կրոնական հափշտակվածությամբ ապրող մանկան համար, երբ նրա կենսագրության մեջ ներխուժեց սեբաստացի երկու քույրերը՝ Մանասեն և Մարիամը, որոնք նույնպես ճգնավորներ էին, սակայն ճգնում էին իրենց հոր սեփական տանը… Ահա, այս միանձնուհիների մոտ ուղարկեցին տասնամյա տղային:

Page 7: Մխիթար Սեբաստացի

Քույրերը հազիվհազ կարդալ գիտեին և սոսկալի տգետ էին: Նրանք աննդհատ մարգարեական երազներ էին տեսնում, երազների հերոսը խեղճ փոքրիկ էր, ում արթնացնելով կեսգիշերին՝ պատմում էին՝ գուշակություններ անելով նրա ապագայի մասին:

Page 8: Մխիթար Սեբաստացի

Թվում էր, թե նման մթնոլորտում «կրթություն» ստացած պատանին պիտի նմանվեր իր ուսուցիչներին, որոնք ավելի զմայլանքի մեջ ապրող հոգեկան հիվանդների էին նման, քան լրջախոհ կրոնավարների: Հենց միայն այն, որ կույսերը, ի վերջո, կարողացան հասնել իրենց երազանքին՝ խոսում է այդ խեղճ խելապակասների բնավորության մասին: Առհասարակ, ճգնավորության գերագույն երազանքը մարմինը հալածելով կեղտոտ, այլանդակ, հիվանդ, ծիվաղային մի բան դարձնելն է ՝ հանուն Աստծո սիրո:

Page 9: Մխիթար Սեբաստացի

Բայց ինչո՞ւ Աստված պետք հանդուրժի այդ հոտած, վերքերով ծածկված մարմինների գարշահոտը իր մաքրամաքուր ու պայծառ, լուսեղեն դրախտում՝ անհասկանալի է... Ինչևէ. Քույրերը պետք է արժանանային Աստծո բարեհաճությանը և մեռնելուց հետո պիտի չվեին դրախտ: Եվ, չբավարարելով տան մեջ աղոթելով, գիշերները, նույնիսկ ձմեռները, դուրս էին գալիս բաց երկնքի տակ աղոթելու:

Page 10: Մխիթար Սեբաստացի

Այս մոլի ինքնակեղեքումը վերջապես քույրերին անկողին նետեց սոսկալի անդամալուծությամբ, կոճղերի պես շարժվելու անկարող: Նրանց փտող, շարավոտ, վերքերով պատած մարմինները հավատում էին, թե երկուսն էլ արժանացել են «Քրիստոսի հարսներ» լինելու բախտին: Հետո, երբ մեռան, իրենց նման տգետ և մտքի ու սրտի խավարի մեջ խարխափող մարդկանց կողմից հռչակվեցին որպես հրաշագործ սրբեր:

Page 11: Մխիթար Սեբաստացի

Ահա այսպիսին էին մանուկ Մխիթարի առաջին ուսուցիչները: Սակայն պատանի Մխիթարն անսահման պահանջ ուներ հոգևորի և ուրիշ որևէ կերպ չկարողանալով բավարարում տալ այդ պահանջին՝ պիտի ձգտեր դառնալ կրոնավոր, որովհետև հոգևոր կյանքի միակ ապաստարանը այն ժամանակ համարվում էր եկեղեցին: 15 տարեկան էր Մխիթարը, երբ դարձավ Սեբաստիայի Սբ. Նշան վանքի միաբան, սկզբում դպիր, իսկ այնուհետև ձեռնադրվեց սարկավագ:

Page 12: Մխիթար Սեբաստացի

Սակայն նա ուզում էր առաջ գնալ: Նրան հեռվից հրապուրում էր Էջմիածինը: Այդ ժամանակ Էջմիածնում Հայրապետական աթոռին Կաթողիկոս Նահապետ 1-ին Եդեսացին էր: Այդ կաթողիկոսը հայտնի էր իր շինարարությամբ: Նա կառուցել էր Շողակաթ եկեղեցին, Մայր Աթոռի վերնատունը, Օշականի կամուրջը, Հրազդանից ջրանցք էր անցկացրել, որ ոռոգեր հողերը և այլն: Սակայն Մխիթարը նրանից էլ է հիասթափվում: Նա չէր համապատսխանում իր կոչմանը: Նա տգետ էր, արատավոր ու կոպիտ: Նա Մխիթարին պահում էր ծառայի կարգավիճակում: Նա որոշել էր 12 տարի նրան բան չսովորեցներ ու պահեր ճորտի տեղ: