հակոբ կոջոյան

12
ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ 1883-1959

Transcript of հակոբ կոջոյան

Հակոբ Կոջոյան1883-1959

Հակոբ Կոջոյան (Դեկտեմբեր 13 1883թ Ախալցխա - Ապրիլ 24 1959թԵրևան), հայ նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ։ Հայտնի է «Սասնա Ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթ արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։ 

Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին, հեղինակն է Հայաստանի Հանրապետության զինանշանի(հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։

Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թ. Ախալցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: Ապագա նկարչի մանկության տարիներն անցել են Վլադիկավկազում (այժմ` Օրջոնիկիձե): Այստեղ նա ուսանում է քաղաքային վարժարանում և միաժամանակ աշխատում հոր արհեստանոցում` ոսկերչություն, փորագրման և դրվագման արվեստ սովորելով ավագ եղբայրներից: Վլադիկավկազում ապրելու շրջանում Կոջոյանը մտերմանում է ապագա օսեթական նշանավոր գեղանկարիչ Մախարբեկ Տուգանովի հետ: Տուգանովը, որ Կոջոյանից մեծ էր մի քանի տարով, սկսում է պարապել, օգնել նրան գունանկարի տեղնիկայի յուրացման ասպարեզում: Կոջոյանն իր անդրանիկ` <<Ոսկերիչ վարպետներ>> գունանկարչական էտյուդն արել է 1898-ին:

Տասնվեցամյա Հակոբը մեկնում է Մոսկվա և սովորում փորագրիչ Պրուսովի արվեստանոցում: Այնուհետև, Տուգանովի խորհրդով, Կոջոյանը որոշում է գեղարվեստական մասնագիտական կրթություն ստանալ Մյունխենում:Այդ ժամանակ Մյունխենը, Փարիզի հետ մեկտեղ, Եվրոպայի մշակութային առաջատար կենտրոններից էր: Մյունխենում իննսունականների սկզբին Հակոբ Կոջոյանն ընդունվեց նկարիչ Անտոն Աշբեի ստուդիան: Ռուս հայտնի գրաֆիկ Մ. Դոբուժինսկին իր հուշերում թողել է Աշբեի կենդանի ու հետաքրքիր դիմանկարը` դպրոցի նկարագրության հետ մեկտեղ:

Հակոբ Կոջոյանի աշխատանքները

«Ինքնադիմանկար»

«Փողոց Թավրիզում»

«Ճաշարան Թավրիզում»

«Սասունցի Դավիթ» գրաֆիկական կոմպոզիցիա

«Քնած պարսկուհին»

«Աշունը Երևանում»

Նարեկ Դանիելյանօգտվել եմ

http://vardanlibrary.wordpress.com/

և http://hy.wikipedia.org/

կայքերից