արամ մանուկյան

4
www.company.com Արամ Մանուկյան

Transcript of արամ մանուկյան

Page 1: արամ մանուկյան

www.company.com

Արամ Մանուկյան

Page 2: արամ մանուկյան

www.company.com

Արամ ՄանուկյանՇուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ

ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխականուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիիթեմական դպրոցը: Դաշնակցության ազդեցությամբ տեղիունեցած խռովահույզ ցույցերից հետո, ընկերների հետվտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանիթեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդիհակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործելէ Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում,Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստանզենք, զինամթերք, նաև կամավորական խմբերփոխադրելով:1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլնրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքումզբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրելէ Ժնևում:

Page 3: արամ մանուկյան

www.company.com

1910թ.-ին նորից վերադարձել է Վան, եղելէ Վասպուրականի հայության ամենաճանաչված ևսիրված գործիչը: Վասպուրականում նա ամեն ինչ էր` ևդպրոց, և մամուլ, և ազգային հաստատություններ, ևերիտասարդական շրջաններ, և հարաբերություններկառավարության հետ և այլն: Կազմակերպել ևղեկավարել է 1915թ.-ի Վանիինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտիցհետո ղեկավարել է Վանինահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկումապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուցհետո): Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներամենքի մոտ` թե հակառակորդների, թեկողմնակիցների: Ռուսական զորքերի նահանջիժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության(շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի ԱրևելյանՀայաստան:

Page 4: արամ մանուկյան

www.company.com

Հայաստանի 1-ին հանրապետության տարիներըև մահը

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետողեկավարել է երկիրը մինչև 1918թ.-ի հուլիսի 23-ը,

երբ Երևանժամանեց Թիֆլիսում ստեղծված ՀայաստանիՀանրապետության կառավարությունը ՀովհաննեսՔաջազնունու գլխավորությամբ: Նոր կառավարությանմեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդպաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի ևխնամատարության նախարար ԽաչատուրԿարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկամիս` 1918թ.-ի նոյեմբերի 15-ից-1918թ.-ի դեկտեմբերի13-ը հանրային խնամատարության և աշխատանքինախարարի պաշտոնակատարն էր : Մահացել է 1919թ.-

ի հունվարի 29-ին բծավոր տիֆից: Արամ Մանուկյանըվայելել է հայ ժողովրդի սերն ու հարգանքը. ժողովուրդընրան ձոնել է երգեր: