Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան
-
Upload
armine-mnatsakanyan -
Category
Documents
-
view
401 -
download
5
Transcript of Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան
ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՆՈՐ ԴՊՐՈՑ3-2 ԴԱՍԱՐԱՆ
Գևորգյան Աստղիկ
Գուլիելմո ՄարկոնիՌադիոյի մարդը
Գուլիելմո Մարկոնին ծնվել է Իտալիայի Բոլոնիա քաղաքում` 1874թ:Նա երազկոտ երեխա էր,սիրում էր գրքեր կարդալ:Ֆիզիկան և քիմիան նրա սիրած առարկաներն էին,որոնք օգնում էին նրան փոքրիկ սարքեր ստեղծել:Նրան գրավում էր էլէկտրական և մագնիսական դաշտերի փոխազդեցությունը:
Մարկոնիի հետաքրքրությունը Հերցի փորձերով
Մարկոնիի հետաքրքրությունն ավելի խորացավ,երբ ծանոթացավ Հերցի փորձերին վերաբերվող մի հոդվածի,ով հայտնագործել էր օդային ալիքները:Կարևորելով Հերցի հայտնագործությունը Մարկոնին նվիրվեց այդ տեսությանը:Նա մտածում էր,որ օդում ձայնի կտրած ճանապարհի երկարությունը կախված է նրան տրված էլէկտրական ազդակի հզորությունից:
Մարկոնիի առաջին փորձերը
Մարկոնին դեռ 21 տարեկան էր,երբ սկսեց փորձեր կատարել իր ծնողների տան ձեղնահարկում:Նա կարողացավ էլէկտրամագնիսական ալիքների միջոցով ազդանշաններ ուղարկել:Նա ամբողջովին տարված էր անթել հեռագրի գաղափարով:Առաջին քայլն արված եր.դա ալեհավաքի գյուտն էր,ինչը թույլ էր տալիս ալիքներն ուղարկել ավելի հեռու:
Մարկոնիի առաջին քայլերըՄեծ Բրիտանիայում
Մարկոնիի ծնողները հարուստ էին և սկզբնական շրջանում հոգում էին նրա ծախսերը,բայց քանի որ իտալական կառավարությունը ուշադրություն չէր դարձնում նրա գյուտին,Մարկոնին տեղափոխվեց ապրելու Մեծ Բրիտանիա:1986թ. Հուլիսի 28-ին Լոնդոնում Մարկոնին ներկայացրեց լարերի հեռագրման համակարգը:Սակայն այտեղ էլ շատերը չվստահեցին այդ գյուտին:
Հետագա հաջողությունները Այնուամենայնիվ մի
խումբ անգլիացի մեծահարուստներ ստեղծեցին հեռահաղորդման մի ընկերություն,որը բրիտանական ողջ տարածքում տեղադրեց 30-մետրանոց ալեհավաքների խոշոր կետեր:Մրկոնին կատարեց 19 կիլոմետրի վրա առանց լարերի հաղորդակցման ցուցադրություն,որը բացարձակ ռեկորդ էր:
Նոր ռեկորդներ
1899-ին Մարկոնին սահմանեց նոր ռեկորդ:Նա ԱԼՀ-ով կտրեց Լա-Մանշի նեղուցը,որը Ֆրանսիան բաժանում է Մեծ Բրիտանիայից:Նա հաջորդ տարի ձեռք բերեց հայտնի 7777 պատենտը:Դրան հաջորդեց բազմաթիվ այլ գյուտերի պատենտավորումը և ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը:
Մարկոնիի երազանքի իրականացումը
Մարկոնիի երազանքն էր կտրել Ատլանտյան օվկիանոսը:1901թ. դեկտեմբերի 12-ին, նա Ատլանտյան օվկիանոսի հեռու կղզիներից մեկում ականջին հագցրած ընդունիչի օգնությամբ փորձում էր լսել Լոնդոնից իր օգնականի ուղարկած ազդանշանները:Նա շատ անհանգիստ էր:Եվ հանկարծ լսեց Մորզեի բանալու 3 կետերից բաղկացած << Տ >>տառը:Վերջապես նրան հաջողվեց իրականացնել իր մեծագույն երազանքը:
Մարկոնիի մեծ ներդրումը Այդ մեծ հաջողությունից
հետո օվկիանոսում կորած նավերը,ինքնաթիռներն ու կղզիները կարող էին լսել և լսել տալ իրենց:Հաղորդակցումն այլևս կապված չէր լարերից և կարող էր շատ կյանքեր փրկել:Այստեղից մինչև ռադիոհաղորդումների կազմակերպումը կես քայլ էր:Մարկոնին մահացավ 1937թ.հուլիսի 20-ին և այդ լուրը սփռվեց ռադիոյի օգնությամբ:Դա ապացուցեց որ Մարկոնիի երազանքները գերազանցել էր բոլոր սպասելիքները: