Տոն, փուչիկներ և ընտրություններ

1
Տոն, փուչիկներ և ընտրություններ Երեքշաբթի, 02 Հունիս 2009 Հունիսի 1-ին ամբողջ աշխարհում նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում այս տարի երեխաների պաշտպանության օրը խորհրդանշական է մեկ օր առաջ տեղի ունեցած մի այլ միջոցառման` ընտրությունների պատճառով: Այս երկու իրար հաջորդած իրադարձությունները առիթ են տալիս մտածելու երկրի և երկրի ապագայի` երեխաների մասին: Հայաստանում տոնական օրերին պետականորեն ամենատարբեր համերգներ, տոնախմբություններ, շքերթներ են կազմակերպվում երեխաների կամ շրջանավարտների համար: Բայց միգուցե արժե մտածել երեխաների մասին ոչ միայն ձևական միջոցառումներ կազմակերպելով, այլ, օրինակ, երկրի որակազրկվող կրթական համակարգն իրականում բարեփոխելով կամ հասարակության վստահությունը վայելող ընտրություններ իրականացնելով: Երեխաների պաշտպանության օրն առիթ է ընդգծելու համար այն արժեքները, որոնց հավատում է պետությունը, որոնց կրողը ուզում ենք, որ լինեն մեր երեխաները: Երբ մենք չենք կարողանում կատարել մեր ապագա քաղաքացիների հանդեպ միակ կարևոր պարտավորությունը` եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ լինելու արժանի երկրի կառուցումը, համերգներն ու տոնախմբություները չեն լուծում երիտասարդ սերնդի մոտ պետության հանդեպ հարգանք արթնացնելու խնդիրը: Ի՞նչ պիտի մտածի իր երկրի մասին այն երեխան, որը տոնական այդ օրը տեսնում է ընտրությունների արդյունքերի դեմ բողոքող փողոց դուրս եկած հազարավոր մեծահասակների, երբ տանը, դպրոցում, բակում պարբերաբար լսում է այն մասին, որ ինքն ապրում է մի երկրում, որտեղ օրենքն արժեք չունի: Ի՞նչ ընտրություն ենք մենք թողնում այն սերնդին, որն ամեն օր ականատես է լինում մեծահասակների խորը հիասթափությանը սեփական երկրից, սեփական իշխանությունից և արդարության հասնելու հնարավորությունից: Համերգներից, տոնախմբություններից ու քաղցրավենիքից զատ մենք այսօր երեխաների առաջ ավելի կարևոր պարտավորություն ունենք՝ գործով ապացուցել, որ նրանց համար լավ երկիր կառուցելու մեր խոստումները պարզապես բառեր չեն: Ժողովրդավարական ընտրությունները, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, արդար դատական համակարգը` սրանք են այն ինստիտուտները, որ իրականում պաշտպանելու են մեր երեխաների իրավունքները: Միայն այս դեպքում երեխաները կհավատան իրենց երկրին, սեփական ուժերին ու մեզ բոլորիս: 1 / 1

description

Հունիսի 1-ին ամբողջ աշխարհում նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը:Հայաստանում այս տարի երեխաների պաշտպանության օրը խորհրդանշական է մեկ օր առաջ տեղի ունեցած մի այլ միջոցառման` ընտրությունների պատճառով: Այս երկու իրար հաջորդած իրադարձությունները առիթ են տալիս մտածելու երկրի և երկրի ապագայի` երեխաների մասին: Հայաստանում տոնական օրերին պետականորեն ամենատարբեր համերգներ, տոնախմբություններ, շքերթներ են կազմակերպվում երեխաների կամ շրջանավարտների համար: Բայց միգուցե արժե մտածել երեխաների մասին ոչ միայն ձևական միջոցառումներ կազմակերպելով, այլ, օրինակ, երկրի որակազրկվող կրթական համակարգն իրականում բարեփոխելով կամ հասարակության վստահությունը վայելող ընտրություններ իրականացնելով:

Transcript of Տոն, փուչիկներ և ընտրություններ

Page 1: Տոն, փուչիկներ և ընտրություններ

Տոն, փուչիկներ և ընտրություններԵրեքշաբթի, 02 Հունիս 2009

Հունիսի 1-ին ամբողջ աշխարհում նշվում էր երեխաների պաշտպանության միջազգայինօրը:

Հայաստանում այս տարի երեխաների պաշտպանության օրը խորհրդանշական է մեկ օրառաջ տեղի ունեցած մի այլ միջոցառման` ընտրությունների պատճառով: Այս երկու իրարհաջորդած իրադարձությունները առիթ են տալիս մտածելու երկրի և երկրի ապագայի`երեխաների մասին: Հայաստանում տոնական օրերին պետականորեն ամենատարբերհամերգներ, տոնախմբություններ, շքերթներ են կազմակերպվում երեխաների կամշրջանավարտների համար: Բայց միգուցե արժե մտածել երեխաների մասին ոչ միայնձևական միջոցառումներ կազմակերպելով, այլ, օրինակ, երկրի որակազրկվող կրթականհամակարգն իրականում բարեփոխելով կամ հասարակության վստահությունը վայելողընտրություններ իրականացնելով:

Երեխաների պաշտպանության օրն առիթ է ընդգծելու համար այն արժեքները, որոնցհավատում է պետությունը, որոնց կրողը ուզում ենք, որ լինեն մեր երեխաները: Երբ մենքչենք կարողանում կատարել մեր ապագա քաղաքացիների հանդեպ միակ կարևորպարտավորությունը` եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ լինելու արժանի երկրիկառուցումը, համերգներն ու տոնախմբություները չեն լուծում երիտասարդ սերնդի մոտպետության հանդեպ հարգանք արթնացնելու խնդիրը: Ի՞նչ պիտի մտածի իր երկրի մասինայն երեխան, որը տոնական այդ օրը տեսնում է ընտրությունների արդյունքերի դեմ բողոքողփողոց դուրս եկած հազարավոր մեծահասակների,  երբ տանը, դպրոցում, բակումպարբերաբար լսում է այն մասին, որ ինքն ապրում է մի երկրում, որտեղ օրենքն արժեքչունի:

Ի՞նչ ընտրություն ենք մենք թողնում այն սերնդին, որն ամեն օր ականատես է լինումմեծահասակների խորը հիասթափությանը սեփական երկրից, սեփական իշխանությունից ևարդարության հասնելու հնարավորությունից:

Համերգներից, տոնախմբություններից ու քաղցրավենիքից զատ մենք այսօր երեխաներիառաջ ավելի կարևոր պարտավորություն ունենք՝ գործով ապացուցել, որ նրանց համար լավերկիր կառուցելու մեր խոստումները պարզապես բառեր չեն: Ժողովրդավարականընտրությունները, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, արդար դատականհամակարգը` սրանք են այն ինստիտուտները, որ իրականում պաշտպանելու են մերերեխաների իրավունքները: Միայն այս դեպքում երեխաները կհավատան իրենց երկրին,սեփական ուժերին ու մեզ բոլորիս:

1 / 1