հին եգիպտոս

21
ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ

description

 

Transcript of հին եգիպտոս

Page 1: հին եգիպտոս

Հին Եգիպտոս

Page 2: հին եգիպտոս

 Հին Եգիպտոսի պատմությունը տևում է մոտ 40 դար և իր մեջ ներառում է մինչ դինաստիական, այսինքն նախնադարյան շրջանը, դինաստիական շրջանը (եգիպտական քաղաքակրթության հիմնական շրջանը, տևում է 27 դար) և հելլենական (Պտղոմեոսյանների և հռոմեական շրջանները): Սովորաբար եգիպտական քաղաքակրթության սկիզբը համարում են մ.թ.ա. IV-րդ հազարամյակի կեսերը, իսկ ավարտը մ.թ. IV-րդ դարը, որին հաջորդում է արդեն վաղ միջնադարյան բյուզանդական և ղպտիական շրջանները (մինչև VII-րդ դարը):

Page 3: հին եգիպտոս
Page 4: հին եգիպտոս

Նախապատմություն

Page 5: հին եգիպտոս

Ք.ա. IV հազարամյակի կեսերին Եգիպտոսի տարածքում ձևավորվեցին 40-ից ավելի քաղաք-պետություններ։ Ժամանակի ընթացքում քաղաք-պետությունները միավորվեցին կազմելով երկու թագավորություն` Հյուսիսային և Հարավային։ Միավորման համար պայքարն ավարտվեց միայն Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջին։ Մ.թ.ա. 3100 թ. հարավի տիրակալ Մենեսը գրավեց Հյուսիսային թագավորությունը` սկիզբ դնելով Եգիպտոսի միասնական թագավորությանը։ Հին եգիպտացիները իրենց երկրի տիրակալին անվանում էին “փարավոն”։ Փարավոնի անձը աստվածացվում էր, նրա խոսքը օրենք էր բոլոր հպատակների համար:

Page 6: հին եգիպտոս

Հին թագավորություն

Page 7: հին եգիպտոս

Եգիպտոսի միասնական պետության գոյության առաջին փուլը անվանում ենք Հին թագավորություն։ Երկրի միավորումը նպաստեց տնտեսության վերելքին։ Սկսեցին տարածվել բրոնզե գործիքները, որոնց կիրառության շնորհիվ հեշտանում էր հողի մշակումը և ավելի առատ բերք էր ստացվում։ Ոռոգման ջրանցքների շնորհիվ նախկինում անմշակ հողերը այժմ ոռոգվում էին Նեղոսի ջրերով։ Աճում էր բնակչության թվաքանակը, բարելավվում էր մարդկանց ապրուստը:

Page 8: հին եգիպտոս

Եգիպտոսի բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով և հարկեր էր վճարում պետությանը։ Եգիպտոսում կար նաև ստրուկների խավ, որը բաղկացած էր ռազմագերիներից և դատապարտված հանցագործներից։ Եգիպտական բանակները պարբերական արշավանքներ էին կատարում դեպի հյուսիս և դեպի հարավ գտնվող հարևան երկրները` Եգիպտոս բերելով ռազմագերիներ, շինափայտ, պղինձ, անագ, ոսկի և այլ օգտակար հանածոներ:

Page 9: հին եգիպտոս

Կրթություն

Page 10: հին եգիպտոս

Հազարամյակների ընթացքում եգիպտացիները ստեղծեցին դաստիարակության ուսուցման և կրթության յուրահատուկ համակարգ։ Հին եգիպտացուն բնորոշ էր քչախոսությունը, աշխատասիրությունը, դիմացկունությունը։ Հետմահու կյանքի վերաբերյալ կրոնական պատկերացումները ստիպում էին հատուկ ուշադրություն հատկացնել երեխաների ուսուցմանն ու դաստիարակությանը։ Զավակները ճիշտ կատարելով իրենց ծնողների թաղման ծիսակատարությունները պետք է ծնողների համար հետմահու կյանք ապահովեին։ Զավակների բարոյական դաստիարակությունն իրականացվում էր բանավոր և գրավոր խրատական պատմությունների միջոցով։ Ընտանիքում կնոջ և տղամարդու միջև կար իրավահավասարություն, ահա ինչու տղաների և աղջիկների ուսուցմանն ու դաստիարակությանը հավասար ուշադրություն էր հատկացվում:

Page 11: հին եգիպտոս
Page 12: հին եգիպտոս

Թե բարձր և թե ցածր խավերի համար բնորոշ էր մասնագիտության փոխանցումը հորից որդուն։ Դա կատարվում էր երկարատև ուսուցման միջոցով, որի ժամանակ կիրառվում էին նաև ֆիզիկական պատժամիջոցներ։ Քանի որ ուսուցման նպատակը երեխային տվյալ ընտանիքի ավանդական մասնագիտությանը պատրատելն էր, կրթության առաջին օղակը հանդիսանում էր ընտանեկան դպրոցը։ Հայրը որդուն սովորեցնում էր իր մասնագիտության հիմունքները։ Հետագայում նման ընտանեկան դպրոցներում վճարովի հիմունքներով տվյալ մասնագիտությունը սովորում էին նաև այլ ծնողների երեխաներ:

Page 13: հին եգիպտոս

Գրավոր լեզվի տարածումը և պետության կարիքների համար գրագետ մարդկանց աճող պահանջարկը առաջ բերեց նաև գրագիտության դպրոցների առաջացման պահանջ։ Պաշտոնյաներին և աստիճանավորների մոտ ծառայության մեջ էին մեծ թվով գրագիրներ։ Նրանց պարտականությունների շրջանակը լայն և բազմազան էր։ Գրագիրը պետք է կարողանար գրագետ և արագ գրել, կարդալ արագագիր գրառումները և դասական հիերոգլիֆներով գրված տեքստերը, կազմել տեղանքի քարտեզ, կատարել մաթեմատիկական հաշվարկներ հարկերի հավաքման, ծախսերի և եկամուտների վերաբերյալ, կազմել պաշտոնական գրություններ, հրովարտակներ, տարեգրություններ:

Page 14: հին եգիպտոս

Գրագիր դառնալու արվեստին տիրապետում էին տարիների տքնաջան աշխատանքով։ Գրել սովորում էին պապիրուսի վրա, եղեգնյա գրչով, մոխրից պատրաստված սև թանաքով։ Դպրոցական պապիրուսները լվացվում և բազմիցս անգամ օգտագործվում էին։ Պահպանվել են նման գրառումներ` ուսուցչի կատարած ուղղումներով:

Page 15: հին եգիպտոս

Հին Եգիպտոսում կարևոր տնտեսական և գիտա-կրթական դեր էին խաղում տաճարները։ Արքաները տաճարներին խոշոր կալվածքներ և հազարավոր ստրուկներ էին նվիրում։ Տաճարներում կուտակված մթերքի պաշարներն օգտագործվում էին պետության կարիքների համար հասարակական աշխատանքներ կատարելիս գյուղացիներին մթերապահիկ հատկացնելու, ինչպես նաև տարերային աղետների դեպքում բնակչությանը օգնություն տրամադրելու համար Արքայական և տաճարական խոշոր տնտեսություններում օգտագործում էին համայնական գյուղացիների աշխատանքը որպես պարհակ։

Page 16: հին եգիպտոս
Page 17: հին եգիպտոս

Նման աշխատանքները ղեկավարելու համար անհրաժեշտ էին գրագետ, կրթված մարդիկ, որոնք կարողանային հաշվարկել օրվա ընթացքում կատարված աշխատանքների ծավալը, ծախսված մթերքների չափը և այլն։ Նման գիտելիքներ կարելի էր ստանալ հատուկ պետական-տաճարական դպրոցներում, որտեղ սովորում էին քրմերի և աստիճանավորների երեխաները։ Այսպիսով, Եգիպտոսում կրթությունը պետական մենաշնորհ էր և հասանելի էր միայն հասարակության վերնախավին:

Page 18: հին եգիպտոս

Բարձր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ էր սովորել տաճարային դպրոցում։ Նման դպրոցները խիստ մասնագիտացված էին։ Կային դպրոցներ որտեղ սովորեցնում էին կառավարելու արվեստը, ճարտարախոսություն, պատմություն։ Որոշ տաճարների դպրոցներում առավելապես սովորեցնում էին ճշգրիտ գիտություններ` մաթեմատիկա, երկրաչափություն, աշխարհագրություն, աստղագիտություն։ Առանձին դպրոցներում սովորեցնում էին օտար լեզուներ` նվաճված երկրներում աստիճանավոր աշխատելու կամ հարևան երկրների հետ գրագրություն վարելու համար 

Page 19: հին եգիպտոս
Page 20: հին եգիպտոս

Կային նաև առանձին դպրոցներ, որտեղ սովորեցնում էին բշկական գիտելիքներ, քիմիա, ֆիզիկա, դեղագործություն, անասնաբուժություն։ Եգիպտացիները շատ հմուտ էին բժշկության մեջ և կարողանում էին բուժել տարբեր ներքին հիվանդություններ, կատարել բարդ վիրահատություններ։ Ուսյալ և կրթված մարդիկ հասարակության մեջ ավելի բարձր դիրք էին զբաղեցնում և ավելի հարուստ էին լինում:

Page 21: հին եգիպտոս

Նելլի Գսպոյան