ռոզա խաչատրյան
-
Upload
anushatayan -
Category
Documents
-
view
485 -
download
8
description
Transcript of ռոզա խաչատրյան
Մեր ընտանիքի սիրելի գրքերը և
ամսագրերը
Ռոզա ԽաչատրյանԳեղարվեստի կրտսեր դպրոց
1-ին դասարան
Բարև սիրելի ընթերցող…
Ես Խաչատրյան Ռոզան եմ: Ձեզ ուզում եմ
Ձեզ ներկայացնել մեր ընտանիքի ամենա-
ամենասիրելի գրքերը:
Իմ տատիկը
,,Տնային առողջարան՛՛ ամսագիր, որտեղ տատիկս գտնում է
բժշկությանը վերաբերող ամեն ինչ, նաև շատ ու շատ օգտակար
խորհուրդներ, որոնք վերաբերում են առողջությանը…
Իմ պապիկը
Քանի որ իմ պապիկը մաթեմատիկոս է, նրա սեղանի
գիրք կարող է դառնալ այն բոլոր գրքերը, որոնք
վերաբերում են մաթեմատիկային:
Իմ հայրիկըԻմ հայրիկի մանկության ամենասիրելի գրքերից
է ,,Թոմ Սոյերի արկածները՛՛, որը գրել է Մարկ
Տվենը:
Հայրիկս նաև շատ է սիրում Դանիել
Դեֆոյի ,,Ռոբինզոն Կրուզոն՛՛: Որը մի մարդու
մասին է, ով գրեթե իր ամբողջ կյանքը ապրել է մի
անմարդաբնակ կղզում:
Իմ մայրիկը Իմ մայրիկի ամենասիրելի գրքերից է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ,,ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ՛՛, որը մի բարի ու զափազանց խելացի պատանու մասին է: Մայրիկս պատմում է, որ այդ գիրքը այն հազվագյուտ գրքերից է, որ ամեն սերունդ էլ կարող է սովորել ինչ-որ բան:
Այդ գրքի մեջ մայրիկիս ամենասիրած հատվածներից են՝
-,,Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղն ու տեղը կարգի բերես նաև քո մոլորակը…,,
- ,,Մեծահասկները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամներ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ՝ իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա, ինչպիսի՞ խաղեր է խաղում, թիթեռներ բռնու՞մ է թե ոչ: Մեծերը միայն հարցնում են՝ քանի՞ տարեկան է նա, քանի՞ եղբայր ունի, ինչքա՞ն է վաստակում նրա հայրը, և այդպես շարունակ….՛՛
ԵՍ Իմ ամենասիրելի գրքերից
առաջինը դա հեքիաթների
ժողովածու է, որը իմ սիրելի ընկեր
Անուշիկը և 5 տարեկան իմ
դասընկերներն են նվիրել ինձ իմ
ծննդյան օրվա կապակցությամբ:
Ճիշտ է ես հիմա այնքան էլ վարժ չեմ
կարդում, բայց ամեն օր մայրս ինձ
համար այս գրքի բոլոր հեքիաթները
կարդում է: Այս գրքի մեջ կա 5
հեքիաթ: Ամենաշատը սիրում
եմ ,,Երեք արջի հեքիաթը՛՛ և ,,Սևուկ
ուլիկը՛՛:
Երկրորդ գիրքը դա ,,Իմ համով
հայրենիքը՛՛ պատկերազարդ գիրքն է,
որը պատմում է փոքրիկ Լիլիթիկի
անհավանական արկածների մասին, թե
ինչպես է Լիլիթիկը օգնում իր չարաճճի
ընկերներին ու բոլոր այն մարդկանց ով
կարիք ունի օգնության…Այս գրքի մեջ
ես շատ եմ սիրում նաև Օճառիկին,
Ինչուիկին, Զարթուցիչին ու մի քիչ էլ
Չիկարելիին:
Ահա իմ պատմությունը ավարտվեց ԱՅՍՔԱՆԸ…
Սակայն նաև որպես վերջաբան ավելացնեմ, որ ես շատ
ուրախ եմ, որ իմ Հայասանի մայրաքաղաք Երևանը
հռչակվել է, որպես ամբողջ աշխարհի գրքի
մայրաքաղաք: Եվ երեվի թե իզուր չեն իմ Երևանի բոլոր
նստարանները, որոնք շատ գեղեցիկ են:
Սիրով Ձեր Ռոզա Խաչատրյան
Գեղարվեստի կրտսեր դպրոց