Խաչատուր Աբովյան

16
ԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽ

description

կրթահամալիրի XI դասարանի սան Աննա Համբարձումյանի աշխատանքը Հայ գրականությունից թեմայով:

Transcript of Խաչատուր Աբովյան

Page 1: Խաչատուր Աբովյան

ԽաչատուրԱբովյան

Page 2: Խաչատուր Աբովյան

«Ես հպարտ եմ, որ պատկանում եմ մի այդպիսի ազգության և կարող եմ ապրել ու գործել նրա համար։ Նրա

հոյակապ բնավորությունը լցնում է իմ հոգին երկյուղածությամբ ու

հիացմունքով»։

Խ. ԱԲՈՎՅԱՆ

Page 3: Խաչատուր Աբովյան

Ծնվել է  Քանաքեռ գյուղում 1809 թվականին: Նախնական կրթությունն ստացել է Էջմիածնի վանական

դպրոցում (1819-1822): Սովորել է Ներսիսյան դպրոցում (1823 -1826 ): Ուսուցչություն է արել Հաղպատի և Սանահինի վանական

դպրոցներում (1827 -1828): Էջմիածնում եղել է կաթողիկոսի և սինոդի թարգմանիչ ու

քարտուղար (1829-1830): Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.

Պարրոտի արշավախմբի հետ բարձրացել է Արարատ լեռան գագաթը (1829):

Ուսանել է Դորպատի համալսարանում (1830-1835): Աշխատել է Թիֆլիսում իբրև գավառական դպրոցի տեսուչ

(1837-1843): Նույնպիսի պաշտոնով աշխատել է Երևանում (1843): Նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ (1848): 1848 թվականին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:

Կյանքը

Page 4: Խաչատուր Աբովյան
Page 5: Խաչատուր Աբովյան

Նա երեք արշավախումբ է ուղեկցել` Արարատի գագաթը բարձրանալու համար:

Առաջինը Դորպատի համալսարանի պրոֆեսոր ֆրիդրիխ Պարրոտի արշավախումբն էր: Նրանց հաջողվեց հասնել գագաթ միայն երրորդ փորձից հետո (1829):

Հաջորդը Աբիխի արշավախմբի հետ էր,բայց փորձը ձախողվել էր:

Խ. Աբովյանը չհապաղեց միանալ Հենրի Դենբի Սեյմուրի արշավախմբին: Փորձառու լեռնագնաց դարձած մեծ լուսավորիչը, արդեն երկրորդ անգամ, 5165 մետր բարձրությունից զմայվեց Հայկական լեռնաշխարհի գեղեցկությամբ 1846 թ.-ի սեպտեմբերի 18-ին:

Ուղևորություն դեպի Արարատի գագաթ

Page 6: Խաչատուր Աբովյան
Page 7: Խաչատուր Աբովյան

. Խաչատուր Աբովյանը առաջինն էր, ով ստեղծագործեց աշխարհաբարով:

. Հայկական վեպի հիմնադիրն է:

. Իր ստեղծագործությունների մեջ հերոսները հասարակ գյուղացիներն էին:

. Նրա ստեղծագործություններում նկատվեց բովանդակության փոփոխություն:

Հայ նոր գրականության հիմնադիրը

Page 8: Խաչատուր Աբովյան
Page 9: Խաչատուր Աբովյան

Ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն:

Գրել է ` չափածո («Զգացմունք ցավալի սրտիս», «Գարուն», «Սեր առ

հայրենիս») և արձակ («Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Առաջին սեր»)  գործեր,

«Վերք Հայաստանի»վեպը, «Նախաշավիք կրթության» դպրոցական դասագիրքը, «Պարապ վախտի խաղալիք»առակագիրքը, «Թուրքի աղջիկը» պատմվածքը, «Հազարափեշեն» երգիծական պոեմը: Աբովյանի «Վերք Հայաստանի» (տարբեր բեմավորումներով՝

«Ասլան բալասի», «Աղասի» և այլն), «Ֆեոդորա կամ Որդիական սեր», «Խաղարկություն մանկանց» և այլ գործեր բեմադրվել են, իսկ նրա հեքիաթների մոտիվներով նկարահանվել է «Որսորդները» հայկական մուլտֆիլմը (1977 թ.):

Ստեղծագործությունները

Page 10: Խաչատուր Աբովյան
Page 11: Խաչատուր Աբովյան

Ըստ Ակսել Բակուցի ` մեծ ընդվզումի ՝ 1848թ-ի փետրվարյան հեղափոխության ձայնը հրապուրել է Աբովյանին :

Ռուս հայտնի գրող և հրապարակախոս Ն. Չեռնիշևսկին Աստրախանում եղած ժամանակ տեղաբնակ հայերին պատմել է, որ իր Աքսորի տարիներին Սիբիրում հանդիպել է Խ. Աբովյանին: «Ես Աբովյանի հետ էի»,- ասել է նա: Ժամանակին այս փաստը հաստատել է նաև Էջմածնի ճեմարանի ուսուցիչ Ստեփան Կանայանցը:

Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։

Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։

Բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորչի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։

Անհետացման վարկածները

Page 12: Խաչատուր Աբովյան
Page 13: Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյանի մահից հետո տպագրվեցին նրա գրած բազմաթիվ գրքեր, բացվեց տուն-թանգարանը, կառուցվեցին հուշարձաններ: Խաչատուր Աբովյանի թանգարանը գտնվում է նրա տան հարևանությամբ:

Կյանք մահից հետո

Page 14: Խաչատուր Աբովյան
Page 15: Խաչատուր Աբովյան

ԿՈՐԱԾ ՇԻՐԻՄ 

Այս գիշեր նորից կարոտով անհունՎերքի պես այրվող գիրքդ կարդացի,

Ու նորից, նորից տրտմությամբ անքունԿորստիդ վշտին իմ սիրտը բացի…ՈՒ թվաց, թվաց թե ոտքերիս տակ

Ծփում են խաղաղ դաշտերը մեր պերճ,Ու ես վշտիս հետ լուռ ու գլխահակ

Շիրիմդ եմ փնտրում մեր դաշտերի մեջ:Սրբում եմ փոշին բոլոր քարերի,Բայց ոչ մի քարի անունդ չկա,

Որ ճամփան արդյոք քեզ մոտ կբերի,Եվ ով է արդյոք մահվանդ վկա:

Սրտիդ պես անզուսպ Զա՞նգուն այս վարար,Թե՞ Մասիսդ ծեր՝ ձյունի տակ նիրհող,

Այս ժա՞յռը մամռած, աղբյու՞րը այս պաղ,Թե՞ դու, հայրենի տառապած իմ հող:Բայց լուռ են հողն ու Մասիսն ալեհեր,Հին երգն է երգում Զանգուն էլ հստակ,

Եվ ո՞վ կարող է մահդ վկայել,ԵՐԲ ԱՆՄԱՀ ԵՍ ԴՈՒ ԱՅՍ ԱՐԵՎԻ ՏԱԿ:

Վահագն Դավթյան

Page 16: Խաչատուր Աբովյան

Ներկայացրեց <<Օհանյան>> կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Համբարձումյանը: