կենսաբանություն 3

8
ԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ Բ ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ

description

 

Transcript of կենսաբանություն 3

Page 1: կենսաբանություն 3

Բջջի կառուցվածքըև ֆունկցիաները

Page 2: կենսաբանություն 3

Բջիջը   ցանկացած  կենդանի օրգանիզմի  տարրական  կառուցվածքային միավորն է:Բջջի բաղադրամասերը  շատ չեն  դրանք են բջջաթաղանթը,ցիտոպլազման  և <<ժառանգականության նյութը>>:Բջջում այս կամ այն  ֆունկցիան կատարող տարբեր կառույցները  կոչվում են  օգանոիդներ:

Page 3: կենսաբանություն 3

Այդպիսիք բջջում համեմատաբար  շատ են, և   բջիջներն  իրարից կարող են  տարբերվել օրգանոիդներով:Պրոկարիոտիկ բջջի բջջաթաղանթը կազմավորվում է բջջապատից և  պլազմային թաղանթից:Բջջապատը բավական  պինդ է և ամուր, այն որոշում է բջջի ձևը:Որոշ բակտերիաներ  մենակյաց են,որոշ ձևեր առաջացնում են կուտակումներ: Բջջապատը կատարում է  նաև պաշտպանիչ և այլ դերեր ,օրինակ, սահմանազատում է ցիտոպլազման բջջապատից  և կատարում շատ կարևոր այլ ֆունկցիաներ:

Page 4: կենսաբանություն 3

Էուկարիոտիկ օրգանիզմների բջիջները շատ բազմազան են, դրանք տարբերվում են  իրենց ձևով,կառուցվածքով և բարդությամբ: Իտարբերություն  պրոկարիոտիկ  բջիջների`օգանոիդներից  Էուկարիոտիկ  բջիջներում կան նաև էնդոպլազմային  ցանց,Գոլջիի ապարատը, միտոքոնդրիումները և այլն:

Page 5: կենսաբանություն 3

Բակտերիաները կազմում են նախակորիզավորների (պրոկարիոտ) թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիա – ձողիկ) անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են:Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի բաղադրության ու ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ: 

Page 6: կենսաբանություն 3

Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է

հիվանդածնություն կամ: ախտածնություն Հայտնի

բակտերիաների միայն փոքրաթիվ : մասն է ախտածին Դրա համար

, անհրաժեշտ է որպեսզի ( ) բակտերիան ներխուժի ինվազիա

օրգանիզմի հյուսվածքների մեջ և ( ) թունավոր նյութեր տոքսիններ: արտադրի Սննդամիջավայրում

կամ օրգանիզմում ակտիվ ա ճման շրջանում մի շարք բակտերիաներ

( , , բոտուլիզմի գազային փտախտի ) դիզենտերիայի հարուցիչները

արտադրում են արտաթույներ( ): էկզոտոքսիններ Դրանք մեծ

մոլեկուլային զանգվածով խիստ : թունավոր սպիտակուցներ են

Շատ արտաթույներ կարող են ախտահարել որոշակի օրգաններ

: կամ հյուսվածքներ

Page 7: կենսաբանություն 3

Բակտերիաները չունեն պարզորոշ տարբերակված կորիզ և բազմանում են կիսման եղանակով: Առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով նման են մայրական բջջին: Արհեստական պայմաններում բակտերիաներ աճեցնելու համար օգտագործում են սննդարար միջավայրեր: Եթե նրանում բազմացումը սահմանափակ չլիներ, ապա 24 ժամ հետո 1 բակտերիայից կստացվեր 1021 բջիջ՝ մոտ 4 հզ. տ զանգվածով: Ցածր ջերմաստիճանների նկատմամբ բակտերիաները կայուն են, որոշ տեսակներ կենսունակ են մինչև –19օC-ում, սպորները՝ նույնիսկ –25օC-ում, իսկ բարձրի նկատմամբ զգայուն են: Սպորներ չառաջացնող բակտերիաները ոչնչանում են 60–70օC-ում, սպոր առաջացնողները՝ 100օC-ից բարձրում:  Բոտուլիզմի մասամբ մաքրված 5 կգ տոքսինը կամ 7 կգ ստաֆիլոկոկային էնտերոտոքսինը կարող են թունավորել ավելի քան 5 մլն լ ջուր:

Page 8: կենսաբանություն 3

Նյութը պատրաստեց

Էրիկ Հարությունյան