սոնա ղևոնդյան մաթեմատիկա թիվ 26 հիմնական դպրոց

12
ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ 150 ԿԿԿԿԿ-ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ` ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿ 26 ԿԿԿԿ ԿԿԿԿ Կ ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ` Կ . ԿԿԿԿԿԿԿԿԿ

description

 

Transcript of սոնա ղևոնդյան մաթեմատիկա թիվ 26 հիմնական դպրոց

Page 1: սոնա ղևոնդյան    մաթեմատիկա    թիվ 26  հիմնական  դպրոց

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 150 դպրոց-կենտրոն

Մաթեմատիկա

ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ

Կազմող` Սոնա Ղևոնդյան մաթեմատիկա թիվ 26 հիմնական դպրոց

Դասախոս` Թ. Մելքոնյան

2012թ.

Page 2: սոնա ղևոնդյան    մաթեմատիկա    թիվ 26  հիմնական  դպրոց

ԴԱՍԱՐԱՆ _______________VII______________________

ԱՌԱՐԿԱ _____________Երկրաչափություն_________________________

ԹԵՄԱ _____Երկրաչափական սկզբնական հասկացություններ ________ ԺԱՄ _____6______

Դաս Դասի թեման Չափորոշիչ

1 Ներածական դաս Գաղափար ունենա երկրաչափության պատմական նշանակության, նրա ուսումնասիրության առարկայի (երկրաչափական պատկերների, մարմինների), բաղադրիչների (հարթա-չափության, տարածաչափության) և տարբեր բնագավառներում երկրաչափության լայն կիրա-ռությունների վերաբերյալ:

Գաղափար ունենա երկրաչափական պատկերների և մարմինների մասին, կարողանա նկարագրել և օրինակներ բերել, ճանաչել հարթ և տարածական պատկերները, համեմատել և դասա-կարգել` ըստ չափի, ձևի, դասավորու-թյան:

Հասկանա իրական աշխարհի առար-կաների և երկրաչափական պատկերների առանձնա-հատկությունները, իմանա, որ երկրաչա-փական պատկերները լինում են միաչափ, երկչափ և եռաչափ:

2 Ուղիղ և հատված Կարողանա ճանաչել կետը, ուղիղը, հատվածը, դրանք պատկերել գծագրով և նշանակել տառերով, պատկերացնի կետի և ուղղի փոխդասավորությունը, ուղղի վրա երեք կետերի դասավորությունը, հարթության վրա երկու ուղիղների փոխդասավորությունը, կարողանա դրանց հնարավոր դեպքերը պատկերել գծագրով և ցուցադրել մոդելների վրա:

Իմանա կետերի և ուղղի վերաբերյալ աքսիոմները և կարողանա դրանց հիման վրա եզրակացություններ անել:

3 Ճառագայթ և անկյուն Գիտենա ինչ են ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և արտաքին

Page 3: սոնա ղևոնդյան    մաթեմատիկա    թիվ 26  հիմնական  դպրոց

տիրույթները, փռված անկյունը: Կարողանա պատկերել և նշանակել

ճառագայթը, նշանակել չփռված և փռված անկյունները, ըստ նկարի անվանել անկյունների տարրերը, հասկանա, թե որ ճառագայթներն են անկյունը տրոհում երկու անկյան, տանել այդպիսի ճառագայթներ:

4 Հատվածների և անկյունների

համեմատումը

Գաղափար ունենա երկրաչափական պատկերների հավասարության մասին, կարողանա սահմանել հատվածի միջնակետը, անկյան կիսորդը: Կարողանա համեմատել հատվածները և անկյունները, համեմատական արդյունքը գրառել, մասշտաբային քանոնի օգնությամբ նշել հատվածի միջնակետը, անկյունաչափի օգնու-թյամբ տանել անկյան կիսորդը:

5 Ամփոփել << Ուղիղ և հատված, ճառագայթ և անկյուն, հատվածների և անկյունների համեմատումը>> թեմաները

Դաս - շնորհանդես

6 Թեմատիկ գրավոր աշխատանք Գիտելիքների ստուգում

Թեմատիկ գրավոր աշխատանք

Տարբերակ 1

1. Քանոնով գծել ուղիղ և այն նշանակել b տառով:ա) Նշել b ուղղի վրա գտնվող M կետ:բ) Նշել b ուղղի վրա չգտնվող N կետ:գ) Օգտագործելով Є և պայմանանշանները՝ գրառել <M կետը գտնվում է b ուղղի վրա> և <N կետը չի գտնվում b ուղղի վրա> նախադասությունները: (3 միավոր) 2. Տանել որևէ a ուղիղ:ա) a ուղղի վրա A, B և C կետերը նշել այնպես, որ A կետը գտնվի B և C կետերի միջև:բ) Թվարկել A սկզբնակետով ճառագայթները:

գ) AB ճառագայթի վրա նշել D կետ: A, B և D կետերի դասավորության ինչ դեպքեր են հնարավոր: (3 միավոր) 3. Գծագրել hk չփռված անկյուն:

Page 4: սոնա ղևոնդյան    մաթեմատիկա    թիվ 26  հիմնական  դպրոց

ա) Անկյան գագաթից տանել այնպիսի p ճառագայթ, որով hk անկյունը տրոհվի երկու անկյան:բ) Թվարկել բոլոր այն անկյունները, որոնք կազմված են h,k և p ճառագայթներով:գ) Տանել այնպիսի m ճառագայթ, որ h ճառագայթի հետ կազմի փռված անկյուն: (3 միավոր) 4. O սկզբնակետով h ճառագայթի վրա OA և OB հատվածները տեղադրել այնպես, որ A կետը գտնվի O և B կետերի միջև: Օգտագործելով <, >, = պայմանանշանները՝ գրառել OA և OB հատվածների համեմատման արդյունքը: (2 միավոր) 5. Գծագրել ABC չփռված անկյուն և տանել որևէ BD ճառագայթ, որը ABC անկյունը տրոհի երկու անկյան: Օգտագործելով <, >, = պայմանանշանները՝ գրառել ABC և ABD անկյունների համեմատման արդյունքը: (2 միավոր)

Տարբերակ 2

1. Գծագրել ab չփռված անկյուն:ա) Անկյան գագաթից տանել այնպիսի t ճառագայթ, որով ab անկյունը տրոհվի երկու անկյան:բ) Թվարկել բոլոր այն անկյունները, որոնք կազմված են a,b և t ճառագայթներով:գ) Տանել այնպիսի g ճառագայթ, որ a ճառագայթի հետ կազմի փռված անկյուն: (3 միավոր) 2. Գծագրել ABC չփռված անկյուն և տանել որևէ BD ճառագայթ, որը ABC անկյունը տրոհի երկու անկյան: Օգտագործելով <, >, = պայմանանշանները՝ գրառել ABC և DBC անկյունների համեմատման արդյունքը: (2 միավոր) 3. Քանոնով գծել ուղիղ և այն նշանակել c տառով:ա) Նշել c ուղղի վրա գտնվող K կետ:բ) Նշել c ուղղի վրա չգտնվող L կետ:գ) Օգտագործելով Є և պայմանանշանները՝ գրառել <K կետը գտնվում է c ուղղի վրա> և <L կետը չի գտնվում c ուղղի վրա> նախադասությունները: (3 միավոր) 4. O սկզբնակետով m ճառագայթի վրա OM և ON հատվածները տեղադրել այնպես, որ M կետը գտնվի O և N կետերի միջև: Օգտագործելով <, >, = պայմանանշանները՝ գրառել OM և ON հատվածների համեմատման արդյունքը: (2 միավոր) 5. Տանել որևէ b ուղիղ:ա) a ուղղի վրա H, K և L կետերը նշել այնպես, որ H կետը գտնվի K և L կետերի միջև:բ) Թվարկել H սկզբնակետով ճառագայթները:գ) HK ճառագայթի վրա նշել M կետ: H, K և M կետերի դասավորության ինչ դեպքեր

Page 5: սոնա ղևոնդյան    մաթեմատիկա    թիվ 26  հիմնական  դպրոց

են հնարավոր: (3 միավոր)

1ԴԱՍԻ ՊԼԱՆ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Ճառագայթ և անկյուն

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ Ստեղծել այնպիսի ուսումնական միջավայր, որ աշակերտներն իմանան ինչ են ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և արտաքին տիրույթները, փռված անկյունը, ծանոթանալ ճառագայթների և անկյունների տարբեր նշանակումներին:

ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Աշակերտների մոտ ձևավորել երկրաչափական լեզվի գործածման, գծապատկերման և նշանակման կարողություններ:

Զարգացնել խմբով աշխատելու կարողություններ: Նպաստել պատկերային մտածողության զարգացմանը,

նախապատրաստել և ծանոթացնել հասկացությունները սահմանելու, եզրակացությունները հիմնավորելու տրամաբանական հնարքների:

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ

Թե ինչ են ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և արտաքին տիրույթները, փռված անկյունը:

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ

գծել և նշանակել ճառագայթը, անկյունը, ըստ նկարի անվանել անկյունների տարրերը, ցույց տալ չփռված անկյան ներքին և արտաքին տիրույթները:

Page 6: սոնա ղևոնդյան    մաթեմատիկա    թիվ 26  հիմնական  դպրոց

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ

Անհրաժեշտ նյութեր` բարակ մետաղալար, մկրատ, <<Խմբային աշխատանքի գնահատում>> պաստառ (A1 ֆորմատի թղթի վրա)

Կիրառվող մեթոդներ, մեթոդահնարներ – խմբային աշխատանք

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ` խթանման փուլ

ներածական մաս ` ( 5 րոպե) - վերհիշում

Ուսուցիչը հիշեցնում է նախորդ դասին անցած երկրաչափության <<տառերը>>` (կետ, ուղիղ, հարթություն) և առաջարկում է այդ տառերով <<բառեր>> կազմել:

Հիմնական մաս - իմաստավորման փուլ ( 25 րոպե )

Այնուհետև դասարանը բաժանվում է խմբերի: Յուրաքանչյուր խումբ քննարկում և ներկայացնում է իր <<բառերը>> երկրաչափական պատկերների տեսքով` հատված, ճառագայթ: Ուսուցիչը հայտնում է, որ այս դասին ուսումնասիրվելու է ճառագայթը : Եթե խմբերը դժվարանում են որևէ պատասխան տալ, ուսուցիչը գրատախտակի մոտ է հրավիրում երկու աշակեր-տի` աղջիկ և տղա, որոնք կանգնում են իրարից մեկ քայլ հեռավորության վրա: Հրավիրում է երրորդ տղա աշակերտին և առաջարկում կանգնել տղա աշակերտից մեկ քայլ հեռավորության վրա այնպես, որ իր դիրքից առաջին աշակերտը ծածկվի երկրորդի ետևում: Չորրորդ տղա աշակերտը կանգնում է երրորդ տղա աշակերտից մեկ քայլ հեռավորության վրա այնպես, որ իր դիրքից առաջին աշակերտը ծածկվի մյուսների ետևում և այսպես շարունակ: Երբ բոլոր տղա աշակերտները կանգնում են շարքում, ուսուցիչը սովորեցնում է, թե ինչպես են նշանակում ճառագայթները: Վերցնում ենք աղջիկ աշակերտի անվան առաջին տառը և որևէ տղա աշակերտի անվան առաջին տառը (օրինակ` Աննա(Ա), Կարեն(Կ), ճառագայթը ԱԿ-ն է): Այնուհետև ուսուցիչը հարցնում է. << Դուք ի՞նչ կառուցեցիք>>, << Կարելի՞ է ճառագայթը շարունակել: Ո՞ր ուղղությամբ>>: Հարցերը քննարկելուց հետո ուսուցիչը գրատախտակին գծում է ճառագայթ և ցույց տալիս դրա նշանակման բոլոր ձևերը: Այնուհետև խմբերին առաջարկվում է քննարկել, թե կետից և ուղղից ինչպես է ստացվել ճառագայթը: Ուսուցիչը շրջում է՝ խրախուսելով անաղմուկ, միասին աշխատող խմբերին: Եթե խմբային քննարկումները չեն հանգեցնում ճառագայթի ծագմանը, ապա ուսուցիչը մկրատով կտրում է ուղիղը (այսինքն` բարակ մետաղալարը) և ուղղի վրա կտրման տեղը ներկայացնում որպես կետ, որից սկիզբ է առնում ճառագայթը: Որից հետո ուսուցիչն առաջարկում է խմբերին կետի և ուղղի միջոցով ստանալ անկյուն: Նրանք երկու ճառագայթով և մեկ կետով կառուցում են անկյուն: Պատասխանները լսելուց հետո ուսուցիչն առաջարկում է խմբերին ձևակերպել անկյան սահմանումը: Լսելուց հետո ուսուցչի կողմից կատարվում են ճշտումներ:

Page 7: սոնա ղևոնդյան    մաթեմատիկա    թիվ 26  հիմնական  դպրոց

Ուսուցիչը բացատրում է փռված և չփռված անկյունները, ցույց է տալիս անկյան ներքին և արտաքին տիրույթները, նշում դրանց պատկանող կետեր:

Կշռադատման փուլ - ( 8 րոպե)

Խմբերը սկսում են աշխատել հետևյալ կերպ. խմբի անդամներից մեկը կատարում է դասագրքի թիվ 9, մյուսը` թիվ 11, երրորդը` թիվ 13 և չորրորդը` թիվ 14 խնդիրները: Ավարտելուց հետո յուրաքանչյուր անդամ ներկայացնում է իր խնդիրը և լուծումը: Մյուսները լսում են, տալիս են հարցեր լուծման վերաբերյալ կամ առաջարկում կատարել ուղղումներ:

Ամփոփում – ամրապնդում ( 3 րոպե)

Ուսուցիչն անցկացնում է մաթեմատիկական թելադրություն.ա) գծել AB հատվածը,բ) գծել CD ճառագայթը,գ) գծել փռված անկյուն և նշանակել EOF տառերով,դ) գծել չփռված անկյուն և նշանակել mk փոքրատառերով,ե) կառուցել R կետը այդ անկյան ներքին տիրույթում, D կետը` անկյան

կողմի վրա, EH հատվածը, որի կետերի մի մասը գտնվում է անկյան արտաքին տիրույթում:

Գնահատում ( 2 րոպե)

Աշխատանքի վերջում խմբերը քննարկում են, թե ինչպես են աշխատել, ինչպես են կատարել իրենց դերերը, ինչ կարող էին անել ավելի լավ արդյունք ստանալու համար: Գնահատվում են քննարկման ակտիվ մասնակիցները, խնդիրներ լուծողները, հարցերին պատասխանողները:

Տնային աշխատանք ( 2 րոպե)

Դասի տիպը` համակցված

Page 8: սոնա ղևոնդյան    մաթեմատիկա    թիվ 26  հիմնական  դպրոց

2ԴԱՍԻ ՊԼԱՆ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Ամփոփել << Ուղիղ և հատված, ճառագայթ և անկյուն, հատվածների և անկյունների համեմատումը>> թեմաները: Դաս- շնորհանդես:

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ Ստեղծել այնպիսի ուսումնական միջավայր, որ

աշակերտներն այդ ամենում համոզվեն նաև տեսականորեն` օգտագործելով նախնական գիտելիքները և իմացությունները: Հանգել խնդիրների արագ և օպտիմալ լուծման կարողության:

ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Համակարգել սովորողների` նախորդ դասարաններում ուսումնասիրած և կենսափորձով ձեռք բերած գիտելիքները երկրաչափական պատկերների վերաբերյալ:

Ակնառու պատկերացումների հիման վրա ներմուծել պատկերների հավասարությունը:

Ձևավորել երկրաչափական լեզվի գործածման գծապատկերման և նշանակման կարողությունները:

Նպաստել պատկերային մտածողության զարգացմանը, նախապատրաստել և ծանոթացնել հասկացություններ սահմանելու եզրակացությունները, հիմնավորելու տրամաբանական հնարքները:

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ

Պարզագույն երկրաչափական պատկերները` կետը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և արտաքին տիրույթները, փռված անկյունը, հատվածի միջնակետը, անկյան կիսորդը, պատկերների հավասարությունը, մասնավորապես` հատվածների և անկյունների հավասարությունը:

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ

Պատկերել, նշանակել պարզագույն երկրաչափական պատկերները` կետը, ուղիղը,հատվածը, ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և արտաքին տիրույթները, փռված անկյունը, հատվածի միջնակետը, անկյան կիսորդը, հավասար հատվածները, հավասար անկյունները: Լուծել խնդիրներ տվյալ թեմաներով: Գծագրումներ և չափումներ անել տեղանքում:

Page 9: սոնա ղևոնդյան    մաթեմատիկա    թիվ 26  հիմնական  դպրոց

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ

Անհրաժեշտ նյութեր` Power Point ծրագրով ստեղծված /<< Ուղիղ և հատված, ճառագայթ և անկյուն, հատվածների և անկյունների համեմատումը>> թեմայի ամփոփում/ դաս-շնորհանդես: Կիրառվող մեթոդներ – մտագրոհ

Դասի ընթացքը` խթանման փուլ

Ներածական մաս (5 րոպե)

Հիմնական մաս` իմաստավորման փուլ (40 րոպե)Ներկայացնել Power Point ծրագրով ստեղծված /<< Ուղիղ և հատված, ճառագայթ և անկյուն, հատվածների և անկյունների համեմատումը>> թեմայի ամփոփում/ դաս-շնորհանդեսը:

Շնորհանդեսի ընթացքը` Երկրաչափության ծագման պատմությունը Հարցեր Տեսողական ցուցադրել պարզագույն երկրաչափական պատկերները Խնդիրների լուծում Պարգևատրության` բարձր գնահատականի, արժանացնել այն

խմբերին, որոնք ավելի շատ քարտեր ունեն Տնային առաջադրանքի ստացում

Դասի տիպը ` համակցված