СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г.,...

16
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS 1.1 (18) Общественные науки (теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2017

Transcript of СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г.,...

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

1.1 (18)

Общественные науки (теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2017

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

1.1 (18)

Հասարակական գիտություններ (աստվածաբանություն, արևելագիտություն,

պատմություն)

ԵՐԵՎԱՆ ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2017

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

բ.գ.թ., դոց. Ռ․ Մելքոնյան պ․գ․թ․, դոց․ Հ․ Քոչարյան բ․գ․թ․, դոց․ Վ․ Ոսկանյան պ.գ.թ., դոց. Մ․ Գաբրիելյան պ.գ.թ., դոց. Է․ Զոհրաբյան պ.գ.թ., դոց. Կ․ Գասպարյան պ.գ.թ., դոց. Ա․ Հովհաննիսյան պ.գ.թ. Ա․ Բալյան ա․գ․թ․ Ս․ Վարդանյան

к.ф.н., доц. Р. Мелконян к.и.н., доц. А. Кочарян к.ф.н., доц. В. Восканян к.и.н., доц. М. Габриелян к.и.н., доц. Э. Зограбян к.и.н., доц. К. Гаспарян к.и.н., доц. А. Ованисян к.и.н. А. Балян к.и.н. С. Варданян

Editorial Board

PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. H. Kocharyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD, Associate Prof. M. Gabrielyan PhD, Associate Prof. E. Zohrabyan PhD, Associate Prof. K. Gasparyan PhD, Associate Prof. A. Hovhannisyan PhD A. Balyan PhD M. Vardanyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94, Էլ. փոստ՝ [email protected] ԵՊՀ ՈՒԳԸ կայք՝ sss.ysu.am.

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

139

Գուրգեն Մուրադյան ԵՊՀ, Պատմության ֆակուլտետ, Համաշխարհային

պատմության ամբիոն, մագիստրանտ Գիտական ղեկավար` պ. գ. թ., դոցենտ Սմբատ Հովհաննիսյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄԸ ՈՒՇ ԱՆՏԻԿ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ. ԵՎՍԵԲԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ

Մուտք

Քրիստոնեական առաձնահատուկ պատմական գրույթը իր խորն ազդե-

ցություն է թողել եվրոպական պատմագիտական մտքի զարգացման վրա: Քրիստոնեական դավանանքի ազդեցությունը տարածվում էր ոչ միայն պատ-մական զարգացման հղացքի, այլև պատմիչների հետազոտական ոճերի, եր-ևույթների մեկնման, դեպքերի նկարագրման վրա:

Հետազոտողների շրջանում նախկինում լայն տարածում էր գտել այն դրույթը, որ քրիստոնեական պատմագիտական միտքը զգալիորեն զիջում է անտիկ պատմագրական ավանդույթներին: Հետազոտողները կարծում էին, որ քրիստոնյա պատմագիրները կանխամտորեն կեղծում կամ թաքցնում էին իրա-կան փաստերը հանուն քաղաքական նկրտումների կամ կրոնական համակ-րանքի1:

Ավելին, նախկինում միջնադարյան պատմագրությունը համարվում էր լոկ աստվածաբանության ծառան՝ նպատակ ունենալով ոչ թե հետազոտել իրակա-նությունը, այլ փաստարկներ «հրամցնել» բիբլիական գաղափարների հաս-տատման և ամրապնդման համար2: Նման պայմաններում, իհարկե, խոսք չէր կարող գնալ տարակարծության կամ պատմական քննադատության մասին:

Մյուսների կարծիքով՝ միջնադարյան ժամանակագիրը ծրագրավորված ը-նտրում էր գերբնական և անհնարին փաստերը՝ աստվածային նախախնամու-թյունն ապացուցելու համար: Այդ իսկ պատճառով խնդիր էր առաջանում և մի շարք հետազոտողներ հրաժարվում էին միջնադարյան պատմիչներին պատ-մագիրներ անվանել, իսկ նրանց գրվածքները՝ «Պատմություն»3: Լավագույն դեպքում նշվում էր պատմագրության ոլորտում քրիստոնյա պատմագիների կատարած մի քանի նորամուծությունների մասին:

1 Вайнштейн О., Западнаевропейская средневековая историография, М.-Л., 1964, с. 38. 2 Свенцицкая И., Раннее христианство: страницы истории, М., 1987, с. 175-185. 3 Ламонт К., Иллюзия бессмертия, М., 1984, с. 16-17.

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

140

Հետազոտողներն ժամանակին հակված էին միօրինակ վերաբերմունք ցուցաբերել ողջ միջնադարյան պատմագրության նկատմամբ: Նրանք «»մոռա-նում էին», որ Բյուզանդիայում առկա էր երեք տիպի պատմագրություն: Եկեղե-ցական պատմագրության կողքին՝ հավասարաբար ստեղծագործում էին ար-քունի4 և հերետիկոսական5 պատմագրության ներկայացուցիչները:

Պատմագիտական նման դիսկուրսի տիրույթում հիմնական թիրախը, ի-հարկե, Եվսեբիոս Կեսարացին6 է՝ եկեղեցական պատմագրության հիմնադիրը: Եվսեբիոս Կեսարացին որակվում է իբրև քաղաքական պրոպագանդայի գոր-ծիք և քաղաքական աստվածաբանության, ինչպես նաև կեսարապապակա-նության հիմնադիր7:

Այդ իսկ պատճառով կփորձենք անդրադարձ կատարել նրա պատմագ-րության սկզբունքներին և հեղինակային ինքնության հիմնախնդրին:

1. Տեսական հարցադրումները և պատմագրության սկզբունքները

Եվսեբիոս Կեսարացին, ինքնին գիտակցելով իր աշխատանքի նորարա-

րությունը, յուրատեսակ կերպով հակադրվում է անտիկ պատմագիրներին: Ե-

4 Բյուզանդական արքունի պատմագրության լավագույն օրինակներից է Աննա Կոմնինայի (1083-1153 թթ.) «Ալեքսիադա» երկասիրությունը (Анна Комнина, Алексиада, Пер. Я. Н. Любарского, СПб., 1996): «Ալեքսիադա»-ում արքայադուստր Աննա Կոմնինան ավետում է իր հոր՝ Ալեքս Կոմ-նինոսի քաղաքական կենսագրությունը: Այս երկում հարուստ տեղեկություններ են առկա նաև խաչակրաց առաջին արշավանքի վերաբերյալ: 5 Հերետիկոսկան պատմագրության յուրօրինակ նմուշ է 5-րդ դարի բյուզանդացի փաստաբան և պատմիչ Զոսիմուսի «Նոր պատմությունը» (Зосим, Новая история, перевод, комментарий, ука-затели Н. Н. Болгова, Белгород, 2010), որով հեղինակը պատմում է Օգոստոս Օկտավինոսից մինչև Ալարիքի կողմից Հռոմի նվաճումը (410 թ.) ընկած դեպքերը: Նա, թշնամաբար տրա-մադրված լինելով քրիստոնեության դեմ, բավականին բացասաբար է խոսում Կոնստանտինոս Մեծ և Թեոդոսիուս կայսրերի մասին (Զոսիմուսի հայացքների մասին մանրամասն տե՛ս Рагози-на Н. Н., Религиозно-Политическая идеология Зосима, Древний мир: сборник статьей в честь В. В. Струве, М., 1962, с. 611-617): 6 Եվսեբիոս Կեսարացին (263-340 թթ.) եղել է Պաղեստինի Կեսարիայի եպիսկոպոսը: Կոնստան-տինոս Մեծի ժամանակակիցն ու գաղափարակից պատմագիրը լինելով՝ Եվսեբիոսը կարողացավ ավարտուն տեսքի հասցնել պատմության վաղմիջնադարյան ըմբռնումը: Պատմագիտության հա-մար նշանավոր են հեղինակի «Եկեղեցական պատմություն», «Ժամանակագրություն» և «Կոնս-տանտինոսի կյանքը» երկերը: Եվսեբիոս Կեսարացու պատմագրական երկերից և հատկապես «Ժամանակագրությունից» բավականին օգտվել են հայ պատմագիրներ Ագաթանգեղոսը, Մով-սես Խորենացին, Թովմա Արծրունին, Ասողիկը, Սամուել Անեցին և շատ ուրիշներ: Եվսեբիոս Կեսարացու կյանքի և գործունեության մասին մանրամասն տե՛ս Ястребов А., Евсе-вий Кесарийский. Исторический очерк // Вестник ПСТГУ. Предыстория. Вып. Богословский сборник №3, 1999, с. 136-151. 7 Խոսելով Եվսեբիոս Կեսարացու քաղաքական հայացքների մասին ճապոնացի հետազոտող Սաթոշի Տոդան մերժում է Կեսարացու քաղաքական աստվածաբանության հիմնադրի փաստը՝ միաժամանակ պնդելով Կեսարացու գրվածքներում քրիստոնյա Հռոմեական կայսրության գա-ղափարի բացակայությունը: Մանրամասն տե՛ս Toda S., On the so-called “Political Theology” of Eusebius of Caesarea, Hitotsubashi journal of arts and sciences, 50(1), p. 13-19.

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

141

կեղեցական պատմագրության հիմնադիրն իր երկասիրությունում խոսում է Ա-ստծո թագավորության, և նրա ծառաների հանուն արդարության հերոսական պայքարի մասին: Ի տարբերություն նրա՝ անտիկ պատամագիրները ավելի հակված էին ներկայացնելու պատերազմների և հաղթանակների պատմու-թյունը:

Բացի այդ՝ քրիստոնեական ջատագովական գրականությունը բազմիցս քննադատում էր Հռոմեական կայսրության պրովինցիաներում վարած կոշտ քաղաքականությունը8: Ժամանակին խորհրդային պատմագիտությունը կար-ծես թիրախավորել էր այս դրույթը: Մինչդեռ առավել հավանական է, որ այդ բողոքը ոչ թե ընդդիմություն էր տիրող վարչակարգի դեմ, այլ տեղի ունեցած արժեքային համակարգի փոփոխությունների արդյունք9:

Այս տեսակետը հաստատվում է նաև նրանով, որ եթե Թուկիդիտեսի հա-մար պատմության էությունը պայքարն էր առ իշխանություն, որն ուղեկցվում էր զանազան պատերազմներով, ապա քրիստնյա պատմագիրների համար պատմությունն ինքնին մարդկության դաստիարակության ուղին էր առ Փրկու-թյուն10:

Հետազոտողների մի մասը հակված է կարծելու, որ Եվսեբիոսը նման հնարքներով փորձում է հակառակվել Հռոմ քաղաքին, քանի որ Կոնստանտի-նոսի օրոք տեղի էր ունեցել քաղաքական ծանրության կշռային շրջադարձ դե-պի արևելք: Սակայն «Եկեղեցական պատմության» էջերում նման փաստարկ-ներ առկա չեն: Եվսեբիոսը պահպանում է անտիկ պատմագրության մեջ առկա պատմության՝ իբրև կյանքի ուսուցչի գաղափարը, որն էլ փոխանցում է իր բյուզանդացի աշակերտներին11:

Եվսեբիոս Կեսարացուց սկսած՝ քրիստոնյա պատմագիրները իբրև նորա-րարություն իրենց երկերը սկսում են աղոթքով: Եվսեբիոսի պատմությունն սկսվում է հետևյալ խոսքերով. «… վասն որոյ և զԱստուած ինքնին ճանապար-հիս առաջնորդ, և զՏեառն մերոյ զձեռնտու զօրութիւն՝ յօգնականութիւն մեզ խնդրեմք»12: Պատմությունն նույնպես ավարտվում է աղոթքով. «»Եւ արդ հա-րուցեալ կամակար յօժարութեամբ և մեծաձայն կարդասցուք պաղատանօք, զի՝ ի փարախս այս իւր մինչև՝ ի վախճան ժողովեալ զմեզ և փրկեսցէ, և նո-վաւ հաստատեսցէ յանհատ և յանկատարած յավիտեանս զխաղաղութիւն՝ ի

8 Кац А., Социально-политические мотивы в идеологической борьбе в Римской империи конца III-начала IV века, Античное общество, М., 1967, с. 287-291. 9 Ващева И., Евсевий Кессарийский и становление раннесредневекового историзма, СПБ., 2006, с. 223. 10 Немировкий А., Рождение Клио: у истоков исторической мысли. Воронеж, 1986, с. 61. 11 Досталова Р., Византийская историография (характер и формы), Византийский Временник, вып. 43, 1982, с. 23. 12 Եւսեբիոսի Կեսարեցւոյ, Պատմութիւն եկեղեցւոյ, յեղեալ յասորւոյն ի հայ ի հինգերորդ դարու, հրտ. Աբրահամ Ճարյան, Վենետիկ, 1877, Դպրութիւն առաջին, 1, 3։

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

142

Քրիստոս Յիսուս՝ ի փրկիչն մեր, որով փառք նմին Հօր յամենայն յաւիտեանս յաւիտենից. ամէն»13:

Այստեղ Եվսեբիոս պատմագրական ոճն աղերսվում է հունահռոմեական պատմագրությանը: Աստվածներին դիմելու հնարքն լայնորեն կիրառվում էր հին հունական դասական էնկոմիաներում14 և այլ ելույթներում15: Քրիստոնեու-թյան մուտքով Աստծուն դիմելն ստանում է յուրահատուկ վերաիմաստավո-րում: Դեռևս Որոգինեսն պնդում է, որ «կան իրողություններ, որոնք վեր են մեր իմացությունից. դրանք չափազանց մեծ են և անըմբռնելի մեր մտքի տկարու-թյան և սահմանափակության պատճառով: Միայն Աստծու բազմազան և միա-ժամանակ անսահմանափակ շնորհը, որը, ըստ նրա ծրագրի, գալիս հասնում է մեզ Քրիստոսի միջնորդությամբ և Սուրբ հոգու ներգործությամբ, թույլ է տա-լիս մեզ դրանք ըմբռնել»16: Այդ իսկ պատճառով մարդն ոչինչ չի կարող անել ա-ռանց Աստծո օգնության: Բացի այդ՝ քրիստոնյաների կյանքում աղոթքն սկ-սում է մեծ դերակատարություն ունենալ: Նրանք դիմում են ոչ թե Յուպիտերին կամ անմահ աստվածներին, այլ իրենց ամենակարող Աստծուն: Աղոթքներով են սկսվում և ավարտվում նաև նշանավոր աստվածաբան Օգոստինոս Երա-նելու ստեղծագործությունները17:

Եվսեբիոս Կեսարացու երկերն պատմագրական ավանդույթի տիրույթ են ներմուծում նաև մի շարք նորարարություններ՝ կապված քրիստոնյաների աշ-խարհընկալման կերպափոխման հետ: Եկեղեցական պատմագրությանն ներ-հակ են դառնում զգացմունքայնությունը, հոգեկանությունը և անհատական ընկալումը: Այդ ամենն ցայտուն դրսևորվում է դատավարությունների ժամա-նակ քրիստոնյաների վարքագծի ներկայացման ժամանակ18:

Առաջին քրիստոնյա պատմագիրը իր հերթին նշում է, որ Աստված գլուխ է գոյություն ունեցող երկնային և երկրային կարգերի՝ նրան անվանելով Պան-տոկրատոր, իսկ կայսրը երկրային կարգի գլուխն՝ Կոսմոկրատոր: Այսինքն՝ կայսրը Աստծո և Քրիստոսի հովանավորյալն և փոխանորդն է երկրի վրա19:

13 Եւսեբիոսի Կեսարեցւոյ, Պատմութիւն եկեղեցւոյ, Դպրութիւն տասներորդ, 4, 72. 14 Էնկոմիաները (գովք) հին հունական գովեստի երկեր էին՝ ուղղված առանձին անհատներին և աստվածներին: Դրանք ասմունքում էին տոների ժամանակ՝ նվագարանների ուղեկցությամբ: Аверинцев С., Античный риторический идеал и культура Возрождения // Античное наследие в культуре Возрождения, М., 1984, с. 348-360. 15 Նմանատիպ օրինակ է Գայոս Պլինիուս Սեկունդոսի Տրայանոս կայսրին ուղղված գովքը, որում բազմիցս կիրառվում են զանազն հռետորական հնարքներ: Гай Плиний Цецилий Секунд, Панегирик императору Траяну// Письма I-X, под. Ред. А. Доватура, М., 1984. 16 Որոգինես, Աղոթքի մասին, Մարդ ոչինչ չի կարող անել առանց Աստծու օգնության,1, Ե., 2007: 17 Օգոստինոս Երանելի, Խոստովանություններ, Գիրք առաջին, I, 1; Գիրք տասներեքերորդ, XXXVIII, 53, Եր., 2008: 18 Եւսեբիոսի Կեսարեցւոյ, Պատմութիւն եկեղեցւոյ, Դպրութիւն հինգերորդ, 1, 11: 19 Եւսեբիոսի Կեսարեցւոյ, Պատմութիւն եկեղեցւոյ, Դպրութիւն իններորդ, 2, 7:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

143

Դրան զուգահեռ կայսերական արքունիքում սրբագործվում էր նաև «»բա-սիլևս»՝ «թագավոր» տիտղոսը20:

Հենց այս ժամանակ էլ սկսեցին ավանդություններ հյուսվել կայսեր տե-սիլքների մասին, որոնց համաձայն՝ նրան երազում երևան էր գալիս արևով ո-ղողված խաչը21: Եվսեբիոս Կեսարացու հաղորդմամբ՝ դեռևս 306 թվականին կայսրը Աստծո կողմից ընտրվել էր համաշխարհային քրիստոնյա տերություն ստեղծելու համար՝ բանակի կողմից Օգոստոս հռչակվելուց շատ առաջ: Տե-սիլքները սրբախոսական հուշարձանների կարևոր մասն են: Նրանցում արտա-հայտվում են միջնադարյան մարդու չարի և բարու հավիտենական պայքարի մասին պատկերացումները22: Տեսիլքները լայն տարածում ունեին նաև միջ-նադարյան Հայաստանում23:

Փաստորեն՝ Եվսեբիոս Կեսարացու տեսական հարցադրումները և պատ-մագրության սկզբունքները կրում են անցումային դարաշրջանի խորը հետքը: Մի կողմից դեռևս առկա են անտիկ պատմագրական ավանդույթները (դիմում առ աստվածներ, պատմության դիդակտիկական օգուտի մասին ենթադրու-թյուններ և այլն), իսկ մյուս կողմից մի շարք ավանդական սկզբունքներ վե-րաարժևորվում են՝ քրիստոնեական աշխարհահայացքի կերպափոխման հետ կապված:

Բացի այդ՝ Եվսեբիոսն իր շարադրանքն ներկայացնում է ոչ թե երրորդ, ի-նչպես ընդունված էր նախկինում, այլ առաջին դեմքով: Այս և մի շարք այլ հնարքներ կիրառվեցին նաև ուշ միջնադարում24:

20 Առաջին անգամ 629 թ. կայսր Հերակլեսը իրեն անվանում է «բասիլևս»` «հռոմեացիների կայսր» տիտղոսի փոխարեն (Литаврин Г. Г., Политическая теория в Византии с середины VII до начала XII в.- Культура Византии. Вторая половина VII-XII в., М., 1989, с. 61): 21 Կոնստանտինոս Մեծի տեսիլքի մասին մանրամասն տե՛ս Bremmer J. N., The Vision of Constantine, in Land of Dreams, Greek and Latin Studies in Honour of A. H. M. Kessels, Boston, 2006, p. 57-79. 22 Տեր-Դավթյան Ք., XI-XV դարերի հայ վարքագրությունը, Եր., 1980, էջ 22: 23 Հայ միջնադարում լայն տարածում են ունեցել Ներսես Ա Մեծ և Սահակ Ա Պարթև հայրապետ-ների տեսիլքները, որոնք Մեթոդիոս Պատարացու քրիստոնեական իրականության մեջ շրջանառ-ված Տեսիլքների վերապատումներն ու տեղայնացված վերաիմաստավորումներն են: Ըստ Ներ-սես Ա Մեծի Տեսիլքի՝ հայ Արշակունիների և հայ պարթևների անկումից հետո պարսիկները նվաճելու են Երուսաղեմը և գերեվարելու Խաչափայտը, որը պետք է գերեդարձվի հույների միջո-ցով: Սակայն հույների իշխանությունը հետագայում խորտակվելու է «աղեղնավորների» կամ «նետողների» (սելջուկներ) հարվածներից: Շատ չանցած՝ «նետողները» պարտվելու են «ֆրանկ-ների» (խաչակիրների) զինական ուժի հարվածներից: Հռոմեական իշխանության հաստատումով վերջ է դրվելու հայոց տառապանքին: Տեսիլքում արտահայտված են ոչ միայն հայերի՝ հույների հանդեպ հուսախաբությունը, այլև ազատագրա-կան նոր սպասումները: Նման սպասումներ առկա են նաև Ագաթոնի, Հովհաննես Կոզեռնի, Գրի-գոր Տաթեևացու և Թովմա Մեծոփեցու անվան տեսիլքներում: Քյոսեյան Հ., Տեսիլք, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002, էջ 1004-1006: 24 Պատմագիտության մեջ ընդունված է զուգակշռել Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատ-մություն» և լյութերական առաջին եկեղեցական պատմության՝ «Մագդեբուրգյան ցենտուրիա-ներ»-ի միջև: Թեև «Մագդեբուրգյան ցենտուրիաներում» հասկանալի պատճառներով քննադատ-

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

144

2. Եվսեբիոս Կեսարացու օբյեկտիվության և հեղինակային ինքնության հիմնախնդիրը

Պատմական աշխատության որակը և արժեքը կախված են ոչ միայն այդ

աշխատությունում առկա փաստական նյութից, այլև հեղինակի՝ իր առջև դր-ված նպատակներից և մոտեցումներից:

Անտիկ պատմագրության յուրաքանչյուր հեղինակ հակված էր իր ընթեր-ցողին հավաստել, որ իր աշխատությունը պարունակում է օբյեկտիվ փաստեր և վերլուծություններ: Միաժամանակ նրանց միակ ձգտումը ճշմարտության բացահայտումն է: Պատմագետների համար այսօր խնդիրը բարդանում է նաև նրանով, որ պատմության յուրաքանչյուր ճյուղի և նրա աղբյուրների լուսաբա-նում պահանջում է հատուկ գիտելիքներ25:

Բայց հարց է առաջանում, թե արդյոք անտիկ պատմագիրների օբյեկտի-վության «ֆոնի» վրա որքանո՞վ են անաչառ քրիստոնյա պատմագիրները: Ա-ռաջին հայացքից դյուրին թվացող հարցի պատասխանը միանշանակ չէ:

Մասնավորապես գերմանացի հետազոտող Ե. Հովալդը պատմահայր հե-րոդոտոսին մեղադրում էր «անբարոյականության» մեջ, իսկ նրա «Պատմու-թյունը» գնահատում էր իբրև քրեական վեպի վաղագույն օրինակ26: Հիպպոլի-տոս Տենն էլ Թուկիդիտեսին մեղադրում էր անհոգության և զգացմունքայնու-թյան բացակայության մեջ27:

Մյուս կողմից անտիկ պատմագիրները հաճախ խախտում են անաչառու-թյան իրենց խոստումները: Կիկերոնի դասական դարձած պնդումները՝ հեղի-նակի ճշմարտախոսության և անաչառության մասին, հաճախ էին խախտվում հենց իր և մյուս պատմագիրների կողմից: Պատմագիր Գայոս Սալյուստիլոս Կրիսպոսը թեև իր «Կատիլինիայի դավադրությունը» աշխատանքի սկզբում խոսում է անաչառության մասին, սակայն քիչ անց պնդում է, որ մի շարք ժողո-վուրդների և անհատների փառքը կախված է նրանց մասին ստեղծագործող-ներից28: Դա լավագույնս երևում է Կիկերոնի և Կատիլինայի հակադրության լուսաբանման ժամանակ29:

վում է Եվսեբիոս Կեսարացու պատմագրական մեթոդները, սակայն արդի պատմագետները փաստարկում են այդ երկու աշխատությունների ոճական նմանությունը: Մանրամասն տե՛ս Андронов И., «Магдебургские Центурии» и историографическая традиция Евсевия Кеса-рийского, Люди и тексты. Исторический альманах. Античная традиция в исторической культуре западноевропейского средневековья, Институт Всеобщей истории РАН Москва, с. 170-185. 25 Тош Дж., Стремление к истине: Как овладеть мастерством историка, М., 2000, с. 81-83. 26 Ե. Հովալդի հետ համակարծիք է նաև Ս. Լուրյեն: Лурье С., Геродот, М.-Л., 1947, с. 36-37. 27 Тэн И., Тит Ливий, М., 1900, с. 375. 28 Гай Саллюстий Крисп, O заговорe Катилины, 3, (1) // Сочинения, Пер., ст. и комм. В. О. Горенштейна. Отв. ред. Е. М. Штаерман, М., 1981. 29 Гай Саллюстий Крисп, O заговорe Катилины, 4, 2-3.

Page 10: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

145

Հեղինակային օբյեկտիվության խնդիրը նաև բազմիցս քննարկվել է Հով-սեփոս Փլավիոսի ստեղծգործությունների քննության ժամանակ: Թ. Ռաջջակը փաստում է, որ այս կամ այն իրադարձության լուսաբանումը Հովսեփոս Փլա-վիոսի կողմից միանշանակ չի կարելի համարել օբյեկտիվ և անաչառ, քանի որ պատմիչը դեպքերի մասնակիցն է և անմիջական գործող անձանցից մեկը30:

Նշված և մի շարք այլ օրինակներից ակնհայտ է դառնում, որ անտիկ հեղի-նակները հաճախ իրենց գաղափարներին և տեսակետներին հարիր փաստերն էին միայն ներկայացնում՝ շատ հաճախ թաքցնելով մի շարք «ոչ հավաստի» փաստեր և փաստարկներ:

Եվսեբիոս Կեսարացու օբյեկտիվության հիմնախնդիրը կարևոր և բավա-կանին բարդ հիմնախնդիր է: Բոլոր այն հեղինակները, որոնք ինչ-որ չափով անդրադարձել են եկեղեցական պատմագրին, չեն կարողացել խուսափել նրա անաչառությունից խնդրի լուսաբանումից:

Եվսեբիոս Կեսարացու ամենաբծախնդիր քննադատներից Ռ. Գրանտը, ով անգամ առանձին հոդվածով31 փորձել է անդրադառնալ Եվսեբիոսի կաղա-պարվածության խնդրին, կարծիք է հայտնում առաջին եկեղեցական պատ-մագրի քաղաքական կախվածության մասին: Ռ. Գրանտի համար Եվսեբիոսը միտումնավոր շփոթում է հռոմեական կայսրեր Անտոնինոս Պիոսին, Մարկոս Ավրելիոսին և Լուցիոս Վերոսին, ովքեր տարբեր ժամանակներում կրել են Ան-տոնինոս անունը32: Սակայն այս շփոթմունքը լոկ հնարանք է: Եվսեբիոս Կեսա-րացին «բարի» կայսր Մարկոս Ավրելիոսից քրիստոնյաների հալածանքի մեղ-քը բարդում է «չար» կայսր Լուցիոս Վերոսի ուսերին: Սակայն նույն Մարկոս Ավրելիոսը իր հայտնի «Խորհրդածություններում» բազմիցս քննադատում է քրիստոնյաներին: Ռ. Գրանտը Եվսեբիոս Կեսարացու նման ոճը բացատրում է այն փաստով, որ Կոնստանտինոս Մեծը բավականին ազդված էր Մարկոս Ավ-րելիոսից33:

Եթե «Եկեղեցական պատմության» էջերում կոնստանտինոսյան կողմնորո-շումն այդքան ցայտուն չի երևում, ապա «Կոնստանտինոսի կյանքը» ստեղծա-գործությունը յուրատեսակ թիրախավորվել է պատմագետների կողմից: Իհար-կե «Կոնստանտինոսի կյանքը» դասական առումով դժվար է համրել պատ-մագրական երկ, քանի որ վարքագրական երկերը շատ հաճախ հեռու են լի-նում իրական պատկերի ներկայացումից34:

30 Раджак Т., Иосиф Флавий: историк и общество, М., 1993, с. 16-17. 31 Grant R., The Case against Eusebius or Did the father of history write History// STG, 1975, Vol., 12, p. 420-421. 32 Ibidem. 33 Ibidem, p. 422. 34 Քնարիկ Տեր-Դավթյանի հաղորդմամբ վարքագրական-վկայաբանական երկերի կառուցման սկզբունքները մշակվել են 4-րդ դարում Արևելահռոմեական կայսրության սահմաններում: Սրբա-

Page 11: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

146

Նշված երկը մեծ ազդեցություն է թողել ժամանակի քրիստոնեական աշ-խարհի վրա: Կոնստանտինոս Մեծը հետագայում Բյուզանդիայում ընկալվել է հենց Եվսեբիոս Կեսարացու բնորոշումներով35: Կոնստանտինոս Մեծը մի կող-մից ներկայացվում է որպես խոշոր ռազմական և հմուտ քաղաքական գործիչ, մյուս կողմից անընդհատ շեշտվում է այն, որ կայսրը իրեն համարում էր Աստծո ծառան և իր գործերը իրականացնում էր Աստծո օրհնությամբ և հավանու-թյամբ: Բացի այդ՝ այս երկով Եվսեբեոս Կեսարացին տալիս է քրիստոնյա կա-ռավարչի օրինակելի կերպարը, որը պետք է ուսուցանելի լիներ սերունդների համար36:

Քրիստոնյա պատմագիրը համահունչ է ժամանակի ընդունված պահանջ-ներին: Գիտական և մշակութային ողջ միտքը ուղղված էր «հելլենական վերա-ծննդին»՝ միաժամանակ հղելով հունական գրականության դասական կեր-պարներ37: Հավանաբար Եվսեբիոս Կեսարացու ձեռքի տակ եղել է նաև «Ալեք-սանդրի վեպը»38, որի ազդեցությունը հելլենիստական աշխարհում ուղղակի աննկարագրելի էր:

Դեռևս 19-րդ դարում Յ. Բուրքհարդը Եվսեբիոս Կեսարացուն «Կոնստան-տինոսի կյանքը» երկի համար մեղադրում է անազնվության մեջ և նրան հա-

խոսական գրական ժանրի մեջ համատեղվում են վարքերը, վկայաբանությունները, ներբողյան-ները, ինչպես նաև սրբերին նվիրված արարողությունները, եկեղեցական կարգերը և երգեցողու-թյունները: Վկայաբանությունները երևան են գալիս քրիստոնեական մեծ հալածանքների շրջա-նում և սկզբնապես կրել են զուտ դատական հետաքննության բնույթ՝ կազմված նահատակու-թյանը նախորդող դեպքերի նկարագրությունից, հարցաքննությունից, դատավճռից և մահա-պատժից: Այս տիպի սրբախոսական երկերը չեն ունենում ոչ առաջաբան, ոչ վերջաբան և ընդ-հանրապես ի հայտ չեն բերում շեղում բուն նյութից: Աստիճանաբար սրանց կողքին ստեղծվում են նաև նահատակներին նվիրված ներբողներ, որտեղ արդեն մեծ տեղ է հատկացվում ճարտա-սանությանը (Տեր-Դավթյան Ք., նշվ. աշխ., էջ 17-18): 35 Եվսեբիոս Կեսարացու այս երկը բավականին ընդհանրություններ ունի Հին Հունաստանի նշա-նավոր զորավարներից և պատմագիրներից մեկի՝ Քսենոփոնի Ատտիկայի մեղու անվանվող, «Կյուրոպեդիա» երկասիրության հետ: «Կյուրոպեդիայի» հեղինակը պատմում է Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոս Մեծի մասին՝ առաջնահերթ համարելով ոչ թե պատմական փաս-տերի շարադրանքը, այլ իդեալական կառավարչի կերպարի ներկայացումը (երկի հայերեն թարգ-մանությունը տե՛ս Քսենոփոն, Կյուրոպեդիա, թարգմանությունը և ծանոթագրությունները Ս. Կրկյաշարյանի, Եր., 2000): 36 Եկեղեցական պատմագիրների կողմից ստեղծված Կոնստանտինոս Մեծի կերպարը, դժվար է միանշանակ գնահատել: Եկեղեցական պատմագիրների կողմից գնահատվել են ոչ միայն նրա առաքինի վարքը և բարեպաշտությունը, այլև ընդհանրական եկեղեցու միասնության պահպա-նումը (Նիկիայի ժողով) և պետականաստեղծ գործունեությունը (Կոնտանդնուպոլսի հիմնումը և օրենքների հրապարակումը) (Ващева И., Константин Великий: Вариации образа в христианских историях поздней античности, Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского, н. 4,2013, с. 58): 37 Попова Т. В., Художественные особенности сочинения Евсевия Кесарийского Vita Constantini, Византийский временник, т. 34, М.,1973, с. 125-127. 38 Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ, Հայկական խմբագրություններ, Աշխատասիրու-թյամբ Հ. Սիմոնյանի, Ե., 1989:

Page 12: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

147

մարում է վատագույն վարքագիր39: 19-րդ հարյուրամյակում նման կարծիքնե-րը եզակի չէին: Եվսեբիոս Կեսարացու բոլոր արարքները փորձ էին արվում մեկնելու իբրև կանխամտածված ծրագրեր՝ ուղղված իրական փաստերի խե-ղաթյուրմանը: Նման պնդումներին հակառակ Մ. Մուրետովը բավականին բարձր է գնահատել Եվսեբիոս Կեսարացու պատմագրական և աղբյուրագի-տական գործունեությունը40:

Ա. Լեբեդևի կարծիքով՝ Եվսեբիոս Կեսարացին ոչ մի շահ չուներ՝ Կոնս-տանտինոս Մեծին գովերգելու, քանի որ վերոնշյալ վարքագրական երկը գրվել է նրա մահվանից հետո41: Տեղին է հիշել Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմության» թևավոր դարձած խոսքերը. «… Նախորդ գրքերում հնարավոր չէր ճշմարտությունը գրել, քանզի դեռևս կենդանի էին կայացած իրադարձու-թյունների դերակատարները: Եվ անհնարին բան էր աննկատ մնալ վխտացող լրտեսներից, իսկ բացահայտվելու դեպքում՝ խուսափել ահասարսուռ մահա-պատժից: Ես չէի կարող վստահել ամենամերձավոր ազգականներիս անգամ: Նախորդ գրքերում ես ստիպված էի հաճախ լռության մատնել բազում եղելու-թյունների պատճառները: Արդ այստեղ անհրաժեշտ է գրի առնել մինչև օրս չասվածը, ինչպես և նշել նախորդ գրքերում հաղորդվածների պատճառնե-րը…»42:

Հետազոտողների մեծ մասը շատ հաճախ հաշվի չեն առնում այն կարևո-րագույն փաստը, որ Եվսեբիոս Կեսարացին և Կոնստանտինոս Մեծը անձնա-պես բավականին սակավ են հանդիպել43: Կեսարիայի եպիսկոպոսը առաջին անգամ Կոնստանտինոս Մեծի ուշադրությունը գրավել է Նիկիայի տիեզերա-կան ժողովի ժամանակ:

Հետազոտողների մի մասի կարծիքով Եվսեբիոս Կեսարացին փորձում էր 4-րդ դարի եկեղեցական վեճերի ժամանակ կայսերական հովանավորությունն օգտագործել իբրև «պատվար»44: Եկեղեցական վեճերից բացի՝ կայսրության

39 Буркхард Я., Век Константина Великого, М., 2003, с. 285. 40 Муретов М., Евсевий Памфил(Возражения на книгу Н. Розанова "Евсевий Памфил, епископ Кесарии Палестинской") // Православное обозрение. М., 1881, т. 3 (декабрь), с 669. 41 Лебедев А., Эпоха гонений на христиан и утверждение христианства в греко-римском мире при Константине Великом, М., 1897. 275-277. Մեր կարծիքով՝ Ա. Լեբեդևի նման պնդումը նույնպես չափազանցություն է: 42 Պրոկոպիոս Կեսարացի, Գաղտնի պատմություն, 1, Թարգմանությունը՝ հին հունարեն բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հ. Բարթիկյանի, Ե., 1987: 43 Թ. Բարնսի կարծիքով՝ Կոնստանտինոս Մեծը և Եվսեբիոս Կեսարացին ունեցել են միայն չորս անձնական հանդիպում: Barnes T., Constantine and Eusebius, Cambridge, 1981, p. 265-267. 44 Եվսեբիոսի պնդմամբ կայսերական իշխանության առաջնահերթ գործերից մեկը պետք է հանդիսանա քրիստոնեության տարածմանն օժանդակումը: Կայսրը ոչ միայն իշխանության գլուխն է, այլև քրիստոնյա աշխարհի երկրային տիրակալը: Նման շռայլության հետ մեկտեղ կայսրը չպետք է մոռանա, որ ինքն հասարակ մահկանացու է և Աստծո զավակը բոլորի նման: Նա Տիրոջ առջև պատասխանատու է հպատակների ճակատագրերի համար: Դրանով բյուզան-դական քրիստոնեական կոնցեպցիան պարարտ հող է նախապատրաստում ցարիզմի և ցարի

Page 13: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

148

ներհանրութային կյանքում կրոնական խմորումները դեռևս չէին ավարտվել45: Սոկրատես Սքոլատիկոսը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում, որ նույնիսկ Հուլիանոս կայսեր ժամանակաշրջանում քրիստոնեության հալա-ծանքների ու հավատքի մարտիրոսների կողքին գործել են նաև հեթանոս-ական զանգվածներ՝ բազմաթիվ հավատուրացներ ու հեթանոսության ջատա-գովներ46:

Սակայն քաղաքական կյանքի այս և մի շարք այլ իրադարձություններ դուրս են մնում Եվսեբիոս Կեսարացու ուշադրությունից: Սակայն այս ամենը կանխամտածված քայլ չէ: Եկեղեցական պատմագրի ուշադրության կենտրո-նում են ընդհանրական եկեղեցին և նրան ուղղակի առնչություն ունեցող ամեն բան:

Ընդհանուր առմամբ Եվսեբիոս Կեսարացու աշխատություներում բավա-կանին սակավ անճշտությունների և վրիպակների կարելի է հանդիպել: Նույ-նիսկ նրա հանդեպ բացասաբար տրամադրված Ռ. Գրանտը ընդամենը երեք փաստական վրիպումներ է հայտնաբերել47: Այս ամենի հետ մեկտեղ առաձնա-հատուկ ուշադրության է արժանի նաև Եվսեբիոս Կեսարացու հեղինակային ի-նքնության հիմնահարցը: Հին աշխարհում ընդունված չէր, որ հեղինակը խոսի իր անձի մասին կամ իր առջև դրված նպատակների մասին:

Հունահռոմեական պատմագրության զարգացումը կարողացավ անտիկ պատմագիրների առջև սահմանել հստակ չափորոշիչներ, որոնց տիրույթում շատ հաճախ հեղինակները ստիպված լռում էին իրենց անձի մասին48: Վաղ բյուզանդական առաջին պատմագիրները, կանգնած լինելով երկու դարաշր-ջանների հատման սահմանագծին, ավելի բարդ խնդրի առջև էին: Նրանք, պահպանելով ավանդական գրելաոճերը, պետք է մի շարք նորարարություն-ներ իրականացնեին՝ դարաշրջանի ոգուն համապատասխան: Բնականաբար այդ անցումը միանգամից իրականացնել հնարավոր չէր: Ի. Չիչուրովի կարծի-քով՝ հեղինակային ինքնության կերպափոխումը սկսվել է Եվսեբիոս Կեսարա-ցուց և իր ավարտին հասել միայն 9-րդ հարյուրամյակում՝ Թեոփանես Խոստո-վանողի49 ժամանակ50: գաղափարական բնութագրերի համար (Курбатов Г. Л., Политическая теория в ранней Визан-тии. Идеология императорской власти и аристократическая оппозиция, Культура Византии. IV-Первая половина VII в., М., 1984, с. 103-105): 45 Осокин Н., Еретические верования// История ересей, М., 2007, с. 270. 46 Сократ Схоластик, Церковная история, М., 1996, кн. III, гл. 13-15, 17, 19. 47 Մանրամասն տե՛ս Grant R., op. cit., p. 259. 48 Фрейберг П., Попова Т., Византийская литература эпохи расцвета IX-XV вв., М., 1978, с. 4-5. 49 Թեոփանես Խոստովանողը (760-818 թթ.) իր ընկեր Գեորգիոս Սինկելլոսի խնդրանքով գրել է 284-813 թթ. պատմությունը, որն հայտնի է «Ժամանակագրություն» կամ «Բյուզանդական կայսրերի կենսագրությունը» անվամբ: 9-րդ դարի կեսին պատրիարք Մեփոդիոսը գրի առել «Սուրբ Թեոփանես Խոստովանողի վարքը», որում առկա են հարուստ տեղեկություններ Թեո-փանես Խոստովանողի կյանքի և գործունեության մասին: Օգտագործելով բազմաթիվ աղբյուր-

Page 14: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

149

Եկեղեցական պատմագրության հիմնադիրը իր երկասիրությունը սկսում է բավականին ընդարձակ առաջաբանով, որտեղ նա հակված է ընթերցողին նե-րակայացնելու իր առջև դրված նպատակները: Մասնավորապես լավ գիտակ-ցելով իր աշխատանքի նորարությունը և բարդությունը` նա նշում է. «Այլ աս-տանօր ինքնին բանս ներումն հայցէ ի բարեսեր ընթերցանելեաց, զի ծանր լի-նել խոստովանիմք արտաքոյ զօրութեան մերոյ՝ զոր խոստացաքս լի անթերի՝ ի գլուխ տանել, քանզի նախ մխիմք մեք յայս իբրև ընդ ճանապարհ անկոխ և անհետ համարձակվելով… Ի հարկէ յայս վաստակ գալ թուիմ, զի ոչ ումեք յե-կեղեցական պատմագրաց փոյթ պնդութեան զիրացս կալեալ տեսանեմ. և ա-կն ունիմ զի որպէս կարևոր պատմութիւնս՝ նոյն և շահաւետ հնախոյզ ուսում-նասիրացն լինիցի»51:

Ի հակառակ այս ամենի՝ Կեսարիայի եպիսկոպոսին հետագա սերունդնե-րի հետազոտողները հաճախ քննադատում էին՝ նշելով նրա երկասիրության միասնական համակարգի բացակայության մասին: Սակայն այս պնդումը միա-նշանակ ճիշտ չի կարելի համարել: Եկեղեցական առաջին պատմագիրը ունի իր առջև դրված հարցեր, որոնց պատասխանները նա փորձում է տալ մի շարք նորարարությունների միջոցով:

Ակնհայտ է, որ Եվսեբիոս Կեսարացին ընթերցողներին թողեց ոչ թե ան-դեմ գրեթե անանուն հեղինակ ունեցող մի երկ, այլ բազմակողմնաի զարգա-ցած անհատի հետազոտության արդյունք: Այդ հետազոտությունն իրականաց-նողի կերպարն բացահայտվում է նրա կողմից փաստերի ընտրության, նպա-տակների լուսաբանման, աշխատության կերպարների նկատմամբ վերաբեր-մունքի ըմբռնման արդյունքում:

Առաջին եկեղեցական պատմագիրն ամենևին էլ չի թաքցնում իր պատկա-նելիությունը քրիստոնեական եկեղեցուն և հակակրանք է արտահայտում քրիստոնյաներին հալածողների նկատմամբ52:

Ընդհանուր առմամբ Եվսեբիոս Կեսարացին ոչ թե կործանում, այլ կերպա-փոխում է անտիկ պատմագրական ավանդույթները՝ դրանց հաղորդելով քրիս-տոնեական ոգի: Հետևելով Թուկիդիտեսին և Պոլիբիոսին՝ նա գործածում է մի շարք հավաստի փաստաթղթեր, որոնց ենթարկում է հանգամանալից վերլու-

ներ՝ նա լրջորեն քննում է դրանց իսկությունը՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով մի շարք կարևոր փաստաթղթերի թարգմանություն: Թեոփանես Խոստովանողի «Ժամանակագրու-թյունը» հրատարակվել է նաև հայերեն: Տե՛ս Թեոփանես Խոստովանողի` մեղապարտ վանականի և Ագրոսի վանքի վանահոր 528 տարվա ժամանակագրությունը, թարգմանու-թյունը՝ բնագրից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Հ. Բարթիկյանի, Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 13, Բյուզանդական աղբյուրներ, Հ. Դ., Ե.,1983: 50 Чичуров И., К проблеме авторского самосознания византийских историков IV-IX веков // Античность и Византия, М., 1975, с. 203-217. 51 Եւսեբիոսի Կեսարեցւոյ, Պատմութիւն եկեղեցւոյ, Դպրութիւն առաջին: 52 Kofsky A., Eusebius of Caesarea against paganism, Boston/Leiden, 2002, pp. 40-45.

Page 15: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

150

ծության: Միաժամանակ եկեղեցական պատմության էջերում տեղ է գտնում նաև հայտնի գրական հնարքներից մեկը՝ ելույթը, սակայն միանշանակ նոր համեմումներով:

Ամփոփում

Ներհակ լինելով անտիկ պատմագրական ավանդույթներին՝ Եվսեբիոս Կեսարացին շեղվում է ընդունված կանոններից: Առաջին հերթին փոխվում է հետազոտության առարկան: Պատերազմների և քաղաքական գործընթացնե-րի պատմությանը փոխարինելու է գալիս հոգևոր պատմությունը: Դրա հետ մեկտեղ նա հրաժարվում է գրել միայն իր ապրած ժամանակաշրջանի պատ-մությունը՝ իբրև պատմության սկիզբ սահմանելով արարչագործությունը: Միև-նույն ժամանակ եկեղեցական առաջին պատմագիրը, հակառակվելով Տակի-տոսի հայտնի առանց զայրույթի և կրքի գրելաոճին, բազմիցս խոսում է իր հա-մակրանքների և հակակրանքների մասին:

Մեզ համար ավելի ընդունելի են այն պատմագետների տեսակետները, որոնք, հեռու լինելով ծայրահեղ բնորոշումներից, փորձում են Եվսեբիոս Կեսա-րացու երկերը դիտարկել հեղինակի ապրած ժամանակի մոտեցումների համա-ձայն: Իհարկե, Եվսեբիոս Կեսարացուն չի կարելի է համարել միանգամայն օբյեկտիվ հեղինակ, սակայն անհնար է չընդգծել նրա մատուցած ավանդը մի շարք սկզբնաղբյուրների պահպանման գործում:

Եվսեբիոս Կեսարացու քննադատական մեթոդը հակված ենք համարելու պատմագրական մտքի զարգացմանը միտված մեծագույն ներդրումներից մե-կը:

Գուրգեն Մուրադյան

ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄԸ ՈՒՇ ԱՆՏԻԿ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ.

ԵՎՍԵԲԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ

Բանալի բառեր՝ եկեղեցական պատմագրություն, ուշ անտիկ ժամանակաշրջան, Եվսեբիոս Կեսարացի, հեղինակային ինքնություն

Ամփոփում

Հեղինակը քննարկում է Հռոմեական կայսրության անկման դարաշրջանի պատմա-գրական մեթոդի կերպափոխման խնդիրը՝ կենտրոնանալով եկեղեցական պատմագրու-թյան հիմնադիր Եվսեբիոս Կեսարացու աշխատանքների քննության վրա:

Եվսեբիոս Կեսարացին քաջատեղյակ էր անտիկ պատմագրական մեթոդներին: Իր երկասիրություններում անտիկ պատմագրական մեթոդների կիրառմամբ՝ նա նոր նոր շունչ և զարգացման հեռանկարներ հաղորդեց վաղմիջնադարյան քրիստոնեական պատմագրու-

Page 16: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 139-151.pdf · Г., Политическая теория в Византии с середины VII до начала

151

թյանը: Նույնիսկ որոշ վրիպումների առկայության պարագայում Եվսեբիոս Կեսարացուն կարելի է համարել բավականին ինքնուրույն հեղինակ: Նրա ստեղծագործությունների շնոր-հիվ մեզ են հասել մի շարք հեղինակների երկասիրություններ, որոնց ձեռագրերը մեզ չեն հասել:

Гурген Мурадян

МЕТАМОРФОЗА ИСТОРИОГРАФИЧЕСКОГО МЕТОДА В ЭПОХУ ПОЗДНЕЙ

АНТИЧНОСТИ: ЕВСЕВИЙ КЕСАРИЙСКИЙ

Ключевые слова: церковная историография, поздняя античность, Евсевий Кесарийский, авторское самосознание

Аннотация

В статье рассматривается историографический метод изучения эпохи заката Рим-ской империи. Основное внимание уделяется анализу работ основателя церковной исто-риографии Евсевия Кесарийского.

Евсевий Кесарийский был знаком с античными историографическими методами. Заимствовав и применив их в своих трудах, он дал им новое дыхание и открыл перспективы для развития христианской историографии раннего средневековья. Несмотря на некото-рые погрешности учения Евсевия Кесарийского, его можно считать вполне объективным ученым. Благодаря его работам до нас дошли работы многих авторов, чьи рукописи считаются утерянными.

Gurgen Muradyan

THE METAMORPHOSIS OF HISTORIOGRAPHIC METHOD IN THE LATE ANTIQUITY:

EUSEBIUS OF CAESAREA

Key words: ecclesiastical historiography, Late Antiquity, Eusebius of Caesarea, author’s identity

Summary In the article the author considers the problem of the metamorpohosis of the

historiographic method at the Roman Empire’s sunset. The focus of attention is on the analysis of the works of Eusebius of Caesarea, the founder of the church historiography. Disclosure of the nature of the Church, its historical existence and development, as well as the identification and solution of theological problems in direct connection with the active defence of the Christian faith – all this was in the range of tasks.

Eusebius of Caesarea was familiar with the antique historiographic methods. But having adopted and applied them in his works, he gave them new breath and prospects for development. Despite some errors, Eusebius of Caesarea can be considered a reasonably objective author. Thanks to his works, the compositions of many authors whose manuscripts were considered lost have reached us.