Սատուրն ( Երեվակ )

Post on 04-Jan-2016

64 views 3 download

description

Սատուրն ( Երեվակ ). - PowerPoint PPT Presentation

Transcript of Սատուրն ( Երեվակ )

ՍԱՏՈՒՐՆ (ԵՐԵՎԱԿ)

Այս մոլորակը արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակն է` Երևակ հայկական անվանումով: Մեծությամբ արեգակնային համակարգում երկրորդն է` Յուպիտերից հետո: Արեգակի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով: Միջին հեռավորությունը Արեգակից 1,43 միլիարդ կմ է: Սատուրնի էքսցենտրիսիտետը 0,056 է` հսկա մոլորակների մեջ առավելագույնը:

Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից` գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։ 

Արեգակից գտնվում է 9,54 ա.մ. հեռավորության վրա և նրա շուրջը 9,6 կմ/վ արագությամբ պտտվում է 29,46 տարում։ Հասարակածային շառավիղը 60400 կմ է, միջին խտությունը` 700 կգ/մ³։ Իր առանցքի շուրջ Սատուրնը պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։ Նման արագ պտույտից մոլորակը «սեղմվում է» բևեռներում։ Բևեռային շառավիղը 6500 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հասարակածը ուղեծրի հարթությամբ թեքված է 26,70 անկյունով. դա հանգեցնում է տարվա եղանակների փոփոխության։

ՈՒնի էլիպսաձև սկավառակ: Հասարակածային շառավիղը 60 000 կմ է, ծավալը` 755 երկրային ծավալ: Զանգվածը` 95,1 երկրային զանգված, իսկ խտությունը 0,68 գրամ/սմ խորանարդ: Ծանրության ուժի արագացումը հասարակածում 11 մետր վրկ քառակուսի է, պարաբոլական արագությունը` 37 կմ/վրկ:

Սատուրն ունի 61 արբանյակ,որոնցից ամենամեծը Տիտանն է, որն իր զանգվածով երկու անգամ մեծ է լուսնի զանգվածից և արբանյակների ընտանիքում առանձնահատուկ է այն բանով,որ մթնոլորտ ունի:Դրանցից 34- ի տրամագիծը փոքր է 10 կմ- ից:

Մակերևույթային ջերմաստիճանը փոխվում է -190-ից մինչև -150 աստիճան ցելսիուս: Մթնոլորտը հիմնականում բաղկացած է ջրածնից, մեթանից և հելիումից: Սատուրնի ուշագրավ առանձնահատկություններից է օղակների առկայությունը, որոնք կազմում են Սատուրնի հասարակածային հարթության մեջ գտնվող միասնական հարթ համակարգ: Օղակները, կարծես, մեկը մյուսի մեջ դրված տարբեր պայծառության համակենտրոն գոյացություններ են:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !!!